User Tag List

Էջ 78 93-ից ԱռաջինԱռաջին ... 286874757677787980818288 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,156 համարից մինչև 1,170 համարի արդյունքները՝ ընդհանուր 1382 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1156
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՅՈԹԵՐՈՐԴ. "ՎԵՐԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ"


    68.


    Եվս մեկ նշանակալի փորձ։ Սովորեցրեք ձեզ դիտել առանց նայելու և ունկնդրել առանց լսելու։ Այսինքն, կարողացեք այնքան նկրտել հայացքը հագևոր ոլորտներ, որ նույնիսկ, չնայած բաց աչքերին, ձեր առջև կանգնածին չտեսնեք։ Կամ, չնայած հստակ աղմուկին, բաց ականջներով չլսել այն։ Այդ ֆիզիկական փորձությամբ կարելի է շատ առաջ ընթանալ հոգեկան տեսողության և լսողության ուղղությամբ։ Սրա համար օգտակար է երևակայության մեջ առջևում անփոխարելիորեն պահել Ուսուցչի Պատկերը, որպես ամենաթանկարժեք մի բան, որը կապում է ձեզ Բարձրյալի հետ։
    Այժմ, պատկերացրեք մի պահ, որ քիմիական ռեակցիաների միջոցով ձեզ հաջողվեց մի ամբողջ միկրոտիեզերք կերտել։ Չէ՞ որ այդ արարչագործության համար դուք Արարիչ կլինեք։ Ինչու՞ ուրեմն այդքսն դժվար է մարդկանց պատկերացնել Արարիչների անվերջանալի շղթան՝ Անհասանելիության մեջ ամենացածրերից մինչև Ամենաբարձրերը։
    Հետևաբար, խոսելով Անսահմանության մասին, չպատկերացնենք այն որպես ինչ-որ դատարկ ու անչափելի բան, այլ լեցուն իր անընդմեջ վերելքում։ Մի՞թե ձեր գիտակցության մեջ էլ արտահայտված չէ ամբողջ Անսահմանությունը, քանզի որտե՞ղ է ուրեմն չափանիշն ու սահմանը ձեր գիտակցության։ Այդպես փոքրից մինչև Մեծագույնն ընթացեք աստիճաններով, որոնց ամեն շղթան տեսանելի է և ճանաչելի։ Դրանում էլ հենց կծառայի ձեզ հիշատակված փորձը՝ տեսնել ձեր առջև կանգնած ֆիզիկական անթափանցելի մարմինների միջով. ակնհայտությունից անցնել իրականությանը, որը կհարստացնի ձեր ուղին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1157
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    69.


    Եվս մեկ օգտակար վարժություն։ Փորձեք գրել երկու ձեռքով և միաժամանակ տարբեր բաներ։ Կամ փորձեք միաժամանակ թելադրել երկու նամակ կամ երկու զրույց վարել։ Փորձեք միաժամանակ վարել ավտոմեքենա և զրուցել ամենաբարդ որոշումների մասին։ Փորձեք չսկսել վեճ, երբ ձեր զրուցակցի անկայուն տրամադրությունը ձեր նյարդայնությունն է պահանջում։ Փորձեք ձեր գիտակցության երկատման բազմաթիվ օրինակներ։ Փորձեք, որպեսզի ձեր էներգիան կարողանա ազատորեն հոսել մի քանի ուղղություններով, առանց իր արժեքը կորցնելու և առանց հոսքը թուլացնելու։
    Միակերպ նկրտումը հատկանշական է Կալի Յուգային, բայց բոլոր էներգիաների լարերը, ինչպես փրկիչ հոսանք, կհարստացնեն Սաթյա Յուգայի ձեռքբերումները։ Մենք գիտակցության մասնատման հաջող օրինակներ ունեցել ենք անցյալ դարերում, բայց այժմ անհրաժեշտ է առանձնապես հաստատել Բհարմա-Վիդիայի բոլոր փոխանցքների գործողությունը։
    Ուշադրություն դարձրեք մտքերի ընթացքին և ռիթմի ճշմարիտ ալիքներ հաստատեք։ Պետք չէ նմանվել կենդանիներին, որոնք կարող են մտածել միաժամանակ միայն մեկ ուղղությամբ։ Լույսի և Հրի Զավակները պետք է ազատորեն փայլատակեն կայծերով և վառեն տարածական կրակները։ Հիրավի, հասնում է տարածական կրակները վառելու ժամանակը, այլ կերպ ասած, նրանց բացահայտումը նույնիսկ մոտակա ֆիզիկական ոլորտում։ Դժվար ժամանակներ են, երբ կրակները կարող են բռնկվել և, առանց կարգի բերվելու, կարող են այրել և ավերել։
    Ընդունեք այս հիշատակումները որպես օրվա դաս։ Մի ենթադրեք, որ այնտեղ երկնքում այլ օրենքներ են, իսկ առայժմ մենք պաշտպանված ենք ցածրագույն մատերիայի անիմացությամբ։ Ոչ, դուք գիտեք և կսկսեք գործադրել բոլոր խորհուրդները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1158
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    70.


    Ոչ բավականաչափ են ուսումնասիրում ասուպները, ավելի քիչ ուշադրություն են հատկացնում հավերժական ձներին և սառցադաշտերին նստած տիեզերական փոշուն։ Այնինչ Տիեզերական Օվկիանոսն իր ռիթմը լեռնագագաթների վրա է նկարում։ Եթե սկսենք մտածել Անսահմանության մասին, նախ և առաջ պետք է ուշադրություն դարձնել դրսից տեղի ունեցող և մեզ նյութականապես հեռավոր աշխարհների հետ կապող ամեն ինչի վրա։ Ինչպե՞ս ուրեմն կարելի է հեռու ճանապարհ ընկնել, եթե հեռվից եկած հյուրերի վրա ուշադրություն չենք դարձնում։ Ինչպես նաև պետք է հավերժական ձների վրա կյանքի հայտանիշները համեմատել մարգագետինների հետ։ Հնարավոր է, որոշ գեղձերի աճը տեղի է ունենում ձնհալքի ջրերն օգտագործելուց և քայքայում է կատարում տիեզերական փոշու մասնիկների ազդեցության հետևանքո՞վ։ Այնքա՜ն օգտակար դիտարկումներ են թափված ձեր շուրջ, բավական է ընդամենը ձեռքերդ երկարեք։ Նաև ճշմարիտ նկատեցիք, որ թոքախտայինների մեծամասնությունը ոչ այլ ինչ է, քան թոքերի կենտրոնների այրում։ Իհարկե, կարմայի կազմած, բայց չգիտակցված և չօգտագործված կրակները կարող են կործանարար դառնալ։



    - - - - - - -



    71.


    Կարելի է հալածել տգիտությանը, բայց հատկապես պետք է պատժել սնահավատությունն ու կեղծ բարեպաշտությունը։ Բորոտության թեփի նման, սնահավատությունը թույլ ուղեղնե՛ր է պարուրում։ Մենք դեմ չենք լաբորատորիաների և արևմտյան մեթոդների, բայց խնդրում ենք հավելել ազնվություն, աշխատունակություն և անկանխակալության արիություն։ Ինչպես կարելի է մտածել կոոպերացիայի մասին, երբ թռչնի ուղեղները խոչընդոտում են յուրաքանչյուր փո՛րձ։ Կարելի է ամենախոցող երևույթ տալ, եթե սատանայի պոզերը թորանոթի մեջ չեն խանգարում՝ չէ՞ որ սատանաներին ավելի շատ են հավատում, քան Սրբերի՞՛ն։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1159
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    72.


    Ամեն նկրտվածություն հագենում է ոգու հրով։ Ոգու ստեղծագործումը համամասնակցում է Տիեզերքի հրեղեն շինարարությանը։ Ինչպե՞ս ուրեմն կարելի է առանձնանալ ամբողջ տիեզերական ստեղծագործումից, երբ մարդկությունը Տիեզերական Կամքի ստեղծագործական իրականացնո՛ղն է։ Հետևաբար պետք է զարգացնել ձեր մեջ համահնչությունը Բարձրագույն Ուժերի հետ, քանզի առանց դեպի համահնչություն նկրտման չկա ստեղծագործում։ Այդպես մարդկությունը պետք է հաստատվի Բարձրագույն Ուժերի ըմբռնման մեջ և հարի Բարձրագույն Կամքին։



    - - - - - - -



    73.


    Իհարկե, կարելի է հասանել միայն Վերարքայությանը հարելու միջոցով, միայն մեծ օրենքի ըմբռնումը կբացի մարդկության աչքերը։ Ինչպե՞ս ուրեմն չտոգորվել արարչագործության հզորությամբ։ Այդ պատճառով աշակերտներին պետք է համակվել Վերարքայության հաստատման գիտակցությամբ։ Հետևաբար կարելի է կառուցել, միայն երբ Հրի Մեր Կրողները բերում են Մեր Կամքը և աշակերտներն ընդունում են ուղերձը։ Ամեն շինարար գիտի Վերարքայության օրենքը։



    - - - - - - -



    74.


    Ըստ իր փորձարկման, մտածողության որակը պատկանում է նրբագույն էներգիաների դասին։ Անհնար է չափել մտքի տատանումը, ուստի աշակերտների փորձությունը Մենք հիմնել ենք ըստ մտքի հղկման։ Ամեն երեք տարի Մենք հնարավորություն ենք տալիս աշակերտին արտահայտվել նույնակերպ իրադարձության վերաբերյալ։ Միայն ըստ այդ ժամկետների կարելի է տեսնել ինքնության, կոոպերացիայի, համբերության և նվիրվածության շարժումը։ Նման փորձերը կարելի է կիրառել նաև էներգիաների այլ դրսևորումների հանդեպ։ Առավել ևս, որ մարդիկ կատարելապես մոռանում են փորձության մասին։ Նաև կարելի է փորձարկել սեփական անձը, գցելով հայացքը հին իրերի վրա և հետևելով վերհիշողության ազդեցության արտացոլանքին։ Նմանապես կարելի է փորձել ինքդ քեզ ծաղիկների, երաժշտության, վաղուց կարդացած գրքի ընթերցման վրա։ Գիտականորեն կարելի է հետևել շրջապատի ազդեցությանը վաղուց ծանոթ առարկայի վրա։ Քանի՜ աստիճաններ կարելի է հաշվել առաջ և հետ։ Ի դեպ, կարելի է մտածել, թե ինչու՞ երկրորդ անգամ անցնվող աստիճանը միշտ շատ ավելի դժվար է։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1160
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    75.


    Իհարկե, սեփական անձը փորձի ենթարկելը միշտ օգտակար է, քանզի հիշեցնում է փորձության մասին։ Փորձությունը արարման հայտանիշ է։ Պետք է ընտելանալ մտքին, որ մարդիկ արարում են անդադար։ Ամեն հայացքով, ամեն հոգոցով, ամեն շարժումով նրանք փոխում են տիեզերական ալիքների ընթացքը։ Եթե դատարկություն չկա, ուրեմն ինչպե՜ս են միացած աշխարհները։ Կյանքի բջիջներն աճում են, ինչպես ծառի տերևներ։ Բայց մենք մոռանում ենք, որ թողնում ենք մեր ամեն շարժման հետքը։ Որքա՜ն սքանչելի այն պետք է լինի, որ արժանի լինի Մեծն Կերտողին։



    - - - - - - -



    76.


    Համապատասխանության վրա է հիմնված տիեզերական շինարարությունը։ Առանց համահնչության օրենքի անհնար է հաստատել հրեղեն ընկալման ստեղծագործումն ու զարգացումը։ Ուստի այդքան անհրաժեշտ է էական օրենքը կիրառել կյանքի հանդեպ։ Հիրավի, առանց համապատասխանության հզորության և հրեղեն ընկալման նշանակվածը չես բերի։



    - - - - - - -



    77.


    Ամեն աստիճան նոր հանգամանքներ է պահանջում։ Ամեն նոր աստիճան իր հաստատված ուժն է բերում։ Այդ պատճառով դժվար ժամանակներում հզոր աստիճան է կառուցվում դժվարությունների հետ համապատասխան։ Հետևաբար Մեր մասնակիցների ստեղծագործական գործունեությունը հաջողության երևույթ է բերում, երբ մտքերը հաստատվում են գալիքի հզորության վրա, այդպես Մենք շարում ենք հրաշալի աստիճա՛նը։ Այդպես Մենք կառուցում ենք երկրների փլուզման ներքո։ Այդպես Մեր Հզորությունը մտնում է կյա՛նք։ Այնքան մոտ է աստիճանի դրսևորումը, որ աշխարհն իր ճակատագիրն է որոշում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1161
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    78.


    Աշխարհում ոչինչ բաց թողնված չէ։ Երբեմն մենք չափում ենք մեծ չափանիշներով, բայց հաճախ փորձերը հետևում է անց կացնել փոքրագույն մեծություններով, ինչպես նաև հարկ է հետևել մտածողությանը։ Մտքի հսկաները նույնքան ուսուցանելի են, որքան փոքրիկ տզրուկները։ Կարելի է տեսնել, թե ինչպես հսկայական խոչընդոտ հաղթահարողը սայթաքում է չնչին ջրփոսի վրա։ Հիշաչարությունը, վիրավորվածությունը, ինքդ քո մասին մտածելը ոչնչացնում են առավելությունները ճիշտ նույնպես, ինչպես դավաճանությունն ու վախը։ Պետք է կարողանալ ճանաչել հանգամանքները՝ որտե՞ղ է այն, նոր փորձաքարը։ Այդպես խորաթափանցությամբ մենք հասնում ենք ամեն փորձության համար ուրախանալու գիտակցությանը։ Մենք կասենք. «Վեհապետ, ուղարկիր Քո Կամքը, կամ տուր, կամ վերցրու։ Քեզ հետ միասին կտարբերենք իմ ծուղակները։ Միասին կդիտարկենք երեկվա իմ որոշումները։ Կուշտ եմ ես այսօր, և Դու ինձանից լավ գիտես վաղվա համար ուտելիքի քանակը։ Չեմ զանցի Քո Կամքը, քանզի ստանալ կարող եմ միայն Քո Ձեռքից»։ Այդպես հետևենք մեզ և մեծի և փոքրի մեջ։



    - - - - - - -



    79.


    Արդեն գիտեք, թե որքան է ժամանակը լարված, և ասացեք սասանվողներին, որ երբ Վեհապետն ապրում է սրտումդ, մազ անգամ չի պոկվի քո գլխից, և յուրաքանչյուրին դղյակ է սահմանված և ոգու և մարմնի։ Բայց սրտներդ մաքուր պահեք, որպեսզի Ես կարողանամ մտնել այնտեղ և շրջապատել ձեզ զրահով։ Հիշեք, եթե վերցրածը ոգով տվեցիք Վեհապետին, Նա ձեզ հարյուրապատիկը կվերադարձնի։ Ուրեմն դրեք ձեր միտքը Վեհապետի առջև և թույլ տվեք Վեհապետին մտնել ձեր սիրտ։ Հակառակ դեպքում առանց Վեհապետ նեղ կլինի դատարկ սրտում և, ինչպես սիսեռը ոչխարի աղիքում, կզրնգա չարությունը դատարկ սրտի մեջ։ Լցրեք ձեր սիրտը Վեհապետով այնպես, որ թշնամին չկարողանա սողոսկել։ Խաղաղությու՛ն ձեզ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1162
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    80.


    Համապատասխան ուժերի ձգողությունը հագենում է նկրտմամբ, որը միավորում է ուժերը։ Բոլոր տեղաշարժերի հաստատումը լարվում է էներգիաներով, որոնք պատկանում են համապատասխանության օրենքին։ Հետևաբար ամեն ստեղծագործական ուժ այդ օրենքն է պահանջում։ Տիեզերական շինարարությունը կախված է այդ համապատասխանություններից, ուստի Մենք լարում ենք բոլոր ուժերը և բարձրագույն համապատասխանություն ենք հաստատում։ Այդպես Վերարքայության շղթան կառուցում է համապատասխանության աստիճանների օրենքը, և ամեն նկրտում հագենում է նուրբ արձագանքով։ Միայն համահնչությունը կարող է անսահման ստեղծագործում հաստատել։



    - - - - - - -



    81.


    Կհարցնեն. «Ինչպե՞ս ուրեմն հառենք աղոթքները ի Բարձրյալ, եթե մեր առջև աննահանջորեն Վեհապետի Պատկերն է»։ Ասացեք. «Հենց Նրա միջոցով դիմեք Բարձրյալին»։ Բացի այդ, եթե դուք հասել եք Վեհապետի Պատկերի մշտականությանը, այդ հարցն ընդհանրապես ձեզ անհանգստացնել չի կարող։ Երբ մենք գիտակցված շփման ենք հասնում բարձրագույն էներգիաների հետ, շատ բան, ինչ տեղ չուներ երեկ, այսօր կատարելապես հասկանալի է դառնում։ Այդպես մենք թե ուրախության և թե հանգստության ենք սովորում այնտեղ, որտեղ երեկ տխրում էինք։ Օգտակար է հետևել, թե ինչպես է մաքրվում Մեր գիտակցությունը ամենօրյա գործերի վրա։ Այժմ տեղին է այդ սրերի թրծվածությունը, քանզի օդը լիքն է հրով։ Միայն Վեհապետի Պատկերը կարող է պտտել բոլոր կենտրոնները և ծառայել որպես Վահան։ Չվախենանք պնդել սրերի և վահանների մասին, քանզի մենք խաղաղություն և ոգու արքայություն ենք ցանկանում։ Ինչպես հաղթողները չեն հիշում թշնամուն, այդպես էլ մենք չենք հաշվում նրանց, և անտառն էլ բավարար չէ, որպեսզի նրանց նմանեցնենք ծառերի։



    - - - - - - -



    82.


    Բանականության Որդիներ, Երկրի վրա Մենք նրանց անվանում ենք Վերարքաներ. Բանականության Դուստրեր, Մենք այդպես էլ նրանց կոչում ենք Երկրի վրա։ Դեպի ոգու բարեշրջում նկրտողներն առաջընթացման համար պետք է ընթանան Վերարքայության քայլերով։ Ո՞վ ուրեմն կհագեցնի նկրտող աշակերտների ոգին։ Ո՞վ ուրեմն կհաստատի վերելքի ուղին։ Միայն Բանականության Դուստրերն ու Որդիները։ Ու՞մ մեջ են ներդրված նվաճման կրակները։ Բանականության Դուստրերի և Որդիների մեջ։ Այդպես ենք Մենք կոչում Մեր Հրեղեն Կրողներին։ Մեր Կամքի ամեն իրականացում անցնում է, արտահայտելով Վերարքայության հրեղեն Օրենքը։ Միայն Վերարքայության օրենքի կյանքում գիտակից ընդունումն է հաստատում ճշմարիտ ուղին։ Հիրավի, տարածությունը հնչում է Վերարքայության հաստատմամբ։ Այդպես է կառուցվում հրաշալի կյանքը։ Այդպես պատգամվածը ներմուծվում է կյանք։ Բանականության Որդիները, Լույսի Դուստրերը միայն արտահայտված Վերարքայությանը հպատակվելով կարող են դրսևորել բարձրագույն օրենքների ուժը։ Այդպես Մեր Վերարքաները արտահայտում են Մեր Բանականության և Սրտի Ուժը՝ այդպես մինչև Անսահմանությու՛ն։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1163
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    83.


    Այդպես Բարձր Բանականությունը Վերարքայության ուժերով արարում է Երկրի վրա։ Մեր ստեղծագործումը Վերարքայության հաստատումն է պահանջում իր ամբոջ լայնությամբ, ամբողջ ըմբռնմամբ, ամբողջ գեղեցկությամբ։ Վերարքայությունը հասկանալու երևույթը բացում է բոլոր հնարավորությունները։ Ճշմարիտ է Վերարքայության օրենքը տեսնել որպես տիեզերական ստեղծագործման Գագաթ, նրանից է հոսում Լույսը, դեպի նա են մտքերը նկրտում. ուրեմն պետք է ուղղել լավագույն նկրտումները դեպի Վերարքայության Գագաթ։ Միայն երբ բարձրագույն հաստատումը գիտակցված մտնում է կյանք, կարելի է ավելի բարձրը տալ։ Մոտենում է հրեղեն երևու՛յթը։



    - - - - - - -



    84.


    Ինչպե՞ս ուրեմն հաստատվել Ուսմունքի մեջ։ Ինչպե՞ս ուրեմն մոտենալ Վերարքայության բարձրագույն օրենքին։ Միայն մտածողության հղկմամբ և գիտակցության ընդլայնմամբ։ Ինչպե՞ս կարելի է ըմբռնել վերևից եկած Հրահանգը, եթե համապատասխանության հաստատում չկա։ Չէ՞ որ պետք է ընկալում արտահայտել ամեն էներգիայի համար։ Չէ՞ որ պետք է կարողանալ ընդունել Ուսմունքի ընդարձակությունը։ Չէ՞ որ միայն համապատասխանությունը կարող է թույլ տալ, որ թասը լցվի։ Հետևաբար ընդարձակության երևույթն արժանի է ընդլայնված գիտակցության։ Ճանապարհին Մեզ կարելի է հասնել միայն Վերարքայությամբ։



    - - - - - - -



    85.


    Կրոններում ներմուծված են մարմնի շարժումներ և դիրքեր, որոնք նպաստում են էներգիայի կուտակմանն ու դեպի Բարձրյալը նկրտմանը։ Մեզ մոտ, իհարկե, կարելի է հաջողության հասնել առանց հոգնեցուցիչ շարժումների, սիրտը լցնելով։ Ով հաջողության է հասել այդ ճանապարհով, առավելություն ունի, քանզի սրտի աղբյուրն անսպառ է։ Սրտի մեջ ներմուծված Վեհապետի Պատկերը չի խամրի և ցանկացած ժամի պատրաստ է օգնել։ Սրտի այդ ուղին ամենահինավուրցն է, բայց կարիք ունի գիտակցության նշանակալի ընդլայնման։ Չի կարելի սրտի մասին խոսել հենց առաջին զրույցից, հակառակ դեպքում հնարավոր է աննպատակ ծանրաբեռնել նրան։ Նմանապես աննպատակ է խոսել սիրո մասին, եթե սիրտը դեռևս չի պարունակում Վեհապերտի Պատկերը։ Բայց գալիս է ժամը, երբ պետք է ցույց տալ սրտի հզորությունը։ Խորհուրդ եմ տալիս դիմել սրտին ոչ միայն նրա համար, որ Վեհապետի Պատկերն այլևս մոտ է, այլև տիեզերական պատճառներով։ Ավելի հեշտ է անցնել անդունդը, եթե ամուր է կապը Վեհապետի հետ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1164
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    86.


    Այնքա՜ն դժվար է առանց Վեհապետի։ Ոչ թե միայն շուրթերով կրկնեք Վեհապետի անունը, այլ շրջանառեք Այն ձեր սրտում, ինչպես այն քարը, որին լեռնային գետը հեսանել է ծերպի մեջ։ Մեր մոտ կոչվում է Cor Reale, երբ Սրտի Արքան նախատեսված դղյակ է մտնում։ Պետք է պաշտպանվե՛լ Վեհապետով։



    - - - - - - -



    87.


    Ամենահաս հուրը հագեցնում է ամեն կենսական դրսևորում։ Ամենահաս հուրը նկրտում է ամեն գործողություն։ Ամենահաս հուրը լարում է ամեն նկրտում, ամեն նախաձեռնություն, որովհետև ինչպե՞ս չհամակվել առաջնորդող հրով։ Տիզերական հզորությունը, որը ներդրված է ամեն մարդու մեջ և ստեղծագործական ուժի մեջ, դեպի գիտակցված արարչագործություն է ուղղված։ Որքա՜ն խնայողաբար է պետք հավաքել այդ նման էներգիաները լավագույն ապագա կերտելու համար։ Չէ՞ որ միայն համաչափելիության ուժին տիրապետելու հանդեպ գիտակից վերաբերմունքը կարող է լավագույն աստիճանին վայել ստեղծագործում արտահայտել։ Ուստի յուրաքանչյուրը դեպի Մեզ ճանապարհին պետք է նկրտի դեպի արարչագործություն, գիտակցաբար ուղղորդելով իր ճանաչումները։



    - - - - - - -



    88.


    Նույնքան էլ աշակերտը պետք է գիտակցի ճանաչման և հաստատման ուժը, որ գոյություն ունի մեկ օրենք, որը կառավարում է ամբողջ Տիեզերքը, - Բարձրագույն Կամքը. ըստ այդ ուղու է ստեղծվում ոգու բարեշրջումը։ Այդ օրենքը միավորում է պատկանող դրսևորված մեծությունները։ Նկրտումը դեպի Բարձրագույն Կամքի կատարում հանգեցնում է ընկալման զգոնությանը։ Միայն այդ ուղին է գիտակցության համապատասխան ընդլայնում և Բարձրագույն Կամքի իրագործում տալիս։ Այդպես նաև Մենք Մեր ստեղծագործական նկրտումն ենք բերում Բարձրագույն Կամքին. և այդպես գիտակցության աղեղները միավորվում են Միասնական Բոցավառ Սրտու՛մ։ Այդպես արարվում է մեծ տիեզերական աստիճա՛նը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1165
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    89.


    Երբ ձեր գիտակցությունը հուշի ձեզ Վեհապետի Պատկերը մշտապես ունենալու անհրաժեշտությունը, նստեք այդ ժամանակ մի հանգիստ տեղ և նկրտեք ձեր հայացքն ընտրած Պատկերի վրա։ Բայց հիշեք, որ որոշում հարկ է կայացնել անբեկանելիորեն, քանզի մշտական Պատկերը, դավաճանության դեպքում, մշտական հանդիմանանք կդառնա։ Պատկերին սևեռուն նայելուց հետո, փակեք աչքերդ և Պատկերը տարեք երրորդ աչք։ Այդպես վարժվելով, կստանաք կենդանի Պատկերը և սրտի առանձնահատուկ կայծկլտուն ներմղում կզգաք։ Շուտով Վեհապետի Պատկերը անբաժան կլինի ձեզանից։ Կարող եք փորձել ձեզ արևին դեմ հանդիման և միևնույն է Վեհապետին կտեսնեք ձեր առջև, երբեմն առանց գույների, բայց հետո կենդանի և նույնիսկ շարժվելիս։ Ձեր աղոթքը կկորցնի իր խոսքերը, և սրտի թրթիռը միայն կլցնի ձեր ըմբռնումը։ Այդպես կյանքում կարելի է հասնել շատ օգտակար բաների, բայց անհրաժեշտ է, որ գիտակցությունը համապատասխանի։



    - - - - - - -



    90.


    Սովորեք ոչնչից չապշել և չզարմանալ։ Բայց պետք չէ դա որպես ոգու սպանություն հասկանալ։ Ընդհակառակը, լիակատար պատրաստությամբ, ծնելով ձեր մեջ նախատեսություն, պահապան կանգնեք գիտակցության ամբողջ դողով։ Շատ հրաշալի բաներ են մոտենում։ Կարելի է հասկանալ նրանք ըստ ցանկության և ըստ գիտակցության, բայց առավել հեշտ է ստանալ դրանք Ուսուցչի Պատկերի միջոցով։ Եթե ձեր գիտակցության մեջ կարող եք պատկերացնել Ուսուցչի Պատկերը մինչև լիակատար հստակության, ուրեմն կարող եք ձեր գիտակցությունը տեղափոխել Նրա գիտակցություն և ասես թե գործել Նրա ուժով։ Բայց դրա համար Ուսուցչի Պատկերը պետք է տեսնել հստակորեն բոլոր մանրամասներով, որպեսզի Պատկերը չդողա, չաղավաղվի, չփոխի ուրվագծերը, ինչը հաճախ է լինում։ Բայց եթե կենտրոնացման վարժանքներից հետո հաջողվի ստանալ Ուսուցչի կայուն Պատկերը, ուրեմն այդ նվաճման միջոցով կարելի է մեծ օգուտ քաղել թե ինքդ քո, թե մտերիմների, թե գործերի համար։
    Այդպես նախազգուշացնում ենք, երբ օվկիանոսի վրա ալիքներ են հայտնվում։ Նմանապես լավ է հավաքույթից առաջ լինել լիակատար լռության մեջ, չշեղվելով անգամ երաժշտությամբ։ Կարծում եմ, որ ժամանակն այդպիսի կենտրոնացում է պահանջում, քանի որ մթնոլորտում շատ է հաջողությունը։ Բայց հաջողությունը, ինչպես մագնիս, գրավում է նաև անսպասելի մետաղական մասեր, իսկ մեխերն ու ասեղները նաև թունավորված են լինում։ Հասկացեք ճշմարիտ։ Մի շեղվեք Ուսուցչի հասկացությունից։ Մի շշմեք, մի զարմացեք, քանզի լավ է, երբ կարելի է հայտնաբերել ըմբռնման հաջորդ աստիճանը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1166
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    91.


    Եթե Ուսուցչի Պատկերի հստակությունը ձեզ ամենամոտ համագործակցության մեջ է դնում Նրա հետ, ուրեմն առարկայի ամեն վառ պատկերն էլ մեր երրորդ աչքում նրան մոտիկ և հասանելի է դարձնում։ Հինավուրց մոգության պայմաններից մեկն էր սովորեցնել մեր ներքին պատկերացմամբ հրահրված առարկաների հստակությանը։ Եթե առարկան կանչված է իր բոլոր գծերի և գույների ամբողջությամբ, ուրեմն նրան կարելի է կիրառել մոտակա ազդեցության համար։ Կարելի է, այսպես ասած, տիրել նրան։ Անկախ տարածությունից կարելի է կառավարել այն և մոտեցնել նրա հնարավորությունները։ Ամենասովորական առարկաներից մինչև հեռավոր մոլորակների վրա կարելի է օգտագործել այդ ազդեցությունը։ Դրանում գերբնական ոչինչ չկա, այլ ասես թե նույնացվում է երկվորյակ և ձգվում է կապող կենդանի թելը։ Կարելի է աստիճանաբար զարգացնել ձեր մեջ այդ ունակությունները սովորական առարկաների վրա։ Ընդ որում նկատելով, որ երբ հստակ պատկեր է ստեղծվում, ստացվում են առանձնահատուկ դողով թրթիռներ, նման մագնիսի ազդեցությանը։ Այդպես, ուսումնասիրելով Անսահմանությունը, կարելի մոտենալ նրան սկսած ամենահասարակ առարկաներից։



    - - - - - - -



    92.

    Նաև սկսեք նկատել, որ ձեր պատկերն էլ եք տեսնում ասես ձեր առջև, պետք չէ զարմանալ, քանզի դա ոգու բաժանելիության ընդլայնումն է։ Ոգու մասնիկի բաժանման և առաքման երևույթը զարգացած երրորդ աչքին ցույց են տալիս հղված պատկերը։ Կարելի է գիտենալ, որ այդ ժամանակ ինչ-որ մեկը տեսնում է այն և օգնություն է ստանում։



    - - - - - - -



    93.


    Որքա՜ն կարևոր է պահպանել խթանիչ ուժի հուրը։ Առանց այդ շարժիչի նախաձեռնությունը լավագույն հնարավորություններով հագեցնել չի կարելի։ Նախաձեռնությանը կցված ուժերը բազմապատկվում են խթանիչ ուժի հրով։ Ուստի այդքան անհրաժեշտ է դեպի Սկզբնաղբյուրի տված ուժերի բազմապատկումն ուղղված նկրտումը։ Բոլոր կառույցներում պետք է պահպանել կարգն ու համաչափելիությունը, հետևաբար Մեր նախաձեռնությունների հագեցման համար տրվածը պետք է համաչափել կցված չափանիշների հետ։ Հուրն ու խթանիչ ուժը պահպանում են կյանքն ամեն նախաձեռնության մեջ։ Առանց դրա նախաձեռնությունը կորցնում է իր կենսականությունը։ Այդպես նկրտենք դեպի Վեհապետի տված հաստատուն հու՛րը։ Այդպես կարելի է հասնել հրեղեն հագեցման։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1167
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    94.


    Նավ նստելիս ուղևորից գողացել էին ոսկով լի քսակը։ Բոլորը վրդովվել էին, բայց տուժողը ժպտում և պնդում էր. «Ո՞վ գիտի»։ Սկսվեց հողմ և նավը խորտակվեց։ Եվ միայն մեր ուղևորն էր ափ շպրտվել։ Երբ կղզիաբնակները նրա փրկությունը հրաշք էին համարում, նա նորից ժպտաց, ասելով. «Ուղղակի ես ուրիշներից ավելի թանկ էի վճարել ուղեվորության համար»։ Չգիտենք, թե երբ են ծլարձակում լավ սերմերը և արդյո՞ք երկար է հասունանում թունավոր մտքերի բերքը։ Հասունանալու համար նրանց նույն ժամանակն է հարկավոր։ Հետևաբար վախեցեք թունավոր մտքերից, նրանցից ոչ մեկն առանց հետք չի կորչի։ Բայց որտե՞ղ է այն երկիրը, ո՞րն է այն ժամը, երբ հասունանում է թույնի հասկը։ Թող այն նույնիսկ փոքր լինի, բայց փշոտ է, և չի լինի մի կտոր հաց, որ կոկորդ չմորմոքի։



    - - - - - - -



    95.


    Կարելի՞ է արդյոք սեփական հունձքի բերքը չունենալ։ Թող սերմը լավը լինի, հակառակ դեպքում թույնը միայն թույն է ծնելու։ Կարելի է խուսափել շատ բանից, բայց մտքի շտեմարանն ամենաամուրն է։ Միտքը, ինչպես բարձրագույն էներգիա, անլուծելի է և կարող է հետաձգելի լինել։ Բույսերի վրա փորձը կարող է ցուցադրել մտքի ուժը։ Նաև գիտնականը գրադարակից կարող է անհրաժեշտ գիրքը վերցնել, եթե միտքը լարված է։



    - - - - - - -



    96.


    Եթե ասում ենք՝ ցանկություններ մի ունեցեք, դա չի նշանակում, որ եղեք անզգա։ Ընդհակառակը, ցանկությունը փոխարինեք մաքուր մտքի աներկբա հրամանով։ Այդ հրամանի մեջ դուք կանչում եք բոլոր լուսավոր ուժերին և նրանց հոսանքներին ստիպում եք գործել ձեր մաքուր նկրտումներին համապատասխան։
    Ուրախ եղեք։ Եղեք, ուրախ եղեք ոչ թե ցանկությամբ, այլ ոգու նկրտումով։ Ուրախ եղեք ոչ թե մեր նախնիների ցանկությամբ, այլ ամբողջ գիտակցության նախանշանով, որպեսզի այն նույն լուսավոր թելը ստեղծեք, որը բոլոր աշխարհներն է միացնում։ Ուրախ եղեք ոչ թե արդեն մոխիր դարձած գործերի հաջողությամբ, այլ նախասահմանվածի և արդեն Գալիքի ձեռագրերում արձանագրվածի իմացությամբ։ Ուրախ եղեք ոչ թե հանգստի ցանկությամբ, այլ տարերքների վրդովմունքով, քանզի միայն վրդովված տարերքը կծառայի ձեզ, քանզի մեռածին չի կարելի ստիպել կենդանուն կյանք տալ։ Ուրեմն հասկացեք, որ ուրախությունը հատուկ իմաստություն է, և հացկերույթի մնացուկների վրա Լույսի կրակներ մի թողեք։
    Նշանակություն չունի Երկրի զգացմունքներով զգացվածը, այլ Լույսի բոլոր մասնիկների ծառայություն կիրառենք։ Սպասում եք Ինձ, սպասում եք օգնության երևան գալուն, բայց չէ՞ որ չգիտեք, թե հենց որտեղ է անհրաժեշտ օգնությունը և երբ կհնչի մարտի վերջին ժամը։ Բայց դնելով Մեզ վրա ամբողջ գիտակցությունը և գիտենալով, որ չենք հապաղի՝ անկործանելի կամուրջ եք կառուցում և հավաքում եք հզորության գանձերը։
    Կարող է, շատ է պետք օգնությունը, թողեք Մենք դատենք, քանզի ժամանակը լցված է արդեն և ծովից այն կողմ արդեն հառնում են Լույսի սյունե՛րը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1168
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    97.


    Հրի խթանիչ ուժը ամբողջ Տիեզերքին կյանք է տալիս։ Ամեն ստեղծագործական կայծ շարժման մեջ է դնում ոգու նկրտումը։ Ինչպե՞ս ուրեմն ամեն երևույթի մեջ չհաստատել հրեղեն խթանիչ ուժը, որը սնուցում է բոլոր լարումներին և հագեցնում է յուրաքանչյուր գործողությու՛ն։ Ուստի պետք է աճեցնել հրի հրաշալի խթանիչ ուժը, որն ամենին կյանք է տալիս։ Այդպես հագեցած հուրը կարող է դեպի իրեն ձգել բոլոր համապատասխան էներգիաները։ Մտքի մշակույթի մեջ պետք է, նախ և առաջ, հրեղեն խթանիչ ուժ աճեցնել։ Ինչպես ստեղծագործական խթանիչ ուժը հավաքում է համահնչություններ, այնպես էլ միտքը դեպի իրեն է ձգում համապատասխանություններ, - ուրեմն պահպանե՛ք հրի խթանիչ ուժը։



    - - - - - - -



    98.


    Որքա՜ն սքանչելի են կայծերը ոգու, որը դրսևորում է հուր և նկրտում։ Հրեղեն ծառայողությունը մարդկությանը նոր բարեշրջման այնքա՜ն նշաններ է բերում։ Այդ պատճառով այդքան կենսականորեն ներմուծվեց Հրեղեն Հոգու Ուսմունքը և այդքան նշաններ վերածնում և սպառնում են մոլորակին։ Միայն թե պետք է ընդունել մարդկությանն առաքվող ամեն ինչ։ Այդ պատճառով Հրեղեն Հոգու Ուսմունքի Մոր զգոն օրգանիզմն այդպես համահնչում է Մեր արտահայտած բոլոր առաքումների վրա։ Հետևաբար պետք է պահպանել առողջությունը։ Հիրավի, կրակները մոլեգնու՛մ են։ Այնքա՛ն է հաստատված, այնքա՛ն է նկրտված, այնքա՛ն կա առջևում։



    - - - - - - -



    99.


    Մարդկանց գլխավոր սխալն այն է, որ նրանք իրենց՝ Գոյից դուրս են համարում։ Դրանից է բխում համագործակցության բացակայությունը։ Անհնար է բացատրել դրսում կանգնածին, որ նա պատասխանատու է ներսում առանց իրեն կատարվող ինչ-որ բանի համար։ Էգոիզմի դրսևորված հայրը կասկած և ինքնագայթակղում է սերմանել, որպեսզի լարը կտրի Լույսի շտեմարանից։ Ոչ ոք չի ցանկանում պատկերացնել, որ Լույսը հետևանքն է մտքի, բայց միջմոլորակային տարածքները բնակեցրած բազումները հաճույքով կհաստատեն մտավոր համագործակցության ուժը։ Նրանք գիտեն համագործակցությունը և հասկանում են պատասխանատվությունը։ Կարելի է սեփական անձը ներդնել համաշխարհային մտքի մեջ և թևեր պարգևել քեզ թե երկնում, և թե հիմքում, Երկրի վրա։ Հեռավոր աշխարհների հետ կապի մասին բազու՜մ արժեքավոր հուշումներ են սփռված։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1169
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    100.


    Ոգու կայծը վառում է սիրտը, ուստի Մեր Ուսմունքը կարիք ունի տարածվելու սրտի հրով։ Ինչպե՞ս կարելի է վառել ոգու ջահերն առանց սրտի հրի։ Չէ՞ որ միայն Հուրն է բարձրացնում ստեղծագործումը և հագեցնում է ամեն գործողություն։ Էներգիան, որը նկրտում է դեպի կյանքի խթանիչ ուժը, պետք է արտահայտված կենսական Հուր ունենա։ Այդպիսով, այդ օրենքում են ամփոփված ստեղծագործական ուժերը։ Ամեն էներգիայի լարում կյանքի է կոչում իրեն շրջապատող էներգիաները, այդպես են տեղի ունենում բոլոր նյութականացումները, հավաքելով իրենց շրջապատի բոլոր էներգիաները։ Հետևաբար ոգու սերմը հզոր կուտակիչ է։



    - - - - - - -



    101.


    Որքա՜ն վեհապանծ է Վերարքայության օրենքը։ Որքա՜ն կառուցողական են Վերարքայության բոլոր էներգիաները։ Հիրավի, սանդուղքը Երկնքին է հենվում։ Այդպես դեպի Վերարքայություն նկրտող յուրաքանչյուր ոք կարող է Բարձրագույն Կամքը կատարել Վերից հանձնարարությամբ։ Ուստի Մենք կառուցում ենք Վերարքայությամբ, ուստի ամեն Հանձնարարություն պետք է ի կատար ածվի, որպես Վերարքայի ասած։ Միայն այդպես կարելի է Բարձրագույն Կամքը կատարել։ Հետևաբար պետք է հիրավի, պահպանել Վերարքայի ցանկությունը։ Որպես ոգու մարգարիտներ, պետք է պահպանել ամբողջ հաստատված Աղբյու՛րը։



    - - - - - - -



    102.


    Հրեղեն Հոգու անձնվեր սիրտն իր մեջ Աշխարհի ցավն է պարունակում, բայց դա հազվադեպ երևույթ է։ Ինչպես ասված է հինավուրց ժամերգությունում. «Կպարունակեմ սրտումս ցավն աշխարհի, կկոփեմ սիրտս, ինչես արգանդը Երկրի, կլցնեմ այն կայծակներով։ Նոր Սիրտը՝ Վահանն է Աշխարհի, կգծեմ նրա վրա Երկիր-Մոր նշանը։ Մոր Խաչը իմ այրման նշանը կլինի»։ Այդպես գիտեին հները. և նորից Աշխարհին Ծառայության է ելել սիրտը նվիրյալ, ուստի ասում եմ՝ պետք է խնայե՛լ առողջությունը։ Լիքը սափորը կրում են հոգատարորեն։ Կարելի է ուրախանալ սրտի հրի այրմանը։ Չմոռանանք, թե ինչ անսպասելիորեն են վառվում նոր կրակները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1170
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    103.


    Հակասությունը ստի հոր գորգն է։ Նրա վրա կանգնողը չի կարող մարդուն տեսնել առանց չարամեկնության։ Գիտության հակասությունը սովորաբար նույն գորգի վրա է։ Զարմանալ կարելի է, թե մարդիկ որքան կարող են լցնել իրենց մեկնություններով, որոնց իրենք էլ չեն հավատում։ Ժամանակակից եկեղեցիները լավագույն օրինակն են, թե ինչու ամենավեհ երևույթը կյանքը չի փոխում։ Ուստի հոգա՛նք պարունակող սրտի մասին։



    - - - - - - -



    104.


    Ոգու բարեշրջման համար անհրաժեշտ է գիտակցության միավորումը սրտի հետ։ Երբ ուժերը մասնատված են, ոգին չի կարող գործել, ուստի այդքան անհրաժեշտ է նկրտումը դեպի նուրբ էներգիաների միավորում։ Չէ՞ որ ամբողջ տիեզերակառույցում ուժերը հարաբերակցության մեջ են գտնվում, և մասնատվածությամբ կարելի է միայն կասեցնել նախանշված զարգացումը, հետևաբար այդպես հաստատվում է միավորված գիտակցությունը։ Ամեն ուժ կարիք ունի լարված գործողության դրսևորման, որքան ավելի հագեցած, այնքան ավելի հզոր։ Հետևաբար պետք է լարել սրտի և գիտակցության խթանիչ ուժերի միավորումը։



    - - - - - - -



    105.


    Խոսքը, որը գալիս է սրտից, հագեցնում է տարածությունը, հետևաբար սրընթաց հոսանքով ընթացող մտքերը կազմում են ոլորտ, որը պաշտպան է հանդիսանում մոլորակի թունավոր գազերի դեմ։ Մտքերը արգելափակիչ ցանց են մարդկության համար։ Չէ՞ որ միայն այդ լուսավոր ճառագայթումներն են ուժ տալիս մթի դեմ պայքարելու համար։ Հետևաբար այդքան կարևոր է շերտավորել տարածությունը սրտի խոսքերով, լույսն է նրանց մեջ պարունակված. Այդպես մարդկությունը հառնում է մտքերի թևերի վրա։ Այդպես կառուցվում է բարեշրջումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 78 93-ից ԱռաջինԱռաջին ... 286874757677787980818288 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •