339.
Ուստի ամենասարսափելին Ուսուցչին ուրանալն ու նվաստացնելն է։ Այդպես, երբ Մենք կյանք ենք ներմուծում նոր հաստատում, պետք է ամբողջ ոգով նկրտել Բարձրագույն Կամքի կատարման ճանապարհին։ Հետևաբար, երբ Մենք հաստատում ենք Աշխարհի Դրոշի մեծ նշանակությունը, պետք է այն ընդունել ոգով։ Հիրավի, այդպես կգա Աշխարհափրկությու՛նը։ Մե՛ծ ժամանակներ են, այնքա՜ն նշանակալի ժամանակներ են։
- - - - - - -
340.
Իմաստնաբար է պատգամված սեփական ոգին հանուն ընկերների նվիրաբերողի երանության մասին։ Հաճախ այդ պատվիրանը կիրառվում է կյանքի ինքնազոհաբերման հանդեպ, բայց չէ՞ որ ասված է ոչ թե կյանքի կամ մարմնի, այլ ոգու մասին։ Դրանով ամենադժվար և երկարատև խնդիր է տրված։ Ոգին տալու համար նախ պետք է այն կրթել, ընդլայնել և հղկել, այդ ժամանակ միայն կարելի է այն տալ հանուն մերձավորի փրկության։ Ուրեմն պետք է հասկանալ և գիտակցաբար կիրառել Պատգամի իմաստությունը։ Ինչպես նաև ասված է. «Հետևի՛ր Ինձ»։ Այդպես, հաստատելով առաջընթաց շարժումը, կասի ամեն Վերարքա։ Չի կարող նա հետ նայել, հակառակ դեպքում առաջնորդող աստղը կթաքնվի ժայռի հետևում։ Սխալ է մտածել Վերարքայի հնազանդության մասին։ Հնազանդություն առաջ և նահանջի հրաման։ Նաև հստակորեն արտահայտված է Վերարքայությունը Մխիթարիչ Ոգու մասին Առաքյալի խոսքերում*։ Բայց նաև հարկ է հասկանալ այդ խորհուրդը, քանզի ոչինչ չի նշում վշտի անգործությունը, բայց սփոփանքը պատրաստում է նվաճումով։ Այդպես մթագնվում են նույնիսկ լավագույն Ուսմունքները անհանդուրժելիությամբ այն բանի, ինչը տեսանելի չէ երկրային աչքով։
- - - - - - -
341.
Ինչպե՞ս են ուրեմն շատերը հասկանում պատասխանատվությունը։ Չէ՞ որ այնքա՜ն քիչ են խորհում պատասխանատվության մեծ հաստատման վրա։ Նա, ով ընդունում է պատասխանատվությունն արտահայտված թեթևամտությամբ կամ ինքնության ցանկությամբ, սարսափելի կարմա է կուտակում։ Երբ մեծ Ծառայությունը տրվում է մարդկության Բարօրության համար, համապատասխանաբար պետք է պատասխանատվությունը կրել։ Երբ Տանողի ձեռքին Մեր անոթն է, նշանակում է, պետք է դրսևորել արժանապատվություն, որպեսզի հրաշալի անոթը թևերի ներքո մնա։ Հիրավի, պատասխանատվությունը ներհատուկ է կրել կոփված ոգով և սրտի ամբողջ հոգատարությամբ։
- - - - - - -
* Մխիթարիչ Ոգու մասին խոսքերն ասել է Հիսուս Գաղտնի Ընթրիքի ժամանակ. «Եվ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի. 17 Ճշմարտութեան Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում էք նրան, որովհետեւ ձեզ մօտ պիտի բնակուի եւ ձեր մէջ պիտի լինի(Հովհ.14, 16-17): «Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ՚ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ՚ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ» (Հովհ.14, 26): «Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ՚ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ՚ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ» (Հովհ.15, 26-27):
Էջանիշներ