User Tag List

Էջ 38 92-ից ԱռաջինԱռաջին ... 283435363738394041424888 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 556 համարից մինչև 570 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #556
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ՉՈՐՐՈՐԴ. "ՀՐԵՂԵՆ ՅՈԳԱՅԻ ՆՇԱՆՆԵՐԸ"


    81.


    Կարո՞ղ է արդյոք միտքը ղողանջել: Արձագանքի թեորիան ցույց է տալիս, որ միտքը նույնպես, ինչպես և ձայնը մագնիսական ալիքներում, կարող է աճել և "մտքի ղողանջ" խոսքերը չափազանցություն չեն լինի: Հատկապես, մտքի բնույթն է պետք ուսումնասիրել: Օրինակ, կարո՞ղ են արդյոք հայտնի բնույթի և լարվածության մտքեր ազդել բույսերի կյանքի վրա: Ինչպե՞ս են տարբեր մտքերի արձագանքում կենդանիները: Եվ վերջապես, մտքերի մեջ ինչպե՞ս է իրեն զգում ինքը պարոն մարդը: Ինչպե՞ս է միտքն ազդում քիմիական միացումների վրա: Պետք չէ՞ արդյոք փորձարկել միտքը Լակմուսի թղթի վրա: Չի՞ կարող արդյոք միտքը մրցակցել ուժեղ թույնի կամ երաժշտության հետ: Ընդհանրապես միտքը պետք է հետազոտել որպես ամենայն գոյի կենդանի գործոն: Այդպես կարելի է կամուրջ գցել հոգետեխնիկայից դեպի դինամիկա, և նույնիսկ դեպի աստղաքիմիա: Այդպես է պետք գիտակցել տարածության էկոնոմիկան:



    - - - - - - -



    82.


    Կարելի՞ է արդյոք վստահել կույր ուղեվարին: Կարելի՞ է արդյոք մտածել, որ հին մտածողության ցնցոտիները կարող են պետք գալ Նոր աշխարհի համար: Պետք է հասկանալ, որ Նոր աշխարհի նվերը բերվելու է բաց դարպասների մոտ: Նոր աշխարհն, իրոք, ցանկանում է սքանչելի հագուստ տալ, բայց ե՛կ, մա՛րդ, ընդունի՛ր Աշխարհի Մոր գործած հանդերձը:



    - - - - - - -



    83.


    Աստիճանաբար ցանեք Ուսմունքի սերմերը: Թող այն աննկատելիորեն սնուցի արարածին: Քարոզը գնացել է, մնացել է կյանքը: Եղբայրակցի գիտակցությունը ոգեշնչեք աննկատելի հպումներով, որոնք կմատուցեք նրան որպես ամենօրյա սնունդ: Բացահայտեք նրա զայրույթը և հանգցրեք նպատակահարմարությամբ: Ամրապնդեք նրան պարունակելու երևույթի ուրախության մեջ: Զգուշացե՛ք նրան հրաշքներ ցուցադրել, բացահայտեք նրա համար դեպի Անսահմանություն անցնող համաչափելիությունը: Ոչնչացրեք տոնակատարությունը հավերժական տոնակատարություն տալու համար: "Իմ տոնակատարության երևույթը քոնը կլինի: Իմ ճանապարհը քո նվաճումը կլինի: Իմ շռայլությունը քո հարստությունը կլինի: Դու չես նկատի այն, բայց կզարմանաս քո փոխակերպմանը: Ինձ շնորհակալություն պետք չէ, բայց երախտագիտությունը քո սնունդը կլինի, քանզի երախտագիտության հուրը գերազանցում է այլ վերընթացներին": - "Ուսուցիչ, տեսնում և հիշում եմ անջնջելի":
    Ուսուցիչների դրսևորված հաջորդականությունը շողում է միջմոլորակային մարգարիտով, ավելացրու՛ քո մարգարիտը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #557
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    84.


    Համարում եմ, որ մեր գրքերը կարող է կարդալ յուրաքանչյուրը: Չեմ կարծում, որ Մեզ մոտ եկողներից որևէ մեկը կվախենա: Կատարեք վախի տարբեր փորձարկումներ: Ձեռք բերեք սարսափելի դիմակներ և ժպտացեք, երբ սիրտը դողա: Ու՞ր է ուրեմն համոզվածությունն Ուսուցչի հանդեպ: Որտե՞ղ է ուժերի ճանաչումը: Մերոնց կարելի է տարբերել ըստ առաջին կոչի: Ինչպես եղնիկ, կսլանա է Մերը: Չգիտեմ որևէ հրեշավոր դիմակ, որն ի վիճակի է ետ պահել նրան:
    Օրինակ չվերցնենք հսկաներից ու հերոսներից, հիշեցնեմ Ուսուցչին ճանաչած փոքրիկ Հնդիկին: Մենք հարցրեցինք նրան. "Մի՞թե արևը կմթագնի քեզ համար, եթե դու տեսնես նրան առանց քո Ուսուցչի": Տղան ժպտաց. "Արևը կմնա արև, բայց Ուսուցչի ներքո ինձ կշողան տասներկու արևներ": Հնդկաստանի իմաստության արևը շարունակելու է շողալ, քանզի գետի ափին նստած է տղան, որը ճանաչել է Ուսուցչին:
    Կան էլեկտրականությունը փոխանցողներ, կան նաև իմացությունը համախմբողներ: Եթե բարբարոսը ոտնձգություն թույլ տա Ուսուցչի վրա, ասացեք նրան, թե մարդկությունն ինչպես է անվանել գրապահոցներն ավերողներին:



    - - - - - - -



    85.


    Կարո՞ղ են արդյոք Մեր մարդիկ իրենց կողքին մերձավորներ ունենալ: Իհարկե, կարող են: Այդ մերձավորները կխորացնեն պատասխանատվության, հոգատարության և հնարամտության զգացմունքները:



    - - - - - - -



    86.


    Պետք է գիտենալ, որ բացված կենտրոնների վիճակը շրջապատող անկատարյալության որակի մարում է բերում: Ոչ միայն զգայունակության զարգացում, այլև սեփական ուժերի նվիրատվություն շրջապատի բարելավման համար: Այդպես կարելի է նկատել, որ ուժերի դրսևորումն ասես թե կուլ է գնում տարածությանը: Կենտրոնների բացման այդ աստիճանը կոչվում է "Անապատի Կանթեղ": Հետագայում այն փոխարինվում է "Անապատի Առյուծ" աստիճանով*:


    - - - - - - -
    * "Անապատի Կանթեղ", "Անապատի Առյուծ"
    - հոգևոր կատարելության հասյալների բարձագույն աստիճաններ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #558
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    87.


    Հարկ է անպայմանական նվիրվածությունը տարբերել պայմանական նվիրվածությունից: Անպայմանական նվիրվածությունը մարդիկ հաճախ դրսևորում են ինչ-որ բան ստանալիս, բայց տալն ուղեկցվում է ամենատարբեր պայմաններով: Կլանում են ստացածը, բայց այդ գիտակցելու համար խոչընդոտներ են դնում, կասկածելով անգամ մի կտոր բորբոս տալ: Այնինչ պետք է հիշել, որ նվիրվածության աստիճանը ստանալու աստիճան է: Հավատը պետք է հավասարազոր լինի ճշգրիտ գիտելիքի: Հավատի ամեն պայմանականություն հետևանքների պայմանականություն է տալիս: Բայց ոչ ոք չի ցանկանա անվանվել պայմանական աշակերտ: Այդպիսի անվանումը վիրավորանք է հրահրում: Ճիշտ նույն կերպ արձագանքում է օրենքն ամեն պայմանականության վրա: Բայց օրենքը չի վիրավորվում, այն համաչափում է: Վստահ եղեք նվիրվածության համաչափելիությանը:



    - - - - - - -



    88.


    Տիեզերաբանությունը պետք է վեհ մտքեր հրահրի: Այն դեպքում երբ անգիտակից ժողովրդի Աստված տեղավորվում է աննշան գնդիկի ծայրին, վեհ ոգին, զարդարվելով առանց սահմանների իմացության ուրախությամբ, դեպի Անսահմանություն է հառնում:
    Մի՛ նվաստացրեք Անսահմանությունը:



    - - - - - - -



    89.


    Ճառագայթումների ներդաշնակության երևույթի պատճառը ոչ միայն միագույնությունն է: Այդպես մանուշակագույն աուրան օտար չէ կանաչին, կամ վարդագույնը չի կարող մթագնել կապույտին: Այդ հավելումների մեջ հատուկ լարումների ուժեր են ամփոփված: Նույնիսկ ցանկալի է համակցել գույները, որպես ապագա ծիածանի գրավական: Իհարկե, ճառագայթային գույների թրթիռներն այնքան բազմերանգ են, որ անհնար է այն փոխանցել երկրային գույների աղքատ գամմայով: Ճիշտ այնպես, ինչպես չի կարելի տեղավորել ոլորտների սիմֆոնիան երկրային ձայների գամմայի մեջ:
    Ձեր մանուշակագույնն ու եղրևանեգույնն ընդհանուր ոչինչ չունեն Մեր երկնային ծիրանու հետ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #559
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    90.



    Գիտության հասարակ պնդումը ելք է տալիս հակասություններին: Անհնար է մտածել առանց գիտելիքը հարգելու: Ուսուցիչն առաջարկում է գիտելիքը դնել գիտակցության հաստատման հիմքում: Մատնանշեք, թե որքանով գիտելիքը կարող է ճանապարհ հարթել դեպի միասնական Ուսմունքը: Մի՞թե մարդկությունն անկարող է հասկանալ, որ գիտելիքը մեկ Աղբյուրից է գալիս: Այդ պատճառով իմացության և տգիտության բաժանումն իրարից կդառնա Լույսի բաժանումը մթից: Մենք հեշտորեն Տորան փոխարինում ենք Վեդաների հիմներով և Ուսուցիչների պատգամներով: Քանզի միևնույն Աղբյուրի Ուսմունքների մեջ տարբերություն չենք տեսնում:



    - - - - - - -



    91.


    Անսահման տարածականության Սկզբունքի ներքո Տիեզերքի սահմանավորության առկայությունը պատկանում է այն հարցերի թվին, որոնք աշակերտը պետք է լուծի ինքը, քանզի դա կոչվում է "Սումմա Սումմարում"*: Այս տարածական հասկացությունների գիտակցման համար նշաձողեր են դրվում, բայց բանաձևը պետք է ինքնուրույն արտասանել: Բանաձևը համապատասխանում է "Անապատի Առյուծի" աստիճանին, այն ցույց է տալիս երկրագնդից պոկվելու և երկրային սեփականության համատեղելիությունը: Անջատված ոլորտների երևույթը բանաձևի գիտակցման կարիք ունի: Որքան Անսահմանությունն անձամբ կոնկրետ հետևանքներ չի պատկերացնում, այնքան էլ սահմանավորությունը նվազեցնող հասկացություն կդառնա: Այդ հակապատկերների հարաբերությունը միայն կկազմի տիեզերաբանական խնդրի լուծումը: Այդ կերպ, առանց նվազեցնելու Տիեզերքի մեծությունը, կարելի է դատել սահմանավորության հաշվարկների մասին:
    Դուք գտել եք ճիշտ լուծում, որն աշխարհների կազմավորման մասին հետագա դատողությունը լիովին կոնկրետ է դարձնում: Վառ լուսարձակում է աստրալ մեխանիկայի դրսևորումը:



    - - - - - - -



    92.


    Հաշվեք մեծ երևույթների ժամերը: Արդեն սկսվում է Վեդաների** միաձուլումը Տրիպիտակայի*** և Կաբալայի**** հետ, և Ուսուցիչների պատգամները վերացնում են տգիտությունը: Ուշադիր դիտարկեք գիտելիքների աճն աշխարհի տարբեր մասերում: Հերքողներն ու պնդողները միևնույն ուղղությամբ են գնում: Չկրկնվող ժամանակը նման է դեպի նախասահմանվածը տանող դարպասի: Մեռած են նրանք, ում սահմանված ժամը սովորական ժամ է թվում:


    - - - - - - -
    * Սումմա Սումմարում
    - Արդյունքների արդյունք, այսինքն ընդհանուր արդյունքի վերջնական արդյունքը: Հնում կիրառվում էր որպես "իրերի ամբողջություն" կամ "Տիեզերք":
    ** Վեդաներ - Հինդուիզմի հնամենի սրբազան գրերի ժողովածու:
    *** Տրիպիտակա - "Երեք զամբյուղ", - բուդդայական սուրբ գրերի ժողովածու:
    **** Կաբալա - Հոգևոր-էզոթերիկական ուսմունք հուդայականության մեջ: Թարգմանիչը համարում է, որ Երգիպտոսից ելքի ժամանակ այն գողացված է Եգիպտոսից: Հակառակ դեպքում ինչու՞ էր փարավոնը հետապնդում հրեաներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #560
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    93.


    Մի՛ լսեք Ուսմունքի համար դրամ գանձող ուսուցչի: Ուսմունքը չի կարող գնվել կամ վերցվել սպառնալիքներով: Հիրավի յուրաքանչյուր ոք, գործով ապացուցելով իր նվիրվածությունը, կարող է մուտք ստանալ դեպի Ուսմունք: Ամենից քիչ խոսքը, և ամենից շատ գործն է բերում դեպի Իմացության Համայնք: Եթե երեխան ձգտում է դեպի Համայնք, մի՞թե Համայնքում նրա համար գործ չի գտնվի: Եվ նմանապես, մի՞թե դուռը փակ կգտնի յուրաքանչյուրը, ով իր ամբողջ գիտակցությամբ ընդունել է Համայնքի օրենքները: Կարելի՞ է արդյոք հիշել մեկ օրինակ, երբ մաքուր գիտակցությունն անպատասխան է մնացել:
    Հստակորեն ասված են Իմացության Համայնքի դրույթները, ոչ մի խորամանկություն նրանք չի մթագնի: Ճամփորդ, վճարիր պարտքդ, քայլիր անկոտրում:



    - - - - - - -



    94.


    Ինչ-որ մեկը չի հասկանա հավասարության համատեղելիությունը Վերարքայության հետ: Հավասարությունն ամփոփված է ոգու ներուժի մեջ և Վերարքայությունն ամփոփված է փորձի կուտակման անփոխարինելիության մեջ: Հետևաբար արդարացի է ասել, որ գիտելիքների միակցությունը դարպաս կդառնան դեպի Վերարքայությունը: Ուշադրություն դարձրեք "միակցություն" արտահայտության վրա, քանզի միայն մեկ մասնագիտությունը Վերարքայի բովանդակությունը կազմել չի կարող:
    Մտածելով իմացության մասին, գիտակցեք Ուսուցչին: Հիրավի, Ուսուցչի մեծարումը համադարման է նույնիսկ ֆիզիկական հիվանդություններից: Ավելի դժվար է բաց կենտրոնների պայմաններում, երբ զառամյալ աշխարհի ամեն շունչ վարակ է բերում, և միայն իսկական բարեշրջման թեթև շունչն է, որ առողջություն է բերում: Ուրեմն մի ծածկվեք հին աշխարհով և փոքրերին հրապուրեք դեպի Նոր աշխարհի ուրախությունը:
    Ամեն ինչում ուրախ, խիստ նպատակահարմարություն:



    - - - - - - -



    95.


    Մեծ Հասյալի մոտ եկավ մի աշակերտ, որը հրաշքներ էր ցանկանում. "Հրաշքից հետո կհավատա՛մ": Ուսուցիչը տխուր ժպտաց նրան և մի մեծ հրաշք ցույց տվեց: Աշակերտը գոչեց. "Այժմ ես համաձայն եմ Քո ձեռքի տակ անցնել Ուսմունքի աստիճանները": Բայց Ուսուցիչը ցույց տվեց նրան դուռն ու ասաց. "Այժմ դու Ինձ այլևս պետք չես":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #561
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    96.


    Զարմանում եմ հին աշխարհի վրա: Արևի բծերի երևույթն անսպասելի աղմուկ կհանի: Հին աշխարհը թափահարում է իր վերջին թևը, բաց կենտրոնները վրդովվում են: Կենտրոնների ամեն վիճակի համար ասես թե պետք է մի մաշկ, որը վերաճելու է ցավով:
    Մաքուր օդը դժվարությամբ է ներառնում կյանքի ազոտը:



    - - - - - - -



    97.


    Նշեք, թե օպիումի բոլոր պատրաստուկները որքան յուրահատուկ չեն Ուսմունքի ճանապարհին: Անքուն սթափությունը ձեզ ավելի շուտ կմոտեցնի Մեզ:



    - - - - - - -



    98.


    Նվիրվածության գործողության մեջ մաքուր աղոթք արտասանեք: Ամեն օրվա մեջ կարողացեք հասկանալ Ուսմունքի ամրապնդումը: Հասցրեք չկորցնել ոչ օր, ոչ ժամ: Կարողացեք պատկերացնել ձեզ որպես գործունեության մի ամբողջ աշխարհի արարիչ: Կարողացեք ուժ ներդնել ամեն դրսևորման մեջ: Կարողացեք Ուսմունքը ներդնել յուրաքանչյուր մտքի մեջ: Կարողացեք ուժերը տեղադրել ինչպես մարտադաշտում: Կարողացեք զգալ երախտագիտությունը որպես ուրախության կապը գեղեցկության հետ: Արժանապատվորեն ավարտեք, քանզի ավարտը հասանելիքի հուրն է:
    Մեծագույն դավաճանություն է՝ գիտենալ Ուսմունքը և չկիրառել այն: Ուսմունքի վատաբանումը ոգու մահից էլ վատ է, քանզի դրանով մարդ բացառում է իրեն համագործակցությունից և դատապարտում է իրեն լինել Սատուրնի վրա*:



    - - - - - - -



    99.


    Ցույց կտամ, թե ինչպես սրել հզորությունն Իմ սրի լեզվակի վրա: Ուսուցչի երևույթը կարող է լուսավորել մարդկանց, եթե ճանապարհը սալարկված լինի իմացությամբ: Մեծամողեսն ուժեղ է և փշավոր են նրա օղակները:

    - - - - - - -
    *
    Համարվում է, որ այնտեղ է գտնվում զարգացման ամենացածր աստիճանը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #562
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    100.


    Դեպի Մեզ բերող ճակատագիրը պետք է կոփվի ժամ-առ-ժամ: Համաչափելիության երևույթը նվաստացնողը նման է կախաղան հանվածի: Ով մի կողմ է դրել իր նվաճածը, նման է ջրում խեղդվածի:



    - - - - - - -



    101.


    Ներկա եմ մարդկային ուժերը տարածության վրա տեղափոխելու փորձին: Առարկայի էներգիային համապատասխան գործադրելով մտքի էներգիան, կարելի է կանչել ցանկացած առարկա, կարելի է բացել դռան սողնակը: Ինքնին փորձը հայտնի է վաղուց, բայց հիմնելով ընդհանուր կոոպերացիա, հարկ է հիշել, որ մտածող էներգիան կմիացնի գոյության բոլոր շերտերը: Ոչ թե մուրճով կմիացնենք, այլ մտքով կխոցենք բաղակցական իրերն անգամ:
    Հնդիկը հիշում է՝ իմաստությունն ամեն ինչի մեջ է: Մայտրեյայի դարը կհավելի՝ համագործակցությունն ամեն ինչում է: Ոչ թե հրամանով, ոչ թե ներդաշնակությամբ, այլ մտքի կայծակով են միանում աշխատակիցները:
    Նյութի տարբեր շերտերի կոոպերացիայի երևույթը բնորոշ է Նոր Աշխարհի համար: Ամեն դարաշրջան իր կոչն ունի: Մտքի ուժը Նոր Աշխարհի կանչող սկիզբը կլինի:
    Փորձեք դիտարկել այսպես կոչված անշունչ առարկաների կյանքը: Նկատեք ձեր ազդեցությունը նրանց վրա: Ոչ միշտ է իրերի հետ զրուցող մարդը ծիծաղելի: Մտքով պարուրելն ասես ծառայում է որպես մի ամբողջ մթնոլորտի ստեղծում: Նմանապես փորող մտքերի սյունը ներթափանցում է հեռավոր աշխարհների տարածքները: Մտքի մասին մտածեք, որպես կյանքի իրական գործոնի մասին: Այստեղից է ծագում խիստ հսկողությունը մտքի հոսքի վրա:



    - - - - - - -



    102.


    Հաշվի առեք դեպի Մեզ ձեր ամեն մոտեցում: Դարձեք անփոխարինելի: Գիշերը ծածկվեք Մեր Անվամբ: Ցերեկը կոճկեք զրահը նվիրվածության:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #563
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    103.


    Ուսուցչի և աշակերտի փոխհարաբերությունները: Ուսուցիչը ցուցումներ է տալիս թույլատրված սահմաններում: Նա կերտում է աշակերտին, մաքրելով նրան հին սովորություններից: Նա նախազգուշացնում է նրան ամեն տեսակ դավաճանություններից, սնահավատությունից և երեսպաշտությունից: Նա ենթարկում է նրան տեսանելի և գաղտնի փորձությունների: Հաջորդ աստիճանի դարպասն Ուսուցիչը բացում է "Ուրախացի՛ր, եղբայր" խոսքերով: Նա ինքն էլ փակում է այն "Մնաս բարով, անցորդ" խոսքերով: Աշակերտն է իրեն Ուսուցիչ ընտրում: Նա մեծարում է Նրան բարձրագույն էություններին հավասար: Նա հավատում է Նրան և Նրան է բերում իր լավագույն մտքերը: Նա պաշտպանում է Ուսուցչի Անունը և դրոշմում է այն իր խոսքի սրի շեղբին: Նա դրսևորում է աշխատանքի ջանասիրություն և սխրանքի շարժունակություն: Փորձությունները նա դիմավորում է, ինչպես լույսն առավոտյան, և իր հույսն ուղղում է դեպի հաջորդ դարպասի փակերը:
    Բարեկամներ, եթե ցանկանում եք մոտենալ Մեզ, Ուսուցչին ընտրեք Երկրի վրա և նրան տվեք ձեր ղեկավարությունը: Նա կասի ժամանակը, երբ բանալին պատրաստ է պտտվել դարպասի վրա: Բոլորդ Ուսուցիչ ունեցեք Երկրի վրա:



    - - - - - - -



    104.


    Հաստատեք ձեր մեջ միտքը ձեզ լավագույն ուղի տալու Իմ ցանկության մասին: Որոշեք, թե ինչպես է պետք օգնել Իմ ցանկությանը: Թող հնամենի ոչինչ չմթագնի ձեր ձգտումը: Հիշեք, որ սայթաքող մեկ ձին խախտում է ամբողջ քարավանի ընթացքը: Հետևաբար ասացեք. "Քայլիր հաստատուն, հակառակ դեպքում քո ճակատագիրը նիզակի ծայրին է": Մի թաքցրեք, որ դեպի Մեզ մոտեցումը տատանվում է կշեռքի նժարի վրա:
    Աղոթք ասենք Շամբալային. "Դու, որ կանչել ես ինձ աշխատանքի ուղու վրա, ընդունիր իմ ունակությունն ու ցանկությունը: Ընդունիր իմ աշխատանքը, Վեհապետ, քանզի տեսնում ես ինձ գիշերն ու ցերեկը: Ցույց տուր, Վեհապետ, ձեռքը Քո, քանզի մեծ է մութը: Գալիս եմ Քո հետևից":
    Կարող եք քայլել, ինչպես դեպի սարն ուրախության: Մարդկության գիտակցության վերափոխման համար պայքարի չափերը նախանձելի են: Ուսուցիչն ուրախանում է ձեր վճռականությանը:



    - - - - - - -



    105.


    Աշակերտները չորս տեսակ են լինում. ոմանք հետևում են Ուսուցչի ցուցմունքներին և բարձրանում են օրինականորեն, մյուսներն Ուսուցչի թիկունքին չափազանցում են ցուցումները և դրանով իրենց վնաս են պատճառում: Երրորդներն օգտվում են Ուսուցչի բացակայությունից դատարկաբանելու համար և դրանով ավերում են իրենց ուղին: Չորրորդներն անկյունում քննադատում են Ուսուցչին և դրանով դավաճանում են Նրան: Զարհուրելի՛ է վերջին երկու տեսակների ճակատագիրը:
    Թո՛ղ ամրապնդվի Ուսուցչի հասկացության գիտակցությունը:

    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #564
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    106.


    Ճշմարիտ է կոպիտ ու երդիմի արտահայտությունների դեմ ապստամբողը, քանզի դրանց ակունքը տգիտությունն է: Խոսքն իր նշանակությամբ պետք է լինի գեղեցիկ, հստակ և խորիմաստ:



    - - - - - - -



    107.


    Ճանաչման աստիճանները. հուզված, հետ նայող, թակող, ունկնդրող, մտաբերող, մարմնավորող, սուսերակիր, հզոր, անապատի կանթեղ, անապատի առյուծ, Սկիզբների աշխատակից, ստեղծող: Ամեն աստիճանը բաժանվում է երեք ենթաստիճանների: Կարգապահությունը պետք է աստիճանաբար անցնել: Նկրտողը շուտով կարող է տիրապետել, բայց ուխտադրուժը տապալում է իրեն:



    - - - - - - -



    108.


    Իսկ ո՞վ է դավաճանողը: - Չարախոսողը, թաքցնողը, յուրացնողը, երեսպաշտը, հերքողը և Ուսմունքի վախճանին սպասողը:



    - - - - - - -


    109.


    Ընկերոջը՝ սիրտը ճանաչում է: Այդ պատճառով ուսումնասիրեք ձեր ընկերներին, որպեսզի անցորդներին սրտին մոտ չթողնեք: Ուսուցիչը՝ լավագույն ընկերն է, Նրա բեռը մի ավելացրեք:



    - - - - - - -



    110.


    "Անապատի Առյուծի" աստիճանը հատկապես իրականացնում է մտքերը, հետևաբար առանձնապես զգույշ պետք է լինել: "Անապատի Առյուծի" աստիճանը վիրավորանք չի ճանաչում: Իսկ ո՞վ կարող է նրան վիրավորել: Միայն մեծ սիրտը կարող է պարունակել նրան: Ուրախությունը հեշտ-հասանելի է, եթե ամեն ակնթարթ նվիրվածություն եք զգում Մեր հանդեպ: Ուրախությունը հասանելի է այն աշակերտներին, որոնք սիրում են ամպեր և հասկանում են, թե առանց ամպերի արևն ինչպես կարող է այրել: Ուսուցիչը կարող է գործել այնտեղ միայն, որտեղ Նրա ձեռքը նեղված չէ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #565
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    111.

    Ուսուցիչը սիրել է ճակատամարտեր և գիտի, թե ինչպես են դրանք սնուցում Տիեզերքի էներգիան: Ուսուցիչը ձեզ հետ կանգնած է անդունդի եզրին, ո՞վ ուրեմն կվախենա մեծ գազաններից: Փետուրե վերմակի վրայով ոջիլներին հետևելը հրապուրիչ չէ: Բայց ձեռքին Սողոմոնի սուրը և Մայտրեյայի ավանդն ունենալն առավոտյան լույս էլ կտա: Չլսված ճակատամարտի գիտակցությությունն արդեն իսկ հնչում է, ինչպես պերճանքի շեփոր:
    Հասկացություններում չենք տարանջատվի, եթե Մեր հասկացած սխրանքը ձեր հասկացած անկումը չէ:
    Հետ պահեք հիմարին տափակ որոշումներից: Հնամենի որոշումներում կործանիչ-թույն է թաքնված:



    - - - - - - -



    112.


    Հասկանում եմ, թե որքան դժվար է քաղցածին սպասել, թե երբ ապուրը կեռա, բայց պետք է, որ միկրոբները դուրս գան: Քանի տարածությունը հագենում է, նայենք հեռավոր աշխարհներին, մեզ նրանց մասնակիցը զգանք: Հեռավոր աշխարհների հետ հարաբերությունները խիտ մարմինն առավել հասանելի են դարձնում: Այժմ հեռավոր աշխարհների ձայներն արդեն շուտով կարող են ընկալելի լինել: Հեռավոր աշխարհների հետ մարմնական կապի երևույթը հնարավոր կդառնա միայն մոտ ապագայում:



    - - - - - - -



    113.


    Հատկապես, մարդկային ցանկությունն է պատգամի մագաղաթը: Ինչ քնած ոգին ցանկանա, արթնացած ոգին այն կստանա: Մակընթացության տիղմը կտանի անհուսալի մտքերը: Համաշխարհային խնդիրների դրսևորումը՝ սրի լավագույն թրծումն է:
    Հոսանքին հանձնվողն իր ուղղությունն այլևս չի գտնի: Այդպես կարելի է ընդունել աշխարհի ճակատամարտը: Իսկ ով իր դեմքը հոսանքի շիթի մեջ չլվանա, կդառնա անցումը խոչընդոտող քար:
    Սրբազան գաղտնիքը կարելի է փոխանցել միայն քչերին, նրանց թվաքանակը մեծ չէ, բայց տարածությունն ինքն է լսում նրանց, քանզի մարդկային հնոցը կհալեցնի աշխարհի միտքը: Թող մարդիկ պաշտպանեն միտքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #566
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    114.


    Գործունեության կարման անգործությամբ սպառվել չի կարող: Ճշմարտությանունն այրելու խարույկ սարքողը պետք է կռանա ամեն ածխի հետևից: Արդարության պատգամը չի այրվում և չի ծխում, այն բռնկվում է անսպասելիորեն և այրում է խոչընդոտները:
    Տիեզերական կառույցների հաջողությունը նման չէ մարդկային ակնկալումներին: Մարդկային միտքը նման է սկսնակի դասի, քաղցրացնելով իր լեզուն, նա ուղիներ է փնտրում խուսափել պատասխանից: Բայց ինչպե՞ս եք հաջորդ դասարան անցնելու: Միայն Տիեզերական կառույցների մոտիկության գիտակցումով: Ու՞ր են դատավորները և որտե՞ղ են դատապարտյալները:
    Նշանակու՞մ է արդյոք ոլորտների երաժշտությունը մարդկային ենթադրությունների հաղթանակ, թե՞ այն փառաբանում է մոռացված Ճշմարտության մաքրվելը:
    Մարգարեությունը հիշում է սուրբ քաղաքի դատապարտումն ու մաքրումը:



    - - - - - - -



    115.


    Հաճախ Մեզ հարցնում են, թե ինչու՞ Մենք չենք շտապում ոչնչացնել վնասակար արարածին: Այդ գործողությունը պետք է լուսաբանել, առավել ևս, որ դուք ինքներդ էլ ոչնչացման նույնպիսի զենք ունեք: Բացատրեմ բժշկի օրինակի վրա: Հաճախ բժիշկը պատրաստ է հեռացնել անպետք ներվերի մի խուրձ, բայց սիմպատիկ կենտրոնի արձագանքը կասեցնում է նրա դանակը: Ոչ մի արարած առանձնացված չէ: Անհաշիվ են ամենաբազմատեսակ արարածներին իրար կապող կարմայի խորքային շերտերը: Կարմայի հոսքի ճանապարհին կարելի է զգալ ամենաանպետքից մինչև ամենաարժանու թելերը: Այդ պատճառով հարվածողը պետք է, նախ և առաջ, կենսազրկի կարմայի հոսանքները միացնող ուղիները: Հակառակ դեպքում, առանձին վերցրած արդարացի ոչնչացումը կարող է մասսայական վնաս հարուցել: Այդ պատճառով ոչնչացման միջոցը պետք է շատ զգուշորեն կիրառվի:



    - - - - - - -



    116.


    Առողջական վիճակի վրա հատկապես կարող է ազդել նվիրվածության և վերականգնման հիմքերի ընդունման մեջ փոքրագույն անազնվությունը: Նման անազնվությունը կարող է խորը բնավորված լինել գիտակցության խոռոչներում: Անազնվության վարակիչությունը մեծ է, այն խոցում է հարևան ճառագայթումները: Եթե մարդիկ գիտենային, թե որքա՜ն վնաս են պատճառում իրենց և ուրիշներին կիսատ-պռատ որոշումներով: Նրանք ճեղքում են գիտակցությունը, հասցնելով նրան մահվան: Ինչպես միշտ, հիվանդությունը սկսվում է աննկատ, իսկ հետո անխուսափելի է դառնում մահացու վտանգավոր վիրահատությունը: Այդպես, անազնվության պստլիկ իժի խայթոցից մարդկային զոհեր են լինում: Նախազգուշացնել պետք է, բայց փոխակերպել չի կարելի: Անդունդի վրա հառնած ձին այլևս սանձ չի ճանաչում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #567
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    117.


    Ինչու՞ կրակը կարող է հորդել ոտնաթաթերի տակից: Ձգտումն ասես հրդեհ լինի, անզսպելիությունն ասես մրրիկ լինի: Մեր Ցուցմունքների թունդ հասկացումը պետք է հրեղեն թևեր տա: Այդպիսի բոցավառ ինքնաշրջապատումը պատի է նման, նրա շնորհիվ դուք անվնաս հետևում եք պայքարին, անքուն, պատրաստ բարձրացնել ձեր նետը:
    Դրսևորվա՛ծ մարտիկներ, ինչպիսի՜ հոսանք է անսանձելիորեն պայքարում ձեր կացարանի շուրջ: Անկրկնելի և անորոշ՝ աշխարհի աչքերի համար: Ի՞նչն է հարկադրել ձեզ սրերը սրած պահել և վահանները համբերատար բարձրացրած: Ասացեք. "Մենք գիտենք երկրի ժամկետները, և ոչինչ մեր աչքերը չի փակի: Ժամկետները պահողը մեզ է վստահել ուժերի համադրումն ու որոշումը: Եվ համբերությունը փոխակերպվել է անխախտելիության: Երեկ մենք ցնցվում էինք սպասումից, բայց այսօր ցնծում ենք մարտի եռանդից, քանզի գիտենք, որ նախասահմանված պայքարը բերում է հաղթանակի": "Յոթ Դարպասների Վեհապետ, տար մեզ դեպի արև, մեզ, կեսգիշերն անցածներիս: Նետերը մեր Քե՛զ են պատկանում, Վեհապետ: Առանց Քո Ցուցմունքի մենք հանգստի պատերից ներս չե՛նք մտնի: Ոչ ժամը, ոչ օրը, ոչ տարին չեն խոչընդոտում մեր ուղին: Չէ՞ որ Քո, Ամենաարագի ձեռքին են մեր ձիերի սանձերը: Չէ՞ որ Դու Ինքդ ես փորձել ճանապարհը և երաշխավորվել ես համբերությամբ: Ասա, Սանձապահ, որտեղի՞ց է հոսում համբերության աղբյուրը": - "Վստահության հանքաքարից":
    Ո՞վ գիտե, թե որտեղ է լրաբերը փոխում ձիերին:



    - - - - - - -



    118.


    Հաճախ ինքնահավան կանչեր ենք լսում՝ ես արդեն փոխվե՜լ եմ, ես արդեն հասել եմ հաջողությա՜ն: Դու, տատանվող "ես", ճի՞շտ ես արդյոք զննել ինքդ քեզ: Եթե հասել ես հաջողության, ուրեմն բարին քեզ հետ, բայց չի՞ փոխվել արդյոք շրջապատը և արդյո՞ք քո վրա չես կրում օտարի հաջողությունը: Բայց ու՞ր է սրատեսությունդ, և արդյո՞ք ոգու հիվանդություն չես կանչում քեզ վրա:
    Մոլորություն է մտածել, որ Մեր զրույցներն անհետևանք են: Ընդհակառակը, յուրաքանչյուր հրահանգ պաշտպանության և դատապարտման փոթորիկներ է բերում: Կարո՞ղ է արդյոք այլ կերպ լինել, երբ ամեն ինքնահավանություն բերում է վնասակար վարակ: Երբ ամեն սահմանափակություն սնվում է հարևանի հաշվին: Այդ պատճառով ամեն վատ լսված Հրահանգ սիրտ խոցող նետի է նման: Ամեն սողալով հեռացում նման է խեղդող շղթայի: Իմացեք, որ ամեն ինչ տարածության մեջ կախված է մնում: Ո՞վ ուրեմն կխփի իր դատապարտման մեխը: Բայց Մենք շտապում ենք ավարտել կարմաները, որպեսզի արագընթաց նավն ազատենք ավելորդ թոկերից:
    Սահմանված ժամին լարեք ձեր լսողությունն Ուսուցչի ամեն խոսք հասկանալու համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #568
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    119.


    Ուսուցչի հանդեպ ամեն տեսակ հարգանք ցույց է տալիս Ուսմունքը հասկանալը: Ուսուցչի աշխատավայրի հանդեպ ամեն հարգանքի ցուցաբերում խորաթափանցություն և նվիրվածություն է ապացուցում: Բայց ուշադրության այդ նշանները հուշված լինել չեն կարող: Այդ նշաններն իրենք պետք է ծաղկեն գիտակցության մեջ: Ուսուցիչը չի ասի. "Իմ հանդեպ ուշադրություն դրսևորիր":



    - - - - - - -



    120.


    Այսպես կոչված հրաշքը լինու՞մ է արդյոք սպասելի: Իհարկե, բացառիկության առաջին պայմանն՝ անսպասելիությունն է: Մարդկային գիտակցության էությունն ինքը բացառիկ բանն անորսալի է դարձնում: Սովորական գիտակցությունը, նախադրելով հակասական պայմաններ, խոչընդոտ է ստեղծում: Իմացության հասյալը կարող է խնդրել միայն մարդկանց. "Սիրելի արարածներ, մի՛ խանգարեք սպասումների ձեր գոչերով, երբ համաշխարհային բնահյութի թորանոթն արդեն երջանիկ համադրություն է ստեղծում: Կարելի՞ է արդյոք սպասել, որ նավը կթեքվի ձախ այն ժամանակ, երբ Մեր ձեռքը նավն աջ է թեքում":
    Միայն անվիճարկելիության հստակ գիտակցությունը կարող է համաշխարհային ընթացքի համագործակիցը լինել: Եթե սենյակը մեր աչքին դատարկ է թվում, կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ այն իրոք դատարկ է:
    Թող անիմացության ուրվականները հորիզոնը չսահմանափակեն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #569
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    121.


    Պնդում եմ, և հասկացեք, որ այն, ինչ հիմա չի կարելի, վաղը լրիվ հնարավոր է: Ուսուցիչը նույնպես ուժ է դրսևորում ձեր սխրանքի գեղեցկությունը պահպանելու համար: Մարդկանց դժբախտությունն այն է, որ սխրանքի դրսևորվումներն ու պայմանների բարդությունը չեն հասկանում: Միայնությունը՝ սխրանքի լավագույն ընկերն է, բայց երբեմն վկաներ են պետք, և կարմայի օրենքներն այդ ժամանակ առանձնապես բարդ են:
    Ուսուցիչը կարող է ուղղորդել գործողության գլխավոր ուղին:
    Ուսուցիչը կարող է պաշտպանել մինչև որոշակի աստիճան, բայց ստվերներն իրենց սեփական շուրջպարն են կատարելու: Պետք է ամրապնդել միտքը դևերին մոտենալու կարողության վրա: Երբ տեսնում եք դռնապանին, նրա հոգեբանության մասին այնքան էլ չեք հոգում: Նմանապես, երբ հանդիպեք դատապարտյալի, դուք նրա հետ տիեզերաբանությունից չեք խոսելու: Երկրի վրա հարկ է լինում մաքրել գանձերը, և դևերն էլ նույնիսկ հազվադեպ չեն այդ ճանապարհին: Մեր նախկին կյանքերից կարելի է հիշել մի շարք հանդիպումներ զարհուրելի կերպարների հետ: Տարերքներն ամենամոտ մասնակցություն են ունենում երկրի սխրանքի գործում, ինչպես պահապաններ երկու թևերից: Երբ Կրակը մարտնչում է Հողի հետ, կարելի է բնության որոշ ֆենոմեններ նկատել: Կարելի է սպասել մի քանի անժամանակ դրսևորումներ: Հողը՝ հինավուրց մտածողության հովանավորն է, բայց Կրակը՝ բարեշրջման խռովությունն է:
    Ինչպիսի՜ անլսելի պայքար ենք վարում տարերքների առկայծման ներքո: Նախասկզբնական նյութի անխախտելիությունը պայքարին կայունություն է տալիս: Ճիշտ այնպես, ինչպես անընդհատելի գոյատևման իմացությունը, սխրանքն էլ է թևավորում: Ասացեք. "Քույրեր և եղբայրներ, կարելի է աշխատաել անընդմեջ, և օրերի ու գիշերների առկայծման մեջ կաճեն ձեր թևերը": Սնահավատներին ասացեք. "Տաք հագնվեք ու շաքարակալվեք Ուսուցչին գիտակցելու ժամանակ, բայց ինքներդ ճանապարհին քարեր մի թափեք": Տարերքների պայքարում ամեն հին մտածողություն նման է Լույսի խոչընդոտի: Ասացեք. "Մի՛ բարդացրեք գործվածքը":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #570
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    122.


    Իրավիճակն անելանելի է պատկերանում նրանց, ով իր մտքի հզորության վրա հենվելու փոխարեն երազում է հենվել այլ մարդկանց վրա: Մարդկանց վիճակներից եկած դառնությունները հոսում են գետի նման: Բայց ճշմարտության պատկերները, որոնք դուք գաղափարներ եք անվանում, իշխում են աշխարհի կարմայի վրա: Կարելի է շշմել, թե Ճշմարտության պատկերներն ինչպես են մարտնչում տարածության մեջ: Քանի բազմաթիվ մարդիկ շարունակում են փտել տգիտության ու դավաճանության մոլուցքի մեջ, Ճշմարտության մտքերն իրենց երկնային բներն են հյուսում, որոնք իրական Բարեշրջման համար շատ ավելի կենսական են, քան ամբողջ ազգերի ակնածանքը:
    Դուք գիտակցում եք իրականության աշխատանքը և պատրանքի աշխատանքը: Իրականությունը տարածական միտք է, բայց պատրանքն է մարդկանց ուշադրությունը: Նկատի ունեցեք, որ Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնանալ մարմնավորվածների ցածր վիճակով: Բայց դա ընդհանուր ոչինչ չունի բարեշրջման ծրագրի հետ, քանզի մտքերն արարում են: Միայնակ մարմնի աճը կամ քայքայումը և Ճշմարտության պատկերները թռիչքի հնարավորություն են տալիս դեպի նոր ոլորտներ: Կյանքի ամեն մի ուսուցիչ կարող էր հիմնավորել իր նշանակությունը միայն Ճշմարտության պատկերների վրա և արարում էր ապագան մտքով, այլ ոչ թե ամբոխի գիտակցությամբ:
    Թող նախկին խարույկների մոխիրը մթագնի տեսողությունը, բայց նոր պատկերների կրակները փայլում են Անսահմանության մեջ: Երբ մենք ժողովուրդների և պետությունների սահմաններից անդին ենք, միևնույն չէ՞ արդյոք, թե ո՛ր մոլորակն է սնուցում տարածական միտքը: Կարևոր է, որ այն հագեցած լինի Ընդհանուր Բարիքի գիտակցությամբ: Այդ ժամանակ ժողովուրդների հոսանքը չի կարող խռովել դեպի բարեշրջման աներկբայությունն ուղղված հայացքը:
    Ուսուցչի ապրելավայրի հանդեպ հարգանքը հարգանք չէ հողի հանդեպ, տաճարի պայմանականություն չէ, այլ տարածության մեջ արդարություն հրավառելն է:
    Մեզ շատ է վիճակվել հոգնել մարդկության վիճակից, բայց Մենք երբեք չենք ափսոսել բարեշրջական որևէ մտքի մասին: Այդ մտքերն աճում են, ինչպես մոգա-քիմիական այգի, և մոգականորեն անտեսանելի են այդ այգու աշխատակիցները: Միայն կարողացեք մտածել Ընդհանուր Բարիքի մասին, և Մենք միշտ ձեզ հետ կլինենք:
    Ավարտենք ավանդույթով. "Նայենք աստղերին: Մեզ ասացին, որ իմաստության սափորը թափվել է Թուշիտայից* և հրաշալի ըմպելիքի կաթիլները փայլկտացել են տարածության մեջ": Բայց Ուսուցիչն ասաց. "Տարածության մեջ փայլկտացողները մտքերի նետերի ծայրակալներն են, քանզի միտքը խոցում է ճառագայթակիր նյութը և բեղմնավորում է աշխարհներ":
    Մի՛տք արարող, մի՛ դադարիր զարդարել տարածությունը լույսի ծաղիկներով:


    - - - - - - -
    * Թուշիտա
    - Մեծ Եղբայրության կացարաններից մեկը Հրեղեն Աշխարհի սահմաններում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.08.2019)

Էջ 38 92-ից ԱռաջինԱռաջին ... 283435363738394041424888 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •