23.
Ճշմարիտ եք լսել իշխելու մասին։ Հիրավի, Վերարքան օգտվում է իշխանությունից տիեզերական առաջընթացի հանար։ Մենք, մարդկության Եղբայրները, ընթանալով Տիեզերական Մագնիսի հետ միասին, այդ հզորությունն ունենք։ Պնդում եմ հիրավի, որ արարում ենք լարված սրտով։ Այդպես միաբանության ըմբռնումն ենք արտահայտում։ Չէ՞ որ տիեզերական ստեղծագործումն արարում է, նույնպես լարվելով Բանականության Սրտով։ Այո՛, այո՛, այո՛։ Այդ օրենքը բանականության հաստատումն է։ Այդպես արարում է Տիեզերքը, այո՛, այո՛, այո՛։
Քեզ, Աշխարհի Մորը, Գոյության օրենքն արտահայտված է։ Մենք, մարդկության Եղբայրները, խոնարհ մեծարում ենք։ Քե՛զ, Քե՛զ, Քե՛զ։ Այդպես ձուլակտոր սիրտը թագավորում է Տիեզերքում, այո՛, այո՛, այո՛։
- - - - - - -
24.
Անողորմ է մարդն ինքն իր հանդեպ։ Տրտնջում է ճակատագրի վրա, բայց մոռանում է, որ խիստ դատաստանով ինքն է իրեն պատժում։ Կարմայի մասին միտքը Մեզ դժվար է ներարկել, բայց ավելի դժվար է ուղիղ դեպի անդունդն ընթացող մարդու գիտակցությունը։ Գիտակցության պայծառացմանը մարդիկ նախընտրում են ինքնաոչնչացումն ու ինքնախաբկանքը։
Շամբալայի որոնումներն այնքան տարբերվում են հոգևոր ոլորտներում, և մի՞թե մարդիկ կարծում են, որ ներխուժելով կամ ծոմապահությամբ կգտնեն Շամբալայի Համայնքը։ Ասենք նրան, ով գիտի դեպի Մեզ տանող ուղին. «Գնա աշխատանքի ճանապարհով, գնա հավատի վահանի ճանապարհով»։ Նրան, ով Մեր Պատկերը գտել է իր սրտում, Մենք կասենք. «Գնա սրտով, և թասը ուղին կհաստատի»։ Նա, ով կարծում է, որ իր ուղին հասկացել է ինքնապարծությամբ, կասենք. «Գնա սովորելու ավարտն իմացող ոգու մոտ»։
Աստվածաշնչի ծանր հատորը տանող փոքրիկ աղջնակի կերպարն աղայականության պալատներում արարիչն է Նոր
Աշխարհի։ Կապույտ երկնքի տակ Լույսի Ուսուցչին տեսնող փոքրիկ աղջնակը զնդանների ավերիչն է։
Երբ աղջկա ոգին կարողանում է զգալ մարդկության Եղբայրներին, այդժամ այդ ոգու անունը լուսակիր սուր է։ Երբ մանկությունից ոգին կարողանում է զգալ, որ մարդկության Եղբայրները վերածնում են գոյը, այդժամ ոգին լուսակիր անուն է կրում։
Թա՛նկ են Մեզ համար մանկական ոգեղեն ուղևարները։
Իմացության երևույթը բարեշրջման լավագույն նվիրաբերումն է։ Տիեզերական կյանքի հրամանը լուսակիր սխրանքի է կանչում, և հանձնարարությունը հաստատվում է միայն Լույսով։
Էջանիշներ