User Tag List

Էջ 57 92-ից ԱռաջինԱռաջին ... 74753545556575859606167 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 841 համարից մինչև 855 համարի արդյունքները՝ ընդհանուր 1378 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #841
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 1"


    50.


    Կյանքի խթանն ապրում է մարդու մեջ և նրանից դուրս ամենում: Տիեզերքի կյանքի հիմքը միահյուսում է գոյատևությունը: Եվ պետք է ստուգել գիտակցականի և անգիտակցականի բոլոր բաժանմունքները: Առայժմ շատ հարաբերականորեն են հասկանում գիտակցության մասին միտքը և ընդունված է ենթագիտակցություն ու անգիտակցություն անվանել տիեզերական կրակների այն դրսևորումները, որոնք մարդկությունն ուղղակի չի հասկացել:
    Երբ արտահայտված տարերքներն ընդունվել են որպես Տիեզերքի մռնչոց և այլ բացատրություն չեն կարողանում գտնել, այդ ժամանակ պետք է բուժել կուրությունը, քանզի մտքի մենակեցությունը հեռացնում է Անսահմանության գիտակցումը: Նախաձեռնությունները միշտ այն կենսական խթանիչ ուժի ծնունդն են, որը շարժում է արարչի ձեռքը կամ կյանքի սերմը բերող քամու պոռթկումը, և, գտնելով անհրաժեշտ բնահող, կարող է ցուցաբերել ստեղծագործման ծլարձակումը:
    Կյանքի կառուցման խնդիրներով ծանրաբեռնվածը պետք է ոգով ընդունի կենսական խթանիչ ուժի անսահմանությյունը:



    - - - - - - -



    51.


    Հեռավոր աշխարհների հետ շփման ծարավը հնարավորություն կտա առնչվել Տիեզերքի հոսքին:
    Ժամկետը, որը մարդկությանը նշանակված է Անսահամանությունը գիտակցելու համար, արդեն հորատում է տիեզերական կրակների շերտավորումները: Տարբեր ուղիներով մարդիկ մոտեցումներ են փնտրել Ճշմարտությանը: Տարատեսակ դրսևորումներ նկրտել են նրանց ծոմերի և խարազանման, մարմնի կեղեքման և ոգու ընդարմացման: Բոլոր որոնումները գրանցված են նկրտումների գրքի մեջ: Բայց ոգու առաջընթացը չի կարող ավարտվել, չգիտակցելով պայքարի անվերջանալիությունը: Ոգու առաջընթացն այնտեղ է, որտեղ ամբողջ անսահմանափակ նպատակասլացման մեջ ոգին իր արգելափակիչ ցանցն է փնտրում: Բայց հանգստի մեջ իր սահմանափակիչ ցանցը որոնողը սուզվում է անըմբռնողականության մառախուղի մեջ:
    Թո՛ղ Հրեղեն Բոցը լուսավորի մարդկանց:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #842
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    52.


    Տիեզերքի մեկ ընդհանուր օրենքով ստեղծվածը տիեզերական էներգիայի կարգադրությամբ չի բաժանվում: Ամբոջ տարածության մեջ միասնություն է դրսևորված, և այդ օրենքն արտացոլվում է կյանքի բոլոր երևույթներում: Անսահմանության տարբեր ձևերն արտացոլում են բոլոր տիեզերական կրակները: Միայն մարդը, մեկուսացած Տիեզերքի դրսևորման անսահման էներգիայից, հիրավի, ասես թաքնվել է Ճշմարտությունից:
    Մի՞թե Տիեզերքը սահմանել է բնաջնջումը նրա, ինչը միացած է իրեն միևնույն կենսարար ստեղծագործ մղումով: Զարգացման գագաթնակետը մառախուղի գիտակցում է բերում որպես տարածական հրի: Խմբակային գիտակցությունը ոչնչանում է Սկիզբները չհարգելու անգիտությունից: Մեծ է մարդկության ոչնչացումը, և դա հետադիմության է հրում: Տգիտության պատճառով խնդիրը չհասկանալը և արտահայտված պատրանքի կառուցման վրա էներգիայի ծախսը ոգու մեծագու՛յն անչափակցելիություն է:
    Տիեզերքն արարում է Անսահմանության համար: Տիեզերքը կառուցում է համաչափելիորեն: Շփումն անհրաժեշտ է և Լուսատու Նյութը տիեզերական ճառագայթների գիտակցությունն է: Ճշմարիտ են, երբ Լուսատու Նյութին Աշխարհի մեծ Մայր են անվանում: Ճշմարիտ են, երբ Լուսատու Նյութին տիեզերական Սեր են անվանում: Հիրավի, Տիեզերքը Լուսատուի կծիկով և Սիրո լծակով է գործված: Միայն խեղճ մարդկությունն է միայնակ հագնվել հերքման խավարի ծածկոցո՛վ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #843
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    53.


    Տարածական կրակների տիեզերքն ու տարերքները ալեկծում են ոլորտներն ու ամեն ինչ կյանքի են կոչում: Տիեզերական կրակը բոցավառում է կյանքի մի արտահայտում, համակցելով այն ուրիշ պրոցեսների շղթայի հետ: Նա, ով չի կարող շրջապատել իրեն Տիեզերքի հավերժական, անսահմանափակ աշխատանքի վեհության գիտակցությամբ, զրկված է կյանքի ամենակարևոր ըմբռնումից: Ում հասանելի են տարածական հնարավորությունները, նա տեսնում է, թե ինչպես է մոլորակը սահմանափակված և վահան է հանդիսանում միայն նրանց համար, ովքեր իրականությունն ընդունում են որպես կյանքի նեղ արահետ: Երբ ոգին կարող է թռչել ոլորտների բարձրերը և մոլորակի կյանքը դիտարկել որպես սքանչելի ընթացաշրջան և չփակել այն կոր գծով, այդ ժամանակ կարելի է հովանավորել, որ այդ ոգին կանցնի հրեղեն բարեշրջման ճանապարհը:
    Հիրավի, տարածության ճառագայթի մեջ կարելի է ճանաչել տիեզերական էներգիաների իրական արտահայտումը, և զարդարենք դրանով մարդկության կյանքը:
    Անսահմանության հաստատու՛մն է ընթանում:



    - - - - - - -



    54


    Թեորիան, որը պնդում է, որ դրսևորված կյանքը կենսական խթանիչ ուժով չի մղվում, և պնդումը, որ կյանքը միայն մեկ կոմբինացիա է, ամենաարժեքավոր իմաստի կորուստ է նշանակում: Խլելով իմաստը և զրկելով գիտակցությունից, ընթացքը ստեղծագործ ոգուց զրկված է դառնում: Երբ արարում է աճող էներգիայի ընթացքը, չի կարելի խորհրդանշել, պնդելով, որ կյանքը միայն Անսահմանության ստեղծագործական երևույթ է: Կայծը կարող է ապրել ամբողջ տիեզերական տարածականության մեջ: Ինչպե՞ս ուրեմն բացատրել այն գիտակցությունը, որն ապրում է իր ամբողջ անընդգրկելի չափսով և Տիեզերքի բոլոր դրսևորումների մեջ: Զրկելով գոյը կենսական ներուժից, մարդկությունը գոյատևության հենց սերմն է ոչնչացնում: Չի կարելի զրկել իր ոգուց Տիեզերքի շարժումն ու շնչառությու՛նը: Հակառակ դեպքում գոյը կամրապնդվի ինքնաոչնչացման սահմաններում:
    Ասենք՝ Կյանքն ու Անսահմանությունը՝ անսահմանափա՛կ կյանք են գործում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #844
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    55.


    Գիտակցության սահմանափակումը միայն ոչ կատարյալ հոսանքներ է ներգրավում: Ստեղծագործման ուժը պատասխանում է ոգու կանչին, և գիտակցության չափը համապատասխանում է իր՝ հոգու ստեղծած շրջապատող միջավայրին: Արձագանքի օրենքն ամենաշիտակն է: Տիեզերական էներգիան, որպես եկող ստեղծագործ խթան, ամփոփիչ կյանք կտա այնտեղ, որտեղ նկրտում է դրսևորված: Եթե մարդը գիտակցեր մեծագույն փոխհակվածությունը, ավելի հաճախ կուղղեր իր էներգիան տիեզերական ստեղծագործմանն ընդառաջ: Չէ՞ որ կոչը հաստատված է որպես մեծ մագնիս: Իմաստության վրա է հիմնված հավատալիքը, որ Աումի կոչն արարում է, եթե ոգին այն գիտակցաբար է հնչեցրել: Բայց անպատասխանատու մարդու կանչած ոգին կարող է խոցել միայն: Կոչի մեջ են ամփոփված բոլոր պատճառներն ու հետևանքները:
    Դիմողի ոգին տիեզերական ուժ է կանչում և արթնացնում է նրան: Ոգին, որն Անսահմանությանը կանչում է օգնել մարդկությանը, բարեշրջմանն օգնական է դառնում: Ոգին, որը չգիտի կոչը, Անսահմանության դրսևորված ուժերը չի կիրառի:



    - - - - - - -



    56.


    Հրի դրսևորման մոտեցման սխրանքը մարդկությանը մոտեցնում է Անսահմանությանը: Երբ Գոյը՝ Հուրն է, այդ ժամանակ ամեն ինչ տարրալուծվում է հրեղեն արտահայտման մեջ: Երբ Գոյը՝ Կրակն է, այդ ժամանակ ամեն ինչ նրանով է հագեցած: Երբ Գոյը՝ Հրեղեն Լայնարձակությունն է, այդ ժամանակ մեր կյանքը լցվում է տիեզերական էներգիայով:
    Տիեզերական հրեղեն էներգիայի մեջ նախատեսված են բոլոր դրսևորումները, որոնք բերում են կյանք և ամեն հյուլեի մեջ նոր համակցություն են պարունակում, և մոլորակի կյանքը մոտեցնում են բարձրագույն ձևերի կառուցմանը:
    Սառցադաշտային ժամանակաշրջանի և հաջորդ ընթացաշրջանների սկսզբնական ձևերի դիտարկումները ցույց են տալիս, թե պինդ մարմինը որքանով է արտահայտել ոգու ամրությունը: Այդ պատճառով կրակը կարելի է ընդունել որպես բարձրագույն ձևերի արարում: Հրի գալիք բարեշրջման երաշխիք է հանդիսանում տարածական հուրը: Բարեշրջման ճանապարհը չի կարող խտանալով ընթանալ, Անսահմանության նրբին հասկացումն ու ընկալման նրբությունը մարդկությանը ուղի կտա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #845
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    57.


    Որոշելով, որ Անսահմանության ճանապարհը այն ափն է, դեպի որը ձգտում է բարձրագույն տարածական էներգիայի միաձուլումը Գոյատևության ամենասկզբից, կարելի է պնդել, որ Գոյության գիտակցությունը Տիեզերքն է արարում:
    Վերերկրային ոլորտներում կենսական շնչառության համար անհրաժեշտ նյութեր են կուտակված: Գիտակցումը, որ տարածության մեջ բազմաթիվ են առանձնապես դեպի արթնացում ձգտող մասնիկները, կստիպի մտածել՝ ամեն մասնիկի թույլ տալ կյանք դրսևորել: Ուր էլ մտածողությունը թեքվի, կգտնի Անսահմանության Ճշմարտության անխախտելի վահանը:
    Ինչպե՜ս ոչնչացնել շարժման ուժը և ինչպե՜ս չընդունել ամբողջ տիեզերական հրի այն իմաստուն և հավերժական պատճառը: Տիեզերական հրի ակնհայտությունը լցնում է մարդկային բնակատեղերի բոլոր անկյունները, բայց որպես կողմնակի դրսևորում: Մարդը տարանջատվել է ստեղծագործական ներուժի լավագույն մասից: Երկրային ոլորտում Լուսատու Նյութը գտնելը հնարավոր է միայն հոգևոր գիտակցության մեջ: Կոպիտ ձեռքերը չեն կարող շոշափել Աշխարհի Մոր թաշկինակը: Կոպիտ գիտակցությունը չի կարող ձևակերպել տիեզերական էներգիայի դրսևորումը: Միայն ցանկանալով ըմբռնել, կարելի է թույլտվություն ստանալ դեպի բարձրագույն նյութը:
    Ասենք՝ ցածր ոլորտներից անդառնալիորեն դեպի հեռավոր աշխարհներ ընթացեք: Անդառնալիորեն ձգտեք դեպի Անսահմանություն բարձրանալ: Եվ ավելացնենք՝ նկրտեք անսահմանորեն:



    - - - - - - -



    58.


    Տարածությունը պարունակում է այն թելերը, որոնք հոգիները կապում են իրար և օգնում են ձգողականությանը: Բայց անսահման սահմանափակ ու կոպտացած են մարդիկ, և հեշտորեն կորցնում են կյանքի փոթորկի թելերը: Կոպիտ, նյութական հոգիները տարածության կանչին չեն արձագանքի: Ստեղծագործական ուրախության երևույթն ապրում է բարձրագույն ոլորտների գիտակցության մեջ և մոլորակի վրա բարձր լարվածության ոգով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #846
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    59.


    Բարեշրջումը մեր գիտակցությունն ուղղորդելու կարիք ունի: Պետք են լարված ուժեր, պետք են պատրաստվածություն և հրեղեն գործունեություն: Դեպի հանգչելը ձգտումն արդեն իսկ բաժանում է Անսահմանությունից: Ճշմարիտ են, ասելով, որ Օրհնյալի Ուսմունքը հրեղեն հոսանք է: Հիրավի, հոսանք, որը բոլոր նկրտումները դեպի Անսահմանություն է տանում: Նայենք խառնարանի հանգչելուն՝ գորշ, քարացող, խեղդող լավա: Ի՞նչ կարող է հանգչումը ներմուծել կյանք, երբ մարդկությանը նկրտող հուրն է տրված: Ստեղծագործելու համար տրված ուժը չի կարելի շռայլել:
    Պետք է հասկանալ Տիեզերական Օրենքը և Օրհնյալի ու Վեհապետների Ուսմունքը, որպես իշխող կերպով դեպի Անսահմանություն կանչո՛ղ:



    - - - - - - -



    60.


    Ուսմունքի բանալին ամեն մեկը պետք է գտնի իր սրտում: Աշխարհի Ուսմունքի ըմբռնումը կարող է բացել ոգու ստեղծագործումը: Ուսուցչի Պատկերը կարող է լուսավորված ճանապարհ տալ դեպի տիեզերական ընդարձակություն:
    Մարդկության եղբայրները Հզորություն են բերում, բայց չարտահայտվածը մարդկությանը կոպիտ տեսողությամբ դժվար է ընդունել: Երբ գա ժամանակը հաստատելու, որ զգայիմացությունն ավելի ուժեղ է աչքից, այդ ժամանակ կարթնանան մարդկային գիտակցությունը, հոտառությունը և ոգու նրբությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #847
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    61.


    Իրեն հավերժական աշխատանքի դատապարտված համարողը խոչընդոտում է դեպի Անսահմանություն տանող իր ճանապարհը: Միայն ընտրած ճանապարհի գեղեցկությունը գիտակցողը կարող է տարածական հուր ձեռք բերել: Տիեզերքի հետ լարված ռիթմով քայլելու բանաձևը կյանքի լավագույն ըմբռնում կտա:
    Տիեզերքն ու մեր կամքը խորհրդանշում են Գոյության հաստատումը: Եվ կամքի ազատությունն էլ մարդկային ոգու դրսևորման մեծ հնարավորությունն է միայն: Երբ տարածական կրակը գիտակցությանը դեպի Անսահմանություն է ուղղում, այդ ժամանակ լարվում է էներգիայի նկրտող հոսանքը: Երբ մեկուսացումն ավարտվի, այդժամ միաձուլումը կվերադարձնի Անսահմանությանը: Ամբողջ տարածության մեջ մեկ զարկերակ է գործում, և Տիեզերքի Օրենքն էլ ամբողջ Գոյի համար մեկն է: Ստեղծագործումը նախասահմանված է բոլոր հաստատված կյանքերի համար և ամբողջ տարածության: Հեռավոր աշխարհները՝ մեր արտահայտված ճանապարհն է: Հեռավոր աշխարհները՝ մեր պայծառացումն է: Հեռավոր աշխարհները՝ Աշխարհի Մոր հզոր երազանքի մեր տարածությունն է: Եվ ոգին մարդկային, ընդարձակություն որոնող, արտահայտված հեռավոր աշխարհներ ունի: Ասենք՝ անհասանելին կարող է դառնալ հասանելի, և զրկանքը կարող է դառնալ հարստություն, հետևաբար ուղղենք մեր կամքը դեպի Անսահմանություն իր ամբողջ գեղեցկությամբ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #848
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    62.


    Մարմինների աշխարհը սահմանափակ չէ, և զարգացած ընկալումն ու երևակայությունը գոյություն ունեցող Գոյին կարող են բազմակերպ դրսևորումներ ավելացնել: Եթե հասկանանք ամբողջ վերընթաց աղեղը տարածական բոլոր ուղղություններով, կկարողանանք հասնել հեռավոր աշխարհների ընկալմանը: Ինչու՞ չհարստացնենք կյանքը գիտակցության մեջ ընդունելով այն, ինչ ոգին ունի երկրային կացարանից, գանձերից բացի, ուր կարելի է ձգտել: Հեռավոր աշխարհների վրա կյանքը հերքողներն իրենց զրկում են սեփական արտահայտված բարիքներից: Ինչու՞ չընդունել, որ աշխարհները կապակցվում են այն շղթային, որը ծննդից դեպի անվերջանալի բարեշրջում է տանում: Վերընթաց աղեղով տանող ստեղծագործումն արարում է, ինչպես տիեզերական հուրը:
    Ինչու՞ սահմանակել Տիեզերքը միայն Երկիր մոլորակով և մտածել, որ Տիեզերքն ընդամենը մեկ ապաստարան է տվել մարդուն: Ընթանանք վերընթաց աղեղով, համագործակցելով հեռավոր աշխարհների հետ: Ոգին գիտի, որ պետք է խորացնել ստեղծագործումը և հաջորդ փուլի հետևանքները:
    Հեռավոր աշխարհներից նայենք մեր մոլորակին՝ նեղվա՛ծք է, գոչում է մարդկային ոգին երկրի կեղևի վրա: Նայենք մեր մոլորակից հեռավոր աշխարհներին՝ Անսահմանության լայնարձակությու՜ն է, հրճվում է ոգին:
    Ընդունե՛ք խորացված և նախապատրաստված սրբազան ուղիները:




    - - - - - - -



    63.



    Ծնունդները և ծնողը միևնույն մեծ տարածական ուժն են և փոխձգվում են ստեղծագործական ներուժով: Այն ոգին, որն իր ծնունդներով պարգևատրում է տարածությանը, իրեն ուղեկիցներ է նախապատրաստում, և այդ ուղեկիցները հաստատում են կյանքի այն սահմանը, որից հետո նա կարող է նոր շերտ սկսել: Գործողությունը՝ մեր հավերժական և հավատարիմ ուղեկիցն է, և մեր կարմայի նախասահմանվածության տակ չես թաքնվի: Արարիչն ու նրա արարչագործությունները Տիեզերքի մշտական հաջողություններն են:
    Ցավալի է, երբ ոգին, ավարտելով իր կյանքի շրջանը, միևնույն կետն է ընկնում: Ցավալի է, երբ ոգին իր համար նույն սահմանն է նշում, և նրա ծնունդը, հավատարիմ ուղեկիցը, սպասելու է շեմին: Ուղիղ գիծ է կապում մարդուն իր ուղեկցի հետ: Բայց արարիչը, որ ընթանում է տիեզերական հոսանքի հետ, գիտակից ուղեկից է, և ոչ թե դեպի կացարանի շեմն է նա ձգտում, այդ դեպի հեռավոր աշխարհներ:
    Պատռեք շղթաները և հրաժարվեք ծնունդ լինելու կարմայից: Ընտրե՛ք կանչող Անսահմանության արտահայտված ճանապարհը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #849
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    64.


    Տիեզերքը հայտարարում է՝ բոլոր հյուլեների մեջ բխում է կյանքը և կառավարում է բարեշրջման դրսևորումները: Բայց Տիեզերքը հայտարարում է բոլոր, այլ ոչ միայն օրգանական դրսևորումների մասին, նա ազդարարում է հոգեկյանքը: Ոգու հոգեշարժընթացը Գոյության հիմքն է: Հոգեաչքը հիմքն է տեսողության: Տիեզերքի ոգեհոգևոր, արտահայտված կյանքը Տիեզերքի ամբողջ անսահման կյանքի ստեղծագործող լինելու գրավականն է: Բոլոր դրսևորված տարածական օրգանիզմների մեջ փնտրեք ոչ միայն հրահրիչ ուժ, այլև հոգեկյանքի հակվածությունը հյուլեի հանդեպ: Այդ ժամանակ ոչ միայն կճանաչեք աշխարհը, այլև կտեսնեք Տիեզերքի բոլոր անծայրածիր աշխարհները: Գտնենք իմաստը թե մեզ շրջապատող աշխարհների և թե Բարձրագույն Գիտակցության:
    Բոլոր բջիջները Տիեզերքի ոչ միայն զարգացումը, այլև լիիրավ հոգեշարժընթացն են: Մարդը և իր շարունակությունը նույնպես Տիեզերքում շաղ տված հոգեշարժընթաց է: Երբ հոգեշարժընթացի սկզբունքին ծանոթները սկսեն գիտակցել, որ մարդկային ցեղի շարունակության և վեցերորդ ռասայի ծննդյան համար պետք է շարժվել հոգեշարժընթացորեն, այդ ժամանակ մարդկությունը ձեռք կբերի տիեզերական էներգիան: Կյանքի հաստատված սկզբունքները և շարժումն այդ բանաձևը կրում են իրենց մեջ՝ դեպի Անսահմանություն տանող հերթափոխի և հաջորդականության հասկացությունը:
    Օրգանիզմի մահն արտահայտվում է որպես հայտնի քիմիական ռեակցիա, բայց մարդը մահացու հարվածելով իր գիտակցության հոգեկյանքին, տիեզերական ստեղծագործման շարժման կործանիչների հետ նույն շարքն է կանգնում: Ոգեկյանքի մեջ անսահման են գոյատևման թևերը և դրսևորված կրակներին հենց դեպի արևի սիրտ են տանում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #850
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    65.


    Պատկերացնենք, որ Տիեզերքի շերտավորման և մեկ հյուլեի սկիզբների միացման համանմանություն կա էներգիայի դրսևորված մասնիկի հետ, որոնք կյանքում լավագույն ներդաշնակություն են տալիս; արդյո՞ք այն կարտահայտվի հագեցված նյութերի մեջ, թե հյուլեի մագնիսաէլեկտրականության մեջ, թե մարդկային ոգու անվերջանալի որոնումների մեջ, բայց բոլոր տիեզերական դրսևորումների մեջ մենք հոգեկյանք են տեսնում: Հոգեկյանքն է շարժի գցում հյուլեին, և հյուլեաշարժիչ էներգիան հյուլեի հոգեկյանքի լծակն է: Մարդկային կյանքի սկզբունքը ծագում է հյուլեի հոգեկյանքից: Դժվար է պատկերացնել դա որպես գիտակցության հաղթահարում կամ սահմանափակում, բայց սովորենք ըմբռնել ոգեհոգևոր կերպով, և այդ ժամանակ մոլորակը կընդունի տարածական հրի խորհրդանիշը:
    Հոգեշարժընթացը հաստատում է տիեզերական կրակների կյանքը: Հոգեշարժընթացն առաջ է մղում Ամենայն Գոյի զարգացումը և համաձայնեցնում է բոլոր մտահղացումները: Հոգեշարժընթացը միավորում է բոլոր անջատված հյուլեները և հանդիսանում է այն ուժը, որը պատասխանատու է Տիեզերքի բոլոր տարերքներում և մարդկային տարերային ոգում բոլոր բարձրագույն դրսևորումների համար: Երբ Մենք խոսում ենք տարերքների մասին, դա այն ըմբռնման մեջ չէ, ինչ մարդն է համարում:
    Հոգեշարժընթացն ու հոգեկյանքը, հիրավի, Տիեզերքի էներգիայի շարժիչներն են: Եվ անսահմա՛ն են Տիեզերական Գիտակցության այս բարձրագույն հաստատությունների դրսևորումները:



    - - - - - - -



    66.


    Տիեզերքը բաղկացած է Դրոշմամայր-Նյութի մի քանի հոգետարածական դրսևորումներից: Մակրոտիեզերքն ու միկրոտիեզերքը իրենց հիմքերն ունեն, ավելի ճիշտ է ասել, տիեզերական հյուլեի իրենց միևնույն հիմքը: Կապող և անջատող էներգիան նույնն է, բայց հոգեշարժընթացը կապում է նրանց նյութապես: Անսահմանության հավերժական օրենքն է՝ բաժանված հյուլեների տարբերակումը, փոխադարձ փորձարկումը և վերամիավորումը, ինչն էլ հենց սկիզբների դրսևորման է բերում: Տիեզերքը ծրագրված է որպես մեծ շինարար և տիեզերական էներգիայի սիրտը: Ներդաշնակող, ստեղծագործ, տարածական ուժը, գտնելով իրեն պատկանող մասնիկները, ենթարկվում է տիեզերական բարեշրջման հզոր հոգեշարժընթացին: Շինարար Տիեզերքն ու նրա արտացոլանք միկրոտիեզերքն ապրում են միևնույն օրենքով: Եվ ապրում է Տիեզերքում անսահմանափակ ներդաշնականացումը: Այդ Ճշմարտությունը որոնողն անսահմանափակ Գոյության գեղեցկությու՛նը կգտնի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #851
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    67.


    Հեռավոր աշխարհները, ինչպես մարդու կյանքի անիրականալի հասկացություն, լցնում են տարածությունը: Տարածական հրի և հեռավոր աշխարհների տիեզերական հասկացությունը պետք է ապրի, որպես հեռավոր նպատակ: Երազանքի իրականությունն ընդունված բան է սպառողի գիտակցության մեջ: Հեռավոր նպատակի իրականացումը կարող է մոտեցնել հեռավոր աշխարհների ընկալումը: Հղկվելը և նկրտումը դեպի տարածական հուրը կարող է բացել դեպի հեռավոր աշխարհներ տանող ճանապարհը: Աշխարհների բոլոր դրսևորումները կարող են հաստատվել բարձրագույն ներդաշնակության մեկ պոռթկումով:
    Ինչու՞ համարել, որ հեռավոր աշխարհների կառուցվածքները որպես օրենք, երկրի վրա տարօրինակ ձևեր և անընդունելի դրսևորումներ պետք է ունենան: Նրբագույն հասկացությունների առաջընթացով կձևավորվի Տիեզերքի հաստատված այդ ուժը, և Անսահմանության ոլորտները ոչ թե տիեզերական փոշու կրողներ են միայն, այլ մարդկային հասկացության համար նկրտման երկիր կդառնան: Ուրեմն գիտակցեք և ստեղծեք հեռավոր աշխարհների մտածողությունը: Ինչպես հեռավոր արտացոլված ճառագայթ, ինչպես սրտի արձագանք, Անսահմանության մեջ փնտրեք արտահայտություն, որն անհասանելի է երկրին, բայց հասանելի է դեպի բարձրագույն ոլորտներ ըմբռնում և թռիչք դրսևորող ոգուն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #852
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    68.


    Անընդմիջության տիեզերական գործողությունը թագավորում է ամենում: Կարելի է խոսել ընթացքների փոփոխության մասին, բայց անընդմիջության սկզբունքը բարեշրջում է նախապատրաստում: Տիեզերական ընթացքների անընդմիջությունը նման է դրսևորված կյանքի ամբողջ գործունեության վրա արտացոլվող կրակի: Արտահայտված կյանքի լարվածությունն իր հետ անընդմիջության թել է բերում: Լարման և տարանջատման սկզբունքը տիեզերական հիմնավոր զուգակցություններից մեկն է:
    Երբ ասում եմ, որ տիեզերական անընդմիջությունն ամրապնդում է նաև մեր կարման, ուրեմն, նշանակում է, ցանկանում եմ մարդկային գիտակցությունը դուրս բերել մոլորությունից և այդ մարդկային ոգուն շարել դեպի անընդմիջություն տանող թելի վրա: Պնդում եմ, որ հստակ ըմբռնումը ցույց կտա մեր բոլոր գործողությունների անընդմիջությունը: Տիեզերական հուրը անընդմեջ է և անդադար: Պետք է հասկանալ, որ Անսահմանությունը կուտակվում է կենսական ընթացքների դրսևորումներից: Պատճառը և հետևանքը, միտքն ու գործողությունը՝ կարմայականորեն կենսական սկզբունքի սահմանումներ են: Ու՞ր է թեքվելու անընդմեջ շղթան: Գնալուց առաջ բացվել է անընդմեջ ուղին և որպես Աշխարհի Մայր է պատկերանում նրան, ով Լույսի խորհրդանիշն է ընտրել:
    Բայց մոլորյալն ու մութ փնտրողը չի դիպչի տարածական հրին:
    Դրսևորեք Աշխարհի Մոր խորհրդանիշի իմացությու՛նը:



    - - - - - - -



    69.


    Կյանքի հիմքը գրվելու է "Կյանքի Գրքի" մեջ, և երբ գիտակցությունը հասնի հավերժական միասնության դրսևորման մակարդակին, այդ ժամանակ մարդկությանը կարելի կլինի ասել. "Կյանքը կառուցեք միավորվելու սկզբունքի վրա": Որքա՜ն ոգիներ կկարողանան արտահայտել իրենց դրսևորումները բարձրագույն ճանապարհով":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #853
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    70.


    Որպես ծանր ճակատագիր կախված է մարդկային գիտակցության վրա մահվան մասին միտքը: Որպես անխուսափելի թաս կանգնած է մահվան ուրվականը, և, անցնելով կյանքի ամբողջ ճանապարհը, ոգին գալիս է եզրակացության, որ այստեղ կյանքի դրսևորումը պետք է ավարտել: Այդպիսին է Տիեզերքի հետ տարանջատված ոգու ճամփորդությունը:
    Չգիտենալով սկիզբը և տեսնելով վերջը միայն, տարանջատված ոգին կյանքն աննպատակ է անցնում: Բայց յուրաքանչյուր ոք կարող է արժանանալ Անմահության, եթե գիտակցության մեջ ընդունի Անսահմանությունը: Անվախությունը վերջի առջև և նկրտումը դեպի Անսահմանություն, ոգուն դեպի տիեզերական անսահմանափակության ոլորտներ տանող այդ ուղղությունը կտա: Հաստատվեք Անմահությունն ընդունելու մեջ և ձեր ամեն գործողության մեջ ներդրեք տիեզերական հրի ստեղծագործ կայծը: Եվ այն անողորմ ճակատագիրը կփոխակերպվի տիեզերական կյանքի կոչի: Մեր մեծ արդարացի օրենքը ձեր ընտրել է որպես համաշախարհային երևույթների մասնակիցների՛: Գիտակցե՛ք Անմահությունը և տիեզերական արդարությունը: Յուրաքանչյուրի համար սքանչելի աստիճան է նախապատրաստված: Գտե՛ք Անմահության մտածողության ճանապարհը:



    - - - - - - -



    71.


    Կարելի է պնդել, որ մարդկության գիտակցության մակարդակը համաչափ է մոլորակային երևույթին, բայց անհնար է պնդել, որ Տիեզերքի մակարդակը համեմատելի է մոլորակի հետ: Ինչպե՞ս կարելի է այդպիսի չափանիշ ընտրել, երբ ամբողջ Տիեզերքն անսահման է և բաբախում է, ինչպես ամբողջ տարածության մեջ կյանքի բեղմնավորման համար իր կայծերը նետող հրեղեն շիթ: Միասնական մի շիթ և բազմաթիվ կայծեր: Մեկ Տիեզերք և անհամար ձևեր:
    Մենք Ձեր Եղբայրներն ենք: Մենք գիտենք կյանքի այն էջը, որի վրա գրված է Տիեզերքի միասնությունը: Մենք պնդում ենք, որ ոչ թե պառակտումով է ստեղծվում արտահայտված բարեշրջումը, այլ ներդաշնակության անսահման նկրտումով: Որքան ավելի գեղեցիկ, այնքան ավելի վեր, որքան ավելի հզոր, այնքան ավելի վեր: Ինչու՞ ոգու և նյութի պայքար դրսևորել, երբ մի աղբյուրից են ելնում: Ինչու՞ չլարել ուժերն ու չզգալ սեփական անձի մեջ Տիեզերքի հետ միևնույն ոգեկյանքը:
    Մենք կանչում ենք դեպի ծննդյան Սկզբնաղբյուրը: Դարեր շարունակ Մենք Մեր ճիգերն ենք գործադրում մարդկությանը տալ Գոյության ուրախությունը, բայց Տիեզերքի մասնակիցներն անհասկացողություն են ցուցաբերում և երազում են մեկ մարմնով հանգստություն և ավարտ ունենալ: Պետք է հասկանալ, որ հյուսվածքի կտորը բաղկացած է բազում թելերից և հյուսվածքի երևույթը կրկնված է բազում անգամներ: Տիեզերական կտորը բաղկացած է հոգեկան էներգիայի բոլոր դրսևորումներից և զարդարված է Լուսանյութով: Ճանապարհը զարդարված է դեպի Անսահմանություն նկրտումով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #854
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    72.


    Մենք մարդկությանն ենք բերում ամենաստեղծագործական հնարավորությունները: Մենք մարդկությանը տանում ենք դեպի Ճշմարտության գիտակցումը: Կյանքի տիեզերականությունը հաստատում ենք, որպես անընդմեջ սկզբունք: Տիեզերական էներգիայի երևույթը պետք է ընդունել, որպես փաստ հանրության մեջ, որպես նոր կյանքերի ծանուցող:
    Արտահայտում ենք Եղբայրությունը, որպես տիեզերական ուժի հաստատումը, և Մեր խորհրդանիշն է դրա նյութական հետևանքը:



    - - - - - - -



    73.


    Հանելով իր վրայից պատասխանատվությունը, մարդը զրկում է իրեն ամենասքանչելի զգացմունքից և անձնական, հաստատված, ստեղծագործ ուժից: Տարածական կրակները մարմին դարձնող մարդը չի կարող պատասխանատվությունն իրենից գցել: Տիեզերքի ամեն մարմին պետք է համապատասխանի ոգու ձևին: Եվ բոլոր ծնված մարմինները համապատասխանելու են անվերջ դեպի իր կատարելագործումը ձգտող ոգու ծնած ձևերին: Պատասխանատվության զգացումը պետք է զարգացնի տիեզերական ստեղծագործումը:
    Երբ ոգին զարգանում է Տիեզերական Անսահմանության ուղղությամբ, այդ ժամանակ պատասխանատվության զգացումը ձեռք է բերում Տիեզերքի Արարիչների դրսևորած ուժը: Սկսեք գիտակցել պատասխանատվությունը և ձգտեք տիեզերական պատասխանատվության: Տրամաբանական պատասխանատվության աստիճանը, մարդկային մտածողության համար պատասխանատվության աստիճանը, մարդկային բարեշրջման համար պատասխանատվության աստիճանը, լավագույն ապագայի համար պատասխանատվության աստիճանը: Երբ մտածողությունը կատարելագործվի, այդ ժամանակ կարելի է ասել, որ մոտ է լավագույն ապագայի կառուցման ժամանակը:
    Տիեզերքում է բնակվում այն գիտակից ուժը, որը տիեզերական ռիթմ է կոչվում, և ամբողջ մարդկային կյանքը կախված է ռիթմի շրջանից: Բայց պատկերացնենք, որ հաստատվել է մի շրջան, որը փոխադարձաբար ծնում է Տիեզերքի հետ, և հոգեկան էներգիան է սահմանում բարեշրջման հոսքը:
    Պատասխանատվության փոխհարաբերությունն անսահման է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #855
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    74.


    Մարդիկ, սահմանափակվելով միայն ակնհայտությամբ և ցուցադրվող զգացմունքով, սահմանափակում են իրենց աշխարհը: Տեսանելիությունը դեպի Անսահմանություն չի հրապուրում, և ստեղծագործական բարդությունները լուծվում են սահմանափակ գիտակցությամբ: Անսահմանությունը կարելի է ճանաչել: Բարձրագույն ըմբռնումը կարող է հասանելի լինել միայն բարձրագույն ճանաչմամբ: Բարձրագույն տեսանելիությունը կարող է հասանելի լինել միայն հոգևոր աշխարհը ճանաչողին: Հոգեկան էներգիան բոլոր դարպասներն է բացում: Եվ մարդկային ոգու լավագույն նվաճումը կլինի Անսահմանության ճանաչումը: Էներգիայի խորհրդանիշը մարդկության առջև կբացի ամբողջ Գոյության պրոցեսների անկասեցնելիությունը: Մի՞թե հնարավոր է կասեցնել դեպի Անսահմանություն ընթացող կյանքերի անվերջանալի շիթը:




    - - - - - - -



    75.



    Երբ Տիեզերքը տարատեսակների զարգացում է նախասահմանել, ուրեմն ինչպե՞ս չկիրառել այդ օրենքը բարձրագույն ոլորտների նկատմամբ: Կյանքի գեղեցկությունը տարատեսակների հաստատման մեջ է: Տիեզերքը միատեսակություն չի սիրում: Տիեզերքը լցված է միլիարդավոր ձևերի գիտակցության մեջ: Վանեք ձեր կյանքից տարբեր հոսանքներ ձեռք բերելու վախը: Տարատեսակության օրենքը Գոյության բոլոր ձևերն է հիշում: Եվ մի ստեղծեք ձեր համար կարմա, ձեր արդեն գոյություն ունեցող կյանքից վտարելով տարատեսակության ուրախությունը: Գիտակցության մեջ ընդունելով տարատեսակության սկզբոււնքը, մարդկությունը կկարողանա նոր ձևեր կիրառել հեռավոր աշխարհները հասկանալու համար: Նոր աշխարհները նոր ձևերով են ստեղծվում: Վերանորոգեք նոր աշխարհներն ըմբռնումով, որը նման չէ ձեզ և ձեր ծնունդներին, բայց նոր ամրություն կառուցեք լավագույն սկզբունքների վրա:
    Գիտությունն ուսումնասիրում է համաշխարհային պատմությունը, և ցածրագույն դրսևորումների ժամանակաշրջանները հաստատված են, ինչպես նաև աստիճանաբար զարգացումը: Բայց զուգահեռ առաջխաղացումը ապագայի պատկերը չի տա, այդ պատճառով ամեն մեկը թող իր համար զարգացող գիծ սահմանի, տանող դեպի բարձրձագույն աշխարհներից մեկը: Գոյության նոր ձևերի մոտեցման գիտությունը մարդկությանն Անսահմանության ընբռնման նրբությունը կընծայի:
    Հիրավի, ինչի՞ է պետք զուգահեռականությունը, եթե ամեն մեկին հսկայի քայլք է տրված:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 57 92-ից ԱռաջինԱռաջին ... 74753545556575859606167 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •