ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 1"
201.
Այնքան դժվար է որոշել սահմանները Տիեզերքում այսպես կոչված պասիվության և ակտիվության միջև: Եթե ասենք, որ բոլոր ուժերն ակտիվ են, այդ դեպքում մարդկությունը տարիմաստություն կգտնի այդ պնդման մեջ, բայց բարձրագույն գիտակցությունը հասկանում է, երբ Մենք Սկիզբների բոլոր ուժերը դիտարկում ենք որպես ակտիվ: Ստորաբաժանումն այնքան կոպիտ է, որ դժվար է ասել մարդկանց այն սկզբունքի մասին, որն ապրում է Մուլապրակրիտիի* արտահայտված հզորության մեջ: Ճիշտ ինչպես չի կարելի կյանքի սկզբունքը հաստատել առանց Կանացի Սկզբի ըմբռնման: Նմանապես, ինչպես Տիեզերքը, Մուլապրակրիտին էլ նաև համաշխարհային սկզբունք է: Սկիզբները չեն կարող վերաբերվել իրար որպես ուժեղ մրցակցողներ, քանզի միայն ուժերի միավորումն է կյանք կառուցում: Եվ Մենք բարձրագույն աշխարհներում սրբազան հարգանք ենք մատուցում այն Սկզբին, որին մարդկությունը պասիվ է համարում: Այո, այո, այո, Բարձրագույն գիտակցությունը գիտի Ճշմարտությունը, և Մենք պատրաստ ենք այդ Ճշմարտությունը հաղորդել մարդկությանը, բայց դրա համար մարդկությունը պետք է կանգնի ավելի բարձր աստիճանի վրա: Այո, այո այո՛: Երբ ամեն Վեհապետ իր մոր միջոցով պետք է տրվեր երկրին, ինչպե՞ս չմեծարել քեզ, Մա՜յր Աշխարհի: Երբ ամեն տարածական հուր պետք է մարմնավորվի, ինչպե՞ս չմեծարել Տվող կյանքը: Այո, այո այո՛: Ինչպե՞ս ուրեմն չընդունել որպես Տիեզերքի բարձրագույն դրսևորում, Մոր լարված խորհրդանիշի ու՛ժը:
Երբ Տարան եկավ երկրի վրա հաստատվելու համար, հնչեցին Վեհապետների երեք ճառագայթներ: Տիեզերական կրակների այս նիստերը կարող են տեսանելի լինել Տարայի վրա զգացողական աչքով: Նիստերի երևույթն այնքան հզոր է արտահայտված, որ փայլքը տարրալուծում է բոլոր նախատեսված խոչընդոտները: Հիրավի կարելի է ասել՝ Լուսավոր Պատկերը նոր ըմբռնու՛մ կտա:
- - - - - - -
202.
Բոլորածիր նկրտումն ապրում է ամբողջ Տիեզերքում: Այնտեղ, ուր սլանում է նկրտող ոգին, ծնվում են նրա կյանքերի օղակները: Այդ պատճառով վերելքի ճշգրիտ պարույրի նշանակումը ինքը ոգին է հիմնում: Ոգու ձգտումը դեպի կոպիտ դրսևորումներ Տիեզերքում համապատասխան օղակ է հաստատում: Այդ օրենքը վերաբերվում է բոլոր դրսևորումներին: Խոսելով Տիեզերքի կենտրոնների մասին, Մենք վկայակոչում են Հրեղեն Հոգու համապատասխան կենտրոններ: Էներգիաների ուժերը տեղաբաշխված են ըստ նմանության, և հղկված օրգանիզմը կընկալի նրբագույն էներգիաների հզորությունը: Այդպես հղկված էներգիաների առնմանումն արտահայտում է նշված օղակը, և տիեզերական օղակն էլ համընկնում է:
Հետևաբար Հրեղեն Հոգու համադրությունը իր բոլորածիր պարույրն ունի: Մարդկությունը պետք է մտորի իր պարույրի ստեղծագործականության մասին: Տիեզերքը բնակեցված է այդ աշխարհներով: Մարդն ինքը՝ աշխարհ է: Նրա նկրտումը ստեղծում է աշխարհներ և կարման պետք է քավի ոչ միայն աշխարհ-մարդուն, այլև նրա աշխարհանկրտումը, քանի դեռ չի միաձուլվել նկրտման մաքրության մեջ: Այդպես անսահմանորեն աշխարհը բարեշրջման ընթացքն է հաստատում:
- - - - - - -
Մուլապրակրիտի* - վերացական աստվածային կանացի սկզբունքը, չտարբերակված էություն: Ակաշա: Բառացիորեն՝ Բնության կամ Նյութի արմատը:
Էջանիշներ