User Tag List

Էջ 88 92-ից ԱռաջինԱռաջին ... 3878848586878889909192 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,306 համարից մինչև 1,320 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1306
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    39.


    Գլխավորը, խոսեք ոգեղենի մասին։ Ոգու ուղին, ինչպես ոչ այլ ինչ, զարգացնում է գիտակցությունը և մաքրում է կյանքը։ Ոգեղենի մասին զրույցներին նայեք, որպես սրտի պրակտիկ վարժանքներ։ Գիտակցությունը պետք է մաքրել, ինչպես առաջադիմության հասնելու ճանապարհ։ Նորից ոչ թե վերացական եմ ասում, այլ կյանքում գործադրելու համար։ Ստուգեք դեղամիջոցներ կիրառելու փորձը գիտակից և անգիտակից արարածի վրա։ Ուսանելի է համեմատել, թե որքան է գիտակցությունը խորացնում բոլոր դրսևորումներն ու ընթացքները։ Այդպես կարելի է ընդունել գիտակցության իրեղեն արժեքը։ Բացի այդ, ոգեղենի մասին զրույցը Ա-էներգիան որոշակի փոխանցքով դեպի վեր է ուղղորդում։ Հենց Կետուբն* է էներգիաները միահյուսողը։ Այսպիսով պետք չէ ժամանակ ծախսել դեպի առօրեականություն նկրտման վրա, երբ դեպի վեր տանող այդքան հնարավորություններ կան։
    Սրտի ուրախությունը դեպի վեր նկրտելու մեջ է։



    - - - - - - -



    40.


    Անտեսանելի աշխարհը մասնակցում է երկրային կյանքին շատ ավելի, քան ընդունված է մտածել։ Խորհուրդ տվեք ուշադրություն դարձնել բազմաթիվ փոքր դրսևորումների վրա, որոնք սովորաբար հեչ չեն էլ նկատում։ Ոչ թե շշմեցնող կամ շլացնող երևույթներ, այլ նրանք, որոնք սահմանափակ միտքը պատահականություն կամ համընկնում է անվանում, - սրանք են կառուցում անմոռանալի հետևանքներ։ Եթե վերցնենք սրտի բոլոր անբացատրելի դրսևորումները, նույնիսկ չպատրաստված մտքերը կնկատեն բժշկության եզրակացություններին հակասող տարօրինակություններ։ Վերցնենք, օրինակ, այսպես կոչված կրկնակի զարկերակումը, երբ արտաքին ազդեցությունը օրգանիզմի համար ասես թե կրկնակի կենտրոնատեղ է ստեղծում։ Այնինչ տիեզերական էներգիայի երևույթը կատարելապես հասարակ կերպով բացատրում է, թե որքան ենք մենք կապված Բարձրագույն Ուժերի հետ, և դրա մասին մեզ կհիշեցնեն նաև արտաքին կրակներն ու լույսը, եթե մեր բանականությունը թույլ կտա դրանք տեսնել։ Պետք է հասկանալ այդ երևույթների հրատապությունը, առանց առողջ մտածողությունը կորցնելու։ Այդպես Սրտի Ուսմունքով կարելի է փոխարինել մոգությունը։ Յուրաքանչյուրի սիրտը՝ էներգիայի ներուժը նրա մեջ բոլորի մոտ է կուտակված, - նշանակում է, Նոր Աշխարհը արգելված չէ ոչ ոքու։ Նոր Աշխարհ ենք անվանում Անտեսանելիի ճանաչումը, գոնե նրա նախնական էտապում։ Արդեն այդ ըմբռնումը կյանք կներմուծեր նոր հիմքեր։
    Էներգիաներ միավորողը, իմացությունը միավորողը, բոցավառ Կետուբը հասկանալի է Հրեղեն Հոգուն։ Դեպի ճանաչում նկրտումը ցույց կտա, թե որքան աննկատելիորեն շերտ առ շերտ կուտակվում է նոր գիտակցությունը և ինչպես է այն փոխում կյանքի էությունը։



    - - - - - - -



    41.


    Երբեմն ձեր սրտին թույլ տվեք զրուցել Բարձրագույն Աշխարհի հետ։ Այդ զրույցը տարբեր լեզուներով կարող է լինել։ Կարող է, սիրտը հիշողության մեջ կհավաքի ժամեր բազմաթիվ կյանքերի՞ց։ Կարող է, զրույցը լուռ կընթանա, առանց խրատների և խորհուրդների, միայն հառնալով, ամրապնդվելով մեծարման մեջ։ Կարող է երախտագիտության լռություն լինել կամ պատրաստվածության ուժի լռություն։ Բոցավառվում է սրտի հուրը, նկրտելով դեպի միասնություն Բարձրագույն Աշխարհի հետ։ Ոչինչ, ինչպես սիրտը, չի գտնի ուղին դեպի Վերարքայություն։ Սիրտը կամրապնդի իրեն Բարձրագույնի հզորությամբ։ Ոչինչ, ինչպես սիրտը, պատվար չի լինի պայքարում։


    - - - - - - -
    * Կետուբ
    Ըստ Ե.Ի.Ռերիխի սահմանման, հոգեկան էներգիայի անուններից մեկը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1307
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    42.


    Պայքարը մեծ է, նեղ և լարված։ Մենք գիտենք, թե ինչպես ոմանց լարվածությունը տանում է ուրիշների հզորացմանը։ Երբ խորհուրդ եմ տալիս խնայել էներգիան, նշանակում է ուժերը հավաքված են ճակատամարտի համար։ Ամբողջ աշխարհով սփռվել է հրդեհը։ Ներկայի հետ համեմատած, նախկին պատերազմը ոչինչ էր։ Էներգիայի խնայումը միայն գործելու պատրաստվածության նշան կլինի։ Այդպիսի խնայողությունը ամենում է պետք, երբ Մենք Ինքներս աննախընթաց չափանիշներով մոտեցել ենք ներկա ռասային, բայց անհնար է աշխարհը քայքայման մեջ թողնել։ Ժամանակը ծայրահեղ լուրջ համարեք։ Այդպես նկրտեք դեպի Ի՛նձ։



    - - - - - - -



    43.


    Մոգությունը մերսման է նման։ Մերսումն արհեստականորեն սահմանափակում և վերականգնում է մարմնի տեսքն ու արյան շրջանառությունը։ Մոգությունը նույնպես արհեստականորեն միացնում և վերականգնում է շփումն Անտեսանելի Աշխարհի հետ։ Նորմալ օրգանիզմը մերսման պետք չունի։ Զարգացած ոգին մոգության կարիք չունի։ Մերսումը զբաղվում է անառողջ անդամներով։ Մոգությունը Ուսմունք է տալիս պայմանների մասին, կիսամիջոցների մասին, առանց բացելու դեպի Բարձրագույն Աշխարհ տանող պարզագույն մուտքը։ Սկսելով մերսումը, այն անհրաժեշտ է ուժեղացնել, այլ կերպ հյուսվածքը կսպառնա ընդարձակվել ու քայքայվել. դիմելով մոգությանը, պետք է ուժեղացնել նրան տիրապետումը, հակառակ դեպքում տարերքները կսկսեն խեղդել ուխտադրուժին։ Այսպիսով, համեմատելով մարմնական և հոգևոր աշխարհները, տեսնում ենք միևնույն գործող օրենքները։ Այդ նույն օրենքները նշում են, թե զարգացած գիտակցությանը որքան մոտ են ամենահասարակ ուղիները։ Փորը չի մեծանա չափավորության ներքո, սիրտը կանգ չի առնի ոգու հղկման ներքո։



    - - - - - - -



    44.


    Պետք է ընդմիշտ սահմանել, որ Հոգու Ուսմունքը մոգություն չէ։ Նախ և առաջ, Հոգու Ուսմունքում արհեստական ոչինչ չկա։ Գոյության օրենքներին նմանությունը և համահնչությունը հակասում են ամեն բռնիին։ Հրեղեն Հոգին չի կարող առանց ծայրահեղության անհանգստացնել Առաջնային Հիմքը։ Հրեղեն Հոգու մոտ լիակատար համագործակցություն է ստեղծվում Բնության հետ։ Այդպես Հրեղեն Հոգու իմացությունը, նախ և առաջ, հիմնված է զգայիմացության վրա. այդ մաքուր մակերեսի վրա են գրվում փորձի նշանները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1308
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    45.


    Էներգիայի մղման ընթացքը նման է պոմպի։ Այդպես էներգիայի նկրտումը վեր անպայմանորեն պայմանավորված է դեպի ցած ճնշմամբ։ Այդ ճնշումը մարդիկ սովորաբար դժբախտություն են համարում, անհաջողություն, այն ժամանակ երբ դա վերելքի ֆիզիկական նախադուռն է։ Ճնշումը դրսևորվում է, իհարկե, կատարելապես տարբեր կերպ, բայց յուրաքանչյուրը, ով հասել է վերելքին, կարող է հիմնել ներքին կամ արտաքին մղումների պահերը։ Բայց ցավալի է տեսնել, թե ինչպես անտեղյակ մարդիկ ենթարկվում են ճնշման առանց պոմպի օրենքը հասկանալու։ Հատկապես այդ հանգամանքը կենսական է այժմ, երբ մասսայական գիտակցություն է կոփվում։ Երբ այնքան անհրաժեշտ է հազարավոր աններդաշնակ, տգետ, ամենահասարակ անխախտ օրենքները չիմացող գիտակցությունների համաձայնեցումը։ Որքա՜ն հեշտորեն այդ մասսաները կարող են կորցնել ճնշման՝ որպես վերելքի դարպասների ըմբռնումը։



    - - - - - - -



    46.


    Երաշխավորումը հսկայական նշանակության երևույթ է։ Այն սրտերի շղթա է ստեղծում և Քաոսը փոխակերպում է տարածության գիտակցական զարկերակների։ Գիշերը ցույց տված խորհրդանիշը շատ նշանակալից էր։ Մթի օձը խժռում է ընկերոջը, եթե նա գիտակցված շփման մեջ չի մտնում։ Նաև մեծ է Երաշխավորողի պատասխանատվությունը՝ իզուր չէ ասվում. «ձեռքը այրվու՛մ է»։ Այդպես, առանց չափազանցելու, հանձնարարությունների սխալների դեպքում խոցում է հրեղեն ցավը, բայց այլ կառուցվածք լինել չի կարող, և այդ պատճառով սովորեք զգուշության և ուշադրության։



    - - - - - - -



    47.


    Ինչու՞մ է, ուրեմն, երջանկությունը։ Նրանու՞մ արդյոք, որպեսզի մնանք տեղում նստած, առանց համարձակվելու վրդովել մտքով Առաջնային Նյութը։ Թե՞ ուղղել միտքը կյանքի նոր կառուցման։ Նախ ասացի ձեզ գործողության մասին, բայց այժմ ամրացնենք միտքը։ Նույնիսկ ամենավեհ գործողությունը շոշափում է համեմատաբար ցածր շերտեր, միայն միտքն ըստ իր բնույթի կարող է ազդել Առաջնային Նյութի վրա։ Սկզբում խոսում էի գործողության մասին, որպես ակնհայտորեն հասանելիի, բայց բավականաչափ ընդլայնված գիտակցության ներքո ժամանակն է հաստատել մտքի նշանակությունը։ Առանց մտքի բազմաթիվ գործողություններ մնում են Գոյության մակերեսին, չտարբերվելով կենդանական աշխարհի գործողություններից։ Բայց եթե խոսում ենք զգայիմացության և սրտի մասին, ուրեմն անհրաժեշտ է հաստատել միտքը, որպես Գոյության ուժ և համաստեղծագործում։ Նկատեք, խոսում եմ ոչ թե բանականության, ոչ թե մտածողության մասին, այլ մտքի, որը Նյութի մակերեսը շուլալում է անհատական ռիթմով և դրանով արարում է անսահմանորեն։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1309
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    48.


    Միտքը գոյատևող երջանկության երևույթ է։ Սրտից կտրված միտքը Գոյության մակերեսը չի պատռի։ Բայց սրտից եկած միտքը նման է անզսպելի նետի՛։ Պետք չէ ամաչել էներգիայի մղման մեջ ծագած մտքից, այդ մտքերը, խոյահար մեքենայի պես, մխրճվելու են Գոյության խորքերը։ Ուստի արտաքին ազդեցությունից հետո գնահատենք մտքի ստեղծագործության իրականությունը։



    - - - - - - -



    49.


    Ավելի շատ լարված է Տարածության նոտան, և նոր ռիթմերը, նոր զրահի պես, մթերի համար անսպասելի են։ Կարելի է մշտապես ստեղծել նոր թրթիռներ և դրանով խափանել մու՛թը։



    - - - - - - -



    50.


    Ջուլհակն իր առջև ունի հիմքը, առանց նրա ամենավարպետը չի կարող դրսևորել իր մտաստեղծագործումը։ Նաև մտաստեղծագործման համար անհրաժեշտ է Տիեզերական Մտահիմքն էլ, այդպես անվանենք Առաջնային Նյութը, որից հրեղեն միտքը արարման կայծերն է հանում։ Այդ նույն աշխատանքը կատարում են ինչպես փորձառու մտածողները, այնպես էլ անհրաժեշտ ցանկությամբ տոգորված երեխան։ Չի կարելի դատել քարանձավաբնակին ու սքեմավորին, չիմանալով նրանց մտքի աստիճանն ու որակը։ Չի կարելի դատել երգչին ու բանաստեղծին, չիմանալով, թե ինչպիսի մտաստեղծագործում են ճառագում նրանք։ Աստիճանաբար հետ ենք սովորում դատապարտելուց, քանզի միայն մտաստեղծագործումն է Արարչին գործընկեր։ Այդպես խնայողաբար հավաքենք գոյություն ունեցող բոլոր մտքերը, որոնք կարող են բարերար մխրճվել Ակաշի մեջ և հասնել Գոյի էությանը։ Ամենասփոփիչն այն է, որ ոչ ոք զուրկ չէ մտքից և, գիտենալով նրա նշանակությունը, կարող է վարժեցնել իրեն ներհատուկ այդ բարիքը։



    - - - - - - -



    51.


    Երբեմն ժողովրդի մեջ ասում են. «Այնպես անրջեցի, նույնիսկ սիրտս կսկծա՛ց»։ Ոչ թե չար երազանքից է կսկծում սիրտը, այլ լուսավոր ցանկությունների լարումից։ Սրտի թախիծը, նախ և առաջ, էությունը լցնում է ուժի հումքով։ Իհարկե, ոչ միշտ է, որ Ակաշի քանդակագործությունն անպայման կապված է սրտի թախծի հետ, բայց կսկծացող զգացմունքը, ամեն դեպքում, ցույց է տալիս լարվածություն և համագործակցություն Առաջնային Մտահիմքի հետ։ Ուրեմն պետք չէ վախենալ, որ թախիծը չար նշան է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1310
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    52.


    Մեծ Ծառայության ուղու վրա ոտք դնողները երբեմն վախենում են, ունե՞ն արդյոք իրենք բավարար հոգևոր պաշարներ անընդմեջ բաժանելու համար։ Ճիշտ է, նրանք գիտեն, որ տվող ձեռքը չի աղքատանա, բայց նրանց համար դժվար է կիրառել դա հոգևոր ըմբռնումով։ Բայց նաև ասված է երկնային թռչունների մասին, որոնք վաղվա համար բավարար կուտ ունեն։ Հիրավի, Վերարքայության հետ համագործակցության ներքո հոգևոր պաշարը չի սպառվի։ Չի լռի Վեհապետի Պատկերը պահող սիրտը։ Ուրեմն կարելի է չվախենալ ոգու պաշարի ոչնչացումից՝ այն անսպառ է։ Կարելի է բաժանել այդ գանձերը, միայն թե ամուր պահենք արծաթե թելը։



    - - - - - - -



    53.


    Անփորձ ոգեղեն զինվորը երբեմն տարակուսում է. «Ինչու՞ է ճակատամարտն այդքան ուժեղ, չէ՞ որ անվնաս են ձեռքերս և ոտքերս»։ Ասես թե ճակատամարտի լարվածությունը միայն ոսկորները կոտրելու մե՛ջ է։ Բայց հաճախ երկրային ճակատամարտի հասարակ մասնակիցները չեն զգում նրա լարվածությունը, տեղի ունեցածը միայն առաջնորդն է հասկանում։



    - - - - - - -



    54.


    Արդարացիորեն կհարցնեն. «Ո՞րն է մտքի նշանակության տարբերությունը Նոր Դարաշրջանում. եթե միտքն այդքան համառորեն հաստատվում է, նշանակու՞մ է արդյոք, որ կյանքի վերանորոգման մեջ նրան հատուկ նշանակում է տրված»։ Կատարելապես ճիշտ է. եթե Սև Դարում միտքը մարդու մոտակայքում էր և մագնիսականությունը տարածվում էր փոքր տարածությունների վրա, Նոր Դարում միտքը՝ ինքը Տարածությու՛նն է։ Հետևաբար պետք է մտածել ոչ թե անձամբ, այլ տարածականորեն։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1311
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    55.


    Մեծամասնության համար տարածական մտածողությունը բոլորովին էլ հեշտ բան չէ։ Նախ և առաջ, դրա համար պետք է պահպանել անհատականությունը, և սակայն ազատվել էգոիզմից։ Շատերին նման հակադրվածությունը նույնիսկ անմտություն կթվա, նրանց համար էգոիզմը հենց ինքը անհատականությունն է։ Ընդհանուր Բարիքին նվիրյալ անհատի երևույթը շատերի համար աներևակայելի է, բայց առանց անհատի մտածողությունը ներունակային չի լինի։ Էգոիզմի ներքո մտածողությունը ևս մեկ բաժին կավելացնի մոլորակի վարակված աուրային։ Նաև դժվար է շատերին գիտակցել, որ մտքի նյութը չի քայքայվում և կապված չէ տարածության շերտերի հետ՝ նշանակում է, փոքր չէ պատասխանատվությունը յուրաքանչյուր մտքի համար։ Գիշատիչ թռչնին կարող է հասնել նետը, բայց զզվելի մտքին ի՞նչը կարող է քայքայլել։



    - - - - - - -



    56.


    Իմաստուն տանտերը առանց հատուկ պատճառի բոլոր լույսերը միանգամից չի վառում։ Այդպես էլ հին ասույթներում խոսվում է բոցով շրջապատված սարի մասին, բայց ոչ մի տեղ ասված չէ, որ կրակը մշտապես էր բոցկլտում. այն ընդվզում էր ըստ անհրաժեշտության։ Այդպես էլ ձեր կրակները կայծկլտում են անհրաժեշտության դեպքում՝ մեկ Բրահմայի աչքը, մեկ թևերը, մեկ կոկորդի ճառագայթները, մեկ մնացած բոլոր քսանմեկ գլխավոր կրակները՝ պետք է նրանց թույլ տալ բռնկվել համաձայն իրենց բնության։ Պետք է նշել, որ կրակները գործում են Վերարքայության հետ կապի ուժով։ Հրդեհը կամ անսանձ բոցկլտումն անթույլատրելի են։ Մեծ Ծառայության դեպքում հոգատարությունն ու խնայողությունը Բարձրագույն Համագործակցության առաջին սկզբունքներն են։ Մենք պահպանում ենք Էլոհիմի էներգիայի ամեն մասնիկ կամ տարածական հրի ամեն Ուրուկայ*։ Այդ հաշվարկն անհրաժեշտ է հատկապես լարված մարտի պահին։



    - - - - - - -



    57.


    Անհրաժեշտ է կազմակերպել Մեծ Ծառայության ըմբռնումը։ Մաքուր սրտերը կարող են ջանասեր լինել Ծառայությանն առանց հոգնելու և անփութության։ Որքա՜ն կործանիչ է անփութության բթացածությունը։ Եվ ինչպե՜ս շատերը, նույնիսկ իմացողները, չեն կարողանում ձեռնպահ մնալ նրանից։ Հնում այն կոչվում էր «Գորշ Օձ»։ Թող ընդունեն մտերիմներս զգոնության և ուշադրության երևույթը։


    - - - - - - - -
    * Ուրուկայ -
    մարդու հրեղեն մարմինը
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1312
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    58.


    Մագնիսներ կիրառելը և վերաբերմունքը երկրների հետ տարիների ընթացքում, իհարկե, արդեն պարզ են ձեզ իրենց նշանակությամբ։ Դա ոչ թե սնոտիապաշտական միջոց է, այլ ճառագայթների և մագնիսականության կիրառում, որոնք քիչ չափերով արդեն հայտնի են գիտությանը։ Նույնիսկ թերահավատները չեն բացառում անհատական ազդեցությունների հատուկ նշանակությունը։ Այստեղից մեկ քայլ է մինչև դրսևորված էներգիաների Կենտրոնի հետ կապված հզոր մագնիսը։ Նաև բոլորովին դժվար չէ հասկանալ մարդկային օրգանիզմի, այդ հզորագույն քիմիական կուտակիչի ծագման նշանակությունը։ Նույնիսկ շներն են զգում մարդու հետքերի ուժը։ Որքա՜ն է ուրեմն զարգացել այդ արտահոսքը գիտակցության կիրառման ներքո։ Ուստի շատ մեծ է դեսպանորդների իմաստը և շարունակվում է կիրառվել։
    Հիրավի, կարելի է դիտարկել, թե որտեղ է դիպել դեսպանորդի ոտքը, և ինչպես է մագնիսը գործունեության ուղեծիր ձգել մի ամբողջ շրջան. այդպես ասված է Կյանքի և Մահվան Հրեշտակների մասին։ Այդպես ուշադիր պետք է նայել իրադարձություններին և լայնածավալ համակարգ գտնել նրանց մեջ։ Եթե սովորական աստղագուշակներն ընդգծում են հեռավոր իրադարձությունների մեծ հարաբերակցությունը, ուրեմն որքա՜ն ուսուցանելի է հետևել ուղիների իրականացմանը, երբ գիտես նրանց ուղղությու՛նը։



    - - - - - - -



    59.


    Երեք հանգամանքներ կարող են հատկապես ծանրաբեռնել կարման. առաջինը՝ հրաժարում Ուսուցչից, երկրորդը՝ կասկածանք, որ Վերարքայության հետ կապը կարող է դժբախտություն հրահրել, և երրորդը՝ խուսափել պատասխանատու հանձնարարությունից։ Միայն սիրտը կարող է հուշել, թե որտեղ է սկսվում հրաժարումը, և կասկածանքը, և խուսափելը։ Շատ անգամներ Ուսուցչին դավաճանողն իր խելակորուսության մեջ սկսում է պնդել, որ երբեք չի էլ մտածել անգամ դավաճանության մասին և մտքով անգամ անց չի կացրել խուսափել։ Հազար արդարացումներ կհորինի մթագնած միտքը, որպեսզի թաքցնի վաղուց կարմայի մագաղաթում տպագրվածը։ Ավելի լավ է չմոտենալ, քան ուխտադրժություն դրսևորել։ Ուխտադրուժի գլխի վերև գիշերը չի լուսավորվում, բայց պատիժ չէ դա, այլ ցանքի հետևանք։ Սիրտը կարողանում է տարբերել դավաճանության սերմը։



    - - - - - - -



    60.


    Քիչ ուշադրություն են հատկացնում մարդիկ Անտեսանելի Աշխարհին։ Պետք է գիտակցաբար սովորել հասկանալ նրա ներկայությունն ամենում։ Տարածությունը կարելի է դիտարկել որպես հաղորդալար դեպի Անտեսանելի Աշխարհները, բայց հաղորդալար մեզ հետևող։



    - - - - - - -



    61.


    Պետք է վերապրել «Շեմի Վիշապ» կոչվող ժամը։ Մեզ մոտ այդ ժամը «Վարագույրի Պատռում» է կոչվում։ Այդպես Մենք նշում ենք, երբ մութը մտադրվում է պատռել վարագույրը, բայց փոխարենն ընդամենը բացում է հեռուները։ Բայց արիություն է անհրաժեշտ, քանզի ուրիշ էլ որտե՞ղ արիության կուտակում հայտնաբերենք։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1313
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    62.


    Արևը Համակարգի Սիրտն է, այդպես էլ մարդու սիրտն է օրգանիզմի արևը։ Բազում են արև-սրտերը, և Տիեզերքն էլ իրենից սրտերի համակարգ է ներկայացնում, հետևաբար Լույսի պաշտամունքը՝ Սրտի պաշտամունք է։ Հասկանալ դա վերացականորեն, նշանակում է սիրտը թողնել ցրտի մեջ։ Բայց հենց որ սիրտ-արևի Լույսը դառնա կյանք, մագնիսի ջերմության պահանջը կշողարձակի, ինչպես իսկական արև։ Ասված է. «Անցիր Սանտանան* սրտով»։ Այդպես կարելի է ջերմացնել սրտի հասկացությունը։ Սրտի ռիթմը կարելի է կյանքի ռիթմ համարել։ Սրտի մասին Ուսմունքը լուսավոր է, ինչպես արև, և սրտի ջերմությունը շտապում է նույնքան արագ, ինչպես և արևի ճառագայթը։ Յուրաքանչյուրը զարմանում էր, թե որքան ակնթարթորեն է ամեն ինչ ջերմացնում ելնող արևի ճառագայթը։ Այդպես սիրտն էլ կարող է գործել։
    Խոսում եմ սրտի ջերմության մասին, երբ այն հատկապես է անհրաժեշտ։ Նկրտման միտքը վառում է տարածությունը, բայց սրտի ջերմությունը մշտավառ օջախի է նման։ Արիությունը սրտի ջերմության մեջ է բնակվում, սա պետք է հիշե՛լ։ Մութ ուժերի դրսևորումը նման է ցանքսի ժամանակվա սառնամանիքի։ Միայն սրտի ջերմությունն է շողափայլ վահան տալիս։ Բայց որքան նրբորեն ենք փորձարկում Լույսի ալիքները, նույնքան զգուշորեն է պետք մոտենալ սրտին։



    - - - - - - -



    63.


    Բարուն տրված սիրտը երանություն է ճառագում անընդմեջ, անկախ մտադրված առաքումների։ Այդպես արևն էլ կանխամտածված ճառագայթներ չի ուղարկում։ Սիրտը, որ երդում է տվել չարին, նետեր է արձակելու գիտակցաբար և անգիտակցաբար և անընդմեջ։ Բարու սիրտն իր շուրջ առողջություն, ժպիտ, հոգևոր բարիք է ցանում։ Չարի սիրտը ոչնչացնում է ջերմությունը և, արնախումի պես ծծում է կենսական ուժը։ Այդպես անընդմեջ է բարու և չարի սրտերի գործունեությունը։ Գոյության ցածր ոլորտի վրա բարու և չարի պայմանները տարբերվում են նրանց նշանակությունից Բարձրագույն Աշխարհում։ Կարելի է պատկերացնել Լույսի շողացողող հնոցը և մթի անդունդը խորաբաց։ Այդպես սարսափելի խաչվում են դևերի և Հրեշտակապետերի սրե՛րը։ Կռվի կայծերի մեջ որքա՜ն սրտեր են գրավվում դեպի Լույսն ու մութը։



    - - - - - - -



    64.


    Պետք է հստակորեն պատկերացնել սրտի անընդմեջ ճառագայթումը։ Պետք է հասկանալ, թե ինչու բարու սրտին այդքան ցավալի է չարի սրտերի ներկայությունը։ Չարի ոչ ժպիտը, ոչ բռնի ծամախռությունը չեն թաքցնի սրտի ճառագայթումը։ Բարու ամրապնդումը սրտում բոլորովին չի բացառում արդարացի զայրույթը, բայց նյարդայնությունը չարի տարածքն է։ Միայն դեպի Վերարքայություն նկրտումը կարող է հաստատել սահմանը բազմաթիվ զգացողությունների միջև։


    - - - - - - -
    * Սանտանա
    Բազմաթիվ կյանքերի չընդհատվող հոսքը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1314
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    65.


    Էներգիաների խաչաձևումները դժվար են, ինչպես սրերի կրճտոցը։ Եթե նույնիսկ թուղթ պատռելն է ծանրաբեռնում սիրտը, ուրեմն նյարդերի ինչպիսի՜ կծկում է հրահրում տարատեսակ, տարբեր լարումների հոսանքների խաչաձևումը։ Թող նորից դիմենք համադարմանին։ Միայն լարված նկրտումը դեպի Վերարքայություն կարող է թուլացնել հոսանքերի բոլոր նետերը։



    - - - - - - -



    66.


    Դուք գիտեք բույսերի վրա մարդկային արտահոսքերի ազդեցության մասին։ Դուք գիտեք նաև գույնի ազդեցության մասին։ Այժմ պետք է հիշեցնել ձայնի նշանակության մասին։ Այդ ազդեցությունների նմանությունը նշանակալի է։ Եթե բույսի ներուժի մեծացման համար անհրաժեշտ է բաց, լուսավոր հնչող սիրտ, ձայնային ազդեցության մեջ անհրաժեշտ է համահնչություն և գերակշռող հատկանիշի բոլոր զուգակցությունները։ Աններդաշնակության երևույթները չեն կարող հզորացնել էներգիայի հոսքը։ Մարդկանց վրա ազդեցության ժամանակ աններդաշնակությունը կարող է օգտակար լինել, որպես հակադրվածություն գիտակցության ռիթմի ուժեղացման համար, բայց այն բույսերի դեպքում, որտեղ գիտակցությունն ամենափոքրն է, աններդաշակությունն ընդամենը կաշկանդող պայման է։ Հանքատեսակների դեպքում աններդաշնակությունը քայքայող սկիզբ է։ Հիրավի, վարդը կլինի ներդաշնակության խորհրդանիշը, և վարդի լույսի գերակայությունը կմիանա սրտի փայլքին։ Քիչ փորձեր են կատարվել բույսերի վրա ձայնի միջոցով, բայց հները ենթադրում էին, որ լավագույն ծաղիկները տաճարների մոտ են աճել, որտեղ երաժշտության և ձայների բազմաթիվ համահնչություններ կային։



    - - - - - - -



    67.


    Փնտրեք և առնչվեք ամեն նրբի, իր էությամբ հղկվածի հետ։ Ոչ միայն առարկաների մասին եմ խոսում, այլև մարդկանց։ Եվ մարդկանց մեջ ընտրեք ոչ թե նրանց, որոնք միայն նյութական երևույթներ են ցանկանում։ Բայց նույնիսկ հոգևորը ճանաչողների մեջ չնչին կլինեն նրանք, որոնք նկրտում են դեպի կոպիտ դրսևորումները։ Նրանք չեն, որ առաջինը կմոտենան Սրտի Արքայությանը։ Հնարավոր է ուրիշները, որոնք Նուրբ Աշխարհը չեն տեսել, բայց հասկացել են իրենց սրտում, մոգերից ու գուշակներից առաջ կընկնեն։ Ներքին աչքի հաստատումը և կրակների բացահայտումը կախված է գիտակցության հղկվածությունից։ Միայն այդ դարպասներն են ամենից մոտ սրտի արքայությանը։ Իրենց մատները Լույսի վերքերի մեջ խցկել ցանկացող թերահավատները չեն կարող իրենց սիրտը բացել կայծակնային ճանաչողության համար։ Հիրավի, փորձարկեք ամենայն գոյը։ Բայց առանց սրտի փայլքի այդ փորձերը նման կլինեն երեկվա մարած կրակի։
    Սրտով ճանաչելու մասին խոսքը վերացական բան չէ։ Ով չի կարողանում հասկանալ այդ նրբացումը, ինչպե՞ս ուրեմն կհասանի Նուրբ Աշխարհի բարձր շերտերին։ Առանց այդ հոգևոր ճանաչման, ինչպե՞ս ուրեմն ճամփորդը կմտնի և կընդունի Բարձրագույն մարմինը սնող Նուրբ Եթերը։ Անհարիր կլինի ճանաչումը ուրվականների, որոնք ամեն ինչ պարուրում են իրենց քայքայման ծածկոցով։ Ուրեմն փորձարկեք Աշխարհը սրտով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1315
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    68.


    Բոլոր սահմանազատումներից հետո անխուսափելիորեն գալիս ենք սրտի համադրությանը։ Չհիշեցնենք, որ լռությունը ծագում է բոլոր ձայները խառնելուց։ Հետևաբար սովորենք հարաբերակցել սիրտը լռության հետ։ Բայց այդ լռությունը չի լինի դատարկություն, այն կլցնի տարածությունը մտքի համադրությամբ։ Ինչպես սրտի աղոթքը կարիք չունի խոսքերի, այնպես էլ լեցուն լռությունը բանաձևերի կարիք չունի։ Լարված լռությունը ծարավի է մտքերի բազում շերտավորումների և բարի ցանկությունների։ Այդպես լռությամբ լարված սիրտը, հագեցած, ինչպես դինամոմեքենա, խփում է Աշխարհի ռիթմը, և անձնական ցանկությունները փոխակերպվում են առաջատար Համաշխարհային Կամքի։ Այդպես է կոփվում համագործակցությունը հեռավոր աշխարհների հետ։



    - - - - - - -



    69.


    Սովորական բան է անբավարար ղեկավարության վրա բողոքը։ Մարդիկ սովորել են իրենց առանձնահատկությունները պատել բողոքներով։ Այնինչ, հենց ղեկավարման առումով մարդկությունը պակասորդ չունի, միայն թե նկատեին տրվող ամեն ինչ։ Ոգեղեն ազդեցությունների հետևանքով ծագող բազում ազդակներ կորչում են ոչ միայն անօգուտ, այլև, խեղաթյուրված տեսքով մնալով գիտակցության նկուղներում, դառնում են նույնիսկ վնասակար։ Կարելի է հաստատել, որ ազդեցությունների ամենափոքր մասն է արդարացի կիրառում գտնում։ Հատկապես խանգարում են գիտակցությանը պայմանական ուղիներ քշող սոովորույթները. հենց նրանք էլ ուժասպառ են անում սրտի ունակությունները, երբ նա պատրաստ է հնչել Բարձրագույն Ղեկավարության համար։ Հենց սիրտը գիտի, թե որտեղ է նա ավելի բարձր կամ ցածր, բայց ուժասպառ, մթագնած սիրտն ինքը կհայտնվի ցածր մակարդակի վրա. այդժամ նույնիսկ ցածրը նրան բարձր կթվա։ Սրտի մաքրությունը ամենաանհրաժեշտ սեփականությունն է։ Իմաստությունը, արիությունը, անձնվիրությունը մթագնած սրտում չեն տեղավորվում։ Բայց Ղեկավարությունը կշշնջա սխրանքի գործեր, և այդպիսի խորհուրդը չպետք է թվա խիստ և սարսափելի։



    - - - - - - -



    70.


    Բազմաթիվ ամենաանհրաժեշտ խորհուրդներ անհասկանալի տատանումներ են դառնում։ Կարելի է հետևել, թե որքան հաճախ նույնիսկ արժանապատիվ ոգիները ժամանակին չեն կիրառում տրված ցուցումը և որքան չնչին են խանգարող հանգամանքները։ Անհամաչափելի են արարքները, սովորությունները Վերից եկած խորհուրդների համեմատ։ Ղեկավարությանը ներգրավելու համար պետք չէ նորից մտածել մոգական բանաձևերի մասին, այն մոտ է, և մաքուր սրտի մագնիսը կմաքրի ուղին։ Ամենանշանակալի ձեռքբերումը կլինի հրապուրող և բացող այդ մագնիսը։ Հիրավի, ուրախալի է մաքուր սիրտ ունենալը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1316
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    71.


    Իսկական հանդիսավորությունը ստեղծվում է բարձրագույն լարմամբ։ Հանդիսավորությունը հանգիստ չէ, բավարարվածություն չէ, վերջ չէ, այլ հենց սկիզբ, հենց վճռականություն և քայլերթ Լույսի ճանապարհին։ Անխուսափելի են դժվարությունները, որպես նկրտման անիվներ։ Անխուսափելի են սարսափելի ճնշումները, հակառակ դեպքում տկար է պայթյունը։ Բայց մի՞թե ուրախությունը թեթևամտության մեջ է գալիս։ Այնտեղ ընդամենը տռփանք է, իսկ ուրախությունը ոգու խրախճանքի մեջ է։ Ոգու խրախճանքը մշտականգուն սկիզբների հաստատման ներքո։ Երբ բարձրանում է Աշխարհի Դրոշը, կարելի է լիակատար հանդիսավորության մեջ լինել։



    - - - - - - -



    72.


    Բազմաթիվ արդեն մոտիկ հնարավորություններ քայքայվում են ինքնակարեկցանքից ծնունդ առած մարդկային բողոքներով։ Երբ մարդիկ սկսում են կշռել, թե ով որքան են զոհաբերել և որքան քիչ են ստացել Ուսուցչից, Ուսմունքի իմաստը կորչում է։ Ստացածը մարդիկ հաշվում են որպես օրավարձու բանվորի աշխատավարձ, չհամեմատելով ստացածը հավերժության հետ, որի համար էլ հենց իրենք գոյություն ունեն։ Որքա՜ն անկիրառելի է բարի մտադրությունների վարձատրման միտքը կատարելագործման մտքի հետ։ Բայց պետք է ասել, որ շատերը գերադասում են զուգվել որպես օրավարձու բանվոր ոչ թե սրտի անբարոյությունից, այլ երևակայության չդաստիարակվածությունից։ Շատերի մոտ Հավերժության զգայիմացությունը հատվում է ինքնակարեկցանքի հանդեպ ձգտմամբ։
    Բայց բոլոր Ուսմունքներում կրկնված է մարմնի տանջանքի մասին, որպեսզի ուշադրությունը նկրտվի դեպի ոգու առավելությունը։ Պետք է ընդունել Ուսմունքը, որպես սկիզբ դեպի իսկական առավելությունները, որոնք օտարացված լինել չեն կարող։ Պետք է գնահատել, թե ինչպես Ուսմունքը խորացնում է գիտակցությունը և իրոք կյանքում տալիս է հնարավորություններ, եթե նրանք մերժված չեն։ Այդ հասարակ ենթադրությունը հազվադեպ է ուշադրության արժանանում. մարդիկ գերադասում են բողոք առաքել տարածություն, քարե անձրև հրահրելով իրենց վրա։ Բայց չվախեցնենք, հակառակ դեպքում ասելու են սիրո բացակայության մասին։ Սիրո երևույթին մարդիկ այնպիսի տարօրինակ հանգամանքներ են վերագրում, որ թվում է, թե նրանց սերը բնակվում է դրամահատման հիմնարկու՛մ։ Այնինչ սերը անհրաժեշտ է դեպի Անսահմանություն ճանապարհի համար։ Այնքա՛ն ուղևար է պետք. երբ վերջին լարման մեջ հարթ ժայռերի վրա մենք փրկիչ թելն ենք փնտրում, այդժամ Առաջնորդող Ձեռքը կդիպչի մեզ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1317
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    73.


    Նույնիսկ ամենահինավուրց ժամանակներում մարդիկ հասկանում էին սրտի նշանակությունը։ Սիրտը նրանք համարում էին Աստծո Բնակավայր. նրանք երդվում էին, դնելով ձեռքը սրտի վրա։ Նունիսկ ամենավայրի ցեղերը խմում էին թշնամու սրտի արյունը և ուտում էին սիրտը, որպեսզի իրենց հզորացնեն։ Այդպես ցույց էին տալիս սրտի նշանակությունը։ Բայց այժմ, լուսավորված ժամանակներում, սիրտը նվազեցված է մինչև ֆիզիոլոգիական օրգանի աստիճանի։ Հները խմում էին թշնամու գանգից. սրբազան արարողությունների թասերը պատրաստվում էին ճակատոսկրից։ Նրանք, որոնք գիտեին զանգի կենտրոնի մասին, հասկանում էին, որ մագնիսական հագեցումը փոխակերպում է ոսկրանյութը։ Բայց այժմ ծիծաղում են միայն ուժեղ ապաքինող այդ նյութերի վրա։ Գտած ամենաչնչին բան հրապուրում է բազմաթիվ սպառողների, իսկ հզորագույն քիմիական լաբորատորիաները մոռացված են։ Այնինչ, բնության երեք արքայությունների բնական միացությունները հզորագույն միացումներ են տալիս։ Պետք է, նախ և առաջ, հիշեցնել սրտի նշանակության մասին, որպես Աշխարհներ միավորողի։ Մի՞թե հենց սրտի կրակն ինքը տարածական հուրը չէ։
    Կարելի է լավ հասկանալ մշտական, հներին վերագրվող շփումը հեռավոր աշխարհների հետ, որոնց մագնիսականությունը անկշռության ուժ է բերում։ Բայց մի՞թե սիրտը չէ, որ զգում է ամենանուրբ թրթիռները։



    - - - - - - -



    74.


    Կամքի հասկացությունները պետք է ամուր գիտակցվեն և սահմանագծվեն։ Ուղեղային կամքն Արևմուտքի պատվարն է դարձել, այն ժամանակ երբ Արևելքը մնացել է սրտի ամրոցում։ Ներշնչման դեպքում Արևմուտքի հիպնոսիչն օգտագործում է կամքը, լարելով վերջավորությունների կենտրոններն ու աչքը, բայց այդ արտահոսքը ոչ միայն շուտով սպառվում է, այև բերում է հոգնածություն, և, գլխավորը, գործում է շատ աննշան տարածության վրա։ Կամային առաքումների ժամանակ անհնար է տարածության վրա արդյունքը։ Բայց Արևելքի սիրտը կարիք չունի վերջավորությունների լարման, առանց կարիք չի կուտակում էներգիան, այլ ուղարկում է իր մտքերը առանց տեղը սահմանափակելու։ Սրտի ներշնչանքը, որպես շփման բնական միջոց, ոչ առաքողին և ոչ էլ ընդունողին որևէ վնաս չի հասցնում։ Արևմտյան մեթոդը մշտապես նկատելի է դրսից, բայց արևելյանն արտաքին ոչինչ չունի, ընդհակառակը, ներշնչողը չի նայում ստացողի վրա, քանզի նշանակավայրի պատկերն ունի իր սրտում։ Շատ անկասկածելի առավելություններ ունի սրտով արվածը, բայց դրա համար պետք է, նախ և առաջ, գիտակցել սրտի նշանակությունը։
    Սրտի հզորությունը հաղթահարում է որոշակիորեն ամեն ինչ։ Սիրտը կարող է գիտենալ հեռավոր իրադարձությունների իմաստը։ Սիրտը կարող է թռչել, ամրապնդելով անհրաժեշտ կապերը։ Սիրտը կարող է առնչվել հեռավոր աշխարհների հետ։ Փորձեք այդ ընդամենը կամքի առաքումով և կճանաչեք սրտի կամքի տարբերությունը։ Մայտրեյան Սրտի Դարաշրջա՛նն է։ Միայն սրտո՛վ կարելի է գնահատել Մայտրեյայի գանձե՛րը։ Միայն սրտով կարելի է հասկանալ, թե բոլոր կուտակումները, ամբողջ զգայիմացությունը որքան անհրաժեշտ են ապագայի համար։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1318
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    75.


    Սեր, սխրանք, աշխատանք, ստեղծագործում՝ վերելքի այս գագաթները յուրաքանչյուր հաջորդականությամբ պահպանում են վերընթաց նկրտում։ Կողմնակի հնարավորությունների ինչպիսի՜ բազմություն են պարունակում նրանք իրենց մեջ։ Չէ՞ որ ինչ սեր՝ առանց անձնվիրության, սխրանք՝ առանց արիության, աշխատանք՝ առանց համբերության, ստեղծագործում՝ առանց ինքնակատարելագործման։ Եվ բարի արժեքների այս ամբողջ բանակի վրա առաջնորդում է սիրտը։ Առանց նրա ամենահամբերատարները, ամենաարիները, ամենանկրտողները ցուրտ դագաղնե՛ր կլինեն։ Ծանրաբեռնված գիտելիքով, բայց չթևավորված, կլինեն անսի՛րտ։ Ծա՛նր է չհասնել Կոչին։ Ծա՛նր է լիովին չհետևել Վերարքայությանը։ Հաճախ մարդիկ ջանում են հենց իրենցից թաքցնել Վերարքայությունից հրաժարվելը։ Կարո՞ղ ես արդյոք, անցվոր, անկեղծորեն խոստովանել Վերարքայությանը հետևելու պատրաստակամությունդ։ Կարող է, պատրաստակամությունդ միայն մինչև առաջին շրջադա՞րձն է, մինչև առաջին աստիճա՞նը, որտեղ միայն Վերարքայությունը կարող է օգնել։ Չե՞ս մոռանա արդյոք նրան հենց դժվար ժամին կամ կհիշես Վերարքայությունը միայն ճոխության մեջ։
    Նունիսկ ուսուցման սկզբում դուք քիչ չեք զարմացել նունիսկ մոտ շրջադարձերին և շեղումներին։ Կարող եք հասկանալ ամբողջ տխրությունը, տեսնելով, թե ինչպես շեմին հասած աշակերտը սրընթաց դեպի անտառ է փախչում։ Իմ Ձեռքն անդադրում լիակատար պատրաստակամությամբ ընթացողի հետ է։



    - - - - - - -



    76.


    Սահմանն արժանիի և անարժանի միջև շատ ոլորապտույտ է. միայն սիրտը կարող է գտնել ուղեղի բոլոր ծալքերի միջով անցնող ուղին։ Բայց հիմա ժամանակն է անցնել ոգեստեղծագործման ճանաչմանը։ Տարօրինակ չի՞ թվում արդյոք շատ մարդկանց, որ նույնիսկ Նուրբ Աշխարհը նրանց տեսանելի չէ, այն ժամանակ երբ աշխարհների աստիճանավորման մեջ վերջինս դեռ բավական խիտ է։ Նշանակում է, ֆիզիկական աչքը կոպիտ է այնքան, որ չի կարող տեսնել մարմնական փոխակերպման ընդամենը հաջորդ աստիճանը։ Եթե մարդիկ ջանում են կատարելագործել նույնիսկ գիտական սարքերը, ուրեմն որքա՜ն ցանկալի է հենց մարդկային ապարատի հղկումը։ Բայց առանց սրտի օգնությունը ներգրավելու անհնար է այդ սխրանքի մեջ առաջ ընթանալ։ Ով կարող է զգալ սրտի միջոցով, նա արդեն կարող է շարժվել մարմնի սահմաններից անդին։
    Ոգեստեղծագործումից ուխտադրժությունը շատ կյանքեր հետ է գցում։ Աններելի է հեռանալ ցածր վիճակ, երբ արդեն լայնորեն բացվել են աչքերը։ Հիշեցնենք, թե ինչպիսի դժվարությամբ է ճանապարհ հարթում ֆիզիկական մարմինը, ինչպիսի չափանիշներ են կիրառվում, որպեսզի տեղաշարժես գիտակցությունը լարումից հետո։ Կարելի՞ է արդյոք ընկրկել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1319
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    77.


    Մարդկության անցման ժամանակաշրջանում շատ են դեպի ոգեստեղծագործում համակվածները, ճիշտ ասես ինչ-որ մեկը հեշտ կողպեքների բանալիներ է կեղծել։ Պետք է առանձնահատուկ զգուշավորությամբ զննել մարդկանց։ Ընդ որում պետք է հիշել, որ համակվածները հակասություններով լի յուրահատուկ մտածողություն ունեն։ Ցանկանալով օգնել նրանց, կարելի է կամ ներշնչման ուժով վտարել ներս մտածին, կամ թողնել կատարյալ հանգստի մեջ, նույնիսկ, եթե կարելի է ամբողջովին մեկուսացնել։ Չէ՞ որ անկոչ հյուրին պետք է ոչ այնքան ինքը անձը, որքան նրա միջոցով շրջապատողների վրա ազդելը։ Ամենից վատ է մասնակիորեն ձանձրացնել համակվածին, կոչելով նրան ողջմտության, որը նրա մոտ բացակայում է։ Ավելի վատ է սկսել բարձրաձայն խղճալ համակվածին կամ պարսավել նրա հակադրվածությունը։ Ուժեղ և խոցող հրամանը, կամ մեկուսացվածությունը կարող են թեթևացնել թույլ սրտի ճակատագիրը։ Չէ՞ որ թույլ սրտի միջոցով է ներխուժում համակվածությունը։ Սրտի հուրն այրում է բոլոր փրչոտ հյուրերին։
    Հրաժարումն Ուսուցչից խափանում է բոլոր հնարավորությունները, հատկապես, երբ հրաժարումը տեղի է ունեցել գիտակցաբար, համակվածությունից շատ առաջ։ Այդպես մարդիկ հաճախ արթնացնում են արդեն քնած հերքումները և, իհարկե, դրա հետևանքը, նախ և առաջ, դառնում է հրաժարում Ուսուցչից, քանզի ամեն քաոսայնություն վրդովվում է ստեղծագործմամբ և համագործակցությամբ։ Քաոսայնության մեջ են ներդրված չարի սերմերը, որոնք ճնշվում են ծանր փորձով։ Բայց ընթացիկ օրերում անլսելի շատ են համակվածները։ Մութը նունպես դրսևորվել է ցանկանում։



    - - - - - - -



    78.


    Ի սկզբանե ֆիզիկական և Նուրբ Աշխարհի միջև սահմանն այսքան կտրուկ չէր։ Հինավուրց տարեգրություններում կարելի է ցուցումների պատառիկներ գտնել այդ աշխարհների համագործակցության մասին։ Սրտի կիզակետը, մարմնի խտացման ներքո, անհրաժեշտ էր որպես հավասարակշռություն նուրբ էներգիաների հետ։ Ինքը մարմնական աշխարհն անհրաժեշտ էր որպես նյութերի վերամշակում, էներգիաների բազմապատկման համար։ Բայց բանականությունը, ինչպես գիտեք, նկրտեց դեպի առանձնացում և այդ կերպ դժվարեցրեց բարեշրջումը։ Դժվար էր Երկաթե Դարաշրջանը, բայց Ոսկե Դարը պետք է նորից մոտեցնի բռնի բաժանված աշխարհները։ Այդ ժամանակին պետք է սպասել հանդիսավոր, ինչպես վերադարձ դեպի նախատեսված կատարելություն։ Ուրեմն պայմանավորվենք բավարար ուշադրություն հատկացնել ոգեստեղծագործմանը։ Կարելի է ընտելանալ մտածել այս անկյան տակ։ Այդպես կարելի է վերաբերվել կյանքի ուղղության մեջ ամենանշանակալիին։ Ով սովորի հավասարակշռությանը աշխարհների միջև, նա արդեն նշանակալիորեն կթեթևացնի իր ուղին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1320
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    79.


    Եթե սիրտը էներգիաների մարտկոց և վերածող է, ուրեմն պետք է այդ էներգիաների գրգռման և ներգրավման լավագույն պայմաններ լինեն։ Ամենահիմնական պայմանը կլինի ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական աշխատանքը։ Այդ շարժման մեջ են կուտակվում տարածությունից եկած էներգիաները։ Բայց աշխատանքը պետք է հասկանալ որպես կյանքի բնական լիցքավորում։ Այդպիսով ամեն աշխատանք երանություն է, իսկ անգործության սնամտությունն ամենավնասակարն է տիեզերական իմաստով։ Աշխատանքի անվերջությունը սիրելը նշանակալի ձեռնադրում է, այն նախապատրաստում է ժամանակի վրա հաղթանակի։ Ժամանակի վրա հաղթանակի պայմանը աստիճան է ապահովում Նուրբ Աշխարհում, որտեղ աշխատանքը նույնպիսի աներկբա պայման է, ինչպես մարմնականում։ Աշխատանքի վերաբերյալ բողոքը կարող է գալ մարմնի ստրուկներից միայն։



    - - - - - - -



    80.


    Նուրբ աշխարհի գիտակցության միացումը մարմնավորվածների գիտակցությանը հերթական հաղթանակ կդառնա։ Չէ՞ որ էությունները ոգու մեջ, տարածության մեջ, աշխարհների միջև և Երկրի վրա ընդամենն էներգիաների իրականացման և մատերիայի փոխակերպման ավետաբերներ են։ Այդպիսով, մարմնավորված կյանքերի տևողությունը ոչինչ է բոլոր այլ վիճակներում գոյատևման համեմատ։
    Աշխատանքի գոտին պինդ կապել է պետք, բայց ոչ որպես դժբախտություն, այլ որպես աստիճանի նվաճում։ Հողագործը, որն իր ուժը տալիս է երկրի կեղևի փոխակերպմանը, հաճախ կարող է ձեռք մեկնել հենց մարդկությանը մտքով բարերարող Րիշիին։ Ճշմարիտ են նկատել, որ ամեն հնձվոր եղել է սերմանող, և ամեն սերմանող՝ հնձվոր։
    Եվ տաճարը՝ սրտում, և արդարացումը՝ սրտում, և հաղթանակը՝ սրտում, այդպես կարելի է զարդարել կյանքը մշտական իսկական հրաշակերտությամբ։ Սովորեք աշխատանքի գեղեցկությանը, մտավոր ստեղծագործմանը՝ այդպես կհաղթենք մթին։



    - - - - - - -



    81.


    Երբ հանդիպում եք հիրավի մեծ կառուցումների նկրտող մարդու, դուք չեք խոսի նրա հետ ճաշի ապուրի կամ երեկվա չնչին արկածների մասին։ Դուք կնկրտեք դեպի ապագա՝ ձեր զրուցակցի մտածողության սահմաններում։ Այդպես էլ Մենք զրույցներում նշանակագծում ենք գալիք ուղին, որով, ինչպես խարիսխի պարանով, կարելի է բարձրանալ անվտանգ և աճող ցանկությամբ։ Այդպես Մենք սրտին սովորեցնում ենք կառուցել ապագայի ռիթմը, չէ՞ որ առանց այդ տեղաշարժերի դժվար է գալիք իրականություն մտնել, դժվար է ճիշտ այնքան, որքան մարդկանց հեշտ չէ գիտակցել իրենց կատարած բազում գործերի վնասը։ Պարզ է, որ պատրաստի քիմիական հեղուկի մեջ գցած աղբը կփոխի սպասվող ռեակցիան։ Ոչ մի ուժեր չեն վերադարձնի սկզբնական միացումը, այդպես էլ վատ գործերը չեն կարող գոլորշիանալ։ Հետևաբար ավելի հեշտ է կանխել չարիքը, քան այն ուղղել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 88 92-ից ԱռաջինԱռաջին ... 3878848586878889909192 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •