User Tag List

Էջ 51 93-ից ԱռաջինԱռաջին ... 4147484950515253545561 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 751 համարից մինչև 765 համարի արդյունքները՝ ընդհանուր 1382 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #751
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    532.


    Մենք խուսափում ենք ամենից, ինչ վերաբերվում է մկանների մեխանիկային: Չէ՞ որ նույնիսկ մկաններն էլ պետք է կամքի հղումներն արտահայտեն: Մենք չենք սիրում մեխանիկական գիրը, որովհետև այն միշտ բարդեցնում է գիտակցության վերելքը: Այն խաթարում է նուրբ էներգիայի կատարելագործմանը: Ելակետային հանգամանքն այնուամենայնիվ զգայիմացությունը կլինի: Զգայիմացության զարգացման ժամանակ չի սպառնում այն վտանգը, որը կապված է հաղորդատվությունների մեխանիկական տեսակների հետ:
    Ուրեմն եկեք առավելությունը տանք ամենին, ինչը վեհացնում է մտքի մշակվածությունը:



    - - - - - - -



    533.


    Ավտոմատ գրի եղանակը կատարյալ չէ, մշտական երկատում է ստացվում: Ազդեցությունը գալիս է ձեռքի դաստակի վերևում գտնվող կենտրոնի վրա, բայց գիտակցությունը նույնպես ընտելացել է իշխել այդ նույն կենտրոնին՝ երկու ուղիներն սկսում են կռիվ տալ և արտահայտությունների նրբությունը տեղ չի հասնում:



    - - - - - - -



    534.


    Ամենից վնասակար են այսպես կոչված ակամա մտքերը: Ամեն գիտակից միտք իր մեջ արդեն որոշակի կազմակերպվածություն պարունակում է, բայց ամենից վատ են թափառական մտքերը, որոնք անիմաստ խցանում են ուղիները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #752
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    535.


    Փորձեք ըստ ցանկության տեսնել ձեր աուրայի կտորներ: Դա անհնար է, քանզի հոգեկան էներգիայի օրենքը, բացի ցանկությունը, հարմար պայմանների կարիք նույնպես ունի: Այդպիսի պայմաններն ակնթարթորեն չեն ծագում, այլ դրանք պետք է կուտակել բարձրագույն ազդեցությունների հումքի վրա: Բայց դեպի բարձրագույն ազդեցություններն ընկած ճանապարհն էլ հեշտ չէ, քանզի դրանք բաց դարպասներից ներս մտնելու իրավունք են ստացել: Նրբագույն էներգիայի օջախների հետ շփվելուց ամեն խուսափում փակում է դարպասները: Ու նաև պետք է հասկանալ, թե ինչում է կայանում արդյունավետ շփումը: Այն կախված է ոչ այնքան նպատակասլացության եռանդից, այլ նաև շրջապատող պայմանների հանդեպ հոգատար վերաբերմունքից: Երբեմն լռության անցումնային ժամանակաշրջանը լավագույն կուտակիչն է դառնում: Զգայունակության աստիճանի վրա գիտակցությունը հասկացնել է տալիս, թե ինչպիսի գործողություն է համապատասխանում անհրաժեշտությանը:
    Զարգացած աուրաների բաղկացուցիչ մասերից առանձնապես դժվար է տեսնել հագեցած կանաչն ու ընտիր սուտակագույնը: Երկու հակադրություններ են՝ զմրուխտն ու սուտակը: Առաջինը սխրանքի համադրությունն է, իսկ երկրորդն՝ անձնվիրությունը: Մշուշոտ դրսևորումներում նրանք երկուսն էլ կարող են հանդիպել, բայց մաքուր վիճակում նրանց հազվադեպ կարելի է տեսնել, ինչպես հազվադեպ են հանդիպում համադրությունն ու սխրանքը: Զմրուխտն ավելի մոտ է Բրահմայի թասին, իսկ սուտակը՝ աչքին:



    - - - - - - -



    536.


    Հոգեկան էներգիան պետք է զարգացնել պլանաչափորեն ու եռանդով: Հոգեկան էներգիայի զարգացումը կախված է ներդաշնակ զուգակցություններից, ինչպես նաև ֆիզիկական վիճակից:



    - - - - - - -



    537.


    Խնոցին և հոլը՝արարիչ պարուրաձև շարժման խորհրդանիշներն են: Ֆիզիկական անշարժությունը թուլություն չէ, և լռությունն էլ ձայնի բացակայություն չէ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #753
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    538.


    Երբ բոլոր գրքերն ընթերցված են և բոլոր խոսքերն ուսումնասիրված, այդ ժամանակ արդեն մնում է իմացածը կիրառել կյանքում: Իսկ եթե գրքերը կարդում եք ու լսում եք խոսքերը, իսկ կիրառությունն այնուամենայնիվ մնում է կյանքից դուրս, ուրեմն և ոչ մի նշաններ ձեզ չեն ստիպի փոխել ձեր սովորությունները: Բայց պետք է ճանապարհ գտնել դեպի գիտակցության շարժունակությունը: Սիրտը կարող է սկսել ամոթ զգալ ժամանակի անարժան մսխումից:
    Մենք բոլորովին չենք ցանկանում խիստ լինել: Մենք գերադասում ենք տեսնել նվաճելու ուրախությունը: Բայց դարերի սովորույթը ստիպում է սուրը պատրաստ պահել, քանզի վախը դեռևս իշխում է մարդկանց վրա: Հաղթանակը վախի վրա նոր գիտակցության շեմը կդառնա:



    - - - - - - -



    539.


    Հարկ է ուսումնասիրել երեխաների նյարդային կենտրոնների վիճակը: Հայտնի է, որ այդ կենտրոնները զարգանում են չափազանց անհատականորեն և անհավասարաչափ: Կարելի է գտնել միայն մեկ շատ զարգացած կենտրոն ունեցող երեխաներ, և այդ ժամանակ կտեսնեք, որ նրանք կարող են մեծահասակներին նմանվող կարճ գործողություն կատարել:
    Երբեմն որոշ կենտրոններ հիվանդկոտություն են դրսևորում և հրահրում են բժիշկների տարակուսանքը, քանզի նյարդային կենտրոնների դրսևորումը երեխաների մոտ բժիշկները նույնիսկ հնարավոր էլ չեն համարում: Այնինչ, ըստ այդ հիվանդագին նշանների և արտասովոր երևույթների կարելի է դատել մարմնի էության և ոգու որակի մասին: Որքա՜ն բարիք կարող էին բերել նման հետազոտությունները: Որքա՜ն հնարավորություններ կպահպանվեին: Այդպես կարող էր ճիշտ կերպով սկսվել հոգեկան էներգիայի կուտակումը:
    Բազում մարմնավորումներ ապրած հին ոգիների համար բավականին դժվարություններ են հանդիպում յոթ տարեկանից հետո և հատկապես տասնչորս տարեկանից հետո: Տասնչորս տարեկանից հետո հոգեկան էներգիան արդեն սկսում է գործել: Ոգին արդեն կտրվում է իր նախկին գոյություններից, նոր, անհայտ ուղու ծանրությունը սկսում է ճնշել, անորոշորեն անհանգստացնում են կուտակած արժեքները, էությունը ձգտում է հետ, որտեղ գիտակցության հնարավորությունները շատ ավելի մեծ էին:
    Երեխաների նյարդային կենտրոնների վրա ճիշտ հսկողությունը պետք է ապագայի համար: Գոյություն ուներ ոչ պիտանի կարծիք, որ իբր ոգին չի կարողանում տիրապետել նոր մարմնին և այդ պատճառով են տեղի ունենում մանկական անմտությունները: Բայց ամեն ինչ ընդհակառակն է: Երբ կենտրոններն աշխատում են սխալ, հոգեկան էներգիայի կուտակում տեղի չի ունենում, և դրսևորվելու համար ոգին նյութ չունի:
    Երեխաների նյարդային կենտրոնների մասին հոգ տանելը կարող է գալիք ռասայի համար մտահոգություն համարվել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #754
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    540.


    Մարդիկ, ճիշտ է, առնչվել են շատ էներգիաների հետ, բայց մեծամասնությամբ մեկ անգամ դիպչելով միայն, ճանաչելով միայն եզակի հատկություններ: Այդ սահմանափակությունից կարող են շատ վտանգներ ծագել: Օրինակ՝ համընդհանուր էլեկտրիֆիկացիան քաղաքակրթության բարօրությունն է, բայց քանի որ մարդիկ էներգիային միակողմանի են մոտեցել, նրանով տարածության արհեստական հագեցումը կարող է սպառնալ վտանգով: Էլեկտրականության լարվածության տեղերում կարելի է ուժի նշանակալի պարպումներ ստանալ: Եթե հզորացնում եք պատճառը, աճում են հետևանքներն էլ, այդպես ուժեղ լիցքահանման փոխարեն կարելի է մասսայական ոչնչացման հասնել: Ճիշտ նույնպես կարելի է պատկերացնել տարածության հագեցումն էներգիայով և ամենաանսպասելի խանգարումներ կյանքում:
    Իհարկե, դուք համոզված եք, որ Մենք չենք խոսում էներգիաներին տիրապետելուն և կիրառելուն դեմ, բայց Մենք մտահոգված են նախազգուշացնել նոր էներգիաներ կանչելու դեպքում իմունիտետի պատեհաժամության մասին: Մեր բոլոր փորձերը ցույց են տալիս, որ հոգեկան էներգիան միշտ պատրաստ կլինի այլ էներգիաների հարվածները փոխակերպել օգտակար երևույթների: Մենք տեսել ենք, թե ինչպես հոգեկան էներգիան փոխարինում էր պատվաստումներին և ոչնչացնում էր հիվանդանալու հնարավորությունները, այդպես էլ էներեգիաների բոլոր ազդեցությունները նա փոխարինում է բարիքի:
    Մի խառնեք այս պնդումը կամքի մասին ուսմունքի հետ, քանզի կամքը հոգեկան էներգիայի դրսևորումներից ընդամենը մեկն է:



    - - - - - - -



    541.


    Լսե՞լ եք դուք արդյոք, որ կայծակը սպանի յոգի: Ոչ, ընհակառակը, լսել եք յոգի մահազդու աչքի մասին: Ոչ միայն կամքի հրամանը, այլ էներգիաների համախմբումն է այդ ֆենոմենին ուժ տալիս: Գլխավորը, ունենալ հոգեկան էներգիայի պաշար, որը բարերար է:



    - - - - - - -



    542.


    Այսպես կոչված չորրորդ տարածքը հոգեկան էներգիայի հատկություն է: Հոգեկան էներգիայի հատկությունները լայնացնում են ընձեռնում բոլոր հասկացություններին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #755
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    543.


    Կարող եք հանդիպել մարդկանց, որոնք կատարելապես հերքում են Ուսմունքը: Մի փորձեք նրանց համոզել: Մեր Ուսմունքը ոչ թե մուշտարի կանչող է, այլ ցույց տվող և նախազգուշացնող նրանց, ովքեր արդեն պատրաստ են կատարելագործվելու: Շատերն իրենց համար մեկ սիրելի էջ կընտրեն: Եվ նրանք հենց նրա հետ էլ կմնան, այլ ոչ Ուսմունքի: Ոմանք կձևացնեն, թե հարգում են Ուսմունքը, և քնելիս գիրքն իրենց բարձի կողքին կդնեն: Այդպես ոմանք էլ կաղաղակեն իրենց սերն Ուսմունքի հանդեպ, բայց որևէ սովորությունից չեն էլ փորձի հրաժարվել: Բայց կգան սպասվածնե՛րը:



    - - - - - - -



    544.


    Հները մի ասացվածք ունեին. "Վագրին բաց մի՛ թող": Ավելորդ է նրա նշանակությունը բացատրել: Բայց նրա իմաստը խորը հաստատում ունի կյանքում:
    Եվ ուրեմն, բաց չթողնենք վագրին:



    - - - - - - -



    545.


    Կարելի է համարյա համոզված լինել, որ Նոր Դարի երևույթը թափանցում է պարզ հոգիների մեջ: Թող լավագույններն իրենց ուսերին տանեն հակասությունների ամբողջ պայքարը: Ավելի փոքրերին թող ներկայացնեն բանաձևը, որպես հասարակ մի բան: Թող վերջիններս արդեն հանգիստ լինեն, երբ պայթյունի հուրը կփայլատակի:
    Հիշեք ցույց տրված խորհրդանիշը, երբ զվարճանքի ասպարեզից մարդկանց փորձում էին հանել այն քանդելուց առաջ, իսկ մարդիկ ոչ միայն դուրս չէին գակիս, այլ շատերը փորձում էին մտնել:
    Բազմապատկելով Ուսմունքը, խնդրում ենք չզարմանալ, եթե միայն քչերն ընկալեն նրա անհապաղ անհրաժեշտությունը: Անգիտակից մտածողությունը մի զարմանալի հատկություն ունի՝ գալիքն ընդհակառակը զգալ: Ինչ-որ բանի մոտենալը զգացվում է, բայց խեղաթյուրված գիտակցությունը բեկում է պատկերացումը: Չարժե օրինակներ բերել, երբ մարդիկ ուրախանում էին դժբախտությունից առաջ և ցնծում էին պարտությունից առաջ:
    Զգայիմացության մշակումը հոգատար նկրտում է պահանջում, այդ պատճառով միայն լավագույններն ու պարզերը կհամընկնեն ըմբռնման հեշտությամբ: Բայց ով նրանց միջև է, նախազգուշացումներից շնչահեղձ են լինում: Նրանք տեսնում են ուրվականներ և չեն հասկանում, թե որտեղ է իրականությունը: Նրանք ինքնաթմրեցնում են իրենց ոչ այնքան թմրանյութերուվ, որքան մտածողությամբ: Մանկուց պայմանական կենցաղի միջից ներծծած գաղափարների կպչունությունը սպանում է խելամիտ մտածողության փորձերը:
    Աղետների ժամանակ անհեթեթ վարքի դրսևորումների օրինակները սովորական բան են դարձել, քանզի մտքի ուղղությունն ընթացել է ոչ թե իրականության հունով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (03.04.2020)

  7. #756
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    546.


    Հրի տարերքին ոչինչ փոխարինել չի կարող: Ճիշտ այդպես փոխարինող չունի նաև հոգեկան էներգիան: Ամենաինքնաբավ, ամենանուրբ, ամենավերընթաց էներգիան հրի իսկական դու՛ստրն է: Պատահական չէ, որ մենք վկայակոչում ենք հրեղեն հաղթանակողուհուն: Ամեն բերկրանք արդեն իսկ գանձի նշույլ է կուտակում: Գեղեցիկի առջև ամեն հիացում լույսի սերմեր է հավաքում: Ամեն սքանչացում բնությամբ հաղթանակի ճառագայթ է ստեղծում: Արդեն վաղուց եմ ասել՝ դուք Լույս ունեք գեղեցկությա՛ն միջոցով: Մի՞թե պետք է խոսենք միայն հաճույքի համար: Յուրաքանչյուր դիտողություն անհետաձգելի նշանակություն ունի: Այդպես հիացմունքն ամենակարճ ճանապարհը կդառնա հոգեկան էներգիան կուտակելու համար:
    Կհարցնեն ձեզ ոչ մեկ անգամ՝ որտե՞ղ է հրեղեն էներգիայի սքանչելի այգու տնկարանը: Ասացեք՝ գեղեցիկի մասին ուրախության մեջ, բայց սովորեք պարունակել լույսի այդ ուրախությունը: Սովորեք ուրախանալ ամեն տերևին, որ արթնացել է ի կյանք: Սովորեք, թե կենտրոններով ինչպես համահնչել ուրախության կոչի հետ: Սովորեք հասկանալ, որ այդպիսի ուրախությունն անգործություն չէ, այլ գանձերի հունձք: Սովորեք էներգիան կուտակել ուրախությամբ, քանզի ուրիշ էլ ինչո՞վ մենք մեզ կկապենք հեռավոր աշարհների թելը:
    Ոչ թե տխրության, ոչ թե խելագարության, ոչ թե հարբեցման, այլ գիտակցման ուրախության մեջ գանձի երջանիկ տերերը կդառնանք: Դժվար է դատարկ ջրհորից ծարավ հագեցնել, բայց սարի աղբյուրը պատրաստ է իր զովությունը տալ ամեն մոտեցողի: Ուրախացե՛ք:



    - - - - - - -



    547.


    Տարածություն ուղարկված միտնքն իրեն նման մտածողություններ է գրավում:
    Ինչպե՞ս վարվել, եթե լայն աշխարհայացքները նպատակին չեն հասնում: Պետք է ավելի լայնացնել դրանք: Ծայրահեղ թշնամության սահմաններից այն կողմ բարեկամության դաշտն է սկսվում, ճամփորդը պետք է գիտենա տեղամասի այս սահմանները:
    Մի՞թե հնարավոր է սխրանք առանց հիացմունքի: Մի՞թե հնարավոր է անձնվիրություն առանց ուրախության: Մի՞թե հնարավոր է արիություն առանց սքանչանքի: Ուրեմն ցույց տվեք և հիշեցրեք, թե ինչպես ավելի հեշտորեն և ավելի մոտ գտնել հոգեկան էներգիան:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #757
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    548.


    Կարելի է ուրախանալ, բայց ուրախության մեջ կենդանիների չնմանվենք: Ո՞րն է տարբերությունը: Միայն գիտակցությունը: Կենդանիները չգիտեն, թե ինչու են ուրախանում, իսկ մենք գիտենք, թե ուրախանում ենք ինչին: Այդպիսի գիտակցությամբ մենք միացնում ենք պատճառն ու հետևանքը: Դրանով կատարելագործման կամուրջ ենք կառուցում:
    Կարելի է վերանայել իրադարձությունների ամբողջ շղթան և գնահատել նրանց հաջորդականությունը: Դրանով նույնպես մենք կտարբերվենք գազաններից, որովհետև առանձին պահերը նրանք իրար չեն կապակցում: Իրադարձությունների համեմատության մասին ուսմունքը հոգեկան էներգիայի նոր աղբյուր կտա: Եթե մարդիկ սովորեին ըստ գիտակցության համադրել իրենց կյանքի օրերը, նրանք տեղից առաջ կշարժվեին:



    - - - - - - -



    549.


    Կունդըլինին ավելի ճիշտ կլիներ սահմանել որպես վերացական սկիզբ: Երբ Երկրի կյանքի պայմաններն ավելի կոպիտ էին, ոգին անհրաժեշտ էր հրապուրել դեպի վերին ոլորտներ: Նախապես գլխավորում էր Բրահմայի Աչքը (Աջնա), հետո այն փոխարինվեց Կունդըլինիի հաղթանակով: Բայց Սամադհիի (ինքնակաևավարման) նվաճումները մարդկությանը չփրկեցին ստրկության և դավաճանությունների սարսափից:
    Այժմ ժամանակը պահանջում է գործողություննեի համադրում: Երկրային գոյության այդ համադրումը կտա զգայիմացությունը: Զգայիմացության գանձն ամփոփված է Թասի մեջ, այդ պատճառով երկու սկզբնաղբյուրներին պետք է ավելացնել նաև երրորդ կենտրոնի ծաղկունքը: Թող Կունդըլինիի ծիածանը հրապուրում է վեր, բայց երկրի վրա երկրային կառույց է անհրաժեշտ: Սյունին պետք է հիմք կցել, ինչպես ձեռագիրը՝ մտքին: Վաղուց արդեն լուռ Թասը նորից կյանք կառնի: Մարդկությունը կընթանա նոր ճանապարհով: Երեք Վեհապետներ, երեք կենտրոններ այստեղ կհամագործակցեն:
    Ով կարողանա գիտակցել Թասի լրացումը Կունդըլինիին, նա կհասկանա, թե ինչպես է հայրը որդուն հանձնարարում երկրային արքայությունը: Կունդըլինին՝ հայրն է, վերելքը սկսողը: Որդին՝ Թասն է, ում արթնացրել է հայրը: Ով գիտի հոր սկիզբը, նա կճանաչի որդուն ռասաների հերթափոխի ժամանակ: Սխրանքի Թասի հետ միասին՝ գործունեություն: Այսպես ոչինչ մի կողմ չի թողնված, ամեն ինչ հզորացված է: Թող այդ վիճակի բնական հավելացումը լինի Բրահմայի Աչքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #758
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    550.


    Ինչու՞մ է սուրբ հրի վրա թրծված մտածողության նրբությունն ու վեհությունը: Մի՞թե արհեստական տրամաբանության կույտերի և զարհուրելի հետևաբանությունների մեջ: Իհարկե, մտածողությունը ձգտելու է դեպի լավագույնն ու գեղեցիկը գնահատելը և դեպի առավել օգտակարության որոնումները: Կարելի է նախատեսել, թե ինչպես Թասի կուտակումը, համադրելով անցյալն ապագայի հետ, ընթացք կտա հստակ մտքերին:



    - - - - - - -



    551.


    Մի անգամ Օրհնյալ Բուդդան ասաց աշակերտներին. "Նստենք լուռ և թույլ տանք մեր աչքերին տեսնել": Որոշ ժամանակ անց Ուսուցիչը հարցրեց. Քանի՞ անգամ ես փոխեցի Իմ դիրքը": Մեկը նկատել էր տասը փոփոխություններ, մյուսն ընդամենը երեք, և ինչ-որ մեկը պնդում էր, որ Ուսուցիչն անշարժ է մնացել: Իմացության Տիրակալը ժպտաց. "Դիրքս և հագուստիս ծալքերը Ես փոխեցի յոթանասուն յոթ անգամ: Քանի դեռ չենք սովորել տարբերել իրականությունը, Արքատներ չենք դառնա":
    Հոգեկան էներգիան գիտակցելուց առաջ ուշադրության է պետք սովորել: Այդ պատճառով օգտակար են անսպասելի հարցերը, ինչպես նաև տեղի ունեցածը նկարագրելը, և շատ օգտակար են ամենօրյա գրառումները: Հայտնի է, որ նույնիսկ ամենաքնկոտ ուշադրությունն է արթնանում նման վարժություններից: Անուշադիրը, անդիտունակը չի կարող հետևել հոգեկան էներգիայի ծաղկունքին: Դիտարկել խորհուրդ տալը՝ ընկերոջ խորհուրդ է, քանզի ապագան ուշադրություն է պահանջում:



    - - - - - - -



    552.


    Ֆիզիկական թուլության դեպքում դժվար են նաև հոգեկան փորձերը: Հոգնության դրսևորումը կարելի է հաղթահարել կարճ, բայց լիակատար հանգստով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #759
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    553.


    Վարակվում է միայն հիվանդանալու տրամադրված մարմինը: Հոգեկան էներգիա է ստանում ոգին, որը պատրաստ է այն ընդունել: Եթե մարդիկ գիտակցեին, որ հոգեկան էներգիայի կուտակումն անհրաժեշտ է ոչ միայն ընթացիկ կյանքի համար, այլ որպես մշտական և անքակտելի ձեռքբերում և առավելություն, այդպիսի գիտակցությունը նշանակալիորեն կջնջեր կյանքերի միջև ընկած սահմանները: Մի՞թե կյանքի գիտակցությունը չպետք է անցյալի հետ միասին հոգ տանի ապագայի մասին էլ: Դա յուրաքանչյուր ուսյալի ուղիղ պարտականությունն է: Կար ժամանակ, երբ ուսյալներն ընդհատում էին կյանքը, նրանց գործը չէ՞ արդյոք այժմ կյանքը դեպի Անվերջություն շարունակել:
    Տաճարների ծառայողների խոսքերը մատնանշում էին ապագա կյանքը, բայց այդ վկայությունները կատարելապես անհիմն են դարձել: Նախկին հրաշքներն իրենց կյանքն ապրել են, գիտակցությունն իրականությամբ է հրապուրվում: Մարմնավորումների հերթագայումը վավերացված է ինչպես հին, այնպես էլ նորագույն գիտնականների կողմից: Մեր գրականության մեջ սովորական բան են դարձել մարմնավորումների և կարմայի մասին հիշատակումները: Եվ սակայն այդ իրականությունը քիչ է բնավորվում գիտակցության մեջ, հակառակ դեպքում այն կփոխակերպեր ամբողջ կյանքը: Բայց մարդկանց հիշողությունը ծանրաբեռնված է տարօրինակ եզրակացություններով: Նրանք հաճույքով զբաղված են անպետք բաներով, բայց անկյունաքարային հասկացությունների համար մարդկանց երևակայությունը դաստիարակված չէ: Այնինչ, մեկ ժամյա գործնական զրույցը կարող է ընդմիշտ փոխել երեխայի էությունը:
    Չմեռնող մարդ, մի՞թե ապագային արժանի բան չէ դա: Մոխրից վերածնվող փյունիկը պատգամված է հնուց: Փյունիկին թևեր են պետք, բայց հոգեկան էներգիան ծիածանի լավագույն թևերը կտա:



    - - - - - - -



    554.


    Հազարավոր տարիներ առաջ ասվել է. "Կգա ժամանակ, երբ մարդիկ կբացեն իրենց սրտերը և Թասը կհասցնեն Բարձրյալին": Եկել է այդ ժամանակը, երբ մարդկությունը մոտենում է վեցերորդ կատարելագործմանը և Թասի վրա սկսելու է հուրհրալ կրակը: Որքա՜ն պատկերներ և գուշակություններ են շարված տարածության մեջ: Հիրավի, պետք է հիշել Թասի մասին: Թե ինչպես էր խեժը հուրհրում հների թասերի մեջ, և կինը, հենվելով սխրանքի թրին, բարձրացնում էր թասը:
    Հիրավի, նրբագույն նախշանկարի նման բազմակերպ են հոգեկան էներգիայի դրսևորումները: Ոչ թե մտածողությունը, այլ Թասի զգայիմացությունը կարող է ճանաչել դրանք: Ինչպես մայրը գիտի երեխայի հուզմունքը, այնդպես Թասի հուրն է լուսավորում լարումների շփոթմունքը: Մարդկությանը կարելի է առաջարկել մտածել, թե ինչու՞ ապագա զարգացումն այդպես առաջ է մղում Թասի նշանակությունը: Ինչպես գործիքների կատարելագործմանը պետք է ավելացնել մտածողության նրբաճաշակությունը: Ինչպես այդ պայծառացած աչքին հասանելի կդառնան սքանչելի դեմքեր: Չէ՞ որ ոչ միայն իր, այլև գիտակցությունների ամբողջ բազմությունների համար է պատասխանատու մարդը:



    - - - - - - -



    555.


    Պայմանների ինչպիսի՞ կուտակում է պետք մարդկանց, որպեսզի նրանք դրանց ուշադրության արժանացնեն: Ամեն քարե բարձունքի վրա մարդիկ պսակ են դնում: Թող գնան ցանկացած ճանապարհով, միայն թե վեր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #760
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    556.


    Նույնիսկ ամենավերացական հասկացությունները, Հրեղեն Հոգուն հավելվելիս շոշափելի և իրական են դառնում: Ճշմարտասիրությունը, այսպես կոչված ազնվությունը, անփոխարինելի է դառնում: Փորձեք ազնվության որակը հեռավոր տարածքների հետ շփվելիս և հետո, անձնական սկզբի մեջ ներդնելիս, հետևեք անհամբերության կամ նյարդայնության, չխոսենք արդեն դիտավորականության հետ համեմատելիս, նրա տարբերությանը: Այդ հատկությունները արժեզրկում են հետևությունները: Ընդ որում վնաս է հասցվում, հաճախ անուղղելի: Այնինչ ազնվությունը, ինչպես մաքրիչ, բյուրեղայնություն է ներմուծում, որը պայծառացնում է գիտակցությունը, ինչպես գազը բոց է տալիս: Այդպես կարելի է աջակցել հաջողությանը, գործադրելով այսպես կոչված ազնվությունը:



    - - - - - - -



    557.


    Խոսում եմ հոգեկան էներգիայի մասին այնպես, ասես մարդկությունն այն արդեն ընդունել է: Ասես թե մարդիկ որոշել են կատարելագործել իրենց գիտակցությունը: Իսկ իրականում Ուսմունքը մնում է որպես լեռների տարօրինակություն: Մարդիկ համաձայն են լսել այն հանգստի ժամին: Ուսմունքի հետնոդրներին մարդիկ ուղղակի հաջողակներ են անվանում, առանց մտածելու, թե այդ հաջողությունը որտեղից է ծագում:
    Ինչ-որ մեկն ասում է, որ Ուսմունքը չափազանց ընդհանրական է, մեկ ուրիշն Ուսմունքը հոգնեցուցիչ է գտնում, բայց աննկատելի Ուսմունքը տարածվում է ամենաանսպասելի ճանապարհներով: Ուսմունքի կաթիլները փայլում են անծանոթ մարդկանց խոսքերում, գիտնականների լաբորատորիաներում և անմոռանալի հերոսների սխրանքներում: Չճանաչելով իրար, այդ աներևակայելի աշխատակիցները ճիշտ ժամին տեղ են հասցնում իմացության բեկորները: Ո՞վ ուրեմն կպախարակի նրանց:
    Ուսմունքով փորձվածը կժպտա. "Բարեկամս, բեր հնարավորինս շատ: Քո լուտանքը ոչ այլ ինչ է, քան ընծաների զամբյուղ": Լավագույն պտուղների համար տարբեր ծառերի կեղևից են գործում զամբյուղը: Մեկ չէ՞ արդյոք, դա՞ռը կլինի կեղևը թե քաղցր: Դեղի՞ն կլինի, կարմի՞ր, թե սպիտակ: Նույնիսկ սև զամբյուղներում է պահվել օգտակար բանջարեղենը: Ինչու՞ իզուր բռնանալ կարգավորված բնության վրա: Լարման ժամին նա իր բերքը կտա:
    Բայց նրանք, որոնք գիտակցել են հոգեկան էներգիան և հասկացել են Ուսմունքի անհետաձգելիությունը, կհասկանան, թե որքան մոտ է գանձերը բաժանելու ժամանակը: Շրջապատող քաոսի դրսևորումը նրանց համար տոնական ամբոխի է նման: Քչեերն են, որ լրիվ դատարկ ձեռքեր ունեն: Նրանց, ովքեր բերում են, կասենք, չկոտրե՛ք:
    Որտե՞ղ է սկիզբը, որին պետք է մասնակցել: Ո՞վ կարող է սահմանափակել: Յուրաքանչյուր սերմի համար կարելի է հող գտնել: Սերմն իր մեջ արդեն պարունակում է հոգեկան էներգիան: Հները գիտելիք ունեին հողը փափկացնելու պահին հոգեկան էներգիա հայթայթելու մասին: Ահա օրինակ, թե ինպես է փափկացումը շարժման սկիզբ դնում: Ուսմունքը ճանաչած ամեն ոք փափկացնող և Մեծ Խնոցին խառնող կդառնա: Այդպես ամեն օրվա իրականությունը Անսահմանության մեծ թերովբեն է դառնում:
    Խստությունը կանոնավորություն է: Փափկությունն արարում է: Նայենք նույնիսկ դատարկ զամբյուղի մեջ, արդյո՞ք դառը կեղևի ծալքերում կյանքի սերմ չկա թաքնված:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #761
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    558.


    Ոչ միայն Ատլանտները, այլ Եգիպտացիներն էլ հիշում էին սերմի էներգիայի մասին: Հանուն այդ էներգիայի նրանք դամբարաններում սերմեր էին դնում: Բայց ավելի գիտակից կիրառումն արդեն մոռացվել էր: Սերմի էներգիայի շարժիչը կարող էր շարժի գցել մեծ նավեր ու տարբեր մեքենաներ:
    Եթե ձեռքի շփումը կարող է հսկայական առարկաներ տեղաշարժել, սերմի խտացված էներգիան կարող է երկարաժամկետ լարում տալ: Նույնիսկ սերմի կողքին գտնվող մարդիկ առողջանում են:



    - - - - - - -



    559.


    Երբ մարդիկ խոսում են մահվան մասին, հաճախ ճշմարիտ ենթադրություններ են արտահայտվում: Մարդիկ գիտեն, որ անսպասելի մահը երբեմն բարդություններ է բերում: Մարդիկ գիտեն, որ մարմնից աստրալի աստիճանաբար դուրս գալը շատ բան կարող է թեթևացնել, բայց գլխավոր նկատառումը չեն արտահայտում: Խուսափում են մտածել, որ բոլոր պայմաններից վեր հոգեկան էներգիայի որակն է: Գիտակցությամբ մարդը հաղթահարում է բոլոր խոչընդոտները: Երբ գիտակցությունն աճել է, այդ ժամանակ ամեն տեսակի անցումնային վիճակներ նշանակություն չունեն: Երբ ամուր է կապը Բարձրագույն Աշխարհի հետ, այդ ժամանակ բոլոր ձեռնարկումները հեշտորեն են տրվում: Բայց տարօրինակ է, որ մարդիկ, բաց թողնելով գլխավորը, նախընտրում են խոսել մանրամասների մասին:



    - - - - - - -



    560.


    Պնդում եմ՝ հոգեկան էներգիայի դրսևորումը կարող է հաղթահարել բոլոր խոչընդոտները: Չկա այնպիսի ուժ, որը կկարողանար փակել հոգեկան էներգիայի ճանապարհը:



    - - - - - - -



    561.


    Հերոսներին գիտելիքներ էին վերագրում, ինչպես խոտն է աճում: Մի՞թե դրանով բարձրագույն դիտողականության որակ չէին պահանջում:



    - - - - - - -



    562.


    Երբեմն մարդկային օրգանիզմը դիմադրում է արդեն իսկ իրեն սահմանված հնարավորություններին: Դա շատ է համապատասխանում ասացվածքին՝ դադարեցին սպասել լրաբերին, երբ լրաբերն արդեն դռան շեմին էր հասել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #762
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    563.


    Ամեն տեսակ անկախություն քաջալերվում է: Բայց կարելի՞ է արդյոք կշտամբել, երբ երբեմն ցանկություն է հայտնվում հաղորդակցվել Ուսուցչի հետ, երբ գալիս է խորհուրդ հարցնելու ժամանակը և ընդհանուր աուրայով հագենալու ժամանակը: Միշտ ասվել է՝ սկզբում հողմ, հետո ամպրոպ, հետո լռություն: Լռության ձայնին է վերագրվել այդ լիակատար խաղաղությունը: Բայց այդ ձայնից վեր նույնպես գոյություն ունի շփում: Դուք գիտեք, թե ինչպես է փոխանցվում Ուսուցչի ձայնը, բայց կարելի է միավորվել գիտակցության մեջ, առանց խոսքերին ապավինելու, սեփական գիտակցությունն ակնթարթորեն Ուսուցչի գիտակցություն տեղափոխել: Համարյա դադարում եք զգալ ձեզ, միայն Թասի շրջանագիծն է լի ապրումներով: Այդպիսի միաձուլումը խոսքերից վեր է, քանզի այն լիցքավորվում է զգայիմացությամբ: Իհարկե, հեշտ չէ հասնել այդպիսի վիճակի, բայց գիտակցության լայնացման դեպքում այն ինքն է գալիս, եթե անիմացաբար նրան չխանգարես: Այդպիսի գիտակցությունն ընդգրկում է շփման բոլոր ձևերը:
    Ինչու՞ Ուսմունքը պետք է ներծծված լինի որպես գոյատևման հիմք: Եթե ինչ-որ մեկը սկսի կցել Ուսմունքն իր ինքնությանը, նա սկսելու է վերնատներ կառուցել, առանց հիմքի մասին հոգալու: Մասնակի ձգտումը տանում է մասնատման և վերածնունդ չի բերում: Բոլոր կործանիչ հետևանքները մասնակի ձգտումներից են, նրանց առկայությամբ մարդը չի կարող կատարելագործվել և չի կարող մաքրել գեղեցիկի իր զգացողությունը: Բայց առանց այդ որակի գիտակցությունների միաձուլումն անհնար է:



    - - - - - - -



    564.


    Դուք գիտեք, որ որոշ կենտրոնների լարման դեպքում դիտարկվում են մկանների կծկումներ և, ընդհակառակը, մկանների կծկումը կարող է կենտրոններում ուժեզ զգացումներ հրահրել: Եթե սրան գանք դատողության ճանապարհով, կարող է Հաթհա Յոգա ստացվել, բայց ազնվաբարո զգայիմացությունը միշտ դեպի վերելք է ուղղված:



    - - - - - - -



    565.


    Հոգեկան եներգիան երբեմն անվանվել է Թերոս: Հերմետիկական պատգամներում կարելի է գտնել հետևյալ արտահայտությունը. "Մարտիկ Թերոսն իր վահանը բարձրացրեց", - այդպես մատնանշվում էր հոգեկան էներգիայի պաշտպանական նշանակությունը:
    Լսե՞լ եք դուք արդյոք, որ գազանները հոշոտեն յոգի: Նման դեպք չի եղել, քանզի Թերոսի վահանի դեմ չի համարձակվի գնալ որևէ գազան, որի մեջ բնազդի կաթիլ կա: Բանն այն է միայն, որպեսզի Թասի Թերոսը կանչես դուրս դեպի վերջույթները: Թասի ուղիները տարածվում են մինչև բոլոր վերջույթները, և ոմանք կարող են զգալ Թասի լույսը, լարելով ձեռքերի կամ ոտքերի մատները, կամ զգալ զանգի լույսը Թասին համապատասխանելու դեպքում: Այս ամենը մետաֆիզիկա չէ, այլ ցուցմունք է կյանքում կիրառելու համար: Պաշտպանությունը շատերին է պետք, ինչու՞ ուրեմն չօգտվել սեփական գանձերից:
    Դժվար չէ կուտակել Թերոսի էներգիան, նաև դժվար չէ այն դուրս կանչել: Ինչպես նաև պետք չէ որոշիչ ժամին կորցնել գիտակցությունը, այդպես մահացու աչքից էլ չես վրիպի: Յոգն իր կամքով կենդանի չի սպանում, բայց չար կամքը կոտրվում է Թերոսի վահանի վրա: Պետք է հասկանալ, որ ոչ թե բռնացող կամքը, այլ Թասի կուտակումն է պաշտպանություն և ազդեցություն տալիս:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #763
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    566.


    Վախն անհամատեղելի է սխրանքի հետ: Նորից պետք է նշել, որ վախը՝ զգուշություն չէ:



    - - - - - - -



    567.


    Գլխավորը՝ հոգեկան էներգիա կուտակելն է, ազդեցությունը դեպի նա է ուղղված: Շատ միջատներ են թռչում դեպի կրակը՝ թե սպիտակ, և թե սև, քանզի հուրը հոգեկան էներգիա է: Պետք է հասկանալ, թե որքան է ամեն ինչ հրապուրվում հոգեկան էներգիայով, հետևաբար պետք է միջոցներ ձեռնարկել հոգեկան էներգիային ճիշտ վերաբերվելու համար:



    - - - - - - -



    568.


    Գիտակցության աճն ուղեկցվում է թախծի ջղաձգումներով, դա իրոք անխուսափելի է: Անսահմանության անհամապատասխանությունը երկրային իրականության հետ արդարացի գիտակցության զգացմունքը չի կարող չհրահրել: Առանց շրջապատը զգալու դեպի Անսահմանություն ճանապարհ չկա: Հավատացեք, որքան ավելի մեծ է գիտակցությունը, այնքան ավելի շատ է թախիծը: Ո՞վ ուրեմն կարող է զգալ Տիեզերքի գեղեցկությունը: Ով գոնե մեկ անգամ լսել է ոլորտների համահունչությունը, նա հասկանում է մարդկության վիճակով հրահրված երկրային անկատարելությունը:
    Այդ ջղաձգումների հետ պետք է պայքարել գիտակցաբար, հասկանալով նրանց անխուսափելիությունը:



    - - - - - - -



    569.


    Ոչ միայն հիվանդություններից, այլև թշնամական դրսևորումներից ամենալավ պաշտպանությունը՝ միշտ հոգեկան էներգիայի գիտակից կիրառումն է: Նրա զարգացումը մարդկության ամենահանապազօրյա խնդիրն է հանդիսանում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (12.04.2020)

  16. #764
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    570.


    Մեկը լսել, երկրորդը հիշել, երրորդը կիրառել: Ուսմունքը կօգնի հասնել երրորդ սահմանին: Նաև Ուսմունքը կօգնի դուրս գալ երկրային ուրվականների սահմաններից, կօգնի յուրացնել սովորականը որպես արտասովոր: Երբ այդ պարզ ճշմարտությունը դրսևորվի, ուրեմն այլևս մոտիկ կլինեն սխրանքը և հերթական վերելքը վերերկրային ոլորտներ: Սխրանք որոնողներին կարելի է ասել՝ գլխավորը, նվիրաբերեք ձեզ: Սահմանված ժամը կմոտենա միայն սխրանքի հետ միասին: Հաջողությունն այնժամ է, երբ սխրանքի ուրախությունը լցնում է Թասը: Իհարկե, այդ ուրախությունն ընդհանուր ոչինչ չունի իր ցատկոտումներով ծաղիկները ոչնչացնող հորթուկի ուրախության հետ: Սխրանքի ուրախությունը ճանաչում է բոլոր դժվարություններն ու վտանգները, նա անցնում է կամուրջը միայն մեկ անգամ և իր փայլքով կուրացնում է թշնամուն:
    Թերոսին անվանում էին մարտիկ, հիրավի նա ոչ հնձվոր է ոչ հովիվ: Իր էուրյամբ Թերոսը նվաճող է և հաղթող, բայց սխրանքի ուրախությունը նրան բռնակալ չի դարձնում: Հնուց չորս ուրվագրեր են տրված. 1. Հարգանք Վերարքայության նկատմամբ; 2.Միասնության գիտակցություն; 3.Համաչափելիության գիտակցություն; 4."Քո Աստծով" Կանոնի կիրառում, - նրանք Թերոսին ըմբռնելու հիմք են տալիս: Ինչպե՞ս նա առանց նրանց կգտնի, թե որտեղ է Բարու ուղի՛ն:



    - - - - - - -



    571.


    Ուշադրություն դարձրեք ձնե գագաթներից եկած քամիներին ենթակա բարձրավայրերին: 7300 մետր բարձրության վրա ասուպային փոշու հատուկ նստվածքներ կարելի է դիտարկել: Քամու ուժով և արևի ճառագայթների տակ այդ փոշին նստում է ցածր սանդղավանդերի վրա, ինչից ոչ միայն ձյան որակը, այլև հողի հատկությունն է փոխվում: Հատկապես ուսուցանելի է հետազոտել այն տեղերում, որտեղ հողն առանց այն էլ մետաղներով հարուստ է: Մետաղատոգորումը ներսից և դրսից արտասովոր մագնիսական զուգակցություններ է տալիս: Ոչ միայն հոգեկան, այլ նաև շատ ուրիշ էներգիաներ այդպիսի տեղամասերում հատուկ վիճակներ են ստանում: Պետք է գնահատել վայրերը, որտեղ այդպես համադրվել են տարբեր պայմանները: Ձյան, հողի և բույսերի ուսումնասիրություններն այնքան էլ դժվար չեն նույնիսկ սովորական գործիքներով:
    Ոչ միայն ձյան վիճակի մեջ, այլև սառույցների հալքի ժամանակ հեռավոր ոլորտների փոշին մեզ ուսմունք է տալիս նոր բաղադրիչների մասին: Որպեսզի երկրից նույնպես մոտենանք հոգեկան էներգիային, պետք է հետևել, թե հեռավոր ոլորտների նստվածքներն ինչպես կազդեն մարդու օրգանիզմա վրա: Կարելի է տեսնել, որ այդ ազդեցությունները նշանակալի կլինեն և տարբեր: Ուրեմն ուշադիր լինենք բնության էության հանդեպ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #765
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    572.


    Ուրախության դրսևորումն աշխատանքում նույնպես հոգեկան էներգիայի հատուկ ձևի դրսևորում է: Ուրախ աշխատանքը մի քանի անգամ ավելի արդյունավետ է:



    - - - - - - -



    573.


    Ներվային շնչարգելությունները հաճախ տեղի են ունենում առանց Թասից գիտակցաբար օգտվելու՝ այն ծանրաբեռնելու հետևանքով: Երեխաներն էլ դրանով կարող են հիվանդանալ, ցույց տալով, որ իրենց նախորդ փորձը նշանակալի էր: Իհարկե, հոգատար խնամքը և հանգիստ զբաղմունքը կհավասարակշռեն մարմնի և ոգու պայքարը: Ինչպես նաև կոկորդը, ատամներն ու աչքերը կարող են հիշեցնել չդրսևորված կուտակումների պայքարի մասին: Նաև պետք է ուշադրություն դարձնել այսպես կոչված թոքախտի կազմավորման վրա, որը նույնպես կարող է հրահրվել Թասի կենտրոնով:
    Վաղուց էր մատնանշվում Մտքի նշանակությունը: Այնպիսի պահոցը, ինչպիսին է Թասը, չի կարող շրջապատի համար նշանակություն չունենալ: Կարող են լինել թեթևացնող միջոցներ, բայց ավշակը, մենթոլը, նիվենին և մայրենու խեժը միայն կթեթևացնեն վիճակը, իսկ համադարմանի միջոց կարող է դառնալ հոգեկան էներգիայի դաստիարակումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 51 93-ից ԱռաջինԱռաջին ... 4147484950515253545561 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •