194.
Այցելելով ձեր երկրները, Ես նկատել եմ, որ այնտեղ շատ են վախենում "հսկողություն" բառից: Բայց ի դեպ, հատկապես, հենց այդ հասկացությունը Մեզ մոտ հեշտությամբ տեղ է գտել: Իր գործն իմացող ձեռքը չի վախենա փորձով կիսվել ընկերոջ հետ: Նշանակում է, բարյացկամություն է պետք և իմացություն, այդ ժամանակ հեշտությամբ կարելի է մտածել, որ հոգեմեխանիկան կարող է իրականացնել յուրաքանչյուր գաղտնի գործողության հսկողությունը: Արդեն կարելի է տեսնել պատերի միջով, արդեն կարելի է պատկերել բոլոր ձայներն ու մտքերը: Գաղտնիքի համար գիտակցության արտասովոր արիություն է հարկավոր: Առանց երկարատև նախապատրաստվածության դրան անհնար է հասնել: Պայմանների հավասարակշռության հասնել կարելի է միայն աշխատանքի որակը բարձրացնելով: Այդ ժամանակ ամեն մեկը կարող է ինքնահսկողություն կիրառել: Այդ ժամանակ ամեն մեկը կարող է հարցնել կողմնակի հսկիչին՝ ցույց տուր ինքդ, թե ինչպես է ավելի լավ: Հոժարակամ հսկիչն ինքը պետք է կարողանա ավելի կատարյալ աշխատել: Ըստ այդմ Մեզ մոտ հիմնված է, որ ամեն նկատողություն պետք է հիմնված լինի լավագույն իմացության վրա: Այդ փորձառությունը ստեղծում է համոզվածություն, որը տարածվում է հեռու:
Դուք ինքներդ գիտեք, թե ինչ է նշանակում հանձնարարություն: Վավերականությունը տալիս է հզորություն, վավերականությունը չի վախենում: Հետևելով վավերականությանը, կարելի է վստահ լինել որոշման պատեհաժամության և միջոցների շռայլության մեջ:
Վատն է այն ուղևարը, որը ծրագիրը կիրառում է միայն ցերեկվա կամ գիշերվա կողմ: Մտածելով առաջնորդի խղճուկության մասին, վստահ առաջ գնալ չեք կարող: Երաշխավորությունը կարող է ստուգվել, քանզի Համայնքը հսկողությունից չի վախենում: Անհրաժեշտ որոշումը գալիս է ոչ թե մթի մեջ սայթաքելով, այլ անկախ արտաքին տեսքի, սպասման ժպիտի մեջ:
Իմացության մեջ է վախի վերջը:
- - - - - - -
195.
Գրառեք հոգեկան վարակի մասին: Թեման հին է, բայց մինչև օրս կիրառված չէ կյանքում: Մարդիկ առաջվա պես չափազանց վախենում են ֆիզիկական վարակից, մոռանալով բոլոր վարակների գլխավոր փոխանցքը: Մի՞թե առանց տարածական շերտավորումների հնարավոր է սպանել, անիծել, մոլեգնել: Ամեն ինչ նստվածք է թողնում ծանր և հստակորեն, իրադարձության վայրի վրա թողնելով կործանիչ գազերի նմանվող շղարշ: Կարելի՞ է արդյոք սպասել, որ չարակամ էներգիայի թունավոր ճառագայթումները ցրվեն: Ընդհակառակը, նրանք ավելի են կուտակվելու և ճնշելու են պրանային: Երբեք բնակություն մի հաստատեք արյունալի վայրերում:
Նոր գործերը պետք է նոր վայրում լինեն:
Էջանիշներ