User Tag List

Էջ 58 92-ից ԱռաջինԱռաջին ... 84854555657585960616268 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 856 համարից մինչև 870 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #856
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 1"


    76.


    Մենք՝ մարդկության Եղբայրները, չենք ընդունում զուգահեռականությունն այնտեղ, որտեղ լարված պարույր է: Գործողության և գեղեցկության ներքո արտահայտված զուգահեռականությունը՝ նպատակահարմարություն է: Ստեղծագործման պոռթկումը չպետք է հանգչի տարաժամության պատճառով: Ստեղծագործողի ստեղծագործելու ամեն պոռթկումին ազատություն է տրված և իր սեփական բարձունքը:
    Մենք՝ մարդկության Եղբայրները, ցանկանում ենք օգնել մարդկությանը տեղ ստեղծել հավերժապես դրսևորված Անսահմանությա՛ն վրա:
    Գրի առեք, որպես կյանքի ներդրում, Հրեղեն Հոգու մոր առջև դրսևորած տարածական կրակների փորձը: Որպես ոգու մեծագույն դպրոց, գրի առեք Հրեղեն Հոգու մոր փորձը:
    Ճշմարտությունը գերազանցում է երևակայությանը, այդպես էլ ապագան ավելի բարձր է երազանքից: Ասում էր Օրիգենեսը. "Սրտի աչքերով Գոյությունն ենք տեսնում": Միայն սրտով ենք տեսանելի դարձնում Տիեզերքի Սրտով արտահայտված աշխարհի գեղեցկությունը: Սերը Տիեզերքի հանդեպ առաջ է շարժում զգայիմացությունը: Սերը ջրաշուշանների կամ հեռավոր աշխարհների հանդեպ իր հիմքում միևնույն տիեզերականությունն ունի: Այո՛, այո՛, այո՛: Այդպես չափենք ամեն ինչ տիեզերական սիրո՛վ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #857
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    77.


    Ինչպե՞ս կարելի է պնդել, որ հյուլեի երևույթը զուրկ է հոգեկան կյանքից: Մի՞թե կենդանի օրգանիզմը կարող է բաղկացած լինել մահացածությունից, երբ կյանքի դրսևորումը կարող է պայմանավորված լինել միայն կենսականությամբ: Այնինչ, հոգեկյանքի սկզբունքը հաստատվում է ամբողջ Տիեզերքով: Հոգեկան կյանքի մտքի առկայությունը ամեն հյուլեի մեջ Մենք հաստատում ենք Տիեզերքի բոլոր դրսևորումներում: Մենք պնդում ենք, որ նույնիսկ ստեղծագործական գիտակցությունը հոգեկյանք է հանդիսանում, այլ կերպ ասած, տարածության կրակը: Բարձրագույն աշխարհներում հոգեկան կյանքը հիմնադրված է անսահմանափակորե՛ն:



    - - - - - - -



    78.


    Կատարելագործման ընթացքը մարդկությանը կարող է հասցնել բարձրագույն աշխարհներին, դրա համար պետք է ամրապնդել երևույթը Անանցողիկի մասին ըմբռնման մեջ: Երբ իմացության կիզակետը ձգտի դեպի նոր անկյուններ և գտնի որոգայթները տարածական հրի փոխակերպելու ճանապարհը, այդ ժամանակ անսահման կդառնա նոր մարմինների աշխարհը:
    Մոլորակային գիտակցության մեջ չափից դուրս թագավորում է անցողիկությունը, և մարդկությունն արտահայտված ամեն ինչի վախճանի գիտակցությունն է դրսևորում: Ինչու՞ ուրեմն այդքան կարճեցնել Տիեզերքի գործունեությունը, երբ այն Անսահմանության մեջ է շարունակվում: Վառ բոցկլտում են տիեզերական կրակները, հստակ է տարածության կանչը, և ընդամենը ցանկություն է պետք այն լսելու համար: Անբավարարվածությունը և հաճախ էլ թախիծը պատասխան են տարածական կանչին: Անբավարարվածությունը կատարելագործման գիտակցությունն է մատնանշում: Նկրտումը հստակ քայլ է ամրապնդում դեպի Անսահմանություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #858
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    79.


    Ինչպե՞ս կարելի է հասնել կատարելագործվելու գիտակցությանը: Ոչ թե ամբողջ Տիեզերքի կառուցման ավարտը հաստատելու ճանապարհով, ոչ թե մոլորակի և բարձր աշխարհների փոխհարաբերությունը հերքելու ճանապարհով, ոչ թե ընդունելով տարածական ուժերի ընդարմացումը: Հաստատված է ոգին որպես կրակ, և տիեզերական կրակի մեջ կանգառումներ չկան: Հետևելով հրի օրենքին, մենք կարող ենք հիմնել դեպի կատարելագործում տանող ճանապարհը: Արևի հուրը և ոգու հուրը՝ մեր ստեղծագործ ուժերն են: Արևի ջերմությունն ու սրտի ջերմությունը՝ մեր կենսատուներն են:
    Էլեմենտների տարանջատումը ձևերի տարատեսակություն է նշմարում, բայց չի նախատեսում հակասությունների աճ: Լույսն ու մութը, շփվելով, կարող են գործընկերներ դառնալ: Կտրուկ շեղբերի ծնունդը մտածողությունն է կյանք ներմուծել: Բարձրագույն աշխարհներում էլ լույսն ու մութը համագործակցում են: Տիեզերքի ուժն անսահմանորեն է տարածվում:
    Մարդկությունը խախտել է համագործակցության օրենքը, և մարդկությունը քավում է այդ խախտումը: Ամեն Վեհապետ մոլորակին նրա կորցրած հավասարակշռությունն է բերել, բայց մարդկային ոգին այնքան է ներծծվել հակասությունների զգացմունքով, որ չի կարողանում հասնել Վեհապետի մատնանշած իր նշանակությանը: Այդ պատճառով մարդկությունն աճում է սարսափելի հակասությունների մեջ; և ալիքները տակով են անում մտածողությունը, որը խախտված է Լույսի, որպես Աշխարհի Մոր հերքմամբ:



    - - - - - - - -



    80.


    Լռությունը կարող է ձայներով լիքը լինել, և մութն էլ կարող է լիքը լինել լույսով: Այդ պատճառով նա, ով տարածությունը դատարկ կհամարի, չի պատկերացի իրեն այն հզոր կյանքը՝ արտահայտված լռությունը, որպես Տիեզերքի բարձրագույն ճառարտասանություն, և անտեսանելիությունը, որպես Տիեզերքի արտահայտված Աչք: Անխախտելի է Տիեզերքի օրենքը, և նույնիսկ մարդիկ են ընդունել Լռության Ձայնը: Այնտեղ, որտեղ աղքատ է տեսանելի խոսքը, սրտի ձայնն է հաստատում լռությունը: Տիեզերքն, իր լռության մեջ, արտահայտում է սրտի խոսքը, և որսալի է Ձայնը Տիեզերական:
    Զգաստությունն ու զգոնությունը կարող են օգնել ականջին լսել Լռության Ձայնը: Տիեզերքի գեղեցկությունն արտահայտվում է լռելյայն: Լռության գեղեցկությունն արտահայտվում է կյանքի բոլոր բարձր դրսևորումներում:
    Սովորե՛նք լսել Լռությունը: Տիեզերքի Անսահմանությունը Լռության երևույթն է ծնում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #859
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    81.


    Մտավոր հաղորդատվությունը նույնպես Լռության երևույթ է: Հաճախ ենք Մենք դիմում նրան: Մտավոր երևույթի ավարտից առաջ Մենք Լռության ճառագայթ ենք առաքում: Այն սրբազան ցավերը "թասի" մեջ՝ Լռության ճառագայթների հրահրանքն են:
    Կան անտեսանելիորեն և անզգալիորեն առաքված ճառագայթներ, ամենա-սիրտ թափանցող: Օրգանիզմը պետք է նրանց առնմանվի. սկզբում թախիծ են հրահրում, բայց հավասարազոր են մաքուր կրակի: Առաքողը բարձրագույն ուրախության դրսևորում է ապրում, ստացողը նույն ուրախությունը կարտահայտի առնմանվելուց հետո: Ամենասրբազան Գաղտներգություններում այդ ժառագայթները կոչվում էին "Հուր Անտեսանելի", այդպե՛ս հիշեք:



    - - - - - - -



    82.


    Ներքին հրի աստիճանին հասանելը, ինչին հասել է Հրեղեն Հոգու Մայրը*, հազվադեպ նվաճում է: Հրի աստիճանը՝ դրսևորված, մարմնավորված Արքատի** աստիճանն է: Հնում գիտեին այդ հեղուկ կրակի մասին: Ալքիմիկոսները գիտեին այդ հեղուկ կրակի մասին: Հզոր կրակի բարձրագույն աստիճանին հասնելը կարող է արտահայտվել միայն ամբողջ սրտի հոգեկյանքով ապրող ոգուն: Տիեզերքի ամենահզոր լծակն ու ամենասրբազան լծակը՝ սի՛րտն է: Նրա գիտակցությունը լցնում է տարածությունը, պայծառանալով՝ լուսարձակում է Տիեզերքին:



    - - - - - - -
    * Հրեղեն Հոգու Մայրը -
    այսինքն, Ելենա Ռերիխը:
    ** Արքատ - Բարձր կարգի ադեպտ։ Վեհափառ էություն, ով, հասնելով իր ցածրագույն սկզբունքների վրա լիակատար իշխանությանը, հոգևոր բարեշրջման արդյունքում սկսում է տիրապետել Գաղտնի Գիտելիքների և ուժի։ Նույնն է, ինչ մահաթմա։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #860
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    83.


    Տիեզերեկան կրակն ու նրա էներգիան, լցված լինելով ամենայն Գոյի մեջ, արտահայտում են ամեն ինչի ազգակցականությունը: Ոչ թե էլեմենտների և ոչ թե զուգակցությունների մեջ է ազգակցականությունը: Իհարկե, մեծ է նախասահմանված կյանքերի ազգակցականությունը. թե ամեն էլեմենտի ֆունկցիաները, և թե ամեն զուգակցության կյանքի ֆունկցիաները Գոյի և Անսահմանության պատճառներն են արտահայտում: Ամեն էլեմենտի մեջ տիեզերական էներգիայի նկրտումը նախատեսված է հավերժական, ստեղծագործական ընթացքի մեջ ներգրավված լինելու համար: Էլեմենտների ազգակցականությունը կարող է պատկերացում տալ անսահման հնարավորությունների մասին:
    Ազգակցականյության ֆունկցիաների և Տիեզերքի էլեմենտների ֆունկցիաների իմացությունը, մարդու օրգանիզմի հետ կապակցված, մեր էություններից տիեզերական գործընկերներ կսարքեն: Տիեզերական ազգակցականության գոյությունը՝ կյանքի սքանչելիագույն էջ է: Էլեմենտների հատկությունների ուսումնասիրությունը, մարդու կիրառմամբ, ներդաշնակացման գիտություն կտա: Բարձրագույն աշխարհները գիտե՛ն այդ բարձրագույն գիտությունը:
    Եթե ուշադրություն դարձնենք արտահայտված էլեմենտներին, ինչպես կյանքի բազմաթիվ երևույթներին, ուրեմն, նախորդելով հոգևորին, կարելի է գտնել մաքուր կենսական սկզբունքի երևույթի սահմանումը: Դեպի էլեմենտների ազգակցականությունը ճանաչման նպատակասլացությունը ուրախությու՛ն կտա Լինելությանը: Դրսևորե՛ք նպատակասլացություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #861
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    84.


    Հնարավո՞ր է արդյոք աննպատակ գոյատևում, երբ նույնիսկ բնությունն իր նախասահմանումն ունի: Կարո՞ղ է արդյոք մարդու նախասահմանումը լինել տարրալուծվածությունը, երբ նույնիսկ ցածրագույն էլեմենտներն իրենց հաջորդականությունն ունեն: Կարելի է ավարտել մարդու ձեռքով ստեղծված առարկայի գոյատևումը, բայց Տիեզերքի Գիտակցության ստեղծագործությունն անսահման է իր նպատակահարմարության մեջ: Նիշերը, որոնք մարդկությունը կարող է զբաղեցնել Անսահմանության մեջ, լիքն են տիեզերական արտացոլումներով: Մարդը ճանաչված է որպես Տիեզերքի արտացոլանք: Մարդը կոչված է, որպես հաստատում տիեզերական բարձունքների և տիեզերական կրակների արտահայտումը: Առաջադիմումը տրված է բարձրագույն աշխարհների համար, իսկ մարդիկ գոյատևությունն ընկալում են որպես աննպատակ անցու՛մ: Տեսանելի իրականությունը կարող է արտացոլված լինել պատրանքի հաստատմամբ, բայց տիեզերական զգուշավորությունը մարդու սրտին թելադրում է՝ "արարված ենք մենք և արարու՛մն է մեր բախտը":
    Գործողությունների հաջորդականությունը, ստեղծագործման տիեզերական կրակների դրսևորման հաջորդականությունը՝ Անսահմանության ցուցադրական խորհրդանիշն է:



    - - - - - - -



    85.


    Երբ մարդ իր կյանքի ուղին իրագործում է, գիտակցելով, որ գոյության նպատակը նախասահմանված է, ուրեմն Տիեզերական Գիտակցությունը նրան է փոխանցել իր ճառագայթը: Երկրի վրա քայլելիս՝ ոգու մեջ ստացածը պահպանելու գիտակցությունը մոտեցնում է հազարավոր տարիներով: Կարմայի ընթացքը տիեզերականորեն սքանչելի է: Տիեզերքի Էությունը ուրախություն է հաստատում մարդկային սրտում, Տիեզերքի սրտում և Արքատի սրտում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #862
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    86.


    Մարդն է սահմանում իր նշանակությունը Տիեզերքում: Ասել, որ նշանակումն արտահայտվում է միայն բարեշրջման ընթացքով, նշանակում է մարդուց ճակատագրի գնդակ սարքել: Ճակատագիրը, կամ Տիեզերքը, կամ Անսահմանությունը, կարելի է սահմանել ինչպես կուզեք, բայց պնդել, որ մարդուն տանում է բարեշրջման հոսանքն առանց նրա կամքի մասնակցության, նշանակում է անջատել մարդուն Տիեզերքից:
    Ես կասեմ՝ ոգին իր միջուկում կրում է Անսահմանության նշանակված ուղին Տիեզերքում: Հաստատված ճանապարհի հետ կապերը կտրելու հակվածությունն այն ճանապարհն է, որը ոգուն տարածություն է տանում: Ոգու միջուկի մեջ կգտնենք այն ուղին, որը տանում է դեպի Անսահմանություն:
    Որոնեք ոգու միջուկի՛ մեջ:



    - - - - - - -



    87.


    Ոգու միջուկի մեջ մեկուսացած հյուլեն իր մեջ կրում է իր նշանակման իմացությունը: Միայն իր միջուկը մաքուր հրի մեջ պահպանող ոգին կարող է հաստատել իր իսկական նշանակությունը: Բարձրագույն միաձուլումը հնարավոր է միայն այդ մաքուր այրման մեջ: Երբ մի գոյատևման սահմանն ավարտվում է, այդ ժամանակ սկսվում է բարձրագույն գոյատևման աստիճանը: Այդպես տիեզերական ուրախությունը կատարելագործվում է միաձուլման երևույթով: Ոգու միջուկի արթուն վիճակը հազարամյակների ընթացքում Տիեզերքի բարձրագույն լարվածության Թաքնությունն է տալիս: Բաժանվածությունը փոխծանրաբեռնվում է տիեզերական ազդեցությամբ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #863
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    88.


    Մարդկության անտեղյակությունը հրապուրում է տիեզերական այն երևույթների համակազմավորմանը, որոնք տգիտության նոտային համահունչ կհնչեն: Անտեղյակությունը մարդկությանը հուշում է, որ տիեզեզրական հորիզոնը հաստատվում է նեղատարածք մոլորակի վրա: Անտեղյակությունը, մարդկության ուսուցիչը, սկսում և ավարտում է մոլորակով, բայց գիտակցությունը մատնանշում է, որ Տիեզերքը նեղ սահմանների մեջ տեղավորելու այդ ընդունված բանաձևն ինքը որպես արհավիրք կընկալի: Սպասելով վերջնակետին, մարդկային գիտակցությունը պատժի անվերջանալի դրսևորումներ է ստանում և տարակուսում է այդ դժբախտություններից:
    Մտնելով տիեզերական հեղեղի հոսքի մեջ, ավելի նպատակահարմար չէ՞ արդյոք հասկանալ, որ անվերջանալի պատիժներն իրենց հակադրություններն ունեն Անսահմանության մեջ: Ասում եմ՝ Անսահմանությունը կընդունի տիեզերական հոսանքի այն շիթերը, որոնք գիտակցաբար շրջանցել են մարդկային գիտակցությունը: Մարդուց է կախված՝ ընթանա՞լ տիեզերական հոսանքի հետ կամ մնալ գիտակցության աղեղի այն կողմում: Ամեն մեկի համար Անսահմանությունը վերելքի սանդուղք է կառուցում:



    - - - - - - -



    89.


    Հեռավոր աշխարհների վրա ստեղծագործման հաստատումը մատնանշելը համաձայնեցվում է համաշխարհային խնդիրների հետ: Համաշխարհային հանձնարարություններն ասես ուրախության կրակներ են, և այդ ժամանակ իրագործվում է ստեղծագործական առաջադրանքը: Եվս մեկ խնդիր է Մեզ համար՝ մարդկային ոգու ձևավորումը: Որպես մարդկությանն օգնություն գտնել ճառագայթներ, որոնք կձևավորեն և կզարգացնեն ոգու սքանչելի ունակությունները: Համաշխարհային խնդիրներն ամրապնդվում են տիեզերական կրակների լարվածությամբ, և տարածական նվաճումների ուրախությունը հնչում է, ինչպես ոլորտների երաժշտություն:
    Ասենք. "Այստեղ անհասանելին հասանելի է այնտեղ: Այստեղ մերժվածը, ընդունված է այնտե՛ղ": Մարդիկ չեն հասկանում համաշխարհային խնդիրները: Մարդկային գիտակցության մեջ Տիեզերքը ցածրագույն համաչափելիության աստիճան է հանդիսանում: Այո՛, այո՛, այո՛: Բազում նոր մարմիննե՛ր: Շատ նոր համադրություններ Մեր ստեղծագործումը կհավաքի: Տիեզերական հզորությունն ու Արքատի հզորությունը կարող են արարել այդ անբեկանելի մարմինները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #864
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    90.


    Երբ ամբողջ Տիեզերքն աշխատում է ընդհանրացման վրա, ուրեմն ինչու՞ մարդկությունը գնում է սահմանվածին հակառակ: Ուղիղ համապատասխանությունը գոյություն ունի ողջ Տիեզերքում: Մարդկությունը հակասում է ինքն իրեն և իր սահմանմանը: Երբ կարելի է միաձուլել Տիեզերքի ամենաանջատ դրսևորումները, այդ ժամանակ սեփական անձի մեջ կարելի է զարգացնել Ընդհանուր Բարիքի վրա աշխատելու զգացումը:
    Մեր խնդիրն է՝ ձևավորել տիեզերական Անսահմանության ներդաշնակության և ստեղծագործականության գոյությունը: Իր ծավալի մեջ աշխարհը զարգանում է պայմանավորված մարդկային մտածողությամբ: Տիեզերքն այլ ուղղություն է տալիս: Մարդկային ստեղածգործումը տիեզերականին քիչ է նման: Մենք ըմբռնում են առաջարկում մարդուն, որ խնդիրը կարող է առաջ ընթանալ տիեզերական ստեղծագործման հետ լիովին համընթաց:
    Հեռավոր աշխարհների ստեղծագործումը կհավաքի տարերային էներգիաների բոլոր հոսանքներն ու բոլոր արտահայտումները; և փոխակերպումն էլ հաստատվում է, որպես Տիեզերքի մեծ հրեղեն լաբորատորիա: Բարձրագույն գիտակցության համար բարձրագույն մարմինների կազմավորումն արտահայտված է, բայց այդ բանաձևը, կիրառվելով հակառակ իմաստով, ավելի ցածր ոլորտում արտահայտված հակադրություն է տալիս: Մեր գոյության այդ էջը ոչ ոք որպես անսահնամորեն արտահայտված չի ընկալում:
    Հեռավոր աշխարհները կանչում և աշխատում են կյանքի մեծ անիվի մեջ: Գալիքի էջը նույնքան իրական է, որքան այսօրվա օրը: Հավերժությամբ սահմանված կյանքի իրականությամբ մարդը պետք է գոյատևի, և այդ ընդունելը նրան գործողություններում հեռատեսություն կտա:



    - - - - - - -



    91.


    Ես պնդում եմ, որ մարդկային անգիտությունը տանում է հակասությունների այն կույտին, որն, ինչպես պայթյուն, կփլվի նրա վրա: Ճշմարիտ եք ընկալել գալիք ահեղ էջի հարձակողականության վերաբերյալ: Մե՛ծ վերակառուցում է: Կշեռքները հիմա են փոխվում: Տիեզերքում գոյատևում է ամենահսկա հավասարակշռությունը: Հավասարակշռության ուժը հաստատվում է ներդաշնակացված հոգեկյանքով: Որքան ավելի շատ են մոլորությունները, այնքան ավելի շատ են պայծառացումները; և դրսևորված ոգիների նկրտումն աճում է մտածողության անկման հետ միասին: Մե՛ծ է Հավասարակշռության Օրենքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #865
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    92.


    Էլեմենտների փոխակերպումը կարող է հասնել աներևակայելի չափսերի: Երբ մեր գիտակցությունն ընդունի Անսահմանությունը, այդ ժամանակ կարելի կլինի ընդգրկել բոլոր նկրտող պրոցեսների դրսևորումները: Անսահմանության մասին մտքի ընդունումը կազդի նոր մարմինների ձևավորման վրա: Նոր ուղիներ են ցույց տրվում նրան, ով նկրտված է դեպի նոր ոլորտներ: Երբ ոգին միայն կրկնվող ճանապարհներ է փնտրում, այդ ժամանակ լճացում է լինում: Կրկնվողությունը Տիեզերքում արտահայտվում է քայքայման մեջ: Մարդկային գիտակցության կրկնվողությունը երևում է նոր ուղիներ օգտագործելու ցանկության բացակայության մեջ: Տարածական կրակների հզորության աճը մարդուն ստեղծագործական ելք է տրամադրում: Տարածական կրակների հետ մտքի համաձայնեցվածությունը տիեզերական մեծ բանաձև է տալիս: Այդ բանաձևը կբացի բարձր ոլորտների հաստատված աշխարհը: Երբ մարդկությունը սովորի հասկանալ Անսահմանությունը, այդ ժամանակ լսողությունը կզարգանա բաձրագույն աշխարհների ուղղությամբ; այն ժամանակ, հիրավի, կմոտենա հեռավոր աշխարհների ժամանակաշրջանը:



    - - - - - - -



    93.


    Դրսևորումների համաձայնեցվածությունը կոչվում է արտահայտված միություն: Տիեզերական միությունն ապագայում կուղղորդի բոլոր ստեղծագործ ուժերը; սա սկզբունք է, որի վրա է հիմնվելու արտահայտված նոր աշխարհը:
    Նոր մոլորակների միջև համաձայնեցվածությունը գոյություն ունի որպես ապագայի գրավական: Սկզբունքը, որը կընկնի ստեղծման հիմքում, ամբողջ ստեղծագործ կյանքի սկզբունքը կլինի: Ոգու համաձայնեցվածությունը կարտահայտվի կյանքի ամբողջ բովանդակության մեջ: Երբ հեռավոր աշխարհները սկսեն ապրել, Տիեզերքի բարձրագույն սկզբունքները կգտնեն իրենց կիրառումը: Նույնիսկ Երկրի վրա կարելի է գտնել համաձայնեցվածության թույլ համահնչությունը և հիմնադրել դեպի հաջող արդյունք տանող այդ նկրտումը: Այդ արտահայտված ներդաշնակությունը ոգու համաձայնեցվածությունն է տալիս: Ինչպես էլեմենտների համաձայնեցվածությունն է անհրաժեշտ, այնպես էլ ոգու համաձայնեցվածությունն է ստեղծագործման մայր հանդիսանում: Ոգու համաձայնեցվածությունը՝ Տիեզերքի մեծ է՛ջն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #866
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    94.


    Տիեզերական պրոցեսների համաձայնեցվածությունը դրսևորվում է ինչպես ցածր, այնպես էլ բարձր ոլորտներում: Տիեզերական հզորությունը կարող է արտացոլվել մոլորակային կյանքում, իսկ մոլորակային կյանքը կարող է փոխակերպվել բարձր լարման ընթացքում: Երբ մարդիկ հասկանան, որ դրսևորումների անվերջանալիությունը բաղկացած է գոյատևումների հաջորդականությունից, այդ ժամանակ համաձայեցվածության սկզբունքը կարող է մարդուն ավելի մոտ դառնալ: Փոխակերպման օրենքն ու տիեզերական նվիրատվության օրենքը միաձուլվում են: Մեծ օգնությունը կարող է իրականանալ այդ սկզբունքի գիտակցման մոտակայքում:
    Եթե մարդկությունը ձգտի համաձայնեցվածությանն ընդառաջ, նա կհայտնաբերի բոլոր լավագույն հնարավորությունները: Լարելով կամքը դեպի Անսահմանություն, ամեն աստիճանի վրա կարելի է իրականացնել համաձայնեցվածությունը: Համաձայնեցվածությունն այն կապակցող սկզբունքն է, որն ամրապնդում է ոգու և ոգու միջև սրբազան գործողությունը, ոգու և մոլորակի միջև, ոգու և Տիեզերքի միջև, Տիեզերքի և Անսահմանության հզորության միջև սրբազան գործողությունը:



    - - - - - - -



    95.


    "Սրբազան" բառը բացարձակապես դուրս է եկել կիրառությունից: Սրբությունից սրբապղծություն են սարքել: Շատ կիրառություններ կան սրբության համար Երկրի վրա, բայց ամենասքանչելին մարդիկ մերժել են: Երբ միտքը երես թեքեց Գոյության սրբազան նշանակությունից, այդ ժամանակ սպառվեց Գոյության իմաստն ինքը: Բարձրագույն համաձայնեցվածության երևույթը ոգու սրբազան գործողությունն է: Սրբազան կապը ամբողջ Գոյության հիմքն է: Այդ պատճառով բարձրագույն ոլորտները դրսևորում են Լուսատու Նյութի բարձրագույն մարմնավորումները: Եթե նույնիսկ Երկրի վրա համաձայնեցվածությունը սքանչելի ձև է տալիս ծաղիկներին, ձայներին և մարդու դրսևորմանը, ուրեմն ինչի՜ կարելի է հասնել բարձրագույն համաձայնեցվածության մեջ:
    Մայտրեյան տեսնու՛մ է համաձայնեցվածության Նոր Աշխարհը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #867
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    96.


    Մարդը հիմնվում է կյանքի փաստերի վրա, բայց ակնհայտությունն արդեն անցած երևույթի հետ է համեմատում: Կյանքը միայն արդեն ապրված երևույթի հետ պայմանավորելը հաստատում է այն դանդաղ ընթացքը, որը մարդն է դրսևորել: Գաղափարները կյանքի ընթացքից բաժանելը կարգելակի կյանքն այն կետի վրա, որն անհամոզվածություն է արտահայտում հետագա առաջընթացի վերաբերյալ:
    Կյանքի իմաստը՝ հավերժական հաջորդականությունը և իր, կյանքի մեջ տիեզերական էներգիաների բացահայտումն է: Ինչպե՞ս կարող է ոգին ընդունել Անսահմանության հասկացությունը, եթե իր միտքը դեպի գաղափարների արքայություն չի նկրտել: Երբ միտքն ընդունի կենդանի, իրականալի էության նշանակությունը, այդ ժամանակ միտքը մատնացույց կանի մարդուն, թե որտեղ է ուրախությունը և որտեղ է ճշմարտությունը: Որոնումները մտքին բերել են տարածական հրի հետ միասնությանը: Որոնումները մտքին հասցրել են անցյալի տարեգրությունների ընդունմանը: Որոնումները մտքին կբերեն բարձրագույն աշխարհների գիտակցմանը: Որոնումները մտքին կբերեն Աշխարհի Մոր փայլքին: Նպատակասլացությունը կբերի անսահմանափակ գեղեցկությա՛նը:



    - - - - - - -



    97.


    Հիրավի, անսահման է Տիեզերքի գեղեցկությունը, երբ կարելի է սրտով ներթափանցել Տիեզերական Շնչառության գիտակցման մեջ: Բոլոր տիեզերական համակցությունների երևույթը նախասահմանված է վեր հառնալ Տիեզերական միավորման նշանի մաքրությամբ: Նայելով այն բանին, ինչ կատարվում է մոլորակի վրա, Մենք կարող ենք ասել միայն. "Մեծ է ձեր սահմանումը, ամրապնդվեք, վերելք դրսևորելո՛վ": "Ուղղորդիչի" խորհրդանիշ միշտ սիրտն է համարվել: Այդ խորհրդանիշի վրա է աճում ամբողջ կյանքը: Ուղղորդիչն ու ուղղորդվողը՝ Տիեզերական Գիտակցության նշանակությունը հաստատողներն են: Ընթացողն ու սպասողը՝ Տիեզերական Միտքն են: Կանչողն ու արձագանքողը՝ Տիեզերական Համահնչությունն են: Տիեզերքի Շինարարի բոլոր զգացմունքները շարժում են դեպի բարձրագույն կյանք:
    Այո՛, այո՛, այո՛:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #868
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    98.


    Հեռավոր աշխարհների գոյության վրա համոզված ոգին ստեղծում է իր աշխարհայացքը: Դրանով էլ հենց մարդ համոզվում է գոյատևությունների շղթայի գիտակցման անհրաժեշտության մասին: Երբ մոլորակային գոյատևությունից քաղված է ամեն ինչ, ու՞ր այդ դեպքում նկրտել:
    Կրկնվում են գոյության ձևերը, և տարատեսակներն էլ մեծ են: Բայց գոյատևությունը չի կարող ավարտվել և ամփոփված լինել մեկ մոլորակային կյանքի մեջ: Որպես ոգու կացարան, որպես նոր աշխարհ, որպես տիեզերական անհաղորդելի գեղեցկություն, կանչում է Անսահմանությունը: Երբ այդ կոչը հասկացված է, այդ ժամանակ տարածությունը կարող է դիպչել անսահման գեղեցկությանը:
    Նույնիսկ մոլորակային կյանքը կարող է արտահայտել սքանչելի խորհուրդ, երբ առաջընթացը մոտենա ներդաշնակության ամենաբարձրագույն սկզբունքի ըմբռնմանը: Երբ կյանքը մոլորակի վրա շողարձակում է գեղեցկությամբ, այդ ժամանակ ամենայն Գոյի հոգեկյանքը լցվում է անսահման գեղեցկությամբ: Սքանչելի, անսահմանափակ գոյատևությունը հեռավոր աշխարհներում պայմանավորված է սքանչելին հասանելով: Հարաբերականության սկզբունքը կարող է ցույց տալ, թե բարձրագույն ոլորտների նվաճումները որքանով են տարբերվում մոլորակային գոյատևությունից:



    - - - - - - -



    99.


    Անսահմանության ստեղծագործումը հեռավոր աշխարհներում ամենատարբեր համադրություններ կդրսևորի: Հարազատ էլեմենտի հետ համակցված ամեն էլեմենտ լավագույն համակցությունների ամբողջական տվյալներ ունի: Լաբորատոր պայթյունների փոխարեն ճառագայթները կփոխակերպեն ամեն ինչ:
    Հրեղեն Հոգու Մոր վառած կրակները ոչ միայն արտահայտում են Հրեղեն Հոգին, այլ նաև տիերեզական չափերի են: Կրակները տալիս են ճառագայթների այն ուժը, որն անհրաժեշտ է անսահման Գոյության համար: Յուրաքանչյուր կրակ՝ գալիք ստեղծագործման ճառագայթն է: Կրակների երևույթի նշանակությունն անսահման է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #869
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    100.


    Անհասանելիության հասկացությունը հանված է տիեզերական տարածությունից: Իհարկե, աստիճանը տարբերվում է աստիճանից, և անհասանելիությունը մի աստիճանի վրա՝ մեկ ուրիշի վրա կարող է թվալ հաղթահարված: Ամրապնդվեք ամենահասանելիության ըմբռնման մեջ:
    Տիեզերքում ամեն ինչ ապրում է և ամեն ինչ հնարավոր է: Հենց ոգու թաքստոցներն էլ Տիեզերքում հաստատում կգտնեն: Անհասանելիության երևույթը պայմանավորված է անհամապատասխան նկրտումներով կամ ցանկությունը կյանքի հետ համադրել չկարողացող պայմանով: Պայմանների ժամանակավոր լինելը անհասանելիություն չի նշանակում: Եվ ձգտման ժամանակավոր լինելն էլ չի նշանակում, որ ձգտումը կկրկնվի միևնույն ուղղությամբ: Երբ մարդ հասկանա ժամանակավոր լինելու երևույթն իր մեջ, այդ ժամանակ նա հեշտությամբ կընդունի վերելքի օրենքը: Վերելքի օրենքը կլուսավորի ոգուն հասանելիության ըմբռնումով:
    Բնությունը մոտավորապես նույնպիսի գոյատևություն ունի: Տարբեր բարելավումներ ավելի լավ մարմիններ են հրապուրում: Բարձրագույն պայմանները մարդուն լավագույն հնարավորություններ են տալիս: Այդ հնարավորություններն անսահման են: Որքան ավելի բարձ, այնքան ավելի հղկված, որքան ավելի վառ է հեռավոր աշխարհների ըմբռնումը, այնքան ավելի վառ են նվաճումները: Եվ մարդուն վերելքի ճանապարհը մատնանշված է կենտրոնների այրմամբ: Կյանքում, երկրի վրա, հասանելի է դարձել ամբողջ բարձրագույն փոխակերպումը, որն էլ հենց բաձրագույն, անսահմանափակ ստեղծագործման շեմն է:



    - - - - - - -



    101.


    Կրակներով հղկված բոլոր կենտրոնները ստեղծագործման աղբյուր են ծառայում: Մարդիկ երկրի վրա մտածում են, որ օրգանները ծառայում են ֆիզիկական մարմինը պահպանելու համար, բայց Արքատի ամեն օրգան նման է արտահայտված ստեղծագործ կրակի: Ոչինչ այնքան ճշգրիտ չի արտացոլում հրեղեն օրգանիզմի կյանքը, ինչպես Լուսատու Նյութի ճառագայթները: Հրեղեն կենտրոններն իրենց մեջ ամփոփում են տիեզերական հրի ստեղծագործ դրսևորումը: Գոյության հաստատված գեղեցկությունը Հավերժության և կենսականության մեջ է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #870
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    102.


    Երբ մարդը կընդունի գիտակցության մեջ, որ իր ամեն օրգան և ամեն կենտրոն՝ ստեղծագործ ուժ է, այդ ժամանակ կարելի կլինի արտահայտել ամեն կենտրոնի նշանակությունը: Տեսնում եմ, թե ինչպես է վառվում թոքերի կենտրոնը, այդ կենտրոնն ամենազգայուններից մեկն է: Հուրը զուգակցվում է ամենանուրբ էներգիաների հետ և ձեռնարկում է նոր երևույթների ստեղծագործումը: Այդ հրի այրման հատկությունը հաստատում է տարածությունից մաքուր հրի ընդունումը: Անխոս կրակների երևույթը թոքերի հուրը միավորում է տարածության հրի հետ:



    - - - - - - -



    103.


    Դրսևորելով այրում, թոքերի կենտրոնը Յոգերին բոլոր հնարավորություններն է տվել բարձրագույն դրսևորումների համար: Այդ կենտրոնը ջրի և օդի հաղթահարում է տալիս: Յոգերը ցուցաբերել են թռչելու և ջրի վրա քայլելու ունակություններ, տեսակարար կշիռը հարաբերական է դառնում: Թոքերի կենտրոնը բոլոր, այսպես կոչված, հրաշքների հիմքն է: Տառապյալների բոլոր ցավերը վերանում էին այդ կենտրոնը կառավարելու շնորհիվ, և միայն էքստազի "թասն" էր ապրում: Այդ կենտրոնը կարելի է փոխակերպող կրակ անվանել:
    Մաքուր Յոգիզմը գիտի, թե ինչպես թոքերի կենտրոնի դրսևորումը կարող է ըստ ցանկության փոխակերպել ամեն ինչ: Իհարկե, այդ կենտրոնը բռնկելու համար ներկայիս յոգերն օգտվում են պրանայամայից:
    Բարձրագույն յոգը պրանայամայի կարիք չունի, տարածական հրի հետ նրա համար գոյություն ունի ուղիղ հաղորդալար: Բոլոր դրսևորումները պրանայամայի կարիք ունեն, ինչպես ջրի վրա քայլելն ու թռիչքները: Բայց կան ավելի բարձր առաքելություններ:



    - - - - - - -



    104.


    Որքա՜ն լուսավոր են Հրեղեն Յոգի առաջընթացները, երբ նրա "թասը" լիքն է Մեր մասին մտքով: Հոգևոր երևույթների փոխակերպում է տրված թասը կրողին: Ստեղծագործական թելերը կուղղենք ամեն բարձրագույնի փոխակերպման վրա: Այնքա՜ն հարուստ է Տիեզերքը: Այնքա՜ն մեծ է Տիեզերքը: Տիեզերքը ոգեստեղծագործման կարիք ունի; և հոգեստեղծագործումն էլ Տիեզերքում գիտակցության մեջ է ամփոփված:
    "Թասի" մեջ գիտակցված կուտակման երևույթը կդրսևորի, Արքատի գիտակցության հետ միասին, հոգեմարմինների կյանքը: Այո՛, այո՛, այո՛: Անվերջանալի է Արքատի ստեղծագործման դրսևորված պարույրը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 58 92-ից ԱռաջինԱռաջին ... 84854555657585960616268 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •