450.
Կյանքի հավերժական ստեղծագործման մեջ գործում է Միասնության օրենքը: Տիեզերքի ստեղծագործումը նկրտված է, որպես արտահայտված հրեղեն հրաման: Հրաման, որը նախասահմանում է միավորումը: Հրաման, որը նախորոշում է կոչումը: Հրաման, որը նախասահմանում է մեկի փոխարինումը մյուսով: Հրաման, որը նախասահմանում է ավարտը: Հրաման, որը նախասահմանում է անմահությունը: Հրաման, որը նախասահմանում է ամեն հյուլեի կյանքը: Հրաման, որը նախասահմանում է նոր էներգիայի գալուստը: Հրաման, որը նախասահմանում է Նոր Դարաշրջանը: Տիեզերական ստեղծագործումն այդպես իրագործվում է կյանքի մագնիսով: Ինչպե՞ս ուրեմն մասնատել Տիեզերքի արարումը: Ինչպե՞ս ուրեմն բաժանել մեկմեկու պատկանողներին: Ինչպե՞ս, ուրեմն, հիրավի, մեկուսացնել այն, ինչը բխում է մեկը մյուսից: Չէ՞ որ հագեցման մեջ Տիեզերքը լարվում է հրեղեն միավորման համա՛ր: Միայն Տիեզերքի Գիտակցությունը կարող է մարդկությանը Միավորման Պատկերը տալ: Միտքը մարդկությանն է տալիս իր` հրեղեն Սրտի ստեղծագործման Բարձրագույն Պատկերը: Միտքը սրբորեն է հավաքում: Հետևաբար Տիեզերքում այդ օրենքն արարվում է կյանքով: Որտե՞ղ է ուրեմն վերջը, երբ բոլոր տիեզերական դրսևորումներն աճում են երկու Սկիզբներում: Երբ ոգին առնչվում է բարձրագույն ոլորտների հետ, տիեզերական ստեղծագործումը նրան բացահայտվում է անսահմանափոկ Միավորման օրենքու՛մ: Երբ ոգին առնչված է բարձրագույն Միավորմանը, հիրավի, կարելի է ասել, որ տիեզերական անոթից նա ուրախություն է շերեփում: Այո՛, այո՛, այո՛:
- - - - - - -
451.
Մահվան մասին մտածելիս ոգին ցնցվում է: Բայց երբ Գիտակցությունը ներթափանցում է Գոյության էության մեջ, հաստատվում է Միասնության ըմբռնումը: Երբ ոգին հասկանա, թե որքան անընդմեջ են հոսում կյանքի դրսևորումները, այդ ժամանակ կարելի է ցույց տալ բոլոր շղթաների անընդմեջությունը: Մտքի շղթան, գործողությունների շղթան, հետևանքների շղթան, նկրտումների շղթան, կյանքերի շղթան, - մի շղթան նախորոշում է մյուսի՛ն: Կյանքի մագնիսի ստեղծագործումը բաղկացած է այդ շղթաներից: Եվ ոգին պետք է ցնցվի ոչ թե մահվան կամ փոխարինման մասին, այլ շղթայի խախտման մասին մտքից: Եթե հետևենք, թե տարածության մեջ ինչպես են սլանում կտրված շղթաների արձանագրությունները, ուրեմն ոգին, հիրավի, կսարսռա: Երբ հաստատված է մեծ տեղաշարժը, դրան կհասնի միայն նա, ով հարել է բարեշրջման միասնությանը:
Էջանիշներ