143.
Գիտենք ամբողջ պետությունների փոխակերպումը ծրագրի շարժունակությունը պահպանելու միջոցով: Բերդը պաշարողները նոր ուժ կուտակելու համար ժամանակավորապես նահանջում են, իսկ հետո նրանց ճամբարը մի ահեղ ամրոց է դառնում, որն իր տեսքով միայն ճնշում է անառիկ թվացող ամրությանը: Միակողմանի էներգիայի անխոհեմության դեպքում կզոհաբերվեր մի ամբողջ բանակ, բայց գործողության նոր հոսանքի ստեղծումը ստեղծեց նոր ամրություն:
Իմացության ամրոցի ստեղծումը հաղթանակ է:
- - - - - - -
144.
Հոգևորով լի անոթ՝ այսպես ենք անվանում մարդկանց, որոնք հիմնվելով անցած կյանքերի վրա, սխրանքի վճռականության մեջ լայնացնում են իրենց գիտակցությունը և մուտք են գործում բարեշրջման հիմքերի ըմբռնման մեջ: Եթե այս համեմատությունն ինչ-որ մեկին անհաջող կթվա, ուրեմն կարելի՞ է արդյոք անձնանվերին Լեյդենյան անոթ* անվանել: Հենց այդպես է կուտակվում ներքին էներգիան և իր ժամին հետևում է պարպումը: Եվ ծանր է լարումը, երբ ներուժը պատրաստ է, իսկ ժամկետը դեռևս չի եկել: Ծանր է այն պատճառով, որ զգայուն ապարատն ընկալում է Սկզբնական Նյութի առավել վտանգավոր մասերը:
Ինչպես հայտնի է, Սկզբնական Նյութն ինքը՝ Materia Matrix (Նյութ-Դրոշմամայրը), լիցքավորված ներքին ոլորտների հողմերի հետևանքով մինչև երկրի ոլորտ չի թափանցում, բայց այսպես կոչված Փոհաթը, որ Սկզբնական Նյութի մարմնավորումն է, կայծերի վիճակում կարող է հասնել երկրի մակերևույթին, և նույնիսկ կարող է տեսանելի լինել որոշակի տեսողության, երբ արևի ճառագայթը ճեղքում է մոլորակի քիմիական ճառագայթը, ներկելով կայծերն ըստ ճառագայթի քիմիական բաղադրության:
Փոհաթից բացի, երկրի մակերևույթին են հասնում նաև Լուսատու Նյութի՝ Materia Lucida, - արտահոսումները: Որոշակի տեսողության համար այն կներկայանա որպես լույսային հոսանքներ և բծեր տարածության մեջ: Այս քիմիական երևույթները կարող են ընկալվել որպես աչքի առանձնահատկություն կամ նույնիսկ տեսողության թերություն, բայց գիտելիքը ցույց կտա, թե որքան խորը նշանակություն ունեն դրանք օրգանիզմի համար:
Մի կողմից, Փոհաթի գիտակցված կայծերի ազդեցությունը և Լուսատու Նյութի հոսանքները բարերար են, նրանք լցնում են ոգին բարեշրջման անհրաժեշտության գիտակցությամբ, մյուս կողմից, նրանք կարող են տալ այրվածքներ և սպառնալ կենրտոնների բռնկմանը, քանի որ իրենք հրեղեն տարերքի մասերն են: Հրեղեն տարերքի երևույթները կարելի է համեմատել էլեկտրականության առավել լարված գույնի հետ, բայց էլեկտրականության գունային սպեկտրը սահմանափակ է, այն ժամանակ երբ Փոհաթի քիմիական լույսային կայծերի բազմազանությունը գերազանցում է ցանկացած երևակայություն: Փոհաթի լույսի տեսակը համարժեք է թանկարժեք բյուրեղներին: Սնելով հոգեկան էներգիան, Փոհաթը ճանապարհ է հարթում դեպի հեռավոր աշխարհներ, այն ժամանակ երբ Լուսատու Նյութը գործում է գիտակցության ամրապնդումը: Մեկն ամրապնդում է, մյուսը հրում է դեպի կատարելագործման անհատակ անդունդը:
Սրանք մեծ Աումի** սքանչելի նվերներն են:
- - - - - - -
* Լեյդենյան անոթ - էլեկտրական էներգիայի առաջին պարզունակ կուտակիչներից մեկը, որ հայտնագործվել է 1745 թվականին Լեյդեն քաղաքում:
** Աում(Սոհմ) - [COLOR="#000000"]"Աում բառի բազմաթիվ սահմանումների հետ մեկտեղ հիշեցնենք, որ Ա - Միտքն է, Հիմքը;Ու - Լույսն է, Սկիզբը; և Մ - Գաղտնիքն է, Սրբազանը" ("Հրեղեն Հոգու" "Աում" գրքից):
Որպես "Սոհմ" ունի նույն նշանակությունը, ինչ "Ամեն" բառը, այսինքն իր մեջ պարունակում է ամբողջական կյանքի գաղափարը, սկսած ծննդից մինչև մահ: Առաջին հնչյունը՝ "Սո", - արտասանում է նորածինը, որից հետո նոր սկսում է շնչել, իսկ երկրորդ հնչյունը՝ "Հմ", - արտասանում է մահամերձը, որից հետո դադարում է շնչել (Թարգմ.):
Էջանիշներ