User Tag List

Էջ 73 93-ից ԱռաջինԱռաջին ... 236369707172737475767783 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,081 համարից մինչև 1,095 համարի արդյունքները՝ ընդհանուր 1382 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1081
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"

    737.


    Իհարկե, Մենք գնահատում ենք, ամենից առաջ, ազնվությունը։ Իր մեջ սրտի հաստատումը չպարունակող խոսքը դատարկ է։ Միայն ոգու ներուժը կարող է ուժ տալ ստեղծագործությանը, ուստի հրաշալի հրից զուրկ յուրաքանչյուր միտք զուրկ է կյանքից։ Այդ պատճառով, սրտով լարված յուրաքանչյուր միտք մեծարվում է Մեր կողմից։



    - - - - - - -



    738.


    Էներգիաների համապատասխանության գիտակցության մեջ է ամփոփված ամբողջ տիեզերական ստեղծագործումը։ Ուստի այդքան կարևոր է նկրտել դեպի համապատասխանություն։ Ամբողջ տիեզերական հզորությունն այդ օրենքի մեջ է ամփոփված։ Տիեզերական համապատասխանության բարձրագույն ըմբռնման կիրառումը ոգուն ուղղություն կտա։ Ուստի երբ հաստատվում է ոգու ազատությունը, ուղղությունը կախված կլինի ճանապարհների ընտրությունից։ Այդպես համապատասխանությունը Տիեզերքի և ոգու միջև լարված է սերմի ներուժով։ Այդքան կործանիչ է ոգու անհավասարակշռվածությունը, քանզի Մեզ մոտեցող ամեն ոք իր նվաճումների կարման է կրում։ Այդպես, ոգին ուղղորդում է իր ստեղծագործումը ազատորեն ընտրած տիեզերական հոսանքի մեջ։



    - - - - - - -



    739.


    Ճակատագիրը հաստատվում է մոլորակի կողմից, և մարդկության տենչանքներն այդպես խոցում են տարածությունը։ Հետևաբար, ունենալով Մեր Ուսմունքի սկզբունքները, այնքա՜ն հաստատված պատասխաններ են կուտակվում մարդկության զարգացման համար։ Արտահայտելով միայն մեռած տառի Ուսմունքը, ոգին չի համբառնում։



    - - - - - - -



    740.


    Երբ տեղաշարժվում է էներգիան, գործում են բոլոր լարված ուժերը։ Երկրի տեղաշարժի մեջ գործի են ընկնում բոլոր լծակները։ Դեպի Տիեզերական Մագնիս տանող ստեղծագործությունը լարվում է Լույսի լծակով, բայց երբ մութ ուժերի հոսանքն ուղղվում է դեպի կործանում, սկսում են շարժվել բոլոր տիեզերական ուժերը։ Տեսանելի լարումը շարժման մեջ է գցում միայն տեսանելի գործողությունը։ Ուստի անտեսանելի լարումն անտեսանելիորեն է գործում։ Այդպես ամեն նկրտվածություն իր գործունեության ոլորտն ունի, և ժողովրդական տեղաշարժերը լարվում են երկու ուղիներով։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1082
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    741.


    Իհարկե, երկիրը, որը կորցրել է իր ուղղությունը, գործելու ճշմարիտ պատկեր գտնել անկարող է։ Իհարկե, ցածրագույն չափանիշներից օգտվող երկիրը բարձրագույն դրսևորում չգիտի։ Այսպիսով երկիրը, որը խորտակվում է, պետք է անասելիորեն դեպի կյանք նկրտի։ Հետևաբար Մենք այդքան լարված ենք, և ամենահզոր լարման մեջ ամենահզոր հոսանքն է ստեղծվում։ Այդպես Մենք արարում ենք, և թշնամիները զգում են մեր մոտիկությունը։



    - - - - - - -



    742.


    Տարածության հագեցումը ոգով՝ գիտակից նկրտում է։ Երբ մարդկային միտքը թափանցում է արտահայտված երկրի սահմաններից դուրս, նվիրաբերումը մարդկությանը հաստատվում է այդ տարածական ընծայով։ Այդպես դեպի տարածություն նկրտող յուրաքանչյուր միտք լավագույն նվաճում է տալիս։ Մտքի նկրտման մեջ պարունակված է տարածության տարեգրությունների նոր նվաճումը։ Հետևաբար ամեն ընդարձակված միտք ոգուն դեպի տարածական բարձունքներ է տանում։ Հետևաբար երկրի սահմաններից դուրս բոլոր թռիչքներին գիտակ ոգին կարող է գիտակցել Անսահմանության ստեղծագործումը։



    - - - - - - -



    743.


    Երկրի սահմանների այն կողմից ամենատարբեր տարեգրություններ բերող ոգին այն օղակն է, որը միացնում է երկիրը բարձրագույն աշխարհների հետ։ Ամեն նվիրաբերություն ոգու գիտակցված նկրտում է տալիս։ Հետևաբար հուրը կրողը մարդկությանն ուղղորդում է դեպի ոգու ստեղծագործման ըմբռնում։ Հետևաբար Հրեղեն Հոգու Ուսմունքի Մոր փորձը մարդկությանը նոր նկրտվածություն է տալիս։



    - - - - - - -



    744.


    Տիեզերական Մագնիսին միացումը կարող է ոգու համար բացել դեպի ընդհանուր բարիքը տանող բոլոր ճանապարհները։ Ու՞ր կարող է ոգին նկրտել, առանց իր ուղղությունը դիտարկելու։ Ինչո՞վ կարող է ոգին հագեցնել իր միտքը։ Ինչպե՞ս կարող է ոգին առնչվել բարձրագույն աշխարհների հետ։ Բոլոր տիեզերական ուժերը կարող են հագեցնել ոգին ճանապարհի ըմբռնմամբ։ Միայն տիեզերական հզորությունը մարդուն գիտակից նկրտում ցույց կտա։ Երբ ոգին գիտակցել է Տիեզերական Մագնիսի ընթացքը, նա կարող է նկրտման ճանապարհն ընտրել։ Այդ պատճառով ընկալման զգոնությունն այդքան անխախտելիորեն ոգուն տանում է դեպի Տիեզերական Մագնիս։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1083
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    745.


    Բոլոր նոր հնարավորությունները Մենք կառուցում ենք ընկալման զգոնության վրա։ Ստեղծագործական ուժերն այդքան հզոր են, երբ լարվում են հզոր ընկալմամբ։ Միայն երբ հնչում են ընկալման զգոնության լարերը, կարելի է ունկնդրել Տիեզերական Մագնիսին, միայն այդ ժամանակ ոգին կարող է հավաքել բոլոր թելերը ստեղծագործելու համար։ Առնչումը Տիեզերական Մագնիսին բոլոր Վեհապետներին նկրտել է դեպի անձնվեր սխրանք։ Ուստի Մենք այդքան գնահատում ենք այն սիրտը, որը Տիեզերական Մագնիսի ընթացքն է զգում։



    - - - - - - -



    746.


    Երբ մարդկությունը կորցրեց ընկալման բոլոր զգոն թելերը, ստիպված էինք հրեղեն ազդեցություն կիրառել. մաքրման հրեղեն սուրը, ստեղծագործելու հրեղեն սուրը, նկրտման հրեղեն սուրը, նոր էներգիայի հրեղեն սուրը։ Բոլոր հրեղեն լարումները մարդկությանը ստեղծագործում կտան, հրեղեն հագեցած։ Այդպես հրեղեն սուրը, համագործակցելու դեպքում, մարդկությանը տրված տիեզերական հնարավորություններն է բերում։ Եվ երբ տիեզերական ստեղծագործումը հաստատվի հրեղեն կերպով, բոլոր էներգիաները կմոտենան։ Դա վճռական և մարդկային գիտակցությունը բարձրացնող պահ է։ Այդպես անսահմանորեն հագենում է մարդկության միտքը։



    - - - - - - -



    747.


    Տիեզերական ուժերի հետ համագործակցության դեպքում ընկալման զգոնությունը՝ Տիեզերքի երևույթների հետ միասնություն է տալիս։ Ոգուն, որը հաստատում է իր համահնչությունները, տարածական հուրը կարող է ստեղծագործական լարումներ տալ։ Հետևաբար երբ Հրեղեն Հոգու ոգին զգում է բոլոր տիեզերական հանկարծաշրջումները, կապը Տիեզերքի հետ բացում է դեպի գիտելիք տանող բոլոր ուղիները։ Այդպես բոլոր տիեզերական ուժերը հնչում են արևահյուսակի վրա։ Նրբությունը նախորոշում է ընկալման յուրաքանչյուր որակ։ Ամբողջ բարեշրջումը շարադրվում է այդ օրենքի վրա։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1084
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    748.


    Մտքի նշանակությունը կարելի է սահմանել ստեղծագործության շարժիչի հաստատմամբ։ Տիեզերքն իր բազմազանության մեջ բարձրագույն մտքով է լարվում։ Միայն երբ գիտակցված է նկրտումը դեպի միտք, կարելի է էներգիայի նուրբ որակ ընտրել։ Երբ մարդկությունը պնդում է մտքի մասին, այդժամ, իհարկե, մտքի նշանակությունը պետք է Տիեզերքի ստեղծագործմանը հարող գիտակցված ձև ընդունի։ Տիեզերքի ստեղծագործման ներքո յուրաքանչյուր միտք՝ շարժում է։ Մարդկային ստեղծագործման մեջ միտքն ամեն աստիճանի շարժիչն է, ինչպես փոքրի, այնպես էլ մեծի մեջ։ Չէ՞ որ այնքա՜ն հզոր է մտքի նշանակությունը։



    - - - - - - -



    749.


    Ինչպես թևեր, տանում են մաքուր մտքերը, ինչպես սև ագռավների երամ, հորիզոնն են ծածկում մութ մտքերը, - ոգին պետք է սա գիտակցի։ Իր մութ մտքերի վրա լուտանքը ոգին պետք է գիտակցի։ Միայն նկրտող, մաքուր միտքն է հաջողության հաստատում տալիս. հետևաբար Ուսմունքին յուրաքանչյուր հարող պետք է ամրապնդվի մտքի նշանակության մեջ։ Հիրավի, պնդում եմ, ոգու թռիչքի մեջ է հաստատված մտքի ամբողջ նկրտումը։



    - - - - - - -



    750.


    Գիտակցության լայնացումը ստեղծագործական խթանիչ ուժի սկզբունքն է։ Երբ Տիեզերքը ձգում է միտքը դեպի գիտակցված կոոպերացիա, հաստատվում է համապատասխան նկրտում, ուստի իր ներուժի մեջ գիտակցված համագործակցության հանդեպ նկրտող ստեղծագործում պահող ոգին կարող է լարել բոլոր կրակները։ Այնքա՜ն կարևոր է գիտակցումը, որ յուրաքանչյուր միտք կիրառելի է կյանում։ Ոչ թե խոսքերով, այլ մտքով է աշխարհը շարժվում։ Այդպես յուրաքանչյուր միտք կօգնի տիեզերական էներգիային։



    - - - - - - -



    751.


    Իհարկե, ստեղծագործական միտքը կվերածնի աշխարհը։ Մտքի արքան բարեշրջում է արարում։ Այդպես Մենք կարող ենք առաջ տանել մարդկային գիտակցությունը։ Մենք մտքով ենք արարում։ Ինչպե՜ս պետք է մարդկությունը գիտակցի մտքի նշանակությունը։ Ինչպե՜ս Ուսմունքը պետք է ընկալվի զգոն մտքերով։ Ինչպե՜ս յուրաքանչյուր նկրտող միտք պետք է ոգուն դեպի սխրանք մղի։ Ամեն մեծ միտք միաձուլվում է Վերարքայության շղթայի հետ։ Այդպե՛ս է կառուցվում բարեշրջումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1085
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    752.


    Տիեզերական էներգիաների յուրաքանչյուր զգացում նկրտում է տալիս դեպի շփում տարածական հրի հետ։ Երբ երկրային կրակների կենտրոնները գործում են, անխուսափելի են տարածական կրակների լարումները։ Ուստի երբ լարվում է Տիեզերքը, անգործուն էներգիաներ չկան։ Հրաբուխները գործում և հրահրում են մարդկային լարումներ։ Այդպես, երբ մարդկությունը լարվում է տեղաշարժի ստեղծագործական հրով, Մեր նկրտված թռիչքը լարվում է Տիեզերական Մագնիսով։ Այդ ժամանակ Տիեզերական Մագնիսի ժամկետներն ու ընթացքը գիտակցող ոգին կարող է զգալ հրաբխային գործողությունները հոգևոր և նյութական ոլորտների վրա։



    - - - - - - -



    753.


    Թշնամիները վախենում են այդ հրաբխային գործողություններից։ Ոգու հրաբուխները նկրտված են, և թշնամիների հոտառությունը դեպի հուրը Կրողների ճանաչում է նկրտում։ Միայն Մեր Աշտարակների հուրը կարող է հաղթել, հետևաբար հրաբուխները գործում են և կործանվում են թշնամիների կացարանները։



    - - - - - - -



    754.


    Տիեզերքում շիթերը լարվում են հեղաշրջման համար։ Ամեն տիեզերական ալիք իր էներգիաներն է բերում։ Տիեզերական էներգիաների կապակցությամբ լարվում է մոլորակի ոգին, հետևաբար ամեն տիեզերական շիթ լարում է ոգու լարերը։ Տիեզերական էներգիաների տեղաշարժի մեջ լարվում են տիեզերական կրակների խթանիչ ուժերը։ Այդպես ոգու ամեն լար համապատասխանում է տիեզերական հրի շիթին։



    - - - - - - -



    755.


    Որքա՜ն հզորություն է ամփոփված մտքի ձևավորման մեջ։ Մտքի ձևավորման մեջ է ամփոփված ամբողջ ստեղծագործումը։ Կարելի է հաստատել, որ նկրտումը դեպի մտքի գիտակցված ձևավորում արդեն իսկ մտքին կյանք է տալիս։ Միայն մաքուր նկրտման իմացությունը մտքի ստեղծագործում կտա։ Ուստի ամեն թավամազ մտածողություն համապատասխան կազմավորումներ է հրահրում։ Այնքա՜ն ծակծկող են ոգու այդ արատները։ Եվ արգելափակիչ ցանցն այնքա՜ն է վնասվում այդ սրընթաց ասեղներից։ Հետևաբար Մեր աշխատակիցները պետք է սովորեն մտածել առանց փշերի։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1086
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    756.


    Որքա՜ն հզորություն է ներդրված սրտի ստեղծագործման մեջ։ Բոլոր տիեզերական լարումները կարող են պարպվել լուսակիր ճառագայթով։ Ինչպե՞ս կարելի է հալեցնել սլացող նետը։ Միայն Լույսի խոցող ճառագայթով։ Հետևաբար Լույսի խոցող ճառագայթը պետք է ներթափանցի բոլոր դժվարին հաստատումների մեջ։ Պետք է լուսավորել բոլոր մութ անկյունները, որտեղ տգիտությունն է թաքնվել։ Պետք է հալեցնել տգիտության և խոցերի վրա հիմնված բոլոր կառույցները, քանզի կառույցների զարգացումը նրանք չեն հաստատում։ Ուստի, երբ Մենք կարռուցում ենք, Մենք դրսևորում ենք մաքուր նկրտում։ Այդպես նոր ըմբռնման երևույթն արարում է մաքուր նկրտմամբ։ Մարդկության կողմից չգիտակցված բոլոր վնասակար կուտակումները ծնում են բարեշրջմանը խանգարող պտուղներ։ Այդպես Լույսի խոցող ճառագայթը կլուսավորի բոլոր մութ անկյունները։



    - - - - - - -



    757.


    Մտքի ձևավորման երևույթը կարող է ստեղծել լավագույն հետևանքների շղթա։ Միայն նկրտման երևույթն արդեն մտքի ձևավորում կտա։ Ինչպե՞ս կարելի է գիտակցել աշխարհակառուցումը։ Միայն բարձրագույն ոլորտներ տանող մտքի ձևավորմամբ։ Եթե մարդկությունը մտածեր բարձրագույն կառույցների մասին, այնքա՜ն հեշտորեն նա կկարողանար կիրառել ընդլայնված հասկացությունների սկզբունքները։ Հետևաբար կիրառումն այն հասկացության, որ բոլոր կենսական սկզբունքները գոյատևում են բոլոր մակարդակների վրա, կմղեն դեպի մտքի ձևավորում։



    - - - - - - -



    758.


    Տիեզերական օրենքը կանչում է մարդուն կիրառել բոլոր սկզբունքները։ Երկրային օրենքները մարդկությունն աղավաղել է։ Բարձրագույն օրենքները լուսավորված են Արքատի ոգով և սրտով։ Տարածությունն այդ երկու մասնատված հասկացություններինն է։ Բայց տիեզերական Գոյության էությունն ասում է՝ ամեն ինչ Տիեզերքում շարունակվում է մինչև Անսահմանության գեղեցկությու՛ն։



    - - - - - - -



    759.


    Լարված հոգեկան միտքը նուրբ զգացմունքների հետ միավորման դեպքում բարձրագույն արարչագործական ուժ է տալիս։ Նուրբ զգացմունքերի ստեղծագործությունը նկրտված է նուրբ էներգիաներով։ Միայն, երբ միտքն օրինականորեն նկրտված է դեպի բարձրագույն ոլորտներ, այդ նկրտումները ստեղծագործական լարվածություն են տալիս։ Հետևաբար զգացմունքների և զգացումների նրբությունը յուրահատուկ է հրի լարված որոնողին։ Այդպես տիեզերական միտքը կարող է ներթափանցել նուրբ-հոգեկան գիտակցության մեջ։ Նուրբ և կոպիտ ընկալումների գիտակցումը մարդկության առաջընթացի առաջին աստիճանը կդառնա։ Այդպես դեպի Աշտարակներ տանող ճանապարհին պետք է հիշել հոգեկան մտքի նրբության մասին։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1087
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    760.


    Ընկալման նրբության մեջ է ամփոփված Ուսուցչին հասկանալը։ Գիտակցման մեջ, որ Ուսուցիչը հագեցնում է աշակերտի ոգին բարձրագույն ըմբռնմամբ, ամփոփված է աշակերտի ողջ առաջընթացը։ Ոգու ստեղծագործումը կարող է այն ժամանակ միայն նկրտել, երբ միտքը հառնում է և Ուսուցչի և աշակերտի միջև շղթան բակղացած է երկու նկրտումներից։ Հիրավի, ո՞վ կբարձրացնի աշակերտի ոգին, եթե ոչ նրա Ուսուցիչը։ Միայն բարձրը կարող է առաջ մղել ցածրին։ Առանց այդ ըմբռնման առաջ չես ընթանա։ Ուրեմն ամփոփենք ընկալման նրբությամբ։



    - - - - - - -



    761.


    Բոլոր հոգեպես նուրբ օրգանիզմներն ընկալում են տիեզերական հոսանքները։ Երբ միտքն առնչվում է բարձրագույն ոլորտներին, այն հագենում է տարածական հրի հոսանքներով։ Այդպես, երբ մեր շիթերը թափվում են երկրային ոլորտում, հրեղեն լարվածություն է հաստատվում։ Հոգեպես նուրբ օրգանիզմի զգացումները շատ են տարբերվում կոպիտ օրգանիզմների զգացմունքներից։ Հետևաբար ընկալումների նրբությունը կարող է պատասխանել միայն բարձրագույն հոսանքներին։



    - - - - - - -



    762.


    Հիրավի, միայն ընկալման նրբությունը կարող է զգալ Մեր Ցանկությունները։ Միայն Հրեղեն Հոգու նրբությունը կարող է գիտենալ նվաճման բոլոր ուղիները։ Հիրավի, բարձրագույն Հրեղեն Հոգուն կարելի է ամեն ի՛նչ։



    - - - - - - -



    763.


    Նուրբ կենտրոնների զգացումը կանխորոշում է ստեղծագործման նրբությունը։ Նուրբ զգացումներով լարված բոլոր ստեղծագործական ուժերը հաստատում են մարմինների նրբությունը։ Ուստի մարդկությունը պետք է ամրապնդվի դեպի նուրբ զգացումները նկրտմամբ։ Տիեզերքի բոլոր հրաշալի մարմինները կառուցված են զգացմունքների նրբության վրա։ Բոլոր նուրբ զգացմունքները նուրբ մարմիններ են ստեղծում։ Այդպես Անսահմանության մեջ մարդկությունը կարող է նրբացնել իր զգացումները։



    - - - - - - -



    764.


    Տիեզերական զգոնությունը լցնում է տարածությունը։ Միայն, երբ զգոնությունն ազդում է ընկալման զգոնության վրա, կարելի է հաստատել բանաձևը։ Հետևաբար, երբ տիեզերական համակցությունը սլանում է դեպի ներդաշնակություն, հզորության զգոնությունն արարում է։ Այդպես անսահմանորեն Տիեզերքը զգոն օրգանիզմներ է արարում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1088
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    765.


    Զգացումների զգոնությունն ամբողջ մարդկությանը համախմբում է բարձր ոլորտներում։ Այդ սկզբունքը Ուսուցչին համախմբում է աշակերտի հետ։ Այդպիսով, աշակերտի համար զգոնությունը գլխավոր որակ է։ Ոգու կիրառած զգոնությունը սրատեսություն է տալիս։ Այդպես, կիրառելով սրտի զգոնությունը, կարելի է հասնել բարձր նկրտումների։



    - - - - - - -



    766.


    Երբ էներգիաները նոր հոսանք են հաստատում, ուրեմն լարումը մեծ է։ Ամեն նկրտվածություն նոր հնարավորություններ է ներգրավում։ Տիեզերական նկրտվածության մեջ խախտվում են միայն Տիեզերքում արտահայտված հաստատումների կշեռքները, ուստի մարդկային գործողությունները տատանվում են և ավերվում են երկրներ։ Այդ կերպ տիեզերական ստեղծագործումը կարող է ամրապնդել տեղաշարժի հավասարակշռությունը։ Եվ մեծ է տեղաշարժի հզոր պահը։



    - - - - - - -



    767.


    Հիրավի, մեծ էջ է։ Հիրավի, դրոշը ծածանվում է վառ։ Հիրավի, երբ աշխարհը ցնցվում է, Մենք լարում ենք բարձրագույն ուղիների ուժերը, և հակառակ դիրքերում ցածր չափերն են կիրառվում։ Այդպես հաստատվում են ամենահզոր հնարավորությունները։ Այդպիսով Ադվերզի մարտավարությունը*՝ Մեր չափանիշն է։



    - - - - - - -



    768.


    Ոգու ամբողջ ուժն ամփոփված է տիեզերական ըմբռնման մեջ։ Բոլոր կիրառվող բանաձևերը պետք է համեմատական լինեն բարձրագույն ըմբռնման հետ։ Միայն տիեզերական ընբռնման մեջ է ամփոփված ոգու ստեղծագործումը։ Միայն գործողության և գեղեցկության համաչափելիությունը կյանքի բանաձև կտա։ Այդպիսով, լավագույն բարեշրջական աստիճանների ստեղծումը կարող է հաստատվել գեղեցկության համաչափելիությամբ։ Ոգին պետք է նկրտի դեպի այդ բարձր սկզբունքը։



    - - - - - - -



    769.


    Երբ Տիեզերքի ստեղծագործումը լարվում է, բոլոր էներգիաներն ուղղորդվում են դեպի լարված արարչագործություն, հետևաբար ամեն ուղղորդված հզորություն պետք է լարվի նոր ստեղծագործումների որոնումներում։ Նոր համադրությունների հասած ստեղծագործումը գործում է լույսի լծակով։ Տարածական հուրը լարում է բոլոր ոլորտները։ Մարդկության ոգին այնքան է կապված Տիեզերքի հետ, որ զգացմունքները լարվում են միևնույն լծակներով։ Այդպես անսահմանափակ ստեղծագործման մեջ տարածությունը կարելի է հագեցնել նուրբ նկրտումներով։

    - - - - - - -
    * Ադվերզի մարտավարություն
    Հրեղեն Հոգու Ուսմունքում՝ մթի ուժերի հետ պայքարի հիմնական մարտավարությունը, որը ենթադրում է հակառակորդի ուժերի լիակատար բացահայտում և վատթարագույն հանգամանքների հաշվարկ յուրաքանչյուր իրավիճակում։ Բառացիորեն՝ հակառակ մարտավարություն։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1089
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    770.


    Միտքը ներթափանցում է բոլոր ոլորտներ և, որպես դրոշմ, իր հաստատումներն է դնում։ Ստեղծագործումը գիտակցության վրա նոր դրոշմների մեջ է ամփոփված։ Ամեն էներգիա իր ստեղծագործական ուժն ունի։ Ամենանուրբ գիտակցությունն ունի ամենալավ ընկալունակությունը։ Ամենանկրտված գիտակցությունը կարող է հաստատել իր մտքի թողած հետքերը։ Ստեղծագործական հզորությունը հաստատվում է նուրբ ընկալումների կենտրոններով։ Ամեն նուրբ էներգիա արտացոլվում է ոգու ստեղծագործության վրա։ Ինչպե՜ս է ուրեմն միտքն արարում և ինչպե՜ս է հաստատում ամեն մի հետք։ Վեհապետներն այդպես են արարում։ Այդպես արարում է նաև Հրեղեն Հոգին։ Եթե մարդկությունը հասկանար, թե որքան վեհ է մտքի ստեղծագործող խթանիչ ուժը, այդժամ յուրաքանչյուր ծնվող միտք կդրսևորվեր Ընդհանուր Բարիքի համար։ Այդպես ոգու ամեն մարգարիտ լավագույն հնարավորություններ է արարում։



    - - - - - - -



    771.


    Էներգիան, որն ավերում է տիեզերական ուժերի լարումը, նրբագույն հզորություն է, որը նոր հնարավորություններ է ստեղծում։ Էներգիաների ստեղծագործումն ամփոփված է հին կուտակումների տեղաշարժերում։ Միայն երբ ավերման ուժը տեղ է տալիս այլ հզոր խթանիչ ուժերի, կարելի է հաստատել տիեզերական տեղաշարժը։ Տեղաշարժի ոգին կարելի է նկրտող Մագնիսի ստեղծագործում անվանել։ Միայն այդպես կարելի է կառուցել տիեզերական աստիճանները։ Գալիք բարեշրջական շարժումը տեղի է ունենում տեղաշարժման ճանապարհով։ Այդպես կառուցվում է կյանքը դեպի նկրտող, տիեզերական, մագնիսական հզորություն առաջընթացի մեջ։ Այդպես անսահմա՛ն է տիեզերական ստեղծագործումը։



    - - - - - - -



    772.


    Այդպես ամեն լարված հզորություն իր հաստատված հակադրությունն ունի։ Այդպես ամեն լարված հզորություն իր նախասահմանումն ունի։ Թշնամու ամրապնդված կամուրջները լավագույն վերելքն են։ Միայն երբ բոլոր հակառակորդները լարված են, կարելի է կյանքի ամենամեծ ծրագիրն իրականացնել։ Այդպես ամեն հիմք գործում է Ադվերզի մարտավարությամբ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1090
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    773.


    Տիեզերքի ծրագրի բարեկազմությունը հագեցած է տարբեր հոսանքներով։ Այդ հոսանքներն առնչություն են փնտրում ոգու հետ։ Այդ հոսանքների փոքր մասն է միայն ընկալվել մարդկության կողմից. և կենսական գործողությունների գլխավոր փոխանցքը նուրբ ընկալումներով հաստատված հոսանքներն են։ Միայն այնտեղ, որտեղ կա համապատասխանություն, կարելի է լարել լծակները։ Միայն այնտեղ, որտեղ տարածական հուրը կարող է արձագանքել նուրբ համահնչություններին, կարելի է տիեզերական համապատասխանություն հաստատել։ Այդ պատճառով բարեշրջման աստիճանը կյանքում անց է կացվում նուրբ ընկալմամբ։



    - - - - - - -



    774.


    Այդպես տարածական հուրն ընկալվում է Հրեղեն Հոգու կենտրոններով։ Մեծ է լաբորատորիան, որտեղ ընկալվում են նուրբ հոսանքները։ Ո՞վ ուրեմն կարող է փոխանցել նուրբ հոսանքները մարդկությանը։ Հրեղեն Հոգու բարձր միտքը միայն։ Եթե բարեշրջման մեջ բնազդը զարգանում էր զգացմունքների, ուրեմն նրբացումը կբերի զգայիմացության։ Ամեն նուրբ զգացում առնչություն է տալիս տարածական հրի հետ։ Ուստի միայն բարձրագույն Հրեղեն Հոգին է մարդկությանը բարձրագույն ընկալունակություն հաղորդում։ Ամբո՛ղջ բարեշրջումը հիմնված է նրբացման վրա։



    - - - - - - -



    775.


    Որքան ավելի շատ հարձակումներ, այնքան ավելի շատ հնարավորությունների մոտեցում։ Տիեզերական ստեղծագործման մեջ այդպես է հիմնվում նոր հաստատումների զարգացման հավասարակշռությունը։ Էներգիան, որը հզոր շիթ է զարգացնում, լարում է բոլոր բնազդները։ Միայն տիեզերական, տեղաշարժող հզորությունը կարող է նոր ուժեր լարել։ Հետևաբար այնքան է լարված տեղաշարժի հզորությունը, որ հանդիպակած, նկրտող ուժերը հագեցնում են նկրտումը։ Այդպես տիեզերական ստեղծագործության բարեկազմությունը լարվում է տիեզերական տեղաշարժով։



    - - - - - - -



    776.


    Յուրաքանչյուր միտք մարդկությանը տրվում է ի կատար ածելու համար, հակառակ դեպքում ինչու՞ անտեղի լցնել տարածությունը։ Կատարողների պակասը բարդեցնում է ստեղծագործումը։ Գիտակցություններ հագեցնող ամեն միտք պետք է կատարողներ գտնի։ Մեծ ոգին արարիչ է և ամեն միտք պետք է կյանք մտնի։ Կենսական գործունեությունը մեծագույն արարիչների մտքերի կիրառումն է։ Հետևաբար երբ մտքերի կիրառումով մարդկությունը հագենա, կարելի կլինի պնդել, որ բարձրագույն տարածքների բոլոր սկզբունքները կենսականություն են դրսևորել։ Այդպես տեղաշարժի երևույթը համաչափվում է միտքը կյանքում կիրառելու հետ։ Միայն դեպի կենսական գործունեություն նկրտումն է տեղաշարժ տալիս։ Եվ բարեշրջման աստիճանը կառուցվում է արարիչների մտքով և կենսական կիրառությա՛մբ։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1091
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    777.


    Սքանչելի է Երկրի վրա Եղբայրության մասին միտքը։ Ոգու ամեն կարգապահություն նկրտում է տալիս։ Միայն կամքը կարող է ոգու կարգապահություն տալ, բայց երբ միտքը թափառում է որպես հաստատված ինքնություն, ուրեմն, հիրավի, ճշմարիտ կենսագործունեության համար որևէ փոխանցք չկա։ Այդպես ամեն կիրառված միտք աճ կտա ոգուն։ Այդպես ամեն կիրառված միտք կտա գիտակցության լայնացում։



    - - - - - - -



    778.


    Երբ մեծ կառույց է սկսվում, ամեն չափանիշ պետք է համապատասխանի կառույցին։ Երբ արտաքին տեսքը հագեցած է անցողիկ նկրտումներով, ուրեմն, իհարկե, ստեղծագործող ուժը կաճրատև է։ Հետևաբար երբ ամեն պատկեր շողում է ներքին կրակով, ուրեմն կառույցը կարող է ապրել։ Հետևաբար երբ ոգու ուժը լուսավորում է կառույցը, կարելի է ամփոփել հաջողությունը։ Տիեզերքում կենսական գործողությունը լարվում է ներքին հրի խթանիչ ուժով։ Ամեն էներգիա այդ ներուժով է շարժվում։ Ամեն կենսական չափանիշ շարժվում է հրեղեն ոգով։ Այդ սկզբունքի գիտակցումը կարող է շարժել մտածողությունը, ուստի երբ նկրտումը ստեղծագործական լարում է տալիս, պետք է ներգրավվեն նուրբ էներգիաներ։



    - - - - - - -



    779.


    Իհարկե, Մեզ մոտ ամենից շատ գնահատվում են ներդաշնակության բարձրագույն սկզբունքների վրա հիմնված կառույցները։ Իհարկե, ամեն նուրբ ընկալված միտք գործողության զգոնության հիմքը կդառնա։ Գեղեցկության ստեղծագործությունն այդ սկզբունքի վրա է հիմնված, հետևաբար այդ կերպ է հաստատված հզոր ներդաշնակությունը։ Միայն միավորվելով կարելի է հզոր կառույցներ ստեղծել։



    - - - - - - -



    780.


    Երբ մեծ կառույց է ստեղծվում, յուրաքանչյուր էջ իր նշանակությունն ունի։ Չէ՞ որ տիեզերական բարեշրջման ամեն հաստատում հագենում է համապատասխանաբար։ Ճշմարիտ է ասել, որ իր նկրտումներում և ընկալումներում մարդկությունն իր տիեզերական աստիճաններն է ստեղծում։ Մարդկությունն ընդունում կամ տալիս է արտահայտված ուժերը։ Հենց Ծառայությունը Տիեզերաքան Բարիքին մարդկությանը վերելք կտա։ Երբ անսահման և անվերջ է մարդկային նկրտող մղումը, կարելի է տիեզերական համապատասխանություն հաստատել։ Որքա՜ն սքանչելի է Տիեզերքի հետ կապի գիտակցությունը։ Որքա՜ն սքանչելի է տիեզերական բարեշրջման արարումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1092
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    781.

    Երբ ոգին հասկանում է, որ Ծառայությունը Տիեզերքին՝ կյանքի մեջ բարձրագույն սկզբունքներ ներմուծելն է, նա լարում է ոգու լավագույն լծակները։ Աննպատակ գոյատևման մեջ բոլոր բարձրագույն կենտրոնները քնած են։ Հետևաբար երբ մեծ ոգու միտքն արթնացնում է գիտակցությունը դեպի Ծառայության բարձրագույն ըմբռնում, ուրեմն կարելի է պնդել, որ մարդկությանը տիեզերական նկրտում է տրվում։ Ուստի այդքան կարևոր է, երբ Ծառայության միտքը ներթափանցում է մարդկության մեջ։ Բարեշրջման բարձրագույն մտքերը կրողները հաստատում են Մեր Կամքը։ Այդպես հիմնվում է բարձրագույն տիեզերական կոոպերացիան։ Այդպես մենք, միասին, իրականացնում ենք Տիեզերական Ծառայությունը։



    - - - - - - -



    782.

    Մարդկության պատկերացումը Համաշխարհային Էության մասին այնքան է տարբերվում Համաշխարհային Էությունից, որ վերանայել է պետք բոլոր սահմանումները։ Երբ Գոյության իմաստը հագեցած է ամենագոյության և ամենաներթափանցելիության ըմբռնմամբ, ուրեմն, իհարկե, Տիեզերքը հրեղեն Կերպարանք է ընդունում։ Բայց եթե մարդկության ըմբռնման մեջ ամեն էներգիա մեկուսացված է, ուրեմն, իհարկե, կյանքի հաստատումն էլ համապատասխանաբար է ընթանում։ Հետևաբար համապատասխանության սկզբունքից է կախված ամբողջ մարդկային գոյությունը։ Այդպես գիտակցության աստիճանը սահմանում է բարեշրջական աստիճանի որակը, քանզի ինքը ոգին և նկրտումը՝ գոյության հիմքերն են։



    - - - - - - -



    783.

    Գիտակցության աստիճանը լարվում է հրի որակով։ Երբ գիտակցությունը կարողանում է ընկալել նրբորեն, ամեն հրեղեն էներգիա կարող է գիտակցաբար նկատելի լինել։ Հետևաբար Հրեղեն Հոգու նկրտող, արտահայտված միտքը միշտ առնչվում է հրեղեն հոսանքի հետ։ Հրեղեն Հոգու յուրաքանչյուր միտք հրեղեն նկրտում է կրում և ամրագրում է տարածական ցուցանիշ։ Հետևաբար մտքի ստեղծագործությունը հզոր կերպով տեղաշարժում է բարեշրջումը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1093
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    784.


    Տիեզերական լարվածությունը բոլոր մակարդակների վրա արտահայտվում է բոլոր էներգիաների նկրտվածության մեջ։ Հետևաբար ֆիզիկական և հոգևոր աշխարհների տարանջատումը բարձրագույն համապատասխանությունների ըմբռնմանը բերել չի կարող։ Միայն երբ համապատասխանության սկզբունքը հաստատվի գիտակցության մեջ, կարելի է ձգտել դեպի բարձրագույն էներգիաների ընդունումը։ Համապատասխանության սկզբունքը մարդուն տիեզերական կրակների երևույթի հետ կապի մեջ է դնում։ Համապատասխանության սկզբունքը նկրտում է ոգուն դեպի բարձրագույն ճանաչում։ Հետևաբար համաշխարհային էներգիայի ճանաչումը ոգուն նաև իր էության ճանաչում է տալիս։ Եվ երբ ոգին ընդունում է բարձրագույն խթանիչ ուժերը, կարելի է ասել, որ ոգին արարում է Տիեզերքի հետ միասին։



    - - - - - - -



    785.


    Ո՞վ է ուրեմն այդ բարձրագույն էներգիաները բերում մարդկությանը։ Չէ՞ որ նրբությունն ու նկրտումն իրենց մեջ տիեզերական համապատասխանությունների հաստատում են կրում։ Կրակների այդ կրողները մարդկությանը նրբություն և գիտելիք են տալիս։ Բոլոր մարմիններն արարում է մտքի լարված կրողը։ Եվ երբ կրակները հագեցնում են տարածությունը, ոգու վահանը նկրտում է ստեղծագործման հրին։ Այդպես է ստեղծվում ամեն դարաշրջան։ Այդպես Հրեղեն Հոգու դարաշրջանը կյանք կմտնի։



    - - - - - - -



    786.


    Աշխարհի վերակառուցման մեջ ամեն էներգիա ընկալվում է տիեզերական հոսանքով։ Միայն, երբ հայտնի հոսանքի հաստատումը հափշտակում է մարդկային միտքը, կարելի է տիեզերական հետևանք սահմանել։ Այդ պատճառով ամեն մարդկային նկրտվածություն հագենում է մարդկային հոսանքով և ամեն արարիչ էներգիա ներգրավվում է Տիեզերական Մագնիսով։ Այդպես գիտակից ուժը հագեցնում է մարդկային նկրտվածությունը։ Այդպես մարդկությունն իր նշանակումները դեպի Անսահմանություն է տանում։



    - - - - - - -



    787.


    Մարդկության պատկերացման մեջ աշխարհն այնքա՜ն հեռու է Ճշմարտությունից։ Միայն երբ պատկերացումը համապատասխանում է Տիեզերական Ճշմարտությանը, կարելի է պատշաճ նկրտում գտնել։ Գիտակցության սահմանափակումը ոգու վախճանն է, լավագույն հնարավորությունների ոչնչացումը նրա մեջ է ներդրված։ Հետևաբար, երբ գիտակցությունը սահմանափակվում է միայն տեսանելի աշխարհով, Տիեզերքի հետ կապ չկա։ Միայն աշխարհը լայնարձակ գործողությունների չափերի մեջ ընդգրկող գիտակցությունը կարող է Տիեզերքի իսկական համագործակիցը դառնալ։ Պատճառն ու հետևանքը այնքան հզոր են, որ մարդկությունը պետք է կիրառի համապատասխանելիության սկզբունքի հասկացությունը։ Ընդունված է համարել, որ ժամանակը կառավարում է մարդկությանը, բայց այդ հասկացությունը պետք է լրացնել, և ասենք. գործողությունների նկրտվածությունը ժամանակի մեջ շարժում է ամեն տիեզերական հետևանք, - այդպես է ստեղծվում Անսահմանությու՛նը։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1094
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    788.


    Տարածությունը բարձրագույն նկրտումների տարեգրություններով լցնելը ստեղծագործման բարձրագույն խթանիչ ուժն է։ Չէ՞ որ ոչինչ չի կարող լարել և տեղաշարժել գիտակցությունը, ինչպես հզոր մի՛տքը։ Հիմնական սկզբունքների կառուցման պատճառը կախված է մտքի խթանիչ ուժից։ Ճշմարիտ են ասել, որ մտքի ամեն գնահատող նախորոշել է դարաշրջանն ըստ իր գիտակցության որակի։ Ըստ մտքի խթանիչ ուժի կարելի է տարբերել դարաշրջանը՝ այդպես կարելի է ուղղորդել երիտասարդ սերնդին։ Մտքի խթանիչ ուժից և նրա հետևանքներից գլուխ հանելը կարող է գիտակցության լայնացում տալ։



    - - - - - - -



    789.


    Երբ տիեզերական լարումների շարժումն իր ուղեծիր է ներգրավում նկրտված ուժեր, ոչինչ չի կարող դուրս հանել նրանց այդ հոսանքներից։ Հողմաձև օղակները կարող են ներքաշել և դուրս գցել։ Այդպիսով, միայն չդադարող, նկրտող հոսանքն է ստեղծում տիեզերական ստեղծագործություն։ Միայն նման ուժը կարող է իր նմանը ձգել։ Հետևաբար երբ ստեղծագործումն իր ուղեծիր է ներգրավում էներգիաներ, հողմաձև օղակները համապատասխանաբար ուղղում են նաև իրենց հատկությունները։ Հոգևոր լարումների տեղաշարժի մեջ միևնույն ընթացքն է կատարվում։ Հետևաբար ամեն էներգիա կարող է ստեղծագործման հզոր հոսք ներգրավել։



    - - - - - - -



    790.


    Հոգևոր լարումները ենթակա են նույնության օրենքին։ Հողմաձև օղակները հափշտակում են բոլոր հոգևոր նկրտումները։ Ուստի երբ ոգին լարվում է տեղաշարժի հանդեպ, ոչինչ նրան կասեցնել չի կարող։ Հողմերն արարողները հագեցնում են ամբողջ տարածությունը և ուղեծիր են ներգրավում տիեզերական մտքեր։ Հետևաբար Հրեղեն Հոգու ամեն միտք հողմաձև օղակ է և ոգու հուրը լարվում է նկրտող Հրեղեն Հոգով։ Հետևաբար ամեն նկրտող միտք արարում է նոր ուղեծիր և բոլոր լարումները զգում են բոցավառ ոգու կենտրոնները։



    - - - - - - -



    791.


    Տիեզերական գիտակցությունն արտացոլվում է բոլոր համաշխարհային ստեղծագործություններում։ Միայն թե մարդկային սահմանափակությունը ամբողջական գոյատևությունը թույլատրել չի կարողանում։ Բոլոր կետերն իրար են սահմանակցվում Տիեզերքում։ Կյանքի բոլորաշրջանն ապրում է Տիեզերքի անեզր Բոլորաշրջանի մեջ։ Եվ տիեզերական ճառագայթն էլ ամբողջ Տարածության մեջ է տարածվում։ Միայն մարդկային ճառագայթն է սահմանափակում իր ոլորտները։ Եվ ամբողջ արտահայտված գոյության ոգու մեջ արտացոլվելու փոխարեն, մարդկությունը շրջապատում է իրեն սահմանափակ աշխարհի ըմբռնմամբ։ Տիեզերքում սահմանազատումներ չկան, և իրադարձությունների շղթան սերտորեն կապված է բոլոր մակարդակներում։ Այդ պատճառով տիեզերական հանկարծաշրջումներն ու հոգևոր տեղաշարժերը զուգահեռ են ընթանում։ Այդպես բոլորաշրջանը բոլորաշրջանի մեջ, և այդ անսահմանափակ, տեղաշարժվող մակարդակներում մարդկային կարման հոսում է դեպի Անսահմանության հաստատում։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1095
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    792.


    Համաշխարհային գիտակցությունը տարածական էներգիաների հետ ոլորտների շղթա և կապի թելեր է նկատառում։ Եվ ուրեմն հաստատված ոլորտները սահմանափակել չի կարելի։ Եվ Մեծ Համաշխարհային Ներկան միաձուլում է բոլոր դրսևորումները։ Այդպես Տիեզերքի ներկա արթնացումը արթնացում է տալիս ոգուն։ Մի մակարդակի վրա իրադարձությունները համապատասխան մակարդակի վրա լարում են իրադարձություններ և գիտակցություն այն նույն հզորությամբ, ինչպես և տարածական կրակների տիեզերական լարումը։ Եվ այդ պատճառով Միասնություն է Տիեզերքում և համաշխարհային ներկան լարում է բոլոր կյանքերը։ Այդպես մարդկության և Բանականության Միտքը պետք է հաստատվի տիեզերական ընթացքի մեջ։ Անեզր համագործակցությու՛ն։



    - - - - - - -



    793.


    Որքա՜ն ճիշտ է տիեզերական մնացուկների սահմանումը։ Տիեզերական նկրտվածությնունն ընդգրկում է բոլոր տիեզերական երևույթները, բայց առանձնացվածության սահմանափակ գիտակցություն հանդիսացող ոգին չի կարող արարել Տիեզերքի զարկերակի բաբախման հետ մեկտեղ։ Հետևաբար երբ կառուցվում է բարեշրջման աստիճան, տիեզերական մնացուկները դառնում են պատնեշներ։ Իհարկե, ամեն պատնեշ ծանր կարմա է ստեղծում։ Ուստի Մենք տարբերում ենք Լույսի արտահայտված Կրողներին և տիեզերական մնացուկները։ Այդպես ոգու հուրը մարդկությանը նկրտում է բերում դեպի բարձրագույն սկզբունքներ։



    - - - - - - -



    794.


    Գիտակցությունը և միտքը տիեզերական աստիճաններ են արարում։ Ինչպե՞ս է ուրեմն վերաբերվում մարդկությունը համաշխարհային էներգիային։ Հակադարձ տեսանկյունից այն իրենից ներկայացնում է տիեզերական էներգիա։ Եթե ոգին չի ընդունում ամեն ինչի մեջ լցված հուրը, ուրեմն ինչպե՞ս նա կարող է տիեզերական էներգիան ընդունել։ Իսկ գլխավորը, ինչպե՞ս ուրեմն նա կարող է ամրապնդել իր մեջ ստեղծագործելու կայծը։ Հիրավի, իր ներուժը ոգին ամրապնդում է ըմբռնմամբ, որ գիտակցությունը և միտքն արարում են։



    - - - - - - -



    795.


    Երբ միտքը հագեցնում է տարածությունը, նրա հզորությունը համապատասխանում է Տիեզերքին։ Ուստի ամեն գիտակից էներգիա արտացոլվում է մտքի վրա։ Այդպես, հիրավի, միտքն ու գիտակցությունը տալիս են բոլոր տիեզերական սկզբունքները և տալիս են ստեղծագործում։ Եվ ուրեմն մարդկությունը պետք է լայնացնի իր ըմբռնումը և ձգտի դեպի գիտակցում, որ ամեն էներգիա կարող է կյանք և մարմին ստանալ միայն շնորհիվ մտքի խթանիչ ուժի։ Բարեշրջման շարժիչը միտքն է։ Եվ իրեն Ծառայությանը նվիրաբերած ամեն ոք ամեն ինչ իր հրով հագեցնողն է ։ Հետևաբար երբ միտքը լարվում է ներքին հրով, ուրեմն այդպես վառվում են կենտրոնները։
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 73 93-ից ԱռաջինԱռաջին ... 236369707172737475767783 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •