419.
Տերովբեի մասին մենք գիտենք: Գիտենք, որ տերովբեն կարող է լինել աստրալ և նյութական: Աստրալ աշխարհը նյութականից ավելի բարձր է և աստրալ տերովբեն էլ ավելի բարձր է նյութականից: Ասրալ տերովբե ունենալ կարող են միայն շատ զարգացած արարածները: Նյութական տերովբեները կարող են ծառայել յուրաքանչյուր գիտակից ոգու: Տերովբեն իրենից այսպես ասած կոնկրետ երևույթի մոդելն է ներկայացնում: Ըստ նավի մոդելի ծովագնացն ավելի հեշտորեն է դատում նավի վրա կատարվելիք իրադարձության մասին: Նայելով պատկերին, մարդիկ ասես թե առնչվում են բացակայողի հետ: Ամենախղճուկ հմայուհին անգամ նախ և առաջ նկար կամ անձին պատկանող իր է պահանջում: Այդ իրերն ուղղորդում են հմայիչի հոգեկան էներգիան և օգնում են բազմապատկել ազդեցությունը, որպես փարոս կամ ճանապարհի ուղենիշ:
Նյութական տերովբեների դեպքում ամեն դեպքի համար պետք է հատուկ պատկեր ունենալ: Բայց աստրալ տերովբեն առավելություն ունի նրանում, որ մեկն է և տեսանելիություն է ընդունում ըստ անհրաժեշտության: Այդ պատճառով այն ասես թե ուղեցույց նշան է հանդիսանում, կախված գիտակցության ձեռքբերումներից: Աստրալ տերովբեն հոգեկան էներգիայի բյուրեղ է, ինչպես նյութականն արդյունք է նյութական նկտրման: Գլխավոր գործողությունն ի կատար է ածվում տերովբեն պատրաստելու պահին, քանզի հենց այդ ժամանակ է հոգեկան էներգիան առավել լարված: Նախընտրելով աստրալ տերովբեն, կարելի է նշել նյութականը պատրաստելու տեխնիկան:
- - - - - - -
420.
Նյութական տերովբեն պատրաստվում է քանդակապատկերի կամ ցանկացած առարկայի տեսքով, ինչին առնչվել է հմայանքի ենթակա անձին պատկանող որևէ բան: Հաճախ տիրոջ մահից հետո տերովբեն դրվում էր դամբարանում, ինչպես հին Եգիպտոսում և Մայաների կոթողներում, ինչպես նաև Էտրուսկների գերեզմաններում: Կամ, եթե թաղման ավանդույթը պահանջում էր այրել մարմինը, տերովբեն նույնպես տեղ էր գտնում կրակի մեջ:
Իսրայելի տաճարում կար տերովբե՝ ընդհանուր բոլոր դեպքերի համար, բայց ամեն հմայանքի ժամանակ տերովբեի տակ դնում էին հմայվող անձին պատկանող ինչ-որ բան: Այդպես տարբեր երկրներոով ցրիվ են եկած բազմաթիվ տերովբեներ, և նրանցից յուրաքանչյուրն իր վրա է շերտավորել բազում հոգեկան առաքումներ: Հոգեկան էներգիայի այդ շերտավորումներով հետաքրքիր է դիտարկել այդպիսի էներգիայի կենսունակությունը: Իրոք կարելի է տեսնել, որ տերովբեները պահպանում են հազարամյակների ուժը; ինչպես սերմն է ապրում, բացահայտելով անվերջ իր ուժը:
Հոգեկան էներգիայի հետ փորձերում շատ կարևոր են նրա չլուծվողականության և անոչնչանալիության փորձերը: Տերովբեն դրա լավագույն ապացույցն է տալիս, եթե դրա հետ մեկտեղ կարելի է պայծառատեսություն կիրառել:
Ապագայի համար կարելի է ընդունել անվնաս տերովբե սարքելու փորձը, միացնելով դրան երկարաժամկետ հրամանը: Տերովբեն լուր կտանի կամ կոնկրետ անձի, կամ նրան, ով այդ լուրը հանձն կառնի իր վրա: Այդ դեպքում պետք է պահպանված լինեն երկու պայման: Պետք է գիտենալ, որ տերովբեն երկար է պատրաստվում, ինչպես նաև, որ նրա ազդեցությունը կարող է ակնթարթային լինել: Տերովբեների և դյութված առարկաների ուսունքը գալիս է հեռավոր հնից, երբ Ատլանտները ճանաչում էին հոգեկան էներգիան:
Ինչպե՞ս պատրաստել տերովբե: Պետք է գտնել մի տեղ, որտեղ հմայիչի էներգիան բավականաչափ շերտավորել է տարածությունը և նստվածք է թողել առարկաների վրա: Մի որոշակի տեղում դրվում է ցանկացած տիպի մոմից, կավից կամ կիրից սարքած պատկեր: Տեղադրելով պատկերը, պետք է ծածկել այն արծաթե, կամ բյուրեղապակյա, կամ ապակե տապանակով, կամ կաշվե ծածկոցով:
Էջանիշներ