ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


417.


Քավատարների մասին ուսմունքը կիրառում ունի գոյություն ունեցող ամեն ինչում: Հիրավի, ինչպես կարելի է ազդել և մոտենալ տերովբեների միջոցով, այնպես էլ գիտակցաբար կարելի է սեփական անձի վրա ընդունել օտար կարման: Փոքր փորձերի ժամանակ նույնիսկ կնկատեք, թե ինչպես կարելի է վերցնել ուրիշի ցավը, երբ խոսքը ներվերի շրջանի մասին է: Ճիշտ նույնպես սեփական անձի վրա կարելի է ընդունել օտար կարմայի հետևանքները: Կարելի է, ի վերջո, ընդունել կոլեկտիվի կարման: Այնպես որ Քավատար անվանումը սնահավատություն չէ: Պետք է միայն դրա հետ մեկտեղ հասկանալ այդ անունը կրելու նպատակահարմարությունը:
Կարման ամենաբարդ երևույթն է: Գործողության պատահականությունից մինչև մղումների հիմքերն ամեն ինչ բազմակերպ է և բազմագույն: Պետք է հստակորեն գնահատել, թե երբ է նպատակահարմար և օգտակար միջամտել օտար կարմային: Բայց կարելի է պատկերացնել, թե երբ անձնանվեր և օգտակար միջամտության հնարավորություն կընձեռնվի ուրիշի ճակատագրին խառնվելու համար: Միջամտության նպատակահարմարության մասին կարելի է դատել ըստ կրակների: Կրակները՝ որոշում ընդունելու համար լավագույն ցուցանիշներն են, նրանց մեջ ներքին գիտակցությունը զուգակցվում է տարածականի հետ, և շրջապատող պայմանների ներքո ոչինչ այնպիսի կենսականություն չի տալիս, ինչպես կրակների բազմագույն նշաձողերը: Տեսեք, թե ինչպես իրականություն են դառնում Քավատարների և տարածական կրակի մասին վերացական հասկացություննե՛րը:



- - - - - - -



418.


Ուսմունքը կյանքը չի շրջանցում: Ուսուցիչը գալիս է դրսից: Գործընկերների ոգու տարբեր հատկություններին օգնելու համար Մենք տարբեր չափանիշներ ենք գործադրում: Բոլոր հիվանդությունների համար չի կարելի մեկ դեղամիջոց կիրառել: Մի թարախապալարի պատճառով լավ դրսևորված արժեքները դեն չենք նետի: