User Tag List

Էջ 80 93-ից ԱռաջինԱռաջին ... 307076777879808182838490 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,186 համարից մինչև 1,200 համարի արդյունքները՝ ընդհանուր 1383 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1186
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՅՈԹԵՐՈՐԴ. "ՎԵՐԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ"


    155.


    Վեհապետի հետ չմիաձուլված գիտակցությունը չի կարող նկրտել դեպի թասի լցման օրենքը։ Միայն տիեզերական արտահայտված Մագնիսի ուժը կարող է ոգուն մոտեցնել Ուսուցչին։ Հիրավի, Բարձագույն գիտակցությանը հարողը մտքի հզորություն է ստանում։ Միայն երբ ոգին ընդունում է Վերից եկած բոլոր առաքումները, նա կարող է ընդլայնել գիտակցությունը, հակառակ դեպքում թասի մեջ գտնվող ուժը չես արթնացնի։ Այդպես կապի թելը հենց ոգու սանդուղքն է, որով ոգու ուժն է հառնում։ Ստեղծագործումը հաստատվում է այդ հրաշալի թելի միջոցով։ Այդպես ոգու վերելքն ընթանում է Վեհապետի հետ կապով։



    - - - - - - -



    156.


    Այդ կապը միավորում է Մեզ և լավագույն հետևանքներ է ստեղծում։ Այդպես ամենահրաշալի թելը Վերարքայի սիրտն աշակերտի հետ կապող արծաթե թելն է։ Ոգու լույսը սնվում է այդ ուժով, հետևաբար երբ Մենք խոսում ենք միասնական աուրայի մասին, հիրավի, նկատի ունենք կապի՛ երևույթը։ Հետևաբար, որպես Լույսի Աղբյուր, թող պաշպանեն Հրահանգները, այդպես կարելի է դեպի քեզ ձգել լավագույն հնարավորությունները։ Այդպիսով աշակերտի հետ Վեարքայի սրբազան միավորումն արտահայտվում է, երբ աշակերտի գիտակցությունը դեպի Վերարքայի գիտակցություն է սլանում։ Այդպես միավորված սրտով հրաշալի է՛ջ է ստեղծվում։



    - - - - - - -


    157.


    Հասկանում եք, թե ամեն աշխատակից Ուսուցչի համար ի՛նչ արժի։ Եթե ամեն աշակերտի հատուկ ճառագայթ է շնորհված, ուրեմն այդ թելի կտրվելը պետք է արտահայտվի։ Առանց պատճառի չէ Ուսուցիչը համառորեն հարցնում թակողներին. «Դավաճան չե՞ս արդյոք»։ Ուսուցչի և աշակերտի միջև թելի ոչնչացումը կարող է կատարվել միայն դանդաղ ընթացքով, բայց սովորական սրընթաց դավաճանությունը շատ ցավալի է թե Ուսուցչի, թե դավաճանի համար։ Հիրավի, տանջվում է դավաճանի բանականությունը և կտրված թելի վերքի միջով ամենից հեշտ է մտնում մոլագարությունը։ Դավաճանության այդ ընթացքը պետք է դիտարկել որպես ֆիզիկական վտանգ, չխոսենք արդեն հոգևոր հետևանքի մասին։ Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի զգուշությամբ պետք է ընտրել աշակերտներին, որպեսզի տիեզերական վնասին չնպաստենք։ Հետևաբար ամեն Ուսմունք դավաճանության ուժեղ օրինակներ է տալիս։ Դավաճանության համար պետք չէ անպայման Դեվադատա* կամ Հուդա լինել, առանց այդ նախատիպերի էլ տիեզերքը լիքն է բեկված ճառագայթներով։


    - - - - - - -
    * Դեվադատա
    Գաութամա Բուդդայի զարմիկն էր, նախկին բուդդայական վանական, որը հայտնի է Ուսմունքում պառակտում ստեղծելու իր փորձով։ Պառակտումը ձախողվեց, քանզի նրա հետևորդները վերադարձան Բուդդայի մոտ, իսկ հետո Դեվադատան նույնպես ցանկացավ վերադառնալ։ Արդար կյանք վարելու և վանական դառնալու Դեվադատայի սկզբնական դրդապատճառը մաքուր էր, բայց հետագայում, երբ նա ձեռք բերեց որոշ գերբնական ուժեր, բարոյականությունը լքեց նրան։
    Վաղ բուդդիստական ավանդույթում Դեվադատան միակն է, որ գործեց հինգ ամենածանր չարագործություններից երեքը։
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 25.01.2022, 00:07:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1187
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    158.


    Առանց Ուսուցչի հետ կապի նույնիսկ ընդամենը հերքման ծածկույթի տակ կարող ենք սև բնակիչ ներս թողնել։ Թեթևամտությունը դավաճանության կողքին է գիշերում։ Այդպես կարելի է պատկերացնել Ուսուցչի հետ աշակերտի կապի խզման հետևանքը։ Ժամանակն է, որ մարդիկ մտնեն գժանոցներ և ստուգեն հիվանդությունների պատճառն ու հանգամանքները, հատկապես հիմա, երբ այդ պատիժը ժանտախտից էլ վտանգավոր է։
    Կարողացեք պահպանել թելը Ուսուցչի հետ և Վեհապետով ձեր սիրտը լիացնել։ Չի կարելի մոռանալ, թե անխախտելի վերելքի էությունն ինչում է կայանում։ Ոչ գործերը, ոչ հանգամանքերը, ոչ բնավորությունը, ոչ տարատեսակ պատճառները չեն կարող խոչընդոտներ սարքել աշակերտի և Ուսուցչի միջև։ Ուսուցչի դրսևորումը ամբողջ ամենակարճ ուղու կազմավորումն է։ Հրաժարվել Վեհապետից՝ նշանակում է դավաճանել ինքդ քեզ։



    - - - - - - -



    159.


    Երբ ոգին կարողանում է արտացոլել լավագույն նկրտումները, կարելի է տեսնել բոլոր դրսևորումների միասնությունը։ Տարածությունը պահանջում է դիտարկումներ, և ամեն երևույթ գիտակից համատեղելիություն է պահանջում։ Միայն երբ ամուր են ստեղծագործման հիմքերը, կարելի է կառուցել բարեշրջման համար։
    Ագբարն ասել է. «Շլաչքը մեջտեղը չի տեսնում»։ Հետևաբար ամեն կենսական գործողություն կայունություն է պահանջում։ Չի կարելի տեսնել երկու զուգահեռ գծեր, եթե չգիտես, թե որն ընտրես։ Ուստի այդքան անհրաժեշտ է կայունությունը, և միայն Վերարքայության հանդեպ ամենամոտ մոտեցումն է տալիս ճշմարիտ ճանապարհ և բարձրագույն որոշում։



    - - - - - - -



    160.


    Այդպես ամեն աշակերտ պետք է մոտենա Վերարքայությանը և ամբողջ ոգով հաստատվի մոտիկ մատույցի վրա։ Դեպի Վեհապետ նկրտումը Վերարքայության լիակատար ըմբռնում կտա և ոգուն ցույց կտա արծաթե թելը։ Կենտրոնը զբաղեցված է Վերարքայությամբ, կենտրոնից են ելնում բոլոր ճառագայթները, դեպի կենտրոն են նկրտում ճառագայթները բոլոր։ Հետևաբար ոգու կայունությունը կարող է ներգրավել դրական երևույթներ։ Այդպիսով, միաձուլման ուժը սրտում է գտնվում։ Այդպես Մենք գիտակցում ենք, այդպես հաստատվու՛մ է բարձրագույն աստիճանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1188
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    161.


    Ոչ միայն գիտակցված կապը Վեհապետի հետ, այլ նաև անգիտակից նկրտումը դեպի Վերարքայություն, տիեզերական ուժերի հետ շփման առկայծում է ստեղծում։ Որտեղ հայտնվում են գունավոր աստղեր, այնտեղ բաց է դուռը դեպի Բարիքի շղթա։ Իհարկե, մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում ակնհայտ նշանների վրա, բայց, խորանալով ոգու կյանքի մեջ, կարելի է հասկանալ ոչ միայն այդ կրակների նշանակությունը, այլ տեսնել նույնիսկ նրանց փոխհարաբերությունները։ Կարելի է ամբողջ ճակատամարտեր նկատել սևերի և կապույտների միջև և կարելի է համոզվել, թե ինչպես կապույտները միշտ կծածկեն մթի սերունդներին։



    - - - - - - -



    162.


    Ոգուն ամենամոտ գիտելիքը բարձրագույն մաթեմատիկան կլինի, եթե այն ճշմարիտ է հասկացված։ Այդպես վերացականը իրականություն է դառնում։ Գիտելիքի մառախուղը կարող է լուսավորվել Անսահմանությամբ։ Իհարկե, մենք պետք է ձգտենք դեպի ամենը, ինչը կարող է մեր գիտակցությունը հանել մոլորակի սահմաններից դուրս։ Միայն այդպես կարելի է հասկանալ իրական արժեքները։ Ով կարողանում է հասկանալ համադրությունը, նա գիտակցում է Վերարքայությունը։ Շատ կարելի է պնդել Վերարքայության մասին, և Մենք կնմանվենք փայտփորիկի, քանի պալարների կեղևը չենք փորել։ Պնդում եմ, եթե չեք հասկանում Վերարքայությունն ըստ ոգու, ուրեմն հասկացեք գոնե ըստ առողջության։ Ցուցաբերեք հարգանք։



    - - - - - - -



    163.


    Համապատասխանությունը դրսևորման և գործողություն հրահրող գործոնի միջև այնքա՜ն հզոր է արտահայտվում ամբողջ Տիեզերքում։ Բոլոր ստորգետնյա կրակները մոլորակի մակերես են հրահրվում մարդկության գործունեության միջոցով, որը շղթա է հանդիսանում աշխարհների միջև։ Այդպես խեղդող գազերը հրահրում են համապատասխան ուժեր։ Ամեն մարդկային միտք ստեղծում է իր համապատասխանությունը, ուստի անհնար է արարել առանց կենտրոնների արտահայտման և դեպի Վերարքայության օրենքի ձգողության։



    - - - - - - -



    164.


    Տիեզերական ստեղծագործման մեջ ամեն ինչ կառուցվում է հաջորդականության վրա, չէ՞ որ յուրաքանչյուր կառույցի արմատները կանգուն են Վերարքայության օրենքով։ Ամեն խնդիր և ծրագիր կառուցվում են նպատակահարմարությամբ և հաստատվում են բարեշրջման մեծ ծրագրով։ Այդպես Մեր բոլոր հաստատումները բարերար երևույթներ են բերում։ Միայն ձգողությունը դեպի Վերարքայության շղթա կարող է ուղի տալ դեպի Անսահմանություն։ Այդ պատճառով միաձուլման հզորությունը, հիրավի, տիրում է աշխարհին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1189
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    165.


    Մեղավոր է բժիշկը, որը կարող է ուսումնասիրել սրբազան ցավերը, բայց այդ չի անում։ Ցավերի ուսումնասիրման և դրանք այդ ցավերը հրահրող երևույթների հետ համադրելու ճանապարհով նա կարող էր կառուցել գալիք բարեշրջման աստիճանները։ Ըստ էության, աշխարհի հոգևոր զարգացման ներքո սրբազան ցավեր չպետք է լինեն, բայց շրջապատող անկատարելությունը այդ ցավերը ստեղծում է։ Այդպես պայմաններն ու պատճառները համադրելով կարելի է կանխատեսել բարեշրջման ուղղությունը։ Եվ, իհարկե, շատ բան կարելի է ուղղել մարդկային գիտակցության մեջ, եթե գիտենք, որ նույնիսկ երկրաշարժը մարդկության ոգով է հրահրվում։ Կարելի է աստիճանաբար հավաքել շատ երևույթներ, որտեղ մարդն արարիչ է հանդիսանում։ Այդպիսով, սրբազան ցավերն ըստ էության գալիք ռասայի ցուցանիշներն են տհասների մամլակներում, հետևաբար ասում եմ՝ խնայեք ձեր առողջությունը։ Ասում եմ՝ մի ծանրաբեռնեք այն անպետք արարմունքներով և նրան գրգռելով։ Ոչ միայն ձեր շուրջ, այլև ամբողջ Վերարքայության մեջ սլանում է սխալների արձագանքը։ Բայց ամեն խնայողություն ոչ միայն բարերար է ձեզ համար, այլև ամրապնդում է տարածությունը հեռու ոլորտների վրա։



    - - - - - - -



    166.


    Հիրավի, մարդկությունը՝ կապն է աշխարհների միջև։ Այդ մտքին պետք է ընտելանալ. ջանալ առնչել դա կյանքին։ Տարօրինակ է, որ բժիշկները, կիրառելով նյարդային կենտրոնների իմացությունը, չեն օգտվում առողջության կրողներ դառնալու հնարավորությունից, քանզի ըստ էության հենց այդ կենտրոններն են հոգևոր շոշափուկներն ու մագնիսները։ Նույնիսկ ֆիզիկական մագնիսը ապավինում է հատուկ հարևանությանը, որպեսզի ուժը չկորցնի։ Արժանի չե՞ն արդյոք նյարդային կենտրոնները նույնպիսի ուշադրության։ Եվ չպե՞տք է արդյոք մարդիկ առանձնահատուկ պահպանեն հաջորդ ռասայի դեմքերին։ Ափերի միջև գցած կամուրջը պահպանվում է խստորեն։ Կարելի է մարդուն խնդրել. «Բարեկամ, երկրաշարժ մի սարքիր»։



    - - - - - - -



    167.


    Կենտրոնը, որը լուսավորում է Մեր գործերի բոլոր նախաձեռնությունները, հաստատված է Վերարքայության օրենքի վրա։ Նպատակասլաց ստեղծագործումը հիմնված է Վերարքայության կենտրոնի վրա։ Որքա՜ն հստակորեն է մարդկությունը շեղվում ճշմարիտ նկրտումներից և ճշմարիտ ճանապարհից։ Ով վախենում է Ուսուցչի դրսևորումից, արհամարհված կմնա։ Ով հերքում է Առաջնորդող Ձեռքը, կմնա հավերժական մոլորության մեջ։ Ով վախենում է կորցնել իր անհատականությունը, այն չունի։ Ուրեմն թող մտորեն Վերարքայության մեծ օրենքների վրա։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1190
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    168.

    Կա մոլորություն, որ մթերը Լույսի հակադրությունն են, և այդ պատճառով անխուսափելի են՝ դա սխալական է։ Խավարը, Լույսի հակադրությունը, ոչ այլ ինչ է, քան չդրսևորված Քաոս։ Մթերը նսեմացնում են Խավարի հետ Լույսի արարչագործ պայքարի երևույթը։ Բավարար կլիներ մարդկությանը դրսևորել Քաոս և այդ մեծ պայքարում համագործակցել Մեծ Ոգիների հետ։ Բայց անսանձելի տարերքների հաղթահարումը մթերը հանգեցրին ապստամբների էգոիզմի և սկսեցին հրահրել Քաոս, փոխարենն այն աշխատող ուժի փոխակերպելու։ Դա մեծ ոճրագործություն է, և Լույսը մարելու ցանկությունը չի կարելի հակադրություն համարել։ Քաոսի կամ «Վիշապի» ստեղծարար հաղթահարումը՝ մշտական սխրանք է։ Բայց մթերի հետ կռիվն ընդամենը շարժումն արգելակող ջղաձգություն է։ Քաոսի խավարը տալիս է միջոց մտավոր ստեղծագործման համար, բայց պայքարը մթերի վերարքայության հետ ընդամենը բաց թողնված ժամկետ է, որն այնքա՜ն անհրաժեշտ է արարչագործության համար։ Բացի այդ, մթերը միշտ հրարում են հզոր տարերքներ, իհարկե, առանց գիտենալու, թե ինչպես նրանց կառավարել։



    - - - - - - -



    169.


    Պետք է հիշել, որ վտանգավոր են ոչ թե իրենք մթերը, այլ ուժերը, որոնց նրանք հրահրում են։ Հիրավի, հարկ է մեծ Լույսը համադրել մեծ Խավարի հետ, բայց չի կարելի մեծ համարել էգոիզմի վրա կառուցողներին։ Ուրեմն պետք է համաչափել նույնիսկ մեծ երևույթներում։ Իհարկե, չմոռանանք մթերի սերմանած վնասը։ Ճիշտ, ասես բազմացած օձե՛ր են։ Եվ նույնիսկ սողունների հետ պայքարում էլ Վերարքայություն է անհրաժեշտ, քանզի ոչնչացվելու է անկարգ ամեն բան։ Ուրեմն հիշենք, թե որտեղ է մեծ խավարը, և որտեղ է ոսոխի թշնամին, Լույսի վախճանը փնտրող, բայց մոռացած, որ առանց Լույս հենց ինքը գոյություն ունենալ չի կարող։



    - - - - - - -



    170.


    Արարչագործությունը նկրտված լարվածություն է պահանջում։ Առանց այդ խթանիչ ուժի անհնար է շարել բարեշրջման աստիճանը։ Չէ՞ որ ամեն ուղեծիր հագենում է գիտակցված նկրտմամբ և ամեն աստիճան իրեն հաստատող ուժ է պահանջում։ Հետևաբար երբ ստեղծագործումը կուտակում է ուժերը, դեպի կիզակետ են ներգրավվում նման էներգիաներ։ Հետևաբար, որքան ավելի գիտակցված է վերաբերմունքը կիզակետի հանդեպ, այնքան ավելի մեծ կլինի համապատասխանության երևույթը և ավելի հզոր կլինի ձգողությունը։ Այդպես նախասահմանված են պատճառն ու հետևանքը։ Եվ ստեղծագործական խթանիչ ուժը հագենում է գիտակցված նկրտման կրակով։ Այդպես է արարվում ամբողջ Տիեզերքը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1191
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    171.


    Հետևաբար երբ ըմբռնումը չի հիմնվում Վերարքայության վրա, ուրեմն կենտրոնի դրսևորումները չեն կարող այդքան կենսականորեն դրսևորվել և ամեն առանձնացող չի կարող ճանապարհ գտնել դեպի Մեզ։ Այնքա՜ն շատ են թափառող ստվերները, որոնք չեն կարողանում պտտել հաստատված բանալին։ Այնքա՜ն շատ նկրտումներ են կորչում տարածության մեջ։ Ուստի աղեղների միաձուլման վրա Մենք ապագա ենք կառուցում։ Այդպես Մեր հրեղեն օրենքը գիտակցությունների միավորում է կարգադրում։ Ուրեմն պետք է ամրապնդվել կիզակետի գիտակցության մեջ։ Ոգին կարող է մոտենալ հրեղեն օրենքի գիտակցմանը։ Վերարքայության երևույթը շինարարության հիմքն է։



    - - - - - - -



    172.


    Մոլորություն է նաև. հաճախ չիմանալով կամ ինքնաարդարացմամբ մարդիկ մտածում են, որ իրենց միտքը փոքր է և ոչ մի տեղ հասնել չի կարող։ Այնինչ, մտքի ներուժը մեծ է, և մտքի համար ոչ ժամանակ, ոչ տարածություն գոյություն չունի։ Բայց անկանոն մտածողները նման են մթի մեջ ձեռքերը թափահարողների և չգիտեցողների, թե ինչ առարկայի կդիպչեն։ Բացի այդ, տարածության մեջ միտքը կուտակվում է։ Կարելի է պատկերացնել համահունչ մտքերի հզոր երգչախումբ, բայց կարելի է պատկերացնել նաև ղռվռուն սև ճայակների երամ։ Նման միաբանությունները նաև խցանում են տարածությունը և անհանգստացնում են բարձրագույն աշխարհներին։ Սիրելի մտավորական-ճայակներ, դուք նույն պես պատասխանատու եք ձեր մտքերի որակի համար։ Քանզի նույնիսկ դուք էլ արարում եք ձեր ապագան։



    - - - - - - -



    173.


    Հետևաբար պատասխանատվությունից խուսափելու ելք չկա։ Նույնիսկ ամենափոքր միտքն ընկնում է տարածության մեգաֆոնի մեջ և դեպի իրեն է ձգում նույնպիսի մորեխակույտ, ծխոտ մթնոլորտ դրսևորելով մոլորակի համար։ Միտքը կարող է մաքրել, ոչնչացնելով քայքայման միկրոբները, բայց նմանապես այն կարող է անսանձելի տարերքներ հրահրել։ Պատահական չէ, որ որոշ նենգությունների համար սևերն օգտագործում են առանձնապես չզարգացած մարդկանց։ Հաճախ դուք արտասանում եք կուլտուրա բառը, ինչը նշանակում է Լույսի պաշտամունք։ Ուրեմն հիշեցնում եմ, թե որքան մեծ է ընդհանուր պատասխանատվությունը Լույսի առջև, եթե ամեն միտք կարող է կամ մթագնել, կամ մաքրել տարածությունը։ Ուրեմն եկեք սա հիշենք։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1192
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    174.


    Իհարկե, Ծառայության ուղին կարող է հասցնել բարձրագույն իմացության։ Միայն տգիտությունը կարող էր մոլորակը հասցնել ներկայիս վիճակին։ Չէ՞ որ մարդկությունը կորցրել է նկրտման գեղեցկության գիտակցությունը, և կառուցումն ամրապնդվել է առանձնացվածության բթամտության վրա։ Այսպիսով Ծառայության միասնությունը հայտնվել է որպես փրկություն մարդկության համար։ Չէ՞ որ արարչագործության ամբողջ ուժը հենված է Վերարքայության վրա։ Այդպես հզոր թելը միավորում է ամբողջ Տիեզերքը։ Հիրավի, Մեծ Ծառայության լիակատար գիտակցմամբ միայն կարելի է հասկանալ Ոգու գեղեցկությունն ու Վերարքայության հզորությունը։ Տարածությունը կանչում է դեպի մեծ օրենքի իրականացում, այո՛,այո՛, այո՛։ Այդպես են շարվում իսկակական բարեշրջման աստիճանները։



    - - - - - - -



    175.


    Միայն այդ պատճառով Մեծ Ծառայության լիակատար ըմբռնումը աշակերտներին կարող է նկրտում տալ դեպի արտահայտված Վերարքայություն։ Երբ ոգու ստեղծագործումն ի վիճակի է պարունակել Մեծ Ծառայությունը, ուրեմն բաց են դեպի Մեզ տանող բոլոր ուղիները։ Հետևաբար հրահանգներն ի կատար ածելու նկրտումը կարելի է հաստատվել որպես դեպի բարձրագույն Դարպասներ տանող խթանիչ ուժ։ Հետևաբար թող պահպանեն բոլոր մարգարիտները։ Այդպես կարելի է իրագործել բոլոր տրված հնարավորությունները։ Այդպիսի լարված և հագեցած ժամանա՛կ է։ Ուստի աշակերտները թող ջանան ընթանալ իրադարձությունների ռիթմին համընթաց, և պետք է լարել գիտակցությունը տեղի ունեցածի հետ ներդաշնակ։



    - - - - - - -



    176.


    Հիրավի, եթե գիտեք մշտական սպասելիքը, արդեն ունեք դեպի Մեզ բերող ամենակարճ ճանապարհը։ Մարդկանց համար սովորաբար հատկապես սարսափելի է ամենօրականությունը։ Նրանց համար այն հոգնության և վարընթացի խորհրադանիշ է։ Այնինչ, Մեզ համար ամենօրականությունը կատարելագործում է և վերելք։ Այն բացում է Անսահմանության Դարպասները։ Կարելի է սիրել ամենօրականությունը, քանզի այն կոփում է ոգին և արիություն է տալիս մտածել աշխատանքային դարերի շղթայի անվերջանալիության մասին։ Ինչ-որ մեկի համար նրանք ահաբեկում են, բայց հղկված գիտակցությունը կընդունի նրանց, որպես անվերջանալի ստեղծագործման աղբյուր։ Սքանչելի պաշտամունքները խամրել են ամենօրականությունից, բայց որքան հրաշալի է գիտակցությունը, որ տրված են ամենօրյա նվիրվածություն և բոցավառ սեր դեպի Վերարքայությունը։ Եթե ասեմ. «Սիրում եմ Քեզ, Տեր, և նվիրված եմ Քեզ, Վեհապետ, և մեծարում եմ Քեզ, Ուսուցի՛չ», - ինչպիսի՜ հզոր երգչախումբ կդառնա այդ փառաբանությունը հեռավոր աշխարհների վրա։ Այդպես ամեն նվիրվածությամբ կարելի է բացել նոր փականներ, և որքա՜ն հրաշալի է զգալ մեծ հասկացությունների անսպառելիությունը։ Կտակը կարող է կարճ լինել. «Հուրհրացեք սրտերով և արարեք սիրով»։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1193
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    177.


    Սովորեք չհաշվել օրերը, չնկատել տարիները, քանզի նշանակություն չունի, թե դուք երբ եք Ծառայության մեծ տարածքում։ Կարելի է սովորել զգալ քեզ գռեհիկ առօրեականությունից դուրս և ոգով առնչվել գեղեցկության արտահայտված աշխարհին։ Եկեք գնանք միասին այնտեղ, որտեղ սահմաններ և վերջ չկա։ Որտեղ ամեն բարեբեր կայծկլտանք կարելի է աշխարհներին բարեմաղթող ծիածանի փայլք դարձնել։
    Նվիրվածությամբ կարելի է հասնել բոլոր դարպասներին։ Մի ակնթարթ անգամ չմոռանանք այդ մասին։ Հենց այդ պատճառով լցվենք նվիրվածության ժպիտով և բարեմաղթենք ամենօրականությունը։ Մեր ամեն շնչառություն հրաշալի էական հիմք ունի կազմավորվող աշխարհների համար։ Մտածեք գանձերի մասին, մեզ տրված և պատկանող Նրան, ով մեզ արցունք է տվել և քրտինքի կաթիլ մեր ազատագրման համար։ Նաև ամեն օր երախտագիտություն հայտնենք Բարձրյալին։



    - - - - - - -



    178.


    Ինչպես պետք է բոլորը դեպի Մեզ ճանապարհին չբաժանեն սիրտը մտքից։ Չէ՞ որ ստեղծագործումը հաստատվում է մաքուր խթանիչ ուժերով, և այնքա՜ն անհրաժեշտ է միավորել բոլոր հրեղեն կենտրոնները։ Ուրեմն պետք է գիտակցել, մտքի մատերիան պետք է բարձրագույն էությունների միավորում լինի, քանզի միայն ամենահղկված միտքը կարող է ներթափանցել այստեղ, և գիտակցության հղկումը կարող է նկրտել այն ուժը, որը հզոր լծակներով է կառավարում։ Միայն այդպես միավորված գիտակցությունը կարող է Բարձրագույն Կամք արարել։ Այդպես հաստատվում է Վերարքայության շղթան։
    Այդպես միավորված գիտակցությունը կառավարում է աշխարհը։ Բարձրագույն Կամքը փոխանցվում է ամենամոտ ոգուն, ուստի պետք է այդպես հագեցվածորեն ի կատար ածել Վերարքայի կամքը։ Ուստի միավորված գիտակցությամբ պետք է այդպես կենսականորեն ընդունել ամբողջ ասվածը։



    - - - - - - -



    179.


    Հուսադրվողը մեռած է. հետևողը կենդանի է։ Մենք չենք խոստացել տեղափոխել մեռած մարմիններ, բայց երաշխավորել ենք առաջնորդել արի հետևորդներին։ Պետք է խորամուխ լինել ուշադիր, որպեսզի տարբերեք արիաբար հետևելու և փոքրոգիորեն հույս դնելու սահմանը։ Նմանապես անհետաձգելիորեն պետք է հասկանալ Մեր Հրահանգները, քանզի արևը տարբեր է լուսավորում առավոտյան կամ կեսօրվա ժամին։ Պետք է ընդունել Մեզ, ինչպես հաց հանապազօրյա։ Բայց, եթե գործադրված են բոլոր ուժերը, նվիրվածությունն իր պատասխանը կստանա։ Այդպիսին պետք է լինի Վեհապետին հետևողների շարժումը։ Մեր օգնությունը, ինչպես գիտեք, գալիս է վերջին ժամին, բայց Մեր լրաբերի առջև դուռը չպետք է փակել։ Կարող է, Մեր ազդեցությունը տեղի է ունենում հեռավոր ծովերից այն կողմ, և սակայն չի կարելի դադարեցնել դեպի Մեզ նկրտումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1194
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    180.


    Անջատումը Ղեկավարից կասեցնում է ոգու բարեշրջումը, քանզի շղթայի բաժանումը տանում է դեպի մեկուսացում և խոչընդոտում է ոգու ստեղծագործմանը։ Միայն Լույսի Աղբյուրի հետ միավորումն է առաջնորդում ոգուն, հիրավի՛։ Այդպես նկրտումը դեպի Բարձրագույն Վերարքայություն տալիս է բոլոր հնարավորությունները և հագեցնում է ոգուն Ծառայության հզորությամբ։ Լույսի ուղեծիրները հարթվում են Բարձրագույն Կամքի կատարման համապատասխանությամբ և հզորությամբ։ Այդպես է հարթվում ուղին դեպի Անսահմանություն։



    - - - - - - -



    181.


    Ուստի այդքան կարևոր է գիտակցել Բարձրագույն Կամքի կատարումը։ Ուստի հաստատվում է միաձուլման հզորությունը, քանզի միայն գիտակցությունների միավորման մեջ է ստեղծագործումը։ Մարդկության քայքայումն այն պատճառով է այսքան ուժեղ, որ չկա հավասարակշռություն, և այն, ինչ տեղի է ունենում մոլորակի վրա, ցույց է տալիս անջատումը Բարձրագույն Գիտակցությունից։ Այդպես կարելի է հաստատել, որ աշակերտները պետք է ձգտեն դեպի Վերարքայության գիտակցումը։ Այդպես կարելի է հասնել Բարձրագույն Կամքի կատարմանը։



    - - - - - - -



    182.


    Երախտագիտությունը արդարության գլխավոր որակներից մեկն է։ Առանց արդարության չի կարելի հասնել Մեծ Ծառայության ճանապարհին։ Հետևաբար, նշելով երախտագիտության ճանաչման անհրաժեշտությունը, Մենք ընդամենը միջնորդում ենք Մեծ Ծառայությանը։ Ոքա՜ն գեղեցիկ է երախտագիտությունը, չէ՞ որ այն հեշտորեն վառում է սրտի կրակը և, ինչպես Վեհապետի Պատկերի առջև, ոգին լցնում է վեհագեղությամբ։ Անշնորհակալը, նախ և առաջ, անբարեկիրթ է։ Վեհագեղություն ենք անվանում նախկին կյանքերի բարեպաշտ կուտակումները, քանզի Երկրի վրա վեհագեղությունը սկսել են հաշվել միայն ըստ ծնողների։ Առանձնապես պետք է զարգացնել վեհագեղությունը, այն նվիրվածության քույրն է։ Պետք է գիտակցել, թե որքան դժվար է Ուսուցչի համար համադրել լավագույն հնարավորությունները։ Պետք է գիտենալ, թե ինչպես օգնել սեփական սրտի կրակով։



    - - - - - - -



    183.


    Միասնական գիտակցությունը նկրտվածություն է տալիս դեպի բարձրագույն որոշում։ Ինչու՞ ուրեմն այսպիսի բաժանում է տեղi ունեցել, երբ ամբողջ Տիեզերքը հաստատվում է համադրման սկզբունքի վրա։ Ինչպե՞ս կարելի է բաժանվել շղթայից, որը Տիեզերքը կայունացնում է ըստ լարված Տիեզերական Շղթայի սկզբունքի։ Պետք է միավորել կյանքերը։ Միայն այդպես Վերարքայությունը կարող է հաստատել Հրեղեն Ծառայության սկզբունքը։ Հետևաբար դեպի Մեզ տանող ճանապարհին կարելի է հասնել միայն Վերարքայության միջոցով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1195
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    184.


    Իհարկե, ոգու բաժանումը ներհատուկ է, երբ կենտրոնները բոցավառ արարում են։ Այդպես ստեղծագործության ներդաշնակությունը հագենում է ոգու այդ բոցով։ Ամեն ստեղծագործական խթանիչ ուժ, երբ հագեցնում է տարածությունն իր հրով, հոգևոր ջահեր է վառում։ Հետևաբար ոգու լապտերները կարող են աուրաներ վառել։ Այդպես բոցավառ կենտրոնները տարածության վրա ոգեղեն որոնումներ են վառում։ Հիրավի, մե՛ծ է ստեղծագործումը։



    - - - - - - -



    185.


    Մենք շատ բարեհաճ ենք այն բառերի հանդեպ, որոնց մեջ բարու հասկացողություն կա։ Բայց նրանցից մեկը կատարելապես հակասում է Մեր սովորույթներին՝ դա բարեկեցությունն է։ Իսկապես, ուսումնասիրեք մարդկության պատմությունը և կհամոզվեք, որ բարեկեցության մեջ երբեք մեծ ոչինչ չի սրեղծվել։ Վաղուց պնդում եմ բարեմաղթյալ խոչընդոտների մասին, բայց քչերն են սխրանքի մեջ սիրում պայքարը։ Այնինչ, անխուսափելի է պայքարին սովորելը, քանզի այլ կերպ ոգու սրի սայրը կոփել անհնար է։ Թե երկրային առաջընթացի և թե հեռավոր աշխարհների համար անհրաժեշտ են խոչընդոտներն ու դրանք հաղթահարելու ունակությունը։ Հանգստությունը պիտանի չէ Վերարքայի համար։



    - - - - - - -



    186.


    Այդպես Մենք Մեր միջոցն ենք տալիս գործունեության հաստատման համար, բայց վճռականորեն դեմ ենք բանականությունը հանգստացնող ու մեռցնող թմրադեղերին։ Ինչպե՞ս կզարգանա գալիք կյանքի համար այդքան անհրաժեշտ մտքերի որակը, եթե մենք բթացնենք նրան թույնով։ Բայց բժշկությունը ժլատություն չի դրսևորում կենդանի դիակներ արտադրելու վրա՛։



    - - - - - - -



    187.


    Ճշմարիտ հասկանալ հավերժական պայքարը և կառուցել գիտակցությունը, ինչպես պայթյունից առաջ, քանզի դա ընդամենը պատասխան կլինի իրականությանը։ Իմ Ձեռքը չի հոգնի առաջնորդել կռվողներին, բայց չի կարող Իմ Աչքը քնափություն տեսնել բարեկեցության թմրության մեջ։ Առջևում ունենալով Անսահմանությունը, բաց չթողնել ոչ մի ժամ և բարձր գնահատել ամեն րոպեի օգտագործումը՝ ոգեղենություն է։ Երբ ոգին բնականորեն առնչվում է Բարձրագույն Աշխարհին և վառում է սրտի լապտերների շարքը, դա կարելի է ճշմարիտ ուղի անվանել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1196
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    188.


    Տարածական Հուրը ձգվում է դեպի երկրի կեղև, և բազում ստորգետնյա դրսևորումներ լցնում են մոլորակի տարեգրությունները։ Իհարկե, տեղի ունեցող ամեն ինչ սերտորեն կապված է մարդկության և տեղի ունեցող գործողությունների հետ։ Այդպես մարդկության ոգով հրահրված երևույթներն արարում են մոլորակի կարման։ Որքա՜ն այդպիսի հանկարծաշրջումներ են հրահրված մարդկության ոգով, նաև մտքի որակո՛վ։ Հետևաբար մտածողության համաձայնեցվածությունն արարվող հաստատումների հետ շերտավորում է տարածական հրի դրսևորումներով հագեցած տարածությունը։ Այդպես կոփվում է մոլորակի կյանքը, և մարդկության նկրտումը պետք է ուղղել դեպի տարածության մաքրում։



    - - - - - - -



    189.


    Այդպես կարելի է հրամայել մտքին ճանապարհվել դեպի բարի մտադրություն։ Մարդկությունը երազում է ավելի լավ գալիքի մասին, բայց, այնուամենայնիվ, չգիտի, թե ինչպես ճեղքի մթի շերտը. չէ՞ որ տիեզերական հրի արտահայտած հիմքը կյանքում չի պահպանվում։ Ձգողության մասին օրենքներն այնպե՜ս են կորցրել իրենց նշանակությունը։ Ուստի միայն մաքրման օրենքը կարող է վերադարձնել մոլորակի կորցրածը։ Հիրավի, միայն մաքրումը կարող է տալ ծաղկունքի համար անհրաժեշտը։ Բանալին ներդրված է ոգու մեջ, և միայն այդ բանալին կարող է նվաճում տալ։ Հետևաբար դեպի Մեզ ճանապարհին պետք է հասկանալ ոգու ամբողջ գեղեցկությունը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1197
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    190.


    Պետք է բառացիորեն հասկանալ, երբ ասում եմ, որ հիվանդությունների նշանակալի քանակությունը պետք է բուժել հոգեկան էներգիայով։ Ջղային նյութի վարակը միշտ ամենատարբեր հիվանդությունների առաջնային պատճառն է լինելու։ Ջղային նյութի վարակի մեջ բարձրագույն աշարհը միավորվում է ցածրայինի հետ. ջղերի նյութի ճեղքի միջով ներս է խցկվում ցանկացած եկվոր, սկսած մոլագարությունից և վերջացրած քաղցկեղով։ Բայց ջղային նյութը պաշտպանել հնարավոր է միայն հոգեկան էներգիայով։ Հոգեկան էներգիայի նման դաստիարակումը մարդկության իսկական պրոֆիլակտիկա կդառնա։ Կարելի է գոնե մաքուր միտքը կիրառել, պաշտպանելով նրանով ջղային ոլորտի մուտքերը։ Նույնիսկ այդ հասարակ միջոցն օգտակար կլինի։ Հոգեկան էներգիան նաև լավագույն մաքրումը կլինի թաքնված հիվանդության ժամանակաշրջանում։ Բայց սարսափելի է ջղային նյութի քայքայումը հարբեցողության և այլ արատների ազդեցության տակ։ Մտածեք, թե ինչ ազդեցության տակ կհայտնվի նուրբ մարմինը, որտեղ նրբագույն ջղերը կմախքի նշանակությու՛ն ունեն։ Երկրի համար՝ ոսկորը, Նուրբ Աշխարհի համար՝ ջղերը, Ոգու համար՝ Լույսը։



    - - - - - - -



    191.


    Բայց նորից անդրադառնամ Վերարքայությանը։ Ոչ ոք չի կարող այնպես ամրացնել ջղային նյութը, ինչպես Վերարքայության շղթան։ Բայց ինչպե՞ս հաստատել մարդկանց Վերարքայության ճանաչման իմաստով։ Նույնիսկ նրա մասին լսողները չեն ընդունում այն որպես կենսական պայման ու դրանով վնասում են իրենց և մեծ ծրագրին։ Անփոխարինելի և անմաքրելի է Վերարքայությանը հասցրած վնասը, նույնիսկ չեմ կարող այն սխալմունք համարել, դա արդեն ուրացողություն է. ոչ թե թեթևսոլիկություն, այլ դավաճանություն։



    - - - - - - -



    192.


    Դեպի Վերարքայության մշտական պահպանումը ձգտումը կարող է անհրաժեշտ աստիճաններ բերել։ Ինչպե՞ս կարող է ծառը մնալ հաստատուն, եթե հաստատվում են արմատախիլ անելու ջանքերը։ Միայն մաքուր լարին դիպչելն է ուժերին հավասարակշռություն տալիս, հետևաբար միայն Վերարքայության արմատները կարող են շենքը պահել։ Ամեն նահանջ վնաս է հզոր աճին։ Գիտակցաբար պետք է հաստատվել Վերարքայության Ուժերի հասկացման մեջ։ Անհասկացողությամբ Վերարքայությանը հասցված ճեղքերի միջով սողոսկում են սև ուժերը, ուստի պետք է հասկանալ միասնությունը Բարձրագույն Ուժի արտահայտած հզորության հետ։ Այդպես կարելի է հասանել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1198
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    193.


    Առանց Վերարքայության դեպի վեր նկրտողը հաճախ նման է այն նետաձիգին, որը փակ աչքերով երկինք է ուղարկում նետեր, սպասելով, որ նետերից մեկը կհասնի մի թռչնի։ Պետք է կյանքից վերացնել ամեն պատահականություն, գիտենք թե ինչ ուղղությամբ ենք շարժվում և հավատում ենք Ուղևարին. միայն այդ կերպ ոչ մի նետ աննպատակ չի կորչի. և Ուղևարն էլ կարողանում է պաշտպանել թունավոր առաքումներից։ Բայց հարգենք Ուղևարին ոչ միայն խոսքով, այլ սրտով էլ, և Նա կաճի մեզ հետ միասին, քանզի, մոտենալով ավելի մեծին, մենք մեծանում ենք, բայց նահանջի ներքո անխուսափելի է փոքրանալը։ Այդ օրենքը հեշտությամբ կարելի է պատկերել գծագրորեն՝ պատկերացնենք, թե ինչպես ոգու սերմից դեպի Լույս, Ասնահմանություն են ընթանում երկու բաժանվող գծեր և ինչպես ամեն ճշգրիտ շարժում, հիրավի, մեզ մեծացնում է։



    - - - - - - -



    194.


    Մշտական անռչումը Բարձրագույն Գիտակցությանը ոգուն ներգրավում է դեպի բարձրագույն իմացություն։ Բարձրագույն օրենքների մշտական կիրառումը ոգուն բերում է դեպի Տիեզերական Մագնիսի ուղեծիր։ Անհաղթելի է այն ուղին, որը շարվում է Բարձրագույն Կամքի հրամանից։ Վերարքայության իշխանությունը ստեղծագործման հրով հագեցած հզորություն է։ Վերարքայության իշխանությանը ենթարկվել նշանակում է հուրը նվիրաբերել Ընդհանուր Բարիքին։ Որքա՜ն աղոտ է վառվում այդ ըմբռնումը մարդկային հասկացության մեջ։ Չէ՞ որ այդ հասկացումը չպարունակող գիտակցությունը կարող է միայն մրմնջալ մեծ խոսքեր, բայց կյանքի կոչել չի կարող, քանզի միայն Վերարքայության մեծությամբ հագեցած սիրտը կարող է հասկանալ տիեզերական օրենքի ամբողջ մեծությունը։ Այդպես ձգողությունը դեպի Մագնիս կարող է իրականացվել միայն Վերարքայության գիտակցմամբ։



    - - - - - - -



    195.


    Վերարքայության շղթան օրինականորեն առաջնորդում է աշխարհի կերտումը։ Հիրավի, նուրբ մարմինների արարումը կարող է հաստատվել միայն մտքի նուրբ մատերիայով։ Կտրվելով Բարձրագույնից, սեփական մարմնի ջուլհակը չի կասկածում, թե ինչ է ներմուծում իր մարմնի հյուսվածքի մեջ։ Հետևաբար թող խորհեն ամենակարևորի՝ Վերարքայության շղթայի վրա։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1199
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    196.


    Կարող են ձեզ հարցնել, թե ինչպե՞ս է դրսևորվում Ծառայության ուղու վրա ոտք դնելը։ Իհարկե, առաջին նախանշանը կլինի հրաժարվելն անցյալից և ամբողջովին դեպի ապագան նկրտելը։ Երկրորդ նշանը կլինի սրտում Ուսուցչի գիտակցումը, ոչ թե որովհետև այդպես պետք է, այլ քանզի այլ կերպ անհնար է։ Երրորդը կլինի վախի հերքումը, քանզի Վեհապետով զինվածն անխոցելի է։ Չորրորդը կլինի չդատապարտելը, քանզի դեպի գալիքը նկրտողը ժամանակ չունի երեկվա մնացուկներով զբաղվելու համար։ Հինգերորդը կլինի ամբողջ ժամանակի լցնումը գալիքի համար աշխատանքով։ Վեցերորդը կլինի Ծառայությանն ուրախանալը և ինքդ քեզ ամբողջապես աշխարհի օգտին տրամադրելը։ Յոթերորդ. կլինի ոգեղեն նկրտում դեպի հեռավոր աշխարհներ, որպես կանխատեսված ուղի։ Այս նշաններով կտեսնեք Ծառայության համար դրևորված և պատրաստ ոգուն, նա կհասկանա, թե որտեղ բարձրացնի սուրը Վեհապետի համար, և խոսքը նրա կհնչի սրտից։



    - - - - - - -



    197.


    Միայն թե մի ձգտեք դեպի սովորական լուծումներ։ Սովորական ճառով կարելի է շատ գլուխներ ստրկացնել, բայց Բարձրագույն Աշխարներին այդ ճառը հասկանալի չի լինի։ Երկրային առօրեականությունը հնչում է շան հաչոցի նման։ Ոչ մի մագնիս չի ձգի այդ կլեպը, և կրակն առանց յուղ վառվել չի կարող։ Բայց տարբերենք առօրեականությունն ամենօրականությունից, քանզի շատ մարդիկ հակասություն են փնտրում այնտեղ, որտեղ այն չկա։ Նկատեք այդ մարդկանց, նրանք հաջողության չեն հասնում, քանզի նրանց միտքը երեկվանն է։ Անցյալից ոչնչի հետ կապված չլինենք։ Ընկերներ էլ փնտրեք ոչ թե ըստ երեկվա և կարողացեք անմիջապես փորձարկել նրանց սիրտը։



    - - - - - - -



    198.


    Պարունակելիության աճի հետ զարգանում է պատասխանատվության զգացումը։ Պատասխանատվության ըմբռնումը պետք է արտահայտել մեծ ծրագրից առաջ, հետևաբար յուրաքանչյուր որոշման մեջ պետք է գիտակցել պատասխանատվության ամբողջ զգացումը։ Լիակատար պատասխանատվությունը հագեցնում է տարածական հրի պե՛ս։ Լիակատար պատասխանատվությունը պետք է հագեցնի ամեն գործողություն, քանզի պարունակելիության զգացումը կարող է հաստատվել, երբ պատասխանատվության զգացումը նկրտում է ոգին դեպի Վերարքայի Կամքի կատարում։ Ուստի տիեզերական խիզախությունը լիացնում է Հուրը Կրողին։ Հետևաբար կարելի է գիտակցել Բարձրագույն Կամքի հաստատումը, երբ ոգին, հիրավի, լեցուն է պատասխանատվությամբ։ Այդպես են հաղթանակների հասնում. այդպես անհաղթ են Վերարքայության Կամքը կատարողները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1200
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    199.


    Չէ՞ որ ինչպես հզոր հրեղեն Կամք, գործում է Վերարքայության հրեղեն Դեսպանը։ Չէ՞ որ Բարձրագույն Ձեռքի պես, ուղղորդում է Վերարքայի Ձեռքը։ Չէ՞ որ նկրտող Մագնիսի պես, հագեցնում է Վերարքան, ուստի պետք է գործել գիտակցաբար։ Այդպես դեպի Ուսուցչին գիտակցել նկրտող ոգին կարող է հաստատվել ուղու վրա։ Բայց Ուսուցչի հասկացությունը հերքող ոգին կարող է դավաճանել Վերարքայությանը։



    - - - - - - -



    200.


    Ուրեմն, գործադրելով լավագույն ժամանակի ըմբռնումը, պետք է կատարել ամբողջ նախացուցվածը։ Ուրեմն պետք է հիշել, թե տարբեր մատների հարվածից որքան է փոխվում ավազահատիկների նախշը. նույնիսկ մեկ ձեռքի մատները նույն երգի տակ տարբեր նախշեր են տալիս, առավել ևս տարբեր մարդիկ տարբեր ռիթմ ունեն։ Բայց հրեղեն սիրտը ճանաչում է ռիթմի նուրբ տարբերությունները։ Զգայիմացությունը սրտի վառ հուրն է, դժվար է խոսքերով արտահայտել, թե երբ կհնչի սրտի այդ լարը, բայց Վերարքայությունը կարող է նշել փոխակերպման այդ ժամը։



    - - - - - - -



    201.


    Երբ աշխարհը երերաց, որպես հակադրություն տրվեց Մայտրեյայի նշանը։ Երբ գցեցինք Մեր Գործերի հիմքը, ամրացրերինք ոգու ուժերը, այդպես հաստատվեց Մայտրեյայի նշանը։ Եվ Մեր Օրը, երբ երևույթը հաստատված է, կարելի է կրկնել, թե որքան կենսականորեն ոգու ուժը մտավ կյանք և ինչպես նոր հզորությունը հաստատվեց գիտակցության մեջ, հետևաբար գիտակցությունը պետք է կիրառել Վերարքայության հզոր ըմբռնման հանդեպ, որը բոլոր նկրտումների շղթան է պահում։ Այդպես Մեր գործերի հիմքում ընկած գեղեցկության Մեր հաստատած յուրաքանչյուր երևույթ պետք է ընդունել, որպես կենսական գործողություն։ Այդպես հիմքի հզորությունն ամփոփված է գեղեցկության մեջ, և նկրտումը դեպի Բարձրագույն Կամքի կատարում կբերի վիճակված հաղթանակին։ Այդպես պետք է կառուցել Մեր Աշտարակները, հիրավի, գեղեցկությա՛մբ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 80 93-ից ԱռաջինԱռաջին ... 307076777879808182838490 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •