455.
Ինչպես հողմով լեցուն առագաստը, այնպես Մեր նավն է սլանում առաջ: Կարելի է նկատել, թե ամեն անցյալ դրություն որքան ավելի պարզ էր ներկայից: Դա չի նշանակում, որ զարգացումը ծանր և վատ բան է՝ դա գործողությունների զարգացումն է: Երբ դարան մտածները սպասում են թշնամուն, հրաման է գալիս՝ չաղմկել: Ուրեմն միայն անտեղյակը կբարձրացնի ձայնը, իսկ զինվորները լռություն են պահպանում, քանզի գիտեն, որ ճիչն՝ իրենց վախճանն է:
Հավաստիացնում եմ, թե իրավիճակը որքան փայլուն կարող է լինել, բայց դրվագման նրբությունը կատարելագործում է ստեղծագործությունը: Ուսուցիչն ուրախանում է ճշմարիտ ուղղությամբ կատարված ամեն շարժման համար: Կարո՞ղ է արդյոք ասվածը վերաբերվել յուրաքանչյուր քայլի: Միայն նշաձողերը կարող են հաստատել, այդպիսին է օրենքը:
- - - - - - -
456.
Ցավն օրգանական փաստ է և չի կարող ոչնչանալ ինքնին: Իհարկե, կարելի է այն փոխարինել թմրադեղով կամ կամային հրամանով: Սակայն ցավը կարելի է փոխանցել այլ գիտակից արարածի վրա: Հնուց կիրառվել է ցավի խմբակային ընկալում, ինչպես, օրինակ, Եգիպտոսում փարավոնի հիվանդության ժամանակ, բայց լիակատար ազդեցություն ոչ հաճախ էր ստացվում, որովհետև խմբի ոչ միայն համաձայնությունը, այլև տարերային միասնությունն էր պահանջվում:
- - - - - - -
457.
Երեխաների մոտ կարելի է տարօրինակ արագ նետված հայացքներ նկատել, ճիշտ ասես նրանք ինչ-որ անբացատրելի բան են տեսնում: Ընդ որում, նրանք երբեմն ինչ-որ բան են ասում հրդեհի, աստղերի և կրակների մասին: Իհարկե, դաստիարակչուհիները դրանք հիվանդություն կամ հիմարություն են համարում, բայց հենց այդպիսի երեխաների վրա է պետք ուշադրություն դարձնել: Ինչպես հայտնի է, փոքր տարիքի երեխաները հաճախ աստրալ պատկերներ են տեսնում, բացի այդ, առանձնապես զգոնները տեսնում են տարածական կրակներ: Նման օրգանիզմներին հարկ է հոգատարորեն դիտարկել իրենց առաջին օրերից: Վստահ եղեք, որ նրանց մեջ զետեղված են Հրեղեն Հոգու հնարավորությունները, և եթե նրանց տեղավորեք մաքուր պայմաններում, նրանք հնարավորությունների օրինակներ ցույց կտան: Գլխավորը, չխցանել և չվախեցնել նրանց:
Այնպես ինչպես Մենք բավականաչափ խոսել ենք Հրեղեն Հոգու Ուսմունքի կարևորության մասին, ուրեմն, իհարկե, զգոն օրգանիզմներին պետք է պատրաստել ոչ թե հանդիսատեսների համար, այլ կյանքի, որպես վիճակված ուղուն տիրողների:
Մոր համար դժվար չեն այդ դիտարկումները, պետք է միայն գիտենալ, թե ինչ և ինչի համար եք դիտում: Խոսքս առանց գնահատականի վնասակար թողտվության մասին չէ: Դիտարկումն աննկատելիորեն հաշվի է առնում ունակությունները, թողնելով ասես թե պատահական ղեկավարման նշաններ: Կարելի է նկատել, թե ինչպիսի ուրախությամբ են բացվում երեխայի աչքերը, եթե նրա գաղտնի մտքերը հոգատարաբար աջակցվում են: Ծաղրը՝ ամենավնասակար դաստիարակն է: Զգոնությունը լուսավորվածության աստիճան է: Ոչ թե պատրաստել է պետք Հրեղեն յոգերի, այլ ընդամենը բացել նրանց ճանապարհը՝ տիեզերական դրսևորումը բռնություն չի հանդուրժում: Բայց որտեղ պատրաստ է ծաղկել հրի ծաղիկը, այնտեղ մի խանգարեք:
Էջանիշներ