User Tag List

Էջ 82 93-ից ԱռաջինԱռաջին ... 327278798081828384858692 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,216 համարից մինչև 1,230 համարի արդյունքները՝ ընդհանուր 1382 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1216
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՅՈԹԵՐՈՐԴ. "ՎԵՐԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ"


    249.


    Իհարկե, ոգու բարեշրջումը հղկվել է պահանջում, առանց որի անհնար է կառուցել։ Յուրաքանչյուրը, ով իրեն լուսավորչության ծառա է համարում, պետք է ընդունի արտահայտված համադրության հաստատումը, քանզի ինչպե՞ս կառուցել լուսավորչության աստիճաններն առանց հոգատար վերաբերմունքի։ Հետևաբար ամեն հիմնավորում պետք է պահպանված լինի աշխարհին հաստատելու համար։ Լուսավորչությունը կառուցվում է ոչ թե նուրբ էներգիաների և մտածողության հանդեպ վերաբերմունքի կոպտությամբ, այլ հոգատարության և պատասխանատվության ստեղծագործական վերաբերմունքով։ Հետևաբար շինարարության մեջ պետք է հիշել հղկվածության և դեպի բարձրագույն ոլորտներ նկրտման մասին՝ այդպես է հասանվում ոգու բարեշրջումը։



    - - - - - - -



    250.


    Մոռացկոտությունը, ցրվածությունը, երկդիմությունը, հետաքրքրասիրությունը պատկանում են անկատարելություններին, որոնք հարկ է արմատախիլ անել։ Նրանցից յուրաքանչյուրը կարելի է ընդունել որպես դավաճանություն, քանզի նրանցից ամենացածրը կծնվի։ Պետք է հասկանալ, թե որքան անխուսափելի են նրանց հետևանքները սեփական անձիդ համար։ Փոքր գիտակցությունը խեղդվում է սխալների մեջ և հատկապես հասնում է հատակին, փորձելով արդարանալ, այլ կերպ ասած, ստել ինքիրեն։ Ըստ բազում կյանքերի կարելի է հետևել, թե ինչպես է փթթում հետևանքների այգին։ Վաղ թե ուշ պետք է համոզվել սխալների վնասակարության մեջ։ Գլխավոր գայթաքարը կլինի գիտակցությունը՝ չկա՞ արդյոք դավաճանություն։ Պետք է, վեջապես, կռահել, թե որքան բազմազան է դավաճանությունը։ Դասական համբույրից բացի, կգտնվեն դավաճանության շատ ու շատ պաճուճագեղ տեսակներ։



    - - - - - - -



    251.


    Զարգացման ամեն աստիճան իր լարումն է պահանջում։ Զարգացմամբ հաստատված որքա՜ն երևույթներ են կորչում անհամապատասխանությունների պատճառով, ուստի մեծ ծրագրեր ընդունելու համար անհրաժեշտ է մեծ չափանիշներ կիրառել։ Ինչպե՞ս փոքր գիտակցության մեջ կարելի է տեղավորել Վերարքայության ընբռնու՛մը։ Ամեն թզուկ իր ջանքերն ամենակարևորն է համարում, բայց Հսկաների Ծառայության մեջ չափանիշները պետք է ոգով հաստատվեն։ Հիրավի, պետք է չափակցել դրսևորված հզոր աշխարհների և թզուկների արքայության միջև։ Հետևաբար անթույլատրելի է, որ ճանապարհին թզուկների արքայությանը համապատասխան չափանիշներ կիրառվեն։ Մեծ ճանապարհները մեծ ըմբռնում են պահանջում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1217
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    252.


    Հետևաբար, երբ նկրտումը հագեցնում է ոգին, համապատասխանաբար բարձրագույն չափանիշների անհրաժեշտության ընբռնում է հաստատվում։ Ուստի առաջընթացի համար պետք է հասկանալ, թե որքան հոգատարորեն է պետք վերաբերվել Վերարքայությանը. հետևաբար պետք է հաստատել գիտակցությունը Վերարքայության մեծ հասկացման վրա։ Այսպիսով առանց արտահայտված կիզակետի չես հասանի և չես կառուցի։ Ստեղծագործումը կարող է զարգանալ միայն կիզակետի հաստատմամբ, այդպե՛ս եմ պատգամում։



    - - - - - - -



    253.


    Շատ ավանդություններ մի քանի Գուրու ունենալու մեջ վտանգ են արտահայտում։ Բերենք նրանցից մեկը։ Մի բարեպաշտ կին երեք որդի ուներ. նրանցից ամեն մեկը որպես Գուրու մի հարգարժան Րիշի ընտրեց։ Բայց նրանցից մեկը մտքին դրեց բազմապատկել իր ուժերը, խնդրելով մյուս երկու Րիշիներին ևս իր ղեկավարները լինել, չնայած մայրը զգուշացրել էր նրան այդպիսի չմտածված գործողության վտանգի մասին։ Եկավ ժամանակը, երբ Րիշիները երեք ջահելներին սկսեցին թռչել սովորեցնել։ Երրորդը երկու մյուս Րիշիներին էլ խնդրեց ուժեղացնել իր թռիչքները, որպեսզի նա եղբայրներից առաջ անցնի։ Բայց երեք կողմերից ուղարկված մրրիկները խաչվեցին, և թեթևամիտը պատառ-պատառ եղավ օդում։ Այնինչ մյուս երկուսը բարեհաջող թռչում էին իրենց ընտրած Րիշիի ուղղությամբ։
    Այդպես մարդիկ հիշում են Վերարքայության օրենքի մասին։ Կարելի է յուրացնել այդ օրենքը։ Իմացության ցանկացած տեսանկյունից գիտելիքը հաստատում է կյանքի այլ օրենքները, միայն պետք է նայել ոչ թե ծուռ աչքով։



    - - - - - - -



    254.


    Հիմքերի ամեն ցնցում փչացնում է ամբողջ կծիկը։ Նկրտող նվիրվածության դրսևորումն անհրաժեշտ է, ինչպես յուղը լծակների համար։ Մեզ համար միևնույն է, թե ինչու ինչ-որ բան չի արվում առանց նվիրվածության, բայց Մենք տեսնում ենք հաճախ, թե ինչպես արդեն պատրաստի քիմիական ռեակցիան հօդս է ցնդում։ Ուրեմն պետք է սրել թրի սայրը, քանզի հաջողությունը ոչ ավելի հեռու է, քան նիզակի երկարությունը։ Պահպանե՛ք Վերարքայության հասկացությունը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1218
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    255.


    Շինարարությունը ամուր հիմքերի կարիք ունի, և միայն ոգու աներերեությունը կարող է հաստատել անհրաժեշտ ուղղությունը, հետևաբար երբ կյանքի շինարարները լարում են իրենց ուժերը շինարարության համար, ուրեմն միշտ տիեզերական օրենքով։ Այդպիսով կյանքի շինարարները կրում են Բարձրագույն Կամքը, և հրի հզորությունը ուղղորդում է ոգին դեպի Տիեզերական Մագնիս։ Այդպիսով կյանքի շինարարները գիտեն, հիրավի, Բարձրագույն Կամքը։ Ստեղծագործումը փոխանցվում է Վերարքայության հաստատմամբ. և միայն երբ ոգին կարող է նկրտել դեպի գլխավոր հիմքերի գիտակցումը, կարող է ստեղծագործական համապատասխանություն հիմնվել։ Հիրավի, Վերարքայությունը տալիս է կյանքի շինարարություն և ստեղծագործական շղթա։



    - - - - - - -



    256.


    Ասված է. «Որտեղ ոտքդ դնես, այնտեղ շուշաններ կծաղկեն. որտեղ դնես գլուխդ, այնտեղ կհավաքվեն աշխարհի շափյուղաները»։ Այդպես ասված է բարի Լրաբերի մասին։ Երբ Մենք Լրաբեր ենք ուղարկում, Մենք ժամանակ չենք կորցնում ամբողջ Ուսմունքը կրկնելու վրա։ Բայց Հրահանգը կտեղավորվի մի քանի բառերի մեջ, քանզի ընտրված Լրաբերը գիտի Ուսմունքը և հարգում է Վերարքայությանը։ Այդպիսի Լրաբերին են պատկանում շափյուղաներն ու շուշանները։ Հարկ չկա պնդել վերջին ժամին, քանզի ընդամենը ճանապարհի երկարությունը չիմանալուց է, որ ձին դոփում է սմբակով։



    - - - - - - -



    257.


    Իհարկե, գեղձազատումները ծառայում են ամենասրբազան գործողությունների համար, և ոչ միայն ինքը նյութը, այլև նրա արտահոսքը մասնակցում են աշխարհի ստեղծագործմանը։ Որ դուք հիշեցիք Պարացելսին և նրա հոմունկուլուսներին, շատ բնորոշ է, քանզի այդ միկրոտիեզերքը հեշտորեն կարելի է բազմապատկել մինչև Մակրոտիեզերքի։ Եվ մեծ ոգեղեն գեղձազատումների մասին Ուսմունքը մեծ հիմք ունի։ Իհարկե, կարելի է պատկերացնել, թե որքան ենք Մենք հետաքրքրվում օրգանիզմներով, որոնք արդեն անցել են «Առյուծի» աստիճանը*։



    - - - - - - -
    «Առյուծի» աստիճանը* -
    Ճանաչման աստիճանները. հուզված, հետ նայող, թակող, ունկնդրող, մտաբերող, մարմնավորող, սուսերակիր, հզոր, անապատի կանթեղ, անապատի առյուծ, Սկիզբների աշխատակից, ստեղծող: Ամեն աստիճանը բաժանվում է երեք ենթաստիճանների: Հերթականությունը պետք է աստիճանաբար անցնել: (Հրեղեն Հոգի. Կենդանի Բարոյականության Ուսմունքը, Գիրք Չորրորդ, Հրեղեն Հոգու Ուսմունքի նշանները, 107)։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1219
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    258.


    Տիեզերական շինարարության մեջ լարվում են բոլոր տեղաշարժերը և ամեն ժողովուրդ նախասահմանում է իր կարման և իր տեղը բարեշրջման մեջ։ Ըստ ամեն օրինակի կարելի է դատել, թե մեր բարեշրջման մեջ ինչ աստիճան է զբաղեցրել հեռացած ժողովուրդը և ինչ աստիճան կզբաղեցնի տեղաշարժված ազգությունը, - այդպես են տարբերվում պատմական աստիճանները մեր ժամանակներում և կարելի է հետևել, թե ինչ տարբեր են ընթանում ժողովրդական տեղաշարժերի լարումները։ Ինչո՞վ էր ուրեմն կանգուն մնում ժողովուրդը պատմական առաջընթացի մեջ։ Ինչպե՞ս կարող է ժողովուրդը պահպանել վերելքի իր խթանիչ ուժը։ Միայն Վերարքայության դրսևորմամբ և Բարձրագույն Կամքի ըմբռնումով։ Այդ լծակները կարող են մարդկությանն ուղղորդել դեպի սահմանված հաստատում։ Այդ գիտակցությամբ կարելի է մոտենալ բարձրագույն ոլորտների հետ համագործակցությանը։ Միայն այդ կերպ ժողովրդական տեղաշարժը կարող է արտահայտված վերելք դառնալ։



    - - - - - - -



    259.


    Այդպես ամեն ոգի ժողովրդին բերում է իր կուտակումներն ու գործողությունները։ Այդպես ամեն ոգի լարում է իր գիտակից խթանիչ ուժերը։ Ժողովրդական կարման կարող է մոտենալ վերելքին, երբ ամեն ոգի կհասկանա իր պատասխանատվությունը։ Այդպես կարելի է հաստատել, որ անհատական, խմբակային և ժողովրդական կարման կախված է Վերարքայության լիակատար գիտակցումից։ Մեզ առաքված Կրակները Կրողների ստեղծագործումը Մեր կողմից հաստատվում է կյանքը բարելավելու համար։



    - - - - - - -



    260.


    Արդյո՞ք հաճախ պետք է այգեպանը ջրի իրեն վստահված այգին։ Իհարկե, ամեն օր, բացի բարերար անձրևի ժամանակ։ Երբ մարդիկ փակում են փեղկերը, այգեպանը զամբյուղներ է հյուսում հասունացող պտուղների համար։ Հիրավի, հորդառատ անձրևն ազատում է այգեպանին ջուր կրելու աշխատանքից։ Բայց արդյո՞ք նույնն է նաև Ուսմունքի դեպքում։ Իհարկե, ամեն օր պետք է ամրապնդել Ուսմունքի հիմքերը։ Ամեն ժամ պետք է պահպանել Ուսմունքը առօրեականության վարակից։ Բայց հողմի ժամին պետք չէ պաշտպանել Ուսմունքը, քանզի միայն նրա մեջ է լինելու մարդկային ամբողջ հույսը։ Այդժամ շուռ կտան գլուխները գետնից և, հնարավոր է, առաջին անգամ կտեսնեն հեռավոր աշխարհներն ու երկրի հուրը։ Այգեպանը հորդառատ անձրևը երանություն է անվանում։ Չե՞նք ասի արդյոք նույնը հողմի մասին, որը կստիպի տարածական հրի և գալիք գոյատևումների մասին մտածել։


    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1220
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    261.


    Չհասկանանք տիեզերական հողմը այն կենդանիների պես, որոնք զգում են իրենց անհասանելին և ջանում են բների մութը մտնել։ Բայց պայծառացած գիտակցությունն իրենից չի թաքցնում մարտը և, նախապատրաստված Ուսմունքով, ի վիճակի է ցանկացած չար նետ կոտրել պայծառացման վահանի վրա։ Նույնիսկ լսելի է թշնամու փշրված հարվածի ճայթյունը։ Ցավում ենք հակադարձ հարված ստացողի համար, քանզի ըստ օրենքի հարվածը տասնապատկվում է։ Մի՞թե հրաշալի չէ կյանքում զգալ արդարության մեծ օրենքների գործադրումը։ Կարելի է շատ խոսել նրանց մասին, բայց համոզիչ է նրանց կիրառումը կյանքում։



    - - - - - - -



    262.


    Մեր շինարարությունը կարող է շարունակվել կյանքի ցանկացած պայմաններում։ Արդեն շատ անգամ կարող էիք համոզվել մոլորակի աղետալի վիճակի մասին։ Մենք անխոնջ պնդում ենք կյանքի անհրաժեշտ բարելավումների մասին, բայց մարդկությունը խուլ է։ Տիեզերաբանությունը մարդկանց մոտ մատուցվում է կամ որպես ապուր, կամ քաղցրավենիքի փոխարեն, բայց ոչ որպես կյանքի հիմք։ Կարելի է ընդունել շատ փորձագետների վարկածները, բայց Վերարքայությունը կարող է չգիտակցվել։ Շատ հարվածներ են պատրաստվում, ամբողջ ուժով պետք է ձգվել դեպի Վերարքայությու՛նը։ Ամբողջ ուշադրությունն անհրաժեշտ է լարել դեպի Մեր խորհուրդնե՛րը։ Ասում եմ ոչ թե վերացականորեն, այլ որպես հավելում։



    - - - - - - -



    263.


    Մեր ամեն խորհուրդ տրվում է արդեն շատ անգամ, բայց մարդկանց կյանքը չի փոխվում։ Բայց պետք է հագեցնել տարածությունը, քանզի ունկնդիրները շատ են։ Մեկ չէ՞ արդյոք, թե ինչպիսի մարմնում են նրանք գտնվում։ Դուք բոլորդ ծանր լարում եք զգում։ Ամեն մեկը յուրովի է զգում նախանշված տարին։ Հետևաբար ասում եմ՝ խնայեք ձեր առողջությունը, պահպանեք ձեր առույգությունը, քանզի առանց Մեզ շարժում չկա։ Լսեք երեք ականջներով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1221
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    264.


    Նշվում է, որ թափված արյունն առանձնապես է հրապուրում տարածական էություններին։ Իհարկե, այդպես է։ Բայց պետք չէ մոռանալ, որ բոլոր գեղձազտումները միևնույն հատկություններն ունեն։ Ամեն տարածական էություն հավասարապես ձգտում է թե արյան, և թե թքի։ Այդպես նույնիսկ գրգռված մաշկն էլ արդեն հասանելի է էություններին։ Ոգեմիջնորդների ավշագարությունը միևնույն հատկությունն ունի։ Այդպես հնում քրմերը շատ էին խուսափում ավշագար սպասավորներից և աշակերտներից։ Գեղձազտումների մեկուսացման համար կիրառվում էին ծարիրե թիթեղներ։
    Նույնպիսի մեկուսացնող որակ ունի տվյալ էմուլսիան, բայց այն ոչ միայն պաշտպանում է, այլև ուժեղացնում է հոգեկան էներգիայի շրջանառությունը։ Կարելի է նկատել, թե որքան անվնասորեն է այդ էմուլսիան լվացազերծում մաշկը շերտավորումներից։ Այդպես էմուլսիան դրսից և փոշին ներս ընդունելը լավագույն զրահը կլինեն։ Գեղձն ասես ձեռք է բերում պատյան և նույնիսկ բարերար է դառնում։ Այդպես հասարակ միջոցներով կարելի է նշանակալիորեն պաշտպանվել տհաճ հարևանությունից։



    - - - - - - -



    265.


    Վերարքայության գիտակցման համար անհրաժեշտ է ըմբռնման ընդլայնվածության զարգացումը։ Առանց ընդլայնման չի լինի նաև խորություն և երկարություն։ Միայն այդպես Վերարքայությունը կմտնի գիտակցության մեջ և կներդրվի կյանքում։ Միայն այդպես Վերարքայությունը կփոխակերպի պայմանականության հասկացաությունը։ Կռիվը կփոխակերպվի էներգիայի ներմղման։ Զրպարտանքը մեգաֆոն կդառնա։ Հոգնածությունը աշխատանքի փոխարինողը կդառնա։ Սերը Լույսի ջահը կդառնա։ Շնորհը կդառնա հզորության բազմապատկումը։ Համառությունը կդառնա ճանապարհի կրճատումը։ Այդպես ամեն հատկություն կփոխակերպվի որակի։



    - - - - - - -



    266.


    Վերարքայությունն ապահովում է սովորականի փոխակերպումը արժեքավորի և փոքրի փոխակերպումը նշանակալիի։ Կարելի է տեսնել, թե ինչպես Վերարքայության հետևորդները հարստանում էին իսկական արժեքներով։ Այդպես կարելի կլինի երբևիցե հրատարակել Վերարքայության հետևորդների կենսագրությունը. համոզիչ պատկեր կստացվի։ Բայց հետաքննությունների համար անհրաժեշտ է Վերարքայության իսկական ճանաչումն ամբողջ սրտով, առանց վերապահությունների։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1222
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    267.


    Երբ լցվում է համաշխարհային իրադարձությունների թասը, Հրեղեն Հոգու հրեղեն թասը բոցավառվում է։ Համապատասխանության օրենքը հզոր է գործում։ Այդ համահնչություններում է ամփոփված աշխարհների կապը։ Ուստի երբ հրեղեն օրենքը սասանում է հին հաստատումները, զգոն կենտրոնները համահնչում են համաշխարհային հնչողությամբ. այդպես կապը լարվում է կենտրոնների համահնչությամբ։
    Այդ պատճառով Հրեղեն Հոգու Մայրն այդպես զգում է աշխարհի թասի լցվելը։ Ուստի պետք է պահպանել հրեղեն գանձը։ Երբ մոտ է մեծ ավարտի ժամանակը, աշխարհը ցնցվում է. երբ տեղի է ունենում մեծ տեղաշարժ, նուրբ կենտրոնները համահնչում են։ Այդպես աշխարհը կհիշի մեծ համահնչությունը, և Մեր տարեգրություններն աշխարհին հրեղեն նշաններ կթողնեն։ Այդպես ավարտին կհասնեն դրսևորված Պատգամները, այո՛, այո՛, այո՛։



    - - - - - - -



    268.


    Մարդիկ լսում են ներքին կրակները գալիք բարեշրջման համար կիրառելու մասին և աչքից բաց են թողնում կրակների նշանակությունն ընթացիկ ժամանակաշրջանի համար։ Կհարցնեն. «Ու՞ր է ուրեմն մեր մեջ պահված հրի ամենաշշմեցնող նշանակությունը»։ Դժվար է պատկերացնել, բայց անկասկած է, որ մեր հուրը երկրաշարժների գլխավոր կարգավորիչն է։ Վառվող կենտրոնները, որ տարածական հրի հաղորդիչներն են, հանդարտեցնում են ստորգետնյա կրակը։ Կարելի է հետևել, թե մեծ Ուսուցիչներն ինչպես էին իրենց առաքյալներին ուղարկում այն տեղերը, որտեղ հրեղեն հավասարակշռության խախտում էր սպառնում։ Հետագայում կարելի է շատ փորձեր անց կացնել այդ ուղղությամբ։ Բացի այդ, հրի մագնիսն ազդում է նաև մարդկային գիտակցության վրա, այլ կերպ ասած, հուրը մեծագույն կիրառություն ունի, ամենահզոր հաղորդիչն է։ Իհարկե, հրի այրումը հեշտ չէ, հատկապես երբ լարված են հոսանքները։ Բայց կարելի է վստահ լինել, որ այդ հուրն էլ հենց ալքիմիկոսների այդքան թաքցված թալիսմանն է։



    - - - - - - -



    269.


    Տարածական հրին առնչվելը լարում է բոլոր կենտրոնները։ Ինչպես մագնիսական ալիք, հուրը ձգում է ներքին կրակները։ Տարածական հոսանքն անցնում է բոլոր զգոն կենտրոններով ու ջղերով, հետևաբար ամեն տիեզերական ալիք այդքան հզոր կերպով արտացոլվում է բոցավառ կենտրոնների վրա։ Երբ ստորգետնյա հուրը ելք է փնտրում, համապատասխանաբար լարվում են տարածական հրի ալիքները։ Միայն քչերը կարող են ամրապնդվել Տիեզերքում մեծ համապատասխանության ըմբռնման մեջ։ Այդպես արտահայտված օրենքը համախմբում է բոլոր տիեզերական դրսևորումները։ Պետք է ընդունել այն հզորությունը, որը մեզ տանում է դեպի բարձրագույն օրենքները. Վերարքայության հզորությանը, այո՛, այո՛, այո՛։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1223
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    270.


    Պարզորեն և հզոր հագենում է կյանքը Վերարքայության մեծ օրենքով։ Միայն թե պետք է ընդունել ամբողջ հաստատված հզորությունը, այդ ժամանակ կարելի կլինի հիմնել ամբողջ արտահայտված ծավալը։ Հետևաբար գիտակցությունը պետք է նկրտել դեպի Վերարքայության մեծ օրենքը։



    - - - - - - -



    271.


    Թոքերը լցնելով օդով, հիմնելով շնչառության ռիթմը, մենք կարող ենք պահել մարմինը ջրի մակերեսին։ Դժվար չէ պատկերացնել, որ ևս մեկ բաղադրիչի դեպքում մենք կարող ենք քայլել ջրի վրայով։ Թոքերի կրակները լրացնում են անհրաժեշտ պայմանը։ Ինչպես դատարկ գնդերի մեջ կրակի հետ փորձերի դեպքում, գնդերը գազով լցնելու դեպքում, այդպես է գործում ներքին հուրը։ Թոքերի հրի ներքո կարելի է նաև թեթևակշռություն պատկերացնել։ Տարածական հուրը միանում է այրվող կենտրոնների հետ և, ինչպես մագնիս, ձգում է հրեղեն մարմինը։ Ուսուցիչը մատնանշում է այդ հնարավորությունները, որպես խտացած աստրալի պայմաններ։ Հիրավի, նոր մարմինների ձևավորման վրա փորձերի ժամանակ Ուսուցիչը հիշատակում է հրեղեն մարդկանց մասին։



    - - - - - - -



    272.


    Իհարկե, կրակների համար գլխավոր վնասը ջղայնությունն է։ Ջղայնության նախանշանների դեպքում կարելի է խորհուրդ տալ խորը շնչել տաս անգամ։ Ապրանի (պրանա) ներշնչման երևույթը ոչ միայն հոգեկան նշանակություն ունի, այլև քիմիական, քանի որ Ապրանը բարերար է կրակների համար և հանգցնում է ջղայնությունը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1224
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    273.


    Ամեն ժառանգված հաստատում մարդկությունը յուրովի է մեկնաբանում. Վերևից ամեն Պատգամ յուրովի է խեղաթյուրում. ամեն մեծ սկզբունք յուրովի է կիրառում կյանքում. ամեն արտահայտված կամք յուրովի է հաստատում։ Հետևաբար ինչպե՞ս մեծը տեղավորվի փոքրի մեջ և տիեզերականն անձնականի։ Ինչպե՞ս Բանականությանն ու ամբողջ մարդկությանը Ծառայողը տեղավորվի մի գիտակցության մեջ, որը միայն օջա՛խն է ընդունում։ Ինչպե՞ս անձնանվեր ուղևարը կարող է հաստատվել փոքրիկ առօրեականության հասկացման մե՛ջ։ Միայն երբ Վերարքայությանը նվիրվածության կայծն է վառվում սրտում, կարելի է բաց Դարպասներ գտնել։ Միայն Ուսուցչի հանդեպ նվիրվածությունը կարող է բացել Դարպասները։ Իր սեփական ուղին ընտրած յուրաքանչյուր ոք պետք է ճանաչի իր ուղեծրի մենավորությունը, քանզի միայն Վերարքայության հանդեպ սերն ու նվիրվածությունն է ներառնում ոգուն Լույսի Շղթայի մեջ։ Այդպես յուրաքանչյուրը որոշում է իր կարման։ Միայն Լույսով ենք մենք մոտենում Լույսին։



    - - - - - - -



    274.


    Բարու և չարի միջև սահմանների բացահայտումը զբաղեցնում է մարդկանց։ Շատ լեգենդներ են նվիրված այդ երևույթին։ Ասված է, թե ինչպես, այդ սահմանը նշելու համար, Հրեշտակապետը լուսակիր սուրը դրեց բարու և չարի միջև։ Իհարկե, վատ է մնալ չարի տարածքում, բայց նմանապես ցավոտ է ժողովվել հրեղեն լեզվակի կողքին։ Բայց մարդիկ ձգտում են այդ սրով վիրավորել իրենց։ Հետևաբար նշենք այն մարդկանց, որոնք նայում են աչքերով և հասկանում են սրտի տեսողության գիտակցությամբ։ Նրանք ձգտելու են հեռու և ասես դեպի հեռավոր փարոսն են ձգելու իրենց։ Արժեքավոր են հեռավոր նավարկության այդ խարիսխները։ Ալիքների լվացող հարվածների միջև մաքրվում են չարի գարշահոտ հետքերը։ Հատկապես այժմ պետք է հեռավոր խարիսխներ նետել։ Կարելի է տեսնել, թե ինչպես են իրենց իմաստը կորցնում փոքր տարածությունները։ Միասնության մեծ Ծրագրի մեջ է մտնում նյութական և հոգևոր չափանիշների ընդլայնումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1225
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    275.


    Տարածական հաղորդալարին դիպչելը հրեղեն կենտրոնների հզոր համահնչություն է արտահայտում։ Տարածական հրին դիպչելը հրահրում է նոր լարումներ, այդպես Տիեզերքում կարելի է հաստատել համահնչության մեծությունը։ Ինչպե՞ս ուրեմն մարդկությանը չմտորել մեծ սկզբունքների վրա, որոնք կառավարում են կյանքը։ Անտեսել Ղեկավարող Ուժերը՝նշանակում է կտրել արծաթե թելը և անջատել սեփական անձը Վերարքայության շղթայից։ Մոլորակը հիվանդ է, քանզի կորցրել է բարձրագույն սկզբունքները, ուրեմն պետք է ամենակենսական ընբռնում արտահայտել մեծ սկզբունքներին և աշխարհներն իրար կապող արծաթե թելին։ Այդպես Մենք հաստատում ենք Վերարքայության սկզբունքները։



    - - - - - - -



    276.


    Որքա՜ն անպետք երևույթներ են կառուցում մարդիկ իրենց համար։ Որքա՜ն ավելորդ կարմայական բարդություններ են իրենց համար ստեղծում։ Եվ ամենը միայն Վերարքայությունը սրտում ընդունել չցանկանալու պատճառով։ Այդպիսով բոլոր հաստատումները կարող են միայն այն ժամանակ մտնել կյանք, երբ գիտակցությունը կկարողանա ընդունել Վերարքայությունը։ Ամեն չարիք աշխարհում ծնվում է Վերարքայության մեծ սկզբունքին հակազդելուց։ Ամեն հաղթանակ իրագործվում է միայն Վերարքայության սկզբունքով, ուստի պետք է ամրապնդվել հաստատված Վերարքայության վրա։



    - - - - - - -



    277.


    Հիրավի, ներքին կրակների հիմքը համապատասխանում է էլեկտրականության լույսերին։ Որքան ավելի մեծ է լարումը, այնքան ավելի խիտ է լույսը։ Մանուշակագույն աստղը՝ բարձրագույն լարման նշանն է։ Դուք զգացել եք նման լարման արձագանքը, այն համապատասխանում է Մեր մշտական լարմանը։ Հարաբերականության երևույթը վերցրեք Անսահմանությանը համապատասխան։ Հաճախ անտեղյակ մարդիկ մտածում են, որ բարձրագույն աշխարհների լարումն ավելի փոքր է, քան իրենցը՝ «երկնքում, ինչպես երկրի վրա», և բարձրագույն ոլորտների լարումն անհամեմատելի է երկրային պայքարի հետ։ Կարելի է պատկերացնել, թե տարածության մեջ որքան են մեծանում խնդիրները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1226
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    278.


    Կարելի է հասկանալ, թե որքան ավելի բարդ են խմբակային, պետական և ազգային կարմաները։ Մարդկության պայմանական սահմանների հետ նրանց խառնվելը ոչ թե փոքրանում, այլ մեծանում է։ Կարելի է զգալ, թե որքան սրված է Բնության արձագանքի անհամապատասխանությունը բազմապատկող հարաբերությունը Լույսի Ուժերի և մթի միջև։ Կարող եք տեսնել, թե որքան են վարանում թույլ ոգիները, որքան են շատանում մոլագարությունները և որքան են այդ մոլագարությունները բարդեցնում կարման։ Այդպես էլ երկրային կռիվը ոչ ոքի չպետք է վշտացնի, քանզի կարելի է հասկանալ նրա ավելացումն Անսահմանության մեջ։
    Հե՞շտ է արդյոք այնտեղ, որտեղ մոլեգնում է չդրսևորվածի Քաոսը։ Լարված սիրտը Վերարքայության շղթայով կարող է զգալ տիեզերական կռվի լարման արձագա՛նքը։



    - - - - - - -



    279.


    Մեծ աստիճանների կառուցման ժամանակ կարելի է դիտարկել, թե ինչպես է կենտրոնական ուժն իր շուրջ հավաքում բարեշրջման համար անհրաժեշտը։ Ինչպես կիզակետի մագնիս, դեպի իրեն է ձգում առաջընթացի Ղեկավարը, սրբելով հին կուտակումներն ու ստեղծելով նոր հոսանքներ։ Պատմականորեն Ղեկավարներն այդպես են կառուցել երկրները։ Կարելի է հաստատել, որ լիակատար հետևողականություն դրսևորելով Վերարքայությանը, ցանկացած տիեզերական խնդիր կարելի է լուծել։ Ամենից շատ մարդկությունը տառապել է Բարձրագույն Կամքի հետ անջատվածությունից։ Միայն Բարձրագույն Ուժի հետ մեծ միավորման հաստատումն արտահայտելով կարելի է հասնել Բարձրագույն Օրենքների կատարմանը։ Անհնար է, որ հզոր Վերարքայություն հաստատվի առանց Բարձրագույն Կամքը հասկանալու։
    Հետևաբար ամեն աստիճան շարվում է հաստատված Կամքի գիտակցությամբ, որի դեպքում լարվում են բոլոր բարձագույն համապատասխանությունները։ Այդպես Գանձարանից այնքա՜ն արտահայտված հնարավորություններ կարելի է ձգել։ Մեծ Կամքը չընդունելը բարդեցնում է բոլոր կառույցները, այդպե՛ս պետք է հիշել։ Ամեն կառույց կանգուն է իր կիզակետի վրա, ուստի պետք է գործել գիտակցաբար, նկրտելով դեպի Վերարքայություն։



    - - - - - - -



    280.


    Վերադառնանք սիրո հասկացությանը։ Ամեն գրքում պետք է հատուկ և նշանակալի տեղ հատկացվի այդ հիմնական հասկացությանը, քանզի սիրո տակ հաճախ ավելի շատ հակառակն է հասկացվում։ Ճշմարիտ է նշվում, որ սերն առաջնորդող, արարիչ սկիզբ է, նշանակում է, սերը պետք է լինի գիտակցված, նկրտող և անձնանվեր։ Ստեղծագործումն ունի այդ պայմանների կարիքը։ Եթե սիրո մեջ նկատվի ինքնաթուլացում, քայքայում և ծառայություն ինքնությանը, ուրեմն դա չի լինի մարդկության՝ սխրանքի հասկացությունը վեհացնող բարձրագույն հասկացություն։ Սիրով լի սիրտը գործուն, արի և մինչև պարունակելիություն աճող կլինի։ Այդպիսի սիրտը կարող է աղոթել առանց խոսքերի և կարող է լվացվել երանությամբ։ Այնքա՜ն կարիք ունի մարդկությունը սիրո հրի գիտակցման։ Այդպիսի հրին կհամապատասխանի բարձրագույն լարվածության մանուշակագույն աստղը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1227
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    281.


    Պետք է շատ ճշգրիտ գիտակցել Գոյության հիմնական հասկացությունները։ Սխրանքի սերը խիստ չէ նրանց համար, ով բոցավառվում է սրտով, բայց սարսափեցնում է նրանց, ով սիրում է իր թուլությունները և տատանվում է, գրկելով իր պատրանքային «եսը»։ Աշխարհներ շարժել կարողացող սերը նման չէ սիրոն այն ճահճի վրա, որտեղ փտում են վերապրուկների ոսկորները։ Ճահճի վրա դեգերում են քայքայման կրակները, բայց սրտի հավերժական, արարիչ հուրը չի դեգերում, այլ Վերարքայության աստիճաններով նպատակասլաց դեպի Բարձրագույն Լույս է հառնում։ Սերը՝ առաջնորդող, արարչագործ սկիզբն է։
    Անտանելի է Բարձրագույն Լույսը, բայց Վերարքայությունը միացնում է այդ շլացուցիչ Գագաթի հետ։ Այնտեղ, որտեղ կարելի էր նույնիսկ կուրանալ, Վերարքայությունը հասցնում է ոգով արթնացածներին։ Սերը Լույսի պսակն է։



    - - - - - - -



    282.


    Հիմքը, որի վրա ամեն ինչ կառուցվում է, պետք է քայքայումից պահպանված լինի։ Հիմքը, որն ամեն ինչ պահում է, պետք է զարդարված լինի բոլոր լավագույն նկրտումներով։ Չէ՞ որ հիմքի քարերի վրա է կանգուն կառույցը։ Չէ՞ որ հիմքի վրա է կանգուն յուրաքանչյուր հաստատում։ Ինչպե՞ս են ուրեմն մարդիկ վերաբերվում հիմքերի հետ, առանց հասկանալու, որ ամենագլխավորը հիմնաքա՛րն է։ Այնքա՜ն բան են փչացրել մարդիկ իրենց մարգարիտը չհասկանալով և ամենաէականը թողնելով կարկուտի երևույթին։ Այդպես մարդկությունը պետք է հասկանա հիմքի հզորության մեծ նշանակությունը և ամբողջ ոգով ընդունի Վերարքայությունը։



    - - - - - - -



    283.


    Մարդկային անարդարության ժամին տարածական արդարության մասին հիշեք։ Հիրավի, գոյություն ունեն բարձրագույն սարերի քարտեզներ, բայց խորին անդունդների քարտեզներ գոյություն չունեն։ Նույնիսկ ոգու թռիչքներից հեռու գտնվողները բարձունքները գերադասում են անդունդներին։ Եթե քարավանը հավասարվում է ըստ ամենաթույլի, պատմությունը կառուցվում է ամենաուժեղների վրա։ Ուրեմն հիշենք այն ամենահրաշալի էության մասին, որն ընտրում է բարեշրջման համար ամենաարժեքավորը։ Եթե մենք կարող ենք համոզված լինենլ, որ ծառայում ենք բարեշրջմանը, ուրեմն կարող ենք ապավինել տարածական արդարությանը։ Բայց այդ նույն արդարությունը անհրաժեշտ զգուշություն է կարգադրում սև ուժերի հետ։ Սովորաբար նրանք անմիջականորեն չեն մոտենում, նրանք ընտրում են երեքից ոչ պակաս միջնորդներ, նրանք գիտեն, որ իրենց աուրան կարող է հեշտորեն ճանաչվել և ընտրում են հաջորդականության շղթան, շատ նրբորեն աստիճանավորում հիմնելով։ Դավաճանության տարատեսակների մասին խոսում ենք ոչ պատահականորեն։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1228
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    284.


    Երբ խոսում եմ սևերի մասին, խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել նրանց հղկված գործելաձևերի վրա և նշմարել, թե որքան համբերատար են նրանք սողում դեպի նպատակակետը և ինչպես են ընտրում թիկունք, որի հետևում կթաքնվեն։ Այնպես որ դուք տեսնում եք ոչ թե սևերի, այլ գորշերի և համարյա սպիտակների՛։ Բայց այդ հեռագրությունն ավելի մեծ ուշադրություն է պահանջում։



    - - - - - - -



    285.


    Քաղցկեղը կարելի է բուժել հոգեկան էներգիայով, որովհետև հիվանդությունը սերմանում է հենց արյան մեջ հոգեկան էներգիայի բացակայությունը։ Հաճախ հոգեկան էներգիան շորթվում է հոգևոր հետահարման հետևանքով, ինպես տեղի ունեցավ Ռամակրիշնայի և որոշ այլ մեծագործների հետ։ Իհարկե, նրանք այն ունեն հսկայական քանակությամբ, բայց, առաքելով այն հեռավոր տարածություններ, նրանք կարող են ժամանակավորապես անպաշտպան մնալ։ Հիրավի, անհրաժեշտ է Վերարքայության մոտեցումը, և նույնիսկ մեծագործները երբեմն անձնվիրության մղումով մսխել են իրենց ուժերն օրինական ծախսումից ավելի։ Այդ պատճառով Վերարքայության մասին պնդում ենք բարեշրջման համար, որպեսզի հաստատենք Բարձրերի շղթայի հանդեպ ուժերի կիրառման նպատակահարմարությունը։ Հետևաբար ասում եմ՝ խնայեք ձեր առողջությունը, որպեսզի նույնիսկ այդ պայմանով հարակցվեք Վերարքայությանը։



    - - - - - - -



    286.


    Բարձրագույն Կա՛մք։ Ո՞վ է նրա մասին հիշում։ Ո՞վ է խորհրդածում այն բանի վրա, թե ինչ է հաստատվում Բարձրագույն Կամքով։ Շատերը պնդում են, որ երևույթն իրենց հասկանալի է, հասկանալի է, թե ինչ է ցանկանում Բարձրագույն Կամքը, բայց մարդկությունը նկատի է առնում միայն սեփական ուղղությունը, առանց հաշվի առնելու բարեշրջման ընթացքը։ Հետևաբար այդքան շատ են հակառակ հոսանքների կուտակումները, և մարդկությունը կորցրել է պաշտպանունակությունը, քանզի ընթանում է Բարձրագույն Կամքին հակառակ։ Այդպես պետք է հասկանալ Բարձրագույն Կամքի ամբողջ տիեզերական նշանակությունը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1229
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    287.


    Անդրադառնանք նվիրվածությանը։ Այս հասկացությունը նույնպես ենթարկվում է բազմաթիվ խեղաթյուրումների։ Նվիրվածությունը նման չէ ոչ հողմաղացների, ոչ էլ վարձու երգչի։ Ավելի շուտ այն նման է հաստատուն գագաթնային աշտարակի, որը վախվորած շրջանցում են թշնամիները և որի հարկաբաժիններում բարեկամի համար միշտ օթևանն է պատրաստ։ Նվիրվածությունը հակադրված է կասկածին, որը ոչ այլ ինչ է, քան տգիտություն։ Նշանակում է, նվիրվածությունը հիմնված է լուսավորչության վրա։ Այսպիսով իմացության օրինականությունը՝ նվիրվածության ազգականն է։ Այն դյուրահավատություն չէ, թեթևամտություն չէ, այլ ամրություն և անդրդվելիություն։ Իհարկե, նվիրվածության աշտարակը շարվում է ոչ քիչ աշխատանքով, ոչ փոքր վճռականությամբ, և նվիրվածությունն ընկճել կարող է միայն ուխտադրժությունը, որ նույնն է, ինչ դավաճանությունը։ Բայց արժեքավո՛ր են նվիրվածության աշտարակները։ Նման Աշրամները, մագնիսի նման, ձգում են հզոր սրտերին, նրանք ոգեղենության բուծարաններ են։ Նույնիսկ նյութական բնությու՛նը փոխակերպվում է այդ աշտարակների մոտակայքում։



    - - - - - - -



    288.


    Մարդկության կողմից այնքա՜ն քիչ են հասկացվում տիեզերական օրենքները։ Կենսական բոլոր կառույցներն ընթանում են Տիեզերքին հակառակ։ Այդպես մարդկությունն ընկալում է միայն տեսանելի հետևանքների չնչին քանակությունը, բայց հրաժարվում է Տիեզերքի գանձերն ընդունել։ Դրա պատճառը անհավատությունն է և մութը։ Այդ պատճառով անջատում տեղի ունեցավ։ Ինչպե՞ս կարելի է պնդել մարդկությանը տիեզերքի օրենքները, եթե մարդկության առջև հերքման այդպիսի պատ է բարձրացել։ Այդպես ամեն մեծ օրենք համապատասխանում է կյանքին և առաջնորդող օրենքներին։ Այդպես կարելի է կառուցել Վերարքայության շղթայի վրա, որը դեպի արտահայտված Գեղեցկության Գագաթն է տանում։



    - - - - - - -



    289.


    Տիեզերական օրենքների հաստատման սկզբունքները հիմնադրված են ոգու մեջ։ Նկրտումը դեպի Ծառայություն միշտ բացում է դրսևորված Դարպասները. այդպես Մեր հաղթանակը միշտ իրականանում է նկրտման օրենքով և ոգու անսասանությամբ։ Այդպես կիրականանա նախասահմանվածը, այդպե՛ս եմ հաստատում։ Այդպես, երբ, հիրավի, պաշտպանված կլինի Մեր հաստատած կիզակետը, Մագնիսը կսկսի գործել։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1230
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    290.


    Բժիշկը սովորաբար ասում է հիվանդին. «Ահա կգա ամառը, կգնաք արևոտ վայր, կվերանորոգվեք սարերի կամ ծովի քամով»։ Նույնիսկ երկրային բժիշկը ապաքինում է, նկրտելով դեպի գալիք։ Կարման անցյալի հիվանդություն է, ապաքինումը նրանից՝ ապագայում։ Իհարկե, դեպի ապագա կարող է նկրտել նա, ով ցանկանում է ազատագրվել անցյալից։ Նկրտումն ամբողջ էությամբ՝ պահպանում է անկումներից։ Ուրեմն հիշեք, որ նշել եմ, ինչպես կարելի է քայլել ջրի վրայով, բայց չեմ ասել, կարելի՞ է արդյոք նրա վրա կանգնել։ Կարման կարելի է փոխել անսանձ նկրտմամբ։



    - - - - - - -


    291.


    Դեպի ապագա շարժումը նման է կրակի շարժմանը։ Կարելի է զարմանալ, թե ինչպես է կրակն ապրում մեկ տեսանելի, մեկ անտեսանելի, թրթռալով և պահպանելով աշխարհի հավասարակշռությունը։ Ուրեմն նկրտենք դեպի ապագա, քանզի, հրեղեն տարերքով համակված, վայր չենք ընկնի։ Բայց հուրը կանչել կարելի է միայն ոգին շարժելով։ Ուրեմն երկրի ոլորտի հանդեպ կիրառենք բարձրագույն օրենքները։ Կարելի է նույնիսկ փոխել կարման, նշանակում է, դեպի գալիքը նկրտումով կարելի է փոխել երկրային բոլոր պայմանները։ Կիրառեք Իմ Հրահանգը կյանքում։ Միայն նկրտողին են կպչում թանկարժեք էներգիաների մասնիկները։



    - - - - - - -



    292.


    Բարեշրջման մեծ աստիճանների շինարարությունը տեղի է ունենում արտասովոր ուղիներով։ Ամեն նոր աստիճան միշտ մարդկությանը բերում է հաստատում, որը մղում է միտքը դեպի նոր հզոր հնարավորություններ։ Այդպես Բարձրագույն Կամքը լարում է յուրաքանչյուր էներգիա Տիեզերական Մագնիսին համապատասխան։ Չկա այնպիսի հաստատում, որը կարող էր տեղի չունենալ, եթե այն առաքված է Բարձրագույն Կամքով։ Չկա այնպիսի նկրտում, որը չէր ընդունվի, եթե առաքված է Բարձրագույն Կամքի կողմից, հետևաբար մարդկությունը պետք է նկրտի միայն դեպի Վերարքայություն։ Հիրավի, այդ տիեզերական հասկացման մեջ են ներդրված շինարարության բոլոր հնարավորություննե՛րը։



    - - - - - - -



    293.


    Հետևաբար, արտահայտելով բաժանվածություն Բարձրագույն Կամքի հետ, այսքա՜ն ուժասպառվել է մարդկությունը։ Այդ պատճառով Մենք այսքան հզոր հաստատում ենք կիզակետը, քանզի առանց կենտրոն անհնար է Բարձրագույն Կամքն ընդունել։ Այդ պատճառով այդքան հզոր Մենք կանչում ենք դեպի Վերարքայություն։ Հիրավի, պետք է սրբորեն պահպանել գանձերը, նրանցով Մենք գործեր ենք կառուցել։ Ամեն սրբազան ստեղծագործում ներդրում է բարեշրջման մեջ։ Խորհենք մեծ մտքի նշանակության մասին, մտորենք Տարայի կրակների մեծ հզորության մասին, խորհենք սրտի նվիրվածության մասին, խորհենք նրանց անսասանության մասին, ովքեր ընթանում են Վեհապետի անունը շուրթերի՛ն։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 82 93-ից ԱռաջինԱռաջին ... 327278798081828384858692 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •