User Tag List

Էջ 34 92-ից ԱռաջինԱռաջին ... 243031323334353637384484 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 496 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #496
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ. "ՀԱՄԱՅՆՔ"


    236.


    Կարող են հարցնել՝ ինչպե՞ս լինել դավաճանների հետ: Հեշտ է վտարել ստախոսներին և ալարկոտներին, բայց դավաճանությունը չխափանել չի կարելի:
    Կարելի է օրինակ բերել, երբ Մեր մի աշխատակից դավաճանություն թույլ տվեց: Դետքի պատասխանատուն ասաց նրան. "Դատիր ինքդ քեզ": Ասես թե ոչինչ տեղի չունեցավ, դավաճանը քմծիծաղեց և շարունակեց ապրել: Բայց մեկ տարի անց, քունը կորցրած, նա սպասում էր մահվան, նրանից վախենալով: Մահի սարսափն ամենածանր ինքնադատաստանն է: Մահից սարսափողը հրաժարվում է աճից և նախանձում է կյանքի աճը ողջունող յուրաքանչյուր անձի: Աննկարագրելի է մահի սարսափը, դա ոչ թե փախչող վախ է, այլ սահմռկեցուցիչ քարացում: Դավաճանության հնարավորությանը կարելի է ասել. "Զգուշացի՛ր մահվան սարսափից":
    Մենք, իհարկե, տեսնում ենք, թե համայնքի կառուցվածքն ինչպես է ջնջում մահվան ատրիբուտները; թե ինչպես է անցման ընթացքն ինքը դառնում հասարակականորեն աննկատելի: Ինչպես են ավերվում գերեզմաններն ու ոչնչացվում բանտերը: Մի՞թե բանտը գերեզմանի եղբայրը չէ: Աշխատանքը բացում է բանտերը: Կրակը մաքրում է գերեզմանները: Աշխատանքը և կրակը՝ էներգիայի պատճառն ու հետևանքն են:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #497
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    237.


    Հրաժարվե՞լ, թե բազմապատկել: Իհարկե, բազմապատկել լիարյուն և ուրախությամբ, բայց Ընդհանուր Բարիքի համար: Սակայն ամենափոքրիկ ակնարկն անգամ աղանդավորության վերաբերյալ և երեսպաշտական սահմանափակումը հակասելու է համայնքի արևային բարեշրջմանը: Մութը խուսափում է խիստ ուրախությունից: Արգելքների և սահմանափակումների խլուրդները երբեք արև չեն տեսնի:
    Գիտակցությունն այն աստիճանի կարելի է առնմանեցնել ստրկական հաճոյակատարության հետ, որ ամեն նոր իմացություն կարող է ոճրագործություն կամ խելացնորություն թվալ: Մի՞թե իրականությունը կարող է հանդուրժել տգետ սահմանափակումներ: Կարող ենք ասել այսպես, քանզի Մենք ոչ թե անարխիստներ ենք, այլ համայնքի անդամներ:
    Շատ անգամ է խոսվել կամքի կարգապահության և գիտակցության հրամանի մասին: Վաղուց սահմանված է պատասխանատվության առույգությունը: Այժմ մենք պետք է մեր զգոնությունն ուղղենք աղանդավորության և սնոտիապաշտության սահմանափակության վրա: Աղանդավորը երազում է խլել իշխանությունն՝ ամեն ինչ իր անճկուն գիտակցությանը ենթարկելու համար: Սնոտիապաշտն ամենից շատ վախենում է, որ հանկարծ պատահական շարժումով օտար նախանշան չհիշեցնի, և ահավոր շատ մտածում է իր մասին: Սնոտիապաշտությունն ու աղանդավորությունը շատ ցածր մակարդակի գիտակցության հատկանիշներ են, քանի որ ստեղծագործական ներուժը չնչին է նրա մոտ, ում օտար է պարունակելու սկզբունքը:
    Անհրաժեշտ է ամեն կերպ բացահայտել աղանդավորությունն ու սնոտիապաշտությունը: Մի՛ ամաչեք կանգ առնել այդ հարցերի վրա, դրանով դուք կվերացնեք սուտն ու վախը:
    Համայնքը բոլոր հնարավորություննեերի և բոլոր կուտակումների շտեմարանն է: Համայնքի սահմաններն ու հզորությունը նվազեցնող ամեն ոք դավաճան է դառնում: Համայնքը՝ թասն է արևային ուրախությա՛ն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #498
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    238.


    Հրկիզման ածուխները տարածվում են, լարվել է հին աշխարհը: Ինչպե՞ս նշմարել սահմանների ոլորները: Նրանք մասնատում են երկրներ, քաղաքներ, տներ, ընտանիքներ, նույնիսկ մարդիկ են մասնատված կիսատ մտածողությամբ: Արժե՞ արդյոք հաշվի առնել հին աշխարհի բոլոր ոլորները:
    Հեքիաթներում հսկաները ծովեր էին անցնում, պոկոտելով ժայռերի ապառաժները: Նմանվենք հսկաներին և մտածողության ապառաժներին: Ցրենք ամաչկոտ կիսկատարությունը, այլապես այն կտիրի մեզ և ամոթալի մահապատժի կենթարկի հաշվետվական գրքերով ծեծելու միջոցով: Ճանաչում ենք ապառաժային մտածողությունը:
    Երբ ուժեղ են հրկիզումները, մտածեք միակուռ:



    - - - - - - -



    239.


    Լինում է, որ ամենաանկասկածելի ծրագիրն անգամ կարող է դժվարությունների հանդիպել: Կհարցնեն՝ ինչպե՞ս գտնել հարցի լուծումն առանց էներգիայի չափազանց կորստի: Կարող է փոփոխություն լինել ծրագրի էության վերաբերյալ, կամ չափերի, կամ տեղի: Ծրագիրն ըստ էության փոխելը դավաճանության է նման: Ծրագրի չափերը կրճատելը նման է կարճատեսության: Մեր որոշումն է՝ փոխել տեղն այնպես, որպեսզի նոր պայմաններն առավել խորացնեն ծրագրի հիմնական նշանակությունը: Մենք չենք խրախուսում "կռվել և զոհվել" սկզբունքը: Ավելի մեծ արիություն կլինի չկորցնել ուժերը և հաղթել: Բայց դրա համար պետք է լիովին հասկանալ նպատակի ճշմարիտ լինելը, ինչպես նաև լարման ամբողջ անդրդվելիությունը:
    Սիրում ենք նետաձգությունը: Աղեղի անշեղ լարվածությունը նետի թռիչքն է նախադրում: Տարածությունը երգում է, գործունեության մեջ ներգրավված պարույրը բազմապատկում է նյութի մասնիկների օգտակարությունը: Այդ նոր զրահը կոփվում է հիմա:
    Ինչպիսի՜ երջանկություն է, եթե կարելի է գտնել նոր տեղ, որը կսրի նախկինի ներուժը: Մի սահմանափակեք ծրագիրը միայն տեղը որոշելով՝ կարևոր է ծրագրի էությունը:
    Ասենք նրանց, ով թաքնվում և շշնջում է գիշերը, բայց ցերեկը լռում է: Ասացեք նրանց արժանապատիվ խոսքերի մասին, այլապես նրանք գիշերվա մեջ էլ կխորտակվեն մթնում: Առաջարկեք նոր կյանքին հասնել առանց գիտակցության հրամանի: Նոր կյանքը դեռ վատ է տաշված, արտահայտված չէ դեռևս բարեշրջման էությունը: Բայց ով գիտի, թե ու՛ր է գնում, - ճամփի կեղտը կշրջանցի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (01.05.2019)

  5. #499
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    240.


    Կարելի՞ է արդյոք բավարարվել սեփական կյանքը հարստացնելով: Կարելի՞ է արդյոք սեփականացնել ազատ նախանյութը, որով տոգորված է ամեն առարկա: Կարողացեք զգալ ամեն առարկայի մեջ նյութի ներկայության անհրաժեշտությունը: Հաճախ համաձայնվում են ճանաչել նյութը հեռու եթերի մեջ, բայց մշակված կենցաղային իրերի մեջ նյութի առկայությունն ընդունելը հիմարություն են համարում: Այնինչ բարձր նյութի ներկայությունն ամեն առարկայի մեջ բարձրացնում է պատկերացումը կյանքի բոլոր մանրամասների մասին:
    Իհարկե, ամենուր կասկած կգտնեք: Իհարկե, կասեն ձեր դատողությունների բնազանցության մասին, հատկապես, երբ դուք դիպչեք գիտաֆիզիկական դիտարկումներին: Ուշադրություն մի դարձրեք անգետների քննախոսություններին: Մի բան է կարևոր՝ Համաշխարհային Համագործակցությունը բարեշրջման անհրաժեշտություն համարել:
    Անգիտությունը, կամակորությունը, անազնվությունը չեն կարող խոչընդոտ հանդիսանալ համայնքը հիմնելու գործին: Անհրաժեշտ է ընդունել համագործակցության բարեշրջման աներկբայությունը: Անհրաժեշտ է կյանքի ամեն ժամ փոխակերպել անհրաժեշտ առաջընթաց շարժման: Մի՞թե կարելի է ապրել, ինչպես կույր իժեր:
    Դուք դիտեք, թե որտեղ են ձեզ սպասում, և ով հույս ունի ձեր լուրը ստանալ: Դա կթևավորի ձեր շուտափույթ, միայնակ ճանապարհը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #500
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    241.


    Երբ որ գաք՝ եկեք, ասես ընդմիշտ: Երբ գնաք՝ գնացեք, ասես ընդմիշտ: Երբ գաք, տիրեք ամենին, քանզի ամենից հրաժարվեցիք: Հեռանալով, թողեք ամեն ինչ, քանզի ամեն ինչ պարունակեցիք: Հաստատեք ձեր հրաժարականը ձեր ունեցվածքի մեջ: Հաստատեք ձեր տիրապետումն անապատի մեջ: Եթե ծարավ եք տեսնում հանդեպ իրերի, հագեցրեք այն:
    Բառացի հրաժարականը նման է կապիկի ձեռքի շարժմանը: Հարցրեք ձեր զրուցակցին, թե ի՞նչ է նա մտածում համայնքի մասին: Նրա մտածողությունից հաստատեք նրա հասկացածը: Խոսքը հազար միտք է պարունակում: Չափազանց կոպիտ բան է խոսքին ճշգրիտ արտահայտչություն վերագրելը: Միայն հասկացությունների համեմատությունը կարող է սահմանել մտածողության որակը: Հարցրեք՝ հատկապես ի՞նչն է ձեզ համար առավել անընդունելի: Ինչո՞վ եք առավել գայթակղված: Հարցրեք ոչ թե մեկ անգամ, այլապես ամենակարևորը մոռացված կմնա: Մարդիկ սովոր չեն հստակորեն սահմանել անընդունելին: Հին մարդը համաձայն չէ, բայց վախենում է հաշվետու լինել իր առջև: Երեխան հրապուրված է ինչ-որ բանով, բայց չգիտի, թե ինչպես մտածել հիմնական պատճառի մասին: Նոր դարը պատասխանատու հստակության կարիք ունի: Այնքա՜ն անհրաժեշտ է ստիպել մարդկանց մտածել անընդունելիության պատճառի մասին: Պատճառները հանդես բերելը գործին տիրապետելու կեսն է:
    Տիրապետում եմ, որովհետև հրաժարվեցի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #501
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    242.


    Ստիպված եք լինելու հանդիպել մարդկանց, որոնք ծիծաղելու են իրենց համար անհասկանալի ամեն խոսքի վրա: Նրանց ընկալողական ապարատը պատված է տգիտության կոշտուկներով: Օրինակ, եթե նրանց ասես՝ Շամբալա, այդ իրական հասկացությունը նրանք որպես սնահավատության կուռք կընդունեն: Որո՞նք են Շամբալայի ժամանակի նախանշանները: Ճշմարտության և համագործակցության դարը:
    Հետևեք, ինչպե՞ս է Արևելքում արտասանվում Շամբալա բառը: Փորձեք գոնե փոքր ինչ ներթափանցել այդ հասկացության գաղափարի մեջ: Փորձեք հասկանալ Շամբալայի մասին խոսքերի կառւցվածքի ռիթմը, և դուք կզգաք այն մեծ իրականությունը, որը տատանում է մարդկության լարերը: Թող գիտակցությունն օգնի կշռել լավագույն նպատակադրումներով կուտակված արժեքները: "Համայնք" գրքում անկարելի է բաց թողնել Շամբալայի հասկացությունը:
    Բարեկամներս, հասկացեք, թե որքա՜ն լարված և սքանչելի ժամանակ է հիմա:



    - - - - - - -



    243.


    Հեռանալով Մեր սարերից, անխուսափելիորեն թախիծ եք զգալու: Այդ զգացման հոգեկան հիմնավորումն աներկբայորեն ուժեղանում է տեղի ունեցածի մասին պատմելու անհնարինությունից: Բացի բացառիկ դեպքերը, Մեզ մոտ եղածներից ոչ ոք այդ մասին չի խոսի:
    Նրան, ով ցանկանում է հասնել Մեր Համայնք, խորհուրդ եմ տալիս լրացնել գիտելիքները: Ընդհանուր դպրոցական կրթությունից հետո Արևմուտքի մարդիկ լքում են գիտությունը կամ գիտելիքից դուրս են քաշում մասնագիտության բարակ թել, որսի մի ամբողջ ցանց գործելու փոխարեն:
    Երբ Մենք խոսում ենք՝ գիտեցեք, Մենք պնդում ենք հնարավորությունների բազմակողմանի զննման և յուրացման վերաբերյալ:
    Երազանքը նորից բարձրանալ այն լեռնային դաշտավայրը, որտեղ կարելի է մեծացնել իմացությունը, անընդհատ դեպի նվաճումներ է տանելու: Հիշեցնել է պետք, որպեսզի գիտելիքների լրացումը հոսի անընդմեջ: Գլխավորը, պահպանեք ձեր ձգտումը, որը ճանաչման բոլոր համակարգերի շարժիչ ուժն է:
    Նպատակասլացությունը՝ կողպեքի բանալին է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #502
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    244.


    Հաճախ Մենք ձեզ ասում ենք նորերի և երիտասարդների մասին: Մեկընդմիշտ սահմանենք, որ այդ պատկերացումների տակ տարի՛քը չի հասկացվում: Նորություն գիտակցության և նպատակի երիտասարդություն; մորուքի երկարությունը նշանակություն չունի; մանուկ հասակի պնդումներն էլ որևէ արժեք չունեն: Նպատակի կրակը կախված չէ մարմնից: Առաջնանյութի մագնիսը հանդես է գալիս առանց հերթական դրսևորումների: Իհարկե, մագնիսի հասկացությունը գերակշռում է ֆիզիկական ոլորտը: Կիրառեք մագնիսը հոգևորի շրջանակներում և ամենաարժեքավոր դիտարկումը կստանաք: Գաղափարների միախմբությունը որոշակի հիմքեր ունի մագնիսական ալիքի մեջ: Եթե հետևեք մագնիսական ալիքների շարժմանը, այդ նույն ուղղությամբ կարելի է հետևել նաև գաղափարների ընթացքին: Գաղափարների որակը կարող է լինել տարբեր, բայց նրանց տարածվելու տեխնիկան նույնը կլինի: Մագնիսի և մտածողության կապի վերաբերյալ հայտնի փորձը՝ հոգեկան պրոցեսի վրա ֆիզիկական, անտեսանելի էներգիայի ազդեցության բավական լավ օրինակ է: Մագնիսների որակները տարբեր են, նրանց կարելի է լարել, ինչպես երաժշտական գործիքներ: Մագնիսական դաշտերի երկարությունը չափելն անիմաստ բան է: Մարդու վրա նրանք ազդում են ոչ թե տարիքի, այլ նպատակասլացության համեմատ: Հեռավոր ճառագայթումների համար մագնիսական ալիքները կծառայեն որպես արտասովոր հաղորդիչներ: Այսպես Մենք սկսեցինք հեռավոր հորիզոններից և ավարտում ենք մարդկության այդ նույն հեռավոր խնդրով:
    Նկատի առեք, որ շարադրանքի ոճը ոչ թե միակերպության մեջ է, այլ միևնույն նպատակի բազմատեսակ դրույթների պարուրապտույտի մեջ:
    Մտածեք մագնիսական ալիքների և հոգեկան նպատակի մասին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #503
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    245.


    Հարմարունակությունը ուժերի լավագույն խնայողությունն է: Հաճախ են հարցնում՝ ինչպե՞ս զարգացնել այդ հատկությունը: Հարմարունակության զարգացումն, իհարկե, տեղի է ունենում կյանքի հոսքի մեջ: Բոլորին հայտնի է ոլորտների սահմանի զգացումը: Երբ հանդեսների տնից դուրս եք գալիս գորշ փողոց, ձեզ թվում է, որ ավելի ցածր ոլորտ ընկաք: Երբ հանդիսավոր տոնակատարություններից հետո վերադառնում եք սովորական աշխատանքի, ձեզ ցնցում է առօրեականության թախիծը: Երբ ցրտից հետո մտնում եք տաք շինություն, այն ձեզ կատարելության բարձունք է թվում: Դանդաղ հարմարունակությունը խոցում է մի շարք կեղծ պատկերացումներ: Այդ սուտը ձեզ վեհերոտ և անդյուրաշարժ է դարձնում: Մարդիկ ստորաքարշում են աֆեկտի պատրանքի առջև: Անսպասելիության առջև նրանք սահմանափակում են իրենց հասկացությունները, այնինչ ամեն ինչ պետք է ընդհակառակը լինի: Խստորեն ընտելացրեք ձեզ հակադիր զգացումներն ընկալելուն, անսպասելիությանը տիրապետելուն: Եթե ամեն ինչ գիտակցված է, ուրեմն ամեն ինչ սպասելի է:
    Պատրանքի սուտը ստիպում է վախենալ որոշ արտահայտություններից: Դուք սկսում եք վախենալ "ոգի" բառից, չնայած գիտեք, որ դա նյութի հայտնի վիճակ է: Դուք վախվորած խուսափում եք "Արարիչ" բառից, չնայած գերազանց գիտեք, որ ամեն նյութական կազմություն իր ստեղծողն ունի: Սուտն ու վախը վատ խորհրդատուներ են: Կարելի է հասուն մարդկանց երեխա դարձնող բազում սնահավատություններ ցույց տալ: Խնդրում ենք՝ մի կողմ թողեք բոլոր սնահավատությունները և ճանաչեք ամեն ինչ իրականում: Մեղք են մեկ ոտքի վրա ցատկողները: Այդ տեսարանը հիշեցնում է հեքիաթ, որտեղ դայակը, որպեսզի երեխան չփախչի, ներշնչել է նրան, որ մեկ ոտքի վրա քայլելը ազնվական լինելու նշան է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (07.05.2019)

  11. #504
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    246.


    Անազատ, ինքնակորույս մտածող, իր համար գործող մարդը կեղծ հոսանքների օվկիանոսն է սուզվում: Նույնիսկ իր խոսքը, որպես արտաքին արտահայտությունների դրսևորում, մարդը վերափոխում է յուրովի, անձնապաշտաբար: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են, հակառակ իմաստի և բանահյուսության, տեղափոխում օտար բարբառների խոսքերի վրայի շեշտերը: Օտար հնչյունները մարդիկ հարմարեցնում են իրենց երկրի սովորույթին: Չէ՞ որ տգիտության ինքնահավանությունը և դրկիցի հանդեպ քամահրանքն արտահայտվում են խոսքը խեղելու մեջ: Խորհել և խորամուխ լինելը հարևանի զգացմունքի նշանակության մեջ անհամատեղելի է փոքրոգի արհամարհանքի կոպտության հետ: Անպատասխանատվության և սեփականատիրության արմատախիլ չարված զգացումը ստեղծում է մեր ժամանակների ֆեոդալներին: Նկատեք, որ անիմաստ շեշտադրումով խոսքի իմաստը խեղաթյուրողը կլինի մարդ, որը զուրկ է բարեշրջման գիտակցությունից: Զգոն մարդը կնախընտրի բավարարվել հասարակ արտահայտություններով, որպեսզի չխախտի իրեն անհայտ իմաստը: Ոչ ոք չի կարող լսել հանձնարարության իմաստը խեղաթյուրող լրաբերի:
    Դատապարտող, դիմիր ինքդ քե՛զ: Սխալ զրուցակից, մի մոռացիր, որ սեփականատիրության հանդեպ ուրիշի հակումն ընդամենը քո՛ արտացոլումն է: Հոգա, նախ և առաջ, սեփական գիտակցության տարողության մասին: Եթե սեփականատիրության գազանը մեկընդմիշտ ոչնչացվածված չէ քո գիտակցությամբ, դու կմնաս անազատ, Պատրանքի տեսիլքով գայթակղված: Հասանելով, սեփականատիրության դժվար խնդիրը կարելի է լուծել լույսի ուրախության մեջ:
    Հացթուխին թույլատրված է ուտել ամբողջ հացը, բայց նա այդ չի անում: Մարդը, որը գիտակցում է բոլոր իրերի էությունը, նրանց կարիքը չունի: Առաջին հոգսի առարկա պետք է լինի գիտակցությունը: Վերցրեք ամբողջ իրականն ամբողջ կյանքի սահմաններում:
    Անազատ, իր համար գործող մարդը կեղծ հոսանքների օվկիանոսն է սուզվելու:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #505
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    247.


    Երբ կայծակն այրի թևերդ, երբ որոտը վրդովի լսողությունդ, երբ անհետանան բարեկեցության խարիսխները, այդժամ Մեր լրաբերը կթակի դուռը: Լիության ժպիտը նրա առջև դուռը չի բանա: Ինքնապարծության գերանը կփակի նրա մուտքը: Ակնհայտը կկանգնի նրա առջև, ով ցանկանում է ընդունել հյուրին: Չնայած բարեշրջման ուղին անփոփոխ է, բայց ամեն ոք ինքնակամորեն է տրամադրվում: Կոփվում է սրի շեղբը, բայց աճում է խարամի ուրախությունը: Ի հայտ են գալիս լույսի հանգչելու նախանշաններ: Հնոցում այլևս կոփվել է սրաշեղբը: Հաստատված են հրաշալի Նոր Աշխարհի դրսևորումները: Աղբը դեռևս շատ է, բայց խարամի մոխիրը սրաշեղբի օրորոցն է: Կարելի է գիտենալ բոլոր անկատարելությունները, բայց Նոր Աշխարհի վրա լուտանքը ճանապարհին քար է լինելու: Մեծամողեսը դեռևս կենդանի է: Ամեն սրաշեղբ պետք է դուրս ելնի մոխրից: Մողեսի կատարը փակել է հեռավոր աշխարհները: Թշնամին փակել է Լույսի Աշխարհի մուտքը, բայց կատարի ճեղքերի միջից կփայլկտան աստղերը: Թափոնների փոսը չի ընկճում, բայց Մողեսի ոսկե կատարը ցցվել է խայծի նման: Ընդունենք Մողեսի կողմ ուղղված բոլոր սրաշեղբերը, և դրանք ուշադիր հաշվենք:
    Ժամանակն է Մայտրեայի դրոշը պատրաստելու:
    Ո՞վ է ասել, որ Մայտրեայի ժամանակն առանց հողմ և կայծակ է:
    Նախընտրում ենք փորձել ձեզ թռիչքի մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #506
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    248.


    Դժվարությամբ է փլվում հին նախախնամությունների տնակը: Նախ և առաջ հիշենք, որ իր ժամին հասած ծննդաբերությունն անհնար է հետաձգել: Հետ նայենք պատմության էջերին. եկել է մտքի ազատագրման ժամանակը, և այրվել են խարույկներ, բայց միտքը հոսել է: Եկել է ժողովրդավարության ժամանակը, և որոտացել են գնդակահարությունները: Եկել է տեխնիկայի զարգացման ժամանակը, սարսափել են հնամիտները, բայց, զարկերակելով բարեշրջման ռիթմով, ընթացել են մեքենաները: Այժմ եկել է հոգեկան էներգիան գիտակցելու ժամանակը: Բոլոր ինկվիզիտորները, հետադեմները, հնամիտներն ու անգետները կարող են սարսափել, բայց մարդկության նոր նվաճումների հնարավորությունը հասունացել է իր հզորության բոլոր անթվարկելի հնարավորություններով: Ինկվիզիտորներն ու հետադեմները կարող են կառուցել բանտեր ու գժանոցներ, որոնք պետք կգան հենց իրենց, որպես աշխատանքային գաղութներ: Բայց բարեշրջման հասունացած աստիճանը կողմ հրելն անհնար է: Ճիշտ այնպես, ինչպես չի կարելի մարդկությանը զրկել հաղորդակցման բոլոր ուղիներից:
    Բարեշրջումը հերքողը կարող է հեռանալ մենաստան և այնտեղ երազել հետադիմության քաղցրության մասին: Բայց ինքը կյանքը, իրականությունն ինքը մատնացույց կանի նոր անվիճարկելի երևույթներ: Միայն իրապաշտի առողջ միտքը կարող է այդ երևույթները դասավորել մտածված գիտական սխեմայի մեջ: Իսկ բոլոր կարճատես միստիկներն ու փոքրիկ պայմանական ուսյալները կհայտնվեն անգետների դերում: Բարձրացված է վերագիտակցված էներգիայի դրոշը: Ամեն նոր ձեռքբերում ուրախությամբ պետք է լցնի սրտերը: Համայնքի անդամի մտածողությունը պետք է թրթռա իրականության նոր, օգտակար ուսումնասիրությունների հնարավորության ներքո:
    Մենք կանչում ենք դեպի իմացություն, քանզի միայն գիտելիքը կարող է բովանդակել թվացյալ հակասությունների զուգակցությունը: Մեծ "Աումի" օրենքները միևնույնն են բոլոր վիճակներում:
    Ճանաչե՛ք, ճանաչե՛ք, ճանաչե՛ք, հակառակ դեպքում հին նախախնամությունների տնակը երբեք չի փլվի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #507
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    249.


    Մի՛ ուշացրեք հոգեկան էներգիայի հետազոտությունները: Մի՛ ուշացեք կիրառել այն: Հակառակ դեպքում ալիքների օվկիանոսը կսրբի բոլոր ամբարտակները և մտածողության հոսքը կվերածի քաոսի: Ընդունեք նշանաբանը. "Չուշացողը չի ուշանա": Մի մերժեք իրապաշտի կանոններն աշխատանքի ճշգրտության մասին: Առանց ուշացման և հստակ մտածողությամբ կարելի է տարբերել համայնքի կառույցները:
    Ասացեք մտերիմներին, թե որքան սուղ է ժամանակը, և որ բաց թողնվածը հետ չի վերադառնում: Ասացեք, թե ինչպես Համայնքի Ուսմունքը պետք է ընթանա էներգիայի դրսևորումների հետ համաձայնեցված: Սովորական սխալն այն է, որ փորձում են բաժանել հանրային և գիտական կազմությունները: Դժվար է պատկերացնել հասարակությունից դուրս գտնվող գիտնականի: Բարեշրջման արագացման ժամանակներում արդյո՞ք մտքին մոտ բան է փակված մնալը: Կարելի՞ է արդյոք քնած մնալ կայծակի ժամանակ: Առանց վախի և ինքնախղճահարության պետք է ընդունել դետքի ծանրությունը: Հոգնություն չկա, երբ ավերվածություն է դարպասի մոտ; երբ հոգեկան էներգիայի հզորությունը կարող է հորդել սրընթաց հեղեղով: Համեմատեք ձեզ Հոլանդիայի վիճակի հետ, երբ ծովի մակարդակը հաճախ բարձր է հողից: Դետքի ինչպիսի՜ արթնություն է պետք ջրանցքներն ու ամբարտակները պահպանելու համար:
    Հոգեկան էներգիայի աճն ընդունեք որպես բերրի ալիք: Այդ հնարավորությունների կորուստը համայնքի համար անուղղելի վնաս կլինի: Հին աշխարհին թողեք հոգեկան էներգիայի ուսումնասիրություններից վախենալը: Իսկ դուք, երիտասարդ, ուժեղ և անկանխակալ, ամեն հնարավոր կերպով հետազոտեք և ընդունեք ձեր շեմին գտնվող նվերը:
    Նայեք արծվի աչքով և առյուծի թռիչքով տիրեք ձեզ տրված հզորությանը: Մի՛ ուշացեք: Հակում ցուցաբերեք դեպի իրականության ուսմունքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.05.2019)

  16. #508
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    250.


    Ատոմային էներգիայի բացահայտումը կապված է հոգեկան էներգիայի հետազոտման և մագնիսների թեորիայի ուսումնասիրման հետ: Առանց այս գործոնների կարելի է յուրացնել նախնական էներգիայի որոշ դրսևորումներ միայն: Եռանդով պետք է ձգտել դեպի որոնումների պարզությունը:
    Ասացեք, որ եռանդով արտահայտեն նյութապես տեսանելին՝ նյութական քաշ ունեցող, բայց սովորաբար աչքով չընկալվողի հետ կապելու ցանկությունը: Ֆիզիկական ճառագայթումները և կազմությունները լուսանկարելու փորձ կազմակերպեք: Ճառագայթման վառ երանգները նույնիսկ ցերեկային լուսանկարի վրա էլ կարտահայտվեն: Այդպիսի լուսանկարները կարող են շշմեցնել մանր հերքողներին: Կարելի է մատնացույց անել ձեզ հայտնի մի քանի փորձեր էլ, բայց դրանք հրաշքների կվերագրեն: Երեխաների համար նույնիսկ ճաշասեղանն էլ անլսելի հրաշք է թվում: Իսկ մենք, գիտենալով մանկական վարքագիծը, կխոսենք գիտական, երեկվա տերմիններով:
    Տարօրինակ է դիտել, թե ինչպիսի անսպասելի ճանապարհներով է մարդկությունը մոտենում նոր մուտքերին: Հակառակորդի մոտեցման տակտիկան երբեմն զարմանալիորեն բարդ է լինում: Անհնար է կանխատեսել, թե իր խաղաքարտե տնակը չփլելու համար հին մտածողությունն ինչպիսի ելք կգտնի:
    Ու՞ր է ուրեմն վերջավորությունը: Բայց մուրճի պես Անսահմանությունն է զարկում: Այն նույն Անսահմանությունը, որից համարձակ իմացության դեպքում թևեր են աճում:
    Մի վրդովվեք որոշ բնավորությունների դանդաղաշարժ վերելքի համար՝ նրանք վախենում են ծիծաղելի երևալ: Ուրիշներն իրենց մոտեցումն են փնտրում իրենց արտահայտություններում: Ավելի լավ, թող փորձեն ինքները գտնել: Բայց արթնացրեք որոնողներին: Թող բացահայտեն իրենց ենթադրությունները: Թող կուտակեն իրենց փորձը լիակատար անհատականության մեջ:
    Հավատի արցունքին Մենք գերադասում ենք փորձի սրատեսությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #509
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    251.


    Ժամանակակից արդյունաբերությունն ու ամբողջ նյութական արտադրանքն այնքան անհավասարակշռված են քանակապես և որակապես, որ առայժմ բացառում են իրերի ճշգրիտ բաշխման հնարավորությունը: Բռնի և չգիտակցված բաշխումը նենգություն և սուտ է ծնում: Անգործունեության մեջ սպասել նոր հնարավորությունների՞, թե խորացնել գիտակցությունն ըստ էության: Հիշու՞մ եք Բուդդայի խոսքերն աշակերտի մասին, որ շրջապատելով իրեն իրերով, գիտակցեց սեփականությունից հրաժարվելը: Պետք չէ բռնի կերպով փորձել խլել մեկի իրերը և դրանով իսկ կիրք ներարկել հնոտիքի հանդեպ: Գլխավորը, գիտակցաբար անց կացնել սեփականատիրության նվաստացուցիչ նշանակության ուսուցողական խնդիրը: Կարևոր չէ, որ ինչ-որ մեկը կմնա իր բազկաթոռին նստած: Կարևոր է, որ երիտասարդությունը գիտակցի սեփական բազկաթոռի անհեթեթությունը: Անհրաժեշտ է, որ այդ գիտակցությունը ոչ թե հրաժարական հանդիսանա, այլ ազատ նվաճում: Երբ առանց խորամանկության մարդիկ իմանում են սեփականության ոչ գործնական լինելու մասին, այդ ժամանակ աճում է գործընկերների կոլեկտիվը:



    - - - - - - -



    252.


    Սեփականատիրության թունավոր շնչառությունը կարելի է ոչնչացնել միայն դպրոցների մտածված ծրագրերով: Գոյություն չունի գրականություն սեփականատիրության դեմ, քչերն են միայն հաղթել հնոտիքի վիշապին: Բայց շատերը երազում են սեփական ձեռքբերումների մասին: Որքա՜ն ճշմարիտ պետք է լինեն պատմական համեմատությունները: Որքա՜ն խստորեն պետք է ընտրվեն կենսաբանական մանրամասները, որպեսզի ցույց տան տեփականատիրության անօրինականությունն ու ապարդյունությունը: Նյութի հատկությունների օրենքները վկայում են, թե ինչպես սեփականությունը չի համապատասխանում մարդու բնույթին:
    Հասկացեք, պետք է խորացնել ազատագրման հիմքերի նվաճումները: Կարողացեք արիաբար նայել ոչ բավարար խորը ջրհորի մեջ, - տեսեք, թե որքան արագորեն բորբոսնում է մակերեսը, և տատասկներն իրենց փշերն են փռում կանգնած ջրի վրա:
    Խորացրե՛ք սկսածը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. #510
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    253.


    Իսկապես, երևակայությունն ընդամենն արտացոլանք է: Ոչնչից ոչինչ չի ծնվում: Անոչնչանալիությունը տարածության մեջ դժվար է պատկերացնել: Ամբողջ երևույթների ոչնչացում հստակորեն թափանցում է ուղեղ: Ամբողջ դարաշրջանների ոչնչացում ակնհայտություն է դառնում: Իսկ ինչպե՞ս հասկանալ տարածության սեղմման իրականությունը: Շատ նախանշաններ կան աչքերի առջև, բայց մարդիկ չեն կարողանում տեղի ունեցածը կապակցել: Վերցնենք օրինակ. արդեն գիտեն, թե ինչպես ֆիզիկական էներգիան կարող է հրամայաբար թակել մարդկության դուռը: Արդեն նկատել են տարօրինակ հիվանդությունների հայտնվելը, երբ կենսական էներգիան լքում է մարդուն առանց տեսանելի պատճառների: Բայց այդ պատճառն ու նրա հետևանքը չեն համադրում: Այդպես հայտնի դեպքը կարող էր ձեզ ուսուցանել, թե որքան անհրաժեշտ է հոգեկան էներգիայի ուսումնասիրումն ու կիրառումը: Հոգեկան էներգիայի ալիքը կվերադարձներ կենսունակությունը և կտար գոյության նոր ուրախություն: Բայց դրա համար հոգեկան էներգիան պետք է գիտակցել, այլ կերպ ասած, մտնել բարեշրջման ռիթմի մեջ: Բայց դրա փոխարեն, հիվանդներին դեղախառնուրդներ են խցկում: Այնտեղ, որտեղ հեշտությամբ կարելի է օգնել, խոնարհաբար նախապատրաստվում են մահվան:
    Երբ Մենք կոչում ենք հոգեկան էներգիայի գիտակցմանը, մարդկանցից մոգեր սարքելու միտք չունենք, այլ միայն մատնացույց ենք անում բարեշրջման մոտակա աստիճանը և հանուն համայնքի խնդրում ենք ժամկետը բաց չթողնել: Շտապեք ուժ կուտակել և դրանով օգնել մոտիկ բարեշրջմանը:
    Իհարկե, բարեշրջումը կկայանա, բայց ինչու՞ ճնշված մնալ, եթե ձեզ ուրախության ե՛րգ է վիճակված:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (19.05.2019)

Էջ 34 92-ից ԱռաջինԱռաջին ... 243031323334353637384484 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •