User Tag List

Էջ 27 92-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627282930313777 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 391 համարից մինչև 405 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #391
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ. "ՀԱՄԱՅՆՔ"


    99.


    Կնիքը՝ գաղտնիքի պահապանն է: Գաղտնիքը գոյություն է ունեցել բոլոր ժամանակներում: Որտեղ քիչ է գիտելիքը, այնտեղ էլ գաղտնիքն է: Սարսափազդու է մտածել, որ գիտակցության հայտնի որակ չի տարբերվում քարե դարի մակարդակից: Օտար, այլ ոչ մարդկային մտածողությունն է, որ չի ցանկանում տեղաշարժվել; հենց այդպես, չի ցանկանում:
    Ուսուցիչը կարող է գիտելիք թափել, բայց այն ավելի շատ ծառայում է տարածական հագեցմանը, հետևաբար ուսուցանողը միայնակ չէ, նույնիսկ առանց տեսանելի աշակերտների: Համայնքին մոտեցողներ, հիշե՛ք սա: Հիշեք չհուսահատվելու գաղտնիքը:
    Ապագայի գաղտնիքն ընկած է տարերային նպատակասլացության մեջ: Հրաբխի ժայթքումը չի կարող հետաձգվել, ինչպես նաև չի կարող մի կողմ դրվել Ուսմունքը: Ժամանակի հրամանագիրն ուշացում չի ունենում՝ կլցվի՞ արդյոք այն գիտակցության թասի մեջ, թե՞ կհամբարձվի տարածություն: Չի կարելի հաշվել, թե անձնական գիտակցությունը կամ տարածության բազմապատկիչը երբ են առավել կարևոր: Եվ այն րոպեին, երբ ամենամոտ կանգնածը չի լսում, տարածության արձագանքը որոտում է: Հետևաբար մի՛ հուսահատվեք, երբ Համայնքին եք մոտենում:
    "Կոչ" գիրքը խոչընդոտներ չուներ: "Պայծառացում" գիրքը նման է քարի: "Համայնք" գիրքը նման է մրրիկից առաջ նավարկողի, երբ ամեն առագաստի և ամեն պարանի մեջ կյանք է ամփոփված:
    Համայնքի դրսևորումը նման է քիմիական միացման, հետևաբար եղեք մաքուր, եղեք խորաթափանց և մոռացեք հերքման շղթաները: Հերքումով և արգելքով մի կրկնօրինակեք բռնակալներին ու խավարամիտներին: Տգիտությամբ ու սնապարծությամբ մի նմանվեք ոսկեզոծ տխմարների:
    Իհարկե, համայնքը չի թույլատրի գողի առկայությունը, որը գողությամբ սեփականության վատագույն տեսակն է հաստատում: Ցուցաբերեք խստություն, կարողացեք հարգել գաղտնիքն այնպես, որ նույնիսկ ինքներդ ձեզ չկրկնեք ժամկետը՝ ինչպես ալիքն է ընդունում քարին միայն մեկ անգամ:



    - - - - - - -



    100.


    Հասկացեք Ուսմունքը; հասկացեք, առանց Ուսմունք անհնար է շեմն անցնել: Պետք է միշտ պնդել այս բանաձևը, քանզի կյանքում շատ բան առանց Ուսմունք է արվում: Ուսմունքը պետք է զարդարի ամեն արարք և ամեն խոսք: Նրբերանգը, սքանչելի կտորի նման, կզարդարի խոսքի հետևանքը: Ըստ հետևանքների պետք է դատել ուղերձի որակի մասին: Պետք է ընտելանալ, որ ուղերձն ինքը կարող է անհասկանալի թվալ, քանզի միայն նրա ներքին պարունակությունն է, որ վահան ունի:
    Վանելով անպետք թոթովանքը, սովորեք նշանակություն ներդնել ամեն խոսքի մեջ:
    Դժվար է հրաժարվել սեփականության զգացումից, ինչպես նաև դժվար է հաղթահարել թոթովանքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (18.11.2018)

  3. #392
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    101.


    Կարողացեք ընդունել, երբ ձեզ նյութապաշտ են անվանում: Գործողություններում և մտածելակերպի մեջ նյութից հեռանալ մենք անկարող ենք: Մենք դիմում ենք միևնույն նյութի թե բարձրագույն շերտերին, և թե կոպտագույն տեսակներին: Գիտականորեն կարելի է ցույց տալ այդ փոխհարաբերությունները: Նաև գիտականորեն կարելի է ապացուցել, թե ինչպես է մեր մտածողության որակն ազդում նյութի վրա:
    Էգոիստական մտածելակերպը հրապուրում է նյութի ցածրագույն շերտերին, քանզի մտածողության այդ տեսակը մեկուսացնում է օրգանիզմը՝ ինչպես միայնակ մագնիսը չի կարող ձգել իր լարումից ավելի: Այլ բան է, երբ մտածողությունն արտադրվում է համաշխարհային մաշտաբով, ստացվում է ասես մագնիսների խումբ, և կարող է բարձրագույն շերտեր մտնելու հնարավորություն առաջանալ:
    Ավելի լավ սա կարելի է ուսումնասիրել մտածողության որակը գրանցող զգայուն սարքի վրա: Կարելի է տեսնել վերևից իջնող կամ մութ գոլորշու մեջ սուզված պարույրներ, - մտածողության նյութականության առավել իրազննական ուսուցանումը ներքին կարողության անհրաժեշտ որակի դեպքում: Այդ պարզ դրսևորումները երկակի նշանակություն են ցուցադրում. առաջինը՝ նրանք երևան են հանում անգետներին, որոնք նյութը պատկերացնում են որպես քարացած և գիտակցության սկզբի հետ ընդհանուր ոչինչ չունեցող ինչ-որ բան; երկրորդը՝ կարևոր են որոնողների համար, ովքեր իրենց հաշիվ են տալիս մտածողության որակի համար:
    Ուսուցանելի է դիտել, թե ինչպես է միտքը վարակում տարածությունը, - կրակոցի պրոցեսի հետ նմանօրինակ մի բան է ստացվում: Փամփուշտը թռչում է հեռու, բայց ծուխը տարածվում է մթնոլորտային պայմաններին համեմատ: Մթնոլորտի խտությունը ծխին ստիպում է երկար ժամանակով շերտադարսել առավոտյան արշալույսը: Այնպես որ խնայեք ձեր մտածողությունը: Նաև սովորեք մտածել գեղեցիկ և կարճ: Շատերը տարբերություն չեն տեսնում ուղեղի ռեֆլեքսի և գործողության համար ծնված մտքի միջև: Պետք է կարողանալ կանխարգելել ռեֆլեքսային ջղաձգումները, որոնք կիսագիտակցվածության են բերում: Ռեֆլեքսային գործունեության զարգացումը հարբեցողության է նման:
    Հանայնքին հասնում են հստակ մտածողությամբ: Վառ, անփոխանցելի պատասխանատվությունը մտածողության դրսևորում է բերում: Մենք շատ ենք հոգում, որպեսզի պատասխանատվության գիտակցումը ձեզ չլքի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (22.11.2018)

  5. #393
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    102.


    Ժողովրդի կրթությունը պետք է սկսել հնարավորինս վաղ հասակում երեխաների նախնական ուսուցումից: Որքան վաղ, այնքան ավելի լավ: Հավատացեք, մտքի հոգնածություն լինում է միայն անդյուրաշարժությունից: Յուրաքանչյուր մայր, մոտենալով երեխայի օրորոցին, թող ասի կրթության առաջին բանաձևը՝ դու ամեն ինչ կարող ես: Պետք չեն արգելքներ; նույնիսկ վնասակարը չարգելել, այլ ավելի լավ է ուշադրությունը շեղել առավել օգտակարի և հրապուրիչի վրա: Ա՛յն դաստիարակությունը կլինի լավագույնը, որը կկարողանա մեծարել բարիքի հրապուրանքը: Ընդ որում պետք չէ խեղել սքանչելի Պատկերները, իրբ թե հանուն մանկական անգիտության մի՛ նսեմացրեք երեխաներին: Ամուր հիշեք, որ իսկական գիտությունը միշտ կանչող է, կարճ է, ճշգրիտ է և սքանչելի է: Անհրաժեշտ է, որ ընտանիքներում գոնե կրթության հասկացման սաղմ լինի: Յոթ տարեկանից հետո երեխան արդեն շատ բան է կորցնում: Սովորաբար երեք տարեկանից հետո օրգանիզմը լիքն է ընկալումներով: Ուղղորդողի ձեռքն արդեն առաջին քայլի հետ պետք է ուշադրություն դարձնի և մատնացույց անի հեռավոր աշխարհները: Երիտասարդ աչքը պետք է զգա անսահմանությունը: Հատկապես աչքը պետք է ընտելանա հնարավոր համարել Անսահմանությունը:
    Նաև անհրաժեշտ է, որ խոսքը ճշգրիտ միտք արտահայտի: Վտարվում է սուտը, կոպտությունն ու ծաղրը: Դավաճանությունն անթույլատրելի է նույնիսկ սաղմնային վիճակում: "Մեծերի պես" աշխատելը խրախուսվում է: Մինչև երեք տարեկան հասակը միայն գիտակցությունը հեշտությամբ կարող է ամբողջովին ընդգրկել համայնքը: Շատ սխալական է մտածել, որ երեխային պետք է տալ իր սեփական իրերը, քանզի երեխան հեշտությամբ կարող է հասկանալ, թե ինչպես իրերը կարող են ընդհանուր լինել:
    Գիտակցելը՝ "ամեն ինչ կարող եմ", - պարծենկոտություն չէ, այլ ընդամենն ապարատի գիտակցում: Ամենախեղճն անգամ կարող է դեպի Անսահմանություն տանող լար գտնել, քանզի ամեն աշխատանք իր որակի մեջ կողպեքներ է բացում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (22.11.2018)

  7. #394
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    103.


    Դպրոցներն ամբողջովին իմացության պատվար պետք է լինեն: Ամեն դպրոց, սկսած ամենանախնականից, պետք է կենդանի շղթայի օղակ լինի մինչև ամենաբարձրագույնը բոլոր ուսումնարանների միջև: Ճանաչումը պետք է համալրվի ամբողջ կյանքի ընթացքում: Պետք է սովորեցնել կիրառական գիտելիքներին, առանց պատմական ու փիլիսոփայական գիտություններից կտրելու: Մտածելու արվեստը զարգացած պետք է լինի ամեն աշխատավորի մեջ: Միայն այդ ժամանակ նա կարող է հասկանալ կատարելագործվելու ուրախությունը և օգտագործել իր ազատ ժամանակը:



    - - - - - - -



    104.


    Ամեն դպրոց պետք է իսկական կրթական միավորում լինի: Դպրոցների ներքո պետք է լինի օգտակար թանգարան, որի գործունեությանը պետք է մասնակցեն հենց իրենք աշակերտները: Պետք է լինի կոոպերատիվ, և աշակերտներին պետք է սովորեցնել նաև այդպիսի համագործակցությանը: Պետք է տեղի ունենան արվեստի ամեն տեսակների դրսևորումներ: Առանց գեղեցկության ուղիների կրթություն լինել չի կարող:



    - - - - - - -



    105.


    Ուսուցումն ամենահաճելի ժամը կլինի, երբ ուսուցիչը գնահատի սովորողների ունակությունները: Միայն ունակությունները ճանաչելը թույլ կտա արդարացիորեն վերաբերվել ապագա աշխատողներին: Հաճախ ուսանողներն իրենք չեն հասկանում իրենց կոչումը: Ուսուցիչը, որպես ընկեր, ուղղորդում է նրանց լավագույն ուղղությամբ: Ոչ մի բռնություն կիրառելի չէ դպրոցներում: Միայն համոզմունքը կարող է պատշաճ լինել իմացությանը: Ավելի շատ փորձեր, ավելի շատ զրույցներ, այնքա՜ն ուրախություն կա սեփական ուժերը ներդնելու մեջ: Փոքրերը սիրում են "մեծերի" աշխատանքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #395
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    106.


    Երբ ընտանիքն անկարող է, ուրեմն թող դպրոցը սովորեցնի մաքրությանն ամբողջ ապրելակերպի մեջ: Կեղտն աղքատությունից չէ, այլ տգիտությունից: Մաքրությունը կյանքում՝ սրտի մեջ մաքրության նախադուռն է: Ուրեմն ո՞վ չի ցանկանում, որպեսզի ժողովուրդը մաքուր լինի: Պետք է սարքավորել դպրոցներն այնպես, որպեսզի նրանք կյանքի զարդարման բուծարաններ լինեն: Ամեն առարկա կարող է կշռադատվել սիրով: Ամեն իր պետք է երջանիկ կյանքի մասնակից դառնա: Կոոպերացիան կօգնի ձև գտնել ամեն առօրեականության համար: Որտեղ մենակ անկարելի է լուծում գտնել, այնտեղ կօգնի համայնքը: Ոչ թե բռնցքամարտերը, այլ արարիչները երկրի հպարտությունը կդառնան:



    - - - - - - -



    107.


    Դպրոցը պետք է ոչ միայն տա սեր գրքի հանդեպ, այն պետք է սովորեցնի նաև կարդալ, և վերջինն առաջինից ավելի հեշտ չէ: Գրքի մեջ խորամուխ լինելու համար պետք է կարողանալ կենտրոնացնել միտքը: Ոչ թե աչքը, այլ ուղեղն ու սիրտն են կարդում: Շատ տներում գիրքը հարգարժան տեղ չի գրավում: Համայնքի պարտականությունն է հաստատել գիրքը որպես տան ընկեր: Կոոպերատիվը, նախ և առաջ, ունի գրադարակ, որի բովանդակությունը շատ լայնածավալ է: Կպատմվեն հայրենիքի արժեքների և նրա կապերի մասին աշխարհի հետ; կցուցադրվեն հերոսները, ստեղծագործողներն ու աշխատավորները: Թե պատվի ու պարտքի հասկացությունները, և թե մերձավորի հանդեպ պարտականությունները կամրապնդվեն, ինչպես նաև գթասրտությունը: Շատ են դեպի ճանաչում և բացահայտումներ հրավիրող օրինակները:



    - - - - - - -



    108.


    Դպրոցը կօգնի հարգել օգտակար հայտնագործությունները, բայց կփրկի մեքենայական ստրկությունից: Յուրաքանչյուր ստրկություն կոչնչացվի, որպես մթի նախանշան: Ուսուցինչ առաջնորդող խրատատու կլինի՝ ընկեր, որպեսզի ցույց տա ամենակարճ և լավագույն ճանապարհը: Ոչ թե բռնության դրսևորում, այլ կոչի ժպիտ: Բայց, եթե կյանքի դպրոցներ է ներթափանցել դավաճանությունը, ուրեմն ամենախիստ դատապարտումը վերջ կդնի այդպիսի խելացնորությանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #396
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    109.


    Դպրոցները կհասկանան, թե որտեղ է ալարկոտությունը, որտեղ է բնավորության արտասովոր կառուցվածքը, որտեղ է խելացնորությունը և որտեղ է անհրաժեշտ ըմբռնումը:



    - - - - - - -



    110.


    Դասավանդման առարկաների մեջ թող տրվեն աստղագիտության հիմունքները, բայց նշանավորելով այն որպես դեպի հեռավոր աշխարհներ տանող նախադուռ: Այդպես դպրոցներն առաջին մտքերը կսերմանեն հեռավոր աշխարհներում կյանքի մասին: Տարածությունը կկենդանանա, աստղաքիմիան և ճառագայթները կլրացնեն պատկերացումը Տիեզերքի մեծության մասին: Երիտասարդ սրտերն իրենց մրջյուն չեն զգա երկրի կեղևի վրա, այլ ոգու կրողներ և պատասխանատուներ մոլորակի համար: Կասեցնում ենք ուշադրությունը դպրոցների վրա, քանզի նրանց շնորհիվ է հաստատվելու համագործակցությունը: Առանց համագործակցության ստեղծագործում չի լինի: Չի լինի պետության և միության ամրություն, երբ իշխում է հնամաշ ինքնությունը:



    - - - - - - -



    111.


    Շատ եմ նախազգուշացրել ընդդեմ ինքնության: Տգիտության այդ դժնդակ քույրը սպանում և հանգցնում է լավագույն կրակները: Կոոպերատիվների ստեղծման ներքո ինքնության մասին հիշատակումն անհարիր մի համարեք: Ընդհակառակը, յուրաքանչյուր կանոնագիրք պետք է գրել ոչ թե սեփական անձի, այլ ուրիշների համար: Տարբեր անվանումների մեջ ընկեր բառն ամենասրտառուչը կլինի: Հատկապես սիրտը չի ընդունում ինքնությունը: Սիրտն ապրում է անձնանվիրվածությամբ: Սիրտն ամուր է այն ժամանակ, երբ, չմտածելով իր մասին, ապագայի մասին է հոգում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #397
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    112.


    Ամենաօգտակարն է սիրո քնքշությունը պարքի խստության հետ զուգակցել կարողանալը: Նոր կյանքը չի սարսափում հակադրումներից: Նոր կյանքը չի ճնշելու մեկ լծի տակ, այլ տալու է ընկալման լայնություն: Մարդկանց հարիր չէ նստել սարյակաբներում: Ժամանակն է ճանաչել մոլորակը և օգնել նրան: Հաշվարկները, թե քանի տարի հետո է հանգչելու Արևը, մեզ հանգստացնել չեն կարող: Բազմաթիվ տարբեր պայմաններ կարող են տապալել ցանկացած հաշվարկ: Չի կարելի մոռանալ նաև այն, որ մարդիկ կարող են ատամնախեղդ անել իրար: Երկիրը ողողող չարության ներքո այդպիսի նկատառումը չի կարելի մոռանալ:



    - - - - - - -



    113.


    Շահախնդրությունը կոպիտ տգիտություն է: Միայն իսկական համագործակցությունը կարող է փրկել այդպիսի չարորակ քոսկեղից: Շահամոլն իր դեմքին ունի դրոշմ: Նա գործակից չէ սրտին, դառն է նրա ճակատագրի թասը: Եվ Նուրբ Աշխարհն էլ շահամոլի համար տանջանքների աղբյուր է միայն:



    - - - - - - -



    114.


    Մարդիկ ուսումնասիրում են մեղուների, մրջյունների, կապիկների կյանքը; մարդիկ զարմանում են չվող թռչունների վրա, նրանց չվասյան բարեկազմությանը, և սակայն երկրային կյանքի բարելավման համար համապատասխան եզրակացություններ չեն անում: Բնական պատմությունը դպրոցներում պետք է դասավանդվի հնարավորինս լիարժեք ու հրապուրիչ: Բուսական և կենդանական արքայությունների օրինակների վրա պետք է աշխատել հասկացնել, թե ինչպիսի գանձեր են ներդրված մարդու մեջ: Եթե համեմատաաբար ցածր օրգանիզմները զգում են գոյության հիմքերը, ուրեմն մարդն առավել ևս պետք է ճիգեր ներդնի հաջողության հասնելու համար: Շատ արժեքավոր օրինակներ են դրսևորված ամենուր: Սկսած ամենաառաջին դասերից աշակերտները թող ուրախանան կյանքի հրաշքներին: Ինչպես նաև թող հասկանան, թե ինչպես վարվել թռիչքների և պայծառալսության հետ: Այդպես պայծառալսությունը բնական պայման կդառնա: Նաև Նուրբ Աշխարհն ուսումնասիրելի կդառնա նուրբ էներգիաների կողքին: Չի լինի բաժանում ֆիզիկականի և մետաֆիզիկականի, քանզի եթե ամեն ինչ գոյություն ունի, ուրեմն շոշափելի է և ճանաչելի: Վերջապես կվերանան սնահավատություններն ու նախապաշարմունքները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #398
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    115.


    Ոչ ոք չի հանդգնում ընդվզել դպրոցների դեմ, բայց քչերն են մտածում նրանց բարելավման մասին: Դպրոցական առարկաները չեն վերանայվում տարիներ շարունակ, այն ժամանակ երբ հայտնագործությունները չեն հապաղում: Նոր տվյալները սլանում են ամեն կողմից, և երկնային ոլորտները, և օվկիանոսների խորքերը, և բարձունքների գանձերն իրենց մասին հրաշալի տեղեկություններ են պատմում: Պետք է շտապել, հակառակ դեպքում պեղումները կփոխեն պայմանական պատմության տվյալները: Նոր դպրոցներում պետք է հանել արգելքները, որպեսզի տեսանելի լինի իրականությունը, որը հրաշալի է, եթե ճշմարիտ է ցուցադրված: Լայնածավա՛լ է մտավոր մրցույթների դաշտը:



    - - - - - - -



    116.


    Զերծ պահեք երեխաներին ամեն կեղծ բանից, զերծ պահեք վատ երաժշտությունից; զերծ պահեք հայհոյախոսությունից; զերծ պահեք կեղծ մրցույթներից; զերծ պահեք ինքնության հաստստումից, առավել ևս որ պետք է սեր պատվաստել մշտական գիտելիքների հանդեպ: Մկանները չպետք է խցանեն միտքն ու սիրտը: Ո՞ր սիրտն է սիրում բռնցքի հարվածները:



    - - - - - - -



    117.


    Անմտություն է մտածել, որ քրտինքը միայն ֆիզիկական երևույթ է: Մտավոր աշխատանքի ժամանակ ծագում է հատուկ արտահոսք, որն արժեքավոր է տարածությունը լցնելու համար: Եթե մարմնի քրտինքը կարող է պարարտացնել հողը, ոգու քրտինքը, Արևի ճառագայթների մեջ քիմիականորեն փոխակերպվելով, վերականգնում է պրանան: Աշխատանքը՝ Լույսի պսակն է: Անհրաժեշտ է, որպեսզի դպրոցի աշակերտը հիշի աշխատանքի, որպես տիեզերքի գործոնի նշանակությունը: Աշխատանքի հետևանքը կլինի հաստատուն գիտակցությունը: Վառ ընդգծել է պետք աշխատանքային մթնոլորտը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #399
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    118.


    Կարող են հարցնել. "Ուսուցչի ինչպիսի՞ հատկանիշներ գնահատել": Դուք արդեն գիտեք գործողության որակի մասին և կարող եք գործողության հանդեպ նոր մոտեցումներ կիրառել: Պետք է նախընտրել այն ուսուցչին, որը նոր ճանապարհներով է գնում: Նրա ամեն խոսք, նրա ամեն արարք իր վրա նորության անմոռանալի դրոշմ է կրում: Այդ տարբերությունը կանչող հզորություն է ստեղծում: Ոչ թե ընդօրինակող, ոչ թե մեկնաբան, այլ նոր հանքերի հզոր քարտաշ: Պետք է որպես հիմք ընդունել նորարարության կոչը: Լինում են ժամանակներ, երբ կարելի է միայն առաջ ընթանալ: Պահպանենք կամքի կանչն անընդմեջ վազքի մեջ և չհապաղենք անդունդի վրա:
    Կյանքի կառուցողներին պետք է ասել, որ գտնեն խոսքեր, կոփված նոր անհրաժեշտությամբ: Ամեն ժամի նոր լինելու գիտակցումը կխթանի:
    Ցույց տվեք մարդկանց, թե ինչպիսի երջանկություն է հավերժ նոր լինելը: Եվ Նոր Աշխարհի ամեն էլեկտրոն նոր հզորություն կտա: Հասկացեք նոր կանչի հզորությունը: Դուք կարող եք կիրառել այն ձեր ամեն օրվա կյանքում:
    Դուք շատ լավ գիտեք, որ ես խոսում եմ կիրառման մասին:



    - - - - - - -



    119.


    Ճշմարիտ եք մտածում, որ առանց տեխնիկայի նվաճումների անհնար է համայնքը: Ամեն համայնք տեխնիկական սարքավորումների կարիք ունի, և Մեր Համայնքն էլ չի կարելի պատկերացնել առանց կյանքի հեշտացման: Անհրաժեշտ են գիտության նվաճումները կիրառելու դրսևորված հնարավորություններ, հակառակ դեպքում մենք փոխադարձ բեռ կդառնանք: Որպես ռեալիստ-պրակտիկներ, Մենք կարող են խիզախորեն պնդել այդ: Ավելին, Մենք կարող ենք համառորեն հանդիմանել բոլոր կեղծ-ռեալիստներին: Նսեմացրած գիտությունն ու կուրությունը նրանց խանգարում են հասնել նրան, ինչին ձգտում են:
    Ճիշտ ինչպես փարիսեցիները հնում, նրանք թաքցնում են իրենց վախն այն բանն ընդունելու առջև, ինչն ուրիշներին ակնհայտ է արդեն: Չենք սիրում տգետներին, չենք սիրում բարեշրջման հնարավորությունները սարսափահար ոտնահարող վախկոտներին:
    Կրակներ հանգցնողներ, լուսատյացներ, մեկ չէ՞ արդյոք, թե որ կողմից եք դուք սողու՛մ: Դուք ցանկանում եք մարել իմացության կրակը, բայց տգետ համայնքը՝ բանտ է, քանզի համայնքն ու տգիտությունն անհամատեղելի են: Պետք է գիտենալ: Ոչ թե հավատացեք, այլ գիտցե՛ք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #400
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    120.


    Մենք պատրաստ ենք աջակցել յուրաքանչյուր գյուտարարի, քանզի նույնիսկ ամենափոքր գյուտարարը ջանում է բարելավում ներդնել կյանքի մեջ և հոգում է էներգիայի խնայողություն ցուցաբերել: Ուսուցիչը տեսնում է էներգիայի պահպանման վերաբերյալ հոգսն ու երաշխավորությունը: Այդ համառ խնայողությունը թույլ է տալիս վստահել աշակերտին: Իհարկե, այդ խնայողությունը հեռու է ժլատությունից: Ընտիր զինվորներին խնայող զորավարը գիտակից է գործում: Յուրաքանչյուր հնարավորություն մեր զինվորն է, բայց իրերը պետք է համախմբչորեն հասկանալ:
    Որքան շրջահայաց պետք է լինել հայտնագործությունների ժամանակ, որպեսզի նրանք չզրկվեն իրենց ուղիղ նպատակահարմարությունից: Թող համաշխարհային բարեշրջման գիտակցությունը մեզ օգնի գտնել հարկավոր նետերը: Ձեր ականջները պետք է լսեն բարեշրջման քայլերը, և ձեր վճռականությունը չպետք է խաբվի:
    Որքա՜ն վատ է գյուտարարի անփութությունը, որքա՜ն կործանիչ է չմտածված արձագանքը, որքա՜ն աններելի է տգիտության սխալը:
    Հանաշխարհային չափանիշներով դատել գյուտարարի աշխատանքը մենք կարող ենք միայն համաշխարհային բարեշրջման ուղղությունը գիտակցելով: Դժվար է հասկանալ զարգացման շարժընթացի օրենքների կիրառելիությունը, քանի դեռ չենք յուրացրել նյութի հիմքերը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #401
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    121.


    Տեխնիկայի կողմից աջակցություն ստացած նոր գիտակցությունը հզոր նկրտումներ կտա դեպի իմացությունը: Հատկապես համայնքը պետք է բարեշրջականության ամենազգոն ապարատը լինի: Հատկապես գիտակից համայնքում ոչ ոք չի կարող պնդել ընդունված աշխարհաուսումնասիրության մասին: Ամեն բութ խոչընդոտ դեն է նետվում կոլեկտիվի սուր թրթիռներով: Ավարտվածության մասին ակնարկն անգամ անհնար է դարձնում համայնքում գտնվելը: Ո՞վ կընդունի բթության դրոշմը:
    Որդը չի սահմանափակի մթի իր անցումները՝ իսկ դուք, դեպի Անսահմանություն նայողներ, չե՛ք կարող որդի նմանվել:
    Ձեզանից ոմանց ոչ կատարյալ հնարամտությունն անտեսանելի ճառագայթներ և անլսելի ռիթմեր է որսացել: Կոպիտ երևակայությամբ, կոպիտ գործիքներով այնուհանդերձ որոշ տիեզերական հոսանքներ որսացել եք: Բայց չէ՞ որ հիմարն անգամ կհասկանա, որ երևակայությունը կարելի է նրբացնել և գործիքներն էլ կարելի է կատարելագործել: Ելնելով ինքնակատարելագործականությունից, կհասնեք մինչև Անսահմանություն: Շարունակելու եմ պնդել կատարելագործման հնարավորությունների մասին, քանի դեռ ամենակարծրամիտն անգամ չի ամաչել իր սահմանափակությունից:
    Չի կարող լինել համայնքի՝ սեփական գիտակցությունը սահմանափակող անդամ, հակառակ դեպքում նա կնմանվի հին Չինաստանի կանանց ոտքերին: Նույնպես սովորույթի տգիտությունն էր հրահրում այդ այլանդակությունը:
    Համայնքի ինչպիսի՞ անդամ կարող է թաքնվել սնոտիապաշտության բորբոսի տակ: Չէ՞ որ այլևս ոչ ոք չի օգտվում խղճուկ, նախնադարյան շոգեքարշից, նաև ոչ ոք չի կարող մնալ իրականության մանկական ըմբռնման ներքո:
    Մանկական նյութապաշտությունը ժողովրդի համար թմրախոտ կդառնա, բայց լուսավորված իմացությունը հաղթանակի սանդուղք կլինի:
    Առանց հերքումների, առանց սնահավատության, առանց վախի կընթանաք դեպի իսկական համայնք: Առանց հրաշքների կգտնեք հստակ իրականությունը և փորձարարի քլունգով կբացեք փակ ընդերքները: Սիրեցեք իմացության անվախությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #402
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    122.


    Պետք է մատնանշել պահանջվող գիտելիքի որակի մասին: Գիտելիքն անպայմանական պետք է լինի: Ամեն պայմանական, շղթայված գիտություն անուղղելի վնաս է հասցնում: Էլեմենտների ազատ համակցումն անհավանական, նոր նվաճումներ կտա:
    Ո՞վ կարող է քիմիկոսին կարգադրել օգտվել էլեմենտների միայն մեկ խմբից: Ո՞վ կարող է պատմաբանին ու փիլիսոփային ստիպել չանդրադառնալ պատմական փաստերին: Ո՞վ կարող է հրամայել նկարչին միայն մեկ գույն օգտագործել: Գիտելիքին ամեն ինչն է բաց:
    Իմացության շրջաններում միակ առավելությունը կլինի մեծ համոզվածությունն ու հրապուրչությունը: Եթե ցանկանում եք հրապուրել ձեր գիտելիքով, դարձրեք այն հրապուրիչ, հրապուրիչ այնքան, որպեսզի երեկվա գրքերը չորացած տերևներ թվան: Համոզվածության հաղթանակը կազատի անտանելի արգելքներից:
    Ամենաշատը հոգացեք աշակերտների կյանքից վտարել արգելքները: Համայնքի անդամների համար դա առավել հեշտ է, քանզի նրանց գիրքը կարող է առանձնապես հրապուրիչ և ոգեշնչող լինել: Իհարկե, գրագրի ձեռագիր շարադրությունը համայնքին անտանելի է: Խղճուկ տառակերը կվանի յուրաքանչյուրին, ով գեղեցկության հանդեպ անճաշակ վերաբերմունք չի հանդուրժում: Համայնքի շուրջ պետք է ոգեշնչվածություն լինի:
    Բույսերը դեպի լույսն են ձգվում՝ նախնական գիտակցության այդ օրենքն անվիճարկելի է: Քայլեք անվիճարկելիության ճանապարհով և կառուցեք կյանքը: Ոչինչ վերացական չկա, և կյանքը ներծծում է յուրաքանչյուր միտք: Ուրեմն իսկական իրականության իրապաշտներ եղեք:



    - - - - - - -



    123.


    Կոլեկտիվիզմն ու դիալեկտիվիզմը՝ մատերիալիզմի մասին մտածելու դեպքում երկու ձեռնարկներ են: Մատերիալիզմն իր էությամբ, չշրջանցելով կյանքի և ոչ մի երևույթ, մի առանձնահատուկ շարժունակություն է ներկայացնում: Ուսուցիչը միայն անհրաժեշտ նշաձողերն է դրսևորում: Մտածելով ցույց տրված ուղիներով, կարելի է դրույթները զարգացնել: Մատերիալիզմը պետք է զարգացնել այն աստիճան, որպեսզի մեր ժամանակի բոլոր գիտական նվաճումները կարողանան հիմնափոխորեն մտնել ոգեշնչված մատերիալիզմ հասկացողության մեջ:
    Մենք խոսում էինք նուրբ մարմինների մասին, մագնիսների մասին, աուրայի լուսարձակման մասին, յուրաքանչյուր առարկայի ուսումնասիրման մասին, զգայունակության տեղաշարժման մասին, կշռելիության փոփոխության մասին, նյութի մի շերտի՝ մյուսի միջով անցնելու մասին, միտքը տարածության միջով ուղարկելու մասին, տարածությունը ցեմենտավորելու մասին, կենտրոնների զգացողության մասին, "նյութ" բառը հասկանալու մասին: Շատ անտեսանելի բաներ, սարքերի կողմից անորսալի, պետք է պարունակեն նրանք, ովքեր ցանկանում են տեխնիկան կյանք ներմուծել: Գաղափարական փսլինքները պետք է փոխարինել ամուր գիտակցությամբ:
    Մենք՝ Ոգու Կրողներս իրավունք ունենք պահանջել նյութի հանդեպ հարգանք և ճանաչում:
    Բարեկամներս, նյութը ոչ թե գոմաղբ է, այլ այն, ինչը շողարձակում է հնարավորություններով: Մարդու կարիքները՝ նյութը արհամարհելուց են: Շքեղ հավաքատեղեր են սարքված, բայց գիտելիքին հիմն չի երգվում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #403
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    124.


    Հարցնում են. ինչպե՞ս ձեռնամուխ լինել Ուսմունքին: Չէ՞ որ դրա համար պետք է վերածնել գիտակցությունը: Իհարկե, գիտակցությունը վերածնվում է Ուսմունքից հետո: Սկզբի համար պետք է գիտակցությունը բացել և լվանալ: Իսկ գիտակցությունը բացվում է կամքով և ընդամենը մեկ ակնթարթում: Ցանկացե՛ք բացել ձեր գիտակցությունը:



    - - - - - - -



    125.


    Իմ երիտասարդ բարեկամներ, նորից դուք հավաքվել եք հանուն ուսմունքի և նորից ձեզ մոտ հյուրաշատ երեկո է ստացվել: Այնինչ ասվել և կրկնվել է, որ Ուսմունքի մասին զրույցի ժամը զերծ լինի քաղքենիական ասեկոսներից: Թող այդ ժամն ավելի հազվադեպ լինի, բայց նրա որակն անհրաժեշտ է պահպանել: Դուք մոտենում եք ծակուծուկերով, դուք հաղթահարում եք աշխատանքային օրվա հոգնածությունը, դուք կրում եք մասնիկն ընդհանուր բարիքի, բայց ծանոթ շինության վաստակած իրերը կոտրում են ձեր նպատակասլացությունը և դուք աննկատելիորեն փոշոտ կենվորներ եք դառնում: Բավական չէ դա, ձեզանից մեկնումեկը նկատում է տեղի ունեցածը և դառնում է կամավոր վերակացու և սուզվում է փոքրոգի դժգոհության մեջ: Զրույցի կտորը պատռված է և սկսվում է անարժան կարկատանքը: Մենք խնդրում ենք ձեզ, գոնե մեկ ժամ, գիտակցաբար պատասխանատու մարդիկ լինել: Եթե շաբաթական մեկ ժամը դժվար է ձեզ համար, ուրեմն ավելի լավ է հավաքվեք տասնչորս օրը մեկ: Այդ ժամի ընթացքում կարողացեք բացառել ամեն հուզող բան, գազանի սովորույթները, ծխելը, ուտելիքը, գինին, մանր բամբասանքները, մանր գործերի քննարկումները, դատապարտումն ու զայրույթը: Հավաքվելով, մի քանի րոպե նստեք լռության մեջ: Իսկ եթե ձեզանից ինչ-որ մեկը գիտակցությունը լուսավորելու միջոց չի գտնի, ուրեմն թող լուռ դուրս գա ցրտի ու մթի մեջ: Մենք ամեն տեսակի բռնի մոգության թշնամի ենք, բայց գիտակցության բնական հսկողությունը պետք է իրական կառուցումների պայման դառնա: Չէ՞ որ գոնե մեկ ժամով կարելի է հրաժարվել անձնական փորձերից: Իսկ եթե դժվար է դա, ուրեմն ինչպե՞ս կարող եք մտածել գիտակցության աճի և հաջողության մասին: Եզը գիտի, թե ինչպես ծամի, բայց մարսողությունից վեր նա չի աճում: Գործադրեք լարում զրույցներին գեղեցկություն, պարզություն ու մաքրություն տալու համար:
    Իմացության ամենաանսպասելի խնդիրները, գեղեցկության ամենահամարձակ պատկերները թող ձեզ դուրս մղեն նեխած անկյուններից: Հասկացեք, ցանկանում եմ տեսնել ձեզ, գոնե ժամանակավորապես, առանձնահատուկ և ամփոփ: Կոոպերատիվ մտածողության այդ սերմերը ձեզ նվաճումների համառություն կտան: Ոչ միայն վճռականություն, այլև համառոտություն է պետք:
    Կենտրոնացումը հասկացեք որպես գիտակցության փորձ: Թույլ տվեք տեսնել ձեզ գիտակցված և նպատակասլաց քայլելիս: Ասում եմ անմիջապես ի կատար ածելու համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #404
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    126.


    Զգու՞մ եք սխալական արարքների պատճառած իսկական վնասները: Էգոիզմով դրդված, չե՞ք համարում արդյոք, որ վնասը, նախ և առաջ, անձամբ ձեզ է վերաբերվում: Բայց գործողությունների ոլորտում դուք մենակ չեք, իսկ ձեր ամեն քայլ վերաբերվում է նաև այն պատասխանատուներին, որոնք ընթանում են անձնվիրաբար: Շատ անուղղելի վնասներ է հասցվել թեթևամիտ հավաքույթների ժամանակ: Ուսմունքը բազում անգամներ մատնացույց է արել կոլեկտիվի կապը: Պետք է խնայել նրանց, ովքեր վտանգի են ենթարկվում հետևանքներն արագացնելու համար: Մտավորապես զգուշացեք կործանիչ, կտրուկ մթագնող տրամադրություններից: Ու նաև կհարցնեմ, սովորե՞լ եք արդյոք կարդալ Ուսմունքի գրքերը: Չկա՞ արդյոք ցանկություն կապել միտքը մի ինչ-որ սյունից: Շատ ենք սիրում գեղեցիկ ասույթներ, բայց մոռանում ենք, որ նրանցից ամեն մեկի մեջ կյանքի գին է ներդրված:
    Երեկոյան հավաքույթների համար շատ սրամիտ է նշել խոսքի արտասովոր կազմությունը կամ շատ տարօրինակ արտահայտությունը, բայց մտածեք, այդ արտահայտության ամեն տառից կախված չե՞ն արդյոք բազմաթիվ կյանքեր: Ամեն մեկի մոտ պետք է բռնկվի ժամի կարևորության գիտակցությունը, որին նա կոչված է: Երբ վաղուց խոսում էի թեթևամտության մասին, պետք էր անմիջապես գիտակցության մեջ ընդունել պահի կարևորությունը և ստիպել սեփական անձին պարունակել նաև պատասխանատվության զգացում: Գործերից դուրս, անձնական և խմբակային հաջողություններից դուրս, պետք է զգալ բարեշրջումն իր բոլոր առանձնահատկություններով: Այդպիսով, հստակ մտածեք: Ջանացեք բարվոքել հավաքույթները:



    - - - - - - -



    127.


    Երբ ամենաանգետն ու անգիտակիցը խոսում է Ուսմունքի մասին՝ դա ինչ-որ մեկ այլ համայնքային ուսմունք է թվում, - կարողացեք պատասխանել արդարացիորեն: Ասացեք. աշխատանքի և իրականության ճանաչման վրա հիմնված ամեն համայնք մարդկության կատարելագործման գործին չի խանգարում: Տիեզրքի շարժման ներքո անհնար է գտնվել թվացյալ անշարժության մեջ՝ կամ հետ, կամ առաջ: Համայնքը գիտակցող բոլոր մարդիկ ընթանում են առաջ: Եվ չեն կարող իրար անտանելի համայնքներ լինել, ինչպես քաղցի զգացումն էլ չի կարող հակադրված լինել իր տարբեր տեսակների մեջ: Ուրեմն համայնքին ընդդեմ կխոսի նա միայն, ով, մտնելով տիեզերական աղբի կազմի մեջ, սկսել է շարժվել հետ:
    Համայնքի դեռևս անփորձ անդամների մոտ դեռևս բավականին գոռոզություն ու կասկածամտություն կա, բայց Մեզ համար համայնքը կյանքի կայացած գործ է: Եվ նրա մասին Մենք կարող են խոսել երկար փորձի ամբողջ հստակությամբ: Մեզ չի վախեցնի և ոչ մի չմտածված խառնաշփոթություն, և տեսել ենք Մենք բավականին տիեզերական աղբ էլ, և պատկանել նրան չենք պատրաստվում:
    Համայնք-ընկերությունը պաշտպանելու ենք իմացության ուժերով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. #405
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    128.


    Հաճախ դուք զարմանում եք, որ Ուսուցիչը նախատեսում է ամենափոքր մանրամասները: Բայց ո՞վ է ձեզ ասել, որ այդ մանրամասները փոքր են: Հաճախ ոտքը կոտրվում է ամենաչնչին քարի պատճառով, և խոտի ցողունն էլ կարող է անդունդը նետել:
    Նույնիսկ առօրեական կյանքում դուք վանում եք վտանգը մտերիմներից, մի՞թե համայնքի կյանքում ավելի հզորացած չէ աշխատակիցների կյանքի պաշտպանությունը: Բարեկամների շուրթերը չեն լռի, բայց պետք է սովորել, թե ինչպես լսել նախազգուշացման կոչը:
    Փոքր բջջային կազմակերպություններում հեշտ է հարմարեցնել ուշադրությունը, բայց մարդկության համագործակցությունը պարտադրում է սովորել անսպասելի դրսևորումների: Չեմ չափազանցնում, ամեն րոպեն անբարեհաջող է, բայց այդ մշտական անբարեհաջողությանն էլ ընտելանալ չի կարելի, հակառակ դեպքում կկորչի պաշտպանողական զգոնությունը: Այո, ինչպես լեռնագագաթին նստած արծիվ, մի կորցրեք ձեր զգոնությունը: Զգոնությունը միայն վտանգներով է աճում:
    Ողջու՜յն վտանգներին:



    - - - - - - -



    129.


    Զգուշացեք ոչ միայն օտար հրավերքների պարտադրվելու վերաբերյալ, այլև որպեսզի ինքներդ էլ կպչող չդառնաք: Անհնար է հաշվել պարտադրանքի վնասը և չի կարելի առանց արհամարհանքի տեսնել, թե ինչպես է շուկայում ուսմունքը վաճառվում զեղչով: Կարողացեք հասկանալ, որ իր իմացությունը գիտակցող Ուսմունքն իրեն շուկայում չի առաջարկի: Հետևորդների բացառիկ տգիտությունը միայն կարող է Ուսմունքը ստի և ստորաքարշության ամոթալի վիճակի մեջ դնել: Կարելի է խղճալ նրանց, ով անտեղյակորեն ընդունել է այդ աննպատակ աշխատանքը:
    Բայց մի կարծեք, որ դատապարտելով ուրիշի կպչողությունը, հեշտ է խուսափել սեփականից: Բարակ է պնդելու և հարկադրելու միջև ընկած սահմանը: Հաճախ շատ հեշտ է աննպատակ նվաստացնել ինքդ քեզ: Նպատակակետին չհասած ամեն կաթիլ այրող ծծմբաթթու է դառնում: Բռնի ուռճացումը միայն ուռուցվորություն է տալիս, և դուք գիտեք, որ դրա բուժումն անհնար է: Հետևաբար, որակ միայն, այլ ոչ քանակ:
    Ամեն թակող ինքն է պատասխան տալիս, բայց հարկադրաբար հրավիրվածը ջրաղացքարի պես կպառկի կանչողի վզին:
    Հետևաբար կանչեք միայն ժամանակին՝ այդպես կխուսափեք պարտադրելուց:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 27 92-ից ԱռաջինԱռաջին ... 172324252627282930313777 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •