79.
Ինչպե՞ս կարելի է հասնել կատարելագործվելու գիտակցությանը: Ոչ թե ամբողջ Տիեզերքի կառուցման ավարտը հաստատելու ճանապարհով, ոչ թե մոլորակի և բարձր աշխարհների փոխհարաբերությունը հերքելու ճանապարհով, ոչ թե ընդունելով տարածական ուժերի ընդարմացումը: Հաստատված է ոգին որպես կրակ, և տիեզերական կրակի մեջ կանգառումներ չկան: Հետևելով հրի օրենքին, մենք կարող ենք հիմնել դեպի կատարելագործում տանող ճանապարհը: Արևի հուրը և ոգու հուրը՝ մեր ստեղծագործ ուժերն են: Արևի ջերմությունն ու սրտի ջերմությունը՝ մեր կենսատուներն են:
Էլեմենտների տարանջատումը ձևերի տարատեսակություն է նշմարում, բայց չի նախատեսում հակասությունների աճ: Լույսն ու մութը, շփվելով, կարող են գործընկերներ դառնալ: Կտրուկ շեղբերի ծնունդը մտածողությունն է կյանք ներմուծել: Բարձրագույն աշխարհներում էլ լույսն ու մութը համագործակցում են: Տիեզերքի ուժն անսահմանորեն է տարածվում:
Մարդկությունը խախտել է համագործակցության օրենքը, և մարդկությունը քավում է այդ խախտումը: Ամեն Վեհապետ մոլորակին նրա կորցրած հավասարակշռությունն է բերել, բայց մարդկային ոգին այնքան է ներծծվել հակասությունների զգացմունքով, որ չի կարողանում հասնել Վեհապետի մատնանշած իր նշանակությանը: Այդ պատճառով մարդկությունն աճում է սարսափելի հակասությունների մեջ; և ալիքները տակով են անում մտածողությունը, որը խախտված է Լույսի, որպես Աշխարհի Մոր հերքմամբ:
- - - - - - - -
80.
Լռությունը կարող է ձայներով լիքը լինել, և մութն էլ կարող է լիքը լինել լույսով: Այդ պատճառով նա, ով տարածությունը դատարկ կհամարի, չի պատկերացի իրեն այն հզոր կյանքը՝ արտահայտված լռությունը, որպես Տիեզերքի բարձրագույն ճառարտասանություն, և անտեսանելիությունը, որպես Տիեզերքի արտահայտված Աչք: Անխախտելի է Տիեզերքի օրենքը, և նույնիսկ մարդիկ են ընդունել Լռության Ձայնը: Այնտեղ, որտեղ աղքատ է տեսանելի խոսքը, սրտի ձայնն է հաստատում լռությունը: Տիեզերքն, իր լռության մեջ, արտահայտում է սրտի խոսքը, և որսալի է Ձայնը Տիեզերական:
Զգաստությունն ու զգոնությունը կարող են օգնել ականջին լսել Լռության Ձայնը: Տիեզերքի գեղեցկությունն արտահայտվում է լռելյայն: Լռության գեղեցկությունն արտահայտվում է կյանքի բոլոր բարձր դրսևորումներում:
Սովորե՛նք լսել Լռությունը: Տիեզերքի Անսահմանությունը Լռության երևույթն է ծնում:
Էջանիշներ