332.
Ինչու՞մ է դրսևորվում Բոդհիսատվաների* կարեկցանքը: Չբռնանալով կամքի վրա, Նրանք անտեսանելի և համբերատար դեպի բարին են ուղղորդում ամեն պիտանի ուժի: Դժվար չէ ուղղորդվել Բոդհիսատվաների Հրահանգով, քանզի նրանք նախատեսում են ոգու ամեն առանձնահատկություն: Աշխատանքի ծանրությունը կարող է զգալի լինել միայն, երբ ուժերը սխալ են բաշխված: Բայց, երբ պահպանված է հրամանի և կատարման համաչափելիությունը, այդ ժամանակ նույնիսկ բարդ աշխատանքը չի կարող լինել ուժերից վեր:
Ամենավնասակարը կլինի ենթադրությունը, որ ամեն ինչ տրված է և առանց պարգևների: Այդ նսեմացմամբ կարելի է խեղաթյուրել նույնիսկ ամենափայլուն հետևանքը: Չմոռանանք, որ կարելի է ընթանալ, գիտենալով նպատակը, բայց ճանապարհին հաշվել քարերը, որոնց դիպել է թանկարժեք ոտքը, սագի քայլք կլինի: Թող մենք մտածում ենք, որ թռչուններն աննպատակ են թռչում, բայց փոխարենը նրանք չեն հաշվում իրենց թևաշարժումները: Ոչ մի Ուսուցիչ իր աշխատանքն ավարտված և պարգևի արժանի չի համարել: Դա Բոդհիսատվաների անձնվիրության որակ է: Ստեղծագործումն անխոնջ ձեռքի ամեն շարժման աշխատանքի մեջ է, քանզի աչքը միայն մինչև նպատակը եղած տարածությունը գիտի: Դա է Բոդհիսատվաների աշխատանքը: Դրա օրինակ է՝ իր էությամբ անխոնջ և անձնվեր, ամենամուխ հուրը:
- - - - - - -
333.
Գլխավորը, պետք է խոսել Ուսուցիչ հասկացության մասին: Պետք է ցույց տալ Ուսուցիչների շղթան, որոնցից ամեն մեկն իրենից Բարձրի աշակերտը կլինի: Պետք է ընտելանալ դրույթին, որ ամբողջական Ուսմունքը հակասություններ չի պարունակում: Կարելի է գտնել հեռավոր տարածությունների ուղենիշները, բայց նրանք մեկ ճանապարհի նշաններ կլինեն:
Եթե մեկը պնդի, որ մարմնավորումները կարող են լինել երեք հազար տարի հետո, նա կլինի նույնքան ճիշտ, որքան երեք ամիս ժամկետ պնդողը: Հնարավորությունների ճանաչման երջանկությունն ապագայի երջանկությունն է: Հնարավորությունների երևույթները, չխախտելով օրենքների հիմքերը, մոտենում են իրենց կատարելությանը: Եթե երկրորդ ռասայում մարմնավորվելու համար հեռավոր ժամկետ էր պահանջտվում, վեցերորդ ռասայում մարմնական և աստրալ վիճակների մոտեցումը փոքրացնում է հեռավոր ժամկետների անհրաժեշտությունը:
Նաև պետք է ընտելանալ ռասայական տիպերի խառնվելուն: Չի հասցնի ամբողջապես զարգանալ երրորդ ռասան, ինչ վեցերորդի սերմերն արդեն կհայտնվեն տարածքում:
Ով հետևում է Հրի Ուսմունքին, նա պետք է հասկանա և ընդունի նյութի կատարելագործման հնարավորությունը: Մարմնի և Լույսի Աշխարհները նշանակալիորեն միավորվել են: Դա այսպես կոչված մահվան փոխակերպման օրենքը պետք է դառնա: Հատկապես մահվան ուրվականն է գոցում Իմացության Դարպասները:
Օգտակար է դպրոցներում ուսաուցանել անմահության մասին: Մահ ուսուցանող կրոնը կմեռնի, ինչպես կմեռնեն բոլոր մեռնել ցանկացողները, քանզի մեր ապագա վիճակն ամփոփված է մեր գիտակցության մեջ: Ով կրակի ներուժը գիտակցում է նրա անտեսանելիության մեջ, նա հասկանում է ապամարմնավորման արտաքին տեսանելիությունը:
- - - - - - -
* Բոդհիսատվա - Ե.Պ.Ռերիխը 20.12.34 թ. իր նամակում մանրամասն բացատրում է. "Այդ բառը բաղկացած է երկու հասկացություննեիրց. Բոդհի՝ պայծառացում կամ արթնացում, և Սատվա՝ էություն: Ովքե՞ր են ուրեմն այդ Բոդհիսատվաները: - Բուդդաների աշակերտներ, որոնք կամավոր հրաժարվել են անձնական ազատագրումից... մտել են... մարդկությանն օգնելու փշածածկ ճանապարհը... Ֆիզիկապես ոչնչով չտարբերվելով մնացած մարդկանցից, նրանք կատարելապես տարբեր են ըստ իրենց հոգեբանության, մշտապես իրենց վրա են կրում ընդհանուր բարիքի սկզբունքը... Ուրեմն ինչպիսի՞ որակներ պետք է ունենան Բոդհիսատվաները: Էներգիայի, արիության, համբերության, հավատարմության, նպատակասլացության և անվեհերության առավելագույն զարգացածություն... Նրանց երեք ուրախություններն են՝ նվիրաբերելու երջանկությունը, օգնելու երջանկությունը և հավերժական ճանաչման երջանկությունը: Մշտական համբերություն, ամենում և ամենուր: Լինելով Որդիներ Բուդդաների, Որդիներ Հաղթողների, իրենց իրական կարեկցանքի մեջ Բոդհիսատվաները՝ Մայր են ամենայն գոյին... Բայց նրանց ճակատագիրը ծանր է, ոչ ոք իր վրա չի կրել և չի կրում այնքան զրպարտանք ու հալածանք, որքան մարդկայի ցեղի այս իսկական Փրկիչները: Նրանցից են ելել բոլոր մեծ արքայությունների, կրոնների, փիլիսոփայությունների Հիմնադիրները, ալքիմիկոսների մեծամասնությունը և առանձին սրբեր... Բոլոր Մեծ Ուսուցիչները, Մահաթմաները կամ Սպիտակ Եղբայրներն իրենց կյանքի ամբողջ ընթացքում եղել են Բոդհիսատվաներ":
Էջանիշներ