178.
Հիշեցնենք համայնքում բացարձակապես անթույլատրելի հատկությունների մասին. տգիտությունը, վախը, սուտը, երեսպաշտությունը, շահամոլությունը, յուրացումը, հարբեցողությունը, ծխելը և հայհոյելը: Ինչ-որ մեկը կասի. "Հրեշտակներ եք ցանկանում հավաքել": Իսկ մենք կհարցնենք. "Մի՞թե ձեր հողի վրա բոլորը սուտասաններ են և հարբեցողներ: Իսկ մենք գիտենք շատ արիների և արդարների": Նորից կասեն. "Չափազանց բարձր են պահանջները": Կպատասխանենք. "Մի՞թե ձեզ մոտ բոլորը հայհոյողներ են և շահամոլներ: Բոլոր այդ պայմանները սարսափելի են միայն շեմի տակ հարստություն թաքցնող քաղքենու համար: Մեզ մոտ, Հիմալայներում, վաղուց գտնվել են մարդիկ, որոնց այս ասված պայմանները չէին վախեցնում":
Խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել համայնքի անդամների վրա: Իսկ եթե մեկը չի ցանկանում պարունակել բոլոր պայմանները, թող զրկվի ուրեմն կոոպերացիայի բոլոր հնարավորություններից: Թող ման գա գազանակերպ, քանի դեռ չի զգացել ձգտումը մարդակերպության հանդեպ:
Քանի գիտակցությունը չի ընդունել համայնքը, ամեն փոքր բան անհաղթահարելի կթվա: Կարելի է հրաժարվել ցանկացած թուլությունից, եթե ապագայի խնդիրը պարզ է: Մտածեք ձեզ ապագային կցելու մասին, և ներկայի վախը կտարրալուծվի: Ասվածը որպես մեծաշուք ֆրազ մի ընդունեք, բայց, քարտաշներ, տաշեք ձեր քարե սրտերը: Սրտից հետո ուղեղն էլ կքարանա:
Կարո՞ղ ենք արդյոք կասկածել, որ դուք կցանկանաք հաղթահարել ձեր թերությունները: Սկզբի համար մի ստեք, և մի վախեցեք, և սովորեք ամեն օր: Համայնքի անդամներին այդ մասին պնդել պետք չէ, բայց կարող են կեղծ անդամներ էլ լինել. նրանց պետք է առանձնացնել սիֆիլիսով վարակվածների պես:
Ցանկանում եմ, որ Իմ խորհուրդները հասնեն դպրոցին: Ցանկանում եմ, որ երեխաները հիշեն իրենց Աշխարհի Համայնքին նվիրաբերած Բարեկամների մասին:
Էջանիշներ