1922
Հունվար 1
Մարդկային կյանքի կեսն անցնում է աստղային ոլորտի հետ
շփվելով, բայց մարդիկ չեն հիշում:
Մարդիկ նկրտված են դեպի գիտելիքը, բայց այն չեն նկատում:
Դուք շրջապատված եք անցյալի և ապագայի գիտությամբ:
Օրհնյալ է նա, ով կհասկանա գալիքի գիտելիքը և
նախասահմանումների անկրկնելիությունը:
Սերը ձեզ ցույց կտա Նոր կյանքի հաստատման
սահմանը:
Ապագան ճանաչելու հրաշքը կհայտնվի առանց թնդանոթների, բայց
զանգի ղողանջը կկանչի ճամփորդներին, անտառում մոլորված:
- - - - - - -
Հունվար 2
Պետք չէ ընկճվել, դուք նախազգուշացվել եք պայքարի մասին,
նույնիսկ անունը Մորիայի հակազդեցություն է ծնում:
Զարմանալի չէ, որ խավարամիտները փորձում են վիրավորել
Իմ ռազմիկներին, բայց արթուն է Առաջնորդն Անտեսանելի:
Ձեր պոռթկումները հասկանալի են. չտեսնելով հրամանատարին,
զինվորները տրտնջում են խրամատում, բայց նա միշտ կապի մեջ է`
հեռախոսով ու հեռադիտակով:
Ընդունեք մարտը, Իմ Անունը փորձեք պահպանել:
Փոքրին սարսափելի է մռնչոցը, ատամները մեծի ծիծաղն են միայն բերում:
Էջանիշներ