User Tag List

Էջ 55 92-ից ԱռաջինԱռաջին ... 54551525354555657585965 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 811 համարից մինչև 825 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #811
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ. "ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆ. Հատոր 1"


    13.


    Ինչպե՞ս ընկալել գիշերվա և ցերեկվա ռիթմի անվիճարկելիությունը: Ինչու՞ այդ նույն հասկացությունը չներդնենք նաև մեր մարդկային բոլորաշրջանի հիմքում: Մակրոկոսմն ու միկրոկոսմը ինքնաբերականացնում են միևնույն երևույթը: Ինչու՞ ուրեմն մարդիկ այդքան ձգտում են համոզել իրենց, որ գիշերը հավերժ է, այն ժամանակ երբ այնքան պարզորեն են սպասում օրվա գալուն: Ընդունենք անխոնջ շարժման հոսանքները: Նույնքան իմաստնորեն, ինչպես Տիեզերքի զարկերակի բաբախյունը, կամրապնդվի մեր գործադրելիության գիտակցությունը: Մեզ պիտանի չեն տաղտուկն ու թախիծը: Անսահմանության լիակատար հայեցության համար կարող եք Տիեզերքի իսկական կյանքն ընդունել:
    Ուղղակի ընդունում եք տարվա եղանակները և այդ ռիթմով բնության պտուղներին եք սպասում: Հաշվարկում եք հանքաշերտերը, էլեկտրականության համար ամբարտակներ եք կառուցում, բայց շուռ եկեք դեպի անտեսանելի ոլորտների շերտերը, դիմեք ձեր ըմբռնումից այն կողմ դրսևորվող արվեստին՝ ահա՛ անընդգրկելի դաշտ աշխատանքի համար: Եվ ուրեմն տեսե՛ք և առնչվեք Անսահմանության ռիթմին:
    Եվ որտե՞ղ կմնա գիշերը: Եվ այնտեղ, որտեղ ձեզ թվում է, թե պետք է լռել, սկսվում են Աշխարհի Մոր հիմները: Ոչ առավոտը և ոչ գիշերը, այլ փա՛յլքը նրա:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 01.06.2020, 23:26:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #812
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14.


    Մոլորակային կյանքի համաձայնեցվածությունը բարձրագույն ոլորտների հետ լավագույն զուգակցություն կտա մարդկանց: Մեր ուժերի ռիթմն այդ դեպքում կեռապատկվի և գիտակցությունն էլ կընդունի այդ հզորությունը: Այդ ժամանակ ի կատար կածվի Իմաստունների Օրհնանքը:
    Բարձրագույն ոլորտների տեսանելի սկիզբների զուգակցությունն անտեսանելիների հետ անբաժանելի է: Հետևաբար հասկացեք մեր կյանքի անբաժանելիությունը: Տիեզերքի շնչառությունն անխախտելի է ամենում: Մոլորակային ժամանակաշրջանների դրսևորումը կախված է տիեզերական ալիքներից, այդ պատճառով տիեզերական հողմերի հետ ոգու կապը հերքողներն իմացության ճանապարհով չեն ընթանում: Թույլատրելի՞ է արդյոք գոյություն ունեցող ամեն ինչի միայն մի մասնիկը տեսնել: Թույլատրելի՞ է արդյոք միայն մի փոքրիկ նշույլ առանձնացնել Մեծ Ամբողջից: Կարելի՞ է արդյոք նեղ սահմաններ ուրվագծել առանց զարգացմանը վնաս հասցնելու: Միայն խելացնորությունը կարող է իրեն սահմաններ որոշել: Միայն գեղեցկության երևույթը չհասկացողները կասեն՝ եղածով բավարարվենք:
    Հստակ է ուժերի՝ տիեզերական և անսահման, - ամրապնդումը, քանզի ընթացքը՝ կենսարար և հավերժ, - բնորոշ է ամենին: Կայծով է բռնկվում տիեզերական կրակը: Ցանկության կայծով է բռնկվում, հիրավի, իմացության ջահը: Միայն թե ինքներդ ձեր ճանապարհը մի խցանեք: Միայն թե ձգտեք, և կողողի՛ ձեզ Անսահմանության փայլքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #813
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    15.

    Պետք է ընտրել մոլորության խավարի և Ճշմարտության մեծության միջև: Ոգին կորոշի դարերով հաստատված ըմբռնումը: Հարիր չէ անցնել ցածրագույն աղեղնագծով և, սկսելով ամենացածր հարթության վրայի կետից, նույն հարթության վրա վերադառնալ: Ինչի՞ համար էին ուրեմն էներգիայի այդ բոլոր ծախսերը, եթե նորից ցածրագույն դարպասներն եք թակելու: Ձեր ոգու համար գեղատեսիլ այգի նախապատրաստեք ոչ թե իր կյանքն ապրած անապատի, այլ նվաճումների գագաթի վրա:
    Հաստատված է ամեն մեկի համար զարդարել բարեշրջման ընթացքը: Ամեն մեկի համար հաստատված է տարածական մտքերի օգնությունը: Անսահմանության գանձարանը բաց է յուրաքանչյուրի համար, ով ներթափանցել է տիեզերական ուժերի ըմբռնման մեջ:
    Առանձնապես ուրախալի բան չէ հայտնաբերել, թե ինչով են ներծծված ձեր մոլորակի շերտերը: Կշեռքի նշարին դնենք բոլոր արատների բացահայտումը. զայրույթի, փոքրոգության, դավաճանության, նախապաշարմունքների, երեսպաշտության, բավարարվածության: Գերակշռության վրա դնենք. զգայիմացությունը, հոգեկան էներգիայի նպատակասլացությունը, Իմաստունների Պատգամների հաստատումը, Սկիզբները չխախտելը, Վահանին երախտապարտությունը, իմաստության սխրանքը և անշեղությունն Անսահմանության առաջադրած ճանապարհին:
    Երբ Վեհապետ Բուդդան ընթացք անվանեց համայն մարդկության Էգոն, ուրեմն կենցաղում կարելի է ընդունել "Առյուծի"* բանաձևը: Ընտելացեք հավերժական շարժման մասին մտքերին և մի հապաղեք մթի կիրճերում: Ստեղծագործումն արարիչ հզորություն է ներգրավում, հետևաբար ծրագրավորեք Տիեզերքի կայծերը:
    Ընտրե՛նք տգիտության և Անսահմանության փայլքի միջև:

    - - - - - - -
    * "Առյուծի"* բանաձևը -
    "Հրեղեն յոգայի նշաններում" (107) ասված է. "Ճանաչման աստիճանները. հուզված, հետ նայող, թակող, ունկնդրող, մտաբերող, մարմնավորող, սուսերակիր, հզոր, անապատի կանթեղ, անապատի առյուծ, Սկիզբների աշխատակից, ստեղծող":
    Նախկինում բարձրագույն աստիճաններին հասնում էին միայն նրանք, ովքեր հեռանում էին աշխարհիկ խառնաշփոթից, վազվզուքից: Բայց հիմա, ասում է Վեհապետը, "Առյուծի"* բանաձևը կարելի է ընդունել կենցաղում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #814
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16.


    Իրականությունն ու պատրանքը մարդուն կսկսեն թվալ սերող միևնույն սկզբնաղբյուրից, եթե հասկանաք, որ կենսարար անոթը մեկն է: Անտեսանելի աշխարհը տեսանելիից բաժանելու դեպքում Տիեզերքն անիմաստ կլիներ: Եթե մենք կարծում ենք, որ մեր ուղին պատահականություն է, իսկ նրանից հետո դատարկություն է, ուրեմն աղքա՛տ է մեր երևակայությունը: Պատրանք գոյություն չունի և իրականության հասկացությունը պետք է լայնացնել: Ամեն ինչ ապրում է և ամեն ինչ ծնունդ է տալիս: Տարածությունը կրում է ձեր ծնունդները: Կիրառե՛նք տարածության ամբողջ ստեղծագործ ուժը:
    Հայտնի սահմաններից այն կողմ թվացյալ որոշակիությունն ու դատարկությունը Մեզ մոտ կոչվում է "Օջաս*", քանզի նրանում է ամփոփված ձեր իմաստնության աղբյուրը: Հիրավի, ամենաանխելամիտը կարելի է անվանել դատարկությա՛ն հասկացության պատրանքը:
    Չհերքող աչքով պատկերացրեք կրակ ճառագող ամբողջ տարածությունը: Պատկերացրեք իր մեջ Պրանա և Ակաշա պարունակող տարածությունը: Ո՛չ "Արարիչ" և ո՛չ "Մեծագույն Ստեղծող" Անսահմանությունը: Մոտալուտ Սաթիա Յուգայի ժամանակ տարածական այդ ուժերը կիրառվելու են: Իհարկե, քարե դարի ցուրտը դեռևս ապրում է նրանց գիտակցություններում, ովքեր իրենց տգետներ են մեծարում:

    17.


    Ճշմարիտ են, երբ խոսում ե Ամբողջական Սկզբի մասին: Հենց դրանում է ամփոփված բարեշրջման միջուկը: Դա Արքատի բարձրագույն իմացությունն է երկրի վրա: Երբ մարդկությունը գիտակցի մեծագույն Ամբողջությունը մասնիկների և Անսահմանության միջև, և փոխհարաբերությունները լույսի և խավարի միջև, այդ ժամանակ կարելի է խոսել "Անապատի Առյուծի" ճանապարհի մասին: Այնքա՜ն բան է դրված տիեզերական կրակների վրա, բայց նրանց ընդունել հրաժարվում են: Այնտեղ, որտեղ մարդիկ ընդունում են երկու Սկիզբների սահմանը, Արքատը միայն մեկ Մեծ Սկիզբ է տեսնում:
    Հարաբերականության ճշմարտությունն ընդունեցին մաթեմաթիկայում, և բոլոր նախկին հաշավարկներն անպետք բան դարձան: Նույն հարաբերականությունը գոյություն ունի նաև բարեշրջման աշխարհում: Մթի և լույսի, երջանկության և դժբախտության, աշխատանքի և հանգստի հասկացությունները հետևում են նույն հարաբերականության օրենքին: Երբ խոսում են մտածողության առաջընթացի մասին, նախատեսում ենք այս հարաբերականության անհրաժեշտությունը: Հատկապես սքանչելի է վերելքի աստիճանի հասկացությունը: Ոգին գիտակցում է, որ վերելքը իմաստության այն էջն է, որի վրա ուրվագծված են Տիեզերքի ամբողջ ուժն ու շարժման դրսևորումը: Առաջընթաց է Մեծ Սկզբի ցածրագույն կետում չամրապնդվելը: Ատլանտիդայի տեղեկացված տաճարները գիտեի՛ն այդ մեծ Սկզբունքը:

    - - - - - - -
    * Օջաս
    - (սանսկրիտ) Ուժ: Հզորություն: Ամրություն: Կենսական ուժ: Հնարավոր է, որ այստեղ "Օջասը" կիրառված է որպես մարդու Ոգին, Պրանան և Ակաշան սնուցող Կենսական ուժի աղբյուրի հասկացություն:
    Հետևելով բառի այս բացատրությանը, թարգմանիչը ենթադրում է, որ լիովին հնարավոր է, որ ավելի կիրառելի է հայերեն
    "Օջախ" բառը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (05.06.2020)

  6. #815
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    18.


    Ինչպես կրակն է ամենապարփակ, այնպես էլ Տիեզերքի սիրտն է ամենապարունակող: Որքա՜ն սքանչելի է այդ պարունակելիությունը: Ամենափոքրից մինչև ամենամեծ ամեն ինչ բեկվում է այդ արտահայտված բյուրեղի մեջ: Երբ բոլոր տիեզերական հնարավորություններն ամեն արտահայտված ձեռագրի ուղղություն են տալիս; երբ ամեն նախաձեռնություն ունի իր, իրեն նկրտող, հաղորդալարերը; երբ պետք է գիտակցել Տիեզերական Մեծությունը, լարենք մեր ոգու ամբողջ ուժն ու պարունակենք: Խուսափում չկա, չկա հրաժարական, վանում չկա, չկա հերքում, կա պարունակում միայն: Ուսուցիչն արտահայտում է պարունակելիության դրսևորման նշանակությունը:
    Ինչպես Տիեզերքի ստեղծագործ ուժն է անսպառ, այնպես անքակտելի թող լինի Անսահմանության հասկացությունը: Հավերժության մեջ հազարամյակների դրսևորումը, արտահայտված օվկիանոսների և երկրի կեղևի վրա աշխատանքով, կարող են հավերժական շարժման պատկեր ծառայել:
    Դժվար առաջադրանքի վերաբերյալ սխրանքը դուք չգիտակցեցիք, իսկ մարդկային մթագնածությունը ձեր գործողությունների նախապատկերին չե՛ք վերագրում: Բայց ապարդյուն է տիեզերական հողմերի ավերածությունները կշտամբելը, նրանք ոչ թե չարիք են այլ ընդամենն անհրաժեշտություն: Տիեզերքի ամեն արտահայտում իր կիրառումն ունի Հավերժության մեջ: Եվ ինչպես ավերումը, այնպես էլ վերաճումը պատկանում են ռիթմին, որն անբաժանելի է ձեր մոլորակային իրադարձությունների հաստատված ընթացքից: Տարբերությունը հետևյալն է՝ տիեզերական հողմեր ծնող Զևսը տարածությունը լցնում է օզոնով, այն ժամանակ երբ ձեր, երկրային Զևսը, զայրույթ ծնող, ոլորտը լցնում է խեղդող ծխահոտով: Դրանում ցածրագույնն ու բարձրագույնը չեն հաղորդակցվում:
    Հիրավի, անսահման պարունակելիության հանդեպ նկրտման գեղեցկությունը փայլքի ծիածան կտա և կասենք. "Աշխարհի Մա՛յր, ամեն ինչ տվող, ամեն ինչ պարունակող, մեր հեռավոր երկինքները ցանկանում ենք զարդարե՛լ":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #816
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    19.


    Ինչու՞ են մարդիկ այդպես ընկալում Պատրանքի նկարած պատկերները: Կյանքը լիքն է այդ պատկերներով և խաբուսիկ երևույթներով: Այդ լարվածությունը լցնում է միայն գոյատևությունն անպետք կերպարներով: Հավերժությունը ճանաչող ոգին նկտրված է դեպի Մեծ Սկիզբը, և նրա մեջ է զետեղված Տիեզերքի ըմբռնման սերմը: Պատրանքի փոքրիկ իրականությանն ուղղված է միայն ոգին, որն իր համար սովորական երևույթներն է միայն ընկալում: Նրան հրապուրիչ են միայն սովորական կյանքի երևույթները: Պարունակելիության բացակայությունը չի օգնում նրան կյանքի գիրքը բացել:
    Բայց կան դեռ մի շարք մարդիկ, որոնց ճակատագիրը մենք ողբում ենք՝ դրանք այն արարածներն են, որոնք ըմբռնման սերմը պարունակում են, բայց մշուշապատված են հերքումով, նրանք չեն տեսնում Տիեզերքի կատարած շրջանը, և կասեցնում են բարեշրջումը:
    Նպատակադրվածը տեղի կունենա, բայց շարժման ժամկետները կասեցնողներն իրենց ամրապնդում են հետադիմության վրա: Ապագան գիտակցել չուզեցողը նման է խեցգետնի, երկուսն էլ հետ-հետ են քայլում: Կամ սխրանքի թուր, կամ խեցգետնի նման վարվողների երևույթ: Նպատակադրված մեծամտությունը նման է հանուն տգիտության ներգրավողի կոչին: Տիեզերական հրի կուտակումը հեշտորեն կարող է սրբել այդ փոշին, բայց, բարեկամներս, ձեր առաջընթացը պետք է ձեր ապագա թրի կոփումը դառնա: Վերցրեք և կշռադատեք դարերով կազմավորված այս ճշմարտություննե՛րը:
    Ինչպե՞ս ամրապնդել ըմբռնման սկիզբը: Ոգին կսովորեցնի, թե ինչպես կիրառել զգայիմացության նշանները, բայց թողե՛ք, որ գանձարանը լցվի: Բայց ցանկացե՛ք ներս մտնել Տիեզերքի զարկերակմանը համաձայն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #817
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    20.


    Հաճելի է լսել, որ կարման՝ կամքն է և վարձատրությունը մեր կյանքի ընթացքի համար: Նաև հաճելի է նայել կարմային որպես հատուցման, բայց իր իսկական նշանակությամբ կարման աշխատանք է: Մի սահմանափակեք աշխատանքը ոգու ահրեստանոցում և հետևանքը կտեսնեք:
    Երբ ոգին գայթակղված է Պատրանքով և ինքնաբավարարման երևույթներով, այդ ժամանակ մուրճ է պետք և զգայիմացության զարգացումը; երբ ոգին կուրացած է հարստության փայլքով և չի տեսնում նրա վաղանցիկությունը, և մտածում է, որ ոսկու սալիկը տանում է դեպի երջանկություն, հիշենք հիվանդությունների և ավերումների բոլոր սպառնալիքները:
    Բայց ոգու ռազմիկը շողարձակում է ինչպես լույսի դրսևորում, քանզի լուսավորված է Անսահմանության կրակների ճառագայթներով: Պետք է հասկանալ արձագանքը և բոլոր կրակներով ու գույներով նկրտել դեպի Տիեզերք:
    Գիտակցության գագաթին Վեհապետի ուղու ամրապնդումն է: Գիտակցության գագաթին սխրանքը համահունչ է բարեշրջման հետ: Վերելքի հավերժական, աննկուն աշխատա՛նքը: Այդ հավերժական շարժումը հենց ձեր կա՛րման է:
    Դուք ճիշտ եք, միայն կամային հոսանքներն են ուղղորդում կարմային: Բայց կարմայի ընթացքը կասեցնելը նույնքան վտանգավոր է, որքան հավերժական գիշեր հրահրելը: Եթե խորասուզվեք մթի լճակը, ինչո՞վ եք Ամրիտայի Թասը լցնելո՛ւ: Պատասխանեք՝ հիրավի ավելի սքանչելի է գործողությունների՛ օվկիանոսը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #818
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    21.

    Նկատեք, որ կենսական սկզբունքի օրենքի ուժն անհաղթելի է: Բարձրագույն էներգիայի պարույրի լարումը բոլոր էլեմենտներին աշխատանքի է կանչում: Աշխարհի ոլորտներում էներգիայի կուտակումն էությանը տարատեսակություն է տալիս և կոչում է ստեղծագործման դրսևորմանը:
    Դադարի ժամանակաշրջաններ Տիեզերքը երբևիցե չի դրսևորել: Հրաժարում չկա, բայց մարդկությանը կոչ ենք անում ընդունել տարածության բոլոր նվերները: Ինչու՞ ուրեմն տիեզերական էներգիայի ամենաընդարձակ հանձնարարությունը չընդունել որպես մեզ համար նոր կուտակումների լուսավոր ձեռքբերում: Դեպի կամքի ճանաչում գիտակցության առաջընթացը կբացի Անսահմանության դռները:
    Մեր ոլորտում էլ տիեզերական դրսևորումների վկաներ կան: Այդ բանաձևը կարելի է կրկնել, քանզի բարեշրջման ընթացքը ցույց է տրված անվեհեր ոգուն, որը գիտի ամբողջ գաղտնիքը և դեպի Անսահմանություն տանող ամբողջ սլացումը: "Ջրաշուշանի" հուրը վառելը՝ տիեզերական հրի բարձրագույն դրսևորումն է: Հիրավի, երբ Երկրին ցուցադրված է տիեզերական էներգիայի հաստատման համադրությունը, այդ ժամանակ կարելի է ասել՝ մեր մոլորակը շրջապատված է պարույրով և մեկը մյուսի հետևից իջնում ենք, բայց որքա՜ն սքանչելի է հառնող և կյանքն Անսահմանության փայլքի փոխակերպող ոգին: Վերերկրային ձեռագրերի այդ կրողին մուտքի ուժ է տրված բարձրագույն ոլորտներ, և կրողն այդ ցածր ոլորտներին բանալի կտա դեպի Անսահմանության ճանաչումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #819
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    22.

    Ոգեըմբռնումը դրսևորվում է իսկական Հրեղեն Յոգի գիտակցության մեջ: Գիտակցությունը, որը ներառել է իր մեջ տարածության հոսանքներն ու ընկալել է հոգեկան էներգիայի բանաձևը, կարող է մտնել Կունդալինիի պտուտահողմի մեջ:
    Երբ մարդկությունը սովորի գիտակցել և համադրել համաշխարհային իրաձարձությունը Տիեզերքի բարդությունների հետ, այդ ժամանակ արդեն նախապես կհաստատվի մտավոր պայծառացման շարժումը: Իրադարձությունների շղթայի ի հայտ գալը և լիակատար ըմբռնումն այն բանի, ինչը որպես դարերի հարստություն, անցնում է մի ժամանակաշրջանից մյուսը, կարող է գիտակցությանը մղել դեպի տիեզերական Անսահմանության ըմբռնումը:
    Ոգի, հետ նայիր, ու՞ր է անցյալի գիտելիքը քեզ տարել: Որտե՞ղ ես տեսնում սահմանները: Որտե՞ղ է անդորրը: Ու՞ր է մշտականությունը: Եվ որտե՞ղ ես հնազանդության երևույթ տեսել: Ասված է՝ չեմ տեսնում այդ հայտարարումները, հիրավի, տեսնում եմ այն անվերջանալի Շրջանը, որը մեր էությու՛նն է արարում:
    Ոգի՛, որ նկրտում ես դեպի Տիեզեքի Արարիչը, դարձի՛ր դեպի Աշխարհի Մայրը: Հռչակիր, ինչ տեսնում ես: Ցույց է տրված տարածությունը, որպես առավել ստեղծագործական երևույթ: Տարածությունը և տիեզերական ուժերի անքակտելիությունը մեր էության միջուկն են կուտակում: Նրբագույն էներգիաները՝ բարեշրջման լծակներն են, - և մարդիկ կարող են տիրապետել դրանց:
    Երբ սահմանվածն ընդունեք, ուղիղ հետևանքն այդ ժամանակ կուղղորդի ձեզ: Երբ հասկանաք, թե ինչպես թռչել ոգու միջուկի մեջ, այդ ժամանակ կհաղորդակցվեք բարձրագույն աշխարհներին:
    Կարողացե՛ք հասկանալ ոգու միջուկի մեջ թռիչքի ամբող վեհությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #820
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    23.


    Որտեղի՞ց հորդեց ալիքը, գիտակցություն մթագնող: "Ռելիգարե*" - ասվել է դեռևս հնում: Պատճառականության և հետևանքի հատկությունը՝ Տիեզերքի շղթայակցման օրենքը, - պատկանում է Անսահմանության հետ կապի միևնույն երևույթին: Մարդկությունը Տիեզերքի հետ կապված է անխզելի հանգույցներով: Դժվար չէ հիմնել այն անխախտելի կետը, որտեղ ամեն ինչ հանդիպում է՝ երկրային կուտակումներն ու բարձրագույն ոլորտների շերտավորումները: Տիեզերքի կամոք ամեն ինչ մեկը դեպի մյուսն է ձգտում: Ամեն ինչ նպատակասլանում է դեպի համընդհանուր ստեղծագործում: "Ռելիգարեն" մարդկությանն է տրված կրոնի տեսքով միասնանալու, համայնքի զարգացման, Գոյության բոլոր սկզբունքները պարունակող և մեր բարօրության բոլոր սկզբունքները ստեղծող առկա Սկիզբը ճանաչելու համար:
    Տիեզերքի շղթայակցումը բոլոր բարձրագույն ոլորտների հետ պետք է ընդունել գիտակցության մեջ, որպես փրկարար խարիսխ ապագայի բարձրագույն հիմքերի առաջընթացի համար: Ամենաակներևը հենց իրենք գիտնականներն են գտել, բայց շատ բան դեռ հաշվի առնված չէ: Մարդկությանը մերժված չէ կորզել տարածությունից, բայց նրանց կործանում է նախապաշարմունքի սկզբունքը: Որ խնձորը վերցնում է հողի մագնիսը, դա ընդունել են բոլորը, բայց Անսահմանության մեծագույն Մագնիսի ընդունումը կուլ է տալիս տգիտությունը: Տարածության օզոնը և հեռավոր աշխարհների ճառագայթները նոր էներգիաների աճի համար մոլորակի էությունն են դառնալու:


    - - - - - - -

    *Ռելիգարե
    - (լատ. կապել, միացնել) - կրոնի, որպես մարդու և Բարձրագույն Աստվածային Աշխարհի միջև կապի դատավարական համարժեքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #821
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    24.


    Պատճառականությունն այն գործոնն է, որը շարժում է Տիեզերքը: Անհամատեղելի է հուսալ, որ չարագործությունից կծնվի Բարօրության Ջրաշուշանը: Կարելի է հասկանալ յուրաքանչյուր գործողության հետևանք, որպես սկզբի ուղիղ արտացոլում: Անբարեհաջողության միջուկն ընդհանուր կիրառման համար հեշտորեն նույն տեմպով է հնչում: Տգիտության սաղմը խաղաղ տարերքների թունավորում է ծնում: Բայց մոլեգնող տարերքն ապահովում է Տիեզերքի ռիթմի աճը:
    Երբ ճառագայթումն ուղղված է դեպի տիեզերական ալիքների բոլոր դրվագների գիտակից ընդունումը, ուրեմն ընդունեք դրանք: Չօգտագործված ուժերը, նշանադրված արկերի զարկի պես, սլանում են տարածության շրջաններում: Նկատի առեք, որ նախ և առաջ անհրաժեշտ է սանձահարել համաշխարհային օվկիանոսը, հետո նոր հետևանքը ցույց կտա, թե ինչպիսին էր փորձը:
    Իր ճեղքերը բժշկելու համար մեր մոլորակը շատ բան է պահանջում: Վեհապետների բանաձևերով շատ շատրվաններ են թափվել: Օգնությունն ուղարկվել է Ուսմունքի վահանով և ոգու անգնահատելի գանձեր բեկորներով շաղ են տրվել տարածության մեջ: Բայց տարածությունը՝ ձեր կողմից չկիրառված բոլոր գանձերի մեծագույն հավաքողն ու կուտակողն է: Տիեզերքը ոչինչ չի սպառել և պաշարները պահակ են կանգնած: Երբ հասանեք, այդ ժամանակ իմացության կայծերը կբացեն ձեր առջև գոյատևության բոլոր գաղտնիքները: Տարերքը սարսափելի է նրա համար, ով ճանաչում է ներկա կյանքի մարելը միայն: Նա, ով պատճառականությունը տեսնում և ողջունում է որպես հետևանքի հաստատում, բարեշրջության դրսևորված ուղեկիցն է:
    Տիեզերքի թաքնված դրսևորվումները փայլում են որոնող աչքի համար: Բայց խավար է աշխարհը նրա, ով համարում է, որ Տիեզերքի կասեցումը կապված է իր մահվան հետ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #822
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    25.


    Երկրի զարթոնքը միշտ արարվում է տիեզերական ազդեցություններով: Նպատակաուղղված մտքերի խումբը տարածությունից դրսևորված առաքումների անհրաժեշտ շերտավորումներ է ձգում: Մեծ հայտնագործությունների դրոշմամայերը շրջագայում են տարածության մեջ: Նրանք, ովքեր իրենց հոգեկան էներգիան կարող են լարել տիեզերական էներգիաների ռիթմին համաձայն, իրենց գիտակցության մեջ գանձեր կընդունեն: Գիտակցության լայնացումը Տիեզերքի բոլոր ատեղծագործական ուժերը դեպի հանգույցների շղթան կուղարկի:
    Գանձարանից արդեն իսկ կուտակումներ ունեցող երկրի անկումը տիեզերական երևույթների պատճառականության հերքման արդյունք է: Երբ մարդկային ինքնապարծությունը գիտակցությունը հասցնում է փոխակերպման սահմանին և Էգոն դառնում է կուռք, այդ ժամանակ Դարպասները փակվում են: Անձը դառնում է տիեզերական գործողության ժպիտի արտացոլանք, երբ իրեն գոյություն ունեցող, դրսևորված Տիեզերքի անքակտելի մասն է համարում:
    Հիրավի, մարդը Տիեզերքի բարձրագույն արտահայտությունն է: Հիրավի, նա ընտրված է որպես Տիեզերքի անվանյալ շինարար և բոլոր գանձերի հավաքողը: Հիրավի, "մարդ" անվանումը ստեղծագործման հաստատում է նշանակում: Բանալին մարդուն տրված է վաղուց, բայց երբ հայտնությունն է հղացել, այդ ժամանակ հայտնվել են նաև կրակը մարողները:
    Ասենք այսպես՝ երբ ոտքով հասնենք արևին, այդ ժամանակ կհասկանանք Տիեզերքի ամբողջ վեհությունը: Մտածեք արևի մասին, որպես նոր գիտության երաշխավորություն: Ընդունեք հուրն
    Անսահմանության, որպես պայծառացման դրսևորում, որպես դրսևորում Մեր ճշգրիտ ներկայությունների: Ընդունե՛ք Մեր նախանշածը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #823
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    26.


    Մարդկության առաջընթացի խնդիրը դեպի բարեշրջական շղթան տանող ամեն ինչ նրա երկրային ուղղությունը համաձայնեցնում է Անսահմանության հետ: Ստեղծգործական մտադրություններին այդ խնդիրը մղում է դեպի տարածության մեջ հայտնաբերությունների կիրառումը: Մեծ է վնասը, երբ մտադրությունները հրամայում են կողպել այն, ինչը բոլոր մարմիններին կատարելագործում է բերում: Միայն երբ գիտակցվի տարածական հարստությունների անհրաժեշտությունը, մեր երկրային մարմիններին կարելի կլինի կատարելություն տալ: Ամենայն գոյը հաստատվել է արդեն նախքան մարդկությունն իրեն լիովին կգիտակցեր; և կյանքի բոլոր ձևերը գտնվում էին տարբեր փուլերում: Որքան գիտակցության աստիճաններ, այնքան փուլեր Անսահմանության մեջ: Ամեն ինչ համապատասխանում է իրար: Ամեն ինչ փոխադարձորեն ձգողական է, և ամեն ինչ արտացոլվում է ստեղծագործման անհուն օվկիանոսում:
    Ոգին, որ կարողանում է պարունակվել բաձրագույն մոլորակի վրա և գիտի մեկ կյանքի անավարտվածությունը, - արծիվ է ոգու, առանց կապանքների սավառնում է կյանքով, անապատի վրա դրսևորելով իմացության արևը:
    Ոգուն տրված է ճանաչե՛լ տիեզերական կրակները:



    - - - - - - -



    27.


    Բարեշրջական շարժման տարեգրությունից հանված է աննպատակահարմարության հասկացությունը: Հրի մասին հների պատկերավոր հաստատումը լավագույն պատկերացում է տալիս դատարկության մեջ չտարրալուծվելու երևույթի մասին: Հինավուրց մարգարեություններն ասում են, որ ամբողջ վառելանյութն օգտագործած կրակը ոչ թե ոչնչանում, այլ վերադառնում է իր սկզբնական փուլին, անտեսանելի հրի վիճակին, տարածական հրի բարձրագույն դրսևրման փուլին: Այդպես է արտահայտվում մեր կյանքը:
    Երբ կյանքի ճանապարհով այրված է մարմինը, կարելի՞ է արդյոք պնդել, որ այն ոչինչ է դարձել: Երբ կիրառելիության համար Տիեզերքը կիրառել է ամեն օրենք և ամեն փոփոխություն իր հետևից այլ փոփոխությունների շղթա է բերում, ուրեմն ինչպե՞ս չդիտարկել մեր ոգու վերելքների բոլոր անվերջանալի շղթաները:
    Նշանն արտահայտված է իր անտեսանելի բարձրագույն ձևի մեջ բոլոր էլեմենտները պարունակող հրով: Ոգին, որ հեռացել է Երկրից, և դեպի երկրային դրսևորում վերադարձող ոգին իրենց մեջ բոլոր սկզբունքների հաստատումն են կրում: Տարբերությունը կուտակումների աստիճանի մեջ է միայն: Այդպես՝ մինչև Անսահմանության անհասանելի բարձունքնե՛րը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #824
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    28.


    Ամենագո է Տիեզերքի Գիտակցությունը: Ամբողջ տարածության մեջ արտահայտված է նրա ձեռքի օրենքը: Անթվելի են նրա բոլոր ազդեցություններն ու նոր համակցությունները: Սկսած կյանքի երևույթների քիմիականությունից մինչև նրանց նշանակությունները նա կառավարում է սկիզբն ամենայն Գոյի: Այս հարցը շատ գիտակցություններ է անհանգստացրել: Դժվար է հերքել Տիեզերքի այդ ամենազոր Գիտակցությունը, որն իր շնչառությամբ ներթափանցում է բոլոր հաստատությունները: Բայց մարդիկ սովորաբար Ճշմարտությունից գիտակցաբար շուռ են գալիս: Երբ ոգին, հրապուրված խաբուսիկ Պատրանքով, ձգտում է դեպի րոպեական հանգիստ, այդ ժամանակ նա շաղ է տալիս Տիեզերքի լավագույն լուսաճառագայթները: Լուսավորումը կարող է վախեցնել պայծառանալ չցանկացողին:
    Ճշմարիտ են, երբ պնդում են, որ Վեհապետ Բուդդան աշխարհին պետք է Նիրվանայի հասկացությունը տար, քանզի քիչ են անվերջ նոր ձևերի ստեղծագործման վրա աշխատել ցանկացողները: Նիրվանան տիեզերական, անվերջանալի ժամանակաշրջանների աստիճան է ընդամենը: Կուտակելով երկրային հարստությունը, նկրտող գիտակցությամբ տեղափոխվելով հեռավոր աշխարհներ, Մեր աշակերտները կարող են հրճվել: Ավելի լավ չէ՞ արդյոք ծառայել ցածրից բարձրը հավերժական վերամշակման և փոխակերպման մեծ երևույթին, քան լճացման ծառա լինել:
    Տեսնում ենք՝ ջրի ամենաաննշանակալի լճացումները նեխում են հրահրում: Շատ են օրինակները, երբ չօգտագործված մնացուկները ոլորտների ոչնչացում են ծնել: Ինչպիսի՞ն կլինի ուրեմն կամքի և գիտակցության լճացման արդյունքը: Հանգիստ ծնողը կարող է չարագույն պայթյուն հրահրել, բայց Տիեզերքին համահունչ ոգու հրի մեկ բռնկում կարող է խաղաղություն բերել մի ամբողջ ժողովրդի: Ոգին, որը որոշել է աշխատել անսահմանափակ, նկրտողներին իր հետևից է տանում: Այդպես հրեղեն միտքը վառում է տարածության կամուրջը, և ոգու մագնիսը փայլում է Տիեզերքի սլացումով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #825
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    29.


    Բարձրագույն աշխարհը մարդկանց երբեմն զառանցանք է թվում կամ պատրանք: Ամեն մեկը հասկանում է յուրովի, և ամեն մեկը կվախենա խոստովանել, որ հասկանում է Տիեզերքը: Ոչ միայն տարերքների, այլև "Հզոր Արարչի" տեսակետից, մարդը չի վախենում ստեղծել տարբեր ցնդաբանություններ և ավելորդ բեռ ստեղծելու առջև էլ կանգ չի առնի: Բազմաթիվ կապոցներով է բեռնվել մարդկային ոգին, և դրանում է բարձրագույն ոլորտ տանող վերելքի ծանրությունը:
    Կյանքի վերակառուցումը տիեզերական կրակների միջոցով փրկություն կդառնա, բայց կյանքը վերակառուցելու մասին մտքից անգամ արդեն վախը կուլ է տալիս մարդկանց: Հին, իրենց դարն ապրած ձևերը զգում են, և այդպես ծնվել են ավանդույթները: Եթե ավանդույթի հասկացությանը նայենք որպես դեպի սկիզբ տանող մի բանի, ուրեմն դրանից կարելի է օգուտ քաղել, քանզի գիտակցության լայնացումը կբերի իմաստության օրհնանքին: Բայց մեր ժամանակների ավանդույթները ոգուն թույլ չեն տալիս ձգտել դեպի բարձրագույն ոլորտներ: Եկեղեցին ունի դավանանքներ; ընտանիքն ունի նախապապերի կառուցած շրջանակներ; ժողովուրդներն ունեն իրենց ինքնագործունեության հաստատումից զրկող օրենքներ: Գեղեցկությունից զրկված ոգիներն ինչպե՞ս Անսահմանությունը կճանաչեն:
    Ճշմարիտ են դեռևս դպրոցում երեխաներին ստեղծագործական գործունեության ամբողջ անվերջանալիության գիտակցությունը տալ ցանկացողները: Ինչու՞ պետք է պապի հագուստին նոր փա՛յլք պարգևենք: Փորձեք նմանվել նոր հզոր կամուրջների շինարարների և շարժվեք դեպի բարձրագույն աշխարհների փայլքը: Ոչ թե ցնդաբանություն, այլ կյանք:



    - - - - - - -



    30.


    Ճանապարհների ընտրությունը հստակորեն չի մատնանշվում: Հաստատված ճանապարհի պաշտպանությունն ու նշանակումն արտահայտված է, բայց էությունը պետք է ի հայտ գա մարդու մեջ, և հենց դա կնշանակի հետևանքը: Երբ լսում եք դեպի գեղեցկությունը ձգտող ոգու դրսևորումներին անսահմանափակ տարածություն տվող Մեր Պատգամների անարգանքը, ուրեմն մի՞թե ունեք նվաճում, որն իսկական գեղեցկությամբ է շնչում: Երբ արտահայտված են ոգու անհասկանալի ծամածռությունները, մի՞թե կհետևեք Տիեզերքի ռիթմին հետևել չհասցնողին:
    Մեզ մոտ հարգարժան տեղ է գրավում կամքի ազատությունը, և անսահման են այդ խորհրդանիշը կիրառելու ուղիները: Այդ պատճառով, նպատակասլաց ոգու ոչ թե բռնություն, այլ թռիչք: Կյանքի շինարար հզոր, վայելչակազմ զինվորը՝ ընթանում է այդ դրոշը ձեռքին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 55 92-ից ԱռաջինԱռաջին ... 54551525354555657585965 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •