User Tag List

Էջ 83 92-ից ԱռաջինԱռաջին ... 3373798081828384858687 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,231 համարից մինչև 1,245 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1231
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՅՈԹԵՐՈՐԴ. "ՎԵՐԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ"


    294.


    Հասարակ ապարատների միջոցով երբեմն կարելի է պատկերացնել ամենաբարդ օրենքները։ Կարմայի օրենքը բարդ է, բայց վերցրեք Ռումկորֆի կոճը կամ էլեկտրաֆոնային լարով փաթաթված մեկ այլ գլան, և կստանաք կարմայի ակնառու պատկերը։ Անխախտելիորեն վազում է հոսանքը պարույրով, բայց պահպանիչ փաթույթը ենթարկվում է բոլոր արտաքին ազդեցություններին, ընդ որում ամեն թել կպչում է նախկին պտույտի թելին, կրելով իր վրա անցյալի հետևանքները։ Այդպես ամեն ժամ փոխում է կարման, քանզի ամեն ժամ հրահրում է համապատասխան անցյալ։ Այդպես կարելի է դիպչել անցյալ դրսևորումների մի ամբողջ գծի։
    Բայց նույն ակնառու պատկերը ցույց է տալիս, թե ինչպես վնասված չէ ոգու սերմը, և, նկրտելով վեր, այն պահում է մարմինն առանց անցյալից վախենալու։ Հիրավի, կարման սարսափելի է միայն նրանց համար, ով խեղդվում է անգործության մեջ, բայց նկրտող միտքն ազատագրվում է անցյալի ծանրությունից և, ինչպես երկնային մարմին, սլանում է, առանց ճանապարհը կրկնելու։ Այդպես, ունենալով նույնիսկ բավականին ծանր կարմա, կարելի է օգտակար ազատագրում ցուցաբերել։



    - - - - - - -



    295.


    Տեսնենք, թե ինչպես են մարդիկ հասկանում Ծառայությունը Վեհապետին և Վերարքայությանը։ Նա, ով մտածում է հառնալ միայն աղոթքով, հեռու է Ծառայությունից։ Նա, ով ցանկանում է մարդկության Բարորության համար աշխատանքում ներդնել իր լավագույն նկրտումները, պետք է Վեհապետին ընդունի սրտով։ Նա, ով չի զոհաբերում իր հարմարավետությունը, չգիտի, թե Վերարքայությանն ինչպես ծառայի։ Նա, ով չի ընդունում Վերարքայության Ցուցումները, Ծառայությունը չի հասկանում։ Միայն երբ սիրտը պատրաստ է գիտակցաբար ընդունել Բարձրագույն Կամքի հղած հաստատումը, կարելի է ասել, որ Ծառայության արտահայտումն ընդունված է։ Այսպիսով, Մենք հոգեհանգիստների և Աստծոն հղված դատարկ դիմումների սիրահարներ չենք։ Այսպիսով, Մենք հարգում ենք Վերարքայությանը Ծառայելու աշակերտների նկրտումը։ Այդպես հեշտ է հետևել, թե ինչպես է ոգով Ծառայությունը չընդունողը մեծարում Վեհապետին և Վերարքյությոնը, քանի դեռ ճանապարհը հարմար է։
    Այդպես Մենք հաշվի ենք առնում Վերարքայության բեռը թեթևացնելու յուրաքանչյուր նկրտում։ Այդպես մեծում և փոքրում։ Այդպես Մեր ստեղծագործման մեջ Մենք հաստատում ենք հարգանքը ոչ թե խոսքով, այլ գործով։ Մենք վշտանում ենք, երբ հարգանքը տեսնում ենք խոսքերով, այլ ոչ գործի մեջ։
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 11.05.2022, 00:40:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1232
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    296.


    Այսպիսով, մարդկությունը մարտկոցը և փոխակերպիչն է այն բարձր էներգիայի, որը մենք պայմանավորվել ենք հոգեկան անվանել։ Մարդկության նշանակությունն այն է, որպեսզի գիտակցության մեջ փոխակերպի այդ էներգիան և Վերարքայության ճանապարհով նկրտի բարձրագույն ոլորտներ։ Սեփական նշանակության հասկացման կորուստը մարդկանց հետ է նետել պատասխանատվության իմացությունից։ Այսպիսով այժմ նորից հիշեցնում ենք Գոյության հիմքի մասին։ Պետք է նորից ձեզ մոտեցնել մեծ հաղորդալարը և գիտակցել կյանքի վերանորոգման սկիզբը։ Դուք նկատել եք, թե որքան ենք Մենք դեմ ոգեկանչությանը, բայց հաճախ ենք խոսում նուրբ մարմինների մասին։ Մենք ժպտում ենք ժամանակակից հիպնոսին, բայց խոսում ենք ճառագայթների և մագնիսների մասին։ Մենք խորհուրդ ենք տալիս վերանայել դեղաբանությունը, բայց տալիս ենք մի քանի հիմնական դեղամիջոցներ։



    - - - - - - -



    297.


    Ու՞ր է ուրեմն ուղղվում ուշադրությունը։ Պետք է հասկանալ, որ բարեշրջման հիմքում ընկած է կատարելագործումը, այն կոչում է պարզեցման և հեռավոր աշխարհների հետ անմիջական շփման։ Կարելի է տեսնել, թե ինչպես պրանայաման և տարբեր Յոգաների արհեստական եղանակները կարող են փախարինվել հասարակ հրեղեն սրտով։ Իհարկե, այդ պարզությունը հարաբերական է, դեպի այն է տանում բոցավառվող հրեղեն ուղին։ Բայց և այնպես նա կյանք է ներդնում հենց այն, ինչը մերժվել էր որպես վերացականություն և մտացածին բան։ Համարում եմ, որ դեպի ճանաչման ուղի տանող ամեն նկրտում պետք է շուտափույթ բերել կատարման։ Ասում են՝ ինչու՞ չենք ստիպում նկրտել դեպի բարեշրջում։ Բայց նույնիսկ հասարակ դայակն ասում է երեխային՝ մեծ եղիր, գտիր ի՛նքդ։



    - - - - - - -



    298.


    Երբ մարդկությունը հասկանա, որ գոյություն ունի մարդկային գործերի հետևանքներով հագեցած ճանապարհ, կարելի կլինի ապաքինել մոլորակը։ Ինչպես գազեր, դրանք թունավորում են Երկիրը և խտացնում են մթնոլորտը, ուստի պետք է խորհել արտահայտված հետևանքների հաստատման վրա։ Մարդկությունը մոռացել է, որ քավությունը պետք է տեղի ունենա կարմայական ճանապարհով, հետևաբար ամեն կուտակված աստիճան կարող է փոխակերպվել դեպի Վերարքայության բարձրագույն օրենքը նկրտման ներքո։ Մեծ Վերարքայության շղթան ամբողջ աշխարհին կյանք է տալիս, և այդ օրենքի ընդունումը կարող է էներգիայի նոր մուտք բացել։ Այդպես կարելի է շարել լավագույն աստիճանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1233
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    299.


    Ամեն հասկացում իր հավասարակշռումն ունի։ Վերարքայության հանդեպ հարգանքը իր հավասարակշռումն ունի երաշխավորման հասկացության մեջ։ Եթե դեպի վեր Վերարքայության հանդեպ հարգանքն է, ուրեմն դեպի վար՝ երաշխավորումն է։ Նույնիսկ երաշխավորման տերափիմ գոյություն ունի։ Դուք տեսել եք տերափիմով երաշխավորություն. այնքան է անխախտ երաշխավորությունը, քանի դեռ գիտակցված է Վերարքայությունը։ Վկայում եմ. որքան անփոխարինելի է Ուսուցիչը, նույնքան էլ ամուր է երաշխավորությունը։ Ուստի Ուսուցիչ բառը թեթևամտորեն մի արտասանեք։ Այլ արտասանելով, մի մտածեք այդ արծաթե թելի կտրվելու մասին։ Դրա հետևանքը թեթևամիտը կարող է ճաշակել հասարակ օրինակի վրա։ Թող պատից ամուր կապի ռետինե քուղ և, գոցելով աչքերը, ձգի այն ամբողջ ուժով. ոչ գերբնական կապտուկ կառաջանա։ Ուրեմն ի՞նչ կարող է ստացվել արծաթե թելի կտրվելուց։ Նորեն վախկոտ ու վավաշոտ գիտակցությունը կասի վախեցնելու մասին, բայց ամեն օրենք, ամեն մեքենա կարող է տհաճություն պատճառել, եթե նրա հետ սխալ ես վարվում։



    - - - - - - -



    300.


    Հատկապես սիրուց դրդված պետք է սովորել, թե որքան իմաստնաբար պետք է վարվել Ուսուցչի սրբազան հասկացության հետ։ Գոյություն չունեն այն երեսուն արծաթադրամները, որոնցով կարելի կլիներ տարբեր ուսուցիչներ վարձել։ Ինչպես նաև իմաստնորեն պետք է ընտրել աշակերտներին։ Միևնույն արծաթե թելը ամեն Ուսուցչի կապում է ամեն աշակերտի հետ։ Եթե արդեն արտասանված է երաշխավորությունը, այն մտնում է կարմայի հիմքի մեջ։ Կյանքի տարբեր իրադարձությունների վրա կարելի է դիտարկել, թե որքան աներկբա է ասվածը։ Ոչ ոք չի կարող արդարանալ օրենքների չիմացությամբ, ուստի ավելի լավ է կրկնել ամեն էջի վրա, քան թույլ տալ կործանիչ մոլորություն, որն իր հետևից կբերի հետևանքների զզվելի պոչը։ Ոչ թե խստորեն, այլ կենսականորեն է պետք հասկանալ օրենքը։ Ոչ թե խոսքով, այլ սրտով է պետք ընդունել խորհու՛րդը։ Իզուր չէ, որ ատամները որպես լեզվի փական են տեղադրված։



    - - - - - - -



    301.


    Ժամանակը շատ վե՛հ է։ Հիշեք, քանի Մովսեսը սարի վրա սալիկներն էր պատրաստում, ներքևում ժողովուրդը խելացնորության էր տրված։ Բայց անօրինականության հորթն այնուամենայնիվ ավերվե՛ց Բարձրագույն Օրենքի առջև։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1234
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    302.


    Մարդկանց ձգտումը միշտ չափվում է նրանց ծառայությամբ Լույսին կամ մթին։ Ըստ այդմ կարելի է դատել կյանքում նրանց նշանակման մասին։ Այդպիսով ամենից վատ է մտածողության կիսատվածությունը և կիսախառը նկրտումը։ Ավերիչները միշտ կառուցում են միայն կիսախառը նկրտման վրա։ Կիսախառը ծառայողից ավելի վատ բան չկա, քանզի նա թաքնվում է կիսատվածության երևույթի տակ, ուստի Մեզ ավելի գերադասելի է Լույսի ուղիղ թշնամին։ Փոքր որդերը, որոնք սողում են մառախուղի գալուն հետ մեկտեղ, Մեր կողմից մեծ կռիվների չեն թույլատրվում։ Եվ ուրեմն կիսատվածությունից պետք է խուսափել։ Միշտ և բոլոր միջոցներով պետք է խուսափել կիսախառը մարդկանց հետ շփումից։ Այդպիսիվ աշակերտներին ցույց տված կիսատվածությունը նրանց հետ է գցում հազար տարի. և այդ պատճառով պետք է գիտենալ, թե որտեղ հաստատել սեփական գիտակցությունը։ Այսպիսով, Լույսի ծառայողը կիսատվածություն չի ճանաչում։



    _ _ _ _ _ _ _



    303.


    Ամենակործանիչն է, երբ կիսատվածությունը հաստատվողին է գալիս ճանապարհի վրա, քանզի այդ ժամանակ տեղի է ունենում մտածողության և գործողությունների երկատում, հետևաբար կիսատվածությունը Ուսմունքի թշնամին է։ Եվ երբ Մենք կիսատվածություն ենք տեսնում Վերարքայության նկատմամբ, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ կործանիչ հաստատումը։ Քանզի երբ չկա ամբողջականություն, չի կարող շինարարություն լինել։ Հետևաբար աշակերտները պետք է հասկանան, թե որքան կարևոր է ունենալ ամբողջական նկրտում։ Դրա համար պետք է զոհաբերել սեփական հարմարությունը, անձնական ինքնակարծիքը, անձնական ինքնագայթակղեցումը և միշտ հիշել, որ Վերարքայությունը չպետք է ծանրաբեռնվի։ Այդպես պետք է հիշել նրանց, ով Ծառայությունը հասկանում է որպես հանձնարարություն Վեհապետի և Վերարքայության վրա։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1235
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    304.


    Մահաթմա թարգմանվում է որպես Մեծ Հոգի։ Ոմանք Մահաթմաներին պատկերացնում են որպես կատարելապես առանձին ռասա։ Պետք չէ Մեծ Հոգուն կատարելապես առանձին պատկերացնել։ Յուրաքանչյուր Մահաթմա իր վերելքը սկսել է ժողովդրական ամբոխի միջից, ընդամենը խիզախելով ընտրել Մեծ Հոգու դժվարին ուղին։ Ճիշտ նույնպես խիզախման կողքին նա բացահայտել է իր սրտում ոգու վրդովմունքը, քանզի այլ կերպ ինչպե՞ս կբռնկվեն կրակները։ Այդ կրակների վրա է գեղձազատումների թանկարժեք նյութը փոխակերպվում առողջարար հիմնանյութի։ Կարելի է տեսնել, թե ինչպես հրեղեն էության թուքը կարող է վանել բորբոքումը և կենսարար էներգիա բռնկել մեռած կենտրոններում։ Ձեռնադրման առողջարար ուժի կողքին կանգնած է գեղձազատումների սրբազան հատկությունը։ Ուսուցանելի է փակ կենտրոններով մարդու գեղձազատումները համեմատել հրեղեն հիմնանյութի արտաթորումների հետ։ Եթե սովորական օրգանիզմների համար խորհուրդ եմ տալիս բուսական դեղամիջոցներ, ավելի գիտակիցների համար գոյություն ունի հրի սրբազան արտաթորումների հզոր լաբորատորիա։



    - - - - - - -



    305.


    Իմ վերջին գիրքը կհասկանան քչերը։ Ո՞վ կգնահատի Փրկչի թքի սրբազան որակը կամ Մովսեսի ձեռնադրումը։ Մարդիկ չեն սովորել գնահատել հրեղեն սիրտը։ Գիրքը կարող է օգնել նրանց, ով արդեն զգացել է արևային օձի սաղմը։ Նա իր օղակներն է ավարտում հրեղեն ժայթքումների միջև։ Չի կարելի ստորգետնյա հրի հաստատում պատկերացնել առանց սրտի կրակների ժայթքման։ Դուք գիտեք Հրեղեն Հոգու սովորական ժայթքումների մասին, որոնք չեն կարող փոխարինվել ոչ մի բանով, քանզի հրի այդ գազը պետք է դուրս ելնի և միանա տարածության հրի հետ։ Բայց հազվադեպ են Հրեղեն Հոգիները հասնում տիեզերական հրի հետ կապի այդ երևույթին։ Այդ աստիճանը Մենք սրբազան ենք անվանում, քանզի բարձրագույն աշխարհների հրի լույսը միավորվում է մոլորակային Հրեղեն Հոգիների ճառագայթների հետ. դա դեպի Մահաթմաներ տանող ամենակարճ ճանապարհն է։
    Մի վախեցեք լարումից, դա նույն ճանապարհն է։ Մի ամաչեք թախծել, դա հրից է։ Մի բարկացեք, քանզի սիրտն այդ արմատը չի սիրում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1236
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    306.


    Երբ իրադարձությունները կուտակվում են, համապատասխանաբար նկրտում է նաև ստորգետնյա հուրը։ Այդպես, երբ տեղի է ունենում ուժերի տեղաշարժ, պետք է ուշադրություն դարձնել տիեզերական կրակների վրա։ Մի դեպքում՝ վերածնունդ, մյուս դեպքում՝ տեղաշարժ. ամենուր տեղի են ունենում տիեզերական երևույթներ, և տիեզերական հուրը հագեցնում է ամեն ընթացիկ պրոցես։ Ժողովրդական ուժը սնվում է համապատասխան ոգով, և նույնպիսի ձգողական ուժ միավորում է ժողովրդական տեղաշարժերը։ Ուստի կարելի է ասել, որ Տիեզերքի լարումը փոխանցվում է բոլոր երկրներում, այնպես որ մարդկությունն անկարող է առանձնացնել իրեն ընդհանուր հաստատումից։ Հետևաբար բարձրագույն օրենքը ձգտում է դեպի Ընդհանուր Բարիք, և մարդկության ոգին կարիք ունի դեպի բարձրագույն օրենք նկրտման։



    - - - - - - -



    307.


    Հետևաբար մարդկությունը պետք է հասկանա բարձագույն օրենքների գեղեցկությունը։ Ուրեմն ի՞նչը ցույց կտա ուղին դեպի ստեղծագործումը, եթե ոչ Վերարքայության ճշմարիտ ըմբռնումն ու հարգանքը։ Ի՞նչն ուրեմն կձգի ոգին դեպի Բարձրագույնը, եթե ոչ Վերարքայության օրենքին հետևելը։ Ի՞նչն ուրեմն կուղղորդի ոգուն դեպի Ճշմարտությունը, եթե ոչ Վերարքայության ըմբռնումը։ Հետևաբար բարձրագույն ըմբռնման համար պետք է ընդունել Վերարքայությունը սրտով և անդադրում ձգտել դեպի Վերարքայության բարձրագույն օրենքը։



    - - - - - - -



    308.


    Փորձառու ծովագնացը, գուշակելով մոտալուտ հողմը, խոժոռվում է քարացած ծովի վրա, և, կանխատեսելով հաջող նավարկությունը, ժպտում է աղմկոտ քամուն։ Այդպիսի ծովագնացի մասին ասում են՝ նա ճանաչում է ծովը։ Ասում ենք՝ նա ճանաչում է կյանքը, եթե մեկը կարողանում է հասկանալ արտաքին և ներքին երևույթների տարբերությունը։ Որոշ հիմարներ ճչում են. «Ապստամբությու՜ն», երբ լսում են կճուճ վաճառող առևտրականի ճիչը, և տեսնելով փակ շուկան, հպարտանում են հանգստությամբ։ Մեր ուղին է՝ սովորել և դիտարկել, թե որքան տարբեր են մտածելու ազատագրված մտածողությամբ մարդիկ։ Կարելի է դպրոցներում բացել մտածողության և կյանքի պրոցեսներին հետևելու դասարաններ։ Հաճախ կարելի է նկատել, թե ինչպես մանչուկը մեծահասակից ավելի լավ կհասկանա տեղի ունեցածի գաղտնի էությունը։ Միայն ըստ ներքին զգացման կմոտենանք արդարացի գնահատականի։ Մրրիկի համար կնախընտրենք քարացած մակերևույթը և ուշադրություն չենք դարձնի դռների վրա ծփացող վարագույրներին։ Այդպես կհասկանանք իրադարձությունների ձևավորումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1237
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    309.


    Երբ մրցակցում են Լույսի և մթի Ուժերը, ամեն ճամբարի ուղեծիրն է հիմնվում։ Այն, ինչով սնվում է Լուսավոր Ճամբարը, իհարկե, լարման կենտրոնը կլինի, և Լույսի նպատակը մթի համար նշանակետ կդառնա։ Հետևաբար երբ մրցակցում են Ուժերը, ուրեմն պետք է պաշտպանել կենտրոնին վերաբերվող ամեն բան։ Գլխավոր տարածական հուրը գտնվելու է կենտրոնում, և պետք է խնայել արգելափակիչ ցանցը։ Այդպես Լույսի Ուղեծիրը կլանում է մութը։



    - - - - - - -



    310.


    Երբ Լույսի և մթի Ուժերը լարվում են, պետք է խնայել առողջությունը, քանզի տարածական հուրը մոլեգնում է և մութը լարված է։ Բայց Մեր բոլոր դրսևորումներում պետք է հաղթանակ տեսնել։ Երբ քարուքանդ է լինում ամբողջ հինն ու բարեշրջման և հրի դարաշրջանի համար անընդունելին, մնում է խարիսխը միայն, որը կփրկի մարդկությանը՝ Վերարքայության խարիսխը, որը կմիավորի ամբողջ շղթան և կտա ամբողջ հզորությունը։ Այդպես պետք է անսահմանորեն հաստատվել Վերարքայության մեջ։



    - - - - - - -



    311.


    Հետևենք, թե ինչպե՜ս են տքնում սևերը։ Պետք է նկատել նրանց առանձնահատուկ սովորությունները։ Աննշան մարդու վրա նրանք չեն զայրանա։ Նրանք մտածում են, որ ծառայության առաջին աստիճանները հատկապես օգտակար են իրենց համար։ Ոչնչությունը ոչնչություն է դավաճանության մեջ էլ։ Հենց դավաճանությունն է սևերի դավերի գլխավոր հիմքը։ Դավաճանության համար պետք է ինչ-որ բան գիտենալ։ Այդ նվիրվածությամբ չհաստատված հարաբերական գիտելիքը կարելի է գտնել առաջին աստիճանների վրա։ Պետք է գիտենալ, թե խախուտ նվիրվածության վրա ինչպես է ազդում դատապարտումը։ Տխուր է դիտել, թե, գտնելով ճարտար արդարացումներ, ինչպիսի աննշան շեղումներով է աշակերտը սկսում բնավորել իր մեջ անտարբերությու՛նը։ Դանակի սայրի պես, կորցնում է սիրտն իր պահպանիչ ցա՛նցը։ Առանց այդ պատյանի, դանակը խոցում է հենց իրեն կրողին. բայց նման խթանները դեպի հաղթանակ չեն տանում, այլ բերում են միայն բարկություն։ Եթե Ուսուցչին նսեմացնելու գործում մեկ օր հաջող է ընթացել, ուրեմն ինչու՞ վաղն էլ Բարձրյալի վրա լուտանք չթափել։ Եվ երբ կարող է կտրվել արծաթե թելը, ուրեմն քարացման սայրն անդառնալիորեն սրվել է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1238
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    312.


    Անհրաժեշտ է հետևել այդ տատանվողներին, քանզի մեծ է նրանցից վարակը։ Հաճախ նրանք արդեն պետք է սուզվեն սև զանգվածի մեջ, բայց նրանց մսխած վատաբանությունը վիրավորում է շատ անմեղների։ Դուք ճշմարիտ եք զինվում նրանց անտարբերության դեմ, այն քայքայում է բոլոր նախաձեռնությունները։ Եվ ուրեմն ինչպիսի՞ կրակներ են հնարավոր անտարբերության ցրտի դեմ։ Ու նաև Ուսուցչի հաստատման երևույթը նման է ծաղիկներ ջրելուն։ Չի՛ ցամաքի ջրված այգին։ Մեր հոգն է առաջ շարժելը։ Մեզ մոտ նոր չափերի հաստատու՛մ է։ Մեր համոզմունքների հանդեպ անտարբերությունն անթույլատրելի՛ է։



    - - - - - - -



    313.


    Երբ ոգին լիքն է նկրտմամբ, անտարբերություն չի կարող լինել։ Երբ ոգին բոցավառվում է, չի կարող անտարբերություն լինել։ Այդ որակը իմունիտետ է անտարբերության դեմ։ Միայն երբ ոգին ճանապարհվում է դեպի էգոիզմ, կարող է ոգու մահ տեղի ունենալ։ Ուստի պետք է բոցավառ պահպանել ոգին անտարբերությունից, որտեղ կբնավորվի բաց թողնված նկրտմամբ ծնված չարը, որտեղ չարը կհասցնի հարված, որն իր պտուղներն է բերելու։ Դժվար է նշել անտարբերությամբ ծնունդ առած չարի արմատը։ Միայն անվերջանալի դետքային նպատակասլացության մեջ կարելի է շինարարությանը պահապան գտնել։ Հետևաբար, նախաձեռնելով մեծ գործեր, պետք է հասկանալ, որ անկիրարկելի են ինքնությունն ու անտարբերությունը։
    Ուստի Մենք պահանջում ենք, որպեսզի առաջին միտքը նվիրված լինի Ուսուցչին։ Մի՞թե կարելի է հասնել հաջողության, երբ աշակերտն առաջին տեղն է դնում իրենը։ Մի՞թե չենք շարադրում մենք ամեն ինչ մեծ անվան վրա։ Մի՞թե գեղեցկությունը չենք դրել հիմքում։ Չէ՞ որ աշխարհի համար մեծ հիմքեր տվեցինք, ուստի ամեն միտք պետք է գնահատել, որպես մեծ կառույցի հիմք։ Հիրավի, մե՛ծ է ապագան։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1239
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    314.


    Արիության հասկացությունների մեջ ամենաանհաղթելին բոցավառ սրտի արիությունն է, երբ իր ամբողջ վճռականությամբ, սխրանքի լիակատար գիտակցությամբ դրսևորված զինվորը ճանաչում է հարձակման ճանապարհը միայն։ Արիության այդ սխրանքի հետ համեմատվել կարող է միայն վհատության արիության ծայրահեղ աստիճանը։ Հուսահատությունը նույնպիսի շտապողականությամբ է փախչում անցյալից, ինչպես բոցավառ սրտի արիությունը հաղթահարում է ապագան։ Այսպիսով, որտեղ չկա բոցավառ սրտի արիություն, այնտեղ թող հուսահատությա՛ն արիություն լինի։ Միայն այդ կերպ զինվորները կարող են հաղթանակ տանել, երբ մեծ է ճնշումը։ Արիության մնացած բոլոր ձևերը նշանակություն չունեն, քանզի նրանց մեջ կիսատություն կլինի. քանզի պետք է խուսափել վախկոտությանը և դավաճանությանը հարևան այդ հատկությունից։



    - - - - - - -



    315.


    Աշխարհի վերակառուցումը լարում է Տիեզերքի բոլոր ուժերը։ Եթե մարդկությունը հասկանար, որ վերակառուցումը պահանջում է ոգու նկրտվածություն, հեշտորեն հնարավոր կլիներ հավասարակշռություն հաստատել աշխարհում, բայց ժողովուրդները չեն խորհում, թե ինչ դնեն կշեռքին և որտեղ է գերակշռությունը։ Այդ պատճառով մտածողության քաոսն այդքան կործանարար է մարդկության համար, և տեղաշարժվող ժողովուրդներն այդպես սուզվում են հատակ և դեպի հոգևոր փոխակերպում տանող միջոցներ չեն ձեռնարկում։ Ուստի ժամանակն է խորհել ոգեղեն որոնումներ հիմնելու վրա։ Երբ տիեզերական հանկարծաշրջումները պահանջում են հզոր լարում, մարդկությունը պետք է գիտենա, թե որտեղ փնտրի փրկության կենտրոնը։
    Հետևաբար ոգեղեն կենտրոնի որոնումն առավելապես դեպի Վերարքայություն կբերի։ Մարդկությունը կորցրել է փրկության անհրաժեշտ բանաձևը։ Հետևաբար փրկարար խարիսխը՝ Վերարքայության Կիզակետն է։ Միայն գիտակցված որոնումն ու Վերարքայության հաստատումը կտա փրկություն, այո՛, այո՛, այո՛։ Այդ պատճառով Մենք տվել ենք գեղեցկության վրա ստեղծված գործերի և գործողությունների հիմքը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1240
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    316.


    Ծաղիկների, խեժերի և սերմերի բուրմունքով բուժումը գալիս է հինավուրց ժամանակներից։ Այդպես վարդը ոչ միայն մուշկի նմանություն է տալիս, այլև կանխում է իմպերիլը*։ Վարդերի այգին հների մոտ ոգեշնչման վայր էր համարվում։ Ֆրիզիաներն օգտակար են ջղային համակարգին, որն այնքա՜ն թրթռում է Հրեղեն Հոգու մոտ։ Գարու հատիկներն անփոխարինելի են թոքերի համար, արդեն գիտեք դաղձի, մայրու և այլ խեժերի մասին։ Այսպիսով օծանելիքներն այսօր նույնպես անիմաստ են, ինչպես նաև արժեքների այլ ոտնահարումներ։ Բայց բուրմունքի ծիլն ընկած է օգտակար, բայց մոռացված իմացության մեջ։ Իհարկե, հնի թույներն էլ շատ նրբընտիր էին. թմրանյութերի նոր հայտնագործությունները համեմատաբար կոպիտ են և, գլխավորապես, քայքայում են բանականությունը։ Այլ կերպ ասած հենց այն, ինչը պահպանում է հավասարակշռություն, որն այնքան անհրաժեշտ է բոլոր հոգեկան փորձարկումների ժամանակ։ Բոցավառվող սիրտն անհնար է առանց ոգեղեն հավասարակշռության։ Այդպես պետք է հիշել Վերարքայությանը հաղորդակցող բոլոր մանրամասների մասին։



    - - - - - - -



    317.


    Ծառայության ուղու վրա աշակերտները պետք է կիրառեն ոգու և գիտակցության բոլոր լավագույն նկրտումները։ Արարելով, պետք է հասկանալ, որ միայն լավագույն երևույթների կիրառումը համապատասխան արդյունքներ կտա։ Ուրեմն չսպասենք լավագույն հետևանքների այնտեղ, որտեղ ոգին իր լավագույն նկրտումները չի ներդրել։ Հաճախ մարդիկ զարմանում են, որ իրենց նախաձեռնություններն անհաջող են։ Ասենք՝ ներդրե՞լ եք դուք արդյոք ձեր լասվագույն խթանիչ ուժերը։ Չի՞ սողոսկել արդյոք թեթևամտություն, անշարժության բթամտությունը, անհոգությունը և դեպի Վերարքայություն մղման բացակայությունը։ Այդպես կարելի է սպասել պատճառի և հետևանքի վրա հիմնված համապատասխանությանը։ Այդպես պետք է հասկանալ, որ ամեն չմտածված գործողություն կարող է ի հայտ բերել այնքա՜ն անպիտան ու վնասակար հետևանքներ։ Այդպես աշակերտներն ուղու վրա պետք է դրսևորեն դեպի Վերարքայություն իրենց լավագույն նկրտումներն ու մղումը։



    - - - - - - -



    318.


    Հետևաբար պետք է զարգացնել, նախ և առաջ, սրատեսությունը և անխոնջ հետևել ստեղծագործմանը սրբազան Վերարքայության շուրջ։ Միայն երբ աշակերտները հասնեն այդ որակին, կարելի է հուսալ, որ կգա վիճակված հաջողությունը։ Ուստի պետք է ծայրահեղ ջանասիրություն և դետք ցուցաբերել Կիզակետի շուրջ տեղի ունեցող ամեն ինչին։ Ամեն չնկատված սխալ ծաղկում է իր գույնով։

    - - - - - - -
    * Իմպերիլ
    - բարկության, դժգոհության թույնը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1241
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    319.


    Հարցնում են՝ ինչու՞ հաճախ հապաղում ենք ոչնչացնել թշնամիներին։ Պատճառները շատ են, անվանենք երկուսը. Առաջինը՝ կարմայական պայմանները։ Դիպչելով կարմայով կապված թշնամիներին, կարելի է հեշտորեն վնասել մտերիմներին։ Այս դրույթը կարելի է համեմատել բարդագույն վիրահատության հետ, երբ բժիշկը չի հեռացնում հիվանդ անդամը, որպեսզի չվնասի վտանգավոր զարկերակը։ Կարմայական կապի դեպքում փոխներգործության հարաբերությունն արտասովոր բարդ է։ Մեզ մոտ ավելի օգտակար են համարում հեռացնել վտանգավոր ուղեկցին, քան խախտել ամբողջ քարավանը։ Երկրորդ պատճառն այն է, որ թշնամիները էներգիայի լարման աղբյուր են։ Ոչինչ այնպես չի կարող լարել էներգիան, ինչպես հակազդեցությունը։ Հետևաբար ինչու՞ հորինել արհեստական խոչընդոտներ, երբ սևերն ամբողջ ուժով ջանում են մեծացնել մեր էնե՛րգիան։



    - - - - - - -



    320.


    Ուրեմն ինչպիսի՞ ձեռնարկություններ են կյանք մտնում առանց մեծ լարումների։ Չէ՞ որ ամեն ստեղծագործական աստիճան մեծ ճակատամարտերի հաստատումն է։ Չէ՞ որ ամեն ճակատամարտ իր նշանակումն ունի և ամեն զարդանախշ՝ իր նշանակությունը։ Ուստի Լույսի Ուժերի հետ ընթացողները պետք է գիտենան, որ առանց լարված ճակատամարտի հաղթանակ չկա։ Ուրեմն, երբ հաստատվում է մեծ հաղթանակի աստիճանը, Լույսի աշակերտները պետք է զգան ոգում ամբողջ անմեկնությունն ու գործողությունների ամբողջ անդրդվելիությունը։ Երբ մարդկությանը տրվում էր մեծ հիմքերի հաստատումը, յուրաքանչյուր լարում ընդունվում էր որպես հետագա խթանիչ ուժ նոր կառույցների համար։ Այդպես բարեշրջման մեջ ամեն դրոշ հաստատվել է դրսևորված անսասանության մեծությամբ։ Հիրավի, միայն այդպե՛ս կարելի է հաղթել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1242
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    321.


    Ներքին կրակների ընթացքը կարելի է համադրել ֆիզիկական հրի որոշ զուգահեռների հետ։ Վերցնենք զոդալամպի կրակը։ Տեսեք, թե ինչպես ներմղման տակ բոցը կորցնում է դեղին նրբերանգը և կապույտի միջով գալիս է արծաթին ու մանուշակագույնին։ Ընդ որում նկատենք, թե ինչպես է թեքվում կրակը։ Ճիշտ նույնպես ներմղվում են մեր կրակներն էլ տիեզերական հողմի ճնշման տակ։ Պետք է նշել այդ հազվադեպ երևույթները, քանզի նրանք վկայում են մեր մասնակցությունը տիեզերական ճակատամարտում։ Քչերը կարող են հպարտանալ այդպիսի մասնակցությամբ։ Ոչ թե քաոսային թպրտոց, այլ լուսավոր զորքի շարասյուն է պահանջվում մութը խոցելու համար։ Եվ որքա՜ն բարենպաստ է ներմղող հողմը, որը ներգրավում է մեզ ստեղծագործ պայքարի մե՛ջ։ Նոր մտադրություններ կարող են իրականացվել այդ կռվի մեջ, բայց պետք է գիտենալ հարվածի ուղղությունը, և Մենք դա կնշե՛նք։



    - - - - - - -



    322.


    Վերարքայությունը և նոր գիտակցության արարումը հաստատվում են որպես բարեշրջման քար։ Ամեն օր կարելի է այդպիսի առաջընթացի երևույթ նկատել։ Բայց Հուր-Ծաղկի այդ բազմագույն թերթիկները մարդիկ հազվադեպ են համադրում։ Արիություն չի հերիքում, որպեսզի ճանաչեն իրենց որպես հին աշխարհի ջարդվածքի վրա ապրողներ։ Բայց նույնիսկ փայտահատը գիտի, թե ուր կընկնի ծառը, քանզի չի պատրաստվում ճզմված լինել. ընդհակառակը, նա հանգիստ հաշվում է նոր շինանյութի և վառելիքի քանակը։ Այդպես պետք է ուրախանալ տիեզերական ճակատամարտին։



    - - - - - - -



    323.


    Եթե մարդիկ հասկանային, թե ինչի վրա է կառուցվում երկրային առավելությունը, ուրեմն, հիրավի, կարելի կլիներ լավագույն սկզբունքնե՛րը տալ։ Բայց ո՞վ է երբևիցե խորհել ստեղծագործական խթանիչ ուժերի սկզբունքի վրա։ Երբ տեղի է ունենում մեկուսացվածություն և խախտվում է Մեծագույն Գոյի իրավունքով հաստատված օրենքը, ուրեմն, իհարկե, գլխավոր հիմքն է խախտվում։ Նույնիսկ միջատները գիտեն Վերարքայության մեծությունը։ Կյանքի հիմքերի իմացությունը կարող է փոխակերպել կյանքը, ուստի միայն Վերարքայության օրենքի մեծությունը մարդկությանը նկրտում կտա դեպի բարեշրջման բարձրագույն աստիճաններ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1243
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    324.


    Հետևաբար ոգու իմացությունն այդպիսի հզոր ղեկավար է, քանզի նա միշտ կբերի դեպի Գոյության Հիմքերը։ Ուրեմն Վերարքայության հասկացությունը պետք է ընդունել, որպես բարձրագույն Ծառայություն, այդպես ոգու իմացությունն աշակերտներին լարում է դեպի Վերարքայություն տանող ուղու վրա։ Այդպես ոգու բոլոր ուժերով պետք է ծավալել Աշխարհի Դրոշը, նրանում են բովանդակված մշակույթի բոլոր հիմքերը։



    - - - - - - -



    325.


    Թերզարգացած միտքը միշտ սայթաքում է թվացյալ հակասության վրա։ Նա չի կարողանում Վերարքայությունը համատեղել հնարամիտ ինքնագործունեության հետ։ Առանց համադրության, իհարկե, ամենամիատարր հասկացությունները կթափվեն, ինչպես առանց ցեմենտ որմածք։ Համադրության գիտակցումը կպառկի որպես դեպի ռասայի փոխակերպում տանող աստիճան։ Ճշմարիտ է նկատառումը միաբջիջների անմահության մասին։ Բայց ինչո՞վ ուրեմն կարելի է միավորման բերել մեր տարատեսակ էլեմենտները։ Կարելի է լուծարքի ենթարկել բազում արհեստական միջոցներ, կյանքի կոչելով հոգեկան էներգիայի քնած բյուրեղները։ Կարելի է մտածել նրա մասին, որպես մեր սկզբի մասին։ Միայն դեպի վերելքի հաստատում նկրտման գիտակցման ըմբռնման միասնությունն է ծնում փոխակերպման հզորությունը։ Մի մտածեք. «Սա վերացականություն է»։ Բայց խորհուրդ եմ տալիս ընդունել, որպես ռասայի վերելքի անհրաժեշտություն։



    - - - - - - -



    326.


    Համադրությունը հարկ է հասկանալ, որպես կյանքի լաբորատորիայի գործիք։ Հիշենք այս սահմանումը։ Համադրման աստիճան մուտք գործած միտքը դառնում է արդյունավետ, բարոյական, ընդհանրացնող, անջղագրգիռ, կարողացող համբերատար դրսևորել Վերարքայության համագործակցությունը։ Ինչպե՞ս համադրության առավելությունը բացատրել նրան, ով չի մտածում հավերժության մասին և բոլոր կանչերից պատնեշվում է բթամտությամբ։ Նա երբեք չի դրսևորի ըմբռնում, որ ասելիքը վերաբերվում է իրեն նույնպես։ Նա կհագնի դերձակի հաստատած զգեստը և կհանգստանա, ընդունելով դերձակի վերարքայությունը։ Բայց չվիրավորենք դերձակին, քանզի մարդիկ բազմաթի՛վ անճոռնի վերարքայություններ են հայտնագործել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1244
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    327.


    Առարկաների տատանումը կարող է լինել նաև հոգեկան էներգիայի ներմղումից։ Լույսի թրթիռները նույնպես կարող են արտացոլվել նաև շրջապատի վրա։ Այդպես փոխանցվում է այսպես կոչված մագնետիզմը։ Թրթիռներով մարդը բերվում է ընկալան և համահնչության այդպիսի միասնության։



    - - - - - - -



    328.


    Որքա՜ն դժվար է մարդկանց գլխի ընկնել, թե ինչով է հաստատվում իրենց սեփական բարի՛քը։ Մտածում են, թե ստեղծագործում են. մտածում են, թե աշխատում են. մտածում են, թե առանց իրենց գլուխ չի գա. մտածում են, որ իրենց մեջ է դրված հիմքը։ Վա՜յ նրանց, ովքեր իրենց են վերագրում այն, ինչը ծագում է ոչ իրենց էությունից, քանզի մթի այդ սպասավորները, հիրավի, լուսավոր նախաձեռնությունները ավերողներն են։ Իհարկե, այդ մթերի փորձերը միայն հաստատում են մութ ուժերի արտահայտված վախճանը, քանզի Լույսն անպարտելի է։ Այդպես ինքնաավերում է տեղի ունենում այնտեղ, որտեղ Լույսի Վերարքայությանն անհնազանդություն կա։ Այդպես մթերի՝ ստեղծագործումն իրենց վերգրելը հիմնավորված է, քանզի, հիրավի, ջիները հաստատվել են որպես Լույսի աշխատակիցնե՛ր։ Յուրաքանչյուր չար մտադրություն հաղթանակի հաստատում է։



    - - - - - - -



    329.


    Մի՞թե կույր են Վերարքայության ըմբռնում դրսևորել հրաժարվող մթերը։ Մի՞թե բարձրագույն օրենքի հաստատումը չի ընդունվում որպես միակ փրկություն։ Որքա՜ն կարևոր է վճռական ժամանակներում հասկանալ Վերարքայության Օրենքը։ Ուրեմն թող մտորեն դավաճանները, ուրեմն թող խորհեն Վերարքայությանը դեմ ընթացող մթի սպասավորները։ Վերարքայությունը վարկաբեկող ամեն մեկը մեծագույն դավաճան է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1245
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    330.


    Եթե իրար գումարենք բժշկի, դատավորի, վանականի, ուսուցչի, շինարարի, օրենսդրի ամբողջ պատասխանատվությունը, դա Վերարքայի պատասխանարվության մի մասը կկազմի։ Այո, մի մասը, քանզի բացի երկրային պատասխանատվությունը, նա մասնակից է նաև նուրբ և մտային աշխարհներին։ Երբեք չենք կանչում Վերարքայի զրահ հագնել, քանզի այդպիսի պատասխանատվություն ընտրել կարող է միայն ինքը ոգին։ Վերարքայի սերմը ծիլ է տալիս ըստ հայտնի ճառագայթի։ Հիրավի, վերելքի հզորությունը չի վախենում երեք աշխարհների առջև պատասխանատվությունից։ Այնպիսի արիությունը, ինչպիսին է աշխարհների շղթան, նման է Պատգամի սյունի՛, նման է ներթափանցող Լույսի՛։ Այդպես պատասխանատվության գահի առջև շողում են սխրանքի թևերը։

    331.


    Չի կարող միջազգային համաձայնություն և փոխադարձ ըմբռնում լինել առանց լուսավորչության։ Ժողովրդական ըմբռնումն առանց լուսավորչության չի կարող ընդգրկել բարեշրջման բոլոր կարիքները։ Հետևաբար Աշխարհի Դրոշը պարունակում է բոլոր նուրբ հասկացությունները, որոնք ժողովուրդներին դեպի լուսավորչությունների ըմբռնման կբերեն։ Մարդկությունը չի կարողանում հարգանք ցուցաբերել այն բանի հանդեպ, ինչը ոգու անմահությունն է։ Աշխարհի Դրոշն այդ մեծ նշանակության ըմբռնումը կտա։ Առանց լուսավորչության մեծության իմացության մարդկությունը ծաղկել չի կարող։ Աշխարհի Դրոշը կբացի դարպասը դեպի լավագույն ապագա։ Երբ երկրները կործանման ճանապարհին են, նույնիսկ քիչ ոգեղենները պետք է հասկանան, թե որն է վերելքը։ Հիրավի, փրկությունը լուսավորչության մեջ է։ Այդպես Աշխարհի Դրոշը լավագույն ապագա է բերում։

    332.


    Թող մարդիկ սովորեցնեն իրենց կյանքից վռնդել բազմաթիվ մանր ստեր և սովորեն կյանքում կիրառել ճշմարտությունը։ Ոչինչ այնքան կործանիչ չէ, որքան իրականության գիտակցված, վնասաբեր աղավաղումը. այն խախտում է Տիեզերքի ռիթմը։ Ռիթմի խանգարումների դեպքում իշխողը ստորգետնյա հուրն է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 83 92-ից ԱռաջինԱռաջին ... 3373798081828384858687 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •