User Tag List

Էջ 70 92-ից ԱռաջինԱռաջին ... 206066676869707172737480 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,036 համարից մինչև 1,050 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1036
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"


    562.


    Աշխարհի վերակառուցումը լարում է մթերի բոլոր ուժերը։ Բարեշրջման ամեն ալիք լարում է լճացնող մտադրությունների ուժերը։ Երբ աշխարհը բաժանվում է Լուսավոր և մութ ուժերի, ինչպե՞ս ուրեմն չծնվեն ամրապնդված հնարավորությունները։ Տիեզերքի ստեղծագործումը լարված է կռվի մեջ։ Բոլոր մակարդակներում պայքար է ընթանում։ Ուստի Մեզ ամենամոտ երևույթները, նախ և առաջ, դրսևորված են, որպես հակազդեցություններ լարող ուժեր։ Այդ պատճառով կասեմ՝ ի կատար կածվի նախատեսվածը, կիրականանա ժառանգվածը։ Այդպես պետք է պահպանել ապագայի հանդեպ ուրախությունը։ Այդպես հաղթանակն ամրապնդենք։



    - - - - - - -



    563.


    Տեղաշարժի սկզբունքը հաստատվում է Տիեզերական Մագնիսով։ Ամեն հերթափոխ լարում է նոր էներգիաներ, և ամեն տարածական միտք ծնում է նոր հնարավորություն, ուստի, երբ տեղաշարժը հաստատվում է հեռացող ուժերով, ուրեմն, հիրավի, կարելի է նկատել հեռացող ուժերի վերջը։ Այդպես Նոր Ռասայի վերելքից առաջ փլվում են հին հիմքերը։ Այդ պատճառով ամեն հեռացող ռասա լարվում է հարձակումը հաղթահարելիս։ Այդպես են ստեղծվում տիեզերական տեղաշարժերը։



    - - - - - - -



    564.


    Հեռացող ուժերի խթանիչ ուժը տարածությունից կանչում է բոլոր նման հոսանքները։ Այդ պատճառով հարձակվող փոփոխության երևույթն այդպես լարում է բոլոր ցածր շերտերը։ Այդ պատճառով սահմանվածը հաստատելու համար պետք է նկրտող պարույր ստեղծել։ Այդ պատճառով Նոր Ռասան հավաքվում է հաղթանակի նշանի տակ։ Այդ պատճառով արտահայտված ավարտի աստիճանը լարվում է ժամկետների վրա հասնելուն պես։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1037
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    565.


    Հավասարակշռության խախտումն իր ազդեցությունն է թողնում մոլորակային բոլոր դրսևորումների վրա։ Տիեզերական հավասարակշռությունը խախտող մի էներգիան մեկ այլ ուղղություն է ձգում։ Հետևաբար կապն էներգիաների միջև հաստատվում է ձգողության օրենքով։ Այդպես նոր նկրտմանը համապատասխանող ամեն էներգիա կյանք է տալիս համապատասխան ձգողությամբ։ Այդպես իրադարձություններն ու տարածական երևույթներն այդքան սերտ կապված են։ Հետևաբար Մեր ստեղծագործ խթանիչ ուժը լարվում է միևնույն հրեղեն էներգիաներով։ Ուստի երբ Լուսատուները պետության համար ամրապնդել են հաստատված էջը, բոլոր էներգիաները գործում են։ Այդպես անսահմանափակ ուղու ստեղծումը լարվում է տիեզերական հրով։



    - - - - - - -



    566.


    Երբ տարակշռությունը դեպի պայթյուն նկրտող պատկեր է ընդունում, մթերի բոլոր ծրագրերը փլվում են։ Սպասվող պայթյունը լարում է վախեցողների բոլոր մտքերը, հետևաբար այդպես լարված սլանում են հեռացողները։



    - - - - - - -



    567.


    Տեղաշարժի ժամկետը լարում է բոլոր կրակները։ Մտածողության հուրը լարվում է դեպի հեղաշրջում։ Ոգու հուրը լարում է տհաճ էներգիաները։ Սրտի հուրը լարում է դեպի հեղաշրջման ուժը նկրտող վրդովմունքի ոլորտներ։ Ուստի երբ Տիեզերքի ստեղծագործումը հանդիպում է խոչընդոտի, ստեղծվում է նոր հուն։ Ուստի Մեր Եղբայրները կոփում են Տիեզերական Մագնիսի հետ միասին։ Միայն Մե՛զ հետ կհաղթեք։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1038
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    568.


    Ինչո՞վ է ի վերջո մարդկությունը պատում իր կամարը։ Ամենաստվար շերտն է կազմում ինքնության ոլորտը։ Ամենաչնչին ոլորտն է նախանձի որդը։ Ամենակործանիչ ոլորտն է մեծամտությունը։ Այդ ոլորտները քայքայում են ընտանիքներ, պետություններ, եկեղեցիներ և ամբողջ հասարակություններ։ Այնինչ Տիեզերքը համագործակցության է կոչում։ Սպասվող հերթափոխը կարող է սրբել-տանել մարդկության հաստատված կուտակումները, բայց այդ կուտակումների ամեն մասնակից կրում է մոլորակային կարման։ Մարդկային ստեղծագործումը հանգում է քայքայման։ Դեպի Անսահմանություն նկրտող ոգին մասնակցում է տիեզերական համագործակցությանը։



    - - - - - - -



    569.


    Ինչպե՞ս է պատկերանում աշխարհի ըմբռնումը մարդկային գիտակցության մեջ։ Հիմքերը կեղծ են և ինքնահավան ուղղության հաստատում են հանդիսանում։ Երբ Վեհապետն ասաց, որ երկրին ոչ թե խաղաղություն, այլ սուր է բերում, ոչ ոք չհասկացավ մեծ Ճշմարտությունը։ Հրով ոգու մաքրու՛մն է այդ սուրը։ Մի՞թե կարելի է մաքրում արտահայտել առանց խոցելու։ Մի՞թե կարելի է մաքրել նկրտումն առանց աղբը ոչնչացնելու։ Մի՞թե կարելի է նվաճում արտահայտել առանց ոգու նկրտման։ Միայն ինքնությունը խոցող սուրն է առնչում ոգին բարձրագույն աշխարհներին։ Կեղծ աշխարհում հանգիստ առնողը, հիրավի, ինքնաոչնչացում է կառուցում։ Այդպես սրի մասին Վեհապետի հրամանը մաքրման պատկեր է տալիս։



    - - - - - - -



    570.


    Ինչպե՜ս են համահնչում սրտի խոսքերը գաղտնի շարժառիթների մասին։ Որքա՜ն նշանակալի է գիտակցել անաչառ ոգու մղումները։ Երեք հատկանիշ կօգնեն գիտակցել մղման ներուժը՝ ազնվության հատկանիշը, անձնվիրության արտահայտման հատկանիշը և ծառայության հատկանիշը։ Յուրաքանչյուր հատկանիշի դրսևորումը ոգուն սուր կտա իքնության դեմ։ Միայն՝ ոչ թե կարմայական լարման, այլ ինքնագործուն ձեռքը ոգուն այդ փայլկտող սուրը կտա։ Այդպես հիշենք հուրը, որը մղմանը լարվածություն է տալիս։ Այդպես թող ինքնության ոգին մոտենա հրեղեն փոխակերպմանը։ Այդպես Տարան ցույց է տալիս ուղին դեպի հրեղեն ինքնագործունեություն։ Այդպես Գուրուն ցույց է տալիս ուղին դեպի հրեղեն գործողություն։ Այո, այո, այո՛։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1039
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    571.


    Տիեզերական տեղաշարժը լարված զուգադիպում է ստեղծում։ Տիեզերական հարվածը ծնում է նկրտում, որն անզսպելի է։ Հետևաբար իրադարձություններով դրսևորված հոսանքն արտահայտում է մասսաների հնչողությունը։ Տիեզերական Մագնիսի կոչին արձագանքում են բոլոր հնչող ոլորտները։ Ուստի, երբ լարվում է Տիեզերական Մագնիսի կոչը, մասսաների լարումը դեպի փոխակերպում է տանում։
    Այդպես Մագնիսի ստեղծագործումը դեպի իրեն է ձգում բոլոր նկրտումները։



    - - - - - - -



    572.


    Հաստատված սրի ամենաճշգրիտ կիրառումը կարող է արտահայտել պատնեշների վերացումը։ Երբ հրեղեն միտքը լարում է ոգուն, տարբեր էներգիաների ձգողությունն անխուսափելի է։ Այդ պատճառով ոգու սուրը խոցում է և արարում, այդ պատճառով ոգու սուրը հավաքում և կտոր-կտոր է անում անկատարյալ դրսևորումները։ Այդպես ոգու սուրը լարվում է Տիեզերական Մագնիսով։



    - - - - - - -



    573.


    Ոգու հրեղեն սուրը բոլոր հրեղեն դրսևորումների հիմքն է։ Հրեղեն Հոգու ստեղծագործումն այդ էներգիաների ներուժն է պարունակում։ Ոգու ստեղծագործումը պարունակում է այդ էներգիաները։ Այդպես հաստատում եմ Հրեղեն Հոգու Մոր ոգու ստեղծագործման մեծ ընթացքը։ Այդպես Մենք մեծարում ենք ոգու փոխակերպող հուրը։ Այդպես արարում է կենտրոնների հուրը։ Հրեղեն հոսանքի երևույթը Վեհապետն է ավանդել։ Այդպես սրբազան ժառանգությունը արտահայտվում է կյանքում։



    - - - - - - -



    574.


    Ստեղծագործական մտահղացման համար ուժերի միջև համաձայնեցվածություն է անհրաժեշտ։ Միայն երբ մարդկային գիտակցությունը կարողանում է որսալ տիեզերական թրթիռները, կարող է մարմին հաստատվել։ Բոլոր նախասահմանված տիեզերական համադրությունները գոյություն ունեն տարածության մեջ, և մարդկային գիտակցությունը պետք է ներթափանցի նրբագույն էներգիաներ։ Ամեն միտք ծնվում է Տարածության շտեմարանի հետ առնչվելուց։ Այդպես մարդու ամենամոտիկ խնդիրը պետք է նրա գիտակցության մեջ արթնացնի Տիեզերական Մագնիսի հետ համադրության իմաստը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1040
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    575.


    Միայն, երբ գիտակցությունն ընկալի Տիեզերական Մագնիսի հոսքը, կարելի կլինի ամրապնդել նախասահմանված երևույթը։ Միայն երբ մարդը սկսի հասկանալ Մագնիսի ուղղությունը, կարելի կլինի նոր սանդղափուլ հաստատել։ Այդպես, երբ Մենք ուղղորդում ենք դեպի նոր աստիճան, ուրեմն ժողովուրդների հոսանքը լարվում է Տիեզերական Մագնիսով։ Հիրավի, վրա է հասնում մաքրման դարաշրջա՛նը։ Տիեզերական Մագնիսն ապագա է արարում։ Հետևաբար տեղաշարժն անխուսափելի է և միայն ընդարձակված գիտակցությունը կարող է ընթանալ հոսանքի հետ, պարունակելով բոլոր ստեղծագործական հանկարծաշրջումները։ Այդպես բոլոր լարված հոսանքները նոր աստիճան են ստեղծում։ Այդպես սրընթացության երևույթը երկրներ է զավթում։ Դեպի արարում և ավերում նկրտումը ներդաշնակեցնում է մոլորակը։ Այդպես Մեր գործողությունների նկրտումն ընթանում է Տիեզերական Մագնիսի հետ միասին։



    - - - - - - -



    576.


    Երբ մարդ բախտի խաղալիք է դարձել, ուրեմն նա ինքն է ընտրել իր ճակատագիրը։ Երբ մարդ ենթարկվել է սեփականության հանդեպ նկրտումներին, ուրեմն ինքնության էգոն մթագնել է զարգացումը։ Չէ՞ որ մարդ մութ ուժերի ստրուկն է դարձել, և մաքրման սուրն անխուսափելի է։ Գիտակցության զարգացումը լարում է բոլոր կենտրոնները։ Մաքրման սրի առջև նկրտումն է արթնանում։



    - - - - - - -



    577.


    Տիեզերքի արարչագործությունը լարված է, այդ պատճառով այդքան սրընթաց է ժողովուրդների լարումը։ Ամեն երկիր մի լար է տիեզերական ստեղծագործման մեջ։ Ինչպես ստորգետնյա կրակն է միշտ կապում կենտրոնները, այնպես էլ իրադարձությունները կապում են բոլոր երկրները։ Բոլոր ժողովուրդներն այժմ լարում են ցուցաբերում Տիեզերական Մագնիսի գրոհի տակ։ Աղետից առաջ ժողովուրդները զգում են տեղաշարժի ուժը։ Շատ լուրջ ժամանակաշրջան է, ծնվում են իրադարձություններ։ Այդպես ժամանակի լարվածությունը կարող է նոր աստիճան ստեղծել։ Շատ դժվար ժամանակ է։ Լույսից առաջ մութը միշտ ծածկում է հորիզոնը։



    - - - - - - -



    578.


    Ժողովուրդներն իրենց ճակատագիրը կառուցում են ինքնագործողության սկզբունքի վրա։ Ամեն երկիր իր սկզբունքները ստեղծում է սեփական սերմի շուրջ։ Այդպես ամեն երկիր գործում է, լարելով տարբեր էներգիաներ։ Բարձր սկզբունքներից զուրկ ստեղծագործումը քայքայման կարմա է ստեղծում։ Ծառերի ամբողջ հյութը ծծող պարազիտներն իրենց ոչնչացման կարման են դրսևորում։ Հետևաբար, երբ Մեր օրենքը ազդարարում է կոոպերացիայի մասին, պետք է գիտենալ, որ առանց այդ սկզբունքի լավագույն սանդղափուլ չես ստեղծի։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1041
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    579.


    Երբ ժողովուրդները նոր արագա են ստեղծում, էներգիաները հավաքվում են ոգու ուժով։ Երբ հզորությունը նկրտում է դեպի Տիեզերական Օրենք, հեռացող ուժը լարում է բոլոր ցանցերը։ Դժվար ժամանակը միշտ նոր հնարավորություններ է դրսևորում, այդ պատճառով Տիեզերական Օրենքը ստեղծում է իր հուները։



    - - - - - - -



    580.


    Յուրաքանչյուր տիեզերական մարմին ամրապնդվում է իր կարմայական լարմամբ։ Երբ հրի տարերքը կործանում է մոլորակի վրա դրսևորվածը, այդ տեղը պետք է հրեղեն վերածնունդ ունենա։ Երբ ջրի տարերքը կլանում է հողը, ուրեմն այդ տեղը պետք է մաքրվի։ Այդպես տիեզերական հերթափոխը պետք է գործունեության նոր ոլորտներ լարի։ Իհարկե, մանրամասնորեն պետք է ստուգել մարդկային տարեգրությունները, քանզի մարդկության գործերը մարդկությանն իր ճակատագրին են բերում։ Այդպես հրի տարերքը և մտքի տարերքը և մարդկային գործերը մոլորակային կարմա են նկրտում։ Այդպես Մենք նկրտում ենք մարդկությանը դեպի լավագույն աստիճան։



    - - - - - - -



    581.


    Երբ նոր կարման մոտենում է, բարեշրջման առաջընթացի մեջ լավագույն աստիճան է հաստատվում։ Բոլոր նոր աստիճանները հաստատվել ենք որպես վերելք։ Հետևաբար միայն մարդու ձեռքն է սպառնում Տիեզերքի արտահայտած հաստատմանը։ Միայն մարդու ձեռքն է հակառակ ընթանում իր նախասահմանմանը։ Ուստի դեպի վերածնունդ նկրտումը պետք է շարժի ժողովուրդներին։ Հիրավի, մեր աչքերի սռջև հերթափոխեր են հաստատվում։ Այդպես Լույսը խոցում է մթին։ Հաստատու՛մ եմ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (14.05.2021)

  8. #1042
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    582.


    Ժողովուրդները տիեզերական կրակների դրսևորումներ են փնտրում։ Միայն տիեզերական նկրտվածությունն անհրաժեշտ բանաձև կտա։ Միայն տիեզերական լարվածությունն անհրաժեշտ բանաձևը կտա։ Ուստի երբ ժողովուրդների ուժերը փնտրում են դրսևորումներ, ուրեմն գիտակցությունը դեպի Տիեզերական Մագնիս է ձգտում։ Այդպես բարեշրջումը շարում է իր աստիճանները։ Հետևաբար վերելքի աստիճանները լարվում են Տիեզերական Մագնիսով։ Տիեզերական Մագնիսին դեմ գնացողը հակառակ ալիք է հաստատում։ Այդպիսով, երբ աճում է նկրտումը դեպի Տիեզերական Մագնիս, մոտենում է բարեշրջման աստիճանը։



    - - - - - - -



    583.


    Իհարկե, ամեն հանկարծաշրջում Տիեզերքում հաստատում է մյուսների շղթան և արարում է հաջորդ աստիճանը։ Ուստի ժողովուրդները պետք է շարժվեն հաստատված նկրտումով։ Շատ լուրջ ժամանակաշրջան է։ Տիեզերական տեղաշարժերն ուժի մեջ են մտնում, այդ պատճառով Լույսը պայքարում է մթի հետ։ Հետևաբար երբ ժողովուրդների ուժերը լարվում են, ուրեմն, ինչպես հրդեհի կայծեր, արարում են ոգու կայծերը։ Այդպես ամեն զգոն ոգի զգում է հերթափոխը։



    - - - - - - -



    584.


    Տիեզերական էներգիաների համադրությունը լարվում է նկրտող հրով։ Յուրաքանչյուր կենսական զարկերակում իր մեջ հրի կայծեր ունի։ Ամեն նկրտող կենսական զարկերակում նշվել է Տիեզերական Մագնիսի կողմից։ Այդպես էլ զարկերակման միտքն է լարվում հրով։ Որքա՜ն թափառող մտքեր են լցրել տարածությունը։ Տարածությունը թրթռում է մտքերով։ Միտքը թրթռում է ոգու հոսանքով, և կարելի է ասել, որ նրանց արտահայտումը տիեզերական նախագուշակող ստեղծագործում է։ Այդպես բոլոր նախագուշակող մտքերը պետք է թրթռան ոգու հրով։ Այդպես ոգու թրթիռներից զուրկ միտքը մեռածության երևույթ է։ Միայն ոգու թրթիռը կարող է արարել։



    - - - - - - -



    585.


    Որքա՜ն վեհ է սրտի թրթռանքի օրենքը։ Որքա՜ն վեհ է միասնության օրենքը։ Որքա՜ն վեհ է ոգու և գիտակցության օրենքը։ Ուստի, երբ միասնության ուժը հաստատվում է, հակառակ ուժերը լարվում են։ Մոտենում է Լույսի դրսևորումը։ Հաստատում եմ, ինչ լինելու է, կլինի՛։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1043
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    586.


    Ոգու նկրտումը լարում է արիությունը, հագեցնելով մարդուն հրի էներգիայով։ Կամքի ուժը մարդուն ամենանկրտող, ամենանաբարեգեղ աստիճանն է տրամադրում գեղեցկության հանդեպ։ Ոգու շինարարության ներքո է միայն հաստատվում գեղեցկության մարմինը։ Հետևաբար երբ արիության ուժը լարում է ստեղծագործումը, արդյունքը համապատասխանում է գեղեցկությանը։ Ուստի ասենք՝ միայն Տիեզերական Մագնիսին համապատասխան կարելի է գեղեցկության մարմինը ստեղծել։ Այդպես ոգու ուժով լարված ամեն ժողովրդական շարժում բարեշրջման նոր աստիճան է տալիս։ Այդ պատճառով լարման գեղեցկությունը համապատասխանում է Մագնիսի ստեղծագործման գեղեցկությանը։ Բոլոր տիեզերական հրամանները համապատասխանում են գեղեցկությանը։ Այդպես դեպի Անսահմանություն ճանապարհը դեպի գեղեցկությու՛ն է կանչում։



    - - - - - - -



    587.


    Մարդկության Եղբայրների հետ ընթացողը չի կարող խրվել անհայտության մեգի մեջ։ Մարդկության Եղբայրների հետ ընթացողը լարվում է Տիեզերական Մագնիսի ուժով։ Մարդկության Եղբայրների հետ ընթացողները սահմաններն անցնում են անհայտ միջոցով։ Մարդկության Եղբայրների հետ ընթացողը լարվում է ոգու արիությամբ։ Մարդկության Եղբայրների հետ ընթացողն իր ոգու մեջ անխոցելի սուր է կրում և իր աուրայի մեջ կրում է հակադարձող ցանց։ Այդպես հիշենք։ Որքա՜ն թշնամական նետեր է Իմ Ձեռքը կոտրել։ Այդպես հավերժական անխոնջ պայքարը լարում է կյանքի խթանիչ ուժը։ Այդպես կռիվը գնում է, և հեռացող ուժերը լարվում են ոչնչացման հանդեպ ձգտումով։



    - - - - - - -



    588.


    Զգայիմացությունը լարում է բոլոր բարձրագույն դրսևորումները։ Միայն երբ մարդու էությունը զգայիմացություն է դրսևորում, հաստատվում է երաշխավորությունը. երբ ոգու զգոնությունն ընդունում է կենտրոնի գիտակցության առաքած բոլոր էներգիաները. երբ ոգին կարող է ընկալել Տիեզերքի հնչողությունը, այդժամ, հիրավի, զգայիմացությունը կարելի է ամրապնդել։ Հրեղեն Հոգին վառում է զգոն ոգիների ջահերը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1044
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    589.


    Այնքան սուր է Հրեղեն Հոգու ընկալման զգոնությունը, որ իրենից ամենանուրբ արձագանք է ներկայացում։ Զգայիմացության նրբությունը նկրտում է ոգին դեպի ամենաբարձր ոլորտներ. ինչպես թևեր, զգայիմացությունը բարձրացնում է ոգուն։ Ինչպես վիճակված հրեղեն շիթ, նկրտում է Հրեղեն Հոգու ոգին։ Ուստի Հրեղեն Հոգու Մեր Մայրը հրեղեն է արարում։ Մայտրեյայի դարաշրջանում հրի ամեն նվաճում լարվածությամբ է տրվում։ Այդ պատճառով ամեն նկրտող գործողություն իր հիմքում կրակ ունի։ Այդպես Մեր ամենամերձավոր աշխատակիցները հրեղեն են արարում։ Երբ Մենք ասում ենք հրեղեն, նշանակում է լարված, նշանակում է բարձրագույն ճանապարհով, նշանակում է մաքուր ոգով, նշանակում է գեղեցկության արտահայտմամբ, նշանակում է Ընդհանուր Բարիքի ըմբռնմամբ, նշանակում է առանց շահասիրության, հասկանալով Ընդհանուր Բարիքը, նշանակում է առանց ինքնության, նշանակում է, կիրառելով Ուսմունքը։



    - - - - - - -



    590.


    Ոգու զգոնությունը լարում է նրան տիեզերական դրսևորումների հետ շփման որոնումներում։ Բարձրագույն ոլորտների որոնումներով հագեցած էությունն ընթանում է դեպի տիեզերական պատվիրանները։ Յուրաքանչյուր էներգիա լարվում է հրի լծակով։ Մարդկության համար այդ լծակը հիմնված է ոգու ստեղծագործման մեջ։ Երբ ոգին իր նկրտման մեջ զգում է Տիեզերքի Հրամանը, նա ի կատար է ածում Տիեզերական Բանականության օրենքը։ Որքա՜ն վառ է կրակե Հրեղեն Հոգին արտահայտում է շփումը բարձրագույն ոլորտների հետ։ Հուրը կրող Ոգին գիտի շփման ուժը, ուստի, երբ մոտենում է համաշխարհային էներգիան, հրեղեն ոգին գիտե ժամկետները։ Տիեզերական Բանականության հրամանը հագեցնում է ոգուն զգոնությամբ և փոխանցում է յուրաքանչյուր տիեզերական շարժում։ Եվ զգոն ոգին բարձրագույն ոլորտների հետ հրեղեն շիթ է ստեղծում։ Ուստի թո՛ղ հրեղեն հոսանքը զբաղեցնի ծանր անշարժության տեղը։



    - - - - - - -



    591.


    Հրեղեն հոսանքը թափանցում է բոլոր ոլորտները։ Հրեղեն ոգին թափանցում է բոլոր ոլորտները։ Հետևաբար, երբ նախաձեռնությունների առջևում հրեղեն ոգին է կանգնած, ամրապնդվում է հաղթանակը։ Հրի ամեն հրաման փոխանցվում է հրեղեն ոգով։ Ուստի հրեղեն ճանապարհը գիտի Տիեզերքի հաստատումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1045
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    592.


    Համատեղելիության օրենքը հաստատվում է բոլոր նախաձեռնություններով։ Երբ տիեզերական ստեղծագործումը լարվում է նկրտումներով, համատեղելիության օրենքը հաստատում է բոլոր բանաձևերը։ Տիեզերական ստեղծագործման մեջ գանձարանը պարունակում է էներգիաների բոլոր երևույթները։ Ոգու ստեղծագործման մեջ "թասը" լցվում է այդ նույն էներգիաներով, հետևաբար ոգու գանձարանը պետք է պարունակի բոլոր էներգիաները։ Այդպիսով համատեղելիության օրենքը ստեղծագործական կարևոր խթանիչ ուժ է։ "Թասից" են դրսևորվում բոլոր ստեղծագործական օրենքները։ "Թասում" են կուտակվում բոլոր տիեզերական երևույթները, ուստի "թասի" հարստացումը բոլոր տիեզերական ծրագրերի իրականացում կտա։ Այդպիսով, հիմքերը կուտակված են "թասում", և յուրաքանչյուր էներգիա կարող է ստեղծագործող լինել։ Այդպես ստեղծագործումը շարադրվում է համատեղելիության օրենքով։



    - - - - - - -



    593.


    Բոլոր հասկացություններն իր մեջ պարունակող ոգին ազատ է նախապաշարմունքների ստրկությունից։ Բարու հասկացությունը պարունակող ոգին ընդգրկում է մարդկային կարիքների բոլոր դրսևորումները։ Միայն Տիեզերական Մագնիսի հասկացությունը պարունակողը կարող է լարվել ստեղծագործական խթանիչ ուժով։ Ուրեմն Մեր աշխատակիցները պետք է գիտակցեն, թե որքան անխախտ է դեպի Եղբայրություն նկրտման ուղին։ Հետևաբար, երբ Մեր պնդումները միաձուլվում են Տիեզերական Մագնիսի հետ, Եղբայրությունը կրում է բոլոր օրենքները։ Այդպես համագործակցության Մեր հաստատված օրենքը լարվում է Տիեզերական Մագնիսով։



    - - - - - - -



    594.


    Գիտակցության անկմանը հետևում է ժողովուրդների վերածնունդը։ Ամեն երկիր անցնում է այդ սանդղափուլերը։ Գիտակցության ստեղծագործումը նկրտում է դեպի վերածնունդ, ուստի տեղաշարժի ամենաստույգ ցուցանիշը կլինի գիտակցության վերածնունդը։ Այդպես ժողովրդական գիտակցության ամեն աստիճան ժողովուրդների անկման կամ առաջընթացի մեջ է ամփոփված։ Այդ պատճառով տարերային արթնացումը մատնանշում է ժողովուրդների ոգու ներուժը։



    - - - - - - -



    595.


    Երեկվա նվաճումները գալիք օրն են բերում։ Այնտեղ, որտեղ հողը հագեցած է աշխատանքի արտահոսքերով, կարելի է սպասել բերքի։ Հետևաբար Մեր գործերի հողը մեծ նախաձեռնությունների ծիլերով է սփռված։ Ուստի երբ հողը հագեցած է ստեղծագործմամբ, սերմը պետք է բերի նպատակադրվածը։ Այդ պատճառով հաստատում եմ ապագան։ Այդ պատճառով այդքան հրեղեն է արարում ոգին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1046
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    596.


    Տիեզերական դրսևորումներ պարունակող "թասը" հագենում է տիեզերական էներգիաներով։ Դեպի մարմին նկրտող տարածական հուրը Տիեզերքի հրի ձգողությամբ արթնացնում է հագեցած "թասը"։ Ուստի ամեն տեսանելի մարմին կառուցված է "թասի" ստեղծագործմամբ և "արծաթե Ջրաշուշանը" հաստատում է պարունակելիության երևույթը։ Բոլոր տիեզերական դրսևորումներն իրենց արձագանքներն ունեն։ Հետևաբար, երբ "թասը" պարունակում է բոլոր կրակները, ուրեմն ոգին ճանաչում է Գոյությունը և "արծաթե Ջրաշուշանը" ճանաչում է տիեզերական ստեղծագործումը։ Այդպես Անսահմանության մեջ հնչում է պարունակող "թա՛սը"։



    - - - - - - -



    597.


    Տիեզերական թրթիռները մարդկությանը դեպի տարածական հուրն են նկրտում։ Երբ միտքը ենթարկվում է տեղաշարժի, տարածության հուրն այդ մտքին է դիպչում։ Պետք է հասկանալ մտքի լարումը, որը, որպես նկրտող հուր, ներթափանցում է ամենուր։ Տարածական հրի երևույթը պետք է հասկանալ բոլոր դրսևորումնրում։ Տարածական հրի բոլոր տարեգրություններն իրենց մեջ պարունակում են տիեզերական թրթիռներ, ուստի երբ մարդկությունը հասկանա հրի ուժը, հեշտորեն կհաստատվի պատասխան թրթիռը և մարդկային ստեղծագործումը կզարգանա հրեղեն արարչագործության մեջ։ Այդպես անսահմանորեն մարդկային ստեղծագործումը լարվում է տարածության հրով։



    - - - - - - -



    598.


    "Թասի" կուտակումը համապատասխանում է տիեզերական թրթիռներին։ Եթե մարդկությունը ճանաչեր տարածական հրի լարումը, ուրեմն, հիրավի, կարելի կլիներ մարդկությանը Հրեղեն Հոգու գիտելիքը տալ։ Չէ՞ որ "թասի" Մագնիսն այնքան ուժեղ է, որ կանչված թրթիռներն արարում են։



    - - - - - - -



    599.


    Ինչպես ոգու մագնիսական ալիքներ, տարածվում են սրտի թրթիռները։ Ինչպես լույսի ճառագայթ, տարածվում են սրտի թրթիռները։ Բոլոր տիեզերական դրսևորումներում կուտակումներ է անում Կատարյալ Սրտի Մագնիսը։ Միայն սրտի լծակը կարող է գործողությունը դեպի իսկական սկզբնաղբյուր ուղղորդել։ Եվ երբ գիտակցության ճառագայթը դիպչում է տարածական հրին, տիեզերական թրթիռը մտնում է կյանք։ Հետևաբար սրտի ճառագայթի գիտակից ուղղորդումը բերում է արարչության։ Այդպես տիեզերական ձգողությունը հագենում է Տիեզերքի Սրտով։ Այդպես, երբ սրտի թրթիռները նկրտում են դեպի արարում, Տիեզերական Մագնիսի էներգիան պատասխանում է նկրտմանը։ Այդպես գիտակից ձգողությունն անսահմանափակ նկրտում կտա։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1047
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    600.


    Սրտի թրթիռը հրապուրում է ոգուն դեպի իր նշանակությունը և լարում բոլոր լծակները, որոնք ոգուն դեպի հաստատվածն են ձգում։ Ոստի, երբ ստեղծագործումը նկրտված է դեպի ավարտ, սիրտը համահնչում է։ Այդ պատճառով թրթիռների ամեն նկրտում հաստատում է պատասխանը և ճառագայթը համապատասխան թրթիռներ է հղում։ Ուստի սրտի զգոնությունը առնմանում է առաքված ճառագայթները։ Իհարկե, երբ հաստատվում է թրթիռների միասնությունը, ճառագայթը նեղություններ չի հրահրում։ Ուրեմն կարելի է ասել՝ նույնությունը հրահրում է ներդաշնակություն։ Հաստատում եմ։



    - - - - - - -



    601.


    Ոգու էությունը դրսևորվում է նկրտման մեջ։ Լարվելով, "թասը" հաստատում է ոգու լարումը։ "Թասից" ելնող բոլոր թելերը տանում են դեպի գործողություն, որը կապ ունի տարածական հրի հետ։ Կարելի է ասել, որ "թասի" ստեղծագործումը միավորում է տարածական հուրը "թասի" մեջ կուտակվածի հետ։ Միայն գիտակցության շրջանն է նկրտում տալիս դեպի ստեղծագործումը։ Այդպես Մեր օրենքը հայտարարում է "թասի" հաստատման մասին։ Ամեն թրթիռ անտեսանելիորեն ձգում է տարածական հուրը, և ոգու զգոնությունը լարում է "թասի" կայծերը։



    - - - - - - -



    602.


    Հրեղեն Հոգու ոգու զգոնությունը նկրտում է դեպի Տիեզերական Մագնիս։ Երբ Մենք մոլորակին հրի նոր հաստատումներ առաքեցինք, նշանակում է ժամանակը մոտ է։



    - - - - - - -



    603.


    Տիեզերական ուժերին մարդկությունն արգելում է մոլորակի ուղեծիր մտնել։ Տիեզերքի ամեն էներգիա ձգվում է Տիեզերական Մագնիսով, բայց ընկալումը մարդկությունից է կախված։ Միայն գիտակցությունը կարող է ձգել արարչագործության։ Ուստի երբ մարդկության ոգին գտնվում է հերքելու աստիճանի վրա, Տիեզերքի ուժերն արտահայտվել չեն կարող։ Այդպես ստեղծագործումը ծնվում է մարդկային գիտակցությամբ։ Միայն ոգեստեղծագործումն է լարում բոլոր տիեզերական հնարավորությունները և սրտի լծակը հաստատում է ոգու ուղղությունը։ Տիեզերական ձգողությանը համապատասխանող գիտակցությունը ոգեկյանքի մարմիններ է ստեղծում։ Դեպի գիտակցման պատասխան թրթիռներ նկրտման երևույթը ցույց է տալիս ոգու պատասխանատվությունը։ Միայն Անսահմանության առջև անվախության ներքո ոգին կգիտակցի Գոյության էությու՛նը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1048
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    604.


    Երբ Մագնիսը լարում է նման մասնիկներ, համապատասխանաբար միավորում է նաև ձգողության իմաստը։ Երբ Մենք հավաքում ենք գիտակցության աղեղները, շրջանն ավարտվում է։ Հետևաբար տիեզերական գործողությունը միավորում է բոլոր նման էներգիաները և հաստատվում է աղեղների ձգողությունը։ Հիրավի, վաղուց նշել եմ Մագնիսի ստեղծագործումը։ Այդպես հիշենք Մեծ Տիեզերական Օրենքը։



    - - - - - - -



    605.


    Քիչ է մարդկությունը խորհում ստեղծագործման սկզբնաղբյուրի վրա։ Բոլոր արտաքին դրսևորումները մարդու կողմից ընդունվում են որպես սովորական երևույթներ։ Տարածական հուրը ծրագրավորում է որոշակի գործողություններ, բայց հեռացող էներգիաների հետևում կանգնած է տիեզերական անսպառելի էներգիայի Աղբյուրը։ Մարդկությունը պետք է խորհի այդ անտեսանելի և ամենագո աղբյուրի վերաբերյալ։ Ուստի ամեն ստեղծագործ միտք պետք է դեպի Սկզբնաղբյուր ուղղվի։ Պատճառների և հետևանքների շղթան պետք է դիտարկել ամբողջ տիեզերական աշխատանքի մեջ։ Այդ շղթան անսահման է բոլոր տարածքներում։



    - - - - - - -



    606.


    Պատճառների և հետևանքների շղթան լարում է հրեղեն կյանքերը։ Ինչպես սրընթաց հեղեղատ, հրեղեն գիտակցությունն արթնացնում է ստեղծագործական խթանիչ ուժը։ Պատճառների և հետևանքների շղթան լարում է հրեղեն կենտրոնները։ Ուստի Տիեզերական Մագնիսը լարում է դրսևորված պրոցեսները։ Հետևաբար այդպես կենտրոնները թրթռում են և ճառագայթներն արտացոլվում են սրտի վրա։



    - - - - - - -



    607.


    Երբ ոգին կարողանում է ձգտել դեպի Գոյության էության ըմբռնում, ուրեմն կարելի է նշել Մեր Եղբայրության ստեղծագործման սրընթացությունը։ Երբ Մենք ձգտում ենք դեպի հավասարակշռության հաստատում, մատնացույց ենք անում Տիեզերական Մագնիսի վրա։ Ոչ այնտեղ, որտեղ հաստատվում իշխանությունը, այնտեղ չի կառուցվում առաջնությունը. ոչ այնտեղ, որտեղ հաստատված իշխանությունն իր ճյուղերն է ստեղծում, այլ այնտեղ, որտեղ կուտակված են ուժեր բարեշրջման համար. ոչ այնտեղ, որտեղ նկրտումը դեպի ինքնություն է ուղղված, այլ այնտեղ, որտեղ ստեղծագործական աստիճաններ են ստեղծվում հանուն Ընդհանուր Բարիքի։ Այդպես մարդկությունն իր կարման է ստեղծում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1049
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    608.


    Հիրավի, գիտակցության մեջ են համատեղված բոլոր օրենքները։ Միայն ընդգրկող գիտակցությունը կարող է արարել մարմիններ և հաստատել նոր կյանքեր։ Համատեղող գիտակցությունը ձգում է բոլոր տիեզերական օրենքների գիտելիքները։ Համատեղող գիտակցությունը պնդում է, որ ամեն մարմին արտահայտված պատասխան է բերում։ Միայն համատեղող գիտակցությունն է արարում բոլոր տիեզերական կենտրոններով։ Գիտակցությունը, որը տիեզերական հրով հագեցում է պարունակում, համապատասխան արտահայտում է տալիս։ Մենք համատեղում ենք հաղորդակցումը Տիեզերական Մագնիսին, և միայն այդ ժամանակ կարելի է ասել, որ ոգին ապրում է տարածականորեն։ Էներգիաների բոլոր նկրտումները համապատասխան էներգիաներ են արտահայտում։ Այդպես Տիեզերական Մագնիսի հզորությունը համատեղող ոգին բարեշրջում է արարում։



    - - - - - - -



    609.


    Համատեղող Հրեղեն Հոգու ոգու ստեղծագործումը դեպի բարձրագույն աշխարհներ է ձգտում։ Գիտակցությունը բանալի է տալիս դեպի տիեզերական էներգիաները։ Հրեղեն Հոգու գիտակցությունը նկրտված է դեպի համահնչություն Տիեզերական Մագնիսի հետ։ Կենտրոնների ստեղծագործումը թրթռում է բոլոր տիեզերական դրսևորումների վրա։



    - - - - - - -



    610.


    Տիեզերական կենտրոններ պարունակող գիտակցությունն ամրապնդում է լեցուն "թասը"։ Հրի սկզբունքը պարունակող գիտակցությունը մարդկությանը նոր հնարավորություններ կընձեռնի։ Չբացելով շղթաները, ոգին դեպի Տիեզերական Մագնիս է սլանում։ Ձգողությունը դեպի հիմքի սերմը, հիրավի, հատուկ է հրեղեն ոգուն։ Տիեզերական Անսահմանության գիտակցությունը հրեղեն ճառագայթ է տալիս։



    - - - - - - -



    611.


    Միայն դեպի Տիեզերական Մագնիս նկրտող գիտակցությունը կարող է հասկանալ տեղի ունեցող հեղաշրջման ուժը։ Միայն կարևոր ժամանակը կարող է լարել ուժերը, այդ պատճառով ամբողջ Տիեզերքում լարվածություն է, և բարձրագույն լարվածության մեջ կոփվում է գալիքի վահանը։ Ուստի վերակառուցման պահը ձգում է նոր հնարավորություններ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #1050
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    612.


    Տարածության ճառագայթները ներթափանցում են սերմի մեջ և լարում են ոգու ներուժը, միայն այդ խթանիչ ուժով է արարում ոգին։ Երբ ոգու խթանիչ ուժն առնչվում է Տիեզերքի ճառագայթի հետ, ոգեստեղծագործում է հաստատվում։ Այդպես ամեն մարմին ծնվում է ոգով և տիեզերական ճառագայթով։ Քիչ են խորհում ստեղծագործման վեհության վրա։ Քիչ են հասկանում միտքը, որը լարվում է տիեզերական ճառագայթով։ Քիչ են հասկանում տիեզերական հզորությունն իր բոլոր դրսևորումներում։ Երբ մարդկությունը հասկանա, որ ստեղծագործումը տիեզերական սերմեր է պարունակում, նա կընդունի տիեզերական ճառագայթները։



    - - - - - - -



    613.


    Այդպես, կենտրոնների հուրը ամենահզոր գիտակից ուժն է։ Երբ լարված կենտրոնները զգում են տիեզերական տեղաշարժը, նրանք արարում են Տիեզերքի հետ միասին։ Այդ պատճառով այդքան հզոր է ոգու ստեղծագործումը։ Եվ ամեն գիտակից լարում պատասխան է հրահրում։



    - - - - - - -



    614.


    Այնքան կարևոր է տարածության հագեցումը, որ ամենագլխավոր նշանակությունն է պետք տալ հագեցման որակին։ Երբ տարածությունը ծանրաբեռնվում է չնկրտող էներգիաների հաստատումներով, կախվում են անհաջողության մութ ամպերը։ Տարածության կողմից տպավորված ամեն միտք իր երանգն է բերում։ Ուստի ոլորտն ամեն գործողության շուրջ հագեցված է մտքի որակով։ Ամեն միտք ծնում է իր դրոշմը և արձագանքում է խթանիչ ուժի անփոփոխությանը։ Հավատը Տիեզերական Մագնիսի անփոփոխության նկատմամբ պետք է հագեցնի տարածությունը։ Որպես տարածական հրի անմիջական հետևանք կլինի տիեզերական տեղաշարժը, և մտածողության համար պատասխանատվությունը հասկացող ոգին ոլորտները կլարի մաքուր հրով։ Որքան ավելի լարված, այնքան ավելի մաքուր։ Այդպես կառուցվում է Տիեզերական Մագնիսի ստեղծագործումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 70 92-ից ԱռաջինԱռաջին ... 206066676869707172737480 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •