User Tag List

Էջ 32 92-ից ԱռաջինԱռաջին ... 222829303132333435364282 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 466 համարից մինչև 480 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #466
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ. "ՀԱՄԱՅՆՔ"

    201.


    Նույնիսկ նշանակալիորեն խորացրած գիտակցության դեպքում էլ կարող են դժվար ժամեր լինել: Կարող է թվալ, թե Ուսուցչի հետ կապը գոյություն չունի, որ Ուսուցիչ գոյություն չունի: Բայց գիտակը կասի. "Պատրանք, նահանջի՛ր, ես գիտեմ իմ կապն Ուսուցչի հետ": Շատ բան կարող է անձնական դիտավորություն թվալ, Ուսմունքի հետ կապ չունեցող, - գիտակը կասի. "Պատրանք, նահանջի՛ր, ես գիտեմ Ուսմունքի հիմքերը": Կարող է թվալ, թե աշխատակիցներից զուրկ մեկը պետք է ապարդյուն դժվարությունների ենթարկվի, - գիտակը կասի. "Պատրանք, նահանջի՛ր, գիտեմ, որ Երկրի երեսին տարածված են իսկական աշխատակիցները":
    Բոլոր դարերի պատրանքը գիտի, թե երբ դիպչի ուղեղին: Նախկին փորձերի խորքերից Պատրանքը դուրս է կորզում կասկածների բարակ կծիկը և իրականությունը պատում է ակներևությամբ, ծածկում է նվաճումների ակոսը: Բազմագույն Պատրանք, ժամանակն է ճանաչել քեզ, որպեսզի ասենք լիակատար ստուգությամբ. "Պատրանք, նահանջի՛ր":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #467
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    202.


    Հաճախ համայնքին մեղադրում են անձի ազատության վրա բռնանալու մեջ: Այդ մեղադրանքը գործադրելի է ցանկացած կոմպրոմիսային համակարգի, բայց ոչ համայնքի վերաբերյալ: Գիտակից համայնքում տեղ կա յուրաքանաչյուր աշխատանքի համար: Ամեն մեկը կարող է ընտրել գործ ըստ սեփական ցանկության, քանզի ամեն գործ ճկուն է դեպի նոր նվաճումներ: Չկա մեխանիկական կատարման տաղտուկը, քանզի աշխատավորը միևնույն ժամանակ հանդես է գալիս որպես փորձարար: Նա հասկանում է խնդրի նշանակությունը, որպեսզի, չխախտելով շարժման ընդհանուր ամբողջությունը, ներմուծի աշխատանքի կատարելագործում:
    Բերենք Մեր Համայնքի օրինակը: Մեր Բարեկամ քիմիկոս Վ-ն ցանկանում է զբաղվել ճառագայթների բաշխման նոր եղենակով՝ ոչ ոք նրան չի խանգարում: Մեր Բարեկամ Կ-ն ցանկանում է կատարելագործել ռադիոն նոր լուսային ալիքների կիրառումով՝ ոչ ոք նրան չի խանգարում: Մեր Քույր Պ-ն զբաղված է հարևան երկրի հասարակական խնդիրներով՝ նրան ոչ ոք չի խանգարում: Մեր Քույր Յու-ն զբաղված է հողագործությամբ և բազում միջոցներ է ներդնում՝ նրան ոչ ոք չի խանգարում: Քույր Օ-ն սիրում է բուժիչ բույսերը և կրթության հարցերը՝ նրան ոչ ոք չի խանգարում: Եղբայր Խ-ն մի հրաշալի ջուլհակային հաստոց է դրել ու նաև աշխատում է համայնքները բարեփոխելու վրա: Եղբայր Մ-ն զբաղված է պատմական հետազոտություններով: Մեր կոշկակարը հիանալի փիլիսոփայական տրակտատներ է գրում: Որոշակիորեն ամեն մեկն աշխատանք է գտնում իրեն համապատասխան և իր ցանկությամբ էլ կարող է այն փոխել: Այսպիսով, անհրաժեշտ է աշխատելու ցանկություն և բաց գիտակցություն, որի ներքո ամեն գործ հրապուրիչ է դառնում: Չէ՞ որ աշխատանքը կատարվում է ապագայի համար, և ամեն ոք լավագույն քարն է ներդնում: Եվ Մենք էլ հիմա սարերի տեսարանի առջև խոսում ենք ապագայի համար: Եվ դուք այդ խոսքերը կփոխանցեք դաշտավայրերի բնակիչներին, և նրանք մեկ անգամ ևս կհիշեն Համայնքի գոյության հնարավորության մասին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #468
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    203.


    Արժանահավատ ճանապարհորդներից դուք արդեն լսել եք, թե ինչպես ուղևարները հրաժարվում են առաջնորդել որոշ ուղություներով: Ավելի շուտ նրանք կթողնեն, որ իրենց սպանեն, քան ձեզ կուղեկցեն առաջ: Այդպես էլ կա: Ուղեևարները Մեր կողմից հոգեբանված են: Բայց եթե անզգույշ ճամփորդն այնուամենայնիվ առաջ ընթանա, նրա առջև կորոտա լեռնային փլուզումը: Եթե ճամփորդը հաղթահարի այդ խոչընդոտն էլ, այդ դեպքում խճերի անձրևը կտանի նրան, քանզի ոչ ցանկալին տեղ չի հասնելու:



    - - - - - - -



    204.


    Գաղտնիքը անգիտության նախանշանն է: Երբեմն Մեր Համայնքը մեղադրել են մեկուսացածության և մարդկանց օգնել չցանկանալու մեջ: Բայց ինքներդ էլ գիտեք ու տեսել եք Մեզ տարբեր տեղերում և տեսել եք Մեր գործիչներին:
    Մեր նյութական ուղերձները քիչ չեն եղել: Դուք գիտեք, որ Մեր նամակները հասնում են արագ, և լրաբերները չեն ուշանում: Ասացեք այդ երիտասարդ բարեկամներին:
    Եթե նյութական կապը քիչ է նկատելի, ուրեմն պատճառը պետք է փնտրել գիտակցության անհամաձայնեցվածության մեջ: Եթե ինչ-որ ելույթներով հանդես գալ մենք չենք շտապում, նշանակում է չենք ցանկանում վաղաժամության շնորհիվ ինչ-որ բան փչացնել: Կամազրկության մեջ երբեք հարվածը չենք տարրալուծի: Երբեք չենք ներմուծի խոսք, որի իմաստն անհասկանալի է: Միշտ կխուսափենք էներգիայի անմիտ կորստից, քանզի գիտենք փորձով, թե որքան թանկարժեք է էներգիայի նետը: Մի կասկածեք, որ կշռելի նյութի սահմաններից այն կողմ Մենք ընկղմվում ենք նրբագույն էներգիաների փոխհարաբերությունների մեջ, և այդ թանկարժեք փշրանքների ծախսը պետք է գիտակից լինի: Հարյուրամյակներով Մենք կուտակել ենք Մեր գրապահոցները, խելքին մոտ բան է պահպանել դրանք հրդեհից: Որոշ խորհրդանիշների վրա տեսանելի են երկու պարույրներ. որքան կարելի է մեկի վրայով բարձրանալ, նույնքան էլ մյուսի վրայով կարելի է իջնել ցած: Թող հիշեն նրանք, ով դեմ չէ ասել. "Մենք արդեն հասանել ենք": Իսկ ովքեր Մեր Համայնքին կասկածում են անգործության մեջ, նրանք ուղղակի անտեղյակ են:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #469
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    205.


    Գիշերը եկող և ցերեկը Սինեդրիոնում լռող բարեմիտ Նիկոդեմոսներ* Մեզ պետք չեն: Ամեն մեկը պետք է պահպանի վստահված գաղտնիքը, բայց պետք է Մեր մասին խոսքեր ունենա: Խոսքեր ամուր, կարողացող հակառակորդին շշմեցնել: Ասացեք՝ հետաքրքիր է տեսնել խոսողին այն մասին, ինչ նա չգիտի: Եթե կխոսեն գանձերին դեմ, ասացեք՝ նույնիսկ ծովն է լի գոցված շշերով: Կխոսեն Համայնքին դեմ, ասացեք՝ Քրիստոսին, Բուդդային, Մովսեսին հարգողը չի համարձակվի խոսել ընդդեմ Բարու Համայնքի: Ամենավատն է կեղծ մեղադրանք արտասանելը, քանզի նրանում է և սուտը, և զրպարտանքը, և դավաճանությունը, և տգիտությունը: Ասացեք՝ եթե արդեն Ուսուցիչը կա, ուրեմն ինչու՞ չօգտվել նրա գիտակից Խորհուրդներից: Ինքներդ չեք օգտվում, քանզի չգիտեք, թե ինպես դրանք ստանաք: Մահաթմաների մասին շտապեք իմանալ ոչ թե պատմության մեջ, այլ կյանքում. իսկ առայժմ ձեր տգիտությունը պահեք ձեզ:



    - - - - - - -



    206.


    Հատկապես պայքար ակներևության դեմ: Իրականությունն ակներևություն չէ: Ակներևությունն իր բոլոր հատկանիշներով իրականությանը չի համապատասխանում: Դրականատեսության հին ուսմունքները ստուգությունը փոխարինել են ակներևությամբ, և միայն մեկ արդարացում ունենք նրանք՝ չունեին ոչ մանրադիտակներ, ոչ հեռադիտակներ, ոչ վեր, ոչ վար: Բայց հարցախույզ միտքը պայմանական ակներևության հետ հաշվի չի նստում, նրան իրականությունն է պետք տիեզերական օրենքների շրջանակներում: Նա հասկանում է, որ մարգարիտը ծովի խորքերում տեսանելի չէ և որ օդի շերտերը կարող են արծիվների երամներ թաքցնել:
    Վերջերս Մենք խոսում էինք իրականության պաշտպանության մասին: Հիշեք, որ տգետ ժողովուրդ չէ, որ փրփրելու է իրականության դեմ, այլ որ այդ փոքրիկ գիտունները մոլեգնած պաշտպանելու են իրենց կարճատես ակներևությունը: Նրանք մտածելու են, որ աշխարհը, որն ամփոփված է իրենց տեսադաշտի մեջ, իրական է, իսկ մնացած ամենը, ինչ իրենց տեսանելի չէ, վնասակար հորինվածք է: Ի՞նչ է ուրեմն ընկած այս աղքատ նեղմտության հիմքում: Չնայած և ձևափոխված, բայց այն նույն սեփականասիրությունը: Սա իմ խոզանոցն է, և այդ պատճառով ամենն, ինչ նրանից դուրս է, անպետք է և վնասակար: Սա իմ ակներևությունն է, և այդ պատճառով նրանից դուրս ոչինչ գոյություն չունի: Փղի ու յոթ կույրերի մասին հայտնի առակը լիքն է ակներևությամբ:
    Հատկապես, ինչպես Մենք ենք ասում՝ Համայնքն է պայքարում իրականության համար: Ահա ձեզ համախոհների ևս մեկ տեսակ, - նրանք, ովքեր ձգտում են ճշմարտության, ում համար ակներևությունը ոչ այլ ինչ է, քան կեղտոտ ապակի: Եթե քիմիական ու կենսաբանական ակներևությունը բարդ է, ուրեմն առավել բարդ է կյանքի և գործողությունների կառուցման ոլորտների ակներևությունը: Առանց գիտակցության զարգացման մենք գտնվելու ենք մշտական միրաժի մեջ; ինչպես փայտացման դեպքում, անշարժանալու ենք կծկված սարսափի մեջ:
    Պատրա՛նք, նահանջի՛ր: Մենք ցանկանու՛մ ենք և կիմանա՛նք իրականությունը:



    - - - - - - -
    *
    Ավետ. Հովհ., Գ; 1-21
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #470
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    207.


    Մինչև գիտակցության ամրապնդվելը տիեզերածնական դատողություններ մի՛ խրախուսեք: Հետևեք դպրոցներում դասավանդման նպատակահարմարությանը: Առաջադեմների համար ստեղծեք արագ առաջընթացի հնարավորություններ: Եթե աշխույժ նավը պետք է իջեցնի առագաստները շարքը չխախտելու համար, արդյո՞ք դա հնարավորությունները սպանել չի լինի: Գիտե՞ք արդյոք, թե ինչպես է ստեղծվել այդ նավի նպատակասլացման կառուցվածությունը: Եվ արդյո՞ք այն կառուցված չէ առավել մեծ վտանգն իր վրա ընդունելու համար: Ինչպե՞ս ծախսել նրա հնարավորությունները սառեցրած բանջարեղեն տեղափոխելու վրա: Միշտ պաշտպանեք պատասխանատու առաջընթացի հնարավորությունը: Թող դպրոցի առաջին իսկ տարուց սկսած արագընթացի համար դանդաղ քայլը կապանք չլինի: Թող ուսուցիչը հեռատեսորեն կանխազգա արագ քայլել կարողացողներին: Պետք չէ նրանց գովել, բայց պետք է նրանց համար ճանապարհ բացել: Հարկ է ստեղծել միջանկյալ կուրսեր, այդ աստիճաններով առաջադեմները կարող են արագ վեր վազել: Մի՛ թաքցրեք նրանցից դժվարությունները: Գիտակցության հայտնի տիպի համար ամեն սխրանքանման շարժում արդեն իսկ ուրախություն է և լույս:
    Նմանապես ուսուցչից է կախված աշակերտի մտածողության ուղղության արագ սահմանումը, քանզի սխալ խրատները ծանր հանցագործություն են, դրանով կարելի է զրկվել լավագույն աշխատողներից: Ամեն անշարժ ծրագիր դիակ է, որն անտանելի է իմացության արևի ներքո: Ստուգելով ուսուցչի գիտակցությունը, հնարավորինս շուտ պետք է ամրացնել դպրոցը: Ստեղծեք նրա համար լավագույն պայմաններ, որպեսզի նրա վրա դնեք համայնքի աշխատողների գիտակցության համար պատասխանատվությունը:
    Անհնար է, որ ապագայի դպրոցները հիշեցնեն անասնոցներ, որտեղ մինչև վերջերս խոշտանգվում էին սերունդները: Դաժանությունն ու արգելքները փոխարինվում են հնարավորություններով:
    Տվեք արհեստների ուսուցում, տվեք ընտրության ազատություն և պահանջեք աշխատանքի որակ: Դրա համար ամեն ուսուցիչ պետք է հասկանա որակի նշանակությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #471
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    208.


    Լայնածավալ կարելի է հավաքել երիտասարդ աշխատակիցների: Փոքրիկ ասեկոսների փոխարեն Ուսուցիչը կուզենար լարված որոնումներ տեսնել: Գիշեր է ընկած վախեցողների վրա, ակնհայտ վնասը նրանց ավելի քիչ է նկատելի, քան հարևանի գլխի ավելորդ մազը: Կարելի՞ է արդյոք մտածել համայնքի մասին, երբ բամբասանքներով ենք զբաղված: Բայց դժվարությունները քչանում են, երբ գիտենք, որ զրպարտանքի մարտիկները կարող են մնալ նոր քաղաքների պատերից այն կողմ:
    Թող զրպարտիչները նայեն ցուցակն այն ամենի, ինչ իրենք զրպարտել են: Չի՞ լինի դա արդյոք մարդկային, բարեշրջական ձեռքբերումների ցուցակը: Ոչ մի զրպարտանք բարեշրջման հետևանքների վրա ազդել չի կարող: Բայց զրպարտանքը կյանքի վառելիքը կուլ տվողն է, և նպատակահարմարության տեսանկյունից պետք է ոչնչացվի: Անմիտ, հայհոյական խոսքը հաճախ հստակ մտքով չի ուղեկցվում, բայց զրպարտանքի բնույթը հասունացված է մթի մեջ, և միտքը կրում է այն անձայն, ինչպես բվի թռիչքը:
    Հարցնում է ինչ-որ մեկը՝ ինչ՞ու է պետք այդքան ուշադրություն դարձնել զրպարտանքի վրա: Հարցնողն էներգիայի խնայողության մասին ոչինչ չգիտի:
    Պետք չէ վշտանալ կեղտոտ ճանապարհի մասին, բայց վա՜յ կեղտոտողներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #472
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    209.


    Արդեն տեսել եք, թե ինչպես էի Ես հարցեր տալիս նորեկին: Ըստ պատասխանների կարելի էր դատել եկվորի որակների մասին: Ձեզանից ամեն մեկին հարկ կլինի սովորեցնել նորեկների: Եթե նրանք սկսեն հարցով, դուք հենց հարցով էլ պատասխանեք: Դուք գիտեք, թե հարցի որակն ինչպես է ուղղորդում հետևորդին: Չի կարելի թույլ տալ, որ հարցի մտքի մեջ անճշտություն թաքնվի: Հաճախ այդ առաջին անորոշությունը կպչում է, ինչպես յուղի հետքը ծածկոցին, և այն մաքրել անհնար է:
    Կգա ժամը, երբ դուք համառորեն կպնդեք, որ զգուցակիցը հարց տա: Բայց առաջին հարցը պետք է ձեզանից լինի: Եվ ամենից առաջ հարցրեք, թե ձեր մոտ ի՞նչն է հրապուրել զրուցակցին: Եվ հետո առաջարկեք նրան խոստովանել, թե ե՞րբ է առաջին անգամ զգացել ժամանակակից կյանքի անպետքությունը, իսկ հետո թող պատմի, թե Ուսուցչի մասին առաջին հասկացումն ինչպե՞ս է ծագել նրա գիտակցության մեջ: Թող ասի, թե ինչպես է նա հասկանում սխրանքը և զգու՞մ է արդյոք տարբերությունն ակներևության և իրականության միջև, և կարո՞ղ է արդյոք ըմբռնել համայնքն իր գիտակցության ներսում: Այդպես պետք է մոտենալ ցանկությունների ու երազանքի մացառուտներին: Մի վախեցեք խիստ երևալ, չէ՞ որ տրորված, փափկացած բարձերն ավելի վատ են: Խստությունը կտա իր արմատները, և եթե տաք նաև լարվածության ցուցանիշ, ուրեմն կստեղծվի կամուրջի երևույթը:
    Անհրաժեշտ կլինի բացառել բոլոր հարցերը նախկին ընտանեկան կյանքի մասին: Ընդամենը մեկ նման հարցով մարդուն կարելի է խորասուզել առօրեականության մեջ, այն ժամանակ երբ բոլոր միջոցներով պետք է պահպանել իրականության արտասովորությունը:
    Կայծակի փայլքի ներքո իրականությունն ուղի է հարթում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #473
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    210.


    Չեն կարող Մեր Համայնքը մեղադրել տառակերության մեջ: Ավելի շուտ անփորձը կարող է շշմել տեմպի լարվածությունից ու թվացյալ անսպասելիությունից: Կյանքն ինքը Համայնքին դյուրաշարժություն է տալիս: Ծնվում են անհապաղ մեկնում կամ շտապ վերադարձ պահանջող նոր միավորումներ:
    Մեր հին նամակներում դուք կարդացել եք, թե որքան ճիշտ էր հասարակական իրադարձությունների վերաբերյալ Մեր նախատեսությունը: Դեռ այսօր էլ դուք հաստատում ունեք Աշխարհում գիտակցության վիճակի մասին: Մեր ապարատի զգոնությունը թույլ է տալիս կարդալ աշխարհում անզգույշ մտքերի ալիքները: Բացարձակապես, ինչպես տպագրասենյակ:
    Սխալ է պատկերացնել, որ Մեր Համայնքը նստած է ստվերում և փառաբանում է անտեսանելի Արարչին: Ամեն կառուցվածք պետք է համաչափելի լինի բարեշրջման աստիճանի պայմանների հետ: Մենք գիտակցում են, թե ինչպիսի լարվածություն է պահանջում այժմեականությունը:
    Կարող է գալ Մեզ մոտ նա, ով աշխատանքի կազմակերպվածություն է ցանկանում: Կարող է գալ, եթե ճանապարհը գտնի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #474
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    211.


    Երախտագիտությունն արդարության լուսապսակն է: Համայնքը պետք է գիտենա երախտագիտության էությունը: Ամեն նպատակահարմար գործողություն ոչ թե ոչնչացվում է, այլ իր հետևից երախտագիտություն է բերում: Երախտագիտության էությունը հաղորդակցման մեջ կլինի գիտակցության ամենասեղմ համահնչյության հետ:
    Համագործակցության հաստատումը ձևական հարցման հետևանք չէ: Միայն գործով և վճռականությամբ կարելի է մոտենալ Համայնքի սրտին: Սովորեք հնարավորությունները բաց չթողնել: Եթե վճռականությունն ու գործը տանում են դեպի երախտագիտություն, անշրջահայացությունն ու անփությությունը ստեղծում են դժվարահաղթահարելի խոչընդոտներ: Անշարժության պատճառով գործողությունը բաց թողած աշխատակիցը թողնվում է ինքն իր կամքին: Դա ոչ թե պատիժ է, այլ պրակտիկ միջոց՝ ցույց տալ նրա անկարողությունը: Իհարկե, հազվադեպ է ինչ-որ մեկն ընդունում իր անկարողությունը, և այդ ժամանակ առաջարկվում է փոքրիկ ինքնուրույն վարժություն. ինչ-որ բան դժվար է առաջ գնում, ինչ-որ բան ճռռում է ու չի բացվում: Պետք չէ կասկածել, որ դրանք ինչ-որ մոգական քայլեր են, ուղղակի Համայնքը ժամանակավորապես անուշադրության է մատնել, և անփորձության ցուպերը տատանվում են քամուց: Համենայն դեպս այնպիսի կոլեկտիվի ազդեցությունը, ինչպիսին է Համայնքը, կլինի հզոր, և առանց այդ առանցքակետի դժվար է ընթանալ նրանց, ով այլևս փորձել է Համայնքի բարերար ուղիները:
    Մարդկության էությունն ինքը ականջ է դնում Համայնքի մասին ամեն նոր լուրի: Կփորձեն ասել Համայնքի գոյության անհնարության մասին, բայց ոչ ոք չի համարձակվի պնդել, որ այն վնասակար է: Մենք կանչում ենք դեպի բացարձակը, Մենք առաջարկում ենք անվիճելի գործողություններ, Մենք ցանկանում ենք տեսնել կամք և ինքնուրույնություն: Կասկածելի ոչինչ չպետք է ներթափանցի աշխատողների գիտակցության մեջ: Մեզ մոտ նշանակալի գիտելիքներ են կուտակված, և Մենք կարող ենք օգտվել նրանցից, քանզի Մենք նրանցից օգտվում ենք ոչ թե մեզ համար, այլ Ճշմարտության: Եվ կոպիտ "Ես"-ը փոխարինվել է արդեն արարիչ "Մենք"-ով:
    Սովորե՛ք հասկանալ Համայնքը որպես հնարավորությունների եռացող աղբյուր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #475
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    212.


    Համայնքին աջակցողը միջնորդում է մոլորակի բարեշրջման արագացմանը: Ամեն անշարժություն և քարացում նշանակելու են վերադարձ դեպի նախնական ձևերը:
    Ուշադրություն դարձրեք անցյալի պատմության վրա; դուք կտեսնեք բարգավաճման հստակ զարկեր, դուք ակներև կտեսնեք, որ այդ զարկերը համընկնում են Համայնքի գաղափարի՝ համագործակցելու դրսևորման հետ: Կործանվել են բռնակալությունները, ներթափանցել են գիտության նվաճումները, ծագել են աշխատանքի նոր միջոցներ, փայլկտացել են բարի խիզախումներ, երբ ծավալվել է համագործակցության դրոշը:
    Եթե մարդկությունը հաճախ մտածեր համագործակցության մասին, նա վաղուց արդեն մուտք կգործեր Ընդհանուր Բարիքի համաշխարհային ըմբռնման մեջ:



    - - - - - - -



    213.


    Ասացեք երեսպաշտ հայեցողներին. եթե հայեցությունը էներգիայի լարում է և թռիչքի կուտակում, ուրեմն նման գործողություն մեզ Առյուծը* կարող էր ավանդել: Բայց եթե հայեցությունն ալարկոտություն է և անտարբերություն, ուրեմն անհնար է այդ ամոթալի ժամանցը ներկայացնել որպես մեծ Պատգամ:
    Շատ բան է պետք հեռացնել ճանապարհից: Պետք է ստուգել ամեն մի արմատավորված երևույթ: Մենք սովորել ենք պատահական կոճղերը որպես ուղղորդիչ նշաններ ընդունել, բայց, որպես գիտակից հասարակության արժանապատիվ անդամներ, բոլորը պատասխանատու են յուրաքանչյուր անմիտ մնացուկի համար: Չի կարելի սեփական անձը հասարակական անխելքության զոհ համարել:
    Չի կարելի հանգստանալ մտքից, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ մեղավոր է: Ավելի լավ է խելամտորեն թվարկել սեփական զանցանքները: Ավելի լավ է առանց կեղծ ժպիտի ըմբռնել, թե ինչ կարելի է ուղղել այսօրվանից սկսած և ստուգել ամեն կատարածդ գործի որակը: Ընդ որում ստուգումը հարկ է սկսել ամենաառօրեականից: Չափից երկար չե՞մ քնել արդյոք: Ինչպե՞ս եմ խոսել ինձ շրջապատողների հետ: Չե՞մ հետաձգել արդյոք շտապ աշխատանքը: Չե՞մ ասել արդյոք կեղծ ժամկետներ: Չե՞մ մոռացել արդյոք Ընդհանուր Բարիքի մասին հոգատարությունը: Այդպես հարցադրեք ձեզ առանց երեսպաշտության:


    - - - - - - -
    * Առյուծը
    - Գաուտամա Բուդդային տրված անուններից մեկն էր Սինգհա, ինչը նշանակում է՝ առյուծ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #476
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    214.


    Ստուգելով սեփական գործողությունները, ուրիշների արարքներն ավելի հեշտ է դիտարկել: Դուք բավականաչափ տեղյակ եք, թե որքան դեմ ենք Մենք մնացուկներին ու նախապաշարմունքներին: Եվ հենց այդ գիտակցությամբ Մենք ասում ենք՝ զգուշությամբ վերաբերվեք օտար սովորույթներին: Հաճախ հիմքում ընկած է եղել զարգացած գիտելիք, այն ժամանակ, երբ, որպես ռեալիստներ, մենք ասես թե պետք է մաքրենք բոլոր կուտակումները, բայց կոտրել գիտակից հիմքի նշանակությունը չարդարացված կլիներ:
    Եթե շինարարը տեսնում է հիմքի ամրությունը, նա օգտագործում է այդ հիմքը նոր շենք կառուցելու համար: Անհրաժեշտ է միջոցների համաշխարհային խնայողություն: Ավերելու շռայլությունը պատմության էջերին է անցել: Աշխարհը ոչ թե նոր էլեմենտների, այլ նոր համակցությունների կարիք ունի: Եվ նոր նվաճողի ուղին լուսավորված է ոչ թե հրդեհների ցոլքով, այլ նոր ներգրավված էներգիայի կայծերով: Անբաժանելիորեն միահյուսված են նոր հնարավորությունների լարերը: Մեծ է էներգիայի հոսանքը խախտելու վտանգը: Շրջահայեցության մասին ասել ենք ոչ միայն խնայածը պահպանելու, այլև վտանգից խուսափելու համար: Հեշտ է կտրել ստորգետնյա լարերը և ամբողջ քաղաքը զրկել լույսից: Հեշտությամբ կարելի է քարուքանդ անել օգտակար հիմքը և երկար ժամանակով վնասակար շփոթություն տարածել: Այդ պատճառով գովաբանում ենք գիտակից վճռականությունը և ցավում ենք ոչնչացման շռայլության համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #477
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    215.


    Արևի ճառագայթը չորացնում և քայքայում է, բայց լույսը վերականգնում է: Անհրաժեշտ է հագեցվածություն, բայց ոչ թե կտրուկ հարված: Ստեղծագործողներին պետք է գիտենալ, թե ինչպես հագեցնել մթնոլորտը: Հաջողության գրավականը մթնոլորտի հագեցվածության մեջ է, որն էլ հենց վերականգնում է գոյություն ունեցող ամեն ինչ:
    Կառուցել պետք է այնպես, որպեսզի ամբողջ անցյալը համընկնի ապագայի հետ:
    Ավերվում է ամբողջ սխալականն ու պատահականը, բայց իմացության թելը չպետք է կտրվի: Ոչ թե զիջողություն անցյալին, այլ հոսք հավերժության:
    Եթե մարդիկ կարողանային զգալ "սանտանայի"* ալիքը, նրանք ձեռք կբերեին Տիեզերքի գիտակցություն:
    Երբ ճամփորդը կանգնած է բարձունքին, մի՞թե նա չի կարող զգալ, որ իր մարմինը վեհանում է որպես մոլորակների միացատեղ: Ոչ թե Երկրից կտրված լինելը, այլ հենց միավորելու կարողությունն է մարդուն դարձնում գործիչ:
    Օտար ուսմունքը հորդորում է ենթարկվել, բայց համայնքն այնքան է հնարավորություններով լի, որ միակ Վերարքայությունն այնտեղ գիտելիքի աստիճանն է: Ոչ ոք Վերարքա չի նշանակում, բայց ունկնդիրն ու սովորողն ընդունում են այդ աստիճանը: Ոուսուցիչը բնական առաջնորդ է:
    Ասիայում Ուսուցիչը՝ օրենքով դրված հասկացություն է: Ըստ Բուդդայի պատգամի՝ ամեն ապագա Ուսուցիչ առանձնապես է մեծարվում: Այդպիսի հնարավորության դրսևորման մեջ է ապագայի ամբողջ գրավականը:
    Մթնոլորտի խտացածությունը կբարձրացնի աշխարհի գալիք դիրքորոշումը:



    - - - - - - -
    * Սանտանա
    (սանսկրիտ) - բուդդայական տերմին, որը նշանակում է հոսանք: Տվյալ դեպքում խոսքը գնում է կյանքի հոսանքի մասին, կամ նույնիսկ ալիքի կերպով ընկալվող նպատակաուղղված տիեզերական հոսանքի:
    Նիկոլայ Ռերիխն ունի "Սանտանա" անունը կրող կտավ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #478
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    216.


    Զգուշացեք ժամանակ չունեցողներից: Կեղծ զբաղվածությունը, նախ և առաջ, մատնացույց է անում ժամանակի և տարածության գանձից օգտվելու անկարողությունը: Այդպիսի մարդիկ կարող են միայն աշխատանքի նախնական ձևեր կատարել: Անհնար է նրանց ներգրավել ստեղծագործելու: Արդեն խոսել ենք ուրիշների ժամանակը գողացող ժամկետների խաբեբաների մասին, այժմ խոսենք կյանքի ուղին խափանող մանրոգի անկյալների և նվազամիտների մասին: Նրանք զբաղված են այնքան, որքան զբաղված է պղպեղով լի անոթը; աշխատանքից նրանք միայն դառնություն են զգում; նրանց երևելիությունը հնդկահավի երևելիություն է, քանզի հաշվում են այն ծխախոտի ծխի գարշահոտության քանակով; նրանք տեղ են տալիս ուղեղ թմրեցնելու աշխատանքին: Նրանք հորինել են փթած աշխաատանքի ճեղքերը լցնող հարյուրավոր պատրվակներ: Նրանք ժամ անգամ չեն գտնի ամենաանհապաղի համար: Իրենց բթամտությամբ նրանք պատրաստ են դառնալ խիզախներ և հերքել իրենց համար ամենաէականը: Նրանք անպտուղ են նույնքան, որքան ուրիշի ժամանակի գողեր են: Անհրաժեշտ է վտարել նրանց նոր կառույցներից: Նրանց կարելի է թողնել աղյուս տեղափոխելը:
    Մենք գիտենք շատ աշխատողների, որոնք ժամանակ կգտնեն ամենակարևորի համար; նրանց չի թվում, որ իրենք զբաղված են: Աշխատանքում չժլատացողը կստանա առատորեն: Աշխատանք պարունակելու այդ որակն անհրաժեշտ է գիտակցության լայնացման համար: Կարելի՞ է արդյոք ինչ-որ բանով փոխարինել գիտակցության աճի ուրախությունը:
    Մեր Հնդկական գրերում դուք հանդիպել եք տիեզերական հասկացությունների վերաբերյալ կիրառվող "խաղ" արտահայտությանը: Աշխարհի Մեծ Մոր խաղը՝ արդյո՞ք տեսանելի չէ այն պայծառացած գիտակցությանը: Եվ փոխարինելի չէ՞ արդյոք արյան դրաման լուսակիր նյութի լույսի տակ: Բայց շողափայլ խաղի համար պետք է պատրաստի ժամ ունենալ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (21.03.2019)

  15. #479
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    217.


    Կասկածամտության երկու տեսակ կա. մեկը՝ բարյացակամ է, վավերացում որոնող, մյուսը՝ նորությունից խուսափող վախկոտ սեփականատեր: Երկրորդ երևույթը սովորական է սակավակիրթ շրջանակներում: Երբեք մի սկսեք վիճել այդ խավերի հետ: Առաջարկեք նրանց կարդալ և համալրել կրթությունը: Թերահավատների առաջին տեսակը Մեզ համար հաճելի երևույթ է, նրանցից օգտակար աշխատակիցներ են ստացվում: Իհարկե, սովորաբար նրանք ավելի կրթված են, և նրանց սկզբնական փորձն էլ հարուստ է ավելի: Եվ հետո նրանք հեշտորեն կարող են համադրել գիտելիքների տարբեր ոլորտների տվյալները: Իհարկե, նրանք արդեն պատրաստ են համայնքն ընկալելու համար, և համեմատությունները նրանց համար ընդամենը ժամանակավոր շղարշից ազատվել կլինեն:
    Որպես իրապաշտներ, Մենք ճանաչում ենք իրականությունը և ուրախանում ենք, եթե մեկը որոնում է իրականության ուղիով: Այդ իրականությունը թույլ է տալիս տգիտությանը նշանակություն չտալ: Արևի տարած ձյունն ուշադրություն չի գրավի, բայց եթե այն ճահճանա, մեր ճամբարը մենք ավելի բարձր տեղում կխփենք:



    - - - - - - -



    218.


    Նյութի հայտնի վիճակը, կյանքի կոչելով գիտակից անհատականացումը, կազմավորում է մարդկային անհատին, - այդ պահից սկսվում է պայքարը համայնքի դեմ: Երբ մարդու մեջ, ինչպես ասում են, արթնանում է գազանը, հատկապես այդ ժամանակ անհատականացումը, առանց գիտակցությունից սնվելու, փոխակերպվում է չար էգոիզմի: Այդ ժամանակ արշավ է սկսվում լուսավորման և համագործակցության դեմ: Էգոիզմն անձի ազնվաբարո գիտակցում չի դառնում, այդպիսի էգոիզմը վերադառնում է կենդանական վիճակին, կորցնելով նույնիսկ կենդանիների խմբակային արժեքները: Նման մարդը գազանից ավելի վատ է: Կարելի՞ է արդյոք համայնք կառուցել ընդհանուր լեզու չունեցող այդպիսի գազանակերպներից: Այդ դեպքում կառուցողները պետք է վերանայեն մարդկային անհատականության հիմքերը: Ամեն շրջանակ, ամեն ծրագրային պայմանականություն պետք է վերաստուգվի, բայց ստուգել կարող են միայն արի, պայմանականությունների կապանքներից ազատված մարդիկ: Այդպես է պետք պահպանել մարդկային անհատի սխրանքը:
    Կգտնվեն գազանին հաղթողներ, բայց նրանց փնտրելու գնացեք առանց հին բանաձևերի: Եթե հանգամանքները բերում են ձեզ հին մտածողության, ուրեմն ավելի լավ է այրեք այդ հանգամանքները, քան նրա ծառաները դարձեք:
    Մենք ճանաչել ենք հին բազկաթոռներին նստած այդպիսի կառուցողների: Ճաշերի ժամանակ հանդիպել ենք չեկագրքույկներով մարգարեների և բարձրաձայն առաջնորդների: Ոչ հին պատերը, ոչ բանկերի սրբատեղերը համայնքի գիտակցությունը չեն ամրապնդի: Եթե համայնքի անդամը երազում է գոնե արտաքին վարվելակերպով նման լինել կապիտալիստի, նշանակում է փտած են նրա համայնքի ոտքերը:
    Վերացրեք գազան-մարդուն: Պոչավոր մարդիկ ու կենտավրոսները բարեշրջում չեն մտնում:
    Անհրաժեշտ է համայնքի գործուն գիտակցում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #480
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    219.


    Յուրաքանչյուր բռնություն դատապարտված է: Բռնի ստրկությունը, բռնի ամուսնությունը, բռնի աշխատանքը հրահրում են վրդովմունք և դատապարտում: Բայց բոլոր բռնություններից առավել ոճրագործ և այլանդակ տեսարան է ցուցաբերում բռնի համայնքը: Ամեն բռնություն դատապարտված է արձագանքի, իսկ ամենավատ բռնությունը դատապարտված է ամենավատ արձագանքի:
    Բայց դատապարտված է աշխարհի համայնքը՝ նշանակում է համայնքի հասկացությունն իրենց մեջ չտեղավորող էլեմենտները պետք է համոզված լինեն, որ դա անվիճարկելի է: Պե՞տք է արդյոք համոզել խոսքերով: Բայց ոչ թե խոսքերը, այլ միայն միտքն է համոզում և վերածնում գիտակցությունը: Միտքը սրվել կարող է միայն հոգեկան էներգիայի միջոցով: Այդ էներգիայի զարգացումը կտա ելք համայնքը կառուցողներին: Եթե նրանք անձամբ համոզված են համայնքի անվիճարկելիության մեջ, ոչ ոք չի կարող արգելել նրանց հակառակորդներին համոզելու համար հզոր միտք ուղարկել:
    Միայն թե պետք է հասկանալ հոգեկան էներգիայի նշանակությունը գալիք բարեշրջման մեջ և գիտականորեն ուսումնասիրել նրա դրսևորումները: Պետք չկա աճպարարության տեսքով փորձարկել այն հանդեսների ժամանակ: Պետք է ամենայն հոգատարությամբ և պատասխանատվությամբ ձեռնամուխ լինել մարդկության գանձի բացահայտմանը: Շատ ժամանակ չկա բազմաթիվ հակառակորդներին օգտակար աշխատակիցներ դարձնելու համար: Իհարկե, եթե դուք սկսեք նրանց վախեցնել, դա կլինի կոպիտ և ոչ հարիր համայնքի իսկական անդամին:
    Լուսավոր, ամենահաղթ միտքը լիովին կհամապատասխանի համագործակցության Նոր Դարաշրջանի գալիք պայմաններին:
    Կարծում եք, թե ասվածն ուտո՞պիա է: Այդ դեպքում հասեք Մեզ մոտ և կհամոզվեք, թե ինչպես է գործում մարդկային գիտակից մի՛տքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 32 92-ից ԱռաջինԱռաջին ... 222829303132333435364282 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •