ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 1"


105.


Ճշմարիտ է դատողությունը ստիպողաբար բացված կենտրոնների մասին: Մեզ վիճակված գանձը Մենք այդպես ենք պահպանում: Երբ ոգու մագնիսը բոլոր կրակներն ընդունում է "թասի" մեջ, այդ ժամանակ Մենք հաստատում ենք Արքատին: Չէ՞ որ "թասի" գանձը մաքուր հրի թելերից է հյուսված: Արքատը, "Ջրաշուշանի" հրի Կրողը, դրսևորում է ոգեգիտակցում, ոգեիմացություն և ոգեդրսևորում: Աշխարհների դիտարկումն այնքա՜ն մոտ է Ամրիտայի Թասը լցնող ոգուն:



- - - - - - -



106.


Մեդիումը, հիրավի, բաց կենտրոններ չունի, և բարձրագույն աշխարհների հետ շփման համար ոգեաչքը նույնպես նրան հասանելի չէ: Մարդը սխալ է հասկանում մեդիումի ուժը, և Մենք հաճախ ցավում ենք, տեսնելով, թե ինչպես են մարդիկ փարվում ֆիզիկական երևույթներին:
Ինչպես մագնիս ձգում է ֆիզիկական նյութականացումը: Մենք նախընտրում ենք ոգու ուղղորդությունը: Եվ սրբազան հանձնարարությունների համար միայն ոգու ուղղորդությունից ենք օգտվում: Սրբազան հանձնարարություններ տալու համար Արքատը երբեմն մի քանի հարյուրամյակ է սպասում:
Այլ հանձնարարությունների արտահայտումը երբեմն հատուկ համակցություններ է պահանջում: Մենք, Արքատներս, հետևում ենք նպատակահարմարության սկզբունքին: Հրեղեն Հոգու Մոր փորձը աչքի է ընկնում ոչ թե իր վառ լինելով, այլ տիեզերական չափերով:
Աշխարհը գիտի սպիտակ հրի մասին, աշխարհը գիտի անտեսանելի լույսի մասին: Այնտեղ, որտեղ Մենք պետք է դրսևորենք նրբագույն էներգիաներ, Մենք գործում ենք նրբագույն էներգիաներով միայն: Այնտեղ, որտեղ Արքատը պետք է հանձնարարի սրբազանը, Մենք բարձրագույն խնայողություն ենք ցուցաբերում: Այնտեղ, որտեղ Արքատը գիտի հավերժական օրենքը, այնտեղ Արքատը ցնծում է և Արքատն արտահայտում է Անսահմանության հրճվանքը:
Իմ հանձնարարությունը Հրեղեն Հոգու Մորը գրի առեք, որպես մոլորակի վրա բարձրագույն համաձայնեցվածություն: Ոգու և նյութի համաձայնեցվածությունը հազվագյուտ տիեզերական երևույթ է: Մարդկությունը կարող է ասել՝ մենք զրկված ենք բարձրագույնից: Զգուշորեն է պետք վերաբերվել նրբագույն կենտրոնների հետ: