User Tag List

Էջ 35 92-ից ԱռաջինԱռաջին ... 253132333435363738394585 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 511 համարից մինչև 525 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #511
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ. "ՀԱՄԱՅՆՔ"

    254.


    Եթե ճանապարհին մի արժեքավոր իր հանդիպեք փոշով ծածկված, դուք նրա կողքով գոռազամտորեն չեք անցնի: Դուք կվերցնեք ձեր գտածը և կմաքրեք վրայի կեղտը: Նմանապես, եթե գտնեք ցեխակոլոլ մի արժեքավոր մարդու, դուք կանգ կառնեք և կսկսեք նրան էլ մաքրել: Համայնքի անդամի պարտքն է հաստատել արդարությունը: Իսկական արժեքները հերքել ուսմունքը չի կարող: Համայնքը չի կարող դատել՝ մերն է այն, թե մերը չէ: Համայնքն ասում է՝ արժեքավոր է այն բարեշրջման համար կամ արժեքավոր չէ: Ամենախիստ ընտրությունն ըստ էության է կատարվում: Խստիվ նպատակահարմարությունը պարտադրում է պահպանել իսկական գանձերը: Արժեքների պաշտպանության համար ժամանակ մի կորցրեք: Ամեն ժամ հաշիվ է: Եվ դեն նետեք անորոշության խոսքերը: Եվ ամեն արժեք ձեզ համար նավի առագաստի է նման:
    Ձեր առջև հստակորեն կեղտի մեջ են նետված մեծ արժեքներ: Հստակորեն ոտնահարվում են դեպի Համաշխարհային Համայնք տանող ուղիները: Յուրաքանչյուր ոք կարող է տանել ամենամեծ դժբախտությունը, եթե վստահ է Համայնքի Դետքի վրա: Պետք է պահպանել այդ վստահությունը, հակառակ դեպքում՝ վե՛րջ ամենին:
    Ճիշտ այնպես, ինչպես մաքրում եք ձեր գտած խղճուկ ադամանդը, այդպես էլ մաքրեք կեղտը մեծ աշխատավորների երեսից:



    - - - - - - -



    255.


    Չգիտեցողների հետ վեճը մի աջակցեք: Եթե գիտեք զրուցակցի անմեղսագիտակության մասին, ակնհայտ լռություն պահպանեք: Ձեր իմացությունը հաստատեք լռությամբ: Օտարամիտ մարդիկ ձեր հայացքը չեն մթագնի: Ձեր երիտասարդ մտերիմներին սովորեցրեք լռել, եթե դեպի գիտակցություն տանող կամուրջ չկա գցված: Սովորեցրեք նրանց միայն մեկ անգամ թափահարել սուրը՝ եթե վիրավորանքի նետ թռչի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (21.05.2019)

  3. #512
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    256.


    Մռնչոցը պետք է առանց սասանվելու լսել: Պետք է հասկանալ, թե որտեղ է մռնչոցի աղբյուրը: Ականջը պետք է տարբերի վագրի մռնչոցը հաղթանակի կանչից: Աղաղակների պատառիկները պետք է գնահատել մարդկային լարված գիտակցությամբ, այդ աղմկոտ գետը պետք է անցնել: Կանչերի աղմուկի մեջ ճանապարհի գինն ավելի բարձր է, քան միայնության շեփորը:



    - - - - - - -



    257.


    Հիվանդությունների դրսևորումը կարելի է հասկանալ որպես համամարդկային նյութի ներարկումներ: Հստակորեն աչքի է ընկնում, որ զարգացած գիտակցություն ունեցող մարդիկ հաճախ են հիվանդանում: Գլխացավը, աչքերի, ատամների և վերջույթների հիվանդությունները պատկանում են հոգեկան ոլորտներին: Դուք այդ վաղուց եք լսել: Քաղցկեղը, թոքախտը, լյարդի և փայծաղի հիվանդությունները, ինչպես նաև սրտի լայնացումը՝ այդ ամենը կախված է հոգեկան կենտրոնների անհավասարակշռվածությունից: Միայն հոգեկան էներգիայի կիրառումը կարող է պաշտպանել լավագույն մարդկանց: Հակառակ դեպքում նրանք, սպունգների նման, ներծծում են մարդկության անկարգությունները:
    Իզուր չենք հորդորում հոգեկան էներգիան գիտակցելու վրա՝ եկե՛լ է ժամանակը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (22.05.2019)

  5. #513
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    258.


    Մեկ անգամ ևս դառնանք դեպի Պատրանքի մտախաբությունը: Հստակորեն, ակնհայտորեն ձեր առջև կհառնի մարդկության վրա աշխատանքի ապարդյունությունը: Որքա՜ն ակնհայտ են փոխադարձ նվաստացման ուրվագծերը: Որքա՜ն ակնհայտ են սուտն ու երեսպաշտությունը: Որքա՜ն խեղդող է տգիտությունը և մահացու է անկյալությունը: Պատրանքի այդ ակնհայտությունը ծածկում է իրականության հորիզոնը: Բայց իրականությունը գալիս է Մայտրեյայի սպիտակ փղի նման: Երբ սուտն ու ինքնահավանությունը կարծես թե գերիշխում են, հատկապես այդ ժամանակ ի կատար է ածվում բարեշրջման մեծ պտույտը: Գիշերվա մեջ բամբասողը մութը կհեռանա:
    Որքան ավելի ուժեղ է որոտը, այնքան ավելի ուժեղ է եղել կայծակը: Բոլորը պնդում են՝ Նոր Դարը գալիս է ամպրոպի և կայծակի մեջ: Կայծակի համար դրական և բացասական էներգիաներ են հարկավոր: Եթե Պատրանքը բացասական ակնհայտություն չցուցաբերի, ինչպե՞ս ուրեմն կշողա դրական իրականության շեղբը:
    Ասենք կարճ՝ մոլորակի վրա երբեք վեր չի բարձրացել համագործակցության մասին միտքն, ինչպես այժմ:
    Դուք կտեսնեք բոլոր մտապատրանքները և կգիտենաք Համաշխարհային համագործակցության մոտենալու աներկբայելի իրականությունը: Փոխներգործության ուժը պետք է մեծ լինի: Կայծակի մուրճի փայլքը պետք է լինի շլացուցիչ, և որոտն էլ պետք է խլացնի: Ամեն մի ակնհայտություն պետք է ծառայի աներկբայելի իրականությանը:
    Թող ձեր մտերիմները պայծառեցնեն իրենց գիտակցությունն իրականության կայծակով: Այլևս չենք շրջվի դեպի Պատրանքի մտախաբությունը և չենք երազի հագեցնել մեր ծարավը պատրանքային լճերում: Բարեշրջումն անխուսափելի է: Աներկբայության գիտակցությունը կլուսավորի՛ ձեր ուղին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #514
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    259.


    Կհարցնեն՝ ինչպե՞ս անվանել Ուսմունքի մեթոդը: - Ուղիների հայտնաբերման մեթոդ: Հաջորդը համարեք կենտրոնների հայտնաբերումը: Զգացողությունը պետք է հուշի, թե որքան հոգատարորեն է պետք պաշտպանել անհատականությունը: Ամենից քիչ պիտանի է սովորական դասախոսությունների համակարգը:
    Կարող են լինել կոչեր դեպի մեծաքանակություն, բայց կառուցումը տեղի է ունենում անհատական զրույցներով: Մեր Ուսուցիչներըց մեկը միայն սկսում էր նախադասությունը, իսկ միտքն ավարտելը թողնում էր աշակերտին: Այդպես Նա կարգավորում էր ազատ համամտածողությունը:
    Մոտեցման ազատության սկզբունքը, դատողության և աշխատանքի ազատության սկզբունքը պետք է պահպանված լինի: Սկզբնական ծանրության երևույթը միայն որպես անկատարյալության հատկանիշ է ծառայում: Իմաստության դրսևորման ամրապնդումը տեսանելի կլինի իմացության ուրվանշված պատկերը շրջապատող հաստատուն ուղենիշներում:
    Բացելով ճիշտ դուռը, ճիշտ ուղղություն կտանք:



    - - - - - - -



    260.


    Ամրապնդենք արդարությունը: Ամեն մեկն իր աշխատավարձը կստանա: Վայրագը, համարձակը, վախկոտը, ալարկոտը՝ բոլորը վարձի հետևից կգան: Հանքստացրեք նրանց, լվացեք և ցույց տվեք մուտքը: Ով կհասկանա՝ կթակի:
    Ուսուցիչը զգում է, վահանը շիկանում է: Տեղի է ունենում պատգամված հեքիաթի մարմնավորումը: Երկրի վրայով անցնում են խորհրդաննիշներ ու նախանշաններ, միայն խուլը չի սթափվի: Ես զգում եմ գեղեցկությունը: Ուսմունքը դրսևորված է հատուկ ճանապարհով, նույնպես միասնական, բայց չկրկնված, դեպի նույն ուղին, բայց նոր թռիչքի մեջ, հստակ և անտեսանելի: Այդպես կարելի է սահմանել Նոր Աշխարհի աստիճանը:
    Երբ տունը վառվում էր, մարդիկ դեռ զառ էինք խաղում և հրդեհի ծուխն ընդունում էին որպես ծուխ օջախի:
    Հաշվեք ժամերը, քանզի այժմ չի կարելի այլևս օրերը հաշվել: Մի՞թե չեք լսում, թե ինչ աղմուկ է ալի՛քը բարձրացրել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #515
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    261.


    Ամեն համագործակցության կյանքում լինում է իրավիճակ, երբ մեկ ուղղությամբ զարգացումը կարող է վնասել հետևանքին: Այդ դեպքում ղեկավարը պետք է գտնի նոր, բավականաչափ լայն խնդիրների ճանապարհ, որպեսզի կլանի տարաձայնությունները: Չանվանենք տարաձայնությունները մրցույթ կամ տանք ավելի վատ անուններ: Վտանգավոր նեղուցներ նավերը մենակ են մտնում, նմանապես համայնքի զարգացման մեջ էլ կարող են անհրաժեշտություններ լինել մասնակիցների շարժումը մասնատելու համար: Հնարավոր վնասի փոխարեն կարող է նոր շրջանների տիրապետում ստացվել: Երբ ուռճանում են մկանները, կարողացեք էներգիան դուրս թողնել: Եթե չկանխատեսենք շարժման նեղվածքը, ուրեմն անհամաձայնություններն ապահովված են:
    Խնդիրների բազմազանության երևույթն անհրաժեշտ է, հակառակ դեպքում կբախվեն աճող գիտակցության ուժերը: Ղեկավարից է կախված օգտակար ուժերը կարիճներով լի ամանի չվերածելը: Բարեբախտաբար այնքան շատ են հերթական խնդիրները, որ դժվար չէ ուղղել ուժերն անհապաղ հանձնարարությունների վրա: Հաճախ ուժերի աճը խառնում են հակամարտության հետ: Հաճախ, հնարավորությունների հանգիստ օգտագործման փոխարեն, բորբոքում են ատելության մոխիրը:
    Խորհուրդ եմ տալիս բոլոր համագործակցություններին աչքիթողի չանել այդ հոգեբանական պահը և ժամանակին նոր հանձնարարտություններ տալ: Զգում եմ, թե ամենապրակտիկ մեթոդներով հաղթանակը երաշխավորելու դեպքում ինչպես կարելի է խուսափել բարդություններից: Իրականության ուսմունքը պետք է համապատասխանի բարեշրջման ընթացքի բարդության ծավալին: Նոր համաշխարհային կառույցների դրսևորումը պետք է հաստատուն կերպով լինի պաշտպանված:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #516
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    262.


    Տխրությամբ ենք նայում արժանապատիվ խոսքեր չկազմողներին: Ահա կար ևս մեկ ժամ ամրապնդվելու համար, բայց ուրվականները շղարշեցին իրականությունը, և հնարավորությունը հեռացավ: Որտե՞ղ ուրեմն, ո՞ր ճանապարհի վրա կհանդիպեք լրաբերին: Քանի՞ ծովեր կանցնեք, որպեսզի լրացնեք մեկ չլսած խոսք: Ինչպե՞ս հետ վերադարձնել բաց թողնված հնարավորությունը: Անտեր մնացած տան նման կանգնած են չկիրառված մտքե՛րը: Բռնկվեց արտասովոր լույսը, բայց նրան սեղանի մոմի տեղ դրեցին: Արտասովորի ճանապարհի հանդեպ նպատակասլացությունն ընդունեցին սովորական ապուրի պես: Այժմ ստիպված ենք փնտրել և թակել: Ոչ ոք չի օգնի, քանզի պատճառը հետևանք է ծնել:
    Մատնացույց արեք մտերիմներին, որպեսզի զգոն, բազեի նման, հետևեն հնարավորությունների կայծերին: Ժամանակ գտեք յուրացնել, որ լրաբերը գալիս է անսպասելի, որ բավարարվածությունը գոցում է աչքերը: Հիրավի, ամեն բաց թողնված լուր ծանր բեռ է դառնում, հետևաբար հնչեք ժամանակին:
    Ոչ ոք չի ասի՝ վատ ընդունեք առաջին լրաբերին, որպեսզի երկրորդն ավելի շուտ տեղ հասնի: Աշխարհը մի հույս ունի, թե ինչպես շրջանցի արտասովորը և մոխրի տակ ծածկի նոր գիտակցության գալստյան լուրը:
    Գտե՛ք արժանի խոսքեր:



    - - - - - - -



    263.


    Փորձություն և զրկանք: Որքա՜ն հանդիսավոր և վերամբարձ են զարդարում մարդիկ այս հասկացությունները: Բայց դուք գիտեք, որ փորձությունը որակի լավացումն է և զրկանքը՝ հնարավորությունների ձեռքբերումը: Փորձարկելով ինքնիրեն, մարդը ճանաչում է նյութի իրեն անհայտ հատկությունները: Մարդը զրկվում է տգիտությունից և դրանով իր համար նոր հնարավորություններ է բացահայտում: Որտեղ տգիտության համար հուսալքությունն է, այնտեղ ճանաչման համար ցնծության գալուստն է:
    Կասեն՝ հանուն համայնքի մենք հրաժարվեցինք ուրախություններից: Պատասխանեք՝ որքա՜ն գերեզմանական է ձեր համայնքը, եթե պասուց յուղի վրա է եփված: Որքա՜ն արցունքաբեր և հուսահատ են զրկանքերը: Ինչպե՜ս են լպստում նրանք լեզուներն արգելված անուշեղենի վրա:
    Զրկանքների երևույթն անծանոթ է Մեզ, քանզի պարունակելիությունը բացառում է զրկանքը: Մեր Ուսմունքն աշխարհը պատկերացնում է հարուստ, ուրախ և բավարարված: Ոչ մի տեղ նշված չեն ճգնավորական շղթաներն ու խարազանումը: Ինչպես գանձերով լի նավ, սլանում է հիշյալ համայնքը: Վառ փայլում է նյութի անհամար հատկությունների ճանաչումը: Անցած օրվա նյութը զգեստավորվում է շողափայլ էներգիայի հանդերձով, որը նոր անվանման կարիք չունի, բայց ներթափանցում է բոլոր տարածքները և թրթռում է մարդկության բերկրանքի ծիածանով:
    Ուրեմն ու՞ր տարրալուծվեցին զրկանքներն ու մռայլ փորձությունները, երբ նյութի մեկ էլեկտրոն ընդամենը կարող է երանության մի ամբողջ հեղեղ սփռել:
    Հաշվե՛ք նոր որոշումների մոտենալու ժամերը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #517
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    264.


    Հեռանալուց առաջ ընդունեք մի փոքրիկ հուշաքարտ. ճամփորդներին այն նեղություն չի պատճառի: Գիտենալով աշխատակիցներ գտնելու տեղերը, դուք երբեք միայնակ չեք մնա: Անմիտ բան կլիներ աշխատակիցներին անտեղյակության մեջ թողնելը: Ի՞նչն է ստիպում օտար մարդկանց չհավատալ Մեր Համայնքի հետ շփմանը: Կամ կատարյալ տգիտությունը, կամ նախանձը: Նրանք ցանակնում են մուտքի իրավունք ունենալ դեպի Կենտրոնական Ապարատ, չունենալով որևէ պատկերացում, թե ինչպես նրանից օգտվել, և չմտածելով անգամ, թե որքան պատասխանատու բան է Էներգիայի Աղբյուրին մոտենալը: Կյանքի Ուսմունքի հաստատումը թույլ է տալիս մոտենալ ամենավտանգավոր լծակներին: Բայց առանց պրակտիկ փորձի ոչ մի բացատրություն չի օգնի:
    Այժմ, ինչպե՞ս կարելի է ընդարձակել գիտակցությունը, եթե գործադրված չէ անցյալի փորձը: Իհարկե, կարող է պայծառացում լինել, բայց հազվադեպ լինելու պատճառով այդ դեպքը չենք հաշվառում: Բայց փորձնական ճանաչումը նույնպես պետք է դուրս հրահրել, հակառակ դեպքում այն խարխափելու է չկայացած փորձերի փաթիլների նման: Առօրեականության միապաղաղության մեջ միայն քչերն են զգում Տիեզերքի իրական լինելը: Ծնունդների, հիվանդությունների, դառնությունների և և մահերի այդ ամբողջ գրերի մեջ միայն քչերը կգտնեն անսկիզբ և անվերջ ճանապարհի գիրը: Ինչպե՞ս սովյալին ասել հավերժության մասին: Ելնելով ներկա վիճակից, նա հավերժական սով կպատկերացնի: Ո՞վ ուրեմն և որտե՞ղ, սկզբում պոկելով հացի մի կտոր, կտանի դեպի հավերժություն: Երկրի Հացը և Իմացությունը դրսևորված են միայն համագործակցության մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #518
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    265.


    Երբ որոշված է ուղղությունը, երբ ստուգված է գիտակցությունը, երբ ծանրութեթև է արված վճռականությունը, այդ ժամանակ պետք է աստիճանն արտահայտող խոսք գտնել: Լույս-ուժը այրում է մութը, այդպես ձևավորվեց ընթացիկ եռամյակը: Բայց եռամյակների մեջ ավարտվեց պայծառացման յոթնամյակը: Նույնքան կարճ կարելի է սահմանել նաև նոր յոթնամյակը՝ նրա անունն է պայքար: Պայքար լիակատար գիտակցությամբ, առանց նահանջի վճռականության ներքո:
    Դուք գիտեք, որ օրգանիզմը վերականգնվում է ամեն յոթնամյակ հետո, նույնպիսի փուլեր կարելի է դիտարկել նաև գործողություններում: Նշված պայքարն այժմ նոր իմաստ է ստանալու: Մարդկությունն աղաղակել է տգիտության մեջ մնալու անհնարության մասին: Որպես միակ դուռ շարժման համար մնացել է համայնքը: Թող որ համայնքի մեկնաբանումները բազմատարբեր են, բայց նրանց հունը մեկն է: Հեռանալով հին ափից, մարդկությունն, անխուսափելիորեն, կհասնի Նոր Աշխարհի մատնացույց արված այն նույն բարեշրջական, ուղղաբերձ ժայռին: Միայն կույրերը չեն նկատում բարեշրջման հայտանիշների անլսելի արագացումը: Կյանքի ամեն բնագավառ մատնացույց է անում հասկացությունների զարգացումը: Ժամկետների դրսևորումները հաստատված են ոչ թե գաղտնի լաբորատորիաներում, այլ ամենօրյա կյանքի մեջ: Համաշխարհային էներեգիայի ամբողջ մրրկասյուներ լուսավորում են ապագա ուղին: Էներգիայի նման դրսևորումն, իհարկե, աջակցված է բոլոր էլեմենտների կողմից: Ձգտումը դեպի բարեշրջում բոլորին կստիպի վեր կենալ աշխարհների պայքարի համար:
    Խաղաղ շինարարության գալստյան մասին խոսողները ժամկետներ չգիտեն: Պայքարը համապատասխանում է տիեզերական հոսքին:
    Նոր Աշխարհի արշալույսին հանգիստ ժամեր մի փնտրեք: Ճանապահից առաջ ցանկանում ենք տալ ձեզ մագնիս, որպես նյութի առայժմ թաքնված հատկությունների ուսումնասիրման նշան: Կտանք նաև եկնաքարի մի կտոր, որի մեջ ամփոփված է Մորի մետաղը: Այդ բեկորը կհիշեցնի ձեզ հիմնական էներգիան ուսումնասիրելու մասին, մեծ "Աումի" մասին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (28.05.2019)

  12. #519
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    266.


    Մենք խնամքով ենք վերաբերվում ձեր նպատակասլացությանը և Մեր հանդեպ էլ նույն զգոնությունն ենք սպասում:
    Մենք պաշտպանում ենք ձեզ բոլոր ուղիների վրա և կարող ենք նույն հոգատարությունը սպասել:
    Որտեղ կարող է լինել համագործակցության գոնե հակում, այնտեղ անպատեհ է մերժումը: Առողջ գիտակցությունը հստակորտեն տարբերում է բարեկամներին:
    Մեր սովորույթներում սահմանված է մերժելուց առաջ սպառել բոլոր փաստարկները:
    Չեմ տեսնում կոոպերացիայի խոչընդոտներ, բայց կարող ենք տասը նոր խմբավորումներ կազմել: Չէ՞ որ Համաշխարհային Համագործակցության գիտակցությունը պետք է աճի: Տգիտության համառությունը խոչընդոտ չի կարող լինել:
    Ձեր գրքերը շարված են Մեր պահոցներում: Այդպիսի՞ն է արդյոք Մեր գրքերի վիճակը ձեր մոտ: Մենք կարող ենք պատմել ձեր գրքերի բովանդակությունը: Կարդացե՞լ եք դուք արդյոք Մեր գրքերը:
    Իմացությունը Մենք դնում ենք Համայնքի հիմքում, առանց այն սահմանափակելու: Փորձն ու բարյացկամությունը ենթադրում ենք Համայնքի հիմքում: Մենք լավագույն պայմաններ ենք դրսևորում բարեկամների առաջադիմելու համար: Կճանաչենք ձեր մտադրությունները Մեր հանդեպ:



    - - - - - - -



    267.


    Երկու ծովագնաց նավաբեկման էին ենթարկվել և ընկել էին մի ամայի կղզի: Երկուսն էլ հազիվ չէին վախճանվել ցրտից ու սարսափից, քանզի համարել էին իրենց հավերժ աշխարհից կտրված: Մի նավ փրկել էր նրանց: Եվ կղզու վրա մի հաստատուն փարոս էին կառուցել: Եվ նույն այդ ծովագնացները մնացին փարոսի ներքո, որպեսզի ծառայեն զոհերի փրկությանը: Այժմ նրանց տրամադրությունը փոխվել էր: Նրանք երջանիկ էին, որ փրկարար լույս են տալիս և այլևս իրենց աշխարհից կտրված չէին զգում: Նշանակում է, աշխարհի հետ շփման մեջ լինելու և ուրիշներին օգտակար լինեու գիտակցությունը կատարելապես փոխակերպում է մարդկանց: Ընդհանուր գործը հաջողության գրավականն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (29.05.2019)

  14. #520
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    268.


    Կենդանի է նա, ով ցանկանում է ապրել: Զարմանալի է դիմակայությունը վտանգի աճին, երբ պարզ է կյանքի իմաստը: Միայն անհոգի կարգադրություններով ոչ ոք չի կարող կայունանալ: Բռնությունը մնացուկ է: Պետք է ձգտել այլ գործող չափանիշների: Էներգիաների ուսումնասիրությունը ցույց կտա, թե որքան նրբագույն հնարավորություններ են տրամադրված մարդկությանը: Բայց հարկ է հիշել, որ ամենազարհուրելի պայթյունները կարող են տեղի ունենալ ընդամենը մեկ շփումից կամ ցնցումից՝ այդպես լինում է ամենակոպիտ պայթուցիկ նյութերի հետ: Ի՞նչ ասել ուրեմն ամենահզոր, նրբագույն էներգիաների մասին: Միտքը՝ նման հաշվի չառնված ուժերի թվում է:



    - - - - - - -



    269.


    Կյանքն ամրապնդվելու է ոչ թե մեխանիկայով, այլ համակեցության գաղափարներով: Բնակավայրին միացած մարդը չի կարող բոլոր հարևանների թշնամին լինել: Պետք է հիմնվեն բարի հարաբերություններ, բայց միայն համագործակցությունը կբերի գործուն բարիքի: Պետք է գիտակից փոխանակություն կիրառել՝ այդպես կհասնենք նրան, ինչը կոոպերատիվ է կոչվում: Բայց ամուր չի լինի կոոպերացիան, եթե նրա հիմքում ընկած լինի թաքուցումն ու շահախնդրությունը: Վստահությունն անհրաժեշտ է: Վստահության վրա հիմնված ընկերակցությունը կոոպերատիվի սկզբնական ձևն է եղել: Իհարկե, ամեն ինչ պետք է կատարելագործվի: Այդպես, այն ժամանակներից ի վեր գիտությունն այնքան նոր նվաճումներ է տվել, որ համայնքը կարող է ոչ միայն գործնական, այլև սրտակից դառնալ: Կենդանի Բարոյականությունը մուտք կգործի որպես ամրապնդող սկիզբ:



    - - - - - - -



    270.


    Պետք է ամրապնդել մեկմեկու: Կարող է մի ամբողջ գիտություն հիմնվել, որպեսզի բացատրենք էներգիաների ազդեցությունը: Ինքը հոգեկան էներգիան, որ ներհատուկ է ամեն մարդու, հիգիենայի կարիք ունի: Պետք չէ դրա տակ ինչ-որ գերբնական բաներ ենթադրել, նոր կյանքը ճանաչում է բնական էությանն իր ամբողջ անսահմանությամբ: Հետևաբար պետք է լուսավոր և հստակ առնչվել համայնքի, որպես աշխարհի հիմքի հաստատմանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (30.05.2019)

  16. #521
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    271.


    Կոոպերատիվը կրպակ չէ, այլ մշակույթային հաստատություն: Այնտեղ կարող է առևտուր էլ լինել, բայց նրա հիմքը պետք է լուսավորչական լինի: Միայն այդպիսի ուղղվածության դեպքում կոոպերացիան կարելի է համադրել նոր կյանքի հետ: Հեշտ չէ այդպիսի միավորումը, մարդիկ սովոր են առևտուրը միացնել շահասիրության հետ: Այդպիսի մոլորությունն արմատախիլ անելը դժվար է: Բայց հարկ է անհապաղ, դպրոցական լուսավորչության միջոցով բացատրել առողջ փոխանակության իմաստը: Աշխատավարձը շահամոլություն չէ: Վարձն աշխատանքի համար ոճրագործություն չէ: Կարելի է տեսնել, որ աշխատանքը միասնական արդարացի արժեք է: Այդպես, Խաղախության և Լուսավորչության դրոշի տակ, առանց ցնցումների և ամաչելու ամեն ինչ կարելի է բացատրել:



    - - - - - - -



    272.


    Խաղաղությունը համագործակցության պսակն է: Գիտենք բազմաթիվ համանշանակ հասկացություններ՝ համագործակցություն, ընկերակցություն, համայնք, կոոպերատիվ, - այն ամենասրտառուչ միավորիչ հիմքերը, որոնք ասես փարոս լինեն մթնում: Մարդիկ ոչ թե պետք է վախենան իրենց մտերիմների երջանկության մասին մտածելիս, այլ պետք է ուրախանան, քանզի մերձավորի երջանկությունը մեր երջանկությունն է: Մեծագործները չեն լքում Երկիրը, քանի տառապանքներն ապաքինված չեն: Ամբողջ համագործակցությունը հեշտությամբ կարող է բուժել ընկերոջ վերքերը՝ միայն թե պետք է զարգացնել հանուն բարիքի գործելու մտածողության արվեստը: Եվ դա հեշտ չէ հոգսերի առօրեայում: Բայց մեծագործների օրինակները կարող են խրախուսել և ներարկել նոր ուժեր:



    - - - - - - -



    273.


    Որքա՞ն տառապանքներ պետք է կրի մարդկությունը, մինչև կկռահի միասնության օգտի մասին: Ամենակործանիչ ուժերն ուղղված են, որպեսզի մթագնեն միասնության ծիլերը: Ամեն համախմբող անձամբ վտանգի է ենթարկվում: Ամեն խաղաղարար պախարակվում է: Ամեն աշխատավոր ծաղրի առարկա է դառնում: Ամեն շինարար խելակորույս է անվանվում: Այդպես քայքայման ծառաները ջանում են Երկրի երեսից ջնջել Լուսավորության դրոշը: Թշնամության մեջ անհնար է աշխատանքը: Ատելության պոռթկումների մեջ անիմաստ է կառուցումը: Համագործակցությունը պայքարում է մարդատյացության հետ:
    Պահպանենք հիշողության մեջ այդ հինավուրց Պատգամները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.06.2019)

  18. #522
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    274.


    Կարո՞ղ են արդյոք համայնքում լինել կանանց, տղամարդկանց և երեխաների համագործակցություններ: Իհարկե, կարող են: Իսկական համագործակցությունը կարող է բաժանվել տարիքի, սեռի, զբաղմունքների և մտքի բազմաթիվ հատկանիշների: Պետք է, որպեսզի այդպիսի ճյուղերն աճեն առողջ և ոչ միայն չխանգարեն մարդկանց նկրտումներին, այլև օգնեն իրար; որպեսզի օգնությունը կամավոր լինի: Հարկ է աջակցել ամեն գիտակից միավորման: Հատկապես, երբ համագործակցությունները տարատեսակ են, այդ դեպքում առավելապես հնարավոր են ծաղկունքները: Ոչ թե շղթաներ ենք հագնում, այլ լայնացնում ենք հորիզոնը: Թող երեխաները յուրացնեն ամենախոր հանձնարարությունները: Թող կանայք բարձր կրեն վստահված Դրոշը: Թող տղամարդիկ ուրախացնեն մեզ Քաղաքի կառուցմամբ: Այդպես անցողիկի վրա կդրսևորվեն Հավերժության նշանները:



    - - - - - - -



    275.


    Իսկ երբ բարդանան հաշվարկները և խավարի Անսահմանությունը, այդժամ նորից կվերհիշեն սրտից սիրտ ընկած ամենապարզ կամուրջը՝ այդպիսին է համագործակցության, համայնքի և միասնության օրենքը:





    = = = = = = =


    Աշխատավոր, դողու՞մ, թե լայնանում է գիտակցությունը քո,
    երբ էներգիան փոխակերպվում է
    լույսի օվկիանոսի՛:
    Աշխատավոր, զարհուրու՞մ, թե ցնծում է սիրտը քո,
    երբ քո առջև հառնում է
    Հավերժությու՛նը:



    = = = = = = =





    ՎԵՐՋ "ՀԱՄԱՅՆՔ" ԳՐՔԻ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (02.06.2019)

  20. #523
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ
    ՆՇԱՆՆԵՐԸ



    ԳԻՐՔ ՉՈՐՐՐՈՐԴ




    1929





    =========


    Մեծարգո Մահաթման, որ տվեց "Կոչ", "Պայծառացում" և
    "Համայնք" գրքերը, փոխանցել է Հրեղեն Յոգայի շատ խորհուրդներ
    ու նշաններ: Այդ պրակտիկ ցուցմունքները մենք հավաքել ենք
    ի հօգուտ գիտելիքներ որոնողների:

    Սանսկրիտը և Ձեն զ'Արը երանգ են տալիս շարադրությանը
    և ոչ միշտ են համարժեքներ գտնում ուրիշ լեզուներում:
    Եվ սակայն, չնայած դրան, արտահայտությունների
    նշանակությունը պահպանված է ճշգրիտ, և
    ժամանակակից կյանքին մասնակիցներն
    ուշադրությամբ կընթերցեն
    դարերի փորձից եկող
    այս իմաստուն
    Ուսմունքը:

    ==




    ՆԱԽԱԲԱՆ


    Յոգան, որպես բարձրագույն կապ տիեզերական նվաճումների հետ, գոյություն է ունեցել ի սկզբանէ: Ամեն ուսմունք պարունակում է իր յոգան, որը կիրառելի է բարեշրջման տվյալ աստիճանի համար: Յոգաներն իրար չեն հերքում: Որպես մեկ ծառի ճյուղեր, նրանք լայնացնում են ստվերը և զովություն են տալիս շոգից տանջահար եղած ճամփորդին: Տոգորված նոր ուժերով, ճամփորդը կշարունակի ճանապարհը: Նա չխլեց օտար ոչինչ, նա չաղավաղեց նկրտումները, նա ընդունեց տարածության երանության արտահայտումը, նա ազատություն տվեց նախասահմանված ուժերին, նա տեր դարձավ իր միակ ունեցվածքին:

    Մի՛ խուսափեք Յոգայի ուժերից, այլ որպես լույս տարեք դրանք դեպի չգիտակցված աշխատանքի աղջամուղջ: Ապագայի համար մենք արթնանում ենք քնից: Ապագայի համար մենք վերանորոգում ենք ծածկոցները: Ապագայի համար սնվում ենք: Ապագայի համար նկրտում ենք մտքով: Ապագայի համար կուտակում ենք ուժերը: Սկզբում կկիրառենք կյանքի խորհուրդները, իսկ հետո կարտասանենք մոտակա օրերի Յոգայի անունը:

    Մենք կլսենք հրի տարերքի քայլերը, բայց այլևս պատրաստ կլինենք կառավարել բոցի ալիքները: Հետևաբար մենք ողջունում ենք ավագ Ռաջա Յոգան և գալիք Հրեղեն Յոգան ենք հաստատում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (02.06.2019)

  22. #524
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.


    Կհարցնեն՝ կարո՞ղ է արդյոք Մայտրեյայի ժամանակը դարաշրջան կազմել: Ասացեք՝ եթե խաչակիրների արշավանքներն ամբողջ դարաշրջան են տվել, ուրեմն, իհարկե, Մայտրեյայի դարաշրջանը հազար անգամ ավելի նշանակալի է: Այդ գիտակցությամբ է պետք ընթանալ:



    - - - - - - -



    2.


    Մարդիկ չեն հասկանում, թե ինչ է նշանակում Աստված և Բոդհիսաթվա: Ինչպես կույրերն են հարցնում՝ իսկ ինչպիսի՞ն է լույսը: Բայց մարդիկ խոսքեր անգամ չունեն լույսի որակները նկարագրելու համար, չնայած ամեն օր տեսնում են այն: Մարդիկ այնքան են վախենում արտասովորից, որ լույսի սահմանները խառնել են մթի հետ: Նրանց համար ամենից հեշտ է պատկերացնել, որ Աստծո ապարանքը գտնվում է ամենամեծ աստղի վրա: Հակառակ դեպքում նրանց Աստված կմնա առանց բնակավայրի: Անհամաչափելիության երևույթը նրանց ստիպում է նսեմացնել գոյը:



    - - - - - - -



    3.


    Հաճախ զարմանում եք, թե ինչու՞ հարցի պատասխանը չեմ տալիս: Պետք է գիտենալ, որ հաճախ մտքի նետերը խոցում են պատասխանի առարկային: Պատկերացրեք անդունդի վրա գցած պարանով անցնող ճամփորդի: Արդյո՞ք իմաստուն կլիներ սկսել նրան կանչել: Կանչը կարող է խախտել նրա հավասարակշռությունը: Այդ պատճառով առանց անհապաղ կարիքի ավելի լավ է անուններ քիչ հիշատակել: Անհրաժեշտ բան է անձնական անուններից օգտվել կարողանալը: Անունն արտասանելու կարողությունը պետք է նման լինի տարածության մեջ մուրճի հարվածի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  23. #525
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4.


    Հասարակ մարդկանց համար հասարակ խոսքերի վերաբերյալ պետք է հիշել, որ հասարակ մարդիկ կարիք ունեն փոքր բաժիններով դեղամիջոցների: Օրենքը նույնն է վերից մինչև վար: Այդ պատճառով հասարակ մարդիկ լավագույն տարածողներն են:



    - - - - - - -



    5.


    Անոթների լայնացումը բնորոշ է գիտակցության աճի համար, և տեխնիկական եղանակով դա պետք է պաշտպանված լինի արևահյուսակի վրա արևի ճնշումից: Չմոռանանք, թե հնում քրմուհիներն ինչպես էին պաշտպանվում արևից: Նրանք կրում էին լիտիում մետաղից կոփված մոմապատ կրծքապանակ, իսկ մոմի հալչելը մատնացույց էր անում ջերմաստիճանի անթույլատրելիությունը: Բացի ձեռքերը ջուրը մտցնելը թույլատրվում է նաև ոտքերը ջուրը մտցնել: Սառը լոգանքը կարող է ճառագայթներից ոչ պակաս վնասակար լինել:



    - - - - - - -



    6.


    Կարելի է մտովի այցելել տարբեր մոլորակներ: Այդպես է մտադրվում գալիք փուլը, երբ գիտակցությունը չպետք է կապված լինի մեկ մոլորակի: Եթե այժմ մենք մտովի անցնում ենք մեկ աշխարհամասից մյուսը, ուրեմն նույն սկզբունքը կարող է միջմոլորակային էլ լինել: Ուսուցիչն առաջարկում է ուրախանալ ոգու ամեն նվաճմանը: Մոլորակների միջև ընկած ուղին անցնելն ավելի բարդ չէ, քան մարմնի և աստրալի միջև ընկած սահմանի գիտակցումը; ավելի բարդ չէ, քան մտքի գիտակցումը և ձգտումը դեպի լուսատուները: Միայն դեպի միջմոլորակայնությունը ձգտման դեպքում կարելի է հույս դնել մարդկության բարեշրջման վրա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 35 92-ից ԱռաջինԱռաջին ... 253132333435363738394585 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •