Մարտ 14
Զգում եմ, փոշին կուրացնում է աչքերս, և ճակատամարտը
մթագնում է լսողությունս,
Բայց իմացությունը կգա և կհաղթի երկրային հոգնածությանը:
Պետք է գիտենալ, որ ընտրած բարիքը կբերի
սկզբնաղբյուրին:
Ըստ նշանների սահմանեք վերելքի աստիճանների ժամանակը,
և գոյություն ունեցող ամեն ինչ կդառնա կյանքի գիրք:
Ի հայտ եմ բերում բոլոր աստիճանները, և ուղիղ է ճանապարհը:
Արարիչը կերպարներ է փնտրում:
Որոնումներն օրհնված են:
Այրվիր, շողարձակիր և լուսավորիր:
Իմացության հյութը կուտակվում է, և պտուղը հասունանում է
այգեպանի ձեռքի տակ:
- - - - - - -
Մարտ 15
Ոգին չի կարող մեռնել, իսկ միտքը չի կարող ոչնչացնել
Հրաշքն Արարչի:
Ծառը կարող է իր ստվերի տակ առնել շատերին:
Բայց այգեպանը գիտի, թե ինչպես է ամեն մի ճյուղ աճել:
Ճյուղերը խոնարհվում են, բայց ծառի տեսքը ճամփորդին հզոր է
թվում, և տերևների վահանը պատսպարում է անցորդներին:
Մաքուր մտքերը, ճյուղերի պես, վեր են հառնում, տարբեր են նրանք,
բայց նրանց աճը հզորացնում է ծառին:
Էջանիշներ