User Tag List

Էջ 59 93-ից ԱռաջինԱռաջին ... 94955565758596061626369 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 871 համարից մինչև 885 համարի արդյունքները՝ ընդհանուր 1382 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #871
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 1"


    105.


    Ճշմարիտ է դատողությունը ստիպողաբար բացված կենտրոնների մասին: Մեզ վիճակված գանձը Մենք այդպես ենք պահպանում: Երբ ոգու մագնիսը բոլոր կրակներն ընդունում է "թասի" մեջ, այդ ժամանակ Մենք հաստատում ենք Արքատին: Չէ՞ որ "թասի" գանձը մաքուր հրի թելերից է հյուսված: Արքատը, "Ջրաշուշանի" հրի Կրողը, դրսևորում է ոգեգիտակցում, ոգեիմացություն և ոգեդրսևորում: Աշխարհների դիտարկումն այնքա՜ն մոտ է Ամրիտայի Թասը լցնող ոգուն:



    - - - - - - -



    106.


    Մեդիումը, հիրավի, բաց կենտրոններ չունի, և բարձրագույն աշխարհների հետ շփման համար ոգեաչքը նույնպես նրան հասանելի չէ: Մարդը սխալ է հասկանում մեդիումի ուժը, և Մենք հաճախ ցավում ենք, տեսնելով, թե ինչպես են մարդիկ փարվում ֆիզիկական երևույթներին:
    Ինչպես մագնիս ձգում է ֆիզիկական նյութականացումը: Մենք նախընտրում ենք ոգու ուղղորդությունը: Եվ սրբազան հանձնարարությունների համար միայն ոգու ուղղորդությունից ենք օգտվում: Սրբազան հանձնարարություններ տալու համար Արքատը երբեմն մի քանի հարյուրամյակ է սպասում:
    Այլ հանձնարարությունների արտահայտումը երբեմն հատուկ համակցություններ է պահանջում: Մենք, Արքատներս, հետևում ենք նպատակահարմարության սկզբունքին: Հրեղեն Հոգու Մոր փորձը աչքի է ընկնում ոչ թե իր վառ լինելով, այլ տիեզերական չափերով:
    Աշխարհը գիտի սպիտակ հրի մասին, աշխարհը գիտի անտեսանելի լույսի մասին: Այնտեղ, որտեղ Մենք պետք է դրսևորենք նրբագույն էներգիաներ, Մենք գործում ենք նրբագույն էներգիաներով միայն: Այնտեղ, որտեղ Արքատը պետք է հանձնարարի սրբազանը, Մենք բարձրագույն խնայողություն ենք ցուցաբերում: Այնտեղ, որտեղ Արքատը գիտի հավերժական օրենքը, այնտեղ Արքատը ցնծում է և Արքատն արտահայտում է Անսահմանության հրճվանքը:
    Իմ հանձնարարությունը Հրեղեն Հոգու Մորը գրի առեք, որպես մոլորակի վրա բարձրագույն համաձայնեցվածություն: Ոգու և նյութի համաձայնեցվածությունը հազվագյուտ տիեզերական երևույթ է: Մարդկությունը կարող է ասել՝ մենք զրկված ենք բարձրագույնից: Զգուշորեն է պետք վերաբերվել նրբագույն կենտրոնների հետ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #872
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    107.


    Արտաքինինց մարդուն որևէ գործողության հրահրող պատճառը կարող է կոչվել պատահականություն, բայց ոգու դրդմամբ կատարած գործողությունը իր մեջ բոլոր հետևանքներն է բերում: Երբ միտքը տանում է դեպի հաստատվածի գիտակցումը, դեպի հավերժական աճը, այդ ժամանակ կարելի է առաջանալ դեպի Անսահամանության սանդղակը:
    Հետևանք բերող միտքը տարածականորեն է աճում: Պատահականություններին մարդիկ այնքա՜ն նշանակություն են տալիս, և մարդիկ շարժվելու համար խթանի են սպասում: Բայց ոգու հարվածը պատահականությունից ավելի ուժեղ է, և այդ կենսական մղումով կյանքն է շնչում: Տիեզերական էներգիայի աճը մոտեցնում է Անսահմանության ըմբռնումը:



    - - - - - - -



    108.


    Միայն մթի փոխակերպման զսպանակը լուսավորի մեջ կարող է ամրապնդել ոգին: Տիեզերական փոխակերպում, այսպես է կոչվում ոգու փոխակերպումը: Տիեզերքը տարածական հրի իր հավերժական գործունեության մեջ էլեմենտները համապատասխան մարմինների է փոխարկում: Ոգին գիտակցությունը փոխակերպում է ամենապարունակելիության երևույթի:
    Դուք ճիշտ եք, ստեղծագործական աշխարհն անսպառ է և մարդկային ոգու ծնունդը կորչելու տեղ չունի: Ծնունդը, որը մուտք է գործել կյանքի անիվի մեջ, կտա իր արդյունքները: Նեղմտություն է կարծել, որ մարդը կքավի իր արարքները, մտածելով տարրալուծել դրանք տարածության մեջ: Ինչպես բնության հատկություններն են մատնանշում հավերժական ընթացքը, այնպես էլ մարդու ոգին գնում է այդ նույն ճանապարհով: Դժվա՛ր է չընդունել փոխակերպված էներգիաների անսահմանությունը:
    Երբ մարդու կենտրոնները կարող են փոխակերպվել կենսաստեղծագործ կրակների ամենանուրբ էներգիաների, այդ ժամանակ ամեն կենսական զանցանք կարող է հասնել կամ բարձրագույն լարվածության, կամ կարող է տանել ցածրագույն ոլորտներ: Փոխակերպումը, հողմի պես, դեպի Անսահմանություն է տանում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #873
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    109.


    Փոխակերպումը տիեզերական միաձուլման Մեր սքանչելի հիմնավորումն է: Տիեզերական փոխակերպման այն աստիճանը, երբ մարդ ավարտում է իր երկրային ուղին, Մենք տիեզերական ուրախություն ենք անվանում: Ավարտի երևույթը՝ ամենադժվար նվաճումն է: Բարձրագույն ոլորտների վրա փոխակերպումը շատ ավելի հեշտորեն է կատարվում: Ամենածանրը երկրից կտրվելն է, երբ ցածրագույն աշխարհների շղթայում ամենաբարձրն ես հաստատված; այնքա՜ն ծանր է ավարտի բաժանումը: Բարձրագույն ոլորտներ վերելքն ինքն էլ դժվար է: Այդ պատճառով այդքան դանդաղ և հազվադեպ է ոգին ավարտում իր ճանապարհը:
    Բարձրագույն մոլորակներն այդպիսի ձգողականություն չունեն: Նկրտումը շարժիչ է; կենսական բոցավառ միավորումը բարձրագույն ոլորտներ է տանում: Ծա՜նր երկրային ուղին ավարտող ոգու համար:



    - - - - - - -



    110.


    Անսահմանությունն, ինչպես կյանքը, ընդունված է բարձրագույն աշխարհների կողմից, և այդ ժամանակ մտածողությունը տիեզերական հիմքի զանգի կենտրոն է ներթափանցում: Եթե մարդիկ իմանային, որ աննշանակալի տարիների քանակ են ապրում Հավերժության համեմատ, և եթե այդ էտապը նրանք սահմանափակ տիեզերական ցուցմունք համարեին, այդ դեպքում նրանց առջև կբացվեր տիեզերական բարեշրջման ամբողջ գեղեցկությունը: Սահմանափակություն դրսևորելով իրենց կյանքի հանդեպ, մարդիկ սահմանափակում են իրենց գործունեությունը: Չէ՞ որ մարդկանց կենտրոնները քնած են. և այն ժամանակ միայն, երբ գիտակցությունն արթնանում է, այն ուղղվում է դեպի ըմբռնում, որ բոլոր զգացմունքները կարող են հոգեապրել Տիեզերքին համահունչ: Մարդն ապրում է իր կյանքի փոքրիկ մասնիկով և իր կենտրոնների փոքր քանակով: Սահմանափակելով իր կյանքը, նա սահմանափակում է Տիեզերքը:
    Ինչպե՞ս ուրեմն նա առաջ ընթանա: Սահմանափակվելով մեկ կյանքի նեղ բնակարանով, մարդն այդպես իրեն բանտարկում է, և դժվար է նրան դիպչել բարձրագույն աշխարհներին: Մարդկության Եղբայրները շատ են աշխատում հազարամյակնե՛ր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #874
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    111.


    Երևույթների արագացումը կբերի մարդկային խորհրդանիշների առաջընթացի գիտակցմանը: Արտահայտված տիեզերական ընթացքի ամբողջ ծավալի ըմբռնումը վրիպում է մարդկությունից: Ինչի՞ վրա կառուցել կյանքը, երբ հրեղեն խորհրդանիշների սկզբունքն այդքան անընդունելի՛ է կյանքում:
    Երբ Մենք խոսում ենք հրի սկզբունքի մասին, նկատի ունենք Տիեզերքի արտահայտված կենսական ուժը: Կյանքի խորհրդանիշը հիմնված է հրեղեն էլեմենտն ընդունելու վրա, և անսահման է այդ սկզբունքը տիեզերական հավելման մեջ: Կազմելով առաջադիմումը հիմնող սկզբունքը, մենք պետք է հասկանանք, թե ինչպես են այդ նուրբ էներգիաներն աճում, երբ գիտակցված են տարածականորեն և Անսահմանության մեջ:



    - - - - - - -



    112.


    Տարբեր էներգիաների կազմավորումը համապատասխանում է մարդու մտածողությանը: Ամենանուրբ էներգիաները գեղեցկությունը հաստատող ոգու մոտ համապատասխան ձևեր են դրսևորում: Նուրբ էներգիաները դրսևորվում են, արտացոլելով մարմին ծնող էությունը: Տիեզերական օրենքը համապատասխանում է ոգու լարվածությանը և ձգտում է նուրբ էությունների գիտակցմանը: Տիեզերական օրենքն արտացոլում է ձևերի ամբողջ աշխարհի արտահայտումները: Հստակ հասկացումը հաստատում է հստակ ստեղծագործում:
    Վերջին ճանապարհին մոտեցողը, իր մեջ ամբողջ գեղեցիկի համադրությունը կրողը, կստեղծի այն ձևերը, դեպի որոնք նրա ոգին է ձգտում:
    Ես հաստատում եմ Գեղեցկությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #875
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    113.


    Մարդկային ոգին Մենք Տիեզերքի երևույթների բարձրագույն ըմբռնման շարքին ենք դասում: Երբ կանչում ենք դեպի Անսահմանություն, դա համապատասխանում է բարձրագույն սկզբունքին: Մտածու՞մ էր արդյոք առաջին մարդն այդպիսի նվաճման մասին: Բարեշրջման տիեզերական Մագնիսը, ցույց տալով կատարելագործման ուղին, նախատեսված է հավերժական ձգողականության համար: Անարդարացի է անսահմանափակ դրսևորման գիտակցության ոչնչացումը: Ամեն գալիք օրվա հետ ի հայտ է գալիս անսահմանափակ աճին մոտենալու նոր հնարավորություն: Վերջավոր լինելու երևույթի բացակայությունը ամեն ավարտի մեջ սկիզբ մատնանշող նոր հետևանք կտա: Դեպի նոր ոլորտներ տանող դարպասների հաջորդականությունն Անսահմանություն անվանենք: Բարեշրջման ամեն նոր հոսանքի հետ աճում է ոգու ստեղծագործումը: Հիրավի, մարդկային ոգին չգիտի իր գանձարանը; հաստատված նկրտման ներքո նրա արտահայտումը պարուրաձև է: Կիրառում գտեք ամեն տարածական կրակի՛ համար:



    - - - - - - -



    114.


    Պարույրի խորհրդանիշը ներդրված է Մեր ստեղծագործական հզորության մեջ: Աստիճանաբար աճը ստեղծագործությանը թոշնել չի տալիս: Ուրիշ էլ ու՞մ արտահայտել պարուրաձև շարժում, եթե ոչ նրանց, ովքեր միավորվել են բարձրագույն միաձուլման մե՛ջ:
    Պարույրի ռիթմն աճում է հարաբերականորեն վերելքին: Ժամանակի հատկությունը, որն այդքան ճնշող է մարդկության համար, ամրապնդվում է, որպես ստեղծագործական պարույրի հոսանքի հզորության շողարձակում: Մարդիկ այդպես վախենում են ժամանակից և արտահայտում են իրենց կառույցների փլուզման ըմբռնումը, որովհետև մարդկությունը ոչ ռիթմիկ շարժընթաց է դրսևորել: Պարուրաձև լարման գեղեցկությունը ներդրված է լինելու ամբողջ ստեղծագործման մեջ: Այդ պարույրը Տիեզերքն արտահայտում է ոգուն ընդառաջ: Միաձույլ սրտի ձեռքին Լուսատու Նյութը Գեղեցկության ամենաբարձր ձևեր ի հայտ կբերի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #876
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    115.


    Ցածրի ենթարկվելը բարձրին՝ Տիեզերքի հիմքում է ընկած: Խոսելով նուրբ էներգիաների մասին, պետք է ընդունել տիեզերական օրենքն իր բոլոր պնդումներով: Ցածրի ենթարկվելը բարձրին մաքրման է բերում: Մարդկությունը ցածրին է հպատակեցնում այն, ինչը որ պետք է գլխավորեր: Երբ գլխավորում է բարձրը, ցածրի փոխակերպումը վերածնվում է բարձր կարգի հատկությամբ:
    Արքատի համար ոչնչացում գոյություն չունի: Տիեզերական ստեղծագործությունը ծանոթ չէ ոչնչացմանը: Աշխարհի Մայրը ծանոթ չէ ոչնչացմանը: Բայց միայն վերածնումն է ստեղծում այն արժեքավոր շղթան, որն աճում է անսահմանորեն: Անվանելով փոխակերպումը ցածրի ենթարկում բարձրին, Մենք ցանկանում ենք ամրապնդել մարդկության գիտակցությունը դեպի Անսահմանություն առաջխաղացման ընթացքի մեջ:



    - - - - - - -



    116.


    Հեռավոր աշխարհների վրա փոխակերպումը բարձր լարվածության է: Կարելի է հասնել ամենահրեղեն արդյունքների, բոլոր նոր էլեմենտների դրսևորման համար ամենաանհասանելի փոխակերպումների: Միաձուլումների միայն ամենանպատակաուղղված երևույթների դեպքում են հաջողվում բարձրագույն փոխակերպումները: Մարդկությունը հիվանդ է վանողությամբ, և Երկրի ոլորտը խոցված է այդ խեղդող սարսափներով: Երբ մարդկությունը վտարեց ամենասրբազան սկզբունքի հասկացությունը, այդ ժամանակ հաստատվեց վանման արքայությունը: Մոլորակի վրա չկա մի անկյուն առանց վանման երևույթի:
    Աշխարհը, որը ստեղծված է միաձուլման սկզբունքի սրտով, արարելու է տիեզերական ձգողականությամբ: Տիեզերական ձգողականությունն ու միաձույլ սիրտը ստեղծում են Գոյության արտահայտված գեղեցկությունը:
    Կենսականորեն անհրաժեշտ է վերցնել օրենքը: Կենսականորեն այն արտահայտվում և տեղի է ունենում կյանքում: Պատկերացում կարող է տալ Տիեզերական մագնիսականության գեղեցկությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.08.2020)

  8. #877
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    117.


    Ոգեստեղծագործման շղթայում գտնում ենք ամենաճշգրիտ և նուրբ համահնչությունների դրսևորումներ, որոնք արտահայտված են տիեզերական հրի ստեղծագործմամբ: Տիեզերական հուրը միայն այն էությունը չէ, որից մենք մեր մարմիններն ենք կորզում: Հուր ենք անվանում բոլոր նրբագույն, հոգևոր դրսևորումները, որոնք հաստատում են մարդկային լավագույն գործողությունները: Ոգեստեղծագործման հիմքում սխրանքի գեղեցկությունն է ընկած: Մեր Աշխարհի Մայրն աշխարհին այն հավերժական սխրանքն է տվել, որը Տիեզերքի հիմքում է ընկած:
    Ինչու՞ է հողն այդպես ծախսում իր գանձերը: Չէ՞ որ սխրանքի սկիզբը բոլոր մաքուր նախաձեռնությունների հիմնաքարն է: Աշխարհի Մոր Սխրանքն արտացոլվում է ոգեստեղծագործման մեջ որպես Տիեզերքի փայլքը: Ընդունենք օրենքը որպես սրբազան, արտահայտված սխրանք: Կյանքի գեղեցկությունն ամփոփված է տիեզերական միավորման մեջ, և կյանքի հիմքը կառուցված է սխրանքի հաստատման վրա: Սխրանքի անձնվիրությունը ոգուն հաղորդակից է դարձնում Գոյության բարձրագույն դրսևորումներին: Դեպի Անսահմանություն ճանապարհին ինքնանվիրաբերման թասը տանող ոգին կարող է լիակատար կյանք ցուցաբերել:



    - - - - - - -



    118.


    Ստեղծագործական կյանքի հիմքը կարող է հաստատվել հոգեդինամիկայով միայն: Հոգեդինամիկան կարող է հաստատվել տարածական էներգիաների սկիզբների վրա: Արտահայտում է արդյոք ոգին տիեզերական, գիտակից տեսանելիություն կամ ամրապնդում է գիտակցությունը տարածական կլիշեի հետ համահնչությամբ; միաձուլման ուղիով տիեզերական ուժերի երևույթներ արտաբերող սկզբունքը մեկն է: Միայն միաձուլման ճանապարհով են ստեղծվում տարածության մարմինները: Ընդարձակումը չի կարող միևնույն օրենքին չպատկանող էություններ արտադրել: Մարդկային վատառողջության պատճառն այն է, որ նկրտումներն այնքա՜ն անհետևողական են: Տիեզերքը պահանջում է շերտավորումներ, որոնք կարող են աճել, արարելով աստիճան աստիճանի հետևից: Երբ մարդկությունը հասկանա, որ նկրտումը տանում է դեպի աստիճանների գիտակցումը, այդ ժամանակ կարելի կլինի դեպի Անսահմանություն տանող ճանապարհի հովանավորությունն արտահայտել:
    Դարերով պետք է լցնել ճեղքերը, որոնք պատռել են երկիրը, և նոր շերտավորումների փոխարեն պետք էր հենակետն ամրապնդել: Շատ ճեղքեր են լցրել Վեհապետները, և շատ են մարդիկ ավերել: Արարման և ավերման այդ հերթափոխի սկզբունքի մեջ մարդկությունն առաջ է ընթանում դեպի բարեշրջում: Անսահմանության երևույթն առաջընթաց կտա գիտակցությանը, և մարդկությունը կտեղաշարժվի՛:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #878
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    119.


    Տիեզերական ստեղծագործումը լարված է լիակատար ներդաշնակությամբ, համահունչ բարձրագույն թրթիռների հետ: Երբ Մենք հանձնարարություն ենք տալիս, Մենք, նախ և առաջ, համաչափում ենք ներդաշնակության լարման աստիճանը: Ներդաշնակության հաջորդաշարքն անսահման է, և անսահման է բարձրագույն միաձուլումը հաստատող ներդաշնակությունը: Եվ տիեզերական սկզբունքով հաստատված միաձուլումը հաստատված է բարձրագույն աշխարհների շղթայում: Սքանչելի՛ է տիեզերական հզորության շրջանը կազմող այդ շղթան:



    - - - - - - -



    120.


    Տիեզերական Մագնիսն արտացոլվում է գոյություն ունեցող ամեն ինչի մեջ: Ձգողականությունը հավաքում է Տիեզերքի ստեղծագործության այն մասերը, որոնք, իրենց հերթին, արտացոլում են տիեզերական մագնիսականությունը: Մրրիկը մտերմացում է կոփում այնտեղ, որտեղ հոգեդինամիկան է հաստատված: Իսկ այնտեղ, որտեղ ձգողականությունը թուլացել է, գործում է բաժանումը: Պայթյունի պես, այդ բաժանումները դեսուդեն են նետում մեկ էլէմենտին պատկանող մասերը: Տիեզերական մագնիսականությունը հավաքում է ազգերին, հավաքում է ռասաներին, հավաքում է աշխարհի մասերը, հավաքում է բարեշրջման մասերը, հավաքում է գիտակցության աղեղները, հավաքում է բոլոր ձգողականությունների դրսևորումները: Բոլոր կենսական դրսևորումների հիմքում կարելի է տիեզերական մագնիսականություն գտնել, և նույնիսկ կարմայական օրենքի հետևում տիեզերական մագնիսն է կանգնած: Եվ նույն գոյության ծարավն էլ պայմանավորված է Տիեզերքի Հոգեմագնիսով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #879
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    121.


    Տիեզերքի Մագնիսի հավերժ գրավող ու՛ժը: Հասանելով այդ արտահայտված Ճշմարտության ուժը, ոգին անմիջապես ազատագրվում է տարածության մեջ մոլորված լինելու ծանր մտքից: Կարողանալով հնչել մագնիսին համահունչ, մարդկությունը կամրապնդվի այդ անսահման ձգողականության մեջ:
    Այդ չափանիշը կարելի է գիտակցել որպես լավագույն միաձուլող ուժի դրսևորում, որն աճում է վերելքի գեղեցկության ամբողջ փայլքի մեջ: Այդ մեծագույն մագնիսով կարելի է ամրապնդվել Հավերժության աճող գագաթների վրա:



    - - - - - - -



    122.


    Հնուց հաստատվել է, որ կյանքի Սկզբնաղբյուրը Տիեզերական Մագնիսականությունն է: Երբ մարդկությունը դիմում էր արևի աղբյուրին ու լուսատուներին, ինչպես նաև տարերքներին, այդ պաշտամունքներում տիեզերական մագնիսականությունն էր արտահայտված: Հնում մարդը փնտրում էր այն հատկությունը, որն իրեն մոտեցնում էր տիեզերական ստեղծագործմանը: Գտնելով տիեզերական դրսևորումների արտահայտումը, ոգին գիտեր, թե ուր ուղղի իր նկրտումը:
    Ամբողջ աստղագուշակությունը կառուցված է տիեզերական մագնիսականության օրենքների հաստատումների վրա: Կյանքն ու նրա ավարտը հաշվարկվում են այդ նույն տիեզերական մագնիսականությամբ: Համադրությունների որքան զուգակցություն պահվում են մագնիսականության ձգողականությամբ, այնքան հոսում է կյանքը: Այնինչ տիեզերական մագնիսականությունը կարող է համապատասխանել ոգու հոգեդինամիկայով արտահայտված պայմաններին: Իհարկե, Տիեզերական Մագնիսի ռիթմով ընթացող ոգին կարող է լիակատար համաձայնեցվածություն ստեղծել բարեշրջման ձգողականության հետ: Մարդու մահը կարող է արտահայտվել որպես Տիեզերական Մագնիսի սուր ձգողականության դրսևորում: Դժվար է կյանքն ու մահը չկոչել մեկ անվամբ, նույն ձգողականությունն է անսահնանափակ հերթափոխի մեջ, փոխվում են միայն նրանց նշանակետերի համադրությունները: Այնքա՜ն կարելի է տալ ամբողջ Տիեզերքում միաձուլման օրենքի այդ վեհության գիտակցումով: Սկիզբն ու վերջը, հիրավի, հանդիպու՛մ են տարածության մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #880
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    123.


    Երբ տեսնում եմ Մեր սրբազան թրթիռներին համապատասխանող թրթիռներ, ուրախություն եմ արտահայտում: Երբ Տիեզերական Մագնիսականությունն ընթանում է մեզ հետ, այդ ժամանակ համահնչություն ենք դրսևորում: Առնմանման օրենքը հիմնված է Տիեզերական Մագնիսականության հատկության վրա: Երևույթների բարդությունն աճում է, երբ ոգին քնած սկզբունքների վրա հիմնված դիմադրություն կամ հնազանդություն է ցուցաբերում: Երբ ոգին ձգտում է դեպի Տիեզերական Մագնիսը, այդ ժամանակ համադրությունը կյանքի ամենաբարձրագույն ձևն է տալիս: Միաձուլումն ապրում է ամբողջ Տիեզերքում և արտացոլվում է ամբողջ տարածության մեջ, հանդիսանալով Տիեզերական Գիտակցության այն ամենաբարձր արտահայտությունը: Մարդու հզորությունը Տիեզերական Մագնիսի մեջ է, և մարդու կողմից, չհասկանալու պատճառով այդ հզոր սկզբունքի կորուստն արտահայտում է այն հուժկու անդունդը, որը մարդ չի կարող հաղթահարել առանց նրա հատակն իջնելու և նորից ելնելու: Այդ պատճառով են շատ ժայռաճեղքերը և այդքան շատ են բարձր գիտակցությունից զրկվածները: Եվ այդ պատճառով, երբ կարելի է տոնել տիեզերական միաձուլման վեհությունը, ոլորտների ցնծությունն է արտահայտվում: Հիրավի ցնցվում են ոլորտները բարձրագույն ցնծությա՛մբ:
    Ոլորտները հնչում են, և տարածության մեջ սլանում է հանահնչությու՛նը:



    - - - - - - -



    124.


    Ձգողականության սկզբունքը հիմնված է Տիեզերական Մագնիսի վրա: Մասերի կցումն ու մասնատումը ենթարկվում են միևնույն օրենքին և Տիեզերական Մագնիսականության սկզբունքին: Երբ մասնատման հատկությունն սկսում է գերակշռել, այդ ժամանակ մագնիսի ուժն արդեն ձևավորում է նոր համադրություն: Պետությունների քայքայման և միավորման մասին բոլոր կանխագուշակությունները հիմնված են Տիեզերական Մագնիսի հզորացման կամ թուլացման վրա: Տարածական հեռուների ոլորտներն անցնող լուսատուները ձգում կամ վանում ենք իրենց հարազատ էլեմենտներտը: Անսահման ուժ է ընկած Տիեզերական Մագնիսի ամեն համադրության հիմքում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #881
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    125.


    Էլեմենտների դիմադրությունը Տիեզերական Մագնիսին հաստատվում է բարձր ոլորտի վրա, բայց ճանաչման աստիճանը հրապուրում է դեպի մագնիսը: Տիեզերական օրենքին դիմադրելու երևույթն օժանդակում է միայն պայթյուններին և ճեղքումներին: Միայն ընդառաջվելով օրենքով, կարելի է առաջադիմել: Իհարկե, հաստատված են բազմաթիվ դիմադրություններ, որոնք առաջընթացի որակն են հանդիսանում: Դեպի նկրտումների գլխավոր, ուղեցույց գիծն ուղղված բոլոր դիմադրությունները, տանում են դեպի բարձրագույնը: Իսկ դեպի հակառակ կետը տանող դիմադրությունները քայքայում են ստեղծագործությունը: Գոյության նպատակն է՝ տալ ընթացք Տիեզերքի ստեղծագործմանը նպատակահարմար ընթացող դիմադրությանը:
    Ռասաների հերթափոխն ու կյանքերի հերթափոխը կարող էին ընթանալ այլ ճանապարհով: Մարդու ծննդյան ժամանակ և ռասաների ծննդյան ժամանակ ստեղծագործական խնդիրների հետ նպատակահարմար դիմադրությունների զուգակցություն է տրվում; և Տիեզերական Մագնիսականությունն ամեն ինչ կանխատեսում է; և դիմադրության արդյունքներն արտացոլվում են մարդկության վրա նոր կեղծ հիմքերի կառույցի ծանր քայքայման երևույթներով: Արարելով Տիեզերական Մագնիսի հետ համաձայնեցված, մենք հասնում ենք իսկական բարեշրջման սկիզբներին:



    - - - - - - -



    126.


    Մենք նկատել ենք, որ լարվածությունն աճում է ամեն ավարտվող պրոցեսի ժամանակ: Այդպես, երբ ոգին զգում է իր նոր նախասահմանումը, նա կամ պինդ հակվում է հնին, կամ միասնանում է նոր գրկաբաց աշխարհի հետ: Այդպես էլ պետությունները, ուրիշ ձեռքերի տակ անցնելուց առաջ, դիմադրություն են արտահայտում նշանակված Տիեզերական Մագնիսի հետ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #882
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    127.


    Երբ դիմադրությունը տիեզերական մագնիսին տեղի է ունենում ժամանակային երևույթի համար նոր զուգակցություններ կուտակելու համար, այդ երևույթն իրականանում է: Տիեզերական Մագնիսը շղթայակցում է այն զուգակցությունները, որոնք ընթանում են ստեղծագործման տարածական անիվի մեջ: Տիեզերական Մագնիսի ուժը կենտրոնախույս է և դուրս է նետում այն մասնիկները, որոնք չեն համապատասխանում մեկ էլեմենտին հատուկ որակներից ամբողջականություն կազմող մասնիկների միավորման գլխավոր խնդրին: Ոգու դիմադրությունը Տիեզերքի Սկիզբներին այնքա՜ն դաժանորեն է խորտակել իմացության անոթը անիմացության խավարի մեջ: Բոլոր Վեհապետները եկել են հոգևոր դիմադրությունը ցրելու համար և, պայծառացնելով ոգին, Նրանք նմանապես ձգտել են բարձրագույն սանդղակին հասցնել իմացությունը: Այդպես Տիեզերական Մագնիսը կուտակում է անսահմանափակ ստեղծագործման իր Բարձրագույն Գիտակցությունը:



    - - - - - - -



    128.


    Տիեզերական Մագնիսի սկզբունքի էությունն այնքան բազմազան է, որ ամեն սկզբունք մտնում է նրա ամեն արտահայտված շղթայի մեջ: Բոլոր սկզբունքները հիմնված են ձգողականության վրա և շարժվում են Տիեզերքի Մագնիսի ուժով: Ամբողջ Տիեզերքում կառուցվում է դեպի բարեշրջման երևույթները չտանող սկզբունքներին հակազդելու կյանքը: Տիեզերական Մագնիսականությունը պայքարում է շեղող ուժերի հետ: Եվ եթե մենք հետևենք ռասաների զարգացման պատմական ընթացքին, կհամոզվենք, որ բարեշրջման ուղուց շեղված ռասաները ներգրավվել են սպառվելու ընթացքի մեջ: Իհարկե, կասեն, որ ռասաները ծնվում և մահանում են, բայց իրար հաջորդող ռասաների աստիճաններն այնքան են տարբեր, որ կարելի է ասել՝ հեռացել են ռասաները, մսխվելով, կամ հեռացել են ռասաները՝ կուտակելով: Խոսելով ռասաների մասին, պետք է ուշադրության արժանացնել նաև հարող ենթառասաները: Տիեզերական Մագնիսի հարաբերակցությունը նախասահմանվածն ընդունելու կամ դիմադրելու հետ որոշում է ռասայի ընթացքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #883
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    129.


    Աստղագուշակությունը ճշգրտորեն սահմանում է Տիեզերական Մագնիսականությունը՝ երբ կարելի է որոշել իրադարձությունների ընթացքը, երբ կարելի է ճշգրտորեն որոշել, Տիեզերական Մագնիսականությունն ընդունելով որպես առաջատար ուժ: Հաշվարկի են ենթարկվում կյանքի բոլոր դրսևորումները: Կարելի է իմանալ բոլոր իրադարձություններն ու հոգևոր և մոլորակային էությունների բոլոր դրսևորումները: Տիեզերական Մագնիսականությունը հավաքում է տիեզերական ձգողականության բոլոր բարձրագույն մասերը: Ձգողականությանը ձգողականությամբ պատասխանող ոգին Տիեզերական Գիտակցության այն մասնիկը կդառնա, որն իր էությունը հաստատել է որպես Գոյի Հրամա՛ն: Գեղեցկությու՛նն է այդ Հրամանի մեջ և Հրամանը, ազատագրելով ոգին մոլորակից, դեպի բարձրագույն ոլորտներ տանող պայծառացում է տալիս:



    - - - - - - -



    130.


    Տիեզերական Մագնիսով շարժի դրված ոգին առնչվում է դրսևորված, հաստատված Տիեզերքը կառուցող մեծ գործունեությանը: Դաշնաձայնությունը տանում է դեպի բարձրագույն ներդաշնակացումը: Ոգին, որը ցանկանում է վերացնել կապը Տիեզերական Մագնիսի հետ, ստեղծելով իր փոքրիկ աշխարհը, նահանջում է դեպի Անսահմանություն տանող ճանապարհից:
    Մարդկային ոգու բոլոր դրսևորումներն արտացոլվում են Տիեզերական Մագնիսականության վրա: Տիեզերական բոլոր դրսևորումները կախված են մեկմեկուց: Բոլոր լուսատուները կախված են փոխադարձ հատկության ձգողականությունից: Հասկացեք, ամեն ինչ կանգուն է մնում Տիեզերքի Մագնիսի շնորհիվ:
    Միտքը համապատասխան գործողություն է ձգում դեպի իրեն: Բարի նախաձեռնությունը ձգում է համապատասխան լուծումներ: Եվ դեպի Տիեզերական Մագնիսականության հոսքը նկրտող ոգուն էլ սպասելիք խրախճա՛նքն է նախատեսված:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #884
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    131.


    Տիեզերական Մագնիսի կազմության ինքնորոշումը Տիեզերքի հաստատող Կամք է կոչվում: Ինքնորոշման որակն ընկած է ամեն ծնունդ առնող գործողության մեջ: Տիեզերական Մագնիսի հոսքի հետ նպատակադրված ստեղծագործումը հաստատում է դեպի բարեշրջումն ուղղված իր կամքը: Այդ պատճառով այդքան տարբեր են դեպի բարեշրջման ընթացքն ուղղված և մագնիսին հակառակ ընթացող ձգտումները: Ինքնորոշումը տանում է դեպի այնքա՜ն անընդունելի աստիճանների և համաշխարհային խնդիրների այնքա՜ն համակցություններ է դնում Տիեզերական Մագնիսի վրա: Շրջանցելով ոչ պիտանի դիմադրությունները, Տիեզերական Մագնիսը կարող է հավաքել բոլոր անպետք համակցությունները, բայց այնքա՜ն մեծ է մագնիսականության կորուստը:
    Բարձրագույն Գիտակցությունն այնքան լարել է մոլորակի ուժերը, բայց ինքնորոշման կազմությունը ոչ միշտ է ներդաշնակվում բարձրագույն ոլորտների ցուցմունքի հետ: Իհարկե, ոլորտների արձանագրություններում Տիեզերական Գիտակցության հաստատումն արտահայտողների այնպիսի քանակություն կա և արձանագրություններում արտահայտված են փոխակերպման այնպիսի հսկայական նվաճումներ, որ Տիեզերքը, հիրավի, մոլորակի սերմն ունի լավագույն էներգիաներում: Դրանով ենք առաջ ընթանում:



    - - - - - - -



    132.


    Ոգու ինքնորոշումը նրա կյանքի ճանապարհի հաստատումն է, և ուժի մեջ է ամփոփված նպատակասլաց առաջընթացը: Լուսատուների հետ առաջ ընթանալու ցանկության արտահայտումը ոգուն ուղի ցույց կտա: Իհարկե, արարքների ցանկությունն ու որակը զուգակցում են ճանապարհի որակը: Եթե մարդիկ հասկանային, թե որքան մեծ է ինքնորոշման ուժը, նկրտում կարտահայտեին դեպի Տիեզերական Մագնիս:
    Երբ հազարամյակների ընթացքում ոգին փնտրում է Լուսատուների գծած իր ուղին, և նրա էությունը ձգտում է ներդաշնակության, ուրեմն Տիեզերական Մագնիսն արձագանքում է, և Տիեզերքն ամենաբարձրագույն համահնչությունն է ստանում: Այդ համահնչություններից ստացվում է տիեզերական ակո՛րդ: Որքան ավելի բարձր է ոլորտը, այնքան ավելի բարձր է ձգողականության ուժը, և այդպես կարելի է գիտակցել Տիեզերական Գիտակցության այդ ուժը: Հզորությունն աճում է ոլորտների հե՛տ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #885
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    133.


    Տիեզերքը պնդում է մարդու գիտակցությանն այն արտահայտված բանաձևը, որը թռչում է տարածության մեջ: Տիեզերքում ամեն ինչ բաղկացած է առաքվող ուժերից և գրավող ուժերից: Եթե հնարավոր լիներ հիմնել շարժման և ձգողության հարաբերականությունը, այդժամ հավասարակշռությունը կարող էր ամենաբարձր մարմիններ առաջարկել: Եթե մարդիկ տեսնեին ճառագայթների բոլոր առաքումները, նրանք կսարսափեին, տեսնելով թե ինչեր չեն ընդունել: Նպատակասլաց ոգին ձգտում է այն առաքումներին: Եվ այնքա՜ն բազմակերպ են էներգիաների առաքված և չընդունված տեսակները:
    Այսպես կոչված նոր էներգիաների ծնունդը ոչ այլ ինչ է, քան առաքված և ձգողական ուժերի համակցումն ու կուտակումը: Առաքվածն ու ընդունվածն իրենց հիմքում միավորման միևնույն սկզբունքն ունեն: Եվ անսահման է դրսևորված աստիճանը, տանող անգիտակից ընկալումից դեպի գիտակցված նկրտումն՝ ընդունելու այն Սկիզբները, որոնցով շնչում է Տիեզերքը:



    - - - - - - -



    134.


    Տիեզերական ձգողականությունն այնքա՜ն հստակորեն է ուղղորդում շարժումը դեպի բարեշրջում: Նպատակասլաց մղումն իր հետևից տանում է այն պարույրը, որը պետք է հանդիպական ուժ բերի: Եվ պարույրի այդ մղումը կախված է տարածական հրից: Տիեզերական ձգողականության արտահայտումը, որոնող ուժին ամրապնդելով դրական մագնիսականության հոսանքով, ծնում է նաև բացասական մագնիսականություն; և միասնական սկիզբը կարելի է գտնել ամբողջ Տիեզերքում: Իրենից մի մեծ հավերժական Օրենք ներկայացնող Տիեզերական Մագնիսն աշխարհին անսահմանափակ ստեղծագործման պատկեր է տալիս: Այդպես աշխարհը կարող է հետևել այդ Օրենքին:
    Բարեշրջման համաշխարհային շարժմանը կարելի է նայել որպես Տիեզերական Մագնիսի հաստատում: Ստեղծագործումը կարող է առաջընթաց ապրել Տիեզերական Մագնիսի հետ միասին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 59 93-ից ԱռաջինԱռաջին ... 94955565758596061626369 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •