User Tag List

Էջ 31 92-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031323334354181 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 451 համարից մինչև 465 համարի արդյունքները՝ ընդհանուր 1378 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #451
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ. "ՀԱՄԱՅՆՔ"

    181.


    Ճշմարիտ է, ճշմարիտ է, ճշմարիտ է՝ պետք է պահպանվի ժամանակի ճշգրտությունը: Նայենք դրան ոչ միայն սկզբունքային ազնվության տեսանկյունից, այլ նաև գործնականության կողմից: Մարդը հայտնի ժամկետ է նշանակում և դրանով հղում է տարածական հրաման; նա, ով ընդունել է ժամկետը, եզրափակում է հոսանքը: Կամային էներգիայի հոսքն այսպես ասած ամրապնդում է որոշման աստղային ոլորտի պատկերը: Այդ կամուրջի մոտ են կայանում հնարավորությունների նավակները, ամրացնելով ու լրացնելով նախնական ենթադրությունը: Հեշտ է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե անհետանա կամուրջի մի կողմը: Չէ՞ որ տարածական ժամկետները ձեր ժամացույցների մեխանիզմներից շատ ավելի ճշգրիտ են; փայլուն հնարավորությունները շաղ են գալիս ավազի պես, և անհետանում են չկրկնված:
    Մտածեք, թե ինչպիսի խնդիր է վիճակագրության համար՝ ժամանակին կայացրած որոշման հաջողությունը համեմատել ուշացածության անհաջողության հետ. կստացվի ուսուցանելի հաշվետվություն և ինչ-որ մեկը կափսոսա ուշանալու անգիտության մասին: Ճիշտ է, այնքա՜ն շատ մարդիկ են ապրում խոզի պես, խժռելով թանկարժեք ծաղիկները: Չի կարելի չպաշտպանել տարածությունը նրանց անիմաստ տգիտությունից: Եթե նրանք կարողանային հայացք նետել իրենց կողմից այլանդակված տարածության ներսը, նրանք կասեին. "Արգելե՛ք այդ անարժան թեթևամտությունը":
    Պահպանեք տարածության մաքրությունը: Պատասխանատու եղեք համաչափելիության համար: Չե՛ք կարող այրել ուրիշի հաղորդալարերը: Որքա՜ն սքանչելի լապտերներ են կործանվել անհոգատարության պատճառով: Եվ դուք ինքներդ էլ ցնցելու եք տարածությունը բողոքներով, երբ ամեն ինչ արդեն անուղղելի կլինի: Ընդ որում, կար ժամանակ, երբ մեկ ժեստն ընդամենը կարող էր պահպանել ձեզ համար պետքականն ու խնդրվածը:
    Յուրաքանչյուր երեխայի սովորեցրեք հասկանալ ժամկետների նշանակությունը: Հակառակ դեպքում փափկամարմին անողնաշարավորների ևս մեկ սերունդ շարունակելու է խժռել իրար:
    Համայնքում ժամկետների ճշգրտությունը կարգված է որպես հիմք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #452
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    182.


    Ճշմարիտ է, ճշմարիտ է, ճշմարիտ է՝ մարդիկ պետք է բնակություն հաստատեն փորձված տեղերում: Նույնիսկ արջն ավելի մեծ հոգատարություն է ցուցաբերում իր որջն ընտրելիս: Իհարկե, բույսերը ցույց կտան տեղի լավագույն հնարավորությունները: Նայեք, որտեղ են մայրին ու սոճին, որտեղ են հավամրգին ու կաղնին, որտեղ են խոտերն ու վառ ծաղիկները: Տեղի բնական էլեկտրիֆիկացում է անհրաժեշտ: Խոշոր-ասեղնավոր փշատերևն էլեկտրականության լավագույն կուտակիչն է: Բուսականությունից զուրկ բարձունքները օգտակար պրանա են տալիս միայն 11000 ոտնաչափ բարձրությունից հետո:



    - - - - - - -



    183.


    Ինչի՞ հետ է ավելի մոտ համեմատել Մեր Համայնքը՝ երգչախմբի՞, թե զինվորական ճամբարի: Ավելի շուտ երկրորդը: Կարելի է պատկերացնել, թե որքան այն պետք է համապատասխանի գնդավարության և գնդակառավարման կանոններին: Կարելի՞ է արդյոք իմանալ Համայնքի առաջընթացի ուղիներն առանց դիմագրավման ու հարձակման: Կարելի՞ է արդյոք գրոհով վերցնել ամրոցը, որի պարունակությունն անհայտ է: Պաշտպանության և հարձակման պայմանները պետք է կշռադատված լինեն: Պետք է փորձառու գիտելիք և դետքի սրատեսություն: Սխալ են նրանք, ովքեր Համայնքն աղոթատեղ են համարում: Սխալ են, ովքեր Համայնքն արհեստանոց են համարում: Սխալ են, ովքեր համարում են, որ Համայնքը նրբագեղ լաբորատորիա է: Համայնքը՝ հարյուր աչք ունեցող պահակ է: Համայնքը՝ լրաբերի հողմն է: Համայնքը՝ նվաճողի դրոշն է: Այն ժամին, երբ դրոշն իջեցված է, թշնամին արդեն տաշում է աշտարակների հիմքերը: Որտե՞ղ է ուրեմն ձեր լաբորատորիան: Ու՞ր է ձեր աշխատանքն ու գործը: Հիրավի, մեկ բաց թողնված պահակատեղը տաս դարպաս է բացում: Միայն արթնությունը Համայնքին պարիսպ կտա:
    Հաղթանակն ընդամենը պարտականություն է: Ուժերի ամրապնդումն ընդամենը նոր փոթորկի դրսևորում է: Հզորության գիտակցումն ընդամենը փորձություն է: Մարտահրավերն ընդամենը փոքրախելքություն է: Համայնքը գալիս է օվկիանոսի ալիքի պես: Անխախտելիության Ուսմունքը հնչում է երկրաշարժի որոտի պես:
    Մինչև Արևածագ կմնանք անքուն դետքի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #453
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    184.


    հաճախ են հարցնում համայնքի անդամները՝ որտեղի՞ց են ծագում թախծի նոպաները, որոնք երբեմն ապրում են իրենք: Պետք է գիտենալ, որ առանց թախծի այդ ջղաձգությունների առաջընթացն անհնար է: Անդունդն անցնելուց հետո ոտքի մկանների թուլություն եք զգում: Իսկ գիտակցության լայնացման դեպքում բազմաթիվ անտեսանելի անդունդներ եք անցնում: Գիտակցության հանգուցային աճի դեպքում ստացվում է ցատկ, և հոգեկան ջղաձգությունները կծկում են ներվային կենտրոնները: Պետք չէ վախենալ այդ ջղաձգություններից, կարճատև հանգիստը կկարգավորի այդ կծկումները: Գիտակցության աճի ընթացքին շատ ավելի դժվար է հետևել, քան մազերի աճին: Գիտակցությունը նվաճում է և արմատախիլ է անում: Հին կամուրջներն այրելն առաջադիմելու թվանշան չի տալիս, բայց տալիս է հարձակվելու հնարավորություն: Արժեքավոր է ոչ միայն առաջ ընթանալ, այլև ոչնչացնել հետևի աղբը: Այժմ տեսնում եք, թե ինչպես մեծամասնությունը կարող էր տեղաշարժվել, բայց նրանք ափսոսում են դարերի աղբը: Պահպանեք Իմ երկու նշանները՝ մեկը, որպես հնից կտրվելու ունակություն, մյուսը, որպես բարեշրջում:
    Կարելի՛ է գտնել նկրտում, մի՛ փակեք դուռը:
    Երբ շարադրում եք գրքեր, հետևեք, որ նրանցից ամեն մեկն առանձին ընդունվի: Այդպես էլ գործելիս, որպեսզի ամեն մեկն առանձին կարողանա արտահայտել ամբողջ խումբը:



    - - - - - - -



    185.


    Դժվար հարց է, թե ի՞նչը համարել գործի դրսևորում: Մենք գիտենք, որ բանը որակն է, այլ ոչ թե ծավալն ու քանակը: Բայց նոր մարդիկ հաճախ որակը չեն տեսնում, և արտաքին ծավալի ուրվականը նրանցից ծածկում է էությունը: Թեթևամտության շնորհիվ նրանք զբաղված են օճառի պղպջակ փչելով, և քայքայման ծիածանը որպես պայծառացման լույս են ընդունում: Նույնիսկ բավականին փորձառու գլուխներն էությունը համադրելու փոխարեն զբաղված են մեխանիկական հաշվարկներով: Ինչպե՞ս ասել նրանց, որ միայն որակն իրենց կլուսավորի և կհաստատի:
    Մեծ գործերը տարբերեք երկար մեռյալներից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #454
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    186.


    Ամեն համայնք պաշտպանողական միջոցների կարիք ունի: Մենք բռնի զավթիչներ չենք, բայց և այնպես ունենք Մեր թշնամիների հաշվարկը և նրանց մեծաքանակությանը չենք խաբվում: Ճառագայթները, գազերը և օդային դետքը լավագույն արտաքին միջոցները կլինեն, բայց ամենաիսկական միջոցները կլինեն հոգեկան էներգիայի մթերքները: Մենք բոլորովին էլ մտադիր չենք անպաշտպան գառների տեսարա՛ն ցուցադրել: Իրական իմացությունը պատրա՛ստ է պատասխան տալ: Մեր գործը չէ վախեցնել ինչ-որ մեկին, բայց Մենք պարտավոր ենք նախազգուշացնել. "Զգուշացի՛ր, անգետ":
    Այժմ ժամանակն է շշնջալ բոլորին, ում միավորել է համայնքը, - գիտակից եղեք ձեր հոգեկան հրամանները տալիս: Կան և կլինեն դեպքեր, երբ լիովին գիտակցված կարող եք ձեզ վրա վերցնել որոշիչ հրամանի պատասխանատվությունը: Բայց այդ ժամանակ լարեք ձեր ամբողջ զգոնությունը, որպեսզի հստակորեն նշանագծեք ձեր նպատակի շրջանը: Սխալ ուղղված հրամանը կարող է ամենաայլանդակ հետևանքն ունենալ: Համընթացորեն կշոշափվեն նաև ամենաանսպասելի երևույթներ, և ո՞վ կարող է հսկել անգիտակցաբար արձակված նետի հետևանքները: Վաղուց եմ ասել թշնամուն. "Վահանիս կընդունեմ քո բոլոր նետերը, բայց միայն մեկը կուղարկեմ": Այդ խոսքերի մեջ Մեր ամբողջ խորհուրդն է:
    Համայնքի ամեն անդամ պետք է գիտենա մարտի տեխնիկան, բայց, ամենակարևորը, պետք է տարբերել կեղծ համայնքավորներին և համայնքից հեռու լարել նրանց: Ոչ մորուքի երկարությունը, ոչ շղթաների քանակը, ոչ հաշմանդամ լինելը, ոչ հավաստիացումները, ոչ մի պատահական նշաններ վկայական լինել չեն կարող: Միայն ցերեկային արթնության մեջ գտնվող հստակ գիտակցության ամբողջականությունը կարող է հաստատել ազնիվ ցանկության պատկերը: Հաճախ քունն արթնությունից ավելի ազնիվ է: Ամեն ազնվություն իրավունք ունի լինել զինված: Եվ անխախտելիության հրամանն էլ՝ թե ծնում է, և թե խոցում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #455
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    187.


    Ինչպե՞ս կարելի է առավել պաշտպանված զգալ քեզ: Միայն ամենամոտ կապ հաստատելով Ուսուցչի հետ: Միայն իրական համագործակցության և հարգանքի մեջ է թաքնված վտանգավոր ոլորտների միջով անցնելու լավագույն հնարավորությունը: Կապն Ուսուցչի հետ կենդանի ներթափանցումն է ապագա:
    Կան նախնիներ երկրային և նախնիներ տիեզերական, երբեմն այս հասկացությունները համընկնում են, բայց անկատարյալության դեպքում նրանք ավելի հաճախ բաժան են: Եվ ահա ստացվում է երկրային նախնիների շղթա և տիեզերական նախնիների ծիածան: Դժվար չէ կռահել, թե որ դրսևորվածությունը բարեշրջման ճանապարհ կլինի:
    Իհարկե ամեն Ուսուցիչ ունի իր Ղեկավարը, և մտքի արժեքը բարձրանում է հեռավոր աշխարհներ: Հարգանքն Ուսուցչի հանդեպ և դեպի հեռավոր աշխարհներ ձգտման կառուցումը ծիածանի պես միացած է լույսի էությանը:
    Սովորեք հասկանալ, թե որքան մեծ է Ուսուցիչ հասկացությունը: Այդ գիծն անց կացրեք ծայրից ծայր, գալուստից մինչև հեռանալը: Իմացեք, որ ձեզ տրված է Լույսի Ուսմունքը, և հիշեք կապի թելն արծաթյա: Ուսուցչի հետ կապը թեթև է, ինչպես արծվի թևը, և արծվի աչքը նայում է առաջ: Ի՞նչ ուրեմն կգերադասեք, եթե ձեր գիտակցությունը բաց է: Համայնքի կառուցվածքը կարող է օգնել հավաքել ձեր մտքերը: Չէ՞ որ համեմատության համար ոչ թե բեռնատար էշեր, այլ արծիվներ են մատնանշվել:
    Ուսուցչի ձեռքը ձեզ դեպի համայնքի շեմն է կանչում: Եվ սարի գագաթից Մեզ տեսանելի է, թե անհրաժեշտության անիվն ուր է թռչում:



    - - - - - - -



    188.


    Դժբախտության զոհ՝ այդպես են կոչել նրան, ով անելանելիությունից դրդված է համայնք մտել: Կրելով լիակատար անհաջողություն, մարդը զոհաբերել է իր դժբախտությունը, և անհաջողության գինը դժբախտությունն է եղել: Բայց, հատկապես դժբախտությունը բերողն է իրեն առավել մեծ ավանդատու համարել. նա թե զոհաբերել է, և թե հրաժարվել է, նա նաև նախընտրել է, նա և սպասողն է և հաշիվ պահանջողը:
    Մենք նախընտրում ենք երջանկության զոհաբերությունը: Ով ունի, թե ինչից հրաժարվի, նա քիչ է ապավինում վարձատրություն:
    Այնպես որ կառուցեք համայնքն ըստ զոհաբերությունների նշաձողերի:

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #456
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    189.


    Ձկնորսն ուրախ վերադառնում է ձկան առատ որսից: Մարդկությունը կազմավորվել է ոչ թե դժբախտությունների համար: Մարդն այն նույն ուրախ ձկնորսն է իր բազմատեսակ որսով: Իհարկե, ձկները տարբեր են, բայց մի ուրախություն անքակտելի է՝ ապագայի մասին մտքի ուրախությունը: Ոչ ձկները, ոչ թռչունները, ոչ գազանները ապագան չգիտեն: Բայց մարդն այլևս գիտի ապագայի անխուսափելիությունը: Տարածության այդ կոչի մեջ հսկայական ուրախություն է ամփոփված: Ով վախենում է ապագայից, նա դեռևս կենդանական վիճակում է գտնվում, և համաշխարհային խնջույքը դեռ նրա համար չէ:
    Սովորել խորացնել և վեր հանել ապագայի մասին միտքը, նշանակում է տեղ գրավել ապագայի մեջ, որն աճելու է գիտակցության հետ միասին: Ով արտաքին օգնություն չի սպասում, նա գիտի իր մուրճի արժեքը: Ով գիտի դեպի ապագան տանող ճանապարհը, նա կարող է առանց վախենալու իր որսած ձկներն իր հետ վերցնել: Ընդ որում, մարդկության մի մասը ապագայի թել անգամ չի տեսնում: Պոկված ու ցաքուցրիվ եղած աշնանային տերևների նման, նրանք օտար շուկաների փոշին են բարձրացնում: Փոշու ամպը կփակի համայնքի դարպասները, և աղբոտ մտածողությունը հենց աղբ էլ կդառնա:
    Երբ մութ է, երբ սարսափելի է, ձեր գիտակցությունը պահեք ապագայի վրա: Մեզ մոտ ապագան թռչող գորգ է կոչվում: Երեխաներին բարձր թռչել սովորեցրեք: Տապանի մասին առասպելը փոխարինեք օդանավով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #457
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    190.


    Կարող են հարցնել՝ ինչպե՞ս տարբերել նոր ներս մտածին: Իհարկե, ոչ ըստ խոսքերի: Ավելի լավ է կիրառեք Արևելքի հին միջոցը՝ ըստ աչքերի, ըստ քայլքի և ըստ ձայնի: Աչքերը կեղծ չեն, քայլվածքն ու ձայնն, իհարկե, հատուկ հմտության դեպքում կարող են կոծկել ճշմարտությունը, բայց նախանշանների ամբողջ երրորդության միագումարն անսխալական է:
    Մի՞թե մարդիկ կարծում են, թե ընդամենը լպիրշ խոսքերով կարող են միամտորեն թաքցնել սուտը: Բառերը գլխի մի շարժում էլ չարժեն: Թռիչքը բացահայտում է թռչնի ցեղատեսակը: Գիշատիչն իրեն հեռվից է դրսևորում: Արծվի կռինչը բոլորովին նման չէ սոխակի երգին:
    Ուրեմն ի՞նչ անել, եթե ոմանք պնդում են, որ բոլոր հնդիկները մեկ են; որ չինացիներին, մոնղոլներին և արաբներին իրարից չի կարելի տարբերել: Կարելի՞ է արդյոք այդ մարդկանց հանձնարարել տարբերել ըստ աչքերի և քայլվածքի: Նրանց համար բոլոր մարդիկ քայլում են երկու ոտքի վրա և բոլորը նայում են:
    Հետազոտելու բացակայությունը կարող է վիրավորել ամենահամբերատար ղեկավարին: Շատերը նույնիսկ չեն կարողանում որոշել բնակչի զբաղնունքն ըստ նրա բնակարանի առանձնահատկությունների: Անդիտողականության աստիճանը շշմեցուցիչ է: Մարդիկ չեն կարողանում նկատել իրենց գլին վտանք սպառնացող առարկաները: Չեն կարողանում թվարկել շրջապատող տաս առարկաները: Չեն կարողանում մատնացույց անել իրադրության ամենապարզ հանգամանքները: Նրանց համար ամեն ինչ ոչինչ է, ոչ մի բան և ոչ մի տեղ: Դա արդեն ոչ թե անփութության աստիճան է, այլ տգիտության բթամտություն: Շրջանցե՛ք այդպիսի երկոտանիներին:
    Երեխայի դիտողականությունը պետք է զարգացնել առաջին իսկ օրերից: Չէ՞ որ երեխայի գիտակցությունը գործում է առաջին իսկ պահից, բայց ոչ թե նրանց համար, ում համար բոլոր հնդիկները մի դեմք ունեն:
    Դիտողականությունը, կամ, ավելի ճիշտ, սրատեսությունն արծվի աչքի սկիզբն է, որի մասին դուք վաղուց արդեն գիտեք: Լսել սրատեսության մասին ինչ-որ մեկի համար արդեն նշանակում է մտաթափանցել, իսկ դա նշանակում է տեսնել աշխարհի ուղին դեպի համայնք:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #458
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    191.


    Հետազոտումը, ախտորոշումը, հսկողությունը, կոոպերացիան, նախատեսությունը Արևմուտքի սիրված թեմաներն են: Մենք նույնպես արտասանում ենք այդ տերմինները: Թվում է թե, ի՞նչ տարբերություն: Իսկ տարբերությունը մեծ է. Արևմուտքի համար այդ թեմաները զրույցներ են սեղանի շուրջ, լավագույն դեպքում որոշումներ, որոնք ոչ ոք չի պահպանում: Մեր Համայնքում այդ անվանումները չեն արտասանվում, բայց ամեն ժամ կիրառվում են կյանքում:
    Կարո՞ղ են արդյոք նշված հասկացությունները կիրառվել քաղաքի կյանքում: Հենց նոր մենք խոսում էինք դիտողականության բացակայության մասին, որի դեպքում ախտորոշումն անհնար է: Մենք խոսում էինք համբերության բացակայության մասին, նշանակում է հետազոտումն անհնար է: Առնական հաստատակամության բացակայությունը բացառում է հսկողությունը: Սուտն ու երեսպաշտությունը թույլ չեն տա կոոպերացիա: Վախը կմթագնի ամեն նախատեսություն: Կմնա բացել ամենաերկար սեղանները և միահամուռ կրկնել կիսահասկանալի խոսքերը:
    Հոտող քաղաքներին է պետք թողնել կապկության այդ առանձնաշնորհը; ի դեպ, այդ քաղաքացիները սկսեցին իրենց կապկի գեղձեր պատվաստել: Այսինքն, ամեն մեկն ըստ արժանվույն է ստանում: Ոչ ոք չի ասել նրանց ուժերի վերականգնման ավելի նպատակահարմար միջոցի մասին, երբ հիվանդին պառկեցնում են երկարաժամկետ լոգանքի և ենթարկում են փոփոխական հոսանքի, ինչպես նաև հանքային ջրերի հայտնի կազմության, զուգակցելով բուժումը որոշակի ներշանքի հետ: Ռացիոնալ միջոցներն ի հայտ կգան, երբ համայնքը գիտակից կերպարանք ընդունի, և կապիկներից էլ ոչինչ չփոխառնվի:
    Երբ համայնքի դրոշը բարձրացվի որպես անհրաժեշտության գիտակցում, այդ ժամանակ կյանքը կթևավորվի յուրաքանչյուր օրվա գործունեության մեջ: Քանի դեռ ինչ-որ մեկը մտածում է, թե համայնքը փորձ է, համայնքը շարունակելու է գտնվել ալքիմիկոսի պուլիկի մեջ: Միայն պատմական անհրաժեշտության հաստատուն գիտակցվածությունն է համայնքը ներմուծում կյանք:
    Մտածեք, խիստ մտածեք համայնքի անխախտելիության մասին: Խստությունից է լավագույն ուրախությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #459
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    192.


    Դիտողականության զարգացումը կթույլատրի ուշադրություն դարձնել շրջապատող պայմաններին: Եթե ձեր տան պատերը ծածկված են մկնդեղ պարունակող նյութով կամ ծծմբային պատրաստուկներով, կամ ձութով, կամ սնդիկով, կամ մուշկով, ուրեմն յուրաքանչյուր ոք կհասկանա, որ այդպիսի ծածկույթները կազդեն օրգանիզմի վրա, - սա կոպիտ օրինակ է: Բայց հիմա հարցրեք ձեր բիոքիմիկոսներին ու տեխնոլոգներին, թե բնակարանների նյութն ինչպե՞ս է ազդում ֆիզիկական և հոգեկան հիմքերի վրա: Ի՞նչ տարբերություն աղյուսից կամ բազալտից տների միջև, կամ գրանիտից կամ մարմարից տների միջև, երկաթից կամ փայտից, կաղնուց կամ սոճուց: Ինչպիսի՞ օրգանիզմների է համապատասխանում երկաթե անկողինը, և ինչպիսի օրգանիզմներին՝ փայտե: Ու՞մ է պետք բրդե գորգ և ում՝ փայտե հատակ: Բազմաթիվ պայմաններում տեխնոլոգիան անտեղյակ կլինի, ինչպես քարանձավային ժամանակներում: Ընդ որում, ո՞վ չի համաձայնվի այն բանի հետ, որ փայտն ու հանքանյութերը կարևոր բուժիչ նշանակություն ունեն: Նշանակում է էական հետազոտությունը կանգ է առել դիտողականության բացակայության պատճառով: Իմացասիրությունը գնացել է սովորականության հունով, և չափից դուրս դիտորդների համար էլ ինչ-որ տեղ պատրաստ է խարույկը: Հավատացեք, ինկվիզիցիայի ոգին դեռ այնքան էլ հեռու չէ, տարբերությունը հագուստների և նոր որոնումներն արմատախիլ անելու միջոցների մեջ է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #460
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    193.


    Ուսուցիչ Միլարեպան հաճախ զրուցում էր գազանների հետ: Նրա մենաստանի մոտ փեթակ էին դնում մեղուները, քաղաքներ էին կառուցում մրջյունները, ներս էին թռչում թութակները, և կապիկն էլ նստում էր, կրկնօրինակելով ուսուցչին: Ուսուցիչն ասաց մրջյուններին. "Հողագործներ ու շինարարներ, ոչ ոք ձեզ չի ճանաչում, բայց դուք բարձր համայնքներ եք կառուցում": Մեղուներին ասաց. "Հավաքում եք մեղրն իմացության և լավագույն պատկերները, ոչ ոք չի կասեցնի ձեր քաղցր աշխատանքը": Թութակին նշեց. "Քո ճիչից տեսնում եմ, որ պատրաստվում ես դատավոր լինել կամ քարոզիչ": Եվ սպառնաց աշխույժ կապիկին. "Դու քանդեցիր մրջյունների շինությունները և գողացար ուրիշի մեղրը: Երևի թե որոշել ես բռնատե՞ր դառնալ":
    Ո՞վ, եթե ոչ բռնատերերն են յուրացնում ուրիշի աշխատանքը և կրունկով պատահաբար կառույցներ են քանդում: Շատ դարեր են անցել ուսուցիչ Միլարեպայի ժամանակներից, բայց բռնատերերն առաջվա պես ապրում են կապկի հոգեբանությամբ: Նման անբովանդակ կյանքի հիմքում զարհուրելի անպատասխանատվություն է ընկած: Իսկ ի՞նչ է ընկած անպատասխանատվության հիմքում: Իհարկե նույն տգիտությունը և վախն ապագայի հանդեպ: Ոչ մի պատիժ, ոչ մի սահմանափակում տգիտությունը չի ուղղի:
    Փոքր ու մեծ բռնատերեր, ձեզ պետք է սովորել, որպեսզի ճանաչեք մեղրի և մրջյունի քրտինքի բուժիչ լինելը: Թվում է, թե այս միտքը բավական հին է, բայց մարդկային գիտակցության որոշ հոդեր այնպես են ժանգոտել, որ տասնյակ դարերն էլ չեն կարող պտտել նրանց:
    Քաղցրավենիքներ ճաշակելիս կխոսեք եղանակի տեսությունից, բայց աստղերը պատուհանից դուրս ավելի քիչ կգրավեն ձեր ուշադրությունը, քան մոմի մոտ թռչող թիթեռը:
    Ավերեք ոչ պիտանին, որտեղ էլ այն թաքնվի: Բացահայտեք տգիտությունը յուրաքանչյուր դիմակի տակ: Աշխարհը բաժանվում է ըստ գիտակցության որակի, և տգիտության աստիճանը չափանիշ է: Իհարկե, դուք գիտեք, որ ոչ թե գրքերը թերթելով է բուժվում տգիտությունը, այլ նրանց պարունակությունը համադրելով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #461
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    194.


    Այցելելով ձեր երկրները, Ես նկատել եմ, որ այնտեղ շատ են վախենում "հսկողություն" բառից: Բայց ի դեպ, հատկապես, հենց այդ հասկացությունը Մեզ մոտ հեշտությամբ տեղ է գտել: Իր գործն իմացող ձեռքը չի վախենա փորձով կիսվել ընկերոջ հետ: Նշանակում է, բարյացկամություն է պետք և իմացություն, այդ ժամանակ հեշտությամբ կարելի է մտածել, որ հոգեմեխանիկան կարող է իրականացնել յուրաքանչյուր գաղտնի գործողության հսկողությունը: Արդեն կարելի է տեսնել պատերի միջով, արդեն կարելի է պատկերել բոլոր ձայներն ու մտքերը: Գաղտնիքի համար գիտակցության արտասովոր արիություն է հարկավոր: Առանց երկարատև նախապատրաստվածության դրան անհնար է հասնել: Պայմանների հավասարակշռության հասնել կարելի է միայն աշխատանքի որակը բարձրացնելով: Այդ ժամանակ ամեն մեկը կարող է ինքնահսկողություն կիրառել: Այդ ժամանակ ամեն մեկը կարող է հարցնել կողմնակի հսկիչին՝ ցույց տուր ինքդ, թե ինչպես է ավելի լավ: Հոժարակամ հսկիչն ինքը պետք է կարողանա ավելի կատարյալ աշխատել: Ըստ այդմ Մեզ մոտ հիմնված է, որ ամեն նկատողություն պետք է հիմնված լինի լավագույն իմացության վրա: Այդ փորձառությունը ստեղծում է համոզվածություն, որը տարածվում է հեռու:
    Դուք ինքներդ գիտեք, թե ինչ է նշանակում հանձնարարություն: Վավերականությունը տալիս է հզորություն, վավերականությունը չի վախենում: Հետևելով վավերականությանը, կարելի է վստահ լինել որոշման պատեհաժամության և միջոցների շռայլության մեջ:
    Վատն է այն ուղևարը, որը ծրագիրը կիրառում է միայն ցերեկվա կամ գիշերվա կողմ: Մտածելով առաջնորդի խղճուկության մասին, վստահ առաջ գնալ չեք կարող: Երաշխավորությունը կարող է ստուգվել, քանզի Համայնքը հսկողությունից չի վախենում: Անհրաժեշտ որոշումը գալիս է ոչ թե մթի մեջ սայթաքելով, այլ անկախ արտաքին տեսքի, սպասման ժպիտի մեջ:
    Իմացության մեջ է վախի վերջը:



    - - - - - - -



    195.


    Գրառեք հոգեկան վարակի մասին: Թեման հին է, բայց մինչև օրս կիրառված չէ կյանքում: Մարդիկ առաջվա պես չափազանց վախենում են ֆիզիկական վարակից, մոռանալով բոլոր վարակների գլխավոր փոխանցքը: Մի՞թե առանց տարածական շերտավորումների հնարավոր է սպանել, անիծել, մոլեգնել: Ամեն ինչ նստվածք է թողնում ծանր և հստակորեն, իրադարձության վայրի վրա թողնելով կործանիչ գազերի նմանվող շղարշ: Կարելի՞ է արդյոք սպասել, որ չարակամ էներգիայի թունավոր ճառագայթումները ցրվեն: Ընդհակառակը, նրանք ավելի են կուտակվելու և ճնշելու են պրանային: Երբեք բնակություն մի հաստատեք արյունալի վայրերում:
    Նոր գործերը պետք է նոր վայրում լինեն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #462
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    196.


    Երևույթները պետք է կիրառելի լինեն լիակատար իրականության մեջ: Նյութապաշտների համար այդ պայմանն առանձնապես պարտադիր է: Բայց ուրիշներից ավելի շատ հատկապես նյութապաշտներն են տարատեսակ երևույթները ներկում իրենց համար ցանկալի գույներով, բարդացնելով այդ կերպ բարեշրջման ընթացքը: Մենք, որպես փորձառու իրապաշտ Շինարարներ, կարող ենք տեսնել կոպիտ տգիտության վրա հիմնված անհանդուրժողականության վնասը: Որտե՞ղ է իրականությունը, երբ մտածողությունը ճնշված է, և հազարավոր նշանների փոխարեն ընդամենը հի՛նգը գիտե: Պնդումը դառնում է աղավաղում, եթե նախապես կոփված է պայմանականությունների դրոշմատիպը: Իմացության ժպիտը տապալում է միտումնավոր արգելափակոցների անցախցերը: Շինարարը չի կարող երևակայել շենքի տակի հողի մասին: Այդպիսի դրույթն առավել հանցավոր է, քանի որ նյութական հայեցակետն ամենաանսահմանափակ, օրինական հնարավորություններ է տալիս:
    Ըստ իր էության ֆետիշիզմը սահմանափակ է: Բայց ազատությունը հասկանալու դեպքում հաղթանակ է դրսևորում հենց նյութը: Ռեալիստները պետք է ազատ լինեն, հակառակ դեպքում ռեալիզմի լույսը կխեղդվի ֆետիշիզմի մթի մեջ: Նյութի ոգու բնույթի ճանաչումը, ինչպես մարդկության շողափայլ պսակ, կյանքի քարն է ստեղծում:
    Շտապե՛ք դեն նետել հնոտիքը:



    - - - - - - -



    197.


    Կհարցնեն՝ ինչպե՞ս եք դուք հոգ տանում հիմնված համայնքների մասին: Վերցնենք ամենաերիտասարդը: Ի՞նչ կարելի է ասել առաջին տարեդարձի շեմին: Ոչ ոք չի ընկրկել, բայց ընդհանուր հետևանքները թույլ են: Թռիչքաձև կոոպերացիան խանգարում է հասկանալ համաչափելիությունը: Փոշեհատիկը ժայռից ավելի մեծ ուշադրություն է գրավում: Նկատելի է բարձակալությունը, հետևաբար ավելի լավ է ընտրել ժամանակավոր նախագահի: Ավելի վատ է նորերին ներգրավելու գործը: Ուսմունքի մասին խոսքեր չեն գտնվել, և լուտանքներից պաշտպանություն չկա: Թակողների համար դուռը կարելի է բացել, բայց ոգու թրի լեզուն միշտ պետք է սուր լինի: Ափսոս են ձեռքից բաց թողնված աշխատակիցները: Պետք է ավելի խիտ մխրճվել գործի մեջ, հակառակ դեպքում հեռացնելու եք ժամկետները: Ուրախ կլինեի ավելի մոտ կանչել, դուք միայն առիթ տվեք: Ամեն խիզախ գործի մեջ Իմ ձեռքը ձեզ հետ է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #463
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    198.


    Ոչ վաղ անցյալում ըստ Ընկերոջս ծրագրի Մենք հաճախ արևմտյան քաղաքներ էինք այցելում: Ընդ որում, իհարկե, եղել են հանդիպումներ պատահական անձանց հետ, որոնք Մեր մասին ինչ-որ բան կասկածում էին: Ամենահամառ հարցումերով էին դիմում Մեզ՝ հոգեմեխանիկայի օրինակների մասին և պահանջում էին բիոքիմիական ամենաճշգրիտ բանաձևեր: Եվ դրա հետ միասին Արևմուտքի մեծամտությամբ օժտված այդ մարդիկ երբեք հոգ չէին տանում սեփական գիտակցության մասին և չէին ցանկանում իմանալ, տիրապետու՞մ են արդյոք իրենք անձա՛մբ համապատասխան ֆիզիկական որակների: Տխուր է հասկանալ առանց որևէ հասարակական ձգտումների այդ պնդերեսությունը: Ինչպես քարանձավի մարդն էր շտապում իր մահակով թալանել և սեփականացնել գունավոր խեցիները, այնպես էլ քարե դղյակների այդ բնակիչները փորձում էին յուրացնել իրենց օտար որակներ: Քարանձավի մարդը գոնե զարդարում էր իրեն խեցիներով, բայց ժամանակակից խելոքները նվաստացնում էին իմացությունը հետճաշյա կեյֆի ժամանակ՝ ամոթալի թեթևամտության տեսարան էր դա:
    Ըստ Ընկերոջս ծրագրի Մենք բավական համբերություն ունեինք, որպեսզի ժամանակ վատնեինք նույնիսկ նամակագրության վրա: Բայց անհնար էր որևէ մեկի հրապուրել ստեղծագործ աշխատանքի:
    Նա՛ է ամենաքիչը հոգ տանում իր գիտակցության մասին, ով այն կարող է տեղավորել իր փոքրիկ քսակում պղնձե մետաղադրամների կողքին: Մի՞թե կարելի է մոռանալ գիտակցության վիճակի մասին, երբ նրբագույն էներգիաների ենք դիպչում: Այո՛, Մենք չենք արհամարհում արևմտյան գիտության մեթոդները, բայց որպես հիմք ենթադրում են ոգու՛ էներգիան: Գալով այն ենթադրության, որ ոգու էներգինա հավասարապես պետք է ինչպես Մեզ, այնպես էլ փորձարարական պրոսեցներին, Մենք, նախ և առաջ, հոգում ենք այդ էներգիայի կուտակման համար բարենպաստ պայմանների մասին:
    Արոր անել ցանկացողը պետք է իր խոփն ունենա: Հասանել ցանկացողը պետք է հասկանա իր զրահը: Արևմուտքի մարդիկ խափանել են գիտակցությունն ամենածանր մտքերով, իսկ ճանաչման ուրախությունը համարյա անպարկեշտ բան է դարձել:
    Ճանաչման ուրախությունը Նոր Աշխարհի առավելությունը պետք է դառնա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #464
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    199.


    Կարող են հարցնել՝ ինչպե՞ս ուրեմն Ձեր Համայնքում ոչ քիչ տեղ է հատկացված հնամենի կառուցվածքններին և գրքերին: Ինչու՞ այդ հնությունը չի ազդում դեպի ապագան ուղղված նպատակասլացության վրա: Կա երկու պատճառ. առաջին՝ նպատակաուղղված գիտակցությունը հետ չի նայում; երկրորդ՝ կառուցվածքները ստեղծվել են և իրերը հավաքվել են միայն դեպի ապագա շարժման համար: Դեպի ապագա ձգտման շերտանստվածքը լցնում է Համայնքի ամբողջ գոյատևումը: Ձգտման հոսանքի մեջ վերանում է իրերի ամբողջ ձգողականությունը: Բազալտի սյուներն անցյալի իրադարձություններ չեն հրահրում, բայց ամրությամբ հաստատում են ապագայի համար իրենց պիտանիությունը: Գրքերը միտքը չեն տանում անցյալ, այլ միայն վկայում են փորձն ապագայի համար: Ամբողջ գիտակցությունն ապագա հասցնելը կարող է ամրապնդել Համայնքի գոյատևությունը: Չեմ հոգնի պնդել, որ Համայնքը պետք է ընդունված լինի գիտակցությամբ: Ոչ մի արտաքին ցուցանիշներ Մեզ չեն համոզում: Անհրաժեշտ է գիտակցության այնպիսի որակ, որը քնած թե արթուն կասի նույն բանը, քանզի այլ որոշում, նույնիսկ կատակի տեսքով, ելումուտ չունի:
    Մարդկության ապագան, Տիեզերքի ապագան, կա՞ արդյոք ավելի սրբազան մի բա՛ն: Բայց այդ ցնծացող սրբությունը ոչ թե ոսկեզօծ շրջանակի մեջ է, այլ նպատակասլացության նետի ծայրին, այն շեղանկյան ծայրին, որը քառակուսու ավարտվածությունը դեպի ապագա է մղել:
    Աէրոլիտների մեջ կա Մորի անունով մետաղ, որն ընդունակ է խտացնել էլեկտրական էներգիան: Այդ մետաղն ունենալը հնարավորություն է տալիս ստանալ կայծերի ուժեղ բռնկումներ և նույնիսկ կրակ: Այդ խտացած կրակն, ամրապնդվելով ու բոցավառվելով, պետք է առկայծի գիտակցության մեջ: Հրավառությունների գնովի լույսեր պետք չեն: Ավելի լավ է փոքրաքանակություն, քան սուտ՝ մարդկության ապագայի անվան տակ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #465
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    200.


    Համայնք-համագործակցությունը մարդկային համաբնակության միակ գիտակից միջոցն է: Միայնությունը կյանքի խնդրի լուծումն է համայնքից դուրս: Բոլոր միջանկյալ դրսևորումները՝ կոմպրոմիսի տարբեր աստիճաններ են և դատապարտված են քայքայման: Խոսում են ժառանգական աստվածպետական իշխանության մասին՝ դրա կառուցվածքն ինքնին անհեթեթ է: Աստված և ժառանգականություն բառերն անհամատեղելի են: Եվ ո՞վ է սահմանելու Աստծո աստիճանը: Միայն համագործակցություն-համայնքի գիտակցությունն է հաստատում կենսաբանական պրոսեցի բարեշրջումը:
    Իրեն իսկական համայնքին նվիրաբերել ցանկացողը գործում է Գոյության հիմքերին համաձայն:
    Գիտակից համայնքը բացառում է հասարակության երկու թշնամիների, այն է՝ անհավասարությունը և ժառանգականությունը: Ամեն անհավասարություն բռնության է տանում: Ժառանգականությունն ինքնին կոմպրոմիս է և ներմուծում է հիմքերի փտում: Կառուցվածքի հստակություն է պետք և անսիրություն պայմանականությունների հանդեպ, և որպես մարդկության շարժման խորհրդանիշ՝ հավատ դեպի երեխաները:
    Միայն համայնքից մենք կարող ենք մտածել ապագայի մասին: Տեղափոխենք գիտակցությունն ամբողջ կյանքը բարելավելու վրա, և գոյատևման համար պայքարը կփոխակերպվի հնարավորությունների նվաճման: Այդպես մտածեք համայնքի մասին: Բարվոքեք գիտակցությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 31 92-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031323334354181 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •