246.
Անազատ, ինքնակորույս մտածող, իր համար գործող մարդը կեղծ հոսանքների օվկիանոսն է սուզվում: Նույնիսկ իր խոսքը, որպես արտաքին արտահայտությունների դրսևորում, մարդը վերափոխում է յուրովի, անձնապաշտաբար: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են, հակառակ իմաստի և բանահյուսության, տեղափոխում օտար բարբառների խոսքերի վրայի շեշտերը: Օտար հնչյունները մարդիկ հարմարեցնում են իրենց երկրի սովորույթին: Չէ՞ որ տգիտության ինքնահավանությունը և դրկիցի հանդեպ քամահրանքն արտահայտվում են խոսքը խեղելու մեջ: Խորհել և խորամուխ լինելը հարևանի զգացմունքի նշանակության մեջ անհամատեղելի է փոքրոգի արհամարհանքի կոպտության հետ: Անպատասխանատվության և սեփականատիրության արմատախիլ չարված զգացումը ստեղծում է մեր ժամանակների ֆեոդալներին: Նկատեք, որ անիմաստ շեշտադրումով խոսքի իմաստը խեղաթյուրողը կլինի մարդ, որը զուրկ է բարեշրջման գիտակցությունից: Զգոն մարդը կնախընտրի բավարարվել հասարակ արտահայտություններով, որպեսզի չխախտի իրեն անհայտ իմաստը: Ոչ ոք չի կարող լսել հանձնարարության իմաստը խեղաթյուրող լրաբերի:
Դատապարտող, դիմիր ինքդ քե՛զ: Սխալ զրուցակից, մի մոռացիր, որ սեփականատիրության հանդեպ ուրիշի հակումն ընդամենը քո՛ արտացոլումն է: Հոգա, նախ և առաջ, սեփական գիտակցության տարողության մասին: Եթե սեփականատիրության գազանը մեկընդմիշտ ոչնչացվածված չէ քո գիտակցությամբ, դու կմնաս անազատ, Պատրանքի տեսիլքով գայթակղված: Հասանելով, սեփականատիրության դժվար խնդիրը կարելի է լուծել լույսի ուրախության մեջ:
Հացթուխին թույլատրված է ուտել ամբողջ հացը, բայց նա այդ չի անում: Մարդը, որը գիտակցում է բոլոր իրերի էությունը, նրանց կարիքը չունի: Առաջին հոգսի առարկա պետք է լինի գիտակցությունը: Վերցրեք ամբողջ իրականն ամբողջ կյանքի սահմաններում:
Անազատ, իր համար գործող մարդը կեղծ հոսանքների օվկիանոսն է սուզվելու:
Էջանիշներ