User Tag List

Էջ 68 93-ից ԱռաջինԱռաջին ... 185864656667686970717278 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,006 համարից մինչև 1,020 համարի արդյունքները՝ ընդհանուր 1383 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #1006
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՎԵՑԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 2"


    463.


    Կարման և փոխակերպումը գործոններ են, որոնք, արարելով իրենց, կարմայով նկրտված հետևանքը, արարելով ոգու փոխակերպման իրենց ուղղությունը, դեպի առաջընթաց են ուղղորդված: Երբ նկրտված ստեղծագործումը դեպի Տիեզերական Մագնիս է ձգում ոգին, հրեղեն հետևանքն անխուսափելի է: Պնդում եմ, որ կարմայի և փոխակերպման օրենքը բերում է ավարտի: Ոգին` որոնողը, - հագենալով հրով, ձգվում է դեպի Տիեզերական Մագնիսը: Երբ Մենք, մարդկության Եղբայրները, խոսում ենք Տիեզերական Մագնիսի մասին, Մենք նկատի ենք առնում բարձրագույն օրենքների բոլոր դրսևորումները: Ամբողջ, հիրավի մաքուրն ու գեղեցիկը, ամփոփված է այդ օրենքի մեջ: Ուստի, երբ Մենք ասացինք, որ Տիեզերական Մագնիսը լարում է Գոյության ամբողջ գեղեցկությունը պարունակող բոլոր դրսևորումները, Մենք նկատի ունեինք հագեցած դրսևորված Տիեզերական Մագնիսը:



    - - - - - - -



    464.


    Տեսանելի և անտեսանելի աշխարհների միջև կապը հաստատվում է Տիեզերական Մագնիսի հարաբերակցությամբ: Ինչպես և ամբողջ Տիեզերքում, այդ կապը գոյություն ունի որպես անհրաժեշտություն: Յուրաքանչյուր էներգիա և յուրաքանչյուր էլեմենտ կոփում են իրենց կապը նույնանման էներգիաների հետ: Ոլորտները նույնպես մեկուսացված չեն, այդպես անտեսանելի աշխարհը կապ է հաստատում տեսանելիի հետ: Նուրբ էներգիաները ներթափանցում են ձգողությամբ հաստատված շրջանի մեջ: Այդ պատճառով տարածական Հուրը ձգտում է դեպի մարդկային ոլորտներ և ոգին էլ ձգտում է դեպի անտեսանելի աշխարհ: Տարածությունն այդպես փոխադարձաբար ձգում է նկրտող էներգիաները: Անտեսանելի աշխարհն արարում է իր հետևանքները: Այդպես անսահման է էներգիաների ձգողությունը:



    - - - - - - -



    465.


    Ոլորտների միավորման մեջ է ամփոփված Տիեզերական Մագնիսի ստեղծագործումը: Միայն ձգողությունն է արարում: Եվ Մագնիսը նկրտում է էներգիաները դեպի հաստատված մարմիններ: Ձգողությունը նախասահմանում է մարդկային կյանքը: Երբ կարման նկրտում է ոգին դեպի իր նշանակետը, արարում է Մագնիսը, այդպես կարման մղում է մարդկային վերելքի աստիճանները: Ավարտի երևույթն այդպես է արարվում: Ուստի, երբ ոգին գիտի ուղին, Մագնիսը գործում է: Այդպես հաստատվում է նախասահմանվածը և գործում է Տիեզերական Մագնիսը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #1007
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    466.


    Տիեզերքը կառուցվում է ձգողության դրսևորած հաստատման վրա: Տարատեսակ էներգիաները ձգվում են դեպի մի սերմը: Այդպես մաքուր հուրն է ընկած յուրաքանչյուր տիեզերական համադրման հիմքում: Տիեզերական ստեղծագործումն ամփոփված է լավագույն համադրությունները հավաքելու մեջ: Տարածությունը մագնիսանում է էներգիաների նպատակասլացությամբ: Հաճախ սուր համադրությունների համար Տիեզերական Մագնիսը միացնում է տարբեր էներգիաների հատկությունները: Հետևաբար, երբ Տիեզերական Մագնիսը լարված է, տարբեր ոչ կատարյալ մարմիններ ձգվում են դեպի սերմը, որը դրանք վերամշակում է: Տարածությունն այդպես կապում է իր մարմիններին, այդ պատճառով, երբ Մենք խոսում ենք Տիեզերական Մագնիսի ստեղծագործման մասին, նկատի ունենք տարբեր էներգիաների պատյաններում պարունակված մաքուր հուրը: Հետևաբար, մարդկությունն ուղղորդվում է Տիեզերական Մագնիսով, բայց միայն գիտակից վերաբերմունքն է տալիս առաջընթաց:



    - - - - - - -



    467.


    Ոգու ստեղծագործումն արարում է, ինչպես Տիեզերական Մագնիս: Մարդկային վահանն է զետեղված ոգու մեջ: Ժողովուրդները շարժվում են այդ լծակով: Միայն ոգու ստեղծագործումն է մարդկության համար հաստատում վերելքի աստիճանը: Այդպես հզոր կարող է առաջ ընթանալ բարեշրջումը: Ոգու նկրտումը լարում է ժողովուրդների ճակատագրերը:



    - - - - - - -



    468.


    Տիեզերական ձգողության երևույթն ուղղված է դեպի բոլոր դրսևորումների հաստատումը: Սիրտը առնմանում է դեպի իրեն նկրտող բոլոր էներգիաները: Սիրտը երևան է բերում բոլոր նկրտումները կյանքում: Դեպի սիրտն են ձգվում բոլոր տիեզերական էներգիաները: Սրտի ձգողության գիտակցումից հրաժարվողները հերքում են Մագնիսի նշանակությունը: Տարածական հուրը նկրտում է դեպի սիրտը, և այդ սկզբունքի մեջ է ընկած ամբողջ տիեզերական ընթացքը: Հետևաբար Տիեզերքը կարող է ապրել սրտի ձգողության մեջ: Միայն սրտի ձգողության վրա հիմնված էներգիաներն են, որ կյանք են տալիս: Այդպես անսահմանորեն կոփվում է սրտով կյանքի շղթա՛ն:



    - - - - - - -



    469.


    Այնքան հզոր է սրտի կենսարար ուժը, որ կարելի է ասել` նա էլ հենց Մագնիսն է: Այդպես սրտի ստեղծագործումը դեպի ավարտ է ուղղորդում: Միայն այդ ձգողություններն են հագեցնում տիեզերական ստեղծագործումը: Այդպես տիեզերական սիրտը թրթռում է Արքատի մեջ: Այդպես տիեզերական սիրտը թրթռում է Տարայի մեջ: Այդպես տիեզերական սիրտը թրթռում է հյուլեի մեջ: Երբ գիտակցությունն արթնանում է, "թասը" հնչում է: Ուստի մեր ուղին փռել է սիրտը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #1008
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    470.


    Բացարձակն անցողիկ մարմնի մեջ չի պարունակվում, բայց մարմնի ոգին արտահայտում է Բացարձակ Գիտակցություն: Տիեզերական սերմի պատյանը, փոխակերպվելով, ենթակա է ժամանակի օրենքին: Բայց այդ սերմի ոգին ժամանակից դուրս է ապրում: Այդպես տիեզերական մարմինը հավերժ վերանորոգվում է, բայց նկրտող սերմի էությունը կախված է Տիեզերական Մագնիսից: Այդպես Գոյության գեղեցկությունը հագենում է Տիեզերական Մագնիսով: Կարմայի էությունը հասանող ոգին նկրտում է ազատագրել ոգին նեղ պատյաններից: Այդ պատյանները հավաքվում են, ինչպես մառախուղ, սերմի շուրջ: Ամեն սերմ իր մարտն ունի դեպի Անսահմանություն ճանապարհին:



    - - - - - - -



    471.


    Այդ մարտերն ու հաղթանակները վառ կերպով արտահայտվում են փոխակերպմամբ: Պատյանները կարող են փոխակերպվել այն ժամանակ միայն, երբ ոգին լարված է հրեղեն նկրտման մեջ: Պատյանները փոխակերպվում են միայն, երբ ոգին դեպի մաքուր հուրն է նկրտված: Երբ Հրեղեն Հոգու ոգին վերածնում է իր պատյանները, այդ ժամանակ հրեղեն փոխակերպում է հաստատվում. մեծագույն ընթացքն իր լարման մեջ նույնիսկ ընդգրկում է բոլոր տիեզերական ոլորտները: Ուստի, երբ բռնկվում է թոքերի կենտրոնը, հաջորդականորեն ամեն բռնկում նոր հոսանք է լարում: Հետևաբար հրի հաստատված ընդունիչն այդպես հարաբերվում է տարածության հրի հետ: Այդ պատճառով պետք է հոգալ կենտրոնների մասին: Ավարտից առաջ հատկապես նուրբ են հնչում կենտրոնները: Այդ պատճառով է, որ այդքան իրեն զգալ է տալիս երկրից կտրվելը: Չէ՞ որ սիրտը բոլոր նուրբ էներգիաների շտեմարանն է: Նրբագույն հոսանքները հնչում են սրտի վրա:



    - - - - - - -



    472.


    Ոգու և նյութի միջև անհամապատասխանությունը լարվում է, ինչպես նկրտող մրրիկ: Երբ ոգին, դիպչելով անկատարելությանը, բեռնվում է պատյանով, այդ ժամանակ նա արտահայտում է պայքար, որը հաստատում է անկատարելության երևույթը: Չէ՞ որ ոգին նեղող բոլոր պատյանները, որ խոչընդոտում են ուղին, հիրավի՛, կուտակումներ են: Տիեզերական ստեղծագործումն անընդհատ մաքրում է դեպի մութը նկրտումները: Մարդկության գլխավոր անհասկացողությունը աններդաշնակության հաստատումն է: Երբ ոգին և նրան շրջապատող պատյանները ներրդաշնակված լինեն, մարդկությունը կմոտենա տիեզերական միավորմանը: Այդպես, երբ նկրտումը դեպի հրեղեն ընթացք ընկալված բան դառնա, կհաստատվի նոր սանդղափուլ: Մարդկության նկրտումը դեպի անկատարելության արտահայտումը զարգանում է թեթևամտության սկզբունքի վրա: Ասված է բարձրագույն ներդաշնակության մասին, և կյանքի միասնության սկզբունքի վրա արարում է Տիեզերքը: Ուստի հասանել կարելի է միավորմամբ միայն: Այդպես Անսահմանությունը կանչում է ոգուն և նյութի՛ն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #1009
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    473.


    Տիեզերքը լարվում է իր մասերի համադրություններում: Համադրության սկզբունքն այնքան հզոր է, որ կարելի է պնդել, որ միավորման սկզբունքը միավորման ամենահզոր լծակն է: Ոգով մագնիսացումը Տիեզերական Կամքի որոշումն է տալիս: Չէ՞ որ միայն ոգու ստեղծագործումը կարող է, հիրավի, կոչվել Հավերժության ստեղծագործում: Այդպես ոգու ստեղծագործական սերմը լարում է յուրաքանչյուր նկրտող բջիջ: Ոգին նշանագծում է կյանքերի շղթան, ուստի այդքան հզոր է տիեզերական միավորումը, ուստի հաստատված միավորումը կառուցվում է ոգու ձգողության վրա, այո՛, այո՛, այո՛: Այդպես ոգու դրսևորած սկզբունքն ըստ տիեզերական օրենքի հավաքում է այն սերմերը, որոնք համապատասխանում են Մագնիսի ձգողությանը:



    - - - - - - -



    474.


    Նկրտող էներգիաների հետ շփվելիս` նկրտող Մագնիսի և էներգիաների միջև նույնական կապ է ձևավորվում: Ամեն շփում հիմնադրում է մագնիսական պարույր, և այդ պարույրի վրա կառուցվում է համաշխարհային էներգիան: Բոցավառ Հրեղեն Հոգին զգում է իր առնչությունն այդ համաշխարհային պարույրի հանդեպ: Մարդկության բոլոր Հոգևոր Ուղևարները զգում են մագնիսական պարույրի ձգողությունը և գործում են համապատասխանաբար: Հոգևոր Ուղևարները նկրտում են բարեշրջման ընթացքին համատեղ: Ուստի, երբ հիմնված է շփումը Տիեզերական Մագնիսի հետ, ուրեմն ընկալված է տիեզերական հուրը: Ուստի, երբ արարում է տարածական հուրը, Հոգևոր Ուղևարները ներթափանցում են հրեղեն պարույրի մեջ: Հոգևոր Ուղևարների զգոնությունն ընդունում է նուրբ ոլորտների էներգիան, մարմնավորելով այն կյանքի մեջ: Հետևաբար կյանքը չի կարող ընթանալ առանց այդ հրեղեն հոսանքների:



    - - - - - - -



    475.


    Հոգևոր Ուղևարները հագեցնում են կյանքն իրենց էությամբ: Երբ ոգու ստեղծագործումը լարված է, կարելի է իրականացնել բոլոր առաջադրանքները: Տիեզերական Մագնիսն իր հաստատված պարույրն է ստեղծում: Պարույրի հաստատումը հիմնում է հրեղեն ձգողության հատկությունը: Տիեզերական միավորումն ընթանում է հրեղեն պարույրով: Հիրավի, բարձրագույն ոլորտը միանում է մոլորակի հետ: Հիրավի, տեղի է ունենում տարածական հրի էության միավորումը: Հիրավի, կարելի է հաստատել կյանքը որպես տիեզերական ճառագայթի արտացոլում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #1010
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    476.


    Տիեզերքում բոլոր ընթացքներն ուղղորդում է հուրը: Կյանքի անտեսանելի ընթացքը ոգու հուրն է ուղղորդում: Անփոփոխ է հրեղեն ստեղծագործման օրենքը, նրանում են ամփոփված բոլոր դրսևորումները, և իր մեջ նա ստեղծագործական հնարավորություններ է կրում: Այդպես Գոյության բոլոր անբացատրելի տիեզերական երևույթների մեջ փնտրենք հուրը: Կենսատվությունն ու հերթափոխներն ըստ էության հրի մեկ դրսևորումն է: Անբացատրելի ստեղծագործումն իր սերմում պարունակում է հուր, հուր անտեսանելի, և մաքուր, և ստեղծագործական:



    - - - - - - -



    477.


    Տիեզերական վերանորոգումները նոր մարմիններ են արարում: Տիեզերական վերանորոգումները ջնջում են իրենց դարն ապրած մարմինները և կյանքի են կոչում նորերը: Տիեզերական վերանորոգումների ռիթմն այդպես տեղաշարժում է տարածական դրսևորումները: Նոր ուժերի հոսքը լարում է տիեզերական պարույրը: Այդպես տիեզերական ստեղծագործումը հավասարակշռում է մարմինների տեղաշարժը: Հեռացող էներգիաների ժամկետները նախորոշում են գալիք էներգիաների ժամկետները, հետևաբար տիեզերական տեղաշարժերը լարվում են տիեզերական վերանորոգումների ժամկետներով:



    - - - - - - -



    478.


    Ոգու վերանորոգումը նույնպես հաստատվում է հին սահմանները ջնջելով: Այդպես, երբ ոգու ստեղծագործումը լարվում է Տիեզերական Մագնիսին մոտենալիս, ոգին առնչվում է տիեզերական վերանորոգմանը: Այդ վերանորոգումները պարունակում են իրենց մեջ ոգու ամբողջ ներուժը, և վերանորոգման աստիճանը նոր բանաձև կտա: Ուստի, երբ ոգու հրի ստեղծագործումը լարվում է դեպի բարեշրջման շինարարություն, նա նույնանման էներգիաներ է հավաքում: Այդպես Հրեղեն Հոգին վերանորոգման համար էներգիաներ է հավաքում: Հետևաբար բոցավառ կենտրոնները կարող են վերանորոգումներ ստեղծել: Այդպես տիեզերական հուրն ընկալվում է կենտրոնների կողմից:



    - - - - - - -



    479.


    Կենսատվության տիեզերական հուրը հագեցնում է հաստատված դրսևորումները մոլորակի վրա: Հրով հագեցած էներգիաների մեջ ապրող յուրաքանչյուր խթանիչ ուժ իր ոգեդինամիկան է ստենում: Կենսատվական հուրն արարում է, հաստատելով սերմի ներուժը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #1011
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    480.


    Տիեզերական յուրաքանչյուր գործողություն իր մեջ հրի խթանիչ ուժ է կրում: Ստեղծագործումը բաժանվում է ֆիզիկական և հոգեկյանքերի: Հոգեկան ստեղծագործման դեպքում հաստատվում է մաքուր հրի ճառագայթը: Հոգեկյանքի երևույթն այնքան հզոր է, որ ծախսվում է ֆիզիկական ստեղծագործման չնչին բաժինը: Մենք համարում ենք, որ ոգեշնչումն արարում է:



    - - - - - - -



    481.


    Տիեզերքի դրսևորած որոշումներում միահյուսվում են ամենաարտասովոր պայմաններ, հետևաբար այդքան անհրաժեշտ է կենտրոնների ուշադրությունը: Նոր պայմաններն արտասովոր հնարավորություններ են ցուցաբերում: Եթե համարենք, որ նոր պայմանները կտասնապատկվեն, ուրեմն դրսևորվող հնարավորությունները հարյուրապատիկ կմեծանան: Ինչպիսի՜ մեծ շինարարություն: Համարում եմ, որ նույնիսկ ամենափոքրը կարող է մեծ բե՛րք տալ: Եթե՜ մարդիկ խորհեին այս օրենքների վրա և տային գոնե փոքրը:
    Նոր պայմանների կողքին մեծանում է նաև հոսանքների լարումը: Լարման հզորացումը միաժամանակ նաև թույլ օրգանիզմների այրման շատ երևույթների կբերի, ուստի այդքան կարևոր է մարդկային կենտրոնների ամրապնդումը:



    - - - - - - -



    482.


    Կյանքի թանկարժեքությունը մարդիկ չեն ընդունել, այնինչ կյանքը հիանալի և անսահմանափակ է ոգու վերելքի հնարավորություններում: Մարդկությունը չի սիրում նայել գալիքի հեռուն, և գիտակցությունը տնտնում է անմիջապես մոտակա փոշու մեջ: Քանի դեռ մարդկությունը չի սովորել նայել հեռուն, անհնար է կրճատել մարդկային տառապանքները: Մարդկության կողմից տարածական հուրն առնմանելու դժվարություններն ուժգնորեն կասեցնում են ժամկետները:



    - - - - - - -



    483.


    Ուսուցչի երաշխավորությունը հետևում է հասկանալ որպես արտակարգ գիտական գործոն: Միայն աշակերտի համապատասխան գիտակցության առկայության ներքո կարող է երաշխիք տրվել: Աշակերտը կարող է կամ ամրապնդել երաշխավորությունը կամ պառակտում դրսևորել: Երաշխավորության ամրապնդումը տալիս է այն ուժեղ կապը, որն անխզելի է երաշխավորության հետ աշակերտի գիտակցության համապատասխանելու դեպքում: Գիտակցության համապատասխանությունն առաջադրանքին հանձնարարության հիմնական պայմանն է, ուստի կարևոր է, որ աշակերտը գիտակցության համապատասխանություն ցուցաբերի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #1012
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    484.


    Նոր ուղիների որոնումն ամենաանհրաժեշտ հարցն է: Գալիքի պայմանների արտասովորության ներքո անհնար կլինի ընթանալ հին ճանապարհներով: Բոլոր նորերը սա պետք է հիշեն: Ամենասարսափելին է, երբ մարդիկ չեն կարողանում դուրս գալ հին անվահետքերից: Ամենասարսափելին է, երբ մարդիկ նոր պայմաններին են մոտենում իրենց հին սովորություններով: Ինչպես անհնար է միջնադարյան բանալիով ժամանակակից կողպեք բացել, այդպես էլ հին սովորություններով մարդկանց անհնար է բացել դեպի ապագա տանող դուռը:
    Ասենք բոլորին. պետք է, պետք է պետք է նոր ուղիներ գտնել:
    Արժեքավոր է նոր ուղիներ գտնելու հատկությունը: Այդ պատճառով Մենք փորձարկում ենք աշակերտին արտասովոր պայմաններին հարմարվելու ունակության վրա:
    Նոր հոսանքների հայտնությունը կշշմեցնի մարդկությանը, և ինչպես միշտ գիտեցողների ձեռքերում նրանք բարերար կլինեն, իսկ տգետների ձեռքերում կդառնան խարազան:



    - - - - - - -



    485.


    Հոսանքները շարժվում են առավել նվազ դիմադրության միևնույն օրենքներով: Ուստի այրվում և վնասվում են առավել թույլ տեղերը: Այդ պատճառով այդքան անհրաժեշտ են աճն ու ամրապնդումը: Լարման պահին ամեն դանդաղկոտություն ոչ միայն վտանգավոր է դանդաղկոտի համար, այլ նաև ավերիչ է մոլորակի մի մասի համար:



    - - - - - - -



    486.


    Մարդկությունը, եթե հաջողության է սպասում, պետք է սկզբում ընդունի ապագան: Բայց չի կարող հաջողություն լինել անցյալում, այդ պատճառով նոր ուղիների որոնումն առաջին անհրաժեշտությունն է: Որոնման մեջ շարժունակության դրսևորումը հաջողության հիմքն է:



    - - - - - - -



    487.


    Հեռավորության վրա Մագնիսի ազդեցությունը պայմանավորված է ընկալունակությամբ, ուստի արտակարգ կարևոր է ոգու զգոնությունը: Իհարկե, ուժեղ Մագնիսը կարող է հաղթահարել անտարբերությունը, բայց ուժի կորուստը մեծ է: Հետևաբար ընկալունակության զգոնությունը նպաստում է բարեշրջմանը, իսկ անտարբեր ոգին արգելակում է: Ընկալման զգոնության ներքո Մագնիսի ուժը կարող է ազդել հսկայական տարածության վրա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #1013
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    488.


    Մարդկությունը, եթե ցանկանում է խուսափել աղետից, պետք է զարգացնի իր զգոնությունը: Ինչպե՞ս չեն հասկանում, որ օգնությունը կարող է գալ միայն այն ժամանակ, եթե Առաջնորդող Ձեռքն ընդունեն: Եթե չընդունեն Առաջնորդող Ձեռքը, ուրեմն պետք է մատնանշել աղետի անխուսափելիությունը:



    - - - - - - -



    489.


    Հզորագույն Մագնիս է ազդում մոլորակի վրա, հետևաբար հոսանքներն առավել լարված են հիմա: Այդ երևույթն ուժեղ աճ է հրահրելու, բայց շատ թույլեր կայրվեն, կգնան: Ուժեղ Մագնիսը կամրապնդի ապագան:
    Երբ մենք կոչում ենք զգոն ընկալունակության դրսևորմանը, ուրեմն անհրաժեշտությունը մեծ է: Մարդկությունը պետք է հասկանա, որ քարերը տեղաշարժել չենք կարող: Մարդկանց գիտակցությունը պետք է զգոնություն ցուցաբերի:



    - - - - - - -



    490.


    Բազում ուժեր ազդեցություն են գործում միոլորակի վրա, և այլ Լուսատուների ազդեցությունն այդ ուժերի մասն է միայն: Անտեսանելի ազդեցությունների մեջ շատ ուժեղ են մագնիսական կենտրոնների երևույթները, որոնք անվերջ աճում են: Այդ երևույթները շուտով հասանելի կլինեն ամենապարզ ֆիզիկական դիտարկումների համար: Նրանց ուժն ու լարումը նոր գիտելիք կկազմավորեն:



    - - - - - - -



    491.


    Երբ ուժերի ազդեցությունը մեծանա, մարդկությունը խուճապային վախ կցուցաբերի և գործողությունների քաոսայնություն: Կավելանան ծանր հիվանդությունները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #1014
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    492.


    Գիտության բոլոր ոլորտներում և դպրոցներում նորամուծություններն անհրաժեշտ են: Հին գիտության հետ գալիք աշխարհում հեռու չես գնա: Մի կողմից պետք է արմատախիլ անել բոլոր անպետք կուտակումները, մյուս կողմից անհրաժեշտ է խորինս ներթափանցել երևույթների մեջ և ավելացնել ժամանակակից նվաճումները: Չափազանց շատ տարիներ են անցնում հիմա, մինչև լաբորատորիաների նվաճումները, հետազոտություններն ու հայտնագործությունները հասնում են դպրոց և ժողովրդին: Պետք է տեղեկատվական բաժիններ կազմակերպել դպրոցների ներքո` նորագույն նվաճումների մատչելի շարադրությամբ: Տեղեկությունները հաղորդելու ընթացքի արագացումը շատ անհրաժեշտ է, քանզի թերթերը կարևորագույն տեղեկություններ չեն տալիս:



    - - - - - - -



    493.


    Գիտելիքների լայն տարածումը կարող է վերածնել աշխարհը: Իմացությունը կարող է հրաշքներ գործել: Հիշենք Օրհնյալի (Բուդդայի) խոսքերը տգիտության մասին: Յուրաքանչյուր հաջողություն կախված է գիտելիքից, և եթե ինչ-որ տեղ անհաջողություն կա, ուրեմն ինչ-որ տեղ տգիտությունն է սողոսկել: Ուստի ասենք` իմացությունը բարձր է ամենից: Որտեղ իմացությունն է, այնտեղ էլ գեղեցկությունը:



    - - - - - - -



    494.


    Իր գեղեցկությամբ Ուսուցչի երաշխիքը գերազանցում է Ուսուցչի և աշակերտի միջև փոխհարաբերությունների բոլոր երևույթները: Ուսուցչին հասկանալն Արևելքում արժեքավոր է նրանով, որ աշակերտը զգում է այդ գեղեցկությունը:
    Երբ մարդիկ ընդունեն Ուսուցչի հասկացությունը, կնախապատրաստվի նոր սանդղափուլ: Շատ, շատ, շատ է կորցնում մարդկությունն այդ անըմբռնումից, այո, այո, այո՛: Բոլոր նոր ուղիները փակ են մարդկության առջև, և որոնումները պետք է սկսվեն հենց ընդունելու այդ փաստից:



    - - - - - - -



    495.


    Հոգու մասին Արևելքի Ուսմունքն անհասկանալի է Արևմուտքի մտքին, և սիրտը դրա գեղեցկությունը չի զգում: Այդ պատճառով անըմբռնողությունը փակում է մուտքը դեպի ապագա: Անհրաժեշտ է նոր մոտեցում հաստատել Ուսուցչի հասկացությունն ընդունելու ճանապարհով:
    Ինչպե՞ս կարելի է հերքել ամենասքանչելի հասկացությունը: Եվ ինչպիսի՜ կորուստ է մարդկության համար ժամկետները հետաձգելը: Ահեղ ժամանակների երևույթը խելքի կբերի շատերին և նոր սկիզբ կհաստատի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #1015
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    496.


    Զգայիմացությունը զարգանում է նոր ուղիներ փնտրելու միջոցով, հետևաբար շարժունությունը զգայիմացության նախանշան է: Ասենք բոլոր նորերին, որ հին սովորություններից վճռական հրաժարումը և նպատակասլաց որոնումը` հաջողության հիմքերն են: Չէ՞ որ պետք է մարդիկ, ի վերջո, հասկանան սեփական բարիքը:



    - - - - - - -



    497.


    Տեղաշարժի օրենքն արարում է, հավաքելով նոր տիեզերական համադրությանը պատկանող մասերը: Ուր ուղղորդված են մասերը, այտեղ ձգողությունն ազատ էներգիաներ է ներգրավում: Հետևաբար ամեն նոր աստիճան Տիեզերական Մագնիսի ձգողություն է: Իր ճանապարը նախասահմանող ոգին, իհարկե, ամփոփելով տիեզերական սահմանված ուղին, դեպի իր սերմն է ձգվում: Մեր օրենքն ասում է` նկրտե՛ք դեպի ավելի բարձրը:
    Իր ուղին սկսող ոգին հագենում է տարածական հրով: Ուստի, երբ նոր ուղի հաստատելիս կյանքը չի ծանրաբեռնում ոգուն, այդ ժամանակ նա կարող է նոր որակ արտահայտել: Ուստի Մեր օրենքում հաստատվում են նոր որակներ և մարդկային կարման կարող է ոչ միայն ամփոփել տեղաշարժը, այլև հարստացնել նոր կարման: Ուրեմն ամփոփենք կարմայական տեղաշարժերի ըմբռնումը և ոգու անսահմանափակ ընթացքի մեջ ընդունենք տեղաշարժի օրենքը:



    - - - - - - -



    498.


    Երբ նոր աստիճանը նոր երջանկություն է հաստատում, Մենք դրսևորում ենք Մեր դետքը: Երբ նոր աստիճանը հագենում է նոր նկրտումով, Մենք դրսևորում ենք Մեր օգնությունը: Ուստի, երբ Ես նոր աստիճան եմ հաստատում, դրսևորումը պարզ է:



    - - - - - - -



    499.


    Տիեզերքում լարումը նկրտում է դեպի նոր համադրությունների ստեղծում: Ոգու լարումն ուղղված է դեպի նոր աստիճանների կառուցումը: Միայն Մեզ միացողները գիտեն ստեղծագործական աշխատանքի լարման ուժը: Այդպես, մարդկային գիտակցությունը մթագնող մառախուղը բաղկացած է անըմբռնողությամբ դրսևորված բեկորներից, այդ պատճառով մարդկությունը խոցում է մոլորակը: Այնինչ, էությունն անսահմանափակ է և նրա մեջ են ամփոփված բոլոր լարումները: Այդպես մարդկությունը կարող է նկրտել դեպի լարում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #1016
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    500.


    Շատ բան ենք Մենք հաստատել, և լարումը կտա նախասահմանվածը: Տիեզերական լարմանը միացողները պետք է հաղթեն: Այդ պատճառով Մեր համաշխարհային հաղթանակն անխուսափելի է: Եվ այդ պատճառով, երբ Եղբայրության կողմից նախորոշվածը պետք է հասնի իր ավարտին, այդժամ ուրախությունը ցնծում է, ուստի ասել եմ` Երաշխավորու՛մ Եմ: Ես տեսնում եմ հաղթանակը, այո՛, այո՛, այո՛: Վերելքի ծանր ժամերն անհաջողությունը հաջողության են փոխակերպում: Եվ ուրեմն հիշենք` հաղթանակ և ուրախությու՛ն: Այդպես նոր սանդղափուլ է նախասահմանել Տիեզերական Մագնիսը:



    - - - - - - -



    501.


    Մարդկությանը շրջապատող անտեսանելի ոլորտը հյուսված է մարդկանց ոգու նկրտումներից: Երբ հյուսվում է ոլորտը, նախասահմանված երևույթի լարված ընթացքը իր հոսանքն է ստեղծում: Այդպես մտքերը լարում են ոլորտը և ազդում են իրադարձությունների ընթացքի վրա: Իրադարձությունների ընթացքն այդ կերպ կապված է տիեզերական հոսանքի և մտքերի լարման հետ: Տարածությունը նշանակալիորեն լարված է այդ մտքերով: Երկրների անկումն ու վերելքը կախված է այդ շերտավորումներից: Դեպի բարձրագույն ոլորտներ հղված ամեն նկրտող շարժում հրահրում է բարձրագույն ստեղծագործում: Միայն որակն է տարբերություն տալիս լարմանը: Միայն որակն է ոգուն տալիս նրա ճշգրիտ տարածքը: Այդպես Տիեզերքում անսահմանափակ որակ է կոփվում լարմամբ:



    - - - - - - -



    502.


    Ճշմարիտ են, խոսելով ներքին աճի մասին, այդ լծակը լարում է գործողությունն ինչպես նկրտող Մագնիս: Երբ Մեր Տարան դրսևորում է իր ինքնազոհողությունը հանուն մարդկության օգտի, կարելի է ասել, որ անտեսանելի բոցը շարժում է մարդկությանը Տիեզերքի նույնությամբ: Երբ Մեր Գուրուն անձնվիրաբար ընկղմվում է երկրային ոլորտներ, նշանակում է, նա անտեսանելիորեն առաջ է տանում մարդկության զարգացումը: Այդպես մարդկության աճը լարվում է ոգու անտեսանելի լծակներով, ուստի գործերի աճը լարմամբ արտահայտված է որպես ներքին մագնիսի աճ, հետևաբար անպարտելի՛ է ոգու հզորությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #1017
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    503.


    Հիրավի, Մեր գործերի արտահայտումը նոր նկրտումների հիմք է դնում: Այդպես նոր աստիճան է տալիս մարդկությանը նոր ըմբռնումը, ուստի տիեզերական լարման հիմքը դնողները մարդկությանը նոր որակ կտան` գիտակից տիեզերական գործընկերներ դառնալ: Այդպես Մեր հիմնած գործերը մարդկությանը ևս մեկ որակ կտան, որը ոգին կմոտեցնի տիեզերական համագործակցությանը: Եվ Տիեզերական Մագնիսը հզոր է գործում:



    - - - - - - -



    504.


    Ոչ թե հնազանդություն է ամփոփված տիեզերական օրենքում, այլ դեպի արարչագործությունն ուղղված գիտակից համագործակցություն, դա է հաստատում տիեզերական ստեղծագործումը: Տարածական հուրը պարունակում է իր մեջ բոլոր հատկությունները: Պետք է ընդունել համագործակցության սկզբունքը և բոլոր նրանք, ովքեր գիտեն պարունակման սկզբունքը, կարող են տիեզերական օրենքն ընդունել: Հետևաբար, երբ ոգու ուժն աճում է, տիեզերական օրենքն իմացողները նկրտում են դեպի համագործակցություն: Ուրեմն նկրտենք դեպի անսահմանափակ համագործակցությունը: Ոգին, գիտենալով օրենքները, կարող է լարել բոլոր կրակները: Ուրեմն նշենք` ձգտեք դեպի Գոյության իմացությունը և հաստատվեք համագործակցության օրենքով:



    - - - - - - -



    505.


    Տիեզերական ուժերի ուղեկցումն ամփոփված է գործողության փոխանցքներում նրանց ներգրավելու մեջ, որի ընթացքում լավագույն համադրություն է հավաքվում: Ստեղծագործող խթանիչ ուժը լարվում է, երբ էներգիաները հավաքվում են դրսևորման համար: Կառուցման և վերակառուցման մեջ են ներգրավվում տարբեր էներգիաներ, ուստի էներգիայի ամեն նկրտող պոռթկում պահանջում է լարում և ամեն փոխանցք գործում է որպես Մագնիսի հավելված, որը ձգվում է դեպի ոգու սերմը: Այդպես, երբ կյանքը գործողության փոխանցք է պահանջում, նկրտող ոգին պետք է գործի որպես մաքուր փոխանցք: Այդպես գործողության փոխանցքը պետք է ընդունի Մագնիսի արտահայտման բանաձևերը: Այդպես անսահմանորեն գործողության փոխանցք փնտրեք:



    - - - - - - -



    506.


    Հիրավի, տարածությունը հնչում է ուրախությամբ, երբ Գոյության հիմքերը տեղեկացվում են: Չէ՞ որ Տիեզերական Օրենքը գալիս է տիեզերական օրենքի հաստատման գիտակցումից, և Գոյության ուրախությունը լցնում է տարածությունը: Այդպես Վեհապետների Օրենքը նոր կյանքի շիթ է ստեղծում: Հետևաբար կասեմ` Տիեզերական Իրավունքը մարմնավորվում է տիեզերական արտահայտման փայլքի մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #1018
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    507.


    Մարմինների կատարելագործումն ուղղորդվում է էներգիաների նկրտումով դեպի բարձրագույն դրսևորումը: Նույն օրենքը բարբառում է ոգու արտահայտված նկրտմամբ: Ոգու ձգողությունը դեպի ստեղծագործական դրսևորում հագենում է կամքի նկրտմամբ: Հրեղեն փոխակերպումն արտահայտվում է բոլոր արտահայտված կենտրոնների առաջընթացով: Այդ պատճառով, երբ փոխակերպվում է ոգու կամքը, առաջընթացի օրենքը գործում է իր պարույրի մեջ: Այդ դեպքում այդ պարուրաձև առաջընթացը գործում է բոլոր տարածքներում: Երբ ոգին կարող է կատարել կյանքի պտույտը և կանգ առնել սկզբնակետի վերևում, ուրեմն, հիրավի, ոգին ձեռք է բերել նկրտում, որը կամրապնդի նրան Տիեզերական Կամքի ուղղության մեջ: Այդպես Տիեզերական Կամքը ներհատուկ է Անսահմանության մեջ ամեն առաջընթացի համար:



    - - - - - - -



    508.


    Համագործակցությունը Մեզ հետ հաստատում է բոլոր կենտրոնների լարումը: Երբ պարույրը գործում է, ընթանալով դեպի բարեշրջում, Մեր աշխատակիցների ոգին լարվում է, հիրավի, մաքուր հրով; ուստի, երբ մաքուր հրով հագենում է աշխատակիցների ոգին, հաստատվում է ոգեստեղծագործման պարույրը: Ուրեմն ընդունենք պարուրաձև լարման օրենքը: Մենք հաստատում ենք, որ կամքի պարույրը ոգուն տանում է համագործակցության թևերի վրա: Այդպես Մենք տեսնում ենք ոգու պարույրի աճը: Այդպես Մենք հաստատում ենք սրտի սրբազան միասնությունը և ցնծում ենք, երբ համագործակցության թևերը ծաղկում են ուրախության լարմամբ, այո՛, այո՛, այո՛:
    Այդպես Մեր Վահանն ազդարարում է` տիեզերական համագործակցությունը լարում է լավագու՛յն հնարավորությունները:



    - - - - - - -



    509.


    Երբ փոխակերպումը էներգիաներին ձգում է դեպի հրեղեն ստեղծագործում, նկրտող խթանիչ ուժը տիեզերական գործողություններ է կատարում: Դեպի ստեղծագործում կանչված ամեն էներգիա Տիեզերքի գործընկերն է: Նաև դեպի գործողություն կոչված ոգին հաստատվում է, որպես տիեզերական գործընկեր:
    Ի՞նչ գործողություն է ուրեմն հիմնված տիեզերական համագործակցության վրա: Դեպի առաջ ընթացող ամեն նկրտող գործողություն նշանակում է քայլ դեպի բարեշրջում: Սեփական "եսը" մոռացության տալու երևույթը հաստատում է բարեշրջմանը հարելը: Սրտի փակ օղակը ծանր կառուցվածքի պատկեր է տալիս: Բոլոր կողմերի վրա բացված "Արծաթե Ջրաշուշանը" դրսևորում է բոլոր տիեզերական կրակների պարունակումը: Այդպես Տիեզերքում հաստատվում է բաց սիրտը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #1019
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    510.


    Այո, այո, այո, հիրավի, նոր աշխա՛րհ: Ոգու ուրախությունը տալիս է բոլոր հնարավորությունները: Երբ հաստատվում է մեծ ապագա, Մեր ստեղծագործումն ընդգրկում է բոլոր երևույթները: Երբ հավաքում ենք նոր ռասա, լարում ենք բոլոր նվաճումները: Այդպես այս կախարդական տարին բացահայտեց մեծ ապագայի բոլոր հաստատումները: Դրված են լուսավոր հիմքեր:



    - - - - - - -



    511.


    Տիեզերական Մագնիսի գիտակցումը մարդկությանը կօգնի հասկանալ մոլորակային բոլոր հեղաշրջումները: Երբ ոգին կարողանա ընդունել Մագնիսի էությունը, նա կկարողանա ներթափանցել բարձրագույն ոլորտներ: Մագնիսական ձգողության օրենքի իմացության կենսական կիրառումը բարձրագույն ոլորտների ըմբռնման դրսևորում կտա:
    Ուրեմն, երբ Տիեզերական Մագնիսը համամոլորակային երևույթ է նախորոշում, այդ օրենքը լարում է շրջապատող բոլոր շերտերը: Երբ մարդկային գործողությունների շերտերը պատում են մթով, Տիեզերական Մագնիսն, իհարկե, հաստատում է համապատասխան երևույթ: Հետևաբար մոլորակը շրջապատող լուսատուները գործում են, համագործակցելով Տիեզերական Մագնիսի հետ:



    - - - - - - -



    512.


    Տիեզերական Մագնիսը լարում է բոլոր մարդկային նկրտումները: Հիրավի, հաստատված են ժողովուրդների միությունները: Տարածությունը հնչում է, տարածությունը կանչում է, տարածությունը սպասում է:
    Տիեզերական Մագնիսը ճանաչող յուրաքանչյուր ոգի պետք է գիտակցի պատասխան թրթիռը: Երբ հաստատվի դեպի թրթիռներ նկրտումը, առաջադրանքի անխախտությունը կլուսաբանվի Տիեզերական Գիտակցության ըմբռնմամբ:
    Չէ՞ որ պատահականությունը հաստատման խորհրդանիշ չէ, ուստի Մեր մտերիմները կարող են զգալ Մեր Օրենքը: Այդքան լուսավո՛ր են Տիեզերական Մագնիսի էջերը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #1020
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    513.


    Ո՞րն է ուրեմն մարդկության սեփականությունը: Նոր աստիճանների ստեղծումը: Տարածական միտքը նոր աշխարհների ստեղծագործման լարումն է: Ամեն մի տարածական միտք մարդու սեփականությունն է: Ուստի տարածության շերտավորումը մարդկության գլխավոր հոգսը պետք է լինի: Ինչպե՞ս ուրեմն այդ գործոնին նշանակություն չտալ: Նույնիսկ հասարակ կենցաղային բանաձևն ասում է, որ սանդղափուլի ստեղծումը նկրտման չափից է կախված: Այդպես ամեն մի սանդղափուլ արտացոլում է ստեղծագործական ուղղությունը: Միտքը կախված է ոգու առաջադրած ուղղությունից: Ուստի տարածական միտքը պատասխանում է կոլեկտիվ մտածողությանը: Տիեզերական տարածությունները բարելավելու համար ընդունենք տարածական մտքի օրենքը: Մտքի նշույլները նույնպես իրենց հետևանքներն են տալիս: Այդպես մարդկությունը պետք է ընտրություն կատարի մաքուր նկրտման և տարածական վարակի միջև: Դեպի Անսահմանություն Ճանապարհը կատարյալ գիտակցության միջով է անցնում:



    - - - - - - -



    514.


    Մարդկության սեփականությունը բաղկացած է ոգեստեղծագործումից: Կուտակման սկզբունքը բաղկացած է ոգեստեղծագործումից: Նկրտման սկզբունքն ապրում է ոգեստեղծագործմամբ: Եվ ուրեմն Տիեզերական Մագնիսը կարող է զգացվել ոգեստեղծագործմամբ: Ոգեստեղծագործման աճը հաստատվում է մարդու կողմից "թասը" լցնելով: Հետևաբար Տիեզերական Մագնիսը գիտի առաջնորդող հզորությունը: Հետևաբար գալիքի երաշխավորությունն էլ ոգեստեղծագործման մեջ է ընկած, այո՛,այո՛, այո՛: Այդ պատճառով Մենք երաշխավորում ենք Մեր գործողությունների նկրտման համար: Այդպիսով, Մեր կողմից սերմանվածը աշխարհին նոր ժամկետնե՛ր կտա: Ուստի կգա նախասահմանվածը, և Գոյության պսակը կշողափայլի բոլոր տիեզերական կրակներով: Ուստի Արքատի համար կյանքը հերթափոխվում է, ինչպես տիեզերական կրակների փայլքը, այո, այո, այո:



    - - - - - - -



    515.


    Տիեզերական հոսանքների կազմակերպումը հաստատվում է տարբեր տիեզերական համադրություններով: Գլխավոր հոսանքի ուժը ծագում է որպես արտահայտված շղթայակցման հիմք դրսևորված Մագնիսի ձգողության սերմից: Ոգու սերմը հենց այն Մագնիսն է, որը հավաքում է բոլոր զետեղված էներգիաները: Հետևաբար ոգու ներուժն այդպես արտահայտվում է գործողության մեջ: Ոգու սերմն ու գործողությունը կյանքի կենտրոնն են կազմում: Գործողությունը, ծագելով ոգու ներուժից, նախորոշվում է "թասի" կուտակմամբ, այդ պատճառով էլ` կապը պատճառի և հետևանքի միջև: Լարման որակը պետք է միավորել գործողության որակի հետ: Հատկապես կարևոր է հետևանքի ներդաշնակացումը լարման աճի հետ, հետևաբար ոգու ներուժն ընթանում է լարման որակին զուգահեռ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (28.03.2021)

Էջ 68 93-ից ԱռաջինԱռաջին ... 185864656667686970717278 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •