ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 1"


31.


Բոլոր ձեռքբերումների, Տիեզերքի "Ջրաշուշանի*" սկզբնական բանաձևերի մասնակցությունը պետք է ղեկավարի մարդկությանը նրա բարեշրջական զարգացման մեջ: Երբ ոգին սկսի գործադրել տարածական հրի երևույթը, և Ճշմարտության շունչը դիպչի կյանքի Աղբյուրին, այդ ժամանակ կարելի կլինի երաշխավոր լինել գիտակցության տեղաշարժի համար: Իր առանցքի շուրջ պտտվող հոլի ճակատագիրը՝ խորհրդանիշն է մարդու, որն իրեն առանձնացրել է հավերժական շարժումից: "Ջրաշուշանը" կրող, Տիեզերքի առջև բաց և կենտրոնների լավագույն լուսաբաժանելիություն ցուցաբերող մարդը, ինքնամփոփությունը համադրելով կենտրոնների բացման հետ, խորհրդանշում է կյանքի շինարարությունը: Գտնենք կյանքի սկզբունքի ճշգրիտ սահմանումը: Բաց "Ջրաշուշանն" ամեն ինչ պարունակում է, նրա բոցեղեն թերթիկների լուսաբաժանելիությունը տարածվելով բոլոր կողմերի վրա, դառնում է շրջան: Երբ սրբազան Հուրը, ոգու նշանը, դիպչում է ամենայն գոյին, այդ ժամանակ տիեզերական շրջանը և կյանքի անիվը համատեղ են ընթանում:
Սրածայր հոլերը հղկված ոգուն չեն համապատասխանում: Հարթ, թեթևակի օրորվող մակերեսի տիեզերական ալիքները գերադասող ոգին, հիրավի, ճանաչու՛մ է Անսահմանությունը:
Մեր նշած բանաձևն ընթանում է, ուղղորդված դեպի մի քանի տարածական կրակներ: Երբ մարդկությունն ընդունի Անսահմանության հաստատումը, այդ ժամանակ ճակատագիրը ոչ թե պատիժ, այլ տիեզերական տարածք կդառնա: Կյանքի լայնածավալության գեղեցկությունը չափվում է արարչագործման գիտակցությամբ:
Պնդե՛նք Հրի մասին մարդկության համար: Դուք գիտեք, թե մարդկության մտածողությունը որքա՜ն կարիք ունի նոր ջահի:


- - - - - - -
* Տիեզերքի "Ջրաշուշան"
- այստեղ՝ մարդու ոգին: Ամեն մարդ ունի Տիեզերքի մասին գիտակցված և չգիտակցված ինչ-որ կուտակումներ, և այդ կուտակումները պետք է ղեկավարեն մարդուն բարեշրջման ճանապարհին: