User Tag List

Էջ 89 92-ից ԱռաջինԱռաջին ... 39798586878889909192 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,321 համարից մինչև 1,335 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1321
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՈւԹԵՐՈՐԴ. "ՍԻՐՏ"


    82.


    Դժվար է ոչնչացնել չար գործողությունը։ Որքա՜ն աշտարակներ ու վերնաշենքեր է պետք կառուցել խլացնելու համար ոռնոցը չար բանտարկյալի, որը ջանում է նորից դուրս ելնել յուրաքանչյուր բաց դռնից։ Հարցրեք մարդկանց, թե որքան աննահանջորեն են գալիս ոչ միայն չար, այլև նույնիսկ անհաջող մտքերն ու գործերը։ Կյանքի ուղին եզերապատված է իրագործումների նշաններով, դրսևորված որպես անջնջելի հետքեր, այդ պատճառով իմաստություն է դեպի ապագա նկրտելը։ Այդ թռիչքի մեջ չեք հասցնի աղտոտել ձեր սպիտակ թևերը։



    - - - - - - -



    83.


    Տարբերեք լարվածությունը հոգնությունից։ Շատ նմանություններ կան այդ տարբեր վիճակների մեջ։ Պետք է զգալ, թե երբ է օգտակար վերջ տալ դրանց և տեղափոխել ուշադրությունը այլ կենտրոնի վրա։ Այստեղ հատկապես կիրառելի է ոսկե հավասարակշռությունը։ Հոգնության դեպքում նուրբ աշխարհներից այնքա՜ն սպասողներ կան այդ վիճակին։ Ոչ միայն չար, որոնք լուրովի լարում են կամքը, այլև բազմաթիվ անդեմ ապամարմնավորվածներ ջանում են կպչել սրտի մագնիսին։ Հոգնության մեջ մարդիկ բողոքում են մտածողության խճճվածությունից։ Ինչպե՞ս չլինի այն, երբ Նուրբ Աշխարհի ցածր շերտերի խառնիխուռն մտքերը ներթափանցում են գիտակցության մեջ։ Ցածր շերտերը հստակորեն չեն մտածում, և մտածողության պատառիկների այդ փաթիլներն աղբոտում են տարածությունը։ Ատելության հստակ միտքն էներգիայի լարման դեպքում ավելի արժեքավոր է, քան չգիտակցված մտածողության շփոթը։ Հրեղեն Հոգու համար շատ ծանր է գորշ մտքերի ուրվականների պարսի հպումը։ Ուսուցիչը մտահոգված է, առաջին հերթին, մտածողության ուղղվածությամբ։ Մեծ տարածությունների դեպքում և՛ առավելագույն արագություն է զարգանում, և՛ նպատակասլացություն։



    - - - - - - -



    84.


    Ոգեղեն կռիվը արյուն է ներարկում վերջույթներին։ Հրեղեն Հոգին հրեղեն թասի հետ միասին հետ չի մնում, օգնությունը հստակ է, երբ բոցավառ սիրտն իր շուջ արի ոգիներ է հավաքում։ Ոչ թե ֆիզիկական ոլորտում է ճակատամարտը, ոչ թե փոքր երկրային ուժեր են մրցակցում, այլ բազմադարյան փորձի Ուժե՛րն են հավաքվել իրենց ճակատագիրը որոշելու։ Ինչպես անսպասելի պղպջակներ, ուռչում են ճակատամարտի երկրային արտացոլանքնե՛րը։ Բայց հրեղեն սիրտը շարժվում է ոչ ըստ երկրային նշանների։ Լարումը շա՛տ է։
    Մարդիկ երազում են ազատության մասին, բայց ինչպիսի՜ զնդանում են պահում նրանք իրենց սրտերը։
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 15.04.2023, 04:10:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1322
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    85.


    Ազատությունը թանկարժեք է, ինչպես անձի պահպանությունը, ինչպես ներգրավված էներգիաների անհատականացումը։ Բայց հենց ազատությունն էլ ամենախեղաթյուրված հասկացությունն է։ Նրա փոխարեն կյանքը լցվում է բռնությամբ ու ստրկությամբ, հենց համագործակցությունն ու անհատի հանդեպ հարգանքը բացառող հատկություններով. այդպես ոմանք հաջողեցնում են կազմել իրենց գոյատևությունը բացառապես բռնության և ստրկության հատուկ միացումից։ Իհարկե, մարդիկ պնդում են ազատության մասին, նույնիսկ չգիտենալով նրա հատուկ որակները։ Ազատության հաստատումը նրանց մեջ գիտակցության վեհացումը կլինի։ Ազատության ուժեղացած որոնումները ցույց են տալիս, որ ոգին իր ներուժի մեջ նկրտում է դեպի նոր վերելքներ, բայց ոչ ոք չի ասել նրան, թե ինչպես վարվել այդ գանձի հետ։



    - - - - - - -



    86.


    Համագործակցությունը կարող է գիտակից ոգու զարդարանքը դառնալ։ Ոչ թե հարկադրանք, ոչ թե մրցակցություն, այլ էներգիաների հզորացում է առաքում համագործակցության հասկացողությունը։ Համատեղ աշխատանքը հասկանալի է նրանց, ով սրտով հասկացել է Վերարքայությունը։ Ազատության Ուսուցիչը Վերարքայության երևույթ է, քանզի, նախ և առաջ, ասված է՝ ընթացեք ամենակարճ ճանապարհով, հավաքեք ձեր ուժերը, հաստատվեք անհատականացման ըմբռնման մեջ, քանզի ծիածանն ամրանում է իր բոլոր ճառագայթներով։
    Միայն արտահայտված դավաճաններին ենք վտարում որպես տիեզերական աղբ, մնացածների մոտ Մենք գտնում ենք նրանց կյանքի կոչած ճառագայթը։



    - - - - - - -



    87.


    Վրեժը արդարացիորեն դատապարտել են բոլոր Ուսուցիչները։ Ինքը նախնական զանցանքը կարող է քիչ գիտակցված լինել կամ նույնիսկ անսպասելի, բայց վրեժը միշտ կանխամտածված է, գիտակցաբար սրտում կրկնապատկված։ Վրեժն ասես արարքի մեգաֆոն լինի, հետևաբար նրա վնասը տարածական նշանակությամբ շատ է մեծ։ Վրեժը փոքր-ինչ նման է զայրույթի։ Զայրույթը, որպես սպառնանքի խթանիչ ուժ, արագանցողիկ է լինում, բայց վրեժի մտածված գործողությունները լայնորեն թունավորում են մթնոլորտը։ Ասված է, որ մտադրությունը հավասարազոր է գործողությանը, բայց պետք է նկատի ունենալ մտավոր գործողությունը։ Այդպիսի նկատառումներին մարդկությունն ամենադժվարն է ընտելանում։ Ժամանակակից մարդկության համար միտքը ուղեղի աննշան կծկում է դարձել։ Եթե մտքի հետևանքն աչքին տեսանելի չէ, նշանակում է, այն գոյություն էլ չունի։ Բայց այդպես մենք կհասնենք ընդհա՛նրապես մտածողության հերքմանը։ Սիրտն ավելի լավ վիճակում է գտնվում, այն արտադրում է շարժում և աղմուկ՝ այդպես սիրտը կարող է թակել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1323
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    88.


    Հոգեկան էնեգիայով գերլցված լինելը շատ ախտանիշներ է հրահրում ինչպես վերջույթներում, այնպես էլ կոկորդում և ստամոքսում։ Լարվածությունը թուլացնելու համար օգտակար է սոդան, ինչպես նաև տաք կաթը։ Ուսուցիչը հետևում է կրակներին, կրակները ոչ միայն լուսավորում են աուրան, այլ նաև մնում են տարածության մեջ, այդ պատճառով այդքան մեծ է կրակների նշանակությունը։ Դրսևորված կրակները, իրենց հերթին, կենտրոնացնում են էներգիան և ծնում են նոր հանգույցներ։



    - - - - - - -



    89.


    Զգուշացեք անիմաստ դատապարտումից։ Այն ոչ միայն քայքայման հատկություն է պարունակում իր մեջ, այլև թույլ դատապարտողին դնում է դատապարտվողի իշխանության տակ։ Թույլ, բայց կոպիտ սիրտը կարող է հրահրել դատապարտյալի աուրայի հազազդեցությունը։ Ընդ որում սովորաբար դատապարտողն ինքը ուժեղ չէ, հակառակ դեպքում դատապարտելու համար ժամանակ չէր գտնի։ Դատապարտման անարդարացիությունը, ինչպես նաև ամեն սուտ, թուլացնում է ինքնակամ դատավորի առանց այն էլ չնչին գիտակցությունը, ուստի վնասը նրա համար չափազանց է ստացվում։ Այն ճամանակ երբ անարդար դատապարտվածը հաղթում է միայն, ուժեղացնելով իր մագնիսը նոր աուրաներ ներգրավելով։ Կարող են հարցնել՝ ի՞նչ անհրաժեշտություն կա բարոյագիտական դատողություններ անել «Սիրտ» Գրքում։ Բայց, նախ և առաջ, պետք է հիշեցնել սրտի հիգիենայի մասին։ Սրտի հիգիենային պետք է նայել ինչպես անհրաժեշտ գործունեության։ Պետք է դեն նետել բոլոր դատողությունները վերացական բարոյականության մասին։ Լավ է այն, ինչն առողջարար է բոլոր տարածքներում։ Մենք պնդում ենք, որ Ուսմունքի ուղի ոտք դրած ամեն ոք նախ և առաջ ոգով առողջ կլինի։ Կարելի՞ է արդյոք չարի մեջ հետևել Լույսին։ Հիրավի, Լույսը կբացահայտի մթի յուրաքանչյուր ավազահատի՛կ։



    - - - - - - -



    90.


    Շփման ժամերին նայեք որպես աղոթքի, որպես ամեն չարից և քայքայողից ձերբազատման։ Եթե միտքը չի հակասում բարուն, նշանակում է Բարու Դարպասները բաց են, դա սրտի ամենաանհրաժեշտ հիգիենան է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1324
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    91.


    Ուշադրություն դարձնենք որոշ կարծես անհաջող գործողությունների, բայց որոնք իրենց հիմքում ասես թե հատուկ նշանակություն ունեն։ Երբեմն կարելի է դիտարկել, թե ինչպես մարդ ինչ-որ գործողություններ է կատարում համարյա առանց հաջողության հնարավորության, բայց ինչ-որ բան նրան ստիպում է գործել հենց այդպես, նման գործողությունները սովորաբար վատը չեն ըստ էության, բայց նրանք հաճախ անարդարացիորեն են վարձատրվում։ Այդ ամենը կարմայական վարձատրություններ են. վարձատրվովը, իհարկե, մոռացել է նրանց մասին և իր ճանապարհին բազում հոգևոր կուտակումներ է կորցրել։ Բայց վճարողը, այնուամենայնիվ, ձգտում է վերադարձնել պարտքը, չնայած վերադարձվող հագուստը կարծես թե այլևս վարձատրվողի հագով էլ չէ։ Այնուամենայնիվ, պարտքը կվերադարձվի, եթե նույնիսկ այն չկարողանան ընդունել։ Կարելի է նաև դիտարկել ուրիշ, սրտին մոտ մարդկանց պարտքերի վերադարձը։



    - - - - - - -



    92.


    Հինավուրց ասքը փոխանցում է, թե ինչպես ոմն Արքա, ցանկանալով ազատվել բոլոր կողմնակի ազդեցություններից, խորհուրդ հարցրեց Իմաստունից։ Վերջինս ասաց. «Ազատագրումը քո սրտի մեջ կգտնես»։ Բայց Արքան վրդովվեց, պատասխանելով. «Սիրտը բավարար չէ, պահակախումբն ավելի ճիշտ է»։ Այդժամ Իմաստունը հրաժեշտ տվեց Արքային, ասելով. «Ուրեմն, մի՛ քնիր, Արքա»։ Ասքում, որպես միակ պաշտպանություն, նշված է մեր սիրտը։ Իզուր չեն բոլոր Ուսմունքները քնից առաջ առաջարկում աղոթքներ բարերար կապ հաստատելու համար։ Մարդկությունը չի սիրում մտածել, որ կյանքի մեկ-երրորդից ավելին քնի մեջ է անց կացնում, դրանով ենթարկվելով հատուկ և անհայտ ազդեցությունների։ Գիտությունը քիչ է ուշադրություն հատկացնում քնի, Նուրբ Աշխարհում գտնվելու այդ ներկայության նշանակությանը։ Մի՞թե պետք չէ ամուր կապը Վերարքայության հետ, երբ մենք մեր գիտակցությանն անհայտ կյանքի շեմին ենք։ Մտածեք, կյանքի համարյա կեսն անցնում է երկրային գոյությունից դու՛րս։ Իհարկե, շարունակել գիտակցությունը հաջորդ շրջանում կօգնի սիրտը, որը պատրաստ է բոլոր երեք կյանքերի համար։ Բայց ո՞վ կցանկանա ունենալ ճակատագիրն Արքայի, որը հույսը միայն պահակախմբի վրա է դրել։



    - - - - - - -



    93.


    Բոլոր Պատգամներում արտահայտված են խորհրդանշական պատմություններ, թե ինչպես ճգնավորներն ու սրբերը դևերին ստիպել են ծառայել և օգուտ բերել իրենց աշխատանքով։ Իրոք, դա լրիվ հնարավոր է անշահախնդիր խթանիչ ուժի դեպքում։ Հաստատում եմ, թե որքան են ծառայում մթերը կերտմանը, երբ անձնանվեր հրամանի ուժը պահպանում է կարգադրող սրտին։ Բայց մեկ պայման կարող է վտանգավոր և կործանիչ լինել՝ իմպերիլով լի դժգոհությունը մուտք է բացում մթերի համար։ Որտեղ դժգոհությունն է, այնտեղ են ուղղվում օգտվել և թույնի ազդեցությունն ուժեղացնել ձգտող ամենատարբեր եկվորներ։ Որքա՜ն կտոր է պատռվել, որքա՜ն փորձարկումներ, փորձեր են խախտվել ի հուրախություն չարանենգերի։ Խորհուրդ տվեք ընդունել սա ոչ թե որպես հեքիաթ, այլ որպես վտանգավոր իրականություն։ Բարու և չարի սկիզբը չի անհետանում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1325
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    94.


    Առողջությունը անցյալի հետևանք է, ուստի մարմնի տիրոջն ավելի իմաստուն կլիներ հոգ տանել այն մասին, որպեսզի հետևանքներ չստեղծի։ Պետք է հասկանալ սիրտը փոխակերպող Ուսմունքի էությունը։ Եթե դա կարևոր չէ և չի լիացնում կյանքը, ուրեմն բոլոր խոսքերն ու նշանները անպետք աղբ են դառնում։



    - - - - - - -



    95.


    Ըստ թողած հետևանքների, երախտագիտությունն ամենաիրական հասկացություններից է։ Նրան կարելի է սովորել նույնիսկ մանրուքների վրա։ Հետագայում դպրոցներում պետք է խոսել երախտագիտության, որպես բարեկեցության գրավականի մասին։



    - - - - - - -



    96.


    «Հիվանդությունը մեղքից է» - ասում է սուրբ գիրքը։ Ասենք՝ հիվանդությունը՝ անցյալի և ներկայի ոչ կատարյալ լինելուց է։ Պետք է գիտենալ, թե ինչպես ձեռնարկել հիվանդության բուժումը։ Ի ցավս բոլոր բժիշկների, կատարելագործումն իսկական պրոֆիլակտիկա կլինի։ Կարելի է հասկանալ, որ կատարելագործումը սկսվում է սրտից և ունի ոչ միայն տարածական, այլև նեղ-նյութական նշանակություն։ Մայրերը կրում են երեխաներին կրծքի մոտ, որպես հանգստացնող դարման, բայց սովորաբար չգիտեն, որ սրտի մոտ կրելը հզոր ազդեցություն ունի։ Այդպես էլ Նուրբ Աշխարհում մենք սրտին մոտ ենք վերցնում ամրապնդելու և ապաքինելու համար։ Իհարկե, սիրտը շատ էներգիա է կորցնում այդպիսի ուժեղ կիրառումից։ Բայց նաև ոչ թե մեկ անգամ է պատկերվել թրերով ու նետերով խոցված մոր սիրտը որպես բոլոր արտահայտված ցավերն իր մեջ ներառնող խորհրդանիշ։
    Ոչ միայն դրսևորված հիվանդությունները, այլև նրանց սաղմնավորման ժամանակ հատկապես գործուն է սրտով ապաքինումը։ Այժմ դա համարյա մոռացված միջոց է, բայց այն ոչ պակաս հզոր է, քան արյան փոխներարկումը, քանզի սրտի ազդեցությամբ նրբագույն էներգիա է փոխանցվում առանց արյան ցածրագույն խառնուրդների։ Տվող սրտի մասին այդ հոգատարությունը չպետք է մոռանալ կատարելագործման մասին մտածելիս։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1326
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    97.


    Երկու շաբաթ տևած թվացյալ նկրտումից հետո, մարդ եզրակցության է գալիս կամ իր անպիտանելիության, կամ էլ Բարձրագույն Աշխարհի բացակայության մասին։ Այնինչ այդ նույն մարդն իր ծառային մեկ տարի ծառայությունից հետո ասում է. «Չափազանց կարճ է ժամկետը, ես դեռ քո աշխատավարձը բարձրացնել չեմ կարող»։ Նույնիսկ երկրային ցածր գործերում մարդիկ հասկանում են ժամկետների նշանակությունը։ Միայն բարձր կարգի ենթադրությունների մեջ յուրացման էությունը մարդիկ չեն ցանկանում հասկանալ։ Դժվար է ասել այդ նրանց, որոնք սրտով դեռ չեն աճել կամ արդեն հասցրել են հանգցնել այն։ Թվում էր, թե սրտի կրակները շատ բնական են և հասարակ դրսևորումներում, բայց որքա՜ն երկար ժամկետներ են պետք, որպեսզի ցածրը Նուրբ Աշխարհի հետ միացնող այդ հասկացությունը նշմարվի ֆիզիկական աշխարհում։ Իհարկե, բազում կրակներ իրենց հետ հարմարվել են պահանջում, որպեսզի թվացյալ պատահականությունը ռիթմի շղթայի մեջ մտցնեն։ Քչերն են, որ ձգտում են համատիեզերական քաղաքացի լինել։ Շատ հոգսեր է պահանջում այդ կոչումը. և դիտողականություն, և սրատեսություն, և, նախ և առաջ, անսանձահարելի նկրտում։



    - - - - - - -



    98.


    Ինչպե՞ս ուրեմն ներշնչել անպատրաստ մարդկանց, որ Բարձրագույն Աշխարհի առարկան արժանի է սրտակից վերաբերմունքի։ Դժվար է ոչինչ չիմացող մարդկանց հետ, բայց ավելի դժվար է նրանց հետ, ով Ուսմունքը կուլ է տվել, ինչպես մի գդալ ապուր, նրանցից կարելի է առանձնահատուկ դավաճանություն և այլանդակություն սպասել։ Չկա այնպիսի նախանշան, որը կհամոզեր այլասերված գիտակցությանը, որ իրեն պետք է նայել ոչ այնքան մոտիկների վրա, որքան սեփական անձի ներսը։ Ինչպե՛ս կարելի է տեսնել կրակները, երբ հարևանի դեմքի վրա աչքը կնճիռներ է փնտրում։ Կարելի է սառը սրտով զարմանալ և կասկածել ուրիշի նվաճումներում և մոխիր ցանել սրտի ամեն կայծի վրա։
    Զարմանում եք, թե ինչպես մարդիկ կարող են կուլ տալ թույներ առանց վնասվելու, բայց չեք մտածի, թե որտեղից է եկել անվարակելիությունը։ Ոչ թե ստամոքսի պատերի կառուցվածքից, այլ սրտում ներդրված հրից։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1327
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    99.


    Նոր Նուրբ Աշխարհն անիրականալի կարող է թվալ նրանց, ով ուշադրություն չի դարձրել լուսանկարներով, Իքս-ճառագայթներով և վկաների ստորագրություններով հավաստագրված, այսպես կոչված ֆենոմենների վրա։ Հիշեցնենք՝ ինչ-որ մեկն արձագանքում է տիեզերական երևույթներին։ Ինչ-որ մեկը հեռավոր ձայներ է լսել։ Ինչ-որ մեկը, տեսնելով Նուրբ Աշխարհը, մասնակցել է այնտեղ։ Ինչ-որ մեկը լուսարձակել է։ Ինչ-որ մեկը օդ է բարձրացել։ Ինչ-որ մեկը քայլել է ջրի վրայով։ Ինչ-որ մեկը քայլել է կրակի վրայով։ Ինչ-որ մեկը առանց վնասի թույներ է կուլ տվել։ Ինչ-որ մեկը քնի կարիք չի ունեցել։ Ինչ-որ մեկը սննդի կարիք չի ունեցել։ Ինչ-որ մեկը տեսել է պինդ նյութերի միջով։ Ինչ-որ մեկը գրել է երկու ձեռքերով։ Ինչ-որ մեկը հրապուրել է կենդանիներին։ Ինչ-որ մեկը, առանց լեզուն գիտենալու, հասկացել է այն։ Ինչ-որ մեկը հասկացել է մտքերը։ Ինչ-որ մեկը փակ աչքերով փակ գիրք է կարդացել։ Ինչ-որ մեկը ցավ չի զգացել։ Ինչ-որ մեկը ձների մեջ սրտի ջերմությունն է զարգացրել։ Ինչ-որ մեկը հոգնություն չի զգացել։ Ինչ-որ մեկը բուժել է։ Ինչ-որ մեկը գալիքի իմացություն է դրսևորել։ Այդպես կարելի է թվարկել բոլոր դրսևորված ֆենոմենները և կյանքից վերցրած բազմաթիվ ուսուցանող օրինակներ։ Բայց մի պահ հավաքեք այդ բոլոր որակները մեկ մարմնի մեջ և կստանաք բազում Ուսմունքներում նշված մարդկային փոխակերպումը։ Գլխավորն այդ փոխակերպման մեջ այն է, որ նրա բոլոր առանձին մասերն արդեն իսկ արտահայտված են նույնիսկ ոչ կատարյալ գոյատևության մեջ։ Նշանակում է, որոշակի նկրտման դեպքում կարելի է մարդկությանն էականորեն առաջ մղել դեպի ամբողջ կյանքի փոխակերպումը, հետևաբար հիշե՛նք մեծ Հրի մասին և հրեղեն շինության՝ Սրտի մասին։ Չէ՞ որ հեքիաթ չէ դա, այլ Ոգու տու՛նը։
    Մարդիկ ապացույց են ցանկանում, բայց մեր առջև բազմաթիվ վավերացումներ կան, նշանակում է, նախ և առաջ, պետք է հիշել նրանց մասին և հասկանալ մտքի և սրտի հրի ուժը։ Մտածե՛ք։ Մտածողությունը մարդուն ցույց է տալիս Մշակույթի նշանակությունը։



    - - - - - - -



    100.


    Ապաքինողները երկու խմբի են բաժանվում. մեկն ապաքինում է ձեռնադրմամբ կամ անմիջականորեն հայացքով, մյուսը տարածության վրա սրտի էներգիա է հղում։ Իհարկե, գալիք կառույցների համար երկրորդ միջոցն առավելություն ունի։ Սրտի ճառագայթման դեպքում կարիք չկա խոցել հիվանդի բազմաթիվ կենտրոններ, այլ, չծանրաբեռնելով նրա ուշադրությունը, կարելի է ընդամենն ազդել հիվանդ մասի վրա, աջակցելով օրգանիզմին հավասարակշռության համար պայքարում։ Դուք գիտեք, թե որքան անզգալի են մեր դիպչումները, որպեսզի ինքնագործունեությունը չխախտենք։ Նաև հիշում եք, թե որքան ենք Մենք խուսափել ֆիզիկական դրսևորումներից, թույլատրելով դա այնքանով միայն, որքանով անհրաժեշտ էր հայտնի աստիճանի ակնհայտության համար։ Մենք նկրտում ենք առաջ, հենց նկատում ենք ըմբռնում։ Մեզ մոտ ալարկոտին կյանքի խափանող են անվանում։ Սրտի հոսանքով ապաքինողները գործում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ նուրբ մարմնում։ Պետք է ուշադրություն դարձնել կյանքի բացառիկ կողմի վրա, այն շատ ավելի էական է, քան թվում է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1328
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    101.


    Երբ ուժերը պահանջվում են բոլոր ուղղությունների վրա, նրանք անհրաժեշտ է համաչափել։ Ճակատամարտի նշանակությունը կարելի է հասկանալ, երբ հոգնած մարտիկները վերադառնում են նոր ճակատամարտի համար։ Հիրավի, Հրեղեն Հոգու առաջին խնդիրն է ուժերը խնայելն ու բաշխելը։ Իզուր չէ, որ սրտով շռայլը առանց պատճառի ձեռքերը թափ չի տա։ Այժմ հատկապես կարևոր է խնայողությունը, քանզի ավելորդ ծախսերով պետք չէ լարել էներգիան։ Պետք է դետքին լինել։



    - - - - - - -



    102.


    Նույնիսկ ամենաբարձր Հրեղեն Հոգին երբեմն գործում և ապաքինում է գիտակցաբար, իսկ երբեմն էլ ըստ Բարձրագույն Ճառագայթի՝ առանց անձնական որոշումների։ Եթե մարդիկ յուրացնեին, որ կան Բարձրագույն Ճառագայթներ, նրանք կպաշտպանվեին խառը ազդեցություններից։ Տարածությունը լիքն է տարատեսակ, խաչվող ճառագայթներով և հոսանքներով։ Առանց դեպի Վերարքայություն նկրտման որքա՛ն պատահական և չարամիտ խանգարումներ կարող են անցնել մաքուր նկրտման տարածքով։ Մենք սովորել ենք արդեն, որ մարդիկ միայն իրենց համար ակնհայտ վտանգի դեպքում են դիմում Մեզ, բայց գլխավոր, անտեսանելի վտանգների ժամանակ Վերարքայության հետ կապ պահել նրանք չգիտեն։ Ուստի պետք է կապել սեփական անձը Վերարքայության Ճառագայթին, հենց միաձուլվել նրա հետ, ինչպես անքակտելի մաս։ Չէ՞ որ նույնիսկ բարձր Հրեղեն Հոգին երբեմն գործում է ըստ Բարձրագույն Ճառագայթի։



    - - - - - - -



    103.


    Ինչպե՞ս կարելի է պաշտպանել մարդկանց, եթե նրանք ինքները փրկարար թելից բռնվել չեն ցանկանում։ Ճշմարիտ ուղղությունը պահպանելն արդեն իսկ հաղթանակ է։ Մեր օգնությունը պատրաստ է թափվել, միայն թե լինի ում վրա և ինչի մեջ։ Ո՞վ ուրեմն կարող է օգնել Մեզ իր ուղիղ և հստակ նկրտմամբ։ Այդ լարը և ճշմարիտ ուղին կարող է գտնել սիրտը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1329
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    104.


    Մարդիկ չեն ցանկանում դիտարկել Նուրբ Աշխարհի ամենուր շաղ տված երևույթները։ Նաև չեն կարողանում նրանք պատկերացնել, որ բարոյականությունը գործնական դեղաբանություն է, ամենահասարակ ճանապարհով տարածական էներգիաները ներգրավելու համար։ Մի հոգնեք, պնդելով, որ Բարձրագույն հնարավորությունները ներգրավելու համար սիրտը կիրառելու գիտակցություն է անհրաժեշտ։ Մարդիկ մոռանում են կյանքն ախտահանելու ամենահասարակ միջոցը գործադրելու մասին։ Շատ է խոսվում հրի նշանակության մասին, կատարելապես մոռանալով, որ կենդանի կրակը լավագույն ախտահանիչն է։ Մարդիկ էլեկտրականություն են ստացել, բայց մեկուսացրեցին էներգիայի էությունը, թողնելով մեռած լույսը միայն։ Խարույկը, փայտերը, կանթեղը, մոմերը կմաքրեն տարածությունը և կոչնչացնեն բազում վարակներ։ Իմացյալ մարդկանց մոտ էլեկտրականության կողքին կարելի է տեսնել նաև կենդանի կրակ, որն այնքա՜ն հեշտորեն տարածական հուր է ներգրավում։ Հարցրեք բժշկին, թե ախտահանման մեջ ի՞նչ տեղ է գրավում վառվող մոմը։ Նա, հավանաբար, այդ հարցն անիմաստ կհամարի, որովհետև նրա մտքով անգամ չի անցել մտածել կենդանի կրակի մասին։ Որտեղի՞ց է, ուրեմն, կանթեղների գործածությունը տաճարներում, եթե ոչ մաքրման համար։ Որտեղի՞ց էին ուրեմն հինավուրց սովորույթները շրջապատում հիվանդին կրակով։ Ուստի կրակը թե բժիշկ է հանդիսանում և թե պահապան։ Վառարանի կենդանի կրակը հաճախ կանխարգելում է աշխատողների հիվանդությունները։ Խարույկը, որպես մաքրող խորհրդանիշ, հիրավի բժշկական հասկացություն է։



    - - - - - - -



    105.


    «Սիրտ» գրքում պետք է խոսել նույնիսկ այնպիսի հասարակ բաների մասին, ինչպիսին է կենդանի կրակը։ Լավագույն մարդիկ բավարարվում են էլեկտրականության լույսով, մոռանալով, թե որքան հիվանդություններ են բերում միտումնավոր բանտարկված էներգիաները։ Նույնն էլ ճառագայթների հետ է։ Ինչու՞ չեն նկատում, թե ինչպես են Իքս-ճառագայթներն ազդում սրտի վրա։ Նմանապես չեն ցանկանում նկատել մետաղների ազդեցությունը սրտի վրա։ Պետք են բազմաթիվ փորձեր, որպեսզի սովորեք գոնե փոքր-ինչ կառավարել կործանարար պայմանները։ Մարդիկ ցանկանում են ազատվել ցավերից, բայց շտապում են դրանք բազմապատկել։
    Թող չմտածեն, թե Մենք հայտնագործությունների հետամնաց հակառակորդներ ենք, ընդհակառակը, Մենք կանչում ենք դեպի նոր հայտնագործություններ։
    Շատ է անհրաժեշտ ուշադրության արժանացնել ներկա ժամանակի հատուկ պայմանները։ Պետք է հասկանալ ժողովուրդների տեղաշարժը, նոր հրեղեն երևույթների կազմավորումը, որոնք կարող են ծանր ազդեցություններ թողնել։ Ով կարող է պահպանել հանդիսավոր տրամադրությունը, ճշմարիտ է վարվում։ Համաձայնություն և առույգություն, բայց շատ խնայեք ձեր սիրտը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1330
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    106.


    Գլխավոր տարակուսանքը սովորաբար այն է, թե ինչու՞ մարդիկ սովորական աչքով չեն կարողանում տեսնել Նուրբ Աշխարհը։ Բայց, իհարկե, որովհետև աչքը դեռևս չի կարողանում հաղթահարել եթերի փոխակերպումը։ Պատկերացրեք, որ լուսանկարում եք պատուհանին դեմ հանդիման։ Ներսի առարկաների կամ հեռավոր ուրվագծերի հստակ պատկերներ երբեք չի հաջողվի ստանալ։ Նմանապես, մթից լույս դուրս գալիս, մենք կուրանում և խոցվում ենք կապույտ ճառագայթի ուժից։ Անվերջ բազմապատկելով այդ լուսային երևույթները, կստանանք Նուրբ Աշխարհի լույսը, որն անպատրաստ աչքին մթություն կթվա։ Նմանապես տարակուսում են՝ ինչու որոշ, առաջին հայացքից սահմանափակ մարդիկ, Նուրբ Աշխարհի տեսիլքներ են ունենում։ Նախ և առաջ, որովհետև նրանք, եթե նույնիսկ սահմանափակ են այժմ, նախկինում ունեցել են մի ինչ-որ մաքրված գործողություն, այլ կերպ ասած, նրանց սիրտը երբևիցե արդեն արթնացել է։ Հատկապես նշանակալի է, որ սրտի որակը չի վերանում, այն կարող է դրսևորվել շատ միակողմանիորեն, բայց և այնպես կլինի առկա։
    Ինչպես նաև, ինչու՞ կանայք ավելի հաճախ են արթնանում Նուրբ Աշխարհի համար։ Որովհետև սրտի աշխատանքը շատ ավելի նուրբ է, և դրանով անարտահայտելիությունն ավելի թեթևացած է արտահայտվում։ Հիրավի, Աշխարհի Մոր դարաշրջանը հիմնված է սրտի գիտակցման վրա։ Ճշմարիտ է, միայն կինը կարող է լուծել երկու աշխարհների խնդիրը։ Այդպես կարելի է կնոջը դեպի սրտով ըմբռնում կանչել։ Դա, նախ և առաջ, օգտակար կլինի նաև նրանով, որ սրտի որակը հավերժ է։ Արդեն բազում ամենատարբեր սխրանքներ կան կանանց մեջ, բայց այժմ, խարույկի փոխարեն, կնոջը սրտի բոցն է տրված։ Չմոռանանք, որ ամեն կարևոր նվաճման դեպքում, որպես հիմք և էություն, կանացի սկիզբ է անհրաժեշտ։ Նուրբ
    Աշխարհի համար սիրտը չի կարող բացվել, եթե հատուկ սխրանքով այն չի հասկացվել։



    - - - - - - -



    107.


    Որքա՜ն բան է ասված սրտի լեզվի մասին, բայց և այնպես մեծամասնության համար այն անկիրառելի վերացականություն է մնում։ Չպնդենք այս հայտարարության բարձրագույն ձևերի վրա, ջանանք յուրացնել առկա հիմքերը, որոնք պետք է արտահայտվեն անհապաղ և առանց հատուկ նախապատրաստությունների։ Ամեն լեզու, նախ և առաջ, ունի փոխըմբռնման նշանակվածություն, նշանակում է, պետք է ջանալ ոչ միայն հասկանալ զրուցակցին, այլև սեփական խոսքը նրա համար դյուրըմբռնելի դարձնել։ Դրա համար կարողացեք խոսել զրուցակցի լեզվով։ Խոսեք նրա բառերով, նրա բառակառույցներով, միայն այդպես նա հեշտորեն կհիշի և գիտակցության մեջ կընդունի ձեր միտքը։ Ուրեմն սովորենք ընկալել զրուցակցի խոսքերը և աննշան անցնենք նրա մտածողության բնույթին։ Շփման Բարձրագույն ձևն է դառնալու միտքն առանց ձայնի որսալը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1331
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    108.


    Պետք է սովորել պարունակել օտար արտահայտությունների քառասուն միջոցներ։ Ամեն մեր արտահայտություն շփոթեցնում է հակառակորդին, բայց նրա սեփական սովորական արտահայտությունը գիտակցություն է մտնում, որպես նրա սեփական մտածողություն։ Այդպես սեփական գիտակցությունը կարեի է սովորեցնել արտահայտման ճկունությանը։ Մեզ մոտ դա սրտակից թարգմանիչ է կոչվում։ Եվ այլ սրտակից շփումներում էլ գլխավորն է խուսափել ինքնությունից, որը կարող է կոչվել մութ աչք։ Անհրաժեշտ է, որպեսզի Ուսմունքի հիմքերը կյանքում կիրառվեն ոչ թե որպես մեկ օրվա քմահաճույք, այլ որպես երկարատև վարժանք առանց որևէ դժգոհության և տխրության։



    - - - - - - -



    109.


    Նուրբ մարմնի վիրավորվելը գիտական որոնումների առարկա պետք է դառնա։ Այդպիսի վիրավորումը տեղի է ունենում շատ ավելի հաճախ, քան կարելի է մտածել։ Եվ պայքարի ժամանակ, և ֆիզիկական մարմին վերադառնալու անհարմարությունների պայմաններում կարելի է դիտարկել վնասվածք, որը միշտ արտացոլվում է ֆիզիկական ցավով. ընդ որում ցավային զգացումները կենտրոնանում են օրգանիզմի առավել լարված մասում։ Իհարկե, ամենից հաճախ վնասվում է սիրտը։ Կարելի է հասկանալ, որ սիրտը կենսատուն է, և դրա հետ մեկտեղ բոցավառ սիրտն ամենից ավելի շատ է նկրտում մենամարտի։ Ֆիզիկական զգացումների մեջ ամենաարժեքավորն են սրտի զարկերակումները, երբ նրանք կապված են լինում նուրբ մարմնի զարգացած աշխատանքի հետ։ Ուսուցանելի է նաև քաշի փոփոխման երևույթը, երբ նուրբ մարմինը լքում է ֆիզիկականը։



    - - - - - - -



    110.

    Նուրբ մարմնի հետ կապված բազում փորձեր կարելի է կատարել, բայց նախ և առաջ պետք է յուրացնել սրտի զգայունակությունը և հասկանալ նուրբ մարմնի ակնթարթային շարժունակությունը։ Եթե սիրտը հետազոտելու ներքո բժիշկը կիրառի ոտքն անդամահատելու տեխնիկան, նա, իհարկե, մարդասպան կթվա, ինչպես էլ հաճախ լինում է։ Հատկապես զայրացուցիչ են սրտի հանդեպ թույներ կիրառելու դեպքերը, մոռանալով, որ սիրտն ի վիճակի չէ թույներ ընդունել, և նման ոճրագործ բուժումներից վնասվում է նաև նուրբ մարմինը։ Որքա՜ն ավելի հեշտ է տառապանքների դադարեցման համար ներշնչանքի ազդեցությունը և բուսական բժշկումը։ Դրա համար պետք է ունենալ մարդիկ, որոնք գիտեն, թե ինչ է ներշնչանքը։
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 18.06.2023, 22:06:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1332
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    111.


    Հիրավի, ամբողջ սրտային բարգավաճումը հիմնվում է բարոյական հիմքերի վրա։ Այդ հիմքերն են մարմնավորում ֆիզիկական բնույթը և կյանք են տալիս ոգուն։ Իհարկե, ձեզ կարող են հարցնել, ինչպիսին է այդ պայմանը մթերի մոտ, եթե հերոբանտոցները* տիրապետում են որոշ կրակների։ Ճշմարիտ է հասկանալ, որ մութ անբարոյականությունը հիմնվում է վախի դիսցիպլինի վրա։ Պետք է տեսնել, թե որքա՛ն դաժան է այդ դիսցիպլինը։ Այն ժամանակ երբ Մենք շատ հոգատարորեն ի հուշադրություն ենք ընդունում Կարմայի օրենքը և գնահատում ենք անհատականությունը, մյուս կողմում՝ աններդաշնակություն է և ավերում, և հիմքերը պահպանվում են բռնապետությամբ։ Իհարկե, ցածր աստիճանների վրա վախը հուսալի միջոց է։ Այդպես մութ ահաբեկիչը հայտնվում է, որպես անողորմ պարտատեր։ Բայց կարելի է նկատի ունենալ մթերի, անբարոյական ավերիչների միահամուռ լինելը։ Հաճախ անպատրաստ զինվորները չեն ցանկանում գիտենալ թշնամու ուժը, բայց չէ՞ որ սիրտը կարելի է զգալ ինչպես կրծքավանդակից, այնպես էլ մեջքի կողմից։ Ուստի կարողացեք ուսումնասիրել թշնամիների գործելաձևերը։



    - - - - - - -



    112.


    Ոչ միայն հոսանքները, այլև տարածության կանչերն են խախտում ֆիզիկական հավասարակշռությունը։ Բազմությունը ձգվում է դեպի բոցավառ սրտի մագնիսը։ Կանչում են տառապելիս, և մեծահոգի սիրտը չի կարող մերժել կանչողին։ Այդպես նկրտումը դեպի մագնիս կարող է խլել նրա էներգիան, բայց դա անխուսափելի է, և յուրաքանչյուր մագնիս ենթակա է այդ պայմանին։ Իհարկե, նման վարժանքներից սրտի ներուժը աճում է միայն։ Բայց կանչերի երևույթը այլ նշանակություն էլ ունի, չէ՞ որ տարածությունը լցվում է լավագույն նկրտումներով, և այդ լավագույնները հյուսում են Աշխարհի լուսավոր ցանցը։ Լավագույն կանչերի ցանցը հասկացողները կհասկանան ճգնավորության սխրանքը, ինչը բոլորովին էլ միայնություն չէ, այլ, ընդհակառակը, տառապյալներին հասանելի ծառայություն։



    - - - - - - -



    113.


    Մարդկությունը սարսափում է ամբողջ այսպես կոչված գերբնականից, մոռանալով, որ ամենայն գոյից վեր ոչինչ գերբնական լինել չի կարող։ Այդ պատճառով միշտ պնդեք, որ Հրեղեն Հոգու և Սրտի Ուսմունքը գերբնական ոչինչ պարունակել չեն կարող։ Հատկապես զգուշավոր եղեք մինչև երեսուն տարեկան երիտասարդների հետ, երբ ոչ բոլոր կենտրոնները կարող են գործել առանց սրտին վնաս պատճառելու։ Անհրաժեշտ է արտահայտել, թե Մեր Ուսմունքը որքան է զուկ որևէ բռնի կախարդանքից և երբեք քաոս արտադրող չի դառնա։ Պետք է բոցավառել երիտասարդներին սխրանքով, որը կփոխակերպի նրանց էությունը և աննկատելիորեն կնախապատրաստի նրանց սիրտը գալիք կատարելագործումների համար։ Այդպես պետք է հնարավորինս պարզորեն և ուրախությամբ նավարկել դեպի Սպիտակ Կղզի, ինչպես երբեմն անվանում ենք Մեր Տեղը։


    - - - - - - -
    * Հերոբանտոց
    – բառացիորեն՝ հոր խոսքը, բանը տվող, տարածող, իերոֆանտ։ Օծյալների մեջ գլխավորը։ Հին ժամանակներում այդ անունը տրվում էր տաճարներում Բարձրագույն հասյալներին, որոնք թաքնությունների ուսուցիչներ ու մեկնիչներ էին և առնչված էին մեծագույն թաքներգություններին։ Հերոբանտոցն իրենով մարմնավորում էր Դեմիուրգին (Տիեզերքի Շինարարին) օծման թեկնածուներին բացատրում էր Արարչագործության ամենատարբեր ձևերը։ Նրան անվանում էին նաև Միստագոգ, միստերիաների, թաքներգությունների ուսուցիչ։ Հալդերի և հրեաների մոտ նա կոչվում էր Պետրոս, այսինքն, բացատրող, շարադրող։ Այստեղից էլ Հռոմի Պապը, որպես Հերոբանտոցի ժառանգորդ,նստում է Սուրբ Պետրոսի հեթանոսական գահի վրա։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1333
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    114.


    Առնչվելը Հրեղեն Հոգու Ուսմունքին տեղի է ունենում հեշտորեն, ճիշտ ինչպես այլ նշանավոր փորձեր ու նվաճումներ էլ տեղի էին ունենում հեշտորեն։ Ամեն քայլ արժեքավոր է, երբ այն անմիջական է իր աներկբա նկրտման մեջ։ Մենք այսքան մասնագիտություններ անցնում ենք նրա համար միայն, որպեսզի լցնենք դրանք վերափոխվող սրտի մեջ։ Իսկ ո՞վ չի բոցավառվի, եթե խարույկն արդեն վառված է։ Որքա՜ն սրտեր են արդեն պատրաստ գալիք բոցավառմանը։



    - - - - - - -



    115.


    Մի հերքիր, մի սարսափիր, մի զարմացիր՝ այս պայմանները կհեշտացնեն արտակարգ կողմի միացումը սովորականությանը։ Իհարկե, դուք սեփական փորձի վրա համոզվեցիք, որ բացառիկ կողմը կատարելապես բնականորեն է մուտք գործել ձեր կյանք, փոքր-ինչ անգամ չխախտելով աշխատանքի արդյունավետությունը, այլ նույնիսկ ավելացնելով աշխատունակությունը։ Այդ նկատողությունն ունի առավել մեծ նշանակություն, քանի որ ընդունված է մտածել, որ բացառիկի նկատառումը կյանքում կտրում է արդյունավետությունից։ Կատարելապես հակառակը, դեպի անսահմանը նկրտման երևույթը սովորեցնում է, թե որքան մեծ են մարդկային հնարավորությունները։ Նաև շատ են փորձության հասկացության շուրջ թյուրիմացությունները։ Իհարկե հայտնի է, որ նույնիսկ աշխարհները փորձության մեջ են գտնվում, բայց մարդկային ուղեղն ընտելացել է դատական և դպրոցական փորձին, ուստի նա միշտ ընդունակ է պատկերացնել իրեն որպես հնարքներով և խորամանկություններով լի ինչ-որ փորձագետ, միայն թե դատապարտի իր ձեռքն ընկած դժբախտին։ Այնինչ, փորձարկողներ չկան, այլ կան դիտարկողներ՝ ինչպե՞ս մարդը կտնօրինի իր գիտելիքներին։ Իհարկե, պետք է տրտնջալ ոչ թե դիտարկողների, այլ սեփական անձի վրա։



    - - - - - - -



    116.


    Փորձությունները կատարվում են ինքը աշակերտի համար, որպես ճանապարհի ուղենիշներ, որոնք նա նկատում է, երբ անցնում է Նուրբ Աշխարհ։ Այդպես մենք սովորում ենք ստուգումների համար տարբեր վիճակներում, հետևաբար հարկ է հասկանալ կատարվող աշխատանքի էությունը։ Թե ֆիզիկական աշխարհում որքան աննշան աշատանքներ են տալիս սքանչելի հետևանքներ նուրբ վիճակում՝ այդպես լայնորեն է անհրաժեշտ գնահատել աշխատանքները։ Հաճախ թվում է, թե վերացական արդյունաբերությունը ամենակոնկրետ գտածոներ է տալիս և թվում է, թե ամենաճշգրիտ հաշվարկները միայն համբերության փորձ կտան։ Փորձության երևույթը ամենաբարերարն է և մտնում է հին Ուսմունքների համակարգ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1334
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    117.


    Անհանդուրժողականությունը ոգու անազնվության հատկանիշ է։ Նրա մեջ են ամփոփված ամենավատ գործողությունների սաղմերը։ Ոգու աճի երևույթի համար չկա տեղ այնտեղ, որտեղ բնավորվել է անհանդուրժողականությունը։ Սիրտն անսահմանափակ է, ուրեմն ինչպիսի՜ աղքատ սիրտ պետք է լինի, որպեսզի զրկի իրեն անսահմանափակությունից։ Պետք է արմատախիլ անել ամեն նախանշան, որը կարող է հասցնել անհանդուրժողականության կուռքին։ Վերելքի հանդեպ մարդկությունը տարբեր խոչընդոտներ է հնարել։ Մութ ուժերն ամեն կերպ ջանում են սահմանափակել բարեշրջումը։ Իհարկե, առաջին գրոհը Վերարքայության դեմ գործողությունն է լինելու։ Բարեմաղթման մասին լսել են բոլորը, բայց տգիտության պատճառով այդ բարերար գործողությունը սնահավատություն են դարձրել։ Այնինչ, մագնիսի ուժն էլ հենց կա Բարեմաղթմամբ ուժեղացումը։ Շատ են խոսում համագործակցության մասին, բայց ամեն ստեղծագործման ժամանակ պետք է ամրապնդել գիտակցությունը։ Եվ ինչն է առավել անմիջականորեն ամրապնդում հզորությունը, եթե ոչ Վերարքայությա՛ն ճառագայթը։
    Սիրտն առանցքակետ դարձնելու համար՝ ով կհասկանա անընդմեջ աշխատանքի էությունը, ով կենտրոնացմամբ կամրապնդվի Վերարքայության վրա, ով կազատագրվի բարդ բանաձևերից, նա կհասկանա գալիքի էությունը։



    - - - - - - -



    118.


    Հաստատում եմ, որ մենք ծառայում ենք նյութից էներգիայի փոխակերպմանը, և դրանով ոչ ոք չի կարող նսեմացնել մարդու նշանակությունը և նրա անցումը ցածր շերտերի միջով։ Այդ գոյատևումը կարելի է զգեստափոխված դեսպաններ համարել, այնքան որ էությունը չի համապատասխանում կյանքի պատահական ձևին. այն կարող է սքանչելի՛ լինել։
    Հաստատում եմ նկրտումը դեպի Սրտի Տաճարի դրսևորված կառուցում։ Այդպես կանվանենք համագործակցության գիտակցումը։



    - - - - - - -



    119.


    Մեծ շնորհ է արևահյուսակին դիպչելով պայծառատեսությունը բացելը։ Այդ ընթացքը կարող է կատարվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ նուրբ մարմնում, քանզի պատկանում է անխախտելի ընթացքների թվին, բայց դրա համար պետք է սրտի հզոր մագնիս ունենալ։ Այդպես, բարձրացնելով մարդկության ոգին, հայտնի զարգացման դեպքում կարելի է ստեղծել օգտակար գործողություններ։ Իհարկե, պայծառատեսության արտահայտումն ու հետևանքները շատ են տարբեր, բայց նրա ներուժը օրգանիզմը բերում է դեպի սիրտ, որն ամենատարբեր հանգամանքներում մարդկությանը դեպի կատարելագործում է տանում։ Իզուր չէ, որ պայծառատեսության և պայծառաըմբռնման շնորհը պատկանում է Աշխարհի Մորը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1335
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    120.


    Հոգեկան էներգիայի կուտակումը, իհարկե, կատարելապես իրական բան է ինչպես կենդանական, այնպես էլ բուսական աշխարհում։ Կարելի է հիշել, որ արդեն հիշատակված Ռինգսէն (մարդկային արքայության հոգեկան էներգիան) պարունակում է հոգեկան էներգիայի կուտակում, որը տիրապետում է անկործանելության և կենսականության որակների։



    - - - - - - -



    121.


    Երբ կանչում եմ նկրտել դեպի Ինձ, նշանակում է, մենամարտի պահին վտանգավոր պահ է ծագել և անհրաժեշտ է սրտերի միավորում։ Անսահմանության մեջ անհնար է պատկերացնել լիակատար հաղթանակ, և սակայն նմանապես անհնար է նաև պարտությունը։ Հաճախ բժիշկը ցավը տեղափոխում է մեկ այլ տեղ, որպեսզի համոզի, որ այն հարաբերական բան է։ Բայց համագործակցությունը նման օրինակի կարիք չունի։ Երբ կանչված են մեծ ծրագրի շինարարները, չի կարող հարաբերականություն լինել։ Երբ վտանգավոր է ժամը, սիրտն է ցավում։ Կարող ենք մտածել տարբեր պատճառների մասին, բայց տագնապի և թախծի հիմքը մեկն է, հենց պայքարի թեժ մասը։ Անհնարին կլիներ պատկերացնել մենամարտը, որպես առանց խոչընդոտների առաջխաղացում։ Այսպիսով Մենք դետքին ենք և համագործակիցներին կանչում ենք կանգնել խիտ շարքերով։



    - - - - - - -



    122.


    Աշխարհի ջղաձգությունը սրտի ջղաձգության է նման։ Ահաբեկողներին ոչինչ չի ատիպի թողնել հարձակումը, նաև զգոն սրտին ոչինչ չի ազատի դողդողալուց, երբ թանկարժեք ինչ-որ բան հարձակման է ենթարկվում։ Բայց պետք է բոլորին ասել, որ չսարսափեն, քանզի քանի դեռ ամուր է շարքը, ոչինչ չի ներթափանցի։ Բայց սրտի դողն անխուսափելի է ինչպես աշտարակի վրա, այնպես էլ ամենուր, որտեղ նվիրվածություն կա։ Տարբերենք այդ զգացմունքը մթնոլորտային ազդեցություններից, որոնք նույնիսկ լարման դեպքում չեն կարող տալ այն ազդեցությունը, որը հոգեկան ռեֆլեքսներն են տալիս։ Հաստատում եմ հանգստությունը, որքան այն հնարավոր է, քանզի Մենք արթուն ենք։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 89 92-ից ԱռաջինԱռաջին ... 39798586878889909192 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •