User Tag List

Էջ 53 93-ից ԱռաջինԱռաջին ... 34349505152535455565763 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 781 համարից մինչև 795 համարի արդյունքները՝ ընդհանուր 1383 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #781
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    618.


    Եթե մարդիկ հասկանային, որ թախծի առաքումն իր մեջ թախիծ է կրում, իսկ առաքված ուրախությունը հաստատում է ուրախությու՛նը: Տարածությունն այդ կերպ լցնելը հասկանալի էր նույնիսկ նախնադարյան մարդուն, երբ նա ասում էր. "Չեմ ընդհատի երջանկության ընթացքը": Եվ վերապրենք, և հասանե՛նք:



    - - - - - - -



    619.


    Մագնիսի ուժը մեծանում է Անսահմանության պրանայի հոսանքներից, մղված պարույրի հողմաձև պտույտով: Մեր մտքերի մագնիսականացման միջոցով կարող ենք ուղարկել առաքումներ, որոնք, կրելով մտքեր ու պատկերներ, բռնկում են մարդկային գիտակցությունը:



    - - - - - - -



    620.


    Խորհուրդ եմ տալիս Ուսուցչի Անունը պահել, ինչպես վահան: Ոչ թե խորհրդանիշը, ոչ թե երազանքը, այլ գիտակցությունների շղթան է տալիս անհաղթելիության ներուժը: Չգիտենք այդ շղթայի վերջը: Չգիտեք նրա սկիզբը, թե ինչպես օձը տարածվեց երկրի ընդերքից մինչև անհասանելի ոլորտներ:
    Աշխարհի Մոր Սարն իր գագաթը չի ճանաչում: Վախենա՞նք արդյոք նրանից: Սարսափենք նրա անհասանելիությունի՞ց: Թե՞ ուրախանանք, որ Ամրիտան անսպառելի է: Չափելիության հասկացությունների մեջ լույսի պես շողում է Անհաշիվությու՛նը: Արդյո՞ք պետք է դժգոհենք Անսահմանության մեջ ծնունդ առած հեռավոր քամու զովությունից: Տապի անբերրիության մեջ երես չթեքենք կենսարար շիթից:



    - - - - - - -



    621.


    Ուսմունքի գրավականն է՝ ոգու ուրախությունը: Ստեղծագործումը նպատակահարմար է, երբ գեղեցկությունը դրսևորելու իր ձգտման հետ մեկտեղ նպատակասլաց ոգին դրսևորում է նաև Անսահմանության ըմբռնումը: Համարում եմ, որ հղկված գիտակցության զսպանակը կհաստատվի դրսևորված Ուսմունքով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (02.05.2020)

  3. #782
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    622.


    Երաշխավորվեք ողջ հարստությամբ: Երաշխավորվեք ամբողջ ցանկությամբ: Երաշխավորվեք մտքի ուժով: Այդպես կարելի է արարել նոր զուգակցություններ:
    Եթե երեկ չհասանեցիք, նշանակում է կուտակումները սխալ էին: Չի կարելի կրկնել սխալները, քանզի հնարավոր չէ անցնել այնտեղով, որտեղ կամուրջը փլված է: Հաճախ կվերացնեն ամենաաննշանակալին, բայց գլխավոր պատճառները կպահպանեն մթի մեջ: Թող կրակները ցրեն մութը: Դրա համար ենք պատգամում՝ վառե՛ք կրակները: Մի նայեք Ուսմունքին, ինչպես վերացական մի բանի, կեկնե՛ք Իմաստունների խոսքը:



    - - - - - - -



    623.


    Աշակերտը, որը ցանկանում է Հրեղեն հոգի դառնալ, պետք է զգա Ուսուցչի հանդեպ սիրո հրի ամբողջ ուժը: Աշակերտը, որը ցանկանում է օգնել շարադրել Ուսուցչի գործերը, պետք է պահպանի Ուսուցչի պատգամը: Աշակերտը, որը ցանկանում է պահպանել Ուսուցչի պատգամը, պետք է մարգարտի պես պահպանի ասվածը: Կասեմ. մարմնավորելով Աշխարհի Մոր հիմները կյանքում, սովորեք Տիեզերքի գեղեցկության մեջ հաստատել սկիզբը:



    - - - - - - -



    624.


    Ինչպե՞ս վարվել, ուրեմն, նրանց հետ, որոնք նահանջում են Ուսմունքից: Թողեք նրանց, մի բռնաբարեք նրանց կամքը: Հնարավոր է, որ կյանքի ալիքները նրանց նորից ձեր ափ կհանեն: Սովորաբար ամեն բաժանում անօգուտ է, բայց գիտակցության կառուցվածքն այնքան տարբեր է, որ իմաստուն չէ նրան խոչընդոտելը: Թող ոգին ձգտի ոչ բռնի: Կորուստը կընկնի նրա պատասխանատվության վրա:



    - - - - - - -



    625.


    Հիշեք, օգնությունը հաստատվում է գործողությունների մեջ: Լավագույն զրահը, լավագույն ղեկը, լավագույն աչքը՝ գործողության հզորությու՛նն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #783
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    626.


    Ինչպես գետակն է հորատում ժայռերը, չհոգալով քարերի բաղադրության մասին, այնպես էլ Հրեղեն հոգին է շրջանցում ազգերի պայմանականությունները: Անցնելով դեպի գիտակցության բարձունքները, ոչ սահմաններ, ոչ սահմանափակումներ, ոչ արգելքներ գոյություն չունեն այլևս իր ճրագը վառած գիտակցության համար: Իսրայելը, ճանապարհ փնտրող, վիճակների սահմանները ճանաչած Մայաները, հիշեցնելու են որոնումների հերթափոխի մասին: Հետևաբար, ինչպես կրակը սահմաններ չգիտի, այնպես էլ Հրեղեն հոգու գիտակցությունն է ընթանում առանց խոչընդոտների:



    - - - - - - -



    627.


    Հաճախ մենք գիտենք խոսքը և չենք կարողանում այն արտասանել: Ներսում պտտվում է արտահայտությունը և մակերես դուրս չի գալիս: Այդ պահերին ամենից լավ է զգացվում գիտակցության խորությունը: Ոչ թե ուղեղի ծալքերը, այլ ինչ-որ այլ շտեմարան է պահեստավորելու հիշողության պաշարները, իհարկե՝ դա Թասն է:
    Կարելի է հիշեցնել դիտարկողին, որ երբ Թասը վնասված էր, հիշողությունների հոսքն անմիջապես դադարում էր: Ուղեղի վնասվածության դեպքում ընդհակառակը, ամբողջ անցած կյանքը, ասես հորդալով խորքերից, ակնթարթորեն անցնում է առջևովդ: Այդպես գիտակցության լայնացման ներքո ճանաչվում է կենտրոնների համագործակցությունը: Հասկացվում է, թե ինչ կարելի է ստանալ ուղեղի փոխանցքներից և ինչ է քաղվում Թասի խորքերից: Անասելի գանձեր են կուտակվում Թասի մեջ: Թասը մեկն է բոլոր մարմնավորումների համար: Ուղեղի հատկությունները կարող են ենթակա լինել մարմնական ժառանգականությանը, բայց Թասի որակները կազմավորվում են ինքնագործունեությամբ:
    Թասի մեջ է գտնվում թևավոր մանչուկը, - այսպես հինավուրց իմաստությունը հիշեցրել է գիտակցության սկզբի մասին:



    - - - - - - -



    628.


    Արդեն ասել եմ, որ վերացել են գաղտնիքներն ու հրաշքները: Նրանց տեղում գիտակցության մեջ պետք է հաստատվի հոգեկան էներգիայի հասկացությունը, որով շարժվում են կյանք ծնող ուժերը: Այդպես հիշենք:
    Բժշկությանն անհայտ կենտրոնները, որոնք կոչվում են "գաղտնի", մեր մտքերի համար պատասխանատու շարժիչներ են: Շուտով այդ լծակները կգտնեն իրենց նշանակությունը և պատշաճ գլուխը գրքերում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.05.2020)

  6. #784
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    629.


    Ճանապարհի սալահատակը շարվում է փոքր քարերից: Հարթ ճանապարհի համար ժայռեր կուտակել չի կարելի: Երբ ուսումնասիրում եք մտածողության ճանապարհը, դուք տեսնում եք բազմաթիվ փոքր մտքեր, որոնք պատել են շարժման մակերեսը: Ով կարողանում է հետևել փոքր մտքերին, նա արդեն կարող է կառավարել մեծ որոշումները: Փոքր մտքերի որակն ու հաջորդականությունը շերտադարսում են մեծ գործողությունների հիմքը:
    Խոսելով հոգեկան էներգիայի մասին, մենք նախ և առաջ հիշում ենք մեր փոքրիկ կենցաղային մտքերի պատճառներն ու հետևանքները: Չէ՞ որ այդ որդերը թուլացնում են բարձրագույն էներգիան: Մնացուկների անկարգ կույտն աղտոտում է յուրաքանչյուր կառույց: Մեր թշնամիները՝ ձանձրալի փոքր ճանճեր են: Մի՞թե նման չեն նրանց թափառական պատկերների անջատ-անջատ թելերը: Երբ մատնանշում ենք հոգեկան էներգիայի կուտակման վրա, ուրեմն նույնը կասենք նաև փոքր մտքերի փոխակերպման մասին: Բայց գիտենանք, որ նրանք կարող են հսկաների դրսևորված նախակարապետներ լինել:
    Թո՛ղ էներգիան աճի առանց աղբի:



    - - - - - - -



    630.


    Այնքան մշուշոտ է իրականությունը մարդկության ըմբռնողության մեջ, որ հիրավի որբ է մարդկությունն առանց Ուսմունքի ամրապնդման:
    Ուժ անքակտելի՛, ուժ անվեհե՛ր, ուժ հոգևո՛ր, ուժ արտահոսո՛ղ, ուժ անհերքելի՛, ուժ Մեր Ճառագայթի՛, դրսևորված ուժ Մեր գագաթների՛: Զգացեք ձեր հեղձուկության մեջ, հերքողներ, որ լույսը գոյություն ունի ոգու՛ մեջ: Ձեր պաշարները կսպառվեն վաղաժա՛մ: Ու՞ր եք թեքվելու, կնճռոտվածներ, մահվան շեմին: Հիրավի եմ ասում՝ չգիտեք հոգևոր վահանները և Պատրանքի պատառիկներո՛վ եք ծածկվում:



    - - - - - - -



    631.


    Ողջունում ենք բոլոր դեպի Ուսմունքի օգուտը եկողներին, բայց ուրախանում ենք նրանց համար, ով Ուսմունքն իր կյանքն է դարձրել:
    Պարտվելու են Ուսմունքը վնասողները: Բայց որտե՞ղ են վնասն ու պարտությունը: Եվ որտե՞ղ են օգուտն ու նվիրաբերումը: Չգիտեք, թե որտեղ է համաշխարհային մտքի սահմանը: Երջանկություն բերող, իսկ ո՞րն է երջանկության հագուստը: Ի՞նչ լույս է վառում փայլքի ծիածանը: Բայց Թասում են հավաքված իմացության մասնիկները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #785
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    632.


    Մեր Պատգամն անքակտելի չի համարում անկայունության երևույթն աշակերտի մեջ, երբ ավարտը դեռ չի եղել: Բայց ձգտման հուրը՝ իրադարձությունների շարժիչն է: Նվաճումը սքանչելի է, երբ աշակերտը կարող է ասել. "Ուսուցիչ, ես ցանկանում եմ ըմպել թասն աշխատանքի":



    - - - - - - -



    633.


    Երեկվա լսածը Թասի վրայի տեսիլքի մասին գիտական նշանակություն ունի: Հագեցնելով տարածությունը լարված մտքով, նկրտումների մասնիկներին որոշակի տեսք ենք տալիս: Այդպես տարերային նյութից ստեղծում ենք մեզ ցանկալի կերպարը: Ամրապնդված մեր մտքերով, այդ կազմությունը շարունակում է մնալ իր ծննդավայրի մոտակայքում: Երեխայի աչքերը կամ հղկված գիտակցությունը կարող են որսալ այդ կազմությունը: Նման դիտարկումներն օգտակար են մտքի գործունեությունը հետազոտելու ընթացքում: Իհարկե, հաջողության հասնելու համար պետք է պահպանել տեղի աուրան և անընդմեջ ավելացնել առաքումների շերտերը: Ժամն արևածագից առաջ և մեղեդու ռիթմը օգնում են:
    Նաև կարելի է ուսումնասիրել մազերի աճը, ինչի մասին լսել եք: Որպես գիտակցության փոխանցիչներ, մազանոթներն ուսուցանելի են: Ինչպես նաև մաշկի ծակոտիներն են տալիս որոշ շատ կարևոր դիտարկումներ:



    - - - - - - -



    634.


    Ասացեք նրանց, որոնք փորձությունները համարում են կոպիտ, որ դրանց նպատակահարմարությունն այն է, որ ոգու կոփվածությունը կամ առաջ է ընթանում կամ նահանջում է: Փորձը տեղի է ունենում անցյալ մարմնավորումների կուտակումներից, բայց ոգին տեսանելի իրականության սնունդ է պահանջում: Բայց յուրաքանչյուր ցանկացողի՝ աշխատանքը պատրաստ է օգնել առաջ ընթանալ: Պետք չէ ոգին որպես ֆաբրիկա դիտարկել գիտակցված նվաճման այդ փորձի համար: Պետք է բավարարել Թասի գիտելիքի մասը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #786
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    635.


    Կարելի է հարցնել, եթե տեղի են ունենում այնպիսի բաներ, ինչպես Տիբեթյան մենաստանում տեղի ունեցածը, ինչու՞ ուրեմն Արևմուտքում նույնպես չենք լսում նման բաների մասին*: Իհարկե, Արևմուտքում էլ շատ են նման կարգի դեպքերը, բայց հաճախ գործողության բացառիկությունը հաշվի չի առնվում: Արևելքի մտածողությունը որոշ ուղղություններում ավելի նուրբ է, և այդ պատճառով խորհուրդ եմ տալիս նկատել և գնահատել փաստերը: Սնոտիապաշտությունը Մենք արհամարհում ենք, բայց ոմանք պետք է դեն նետեն նախապաշարմունքները:



    - - - - - - -



    636.


    Մեր ճառագայթների ազդեցությունը նման է լուսավորող ջահերի. նրանք ազդում են գիտակցության վրա այն ժամանակ, երբ դեպի վեր նկրտող ոգին ցանկանում է բացել Ճշմարտության դարպասները: Բայց գիտակցության մթությունը դժվար է լուսավորել:
    Ընդունեք, ինքնահավաններ, Մեր խորհուրդը՝ ասված չէ հավերժ փողհարել սեփական բարեկեցության մասին: Հիշեք ստվերոտ կողմն էլ և մի՛ վանեք ավելի լավ ճակատագիր ցույց տվող Ձեռքը:



    - - - - - - -



    637.


    Չեմ ասում, որ հեշտ է, չեմ ասում, թե անհնար է, բայց ցույց եմ տալիս ուղի, որտեղ երկրային բարիքներն արդարացված են և բարձրագույնն էլ մերժված չէ: Բայց, իհարկե, ժամը հեշտերից չէ: Ուսմունքն անցնելու է անսպասելի ճանապարհներով, բայց կարելի է ուրախանալ:


    - - - - - - -
    *
    Տիբեթի մենաստաններում Ռերիխները լսել և վկան են եղել բազում տարբեր պատմությունների՝ ֆենոմենի մի մասնակցից մյուսին կենսական ուժի և գիտակցության տեղափոխման, ինչպես նաև լամաների նուրբ մարմնի անջատվելու մասին, նյութական մարմինն ուրիշների հսկողության տակ թողնելուց հետո...
    Նման երևույթներ տեղի են ունենում թե Արևելքում, և թե Արևմուտքում, բայց Արևմուտքը դրան կանխակալորեն է վերաբերվում, միայն ինպես աճպարարության: Արևմուտքին նման երևույթները հետազոտել և գիտականորեն ուսումնասիրել խանգարում է հենց մտածողության կոպտությունը. "Դա չի կարող լինել, որովհետև չի կարող լինել երբե՛ք":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #787
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    638.


    Դրույթը ամրապնդվում է հակադրույթով: Լույսը դրսևորում է մութը: Ի՞նչն է ուրեմն հակադրույթը լինելու հոգեկան էներգիայի լույսի: Իհարկե, բացարձակ մութը: Դատարկության և ոչնչության մեռյալության այդ արտահոսքը բարձրագույն էներգիայի հրի ստվերն է դառնալու: Եթե ճանաչում ենք հոգեկան էներգիայի բյուրեղը, ուրեմն գիտենք մթի նստվածքի մասին էլ: Թերոսի բարձրագույն վերելքը կհնչեցնի Թամասի ցածրագույն անկումը:



    - - - - - - -



    639.


    Ճշմարիտ նկատեցիք, որ հեռավոր առաքումների դեպքում զգուշավորության հատուկ տեսակ է հարկավոր: Ոչ թե ընկալման դատարկություն, այլ կենտրոնների զգոնություն: Պետք է զգոնության ինքնակամությունը տարբերել զգոնության հղկվածությունից: Այդպես աստիճանաբար կտարբերենք մեր ներքին ուժերը:



    - - - - - - -



    640.


    Ասեմ, որ կարող եք Տիեզերքի բարեշրջման մասնակիցները դառնալ: Կարող եք տիրել դարերի հարստությանը: Կարող եք դրսևորել Անսահմանության ըմբռնումը: Կարող եք բարելավել մոլորակի ճակատագիրը: Բայց թույլ տվեք ձեր կրակներին բռնկվել: Մի՛ հանգցրեք ոգու սրբազան կրակը: Մի՛ վանեք Ձեռքը:
    Աշխարհի Մոր փայլքի հանդեպ մեր գոյատևման ակնհայտությունն ավազահատիկի է նման, բայց Թասի կուտակումը նման է շողափայլ սարի:



    - - - - - - -



    641.


    Դուք նկատել եք թրթիռներն առարկաների, որոնց դիպել եք: Դա ձեր կամ արտաքին հոգեկան էներգիայի դրսևորումներից մեկն է: Նաև դուք նկատել եք, թե հոգեկան էներգիայի աճի դեպքում ինչպես է կենցաղից անհետանում անձնականի էլեմենտը: Նաև պետք է հիշեցնել, թե ինչպես հանգամանքների բերումը հանձնարարվում է հոգեկան էներգիային:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #788
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    642.


    Ուսմունքի ամենադժվար պայմաններից մեկն է չափավոր ասելու ունակությունը: Ասել այնպես, որպեսզի մտքին ճիշտ ուղղություն տաս, առանց կարմայի մեջ ներխուժելու: Ասել ամեն ինչ՝ նշանակում է շղթաներ հագցնել: Բայց Ուսմունքի խնդիրն է արթնացնել նկրտումն ու ցույց տալ ուղղությունը: Հովանավորության հոգսն է անտեսանելիորեն գիտակցության աճին հետևելը: Ինչպես ձեռքն է մթի մեջ առաջնորդում փողոցների գալարներով, այդպես Ուսուցիչն է դնում Ձեռքը աշակերտի ուսին: Ոչ թե դատարկությունը, այլ լարված ուշադրությունն է համապատասխանում ղեկավարմանը: Հրամանը լցնում է տարածությունը, բայց չի հարվածում ծոծրակին: Ոչ թե միայնակ անձի, այլ ընդհանուր բարեշրջման համար է տրվում Ուսմունքը: Դա արևի ճառագայթ է, երանի նրան, ով կնմանվի լույսի որսորդի՛:



    - - - - - - -



    643.


    Մի անգամ հարցրեցին յոգին, թե ինչպե՞ս է նա հոգեբանում տարածությունը: Նա պատասխանեց՝ հոգեկան էներգիայի արտահոսքը նման է ծաղիկների բուրմունքի: Ինչու՞ լարել այն, ինչը հառնում է դեպի բարձրագույն Աումը: Նրբագույն էֆիրը տարրալուծում է հոգեկան էներգիայի հոսանքները, և մարդիկ շնչում են այն, - այդպես է տեղի ունենում ազդեցությունը:



    - - - - - - -



    644.


    Ձեզ հանձնում եք տարբեր բժիշկների հետազոտությանը: Թույլ եք տալիս, որ դանակները կտրեն ձեր մարմինը: Թույլատրում եք ֆիզիկական փորձեր, բայց երբ հիվանդանում եք հոգեպես և գիտակցությունը խավար է, և չեք տեսնում գալիքի լույսը, այնուամենայնիվ հերքում եք վերածննդի վահանի մասին այն միտքը: Ասել եմ՝ Մեր երևույթների գիտակցման գործում վահանը ձերն է: Ընդունեք խորհուրդս՝ բուժե՛ք ձեր գիտակցությունը: Բողոքում եք լյարդից, բայց ստուգեք ձեր մտքե՛րը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (09.05.2020)

  12. #789
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    645.


    Հարցնում են՝ ինչպե՞ս լինել առօրեականության հետ: Շատ են վախենում նրանից, համարում են ստեղծագործման վախճան, մտածում են արժանապատվության ոչնչացման մասին: Բայց կասենք՝ ամենօրյա աշխատանքի մեջ ճանաչեք գիտակցությունը վեհացնող պրանայաման՝ շնչառության կառավարման ուսմունքը: Պրանան իջնում է բարձրագույն ոլորտներից, բայց ամեն աշխատանք ծնում է էներգիա, որն իր էությամբ նման է տարածական էներգիային: Այդպես էներգիայի էությունը գիտեցողը կարող է մգդակել կոշիկներ կամ թմբկահարել կամ հավաքել բերքը: Ամենի մեջ նա կծնի բարձրագույն էներգիա, քանզի այն ծնվում է Տիեզերքի ռիթմից: Միայն ցածր գիտակցությունն է վախենում աշխատանքի ռիթմից և դրանով արարում է իր զնդանը: Դժվարությամբ է հասկանում մարդկությունը, որ արքան և կոշկակարը լիովին համադրելի են:



    - - - - - - -



    646.


    Բազում խոսքեր են ասված կյանքի Ուսմունքի մասին, բայց դրանցից քչերն են գործադրվում: Փոքր է արժեքը նրանց, որոնք կրկնում են Ուսմունքը, առանց այն կիրառելու: Չխոսենք չհասկացողների մասին, բայց դիպչողները պատասխանատու են մտքերի և գործողությունների համար:




    - - - - - - -



    647.



    Մեր Պատգամների ընկալումը պետք է արտահայտվի գործողությունների անհապաղության մեջ: Աշակերտը չպետք է հանգստացնի իրեն չար արդյունքով ու բարի մտադրությամբ: Կշեռքի վրա որպես ծանր կշռաքարեր դրվում են թեթևամտությունը, անփությությունը, հրամանի նվաստացումը:
    Աշակերտն ինքը երեք անգամ կնայի հայելու մեջ և կասի. "Գործողությունների մեջ սխալ չեմ տեսնում": - "Մի ուղղիր հայացքդ դաշտավայրին, այլ նայիր դեպի Աշխարհի Մոր բարձունքները և այդպես անսահմանորեն չափիր քո գործողությունները":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #790
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    648.


    Երբ բալյուն* կամ մրտավարդը դուք տանում եք դաշտավայր, երբ խնձորենին սար եք տանում, մի՞թե դուք սպասում եք անհապաղ հետևանքների: Այդպես էլ հոգեկան էներգիային տիրապետելու ժամանակ դուք անհրաժեշտ ժամանակ պետք է տաք էներգիայի բնույթի փոխակերպմանը: Ցանկացած բռնի լարվածություն կարելի է գործադրել առանց սպասելի հետևանքների: Հաճախ մարդիկ հետևանքների են սպասում մի տարածքում, այնինչ դրանք կազմավորվում են կատարելապես այլ տեղ: Հետևաբար գիտեցեք էներգիայի աճի ժամկետները:
    Իհարկե, Հրեղեն Հոգու Ուսմունքը կարելի է խորացնել բոլոր ուղղություններով: Այդ կարելի է անել ասվածը յուրացնելու դեպքում:



    - - - - - - -



    649.


    Ուսմունքի կոչին արձագանքող և նվիրվածության բոլոր կրակներով բոցավառվող աշակերտը, հիրավի, Տիեզերական ուժերի գործընկերն է: Իր գործողություններով բազմապատկելով Տիեզերքի ուժերը, իր մտքերով զարդարելով տարածական միտքը, մի՞թե արարիչ չէ նա: Եվ նրա լավագույն զարդարանքը չի՞ լինի արդյոք դարերի իմաստությունը:
    Տիեզերքի տարածական Հրի լայնարձակությունը լավագույն ճակատագիրը կտա որոնող մարդկությանը:



    - - - - - - -



    650.


    Նույնիսկ ձեր բժիշկներն են պնդում, որ նյարդային վերելքի դեպքում ուժերը տասնապատկվում են, դրանով նրանք ընդունում են հոգեկան էներգիան: Բայց նրանք ավելացնում են, որ նյարդային վերելքները կարճաժամկետ են և իրենց հետևից ուժերի անկում են բերում: Հենց այստեղ է Յոգան անհրաժեշտ, որպեսզի, ավելացնելով վերելքները, ազատի անկումներից: Անկումները պայմանավորված են անգիտակցվածությամբ և հոգեկան էներգիան չկիրառելով: Կաղլիկի պես ցատկոտում է տգետը, իսկ իմացողը հաղթահարում է ամենաանհասանելի բարձունքները:

    - - - - - - -
    * Բալյու (Մորու, Մորուա)
    - բույսեր, որոնք ի վիճակի են կայունացնել հոգեկան էներգիայի վիճակը մարդու օրգանիզմում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (12.05.2020)

  15. #791
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    651.


    Ուշադրությունը կարելի է փորձարկել հասարակ միջոցներով: Իրը դրեք մի նոր տեղ, բայց, եթե այն չնկատեն, փոխարինեք ավելի մեծով և հետևեք, թե ինչպիսի՞ փիղ, ի վերջո, կհրապուրի "սուր" աչքին: Ընդհանրապես փորձեք թե ձեզ և թե ուրիշներին: Փորձեք նաև վախի դեմ, նյարդայնության դեմ, անտարբերության դեմ, և այն բոլոր դեպքերում, երբ լակմուսի թուղթը կարող է ամոթից կարմրել: Կարիք չկա մարտահրավերների, հասարակ ուշադրությունն արդեն կարող է շատ աստիճաններով առաջ մղել: Այդպես պետք է ձեռնարկել "Արծվի Աչքի" կազմավորումը:
    Մի յոգ կատակասեր մարդու անուն հանեց, որովհետև տանը փոխում էր ամենատարբեր իրերի տեղերը: Եվ "ինչու՞ ես այդ անում" հարցին պատասխանում էր. "Հետևում եմ, չե՞ք կուրացել արդյոք":
    Հիրավի, քչերն են նկատում շրջապատի փոփոխությունները: Բայց "արծվի" աչքի առաջին նախանշանն է՝ նկատել փոքրագույն փոփոխությունները, քանզի նրանցից են կախված ամբողջի թրթիռները:



    - - - - - - -



    652.


    Մեծ օգուտ են բերում միացյալ առաքումները, երբ կարելի է պահպանել մեկ տոնայնություն, ինչպես երաժշտական բանալու մեջ: Նույնիսկ կամերտոնի միջոցով կարելի է տալ ղեկավարող հնչյունը: Մագնիսը, կամերտոնը, օղակը և շատ այլ սովորական հարմարանքներ հեշտորեն երիտասարդ յոգերի կենցաղ են մտնում: Փոշու շերտերի մաքրումը բահ և ավել է պահանջում: Պետք չէ վախենալ սովորական իրերից՝ ինչպես ներքևում, այնպես էլ վերևում:
    Իմաստուն կլինի ընտելանալ, որ չկա հանգիստ և վերջ չկա: Բայց Մեր Եղբայրության և Վերարքայության գիտակցումը միայն ճամփորդին առաջնորդում է արդեն դեպի Անսահմանություն տանող ամենակարճ ճանապարհով:



    - - - - - - -



    653.


    Մարդկանց համար օտար է Ուսուցչին հնազանդվելու մասին միտքը: Ինչպե՞ս կարելի է կորցնել ոգին, երբ Ուսուցիչը՝ Առաջնորդող Փարոս է: Ինչպե՞ս աշակերտը կարող է կորցնել իր կրակը, երբ Ուսուցիչը բոլոր կրակների բռնկումն է դրսևորում: Ինչպե՞ս կարող է Ուսուցչի Վահանը կասեցնել, երբ աշակերտն Ուսուցչի կողմից հրով է նկրտվում: Այդպես մարդկության գիտակցության մեջ ապրում է համատեղ-առաջնորդող ուսուցմանը ձգտելու փոքրիկ ցանկությունը: Բայց մարդկությունը պետք է սովորի ինքնագործողությանը և մարմնավորի Ուսուցչի բոլոր հաստատած մտքերը: Այդպես Տիեզերական Գիտակցությունը հասնում է իր բարեշրջմանը: Այդպես մարդկությունը պետք է սովորի արարել բարձրագույն ճանապարհով:
    Հիրավի, Ուսուցչին ընդօրինակելը Ուսուցչի Կերպարի համադրումն է հանդիսանում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #792
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    654.


    Իսկ ինչպե՞ս մոտենալ Աղբյուրին: Ինչպե՞ս պետք է հաստատվի բարձրագույն ըմբռնումը: Միայն Վերարքայությաան Օրենքով: Առաջնորդող Ձեռքը Բարձրացնող Ձեռքն է: Չէ՞ որ Մատնացույց անողն այն Ձեռքն է, որը ուղին է ցույց տալիս դեպի Բարձրագույն Օրենքը:
    Հիրավի, այդպես է ստեղծվում Վերարքայության օրենքի մեծ սանդուղքը:



    - - - - - - -



    655.


    Ինչպե՞ս են ուրեմն հասկանում մարդիկ Վերարքայության օրենքը: Ինչպե՞ս են ի կատար ածում կյանքում բոլոր օրենքները: Ինչպե՞ս են լարում իրենց մեջ լավագույն նկրտումները: Վերարքայության օրենքը, հիրավի, ընդունվում է որպես սեփական իրավունք, մոռանալով, որ Վերարքան Շղթայի Օղակ է և Բարձրագույնի Կամքն Իրականացնողը: Միայն այդպես կարելի է համապատասխանել բարձրագույն նշանակությանը: Միայն այդպես կարելի է ի կատար ածել Վստահությունը և լցնել կրակների Թասը:



    - - - - - - -



    656.


    Հիշեք ձգողականության և հակազդեցության օրենքը: Տոկունությունը ծագում է ձգողականությունից և լարումը՝ հակազդեցությունից: Վերարքայության գծով ձգողականություն դեպի Ինձ և հակազդեցություն թշնամուց դեպի փառաբանում: Այդպիսով, Ուսուցիչն ու թշնամին երկու անկյունաքարեր են:
    Գազաններ հնազանդեցնողը հրահրում է նրանց կատաղությունը, որպեսզի նշանավորի սանձահարումը: Չի կարող տեղի ունենալ շարժում առանց լարման, և այդ պատճառով ամեն մի առաջընթաց Ուսմունք կարիք ունի թշնամիների և Ուսուցչի: Պետք է հիշել ֆիզիկական օրենքի մասին, որպեսզի հասկանանք ոգու օրենքի աներկբայությունը: Մատնանշում եմ, որպեսզի հասկանաք Ուսուցչի նշանակությունն ու թշնամիների անհրաժեշտությունը: Իհարկե, միայն Ուսուցիչը կարող է թշնամուն խելացնորության հասցնել: Պետք է ցույց տալ չարի չափանիշը, որպեսզի վերանորոգված դուրս գաս չարի կրակների միջից: Չի կարելի շրջանցել ճանապարհի հանգույցները, բայց իմացեք, որ ոչ մի ճնշում չի անցնի անօգուտ: Հնարավոր է, այն ծառայում է ամբողջ ժողովուրդների՛:
    Եթե ճգնավորը միայն մտքով կարող է խորտակել չարի ամրությունը, ուրեմն Բարձրագույն Ուժերի թույլ տված ճնշումը խոյահարիչ կդառնա հակառակորդի ուժերի առջև:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 13.05.2020, 20:45:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #793
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    657.


    Իմ Կամքի իրագործմամբ Ինձ հնարավորություն ես տալիս ի կատար ածել քո կամքը: Ո՞րն է սահմանը դեպի լույս նկրտող կամքերի միջև: Կարելի է հիշել, որ վստահողներին Մենք առաջնորդում ենք փորձված մագնիսների ճանապարհով: Օվկիանոսներ անցած Նավավարին կարելի է հավատալ:
    "Անցիր կամուրջը և փորձիր ինքդ քե՛զ: Բայց Իմ աստղը դարեր է ճանաչել":
    Թող փորձված սրտին վախը չդիպչի:



    - - - - - - -



    658.


    Գործողության որակը հաստատվում է նկրտման մեջ: Երբ բառերն իրագործվում են, հաստատվում է բարձրագույն էներգիան: Հետևաբար միայն կյանքում կարելի է դրսևորել բոլոր բարձրագույն էներգիաները: Ոչ թե խոսքերը, այլ գործողություններն են բարձրագույն էներգիաների հաստատում համարվում: Միայն երբ ոգու ներուժը դրսևորված է գործողության մեջ, հաստատվում է բարձրագույն համապատասխանությունը:
    Այդպես նկրտող որոնումը բանալի կտա դեպի Անսահմանություն:



    - - - - - - -



    659.


    Այն պատճառով է Մեր Կտակն այդքան հզոր, որովհետև հրաշալի հաստատումներով խոսքերը կյանք են մտնում: Այն պատճառևով է Մեր Խոսքն այդքան ապրող, որովհետև ստեղծագործման մղիչ խթանը հագեցած է կրակի հզորությամբ: Միայն, երբ Մեր Կտակը կիրառված է կյանքում, կարելի է հաստատել բարձրագույն աստիճանը: Ինչու՞ է ուրեմն այդքան գործուն ձեզ հղված ամեն հանձնարարություն: Որովհետև այն իր մեջ կրում է Մեր Համագործակցության գրավականը: Այդպես ժառանգորդության օրենքի վրա Մենք հաստատում ենք Վերարքայությունը: Ուրեմն, երբ տիեզերական օրենքը գիտակցված է, հիմնվում է Վերարքայության Շղթայի ըմբռնումը: Այդպես լավագույն կատարողը Վերարքայության մերձավորը կդառնա: Միայն Բարձրագույն Կամքի կատարումն է հանդիսանում Ծառայողության Վերարքայությունը: Միայն այդպես ենք Մենք հաստատում Վերարքայության Օրենքը: Այդպես Տիեզերական Արդարադատությունը կյանք է մտնում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. #794
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    660.


    Ինչո՞վ է ուրեմն փոխակերպվում ոգին: Ներքին մղման արվեստով: Ինչո՞վ է հառնում ոգին: Նկրտման արվեստով: Իսկ ինչպե՞ս ուրեմն չհագենա ոգին հրով, եթե միայն այդպես կարելի է առնչվել Տիեզերական Մագնիսին: Չէ՞ որ Բարձրագույն Ոգու գիտակցությունը հագեցած հուր է: Այդ պատճառով միայն Բարձրագույն Կամքի գիտակցումը ոգուն կարող է բերել իր նշանակմանը: Ուրեմն ամեն գիտակցված միջոց գործողության գեղեցկություն կտա:
    Հաստատված հրին հարած ստեղծագործումը գիտակցաբար մագնիսականանում է Բարձրագույն Կամքի կատարմամբ:



    - - - - - - -



    661.


    Հետևաբար յուրաքանչյուր ի կատար ածված միտք ներդրում է հրեղեն ստեղծագործման մեջ: Ամեն ի կատար ածված միտք միասնանում է Մեր գործողություների հետ: Որքա՞ն հոգատարորեն պետք է աշակերտները սահմանեն իրենց մտքերի որակը՝ չի՞ թաքնվել արդյոք ինչ-որ տեղ անձնականության կամ մեծամտության, կամ ինքնասիրության երևույթի որդը: Խոստովանանքի ազնվությունն այն երևույթն է, որն ամեն ոգի պետք է իր մեջ զարգացնի: Միայն այդ կերպ կարելի է ի կատար ածել Վեհապետների Ոլորտի հանձնարարությունը:
    Վերարքայության շղթայի դրսևորումը կառուցվում է Բարձրագույն Կամքի կատարմամբ:



    - - - - - - -




    662.



    Իհարկե, Վերարքայության հզորությունն ամենակենսականն է, և կառուցել կարելի է միայն այս կամրջով: Այդպես յուրաքանչյուր մեծ նախաձեռնության հիմքում դրված է էներգիա, որը հագեցած է Վերարքայության օրենքով: Միայն մերձավոր միաձուլվածության օրենքի հիման վրա կարելի է ստեղծագործել: Միայն Վերարքայության Սկզբի հաստատման հիման վրա կարելի է ամրապնդել բարձրագույն հնարավորությունը: Ստեղծագործական Կամքն ասում է, որ համախմբված գիտակցությունը համաձայնեցվածության լուծում է տալիս:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. #795
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,600
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    663.


    Ո՞վ է ուրեմն արարում ոգու հզորությամբ: Հուրը կրողը, բարեշրջմանը զգոն ծառայողը, արարիչը մարդկանց, իր ամբողջ կրակները մարդկության աճին նվիրաբերողը: Այդ Լուսակիրներին պետք է մարդկությունը նմանվի իր որոնումներում:
    Ինչպե՞ս է ուրեմն արարում Վերարքան Երկրի վրա: Վեր հանելով իրեն շրջապատող ամեն ինչ: Այդպես, մաքուր հրով բոցավառված, Վերարքան ոլորտներ է կառուցում:



    - - - - - - -



    664.


    Իհարկե, ստեղծագործ միտքը կվերածնի աշխարհը: Մտքի արքան բարեշրջում է արարում: Այդպես Մենք կարող ենք առաջ տանել մարդկային գիտակցությունը: Մենք մտքով ենք արարում:
    Ինչպե՛ս պետք է մարդկությունը գիտակցի մտքի նշանակությունը: Ինչպե՛ս Ուսմունքը պետք է ընկալվի զգոն մտքերով: Այդպես յուրաքանչյուր նկրտող միտք կարող է ոգուն մղել սխրանքի: Ահա թե ինչու Մենք այդքան բարձր ենք դասում մտքի ձևավորումը: Յուրաքանչյուր մեծ միտք միաձուլվում է Բարեշրջման Շղթայի հետ: Այդպես է կառուցվում բարեշրջումը:



    - - - - - - -



    665.


    Ընկալման նրբության մեջ է ամփոփված Ուսուցչին ըմբռնումը: Գիտակցման մեջ, որ Ուսուցիչն աշակերտի ոգին հագեցնում է բարձրագույն ըմբռնմամբ, ամփոփված է աշակերտի ամբողջ առաջընթացը: Ոգու արվեստը կարող է առաջ ընթանալ միայն, երբ միտքն է հառնում: Եվ Ուսուցչի ու աշակերտի միջև ընկած շղթան բաղկացած է հոգևոր նկրտումներից: Հիրավի, ուրիշ էլ ո՞վ կբարձրացնի աշակերտի ոգին, եթե ոչ նրա Ուսուցիչը: Միայն բարձրը կարող է առաջ տանել ցածրը: Առանց այդ ըմբռնման առաջ չես ընթանա: Ուրեմն ամփոփենք ընկալման նրբությամբ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 53 93-ից ԱռաջինԱռաջին ... 34349505152535455565763 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •