ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ. "ՀԱՄԱՅՆՔ"

181.


Ճշմարիտ է, ճշմարիտ է, ճշմարիտ է՝ պետք է պահպանվի ժամանակի ճշգրտությունը: Նայենք դրան ոչ միայն սկզբունքային ազնվության տեսանկյունից, այլ նաև գործնականության կողմից: Մարդը հայտնի ժամկետ է նշանակում և դրանով հղում է տարածական հրաման; նա, ով ընդունել է ժամկետը, եզրափակում է հոսանքը: Կամային էներգիայի հոսքն այսպես ասած ամրապնդում է որոշման աստղային ոլորտի պատկերը: Այդ կամուրջի մոտ են կայանում հնարավորությունների նավակները, ամրացնելով ու լրացնելով նախնական ենթադրությունը: Հեշտ է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե անհետանա կամուրջի մի կողմը: Չէ՞ որ տարածական ժամկետները ձեր ժամացույցների մեխանիզմներից շատ ավելի ճշգրիտ են; փայլուն հնարավորությունները շաղ են գալիս ավազի պես, և անհետանում են չկրկնված:
Մտածեք, թե ինչպիսի խնդիր է վիճակագրության համար՝ ժամանակին կայացրած որոշման հաջողությունը համեմատել ուշացածության անհաջողության հետ. կստացվի ուսուցանելի հաշվետվություն և ինչ-որ մեկը կափսոսա ուշանալու անգիտության մասին: Ճիշտ է, այնքա՜ն շատ մարդիկ են ապրում խոզի պես, խժռելով թանկարժեք ծաղիկները: Չի կարելի չպաշտպանել տարածությունը նրանց անիմաստ տգիտությունից: Եթե նրանք կարողանային հայացք նետել իրենց կողմից այլանդակված տարածության ներսը, նրանք կասեին. "Արգելե՛ք այդ անարժան թեթևամտությունը":
Պահպանեք տարածության մաքրությունը: Պատասխանատու եղեք համաչափելիության համար: Չե՛ք կարող այրել ուրիշի հաղորդալարերը: Որքա՜ն սքանչելի լապտերներ են կործանվել անհոգատարության պատճառով: Եվ դուք ինքներդ էլ ցնցելու եք տարածությունը բողոքներով, երբ ամեն ինչ արդեն անուղղելի կլինի: Ընդ որում, կար ժամանակ, երբ մեկ ժեստն ընդամենը կարող էր պահպանել ձեզ համար պետքականն ու խնդրվածը:
Յուրաքանչյուր երեխայի սովորեցրեք հասկանալ ժամկետների նշանակությունը: Հակառակ դեպքում փափկամարմին անողնաշարավորների ևս մեկ սերունդ շարունակելու է խժռել իրար:
Համայնքում ժամկետների ճշգրտությունը կարգված է որպես հիմք: