589.
Այնքան սուր է Հրեղեն Հոգու ընկալման զգոնությունը, որ իրենից ամենանուրբ արձագանք է ներկայացում։ Զգայիմացության նրբությունը նկրտում է ոգին դեպի ամենաբարձր ոլորտներ. ինչպես թևեր, զգայիմացությունը բարձրացնում է ոգուն։ Ինչպես վիճակված հրեղեն շիթ, նկրտում է Հրեղեն Հոգու ոգին։ Ուստի Հրեղեն Հոգու Մեր Մայրը հրեղեն է արարում։ Մայտրեյայի դարաշրջանում հրի ամեն նվաճում լարվածությամբ է տրվում։ Այդ պատճառով ամեն նկրտող գործողություն իր հիմքում կրակ ունի։ Այդպես Մեր ամենամերձավոր աշխատակիցները հրեղեն են արարում։ Երբ Մենք ասում ենք հրեղեն, նշանակում է լարված, նշանակում է բարձրագույն ճանապարհով, նշանակում է մաքուր ոգով, նշանակում է գեղեցկության արտահայտմամբ, նշանակում է Ընդհանուր Բարիքի ըմբռնմամբ, նշանակում է առանց շահասիրության, հասկանալով Ընդհանուր Բարիքը, նշանակում է առանց ինքնության, նշանակում է, կիրառելով Ուսմունքը։
- - - - - - -
590.
Ոգու զգոնությունը լարում է նրան տիեզերական դրսևորումների հետ շփման որոնումներում։ Բարձրագույն ոլորտների որոնումներով հագեցած էությունն ընթանում է դեպի տիեզերական պատվիրանները։ Յուրաքանչյուր էներգիա լարվում է հրի լծակով։ Մարդկության համար այդ լծակը հիմնված է ոգու ստեղծագործման մեջ։ Երբ ոգին իր նկրտման մեջ զգում է Տիեզերքի Հրամանը, նա ի կատար է ածում Տիեզերական Բանականության օրենքը։ Որքա՜ն վառ է կրակե Հրեղեն Հոգին արտահայտում է շփումը բարձրագույն ոլորտների հետ։ Հուրը կրող Ոգին գիտի շփման ուժը, ուստի, երբ մոտենում է համաշխարհային էներգիան, հրեղեն ոգին գիտե ժամկետները։ Տիեզերական Բանականության հրամանը հագեցնում է ոգուն զգոնությամբ և փոխանցում է յուրաքանչյուր տիեզերական շարժում։ Եվ զգոն ոգին բարձրագույն ոլորտների հետ հրեղեն շիթ է ստեղծում։ Ուստի թո՛ղ հրեղեն հոսանքը զբաղեցնի ծանր անշարժության տեղը։
- - - - - - -
591.
Հրեղեն հոսանքը թափանցում է բոլոր ոլորտները։ Հրեղեն ոգին թափանցում է բոլոր ոլորտները։ Հետևաբար, երբ նախաձեռնությունների առջևում հրեղեն ոգին է կանգնած, ամրապնդվում է հաղթանակը։ Հրի ամեն հրաման փոխանցվում է հրեղեն ոգով։ Ուստի հրեղեն ճանապարհը գիտի Տիեզերքի հաստատումը։
Էջանիշներ