109.
Ինչու՞ երևույթներն անսպասելի են լինում։ Երկու պայման՝ առաջինը, սպասումը միշտ հակազդեցություն է ստեղծում. նույնիսկ գիտակցված սպասումը կարող է երևույթի համար ավելորդ էներգիա տալ։ Երկրորդ, հայտարարման ժամանակ պատահաբար կարող է նախազգուշացվել սև օթյակը։ Գոնե մեկ օտար անձի ներկայությունը կարող է որպես միջնորդ ծառայել։ Ամբողջ աշխարհը բաժանվում է սևերի և սպիտակների։ Ոմանք ծառայում են գիտակցաբար, ուրիշներն ըստ իրենց բնույթի հատկության, և երրորդները ներկայացնում են որևէ բանի համար ոչ պիտանի դոնդողի զանգված։ Սև օթյակն ուժեղ է, քանզի Լույսի հետ պայքարի համար հզոր ներուժ է հարկավոր։ Խելամիտ չէ չգնահատել թշնամու ուժերը, հատկապես երբ վերջանում է նրանց սիրելի Կալի Յուգան։ Իհարկե, դա որոշիչ մենամարտ է, և պետք է հոգալ, որ գայթակղությունն ու խաբկանքը չդիպչեն թույլերին։ Արդեն վաղուց ասված է, թե որտեղ է գտնվում մթերի գլխավոր օթյակը։
- - - - - - -
110.
Նախկինում մատուցում էին սև պատարագներ և արձաններ էին կանգնեցնում Բոֆամեդին*, այժմ նրանք ավելի վտանգավոր են դարձել, քանզի, կրկնօրինակելով Մեզ, շատ ծիսակատարություններից հրաժարվել են, բայց անդրադարձել են մտքի ուժին։ Մեզ հետ նրանց դժվար է պայքարել, բայց աշակերտի մտածողության բաժանման դեպքում կարող են վնասել։ Շատ անհրաժեշտ բան էր խորհուրս, երբ մատնանշում էի միացումը Վեհապետի հետ։ Ընդհանրապես, Իմ հրահանգներին հարկ է նայել որպես անհապաղ խորհուրդների։ Ժամանակն է հասկանալ, որ Ուսմունքը տալիս եմ ոչ թե որպես հեքիաթ քնից առաջ, այլ ամբողջ կյանքը հագեցնելու համար։
- - - - - - -
111.
Երբ լարված են բոլոր տիեզերական ուժերը, նահանջ առանց ավերման լինել այլևս չի կարող։ Երբ Լույսի շուրջ համախմբվում են լուսավոր, և մթի շուրջ մութ ուժերը, նահանջ այլևս չկա։ Հետևաբար, երբ աշխատակիցները ցանկանում են հաղթել, ուրեմն պետք է, որպես հզոր ուժ, հավաքվեն կիզակետի շուրջ, այո՛, այո՛, այո՛։ Հասարակ ֆիզիկական մարմինը կանգուն է միայն շնորհիվ մասնիկների միակցման, իսկ որքա՜ն ավելի հզոր է դրսևորված Վերարքայից եկող ուժը։ Հետևաբար հաղթել ցանկացողները պետք է կիպ մոտենան իրենց ծածկող Վահանին, միայն այդպես կարելի է հաղթել։ Միայն այդպես վերակառուցման ահեղ ժամանակներում կարելի է վերապրել խռովության երևույթները։ Այդպե՛ս կհիշենք։
- - - - - - -
Բոֆամեդ* - կամ Բաֆոմետ։ Նախկինում խորհրդանշում էր Անդրոգինին, Աստրալ Աստծոն։ Նշանակում էր «մկրտություն»։ Հետագայում փոխակերպվեց սատանայի պատկերներից մեկի։
Էջանիշներ