645.
Ներդաշնակությունը լարված հոսք է ստեղծում։ Լարված հոսքը նույնանման համադրություն է բերում։ Ներդաշնակված համադրության մեջ լարված Մագնիսը հագենում է էներգիաների ձգողությամբ, ուստի ամեն ներդաշակացած մարմին իր մեջ ձգողության հրաշալի հուր է կրում։ Այդպես, երբ Տիեզերական Մագնիսը լարում է իր ուժերը, տարածական հուրը պատասխանում է թրթիռներով։ Մագնիսի կանչին պատասխանելու սկզբունքը Տիեզերական նկրտում է ստեղծում։ Կանչն ու պատասխանը լարում են բոլոր տիեզերական հոսանքները։
- - - - - - -
646.
Նկրտող ոգու լարումը ձգում է համապատասխան թրթիռներ։ Միայն սրտի ձգողությունն է արարում, և Հրեղեն Հոգին, լարված Տիեզերական Մագնիսով, արարում է իր սրտով։ Ուստի, երբ ոգու անձնվիրությունը լարում է ոլորտները, նկրտող ուժի լարվածությունը լարում է շրջապատող ոլորտների ուժերը։ Հետևաբար, երբ հրի ճառագայթները դիպչում են Հրեղեն Հոգու կենտրոններին, ամեն կենտրոն հրեղեն հոսանք է նկրտում։
- - - - - - -
647.
Տիեզերական հիմքը նկրտման Մագնիս է կոչվում։ Նկրտող շարժման մեջ է ամբողջ տիեզերակառույցը. և ամեն աստիճան լարվում է հրի Մագնիսով։ Տարածական հուրն է ստեղծում բոլոր աշխարհները։ Կայծն աճում է հրեղեն ոլորտի, և, ընդգրկելով բոլոր նկրտումները, բոլոր տիեզերական սկիզբներն աճում են հրեղեն չափերի մեջ։ Այդպես հրով բեղմնավորված ոգին հագենում է տիեզերական հրով։ Հետևաբար ոգու սերմը հագենում է հրի նկրտումով։
- - - - - - -
648.
Երբ Մեր գործողությունների ոգին սկսում է արարել, ամբողջ նախասահմանվածը մոտենում է իր ավարտին։ Բայց դեպի սահմանվածը նկրումը շատ խոչընդոտների է հանդիպում։ Գիտենալով Տիեզերական Մագնիսի և լարման օրենքը, Մենք պնդում ենք թշնամիների և խոչընդոտների մասին։ Օրհնյալն ուրախություն է ավանդել. և Մենք վեր ենք բարձրանում խոչընդոտներով։ Այդպես ընթացող մարտը լարում է նոր հնարավորություններ։ Այդպես աներկբա է Մեր ուղին։
- - - - - - -
649.
Այնքան մեծ է մոլորակի լարված վիճակը, որ ստորգետնյա գազերը սկսում են դուրս պրծնել։ Այնքան ցածր է հոգևոր վիճակը, որ համապատասխանաբար ցնցվում է վերերկյա ոլորտը։ Հոսանքների նոսրությունը հրապուրում է միայն լարված կրակներին, բայց մարդկային ծնունդների հոսանքներն այնքան հզոր են, որ մեծ է ոլորտների պայքարը։ Հետևաբար, երբ աշխարհը ցնցվում է, այդքան լարված է Լույսի և մթի կռիվը։ Ուստի երբ գազերի տեղաշարժ է կատարվում, լարվում է տիեզերական կրակը։ Այդքան լարված են Սպիտակ Ուժերի բոլոր կրակները։ Հիրավի, ամրապնդվու՛մ է պայքարը հանուն Ճշմարտության։ Այդպես անսահմանորեն Տիեզերքի Հզորությունը հաստատում է Լույսը։
Էջանիշներ