User Tag List

Էջ 47 93-ից ԱռաջինԱռաջին ... 3743444546474849505157 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 691 համարից մինչև 705 համարի արդյունքները՝ ընդհանուր 1382 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #691
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    389.


    Իհարկե, իմպերիլը հոգեկան էներգիայի գլխավոր ավերիչն է: Բայց չպետք է մոռացվեն նաև երեք այլ կազմալուծողներ. վախը, կասկածը և ինքնակարեկցանքը: Երբ հոգեկան էներգիայի տարածքը մեխանիկորեն հիմնվի, այդ ժամանակ ուսուցանելի կլինի տեսնել, թե ինչպես են այդ պղտորողները կասեցնում էներգիայի հոսքը: Հոսանքի այդ շղթան կպահպանեն այնպիսի լարումներ, ինչպիսիք են անձնվիրությունն ու սխրանքը: Վերացական հասկացությունները էներգիաների ճանաչելի և չափելի կենդանի սկզբի ընդունման վկայականը կդառնան:
    Պնդում եմ, որ նշված ռիթմով հրահրված կրակները կարող են ոչ միայն բազմապատկվել, այլև օգտակար ծառայություն մատուցել, որպես հոգեկան էներգիայի ամրապնդում: Տարածության կրակը, սրի նման, խոցում է մթագնողներին:



    - - - - - - -



    390.


    Հրի և հզորության դրսևորումը հաջող է, երբ ցույց է տրված լարման համաչափելիությունը: Հոգեկան էներգիայի, որպես ճանաչելի նյութի հիմնավորումը նոր մտածողություն կտա ամբողջ կյանքում:



    - - - - - - -



    391.


    Վերջերս ձեզ տիբեթյան մետաղադրամ ուղարկեցի*, և այն դրվել էր սեղանի կենտրոնում գրառումների գրքի տակ, որպեսզի հեշտ գտնեք: Բայց ոչ ոք գիրքը չբարձրացրեց: Առավոտյան աղջիկը մետաղադրամը դրեց մի տեսանելի տեղ, բայց մինչև երեկո ոչ ոք այն չտեսավ, մինչև մի նոր հրահանգով այն չվերցրեցիք: Կարմայի հետևանքների հետ հաճախ է նման բան լինում: Առաքումը տրվում է, սակայն այն պետք է վերցնել: Բայց այնքան իրեր կան աչքերի առջև, որ նվերը չնկատված է մնում:
    Կարմայի հետևանքը լինում է երկու տեսակի. այն կամ կապված է միայն ժամկետի հետ, կամ էլ կապվածություն ունի անձի հանդեպ: Երբեմն ժամկետային կարման կարելի է փոխակերպել անձնականի, բայց երկու դեպքում էլ Ուսուցչին կշտամբել չի կարելի: Ինչպե՞ս կարելի է գիտենալ շրջապատող բոլոր հանգամանքների համակարգը: Վերցնենք օրինակ: Երկու տեսակի կարմաների համար էլ կարելի է կանխատեսել ապագայի պատկերները, բայց եթե արտաքին հանգամանքներն իրենց վրա են վերցնում կարման, դա չի նշանակում, որ տարածության մեջ արդեն ծնվել սկսած ինչ-որ բան կտարրալուծվի: Այն կարող է նոր ձևեր ստանալ, բայց չպետք է ոչնչանա: Այդպես այստեղ էլ լավ կազմակերպված հոգեկան էներգիան կարող է օգնել, պահելով ժամկետային կարման անձի կողքին:

    - - - - - - -
    *
    Ուսուցչի կողմից տարածության մեջ նյութական առաքում հղելը մատնացույց է անում նրա առանձնահատուկ մոտիկության աստիճանը ստացողի հանդեպ և միայն քչերը կարող են դրան արժանանալ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #692
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    392.


    Կրակներին տիրապետելը կապված է շատ վտանգների հետ: Հեշտ չէ ի հայտ բերել կրակները, բայց գիտակցելով դրանք, դժվար է հաղթահարել ամենաթափանց տարերքի հատկությունները: Կրակները գիտակցած էությունն արձագանքող է դառնում բոցի կոչին կամ դառնում է հրահունչ: Դրա օրինակը կարելի է տեսնել երեկ տեղի ունեցած երկրաշարժի մեջ: Քույր Ուրուսվատիի սիրտը վտանգավոր երերաց, քանզի երկրաշարժը կրակի հետևանք է: Հիրավի, ամբողջ էությունն է ցնցվում տարբեր որակների կրակի բախումից: Բայց որպես բարեշրջման քայլ կրակի դրսևորումն այնքան կարևոր է, որ խորհուրդ եմ տալիս առանձնահատուկ ուշադրություն դրսևորել այդ տարերքին տիրապետելու ժամանակ: Չէ՞ որ դա տիեզերական հարաբերությունների փորձի նշանակալի մասն է կազմում:
    Կրակի ուղին հասանելու ճանապարհն է: Այդ պրոցեսը հարկ է անց կացնել առանց շտապելու, առանց դժգոհության և հանգստի մեջ: Կարելի է կռահել, որ Մենք կօգնենք, որպեսզի արտաքին հանգամանքները ձեզ չանհանգստացնեն: Բայց պետք չէ հաջողության նշանները որպես սարսափի նշաններ ընկալել: Մարդկությունը սիրում է աղբի մաքրումը որպես ավերում և կառուցման սկիզբը որպես անկարգություն ընկալել: Հետևաբար շրջահայաց եղեք և գործեք առանց շտապելու: Ժամկետները Մենք կնշենք:



    - - - - - - -



    393.


    Չի կարող լինել այնպիսի խոչընդոտ, որը մարդու կամքը չէր կարողանա հաղթահարել: Ասում եմ սա ոչ թե սփոփելու համար, ոչ թե խրախուսելու համար, այլ որպես աներկբայություն: Մարդիկ վաղուց արդեն սրում են իրենց կամքը, բայց չեն հասկանում գիտակցության այն անհրաժեշտ աստիճանը, որը կամքին տալիս է գործելու լիազորություն, և երբ կարելի է ասել՝ ամեն ինչ թույլատրված է:
    Ուրեմն ու՞մ կարելի է վստահել ամբողջ հարստությունը: Նրան միայն, ով չի չարաշահի և չի աղավաղի: Նրան, ով կուռ է գիտակցությամբ: Նրան, ով գիտի Ուսմունքը: Որքա՜ն շատերն են պարծենում Ուսմունքի իմացությամբ և սակայն չգիտեն այն: Նրանց ձանձրալի է ծանոթ խոսքեր վերընթերցելը:
    Հրեղեն կոչով, ինչպես բազեին երկնքից, պետք է կանչել ըմբռնման սրությանը: Կանչում էին բազեին, և նա հնազանդորեն իջնում էր ձեռքին: Այդպես գիտակցության կրակի վրա կգա իսկական ըմբռնումը: Առանց կրակ մթի միջով չես անցնի: Երևակայու՜մ եք, ի՞նչ մի չլսված խորհուրդ է: Բայց չէ՞ որ կրակները չեք վառում: Չեք զննում նույնիսկ, որտե՛ղ է այն, կրակի աղբյու՛րը: Մի՞թե դուք չէք կրակը գտնողների վրա ծիծաղողները: Չգիտեք այն, որ կրակը գտնում են ոչ թե սեփական անձի, այլ մարդկության համար:
    Բայց կրակը գտնողներին ասում եմ՝ ամեն ինչ թույլատրված է: Դուք գիտեք, թե ինչպես անցնել անդունդի վրայով: Վտանգը ձեզ համար ուրախություն է: Ուսմունքի խոսքերի միջև ձեր համար բոցկլտում են հրեղեն նշանները և մարմնավորում են չասվածը:
    Թանկ արժե այն, որ կրակը ոչ թե վերացական բան է, այլ հասանելի է աչքին: Կրակը ամենաթողության չափանիշն է: Կրակն ամենավստահության նշանն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #693
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    394.


    Ջանասիրությունն անհրաժեշտ հասկացություն է: Այդպես էլ Վերարքայության ճանաչումն է հազվադեպ որակ:
    Մարդկության մառախուղը մեծ է, և մտքերն առաջ մղել կարելի է ամենաանսպասելի միջոցներով, այդ պատճառով ավելի հեշտ է առանձին կտորներից խճանկարը հավաքելը: Պետք չէ ավարտուն ինչ-որ գիծ պահանջել: Նրա մասերը ստեղծվելու են տարբեր տրամադրությունների տակ:
    Չի կարելի ստիպել, չի կարելի նույնիսկ համոզել, կարելի է միայն ներդնել, ամրապնդելով զգացմունքները, բայց զգացմունքը ոչ միշտ է այրվում:



    - - - - - - -



    395.


    Բոլոր մարդիկ իրենց շնորհն ունեն: Հակադրություններից կարելի է առանձնահատուկ նշանակության պատկեր ստեղծել:



    - - - - - - -



    396.


    Արևմուտքում շատ են խոսում տարածության վրա միտքը փոխանցելու մասին, բայց այդ գործողությունը կիրառել բացարձակապես չեն կարողանում: Օրինակ, ապացուցելու համար հիմնում են երկու կայաններ, որոնք պետք է աշխատեն միաժամանակ, և հաշվում են տարածության մղոնները, ասես թե մտքի հզորությունը մղոններո՛վ է հաշվվում: Ամենագլխավորն այդ փորձի ժամանակ բաց է թողնվում՝ հիրավի, մտքի հետևանքը:
    Դուք գիտեք, որ Իմ պատասխանները տարաժամանակ են գալիս, քանզի ազդեցություն են գործում մագնիսական շատ պայմաններ և մթնոլորտային երևույթներ: Մի՞թե մտքի հետևանքի համար կարող է նշանակություն ունենալ մի քանի րոպեների տարբերությունը: Այնինչ արևմտյան հարցադրումով փորձը չկայացած կհամարվեր:
    Մտքի ազդեցության երևույթը բացարձակապես չի նկատվում Արևմուտքի կողմից, որը միայն փաստերի համարակալում է ակնկալում: Բայց գիտական հետազոտությունը կնկատի մտքի տարածման օրենքները կապված ֆիզիկական պայմանների ամբողջության հետ: Մտքի զարգացումը շատ լուծումներ կտա ամենատարբեր ալիքների հետ կապված: Կարելի կլինի նկատել ասես թե մտքի ցատկեր, ճիշտ ինչպես քարն է դիպչում ալիքներին: Այդպես միտքն անսպասելի տեղեր է հասնում: Մտքի այդպիսի տարածումը պատասխանատվություն է դնում մտածողի վրա:
    Երբ սովորենք ուրախանալ պատասխանատվության լայնությանը, կգնահատենք նաև մտքի նշանակությունը և կսովորենք ուսումնասիրել նրա օրենքները: Շատ զգայուն մարդիկ հնարավորություն կընձեռնեն արձանագրել մտքի հետևանքները: Այդպես ևս մեկ արժեք դուրս կհանենք քաոսից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #694
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    397.


    Ուսումնասիրելով մտքի փոխանցումը, մարդկությունն ուշադրություն կդարձնի դրան ուղեկցող բոլոր երևույթների վրա, բոլոր դրական և բացասական: Մտքի հետևանքները կտարածվեն երևակայության սահմաններից շատ ու շատ հեռու: Սկզբում մարդիկ կհասկանան, թե հափշտակելով ու ծանրաբեռնելով ուրիշների ուժերը, որքան վնաս են պատճառում մեկմեկու: Մենակյացության նշանակություններից մեկն էր հոգեկան էնեգրիայի պահպանման համար այն թաքցնելը: Մեր լավ աշխատակիցներից մեկն իրեն մահացած հայտարարեց, որպեսզի հեռանա մարդկային տեսադաշտից: Նա ասում էր թեթևացած. "Ասես թե ինձ մոռացել են": Այդ ժամանակ կարելի է դիտարկել, թե ինչպես են կողքովդ թռչում մտքերը, անդեմ տարածական մտքերը չհաշված: Բայց անդեմ մտքերը սովորաբար իրենց մեջ վնաս չեն պարունակում: Չեմ ասում, որ պետք է հրաժարվել անձնական մտքերից, բայց պետք է գիտակցել ամբողջ պատասխանատվությունը:
    Երեխաների համար որպես պատասխանատվության դաստիարակման պայման կարող է հանդիսանալ կյանքի խստությունը: Նաև կարող է օգնել մարմինները փոխելու գիտակցությունը: Բայց պայմանական պետականությունն ու կրոնը դաժանորեն խանգարում են այդ պատասխանատվությանը:
    Առանց նախախնամությունների դիտարկելով շրջապատը կգաք եզրակացության, որ Մեր մեթոդները տարբերվում են պայմանական օրենքներից: Եթե պետք է կյանք ներդնել վերաբերմունքը կրակի նկատմամբ, ուրեմն դա չի կարելի իրականացնել պայմանական քաղաքականության չափանիշներով: Այնինչ դուք գիտեք, որ սովորականի փոխարինումը "անբնականով" ոչ թե այլանդակում է կյանքերը, այլ գեղցկություն և լայնություն է տալիս նրանց:



    - - - - - - -



    398.


    Ճշմարիտ փոխհարաբերությունը անհատականության բռնկումների և օրենքի անխախտության մեջ տալիս է այն ոսկե ճանապարհը, որը կայծկլտում է յուրաքաքնչյուր լայնացած գիտակցության խորքում: Որքա՜ն անհրաժեշտ դիտարկումներ կարելի է կատարել նույնիսկ առանց նուրբ ապարատների: Մթնոլորտային պայմանների համեմատումը մարդկության վիճակի հետ մի՞թե բանալի չի տա կառավարիչների խելամիտ եզրակացությունների համար: Մի՞թե մագնիսական մրրիկները մատնացույց չեն անի հասարակական որոշումների տարբերությունները: Արևաբծերը, լիալուսինը, մոլորակային մարմինների անցումը և բազում նմանատիպ հզոր պայմաններ ազդում են զգոն օրգանիզմների հիմնական շարժումների վրա: Նույնիսկ բույսերն ու կենդանիներն են արձագանքում տիեզերական երևույթներին: Մի՞թե մարդը, որպես տնօրեն, արժանի չէ ուշադրության:
    Նույնիսկ ասուպների ու երկրաշարժերի ազդեցությունն ուսումնասիրված չէ: Ասուպների պարունակության հետազոտության հետ միասին, կարևոր չէ՞ արդյոք ուսումնասիրել ասուպների հետևանքների դրսևորումը բնակչության հոգեկան էներգիայի վրա:
    Հետևեք, թե ինչ ազդեցություն են թողնում ստորգետնյա գազերը, որոնք շատ ավելի են, քան ենթադրվում է: Բայց գիտական ոստիկանությունն ուշադրության է արժանացնում միայն ամենակոպիտ ակնհայտ իրադարձությունները, այնինչ առավել կարևոր մասսայական ազդեցությունները դեն են նետվում:
    Մարդկության հոգեկան էներգիային հետևելը շատ ավելի կարևոր է, քան խոնավության փոփոխությունների ու շոգի հաշվարկները: Մարդկային հզորությունը հոգատարության կարիք ունի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #695
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    399.


    Մեր Ուսմունքի մեթոդը սովորաբար դատապարտվում է երկու կողմից: Հնության կողմնակիցները չեն կարողանում ներել Մեր ուշադրությունն արևմտյան ժամանակակից գիտության հանդեպ: Արևմուտքի հետևորդները չեն կարողանում ներել հինավուրց Իմաստության երևույթների մեծարումը: Արևմուտքը մոռացել է խորհրդանիշների լեզուն: Երբ Արևմուտքը լսում է երկնային վիշապի մասին, նա ժպտում է: Բայց երբ հիշատակում ենք "սերպենտ սոլարիսը (հրեղեն օձ)", ժպիտն իսկույն քչանում է: Հատկապես, երբ այդ արևային օձը փոխակերպվում է արևահյուսակի օձի (կունդալինի): Եվ հեքիաթը դառնում է ֆիզիոլոգիական փաստ, քանզի երբ արթնանում է արևահյուսակի օձը, այդժամ հասանելի են դառնում երկնքի բոլոր չորս ձևերը: Հինավուրց Իմաստության խորհրդանիշերը հիմնված են Մակրոտիեզերքը՝ միկրոտիեզերքի հետ համեմատելու վրա: Այդ պատճառով ամենավերացական կերպարների մեջ մարդկային օրգանիզմը փնտրեք իր հնարավորություններով:
    Արևմուտքում Մենք հանդիպում ենք բազմաթիվ պայմանական արտահայտությունների հետ, բայց դա Մեզ չի վանում նրանց իմաստից: Պետք է միայն վանել նախապաշարմունքը:
    Հաճախ Մենք բողոքներ ենք լսում Մեր Ուսմունքի իրական չլինելու մասին: Սովորաբար բողոքում են նրանք, ովքեր Ուսմունքը չեն կիրառում: Մի՞թե փակ դեղամիջոցը կարող է օգնել: Բացի այդ, քչերը կարող են հպարտանալ Ուսմունքի իմացությամբ: Նրանք կամ եզրակացություններ են անում նրա մասին իրենց հնացած մտածողությամբ, կամ էլ կարդում են պատառիկներով, առանց իմաստը համադրելու: Սկզբում պետք է կիրառել Ուսմունքը, հետո նոր միայն դատել: Թեթևամտությունը համաժողովրդական բան է:

    400.


    Ինչու՞ Ուսմունքի մասին երաշխավությունը սովորաբար գալիս է քաշվելով, ամոթխածաբար: Իհարկե այն պատճառով, որովհետև գոյատևման խնդիրները մարդկությանը չեն մտահոգում: Կյանքի խնդիրները գործածության մեջ չեն մտնում: Արտասովոր երևույթներն ընկալվում են որպես բնության սխալներ: Օրենքների ձևերը շղթայված են փոքրոգությամբ: Կուռքերը կամ հերքումը վերստին մարդուն պահապան են կանգնած: Կյանքի ուսմունքը գտնվում է կամ կենսաբանության պայմանականության մեջ, կամ հանգցվում է տաճարների խնկով:
    Պետք է, ի վերջո, ուշադրություն դարձնել շրջապատի վրա, ընդ որում հատկապես այժմ, երբ տիեզերական ընթացքի առանձնահատուկ լարվածություն կարելի է դիտարկել: Մեր օրգանիզմի զգոն ապարատներն աշխատում են նույնքան լարվածորեն: Լարված մթնոլորտը մարդկանց հրավիրում է հոգատարությամբ և ազնվորեն վերաբերվել տիեզերական ուժերի հանդեպ: Պետք չէ ծիծաղել, երբ ընդհանրապես չգիտեք, թե ինչի մասին է խոսքը: Նույն կերպ կարելի է ծիծաղել նաև բարձրագույն մաթեմաթիկայի բանաձևերի վրա, երբ նրանք ձեզ չեն օգնում ընթրիք պատրաստել:
    Մենք ժամանակ չենք խնայում այս ծեծված ճշմարտությունների վրա, քանզի մարդկությանը դեպի հոգեկան էներգիան դեմքով շրջելու համար ամեն ինչն է պիտանի: Անիմաստ է պատկերացնել, որ մարդուն պետք է համոզել, որպեսզի նա կիրառի վաղուց իրեն պատկանող հզորությունը: Չէ՞ որ դա վայրենու հոգեբանություն է, որը վախենում է ամենից, ինչը հայտնի չի եղել իր պապին: Բայց և այնպես, տարածական միտքը գործու՛մ է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #696
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    401.

    Ուսմունքը կազմալուծվում է այն անհոգի կրկնելուց, նաև պետք է հասկացություն ունենալ ռիթմի որակի մասին էլ: Իհարկե, ամեն բյուրեղի հիմքում ընկած է ձգողականությունը և զարկերակումը: Բայց զարկերակումը, այլ կերպ ասած ռիթմը, կենդանի սկզբի դրսևորումն է, հետևաբար տվյալ ռիթմը կարող է լինել թե կենդանի, և թե մեռած: Կենդանի ռիթմը, ոգեշնչված գիտակցության դրսևորմամբ, նուրբ էներգիաների համադրության հետևանք կցուցաբերի: Բայց շրթունքների ռիթմը մեռած, իմաստուն լռությունը խախտող թակոց է տալիս, և այդ պատճառով միայն վնաս կհացնի: Զգուշացե՛ք անհոգի պնդումներից: Հիրավի, նրանք քայքայում են ոգու ամենաթանկարժեք քարերը: Եթե գործողությունը հիմնված է միայն վախի կամ շահի վրա, ուրեմն նույնիսկ կմախքը կարող է ավելի օգտակար ռիթմ թխկթխկացնել: Հակառակ դեպքում զորքի թմբկահարն էլ հաջող ռիթմիստ կհամարվեր:
    Կարելի՞ է արդյոք կրակներ սպասել իր կերակրաբաժինը սպասող շան պոչի թակոցից: Հիշեցեք սա, երբ զբաղվում եք նրբագույն էներգիաներով, երբ մտադիր եք կյանքի կոչել և առնչվել կրակի ակնհայտությանը:
    Երբ անվանակոչեցի ձեր համար տարածական կրակի ռիթմերը, իհարկե, ենթադրում էի հավելել հոգևոր գիտակցությունը և ձգտումն առանց ցածր մղումների: Վաղուց ասված է երկու կրակների մասին՝ արարիչ կրակի և ոչնչացնող կրակի: Եթե առաջինը շողում և ջերմացնում է, և վեր է բարձրացնում, - երկրորդն այրում և մոխրացնում է: Բայց Ես ուղղորդել եմ ձեզ միայն դեպի արարիչ կրակը: Դուք տեսաք ձեր փորձով, թե ինչպես է հնարավոր կրակի մոտենալը, և նույնիսկ օրվա լույսը չէր խանգարում տարածական լրաբերներին: Եվ աստղերն էլ սկսեցին շրջապատվել նշաններով: Պետք է պահպանել այդ հրեղեն նշանները և սովորել հավաքել գիտակցության լավագույն առաքումները: Ոչ թե բռունցքի հարվածը, ոչ թե սպառնալիքը, այլ թեթևաթռիչ համբարձումն է տանում դեպի Դարպասները: Զգուշացեք առօրեական անհոգիությունից:



    - - - - - - -



    402.


    Նաև մեկ թշնամի է սպառնում Ուսմունքին՝ անվստահությունը: Այն խափանում է ամենապետքական և մոտիկ նվաճումները: Զարմանալի է, թե մարդիկ որքա՜ն չեն կարողանում վարվել իրենց համար ամեն նորի հետ: Այնքան թույլ է ինքնահարգանքը և այնքան աղքատ է երևակայությունը, որ մարդիկ սովորաբար վախենում են նույնիսկ հնարավոր համարել իրենց կենցաղից դուրս ինչ-որ բան: Դիտարկելու փոխարեն ավելի հեշտ է հերքելը: Կործանվելու՛ եք, ամեն ինչ հերքողնե՛ր: Առանց ձեր սուղ մտածողության արևն ավելի վառ կշողա, վեր կհառնի գիտելիքի պատվարը:
    Որքա՜ն վիրավորական է տեսնել փոքրամիտ, գորշ անվստահությունն առանց նկրտելու նշանի: Թափթփուկների հողի վրա է բնավորվում անվստահությունը: Մենք միշտ պնդում ենք փորձով ճանաչելու վրա: Մենք ասում ենք, թե որքան դանդաղ են կուտակվում միջոցներն ու հետևանքները: Բայց մենք թույլ չենք տալիս, որպեսզի մտածող մարդը դեն նետի ճանաչման հնարավորությունները: Քանի՜ անգամներ է ինչ-որ մեկը ճանաչողությունը կախման մեջ դրել նյութական պարգևներից: Մինչև յոթ տարեկան փոքրիկ երեխաները նույն կերպ են վարվում:
    Կարելի է դիտել, թե ինչպես երբեմն մարդ, առընչվելով Ուսմունքին, սքանչելի հնարավորություններ է նվաճում, բայց շարունակում է երազել չնչին պարգևների մասին:
    Ուսմունքը պահենք մեր ձեռքին որպես գոյության մեծագու՛յն ուրախությունը:

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #697
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    403.


    Գլխավորը, մի ասացեք նորեկներին, որ Հրեղեն Հոգու Ուսմունքը հեշտ է: Հիրավի, հեշտ չէ այն: Շատ լարվածություն և վտանգներ կան նրանում: Հեշտությամբ ու քաղցրությամբ ոչ ոքի պետք չէ մոլորեցնել: Կրակներին տիրապետումը դանդաղորեն է կուտակվում: Ամեն վաղաժամ շտապողականություն սպառնում է հրդեհով: Ամենաբարձր տիրապետումն ամենացածրը կդառնա հաջորդի առջև:
    Դուք գիտեք, թե որքան դժվար է տեսնել Փոխատը, ինչպիսի բազմամյա կուտակումներ են պահանջվում այդ էներգիան ակնհայտելու համար: Բայց ինչ կասի թույլ ոգին, եթե իմանա, որ Փոխատի հետևում է գտնվում Պարափոխատը, որին սնուցում է Պանփոխատը*: Այդ էներգիաները ուրախությամբ և սիրով կարող են լցնել միայն ուժեղ գիտակցություններին:
    Շատ չեն այդ վստահելի շինարարները, որոնք տարածական մտքերն անձնվիրաբար ընդունում են իրենց սրտի թասի մեջ: Նրանք չեն վախենում այրվել հեռավոր աշխարհների կրակներում: Նրանք չեն դժվարանում կրել շրջապատող անկատարելության թախիծը: Նրանց են մոտենում բազմապայծառ կրակներ և տարածական գիտակցության կայծերը զրույցներ են վարում նրանց հետ, լուռ բռնկելով մտքերը և պատասխանելով հարցերին: Թեթև չէ Երանության հովանին, բայց դա է մուտքը բարձրագույն Ապարանքի**:
    Շատ հինավուրց Ուսմունքներում տրվում է կառույցի հանձնարարման խորհրդանիշի անունը: Պետք է այն բառացիորեն հասկանալ: Հրեղեն յոգի կողքին միշտ կառուցվածքներ կգտնեք: Ստեղծագործելու դժվարությունն ինքը աստիճան կդառնա անկատարելությունը հաղթահարելու համար: Հեշտ չեն Լույսի դրսևորումները, բայց փոխարենը տարածական կրակը հեռավոր աշխարհներ է լուսավորում:
    Մի մոտեցրեք ձեզ թույլերին, նրանք չեն կարողանա պահել գանձը: Ավելի լավ է վստահել քչերին: Նրանք ճշմարիտ շարժման որոշում կընդունեն: Նրանք կսիրեն դժվարինը և չեն դավաճանի:


    - - - - - - -
    * Եթե Ուսմունքում Փոխատը՝ Լուսատու Նյութի հետ կապված հրեղեն տարածական էներգիայի դրսևորումներից մեկն է, ամենագո կրակը և բոլոր էլեկտրական դրսևորումների հիմքը, ուրեմն Պարափոխատը՝ նախասկզբնական հրեղեն էներգիան է նրա բարձրագույն տիեզերական տեսանկյունում: Իսկ Պանփոխատը՝ հրեղեն էներգիայի Աստվածային Հիմքն է նրա բարձրագույն չդրսևորված վիճակում, քանզի "պան" նշանակում է "ամեն ինչ (Ե.Ռ.):
    ** Երկրի մարդկության համար դա Հրեղեն Աշխարհն է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #698
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    404.


    Արևմուտքում հայտնվել են բազմաթիվ յոգեր, ակնածուներ, հիպնոսիչներ, թաքնագետներ, որոնք պտտվում են կամքի դրսևորումների շուրջ: Սքանչելի կերպով բազմապատկելով իրենց փողը, նրանք մատչելի գնով սովորեցնում են ցանկացած մեկին, թե ինչպես բարելավել նյութական պայմանները, ինչպես տրամադրել մարդկանց դեպի իրենց, ինչպես ազդեցություն ձեռք բերել հասարակության մեջ, ինչպես վարել գործերը, ինչպես թելադրել բազմաթիվ հրամաններ և ինչպես կյանքը գունազարդված այգի դարձնել: Զարգացնելով կամքը, այդ ուսուցիչներից ոմանք ասես թե ընթանում են ճշմարիտ ուղիով, բայց նրանք մատնացույց չեն անում այդ ճամփորդության նպատակը և դրանով ծառայում են ընդամենը կյանքի այլանդակ պայմանների վատթարացմանը:
    Մի՞թե իսկական սարսափ չէ հնամենի նախախնամությունները զարգացնելու վրա աշխատող ուժեղ կամքը: Որքա՜ն լարում հարկ կլինի ծախսել այդ նեո-թաքնագետների վրա, որպեսզի վերացվի նրանց հոգևոր այլասերության տված վնասները: Հաթհա Յոգայի կեղծարարները դեռ ամենափոքր վնասատուները կլինեն:
    Ուսմունքը, նախ և առաջ, չի վաճառվում՝ դա հինավուրց օրենք է: Ուսմունքը կատարելագործման նպատակ պետք է տա, հակառակ դեպքում այն զուրկ է ապագայից: Ուսմունքը շրջանցում է անձնական հարմարավետությունը, հակառակ դեպքում այն եսասիրություն կլինի: Ուսմունքը նախատեսում է ապրելակերպի զարդարումը, հակառակ դեպքում այն կխեղդվի այլանդակության մեջ: Ուսմունքը միշտ անձնանվեր է, քանզի այն գիտի, որ կա Ընդհանուր Բարիք: Ուսմունքը մեծարում է իմացությունը, հակառակ դեպքում այն մթություն է: Ուսմունքի դրսևորումը կյանքում տեղի է ունենում ոչ թե մտացածին արարողությունների շրջապատում, այլ ըստ փորձի հիմնավորման: Համարում եմ, որ Ուսմունքն իր ուղին վերապրուկների կճեպներից դուրս է անցնում:
    Ուրախությունն առանձնահատուկ իմաստություն է:



    - - - - - - -



    405.


    Հրաշքներից պետք է խուսափել, քանզի հոգեկան էներգիայի ներդրումը մաքրված խոհամտության բարձրագույն դրսևորումը կդառնա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #699
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    406.


    Խորհեք այն մասին, թե ի՞նչ է վտանգը: Այդպես կոչված վտանգը ոչ այլ ինչ է, քան վախ մեր ընթացիկ վիճակի համար: Իսկ եթե գիտենք, որ ամեն վիճակ արարվում է գիտակցության կողմից, որն անքակտելի է, ուրեմն մարմնական վախ լինել ուղղակի չի կարող: Վտանգը, որի մասին այդքան ընդունված է նախազգուշացնել, կտարրալուծվի գիտակցությամբ: Այդ պատճառով գիտակցության աճն ամենաէական հիմնավորումն է առաջ ընթանալու համար: Վտանգների փոխարեն կմնան խոչընդոտներ, բայց նրանք ընդամենն էներգիայի զարգացման միջոցներ կլինեն: Եթե սարը բացարձակապես հարթ լինի, ուրեմն նրա գագաթին դուք չեք հասնի: Օրհնա՛լ են քարերը, որոնք պատառոտում եմ մեր կոշիկները վերելքի ժամանակ: Ուրեմն համոզվե՛ք, որ վտանգները բացակայում են:
    Ամեն փոփոխություն իրավիճակի մեջ գիտակցության պայթյուն կլինի, բայց պայթյուններից է կազմվում Տիեզերական զարկերակումը: Աղքատ է գիտակցությունը, եթե չի տիրապետում անցումնային վիճակների: Մեր Վահանն անխոցելիությունն է: Վախի ամեն բիծ նշանակետ է թշնամու նետի համար: Բայց, լվանալով այդ ամոթալի բծերը, անխորտակելի կդառնանք, ինչպես հեռավոր աշխարհների մարմինները:
    Հրեղեն Հոգու զարգացումը մտածողության վահանը կդառնա: Ամենաթափանց կրակը, այն գիտակցելու դեպքում, ամենամաքուր ուժ է տալիս և լիացնում է վերանորոգման աղբյուրը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #700
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    407.


    Մի տրվեք տխրության մտքին: Այդ մտքերը հաղթողի սրի վրայի ժանգի են նման: Չի կարող լինել տխրություն այնտեղ, որտեղ մոտ է կյանքի արարման հնոցը: Կարդացեք Պուրանները մեռած լեզվով, և Իմաստության գիրքը գերեզմանոց կթվա: Բայց, որտեղ հուրն է, այնտեղ թախիծ չի լինի:
    Տարածության կյանքին հետևելը սեփական անձն առաջնորդել է, հաղորդակցել է Տիեզերքի կյանքին: Մարդու կյանքը չի կարող կտրվել հոգեկան էներգիայի օրենքներից: Ուրեմն առավել անհեթեթ է խեղդել սեփական գիտակցությունը: Մեկ օր նույնիսկ դժվար է ապրել առանց ջուր, նույնքան դժվար է մեր գիտակցության համար գոյատևել առանց հեռավոր աշխարհներից լուսավորվելու: Ինչպես ուտելիքին, ինչպես խմելիքին, կարելի է ընտելանալ նաև մեծ կյանքի մասին մտածողությանը:
    Փորձի վրա հիմնված Ուսմունքն ամեն մտածող մարդու կիրառման ուրախություն է տալիս: Չնսեմացնենք ուրեմն այն, ինչն անսահմանելի մեծ է և մոտ գիտակցության շարժունությանը: Նախամտածված սահմանների մեջ չամփոփենք այն, ինչը գալիս է որպես Աշխարհի Մոր շնչառություն: Ասենք, թե որքան ուրախալի է առանց կեղծ ճանապարհի մասին վախի ծառայել վերանորոգմանը: Սկսելով ամենաակնհայտից և ամենաշոշափելիից, հետևելով աներկբա օրենքներին, լավագույն հոգատարություն գործադրենք կյանքի Ուսմունքի վերաբերյալ:
    Չի անցնի մեկ օր, մեկ ժամ, որ մասնակցություն չունենանք Ուսմունքը կիրառելու գործին: Պահպանեք Յոգան ինչպես Լույսի ճանապարհ, ինչպես շռայլ են լուսապսակի կայծերը:
    Չկտրենք մեր կապը, այլ շարունակենք: Ինչպես արևը չի հոգնում, այնպես էլ Հու՛րը չի հանգչի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #701
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    408.


    Գրավվելով նրա անշարժությամբ, երեք մուկ մոտեցան մենակյացին: Մկներից ամեն մեկին նա ասաց.
    "Դու բնավորվել ես ալյուրի մեջ, չնայած պաշարներդ հերիք են քո ամբողջ ցեղի համար, բայց դրանից դու ավելի բարի չդարձար":
    "Դու որպես բնակավայր ես ընտրել գրքերը և ոչ քիչ գրքեր ես կրծոտել, բայց ավելի կրթված չդարձար":
    "Դու տեղավորվել ես սրբազան իրերի մեջ, բայց ավելի վեհ չդարձար":
    "Հիրավի, մկներ, դուք կարող եք մարդ դառնալ: Ճիշտ ինչպես մարդիկ, դուք էլ ապականում եք ձեզ տրված գանձերը":
    Երեք առյուծ եկան մենակյացի մոտ: Նա ասաց ամեն մեկին.
    "Դու հենց նոր սպանեցիր ճամփորդին, որն ընտանիքի գիրկն էր շտապում":
    "Դու գողացար ծեր կնոջ միակ ոչխարին":
    "Դու ոչնչացրեցիր կարևոր լրաբերի ձիուն":
    "Առյուծներ, դուք կարող եք մարդ դառնալ: Հագեք ձեր սարսափելի բաշերը և սկսեք պատերազմել:
    Չզարմանաք, որ մարդիկ ավելի դաժան կգտնվեն, քան դուք":
    Երեք աղավնի եկան մենակյացի մոտ: Ամեն մեկին նա ասաց.
    "Դու կտցեցիր ուրիշի սերմը և դա քոնը համարեցիր":
    "Դու հողից հանեցիր բուժիչ բույսը և քեզ սուրբ թռչուն ես համարում":
    "Դու կպել ես օտար տաճարի և հանուն սնոտիապաշտության ստիպում ես քեզ կերակրել":
    "Հիրավի, աղավնիներ, ժամանակն է մարդ դառնալ: Սնահավատությունն ու բարեպաշտությունը ձեզ փառավոր կկերակրեն":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #702
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    409.


    Ուսուցիչը ձեզ չի նպատակադրում ջախջախել արատները, բայց ցածրագույն արարածների օրինակների հետ համեմատությունները կարող են օգնել պարզամիտներին: Հիրավի, շատ կենդանիներ մարդկանցից ավելի շատ են զգում հոգեկան էներգիան:
    Մարդիկ հպարտանում են իրենց դատողությամբ, բայց ինչու՞ այդ դատողությունը խոչընդոտ չի դառնում նրանց զզվելի գործողություններին:



    - - - - - - -



    410.


    Գլխավորը, պետք է նվաճել անսպասելի շրջանակներ: Խելոք չէ, շրջանցելով պալատները, սահմանափակվել միայն խրճիթներով: Նեղմտություն կլիներ, մոռանալով խրճիթների մասին, պինդ նստել պալատներում: Մի՛ սահմանափակեք ձեզ:



    - - - - - - -



    411.


    Ամեն էջ պահպանում է մարդու բարեկեցությունը: Վառեք անսահմանափակ իմացության լույսերը: Յուրաքանչյուր քար պատրաստ է պահպանել մարդու անվտանգությունը: Արիաբար նկրտելու գիտակցությու՛ն գտեք:



    - - - - - - -



    412.


    Գնահատում եմ ձեր ամեն լավ տրամադրություն: Կառուցել կարելի է բարի քարերից: Ուսուցիչն ուրախ է, երբ կարող է տալ մի նոր իրավիճակ: Միայն պետք է հիշել, որ սկիզբը երբեմն նման է լինում խառնաշփոթի: Մարդիկ այնքա՜ն քիչ են տարբերում երջանկության նախանշանները դժբախտությունից, հաջողությունն անհաջողությունից, ուրախությունը դառնությունից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #703
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    413.


    Ուսուցչի տեղը սեղանի լավագույն անկյունում՝ սնահավատություն չէ: Ճաշկերույթի ժամին այդ տեղը հրավիրվածինն է: Նա կարող է ներս մտնել ցանկացած պահի, և ցույց կտան, որ սպասում էին Նրան: Սպասման և պատրաստակամության այդ մշտական նշանն ասես կոչ լինի բաց լուսամուտից: Կառուցումների և կռիվների մեջ ժամանակ թողնենք ակնթարթային ժպիտի համար:
    Ուսմունքը պարուրաձև է զարգանում, ինչպես նաև գոյություն ունեցող ամեն ինչ: Օրհնյալ ենք նրանք, ովքեր հասկացել են պարուրաձև կրակի հերթագայությունը: Հները կրակի վերջը պատկերել են որպես տափակ պարույր: Այդ տարերքը հատկապես վառ է արտահայտում շարժման սկիզբը: Կարելի՞ է արդյոք պնդել, որ զբաղվում եք Հրեղեն Յոգայով, եթե չեք ճանաչել ներքին կրակի գոնե սկիզբը: Մաքուր նկրտումը կտա կրակի կայծերը: Պետք է նկատել այդ սկիզբները և նրանց ուղեկցող պայմանները: Դրա համար իսկական դիտողականություն է պետք զարգացնել: Հեշտ չէ դիտողականություն ձեռք բերելը: Այդ երևույթներին օժանդակող պայմանները շատ անհատական են. ցուրտ կամ ջերմություն, ձայն կամ լռություն, լույս կամ մութ: Նույնիսկ այդպիսի հակապատկերներն էլ ի հայտ են բերում միանման հետևանքներ:
    Պետք է նկատել բազմաթիվ պայմաններ: Եթե կրակին հասած անձիք գրի առնեին իրենց դիտարկումները, մեծ օգնություն կցուցաբերեին շատ սկսնակների: Ընդհանուր աշխատանքը պահանջում է, նախ և առաջ, անհատականության պահպանումը: Եվ երբ բոլոր միջոցները, թվում է, թե գտնված են, հենց այդ ժամանակ կարող է մոտ լինել ամենահասարակը: Զարմանալ կարելի է, թե ինչպիսի անսպասելի մանրամասնություններ են երբեմն վառում կրակը: Մի պայման անփոփոխ է՝ զգոնություն ցնցումների հանդեպ, ինչպես նաև ողնաշարի չկորացած վիճակ: Թեև խրոնիկական ծռության դեպքում կարող է օգնել մուշկը: Մուշկի ընդունումն ազդում է ֆոսֆորի վրա, որը վերականգնում է կրակի խախտված ընթացքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #704
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    414.


    Հրեղեն Հոգու Ուսմունքը կարիք ունի մշտական այրման: Երբեմն կարիք կա հանգստանալ դրսևորումներից, բայց ներքին կրակն անմար է: Անշեջ լինելու խորհրդանիշը, որպես ճանաչողության աստիճան, ցույց է տրված բազում Ուսմունքներում: Պետք է ընտելանալ մշտական կրակի երևույթին: Դրսից տրված ցուցմունքը ճշմարիտ խթանիչ ուժ չի կարող լինել: Ինչպես խարույկ վառվում է մեր կրակը, և արժանապատիվ չէ նրան խանգարել: Կրակների այրումը բազմաթիվ փոքր մանրամասներ և հրապուրիչ փորձեր կբերի: Ուսմունքը կարող է նախատեսել ուղղությունը, բայց չպետք է շղթայի նրան մեռած ծիսակատարություններով: Նկատեք, որ երբ ծեսերը դառնում էին անիմաստ բարդ և մեռած, ամենանշանակալի գաղտներգություններն անգամ սկսում էին անկում ապրել: Ուսմունքը պետք է ապրի նույնքան ազատ, որքան տարածության կրակը:



    - - - - - - -



    415.


    Ճկունացրեք, կատարելագործեք ձեր աշխատակիցներին: Մարդկային աշխատանքի համար ամենավտանգավորը լճացումն է: Մեծ գիտակցություն է անհրաժեշտ գործողության ռիթմը պահպանելու համար: Երբ գալիս է գործելու ժամը, մարդիկ սովորաբար տրվում են կողմնակի մտքերի և արդյունքում վագրի որսի ժամանակ ճնճղուկի նետ են արձակում: Դա ոչ միայն աննպատակահարմարություն է, այլև ուշադրության շեղում: Իրեն ուշադրությանից զրկած մարդն արդյո՞ք ավելի ցածր չէ, քան կենդանին:
    Ոգեպես անշարժ արարածը Արքատ դառնալ չի կարող: Ուսուցիչը ձեզ երբեմն ասում է հանգստի անհրաժեշտության մասին, բայց երբեք ասված չի եղել, որ հանգիստը հոգևոր մահվան է նման: Չի լսում և չի տեսնում նա, ով իրեն սահմանափակել է:
    Մեզ ասում են անշարժ Արքատների մասին, Բայց այդ անշարժությունը միայն արտաքին է: Շատերը հաճելի տրամադրության մեջ են ընկնում, երբ գտնում են իրենց կողմից արդարացված անշարժության պատճառը: Բայց գործելու կոչը բացարձակապես փչացնում է նրանց գիտակցությունը: Կարելի՞ է արդյոք այդպիսի մարդկանց մոտ թողնել կրակի տարերքին, որն իր բնույթով միայն արդեն զգուշավորություն է պահանջում: Հուրը՝ դա "սկերցո" է և "ֆուգա": "Անդանտեն" կարող է վերաբերվել միայն հանգած ածուխներին: Իհարկե, հրի տարբեր ալիքները համահունչ են տարբեր ռիթմերին, բայց Հրեղեն յոգն անբան լինել չի կարող:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #705
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    416.


    Ամեն մի ժամանակաշրջան համապատասխան Ուսմունք է ընտրում: Երբ գալիս է այդ ժամը, բոլոր նախորդ Ուսմունքները կատարելապես խեղված տեսք են ստանում: Մարդկությունն ինքը փորձում է ընդունել հայրերի մեծարման ամենաանմիտ նվաստացումները: Բայց Ուսմունքի ամեն փուլ նախորդները չի բացառում: Այդ հանգամանքի վրա քիչ ուշադրություն է դարձվում, քանզի յուրաքանչյուր Ուսմունքի ծառայողներն իրենց բարեկեցությունը կառուցում են նախկին Ուսմունքները հերքելու վրա: Բայց հեշտ է ապացուցել անընդմեջությունը նրա, ինչը մարդիկ կրոն են անվանում: Այդ անընդմեջության մեջ զգացվում է միևնույն էներգիայի մեկ հոսքը միայն: Անվանելով այն հոգեկան էներգիա, խոսում ենք Հելլենների նույն Սոֆիայի կամ Հնդիկների Սարասվատիի մասին: Քրիստոնյաների Սուրբ Ոգին դրսևորում է հոգեկան էներգիայի նույն նախանշաններն, ինչպես և Իսրայելի ստեղծարար Ադոնայն ու արևային ուժով լի Միհրը: Իհարկե, ոչ ոք չի կասկածում, որ Զառատուժտրայի հուրը տարածության կրակն է, որը դուք ուսումնասիրում եք:
    Հոգեկան էներգիան հուրը կապում է Նյութական Դրոշմամոր* հետ, և Հրեղեն Հոգու Ուսմունքը ոչ այլ ինչ է, քան էներգիայի կիրառման ժամանակակից դրսևորում, հոսանք, որը մեզ է մոտենում Սաթիա Յուգայի** հետ միասին: Դա ոչ թե քնած հնարավորության կատարելագործում է, այլ պայծառացում է ժամանակի մեջ: Այդ պատճառով եմ ասում՝ Ուսմունքը վճարի դիմաց չի տրվում, այն չի պարտադրվում, այն նշանավորում է Նոր Դարաշրջանը: Եվ չընդունելը կամ հերքելը ձեր գործն է, բայց տեղեկացնելն անխուսափելի է:
    Այդ Դարաշրջանը կարելի է հասկանալ արդարացիորեն կամ խեղաթյուրված, բայց նրա մոտենալն անկասկած է: Կարելի է ակնթարթորեն ավերել դարերով կուտակածը, բայց խելագարությունից միայն խելագարություն է ծնվում: Եվ խելակորույս չե՞ն արդյոք նրանք, որոնք փորձում են գոյատևել առանց միտք, քանզի այդ ո՞ր միտքն է, որ հոգեկան էներգիայով չի սնվում: Ի՞նչ իմաստ ունի որոնումներ ձեռնարկել անգիտակցության մթի մեջ, եթե հեշտորեն կարելի է վառել անմար կրակը և գործի անցնել լիակատար գիտակցությամբ:



    - - - - - - -
    *Նյութական Դրոշմամայր
    - Առաջնային Նյութը:
    ** Սաթիա Յուգա - Ոսկե Դարաշրջան:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (02.02.2020)

Էջ 47 93-ից ԱռաջինԱռաջին ... 3743444546474849505157 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •