136.
Եթե գոյություն ունի պայծառատեսություն և պայծառալսողություն, ուրեմն պետք է լինի նաև պայծառահոտառություն։ Իհարկե, հոգեկան էներգիայի դրսևորման մեջ այն առանձնահատուկ նշանակություն ունի. էներգիան ոչ միայն կուտակվում է հոտի մեջ, այլև հրահրում է այն ջղաձգային շնչառությունը, որի մասին արդեն հիշատակել եմ։ Ուսանելի է վերհիշել, թե ինչ տարօրինակ կերպով էր վերափոխվում անմիտ արարողությունների վերածված հինավուրց իմաստությունը։ Երբ կարդում եք Եգիպտոսի, Չինաստանի և այլ հին ժողովուրդների՝ հոտ քաշելու և ներշնչելու միջոցով ողջունելու սովորույթի մասին, դժվար է դրա մեջ ճանաչել անհետացող ռասաներից մնացած հոգեկան էներգիայի պահպանման մասին հիշողությունը։ Բայց նույնիսկ այժմ էլ բաց զգայիմացությունը ցույց է տալիս շրջապատող մթնոլորտի էությունը։ Դա հոտի հարցը չէ, ոչ, այլ հենց էության։
- - - - - - -
137.
Ստույգ հայտնի է, որ որոշ բուրմունքներ ջղի ելանցքի մոտ՝ մաշկի մակերևույթին հոգեկան էներգիայի լարում են հրահրում։ Վարդերի որոշ տեսակներ և Աշխարհի Մոր ձեզ հայտնի բալասանի բաղադրիչները օգտակար են դրա համար։ Բալասանի բարերար ազդեցությունն ինքը կրկնապատկվում է հոգեկան էներգիայի հրահրմամբ։ Հետևաբար մաշկային հիվանդությունների տարբեր տեսակներ և նյութի քայքայումներ այդպես տրվում են այդ ազդեցությանը։ Իհարկե, երբ ավելացած է գիտակցության հստակությունը, հետևանքն ավելի է ուժեղանում։ Ուստի լավ ներշնչանքն օգտակար է նույնիսկ ամենալավ դեղամիջոցների դեպքում։ Չմոռանանք, որ այս ցուցումներն օգտակար են հոգեկան էներգիայի հետազոտության համար։
- - - - - - -
138.
Ոչ լիակատար քունը դեռևս անքնություն չէ, որը, կտրելով Նուրբ Աշխարհից, կործանիչ է։ Ընդհակառակը, կիսատ քունը երբեմն տանում է դեպի անհրաժեշտ հետևանքներ, կասեցնելով նուրբ մարմնի եռանդը հոգևոր պայքարի ժամանակ։ Իհարկե, լինում է նաև, երբ քնի անհրաժեշտություն չկա, բայց դա հատուկ վիճակ է։ Քնի ժամանակ սիրտը կարող է շատ նշանակալի դիտարկումներ տալ։ Աստիճանաբար կարելի է բացահայտել սրտի գործունեությունը Նուրբ Աշխարհի կյանքին մասնակցելու կապակցությամբ։ Կարելի է պարզել, թե ինչպես, մի կողմից, սիրտը կախված է և արտահայտում է տիեզերական զարկերակը, բայց Նուրբ Աշխարհում անմիջական մասնակցության ժամանակ այն յուրահատուկ տեմպ կհաղորդի Նուրբ Աշխարհից։ Այդպես մի շարք ուշադիր դիտարկումներով կարելի է հաստատել Նուրբ Աշխարհի կապը Տիեզերքի և ֆիզիկական աշխարհի հետ։ Մարդկային սիրտը էներգիաների կուտակման և փոխակերպման վայրն է, բայց կարևոր է փորձով մարդկությանը ցույց տալ թրթիռների նշանակությունը։
Ո՞վ կարող է հավատալ, որ մասնակցությունը պայքարին Նուրբ Աշխարհում կարող է ծանրություն և լարում բերել ամբողջ օրգանիզմին։ Բայց նույնիսկ բժիշկները կարող են հավաստել, թե որքան ճնշված վիճակներ են դիտարկվում հիմա։
Էջանիշներ