904.
«Կյանքի Գրքում» գրառված է յուրաքանչյուր էներգիա, որը շարժվում է ոգու խթանիչ ուժով։ Էներգիայի որակը նախասահմանվում է կարմայական հետևանքով։ Տարածությունը հագենում է այդ կարմայական հետևանքներով, և ամեն մթնոլորտային շիթ լարվում է այդ էներգիաներով։ Ուստի մարդկության գործողությունների քավությունը մաքվել է պահանջում։ «Կյանքի Գիրքը» պարունակում է բոլոր Տիեզերական նախասահմանումները։ Ստեղծագործումը համաձայնեցվում է նկրտման հետ, և նկրտումը տանում է դեպի տիեզերական ընթացք, եթե վառված են որոնումների ջահերը։ Հետևաբար ամեն էջ, որը տանում է դեպի Տիեզերական Մագնիսի գիտակցում, լավագույն էջը կտա, և որոնումների ոգին կբացի դեպի Գոյության հիմքերը տանող դարպասները։ Այդպես կառուցվում է Անսահմանությու՛նը։
- - - - - - -
905.
Երբ ոգին նկրտում է գրառել «Կյանքի Գրքում» լավագույն էջը, Ընդհանուր Բարիքին Ծառայության երևույթի ընդունումը բացում է նրա առջև բոլոր դարպասները։ Հետևաբար երբ բոցեղեն Հրեղեն Հոգու միտքը հագեցնում է տարածությունը, ուրեմն, իհարկե, ոգին արարում է Տիեզերքի հետ համատեղ։ Այդպես բարձրագույն համաձայնեցվածություն է հաստատվում, այդ պատճառով այդ կռվում Մեր թշնամիներն այդպես վախենում են բարձրագույն համաձայնեցվածությունից։ Ուրեմն առավել հզոր է Մեր հաղթանակը։
- - - - - - -
906.
Կյանքի հաստատված օրենքում այնքա՜ն փառահեղ է համաձայնեցվածության սկզբունքը։ Որքա՜ն հաճախ է ոգին իր գործողությունները վերագրում բարի մղումին, բայց ոգու ուժն իր խթանիչ ուժի մեջ հակառակի վրա է ուղղված։ Այդպես մտածում են նրանք, ովքեր չեն ցանկանում ուղիղ դեպի Լույսը նայել։ Մտածելով այդպես, ոգին ընդունում է կամազրկությունը՝ կամազրկությունը քաոս է։ Եվ երբ գիտենք, որ հետևանքը բխում է պատճառից, ուրեմն յուրաքանչյուր ոգի պետք է հետևի իր մղումներին։ Ամբողջ «Կյանքի Գիրքը» լիքն է մղման որակներով։
Էջանիշներ