434.
Օգնեցե՛ք մեկմեկու, լսու՞մ եք։ Օգնեք թե փոքրի, և թե մեծի՛ մեջ։ Օգնությունը ապագայի դուռը թակելն է։ Չգիտեք, թե որտեղ է կաթիլը, որը թա՛սն է լցնում։ Հիշեցնեմ հին Հնդկաստանի ասույթը։ «Րիշիպուտրա Արքան կորցրել էր քունը։ Նա կանչեց Իմաստունին, որ վերադարձնի սա իր քունը։ Ասաց Իմաստունը. «Արքա, զննիր քո մահիճը»։ Խուզարկեցին մահիճն արքայական և նրա ծալքերում քար գտան։ Ուրախացավ Արքան, մտածելով, թե դա է իր դժբախտության պատճառը։ Բայց քունը չվերադարձավ։ Եվ Իմաստունը կրկնեց իր խորհուրդը։ Նորից խուզարկեցին մահիճը և գտան մեռած թիթեռ։ Արքան նորից համոզված էր, որ գտնվել է անքնության պատճառը։ Բայց քունը բացվակայում էր։ Իմաստունն ասաց. «Չկա հետևանք առանց պատճառի։ Դու ինքդ, Արքա, զննիր քո մահիճը, քանզի ոչ ոք իր աչքը փոխարինել չի կարող»։ Եվ գտավ Արքան բարձի տակ ոսկու փոքրիկ մի կտոր, մանանեխի սերմի չափ։ «Չէր կարող այս փոքրիկ կտորն ինձ վնաս պատճառել», - մտածեց Արքան։ Բայց քունն անմիջապեց գոցեց աչքերը նրա։ Առավոտյան Իմաստունն ասաց. «Քառորդներով չէ, որ չափվում է ոգու անկումը։ Պատերազմի գանձերը չեն կարող գերակշռել այրի կնոջից խլած սերմնահատիկը։ Արքա, օգնի՛ր ամենուր, որտեղ կարող է թափանցել օգնությունը»։
Օգնեք ամենուր, որտեղ կարող է ձեռքը թափանցել։ Ամենուր, որտեղ միտքը կարող է թռչել։ Այդպես կթակենք ապագայի դուռը։ Այդպես կհասկանանք, որ ամեն ժամ, որ խլում ենք մեզանից, ապագա է տարվելու։ Պետք է ընտելանալ, որ Մեր համագործակցությունը կբերի անհրաժեշտ ամեն բան, եթե լարը բռնող ձեռքը չչորանա։
Օգնությամբ բոցավառվող սիրտը՝ Մեր սիրտն է։ Այդպես այժմ կարելի է մուտք գործել այն ժամանակի մեջ, որը սարսափելի է անիմացների համար և փայլուն՝ իմացյալների համար։
- - - - - - -
435.
Ե՜րբ վերջապես մարդկությունը կսկսի հասկանալ, թե որն է ժողովրդի իսկական արժանապատվությունը։ Ե՜րբ վերջապես մարդկությունը կհասկանա, որ սրբազան ոգին պետք է պահպանել և որ միտքը կրողները կարող են ուղղորդել ժողովուրդներին, որպես միասնական աղբյու՛ր։ Այդպես ժողովրդին կարելի է զրկել իր ուժից կամ հաստատված ազդեցությունից, դրսևորելով մտքի ոչնչացում։ Այդ պատճառով ամեն ժողովուրդ պետք է, նախ և առաջ, մտածի Նավավարի մասին, քանզի նավն առանց ղեկի մրրիկին դիմանալ չի կարող։ Ուստի ժողովրդի և ամեն կազմակերպության մեծ հոգսը պետք է հիմնված լինի Վերարքայության վրա։ Քանզի ամեն կառույց պետք է Վերևից հագեցված լինի ուժով։ Այդպես քանի դեռ չի հաստատվել Վերարքայության ըմբռնումը, մարդկությունը շարունակելու է խեղդվել տգիտության և քայքայման խավարի մեջ։
Այդ է պատճառը, որ մթերն այդքան զգաստ են, քանզի զգում են, թե որքան հզոր է աշխարհը փնտրում և կարիք ունի վերաշինությա՛ն։ Հետևաբար մթերն այդպես հաստատում են իրենց սեփական վախճանը։
Էջանիշներ