User Tag List

Էջ 28 92-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728293031323878 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 406 համարից մինչև 420 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #406
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ. "ՀԱՄԱՅՆՔ"


    130.


    Ու՞մ է ուրեմն հարկի վերաբերվել առանձնապես խստորեն: Իհարկե, ինքդ քեզ: Ինչպե՞ս է պետք տանել ուսմունքը: Միայնակ: Ինչպե՞ս անցնել կեղծ բարեպաշտության և լկտիության միջով: Ոչ թե վկաների շարքեր, այլ դատավորդ ի՛նքդ ես: Ամեն մեկը հարգում է իր արժանապատվությունը, ինչպես նաև ամեն մեկը գնահատում է իր գիտակցության մարգարիտը: Կյանքի ուսմունքը գնահատվում է գիտակցության մարգարիտով: Կարո՞ղ ենք արդյոք դուրս ժայթքել գիտակցության գա՛նձը:
    Պետք է կարողանալ տանել Ուսմունքն առջևում, որպես վերջին կրակ, որպես վերջին սնունդ, որպես վերջին կաթիլ: Դրսևորել է պետք սեր և խնայողություն, ինչպես վերջին հնարավորության և ջրի հանդեպ: Այդպես, քայլելով միայնակ, կարող ենք ցույց տալ մեր նվիրվածության չափը: Պետք է կարողանալ ստեղծել սեփական գիտակցության համար պատասխանատվության աշխարհ, այդ ժամանակ դատապարտումը կփոխակերպվի ճշմարտության քննարկման:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #407
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    131.


    Խորհրդի որակը: Հաճախ խորհուրդներն իրենց նպատակին չեն հասնում, որովհետև տրվում են տվողի համար: Եղբոր վիճակակարգը որպես նկատառում չի ընդունվում, և խորհրդատուն իրեն եկվորի տեղն է դնում: Եվ ցավակցությունը, և կարեկցանքը, և հոգատարությունը հոսում են սեփական անձի մասին: Այդպիսի խորհուրդների վնասը պարզ է ոչ միայն ըստ դեպքի էության, այլև տուժողի վերաբերյալ: Նրա գիտակցության մեջ, ինչպես սեպեր, մխրճվում է օտար մտածողությունը: Այդ ճեղքերը դժվար է բուժել, քանզի նման խորհուրդները կենսականորեն շատ կիրառելի են, բայց ի կատար ածելու համար կատարելապես այլ աուրա են պահանջում:
    Իհարկե, դուք արդեն մտապահել եք, որ աուրաների հարաբերակցությունը տարածական նյութի հանդեպ հետևանքի որակն է տալիս: Ոչ թե ծավալը, այլ հենց գույնն է առանձնահատուկ մոտեցում տալիս գործողությանը: Աուրայի ծավալը արարքին կտա լարվածություն, բայց ուղին կհուշվի գույնով: Եվ ուրեմն անհնար է գույների օտար խմբի մեջ գործողության որոշակի միջոց ներդնել: Պատահական կանխորոշումը խառնում է ճառագայթները և կաթվածի է ենթարկում կամքը: Շատ աշխատակիցների թուլությունը բացատրվում է տարբեր գունային խմբերի խառնվելով: Այստեղ շատ տեղին կլիներ հիմնական ճառագայթումների նախորոշման համար նախատեսված ֆիզիկական սարքը:
    Մտածեք, թե ինչպիսի՛ թեթևություն կբերեր աշխատավորներին և լարվածության ինչպիսի՛ խորացում, - իսկական խնայողությունը: Բացի արդյունաբերության քանակը պետք է պատկերացնել, թե գույների հարաբերակցությունն ինչպես կանդրադառնա աշխատավորների ինքնազգացման վրա: Շատ չարություն և անհասկացողություն կվերանա առանց արգելքների և սպառնալիքների:
    Կյանքի շինարարնե՛ր: Մի՛ մոռացեք, թե որքան հեշտ է հասարակ տեխնիկական սարքով հասնել աշխատավորների հարմարավետությանը: Ոչ թե մշուշապատ փիլիսոփայությունը, ոչ թե պարապ երազանքները, այլ մի քանի ֆիզիկական սարքեր իրական օգնություն կներմուծեն:
    Ամերիկայում, Գերմանիայում և Անգլիայում արդեն սահմանում են հիմնական ճառագայթումը, հետազոտության նույնիսկ այդ կոպիտ աստիճանը կօգնի սկզբնական խմբավորումներում, իսկ հետո, հնարավոր է, կմոտենաք նաև արևելյան լաբորատորիաների մեթոդներին: Նախ և առաջ վանեք ամեն տեսակի տգիտություն և առանց գոռոզամտության ուղղակի ավելի շատ գիտեցե՛ք: Մասսաներին ղեկավարելը պարտադրում է գիտակցության լայնացմանը:
    Նաև խորացրեք տարրական դպրոցների ծրագիրը: Սա Իմ Խորհուրդն է անմիջապես կիրառելու համա՛ր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #408
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    132.


    Շնչահեղձ մի՛ եղեք շատախոսությունից: Շատախոսության մեջ կորչում է ճկունությունն ու հնարամտությունը: Շատախոսությունը փորում է պտուտակի ակոսները, և նոր ոչինչ չի կարող անցնել այդ փողաբերանով: Բոլոր փամփոշտները ձուլվում են գործարանում, բայց գործարանային ապրանքը նոր նախանշան չի տալիս: Առանց ճկունության ու հնարամտության համայնքը շատ անհետաքրքիր ժամանց է դառնում: Մեկ պտուտակով, ուրեմն, ինչպե՞ս ամեն մեկի համար առանձնահատուկ փամփուշտ կգտնեք: Ահա մի երեխա է եկել, ահա մի աղջիկ, ահա մի զինվոր, ահա ծերունի՝ չի՛ կարելի բոլորին միևնույն խորհուրդը տալ, հակառակ դեպքում ձեր հյուրերը կփախչեն ձեզանից:
    Իհարկե, դուք կասեք. "Մենք գերազանց գիտենք, թե ինչպես գործել": Եվ Ես ստիպված կլինեմ պատասխանել՝ ավելի վատ, որ գիտեք ու չեք անում: Մեծ արիություն է պետք ձեր ակոսավոր ճառերը լսելու համար: Անհրաժեշտ է սովորել խոսել կարճ ու բովանդակալից, հակառակ դեպքում ձանձրույթից համայնքը կփլվի: Ձանձրույթը վտանգավո՛ր գազան է: Սակայն միայն ճկունությունն ու հնարամտությունն արդեն իսկ կպահպանեն ազատության ծառի թարմությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #409
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    133.


    Համայնքը՝ մի ընկերություն է, որն իր շարքերն ընդունելու համար որպես պայման նախ և առաջ երկու գիտակից որոշում է պահանջում, - աշխատանք առանց սահմանափակման և առանց հրաժարվելու խնդիրների ընդունում: Թուլակամությունը վերացնել կարելի է երկաստիճանային կազմակերպմամբ: Որպես անսահման աշխատանքի հետևանք կարող է դառնալ գիտակցության լայնացումը: Բայց շատ ոչ վատ մարդիկ, անընդմեջ աշխատանքից և չափից դուրս հանձնարարություններից վախեցած, չեն էլ երազում հետևանքի մասին: Ընդ որում, հիմնականում նրանք ընդունել են համայնքի գաղափարը: Կործանիչ կլիներ այդ դեռևս թույլ մարդկանց ընդունել համայնք, բայց նրանց ցանկությունը չմարելու համար, մերժել էլ չի կարելի: Դրա համար պետք է մեկ ուրիշ կազմակերպություն ունենալ՝ համայնքի բարեկամներ: Այնտեղ, չլքելով կյանքի սովորական դրվածքը, եկվորները կարող են խորացնել համայնքի գիտակցումը: Այդպիսի երկաստիճանային կազմակերպությունը թույլ կտա աշխատանքի մեջ ավելի շատ ազնվություն պահպանել: Իսկ եթե ձևական ընդունելություն թույլ տանք համայնք, ուրեմն ժամանակ առ ժամանակ ստիպված ենք լինելու վտարել ոչ պիտանիներին: Այլ կերպ ասած, այդ դեպքում համայնքն ընդհանրապես գոյություն չի ունենա: Ուղղակի կեղծ ցուցանակի տակ կլինի մի հաստատություն, որի առջև փարիսեցիների սինեդրիոնը բարձրբարոյական հաստատություն կթվար:
    Համայնքի բարեկամները թույլ են տալիս, առանց Ուսմունքի հիմքերին դավաճանելու, ունենալ շտեմարան: Համայնքի բարեկամները չեն թաքցնում իրենց թուլությունը, և դա հնարավորություն է տալիս հաջողությամբ կոփել նրանց: Հատկապես, ասում եմ բարեկամներ, քանզի Արևմուտքի համար այդ անվանումն ավելի հասկանալի է: Մեր մեջ Մենք նրանց անվանում ենք հայտնի աստիճանի աշակերտներ, բայց Արևմուտքը վատ է ընկալում աշակերտության մեր ըմբռնումը: Հետևաբար մնանք ավելի հասկանալի անվանման ներքո:
    Անմտություն է, որ Արևմուտքը չընկալի երկար փորձով ամրապնդված մեր հասարակ դրույթները:
    Մեր Համայնքերը հի՛ն են: Ինչու՞ լավագույն մարդիկ հասկացան համայնքը և ոչ մի այլ կառուցում չառաջարկեցին: Համայնքից հետո՝ դեպի հեռավոր աշխարհնե՛ր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #410
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    134.


    Համայնքի հանձնարարություններն ընդունելը որոշ հատկանիշներ ունի: Դիտարկենք անկեղծությունն ու խղճալը: Անկեղծությունը ոչ այլ ինչ է, քան ամենաարագ նվաճումը: Իզուր են քնքշահույզ մարդիկ անկեղծության վրա ռոմանտիկական ցնցոտիներ բարձում: Անկեղծությունն իրական և անհաղթելի սուր հասկացություն է: Ոչ թե անորոշ բարության համար կարելի է օրինակների վրա ցույց տալ, որ անկեղծությունը նման է նիզակի ճիշտ ուղղված հարվածի: Հարվածի հզորությունը կոչնչացնի ամեն մի կասկած: Այդ պատճառով անկեղծությունը Մեզ համար ամենաարագ նվաճումն է: Այլ բան է խղճալը: Խղճալը ջրփոս է, ուր սայթաքում է հավատարիմ ոտքը: Խղճացողն իջնում է նրա մակարդակ, ում խղճում է: Առաջինի ուժը տարրալուծվում է երկրորդի մթնշաղում՝ ամենալացկան հետևանքը:
    Պետք չէ խառնել խղճալը կարեկցանքի հետ: Կարեկցանքի մեջ ոչինչ չի տարրալուծվում, այլ սերտաճում են գործողության բյուրեղներ: Կարեկցանքը չի լալիս, այլ օգնում է:
    Դիտարկենք մեղադրանքն ու դրսևորումը: Մեղադրանքը գործնական բան է մեղադրվողի համար: Մեղադրանքը կամ արժանի է, և այդ ժամանակ օտար ձևակերպումն ուսուցանելի է, կամ միշտ տարբերվում է մեր ըմբռնումից; կամ էլ մեղադրանքն ավելի հաճախ անարժան է, և այդ ժամանակ կարելի է հանգիստ դիտել, թե ձեր արարքն ինչպես է կոտրվելու տգիտության չարության մեջ:
    Դրսևորումը պետք է հասկանալ ոչ թե աներեսության իմաստով, այլ լինել անտեսանելի որակի վերաբերյալ: Անտեսանելի գլխարկի մասին ժողովուրդների երազանքն իրական կյանքում առանց որևէ կախարդանքի կարող է իրականանալ: Կարելի է վանել ուշադրությունը սեփական անձից, բայց դա շատ ավելի դժվար է, քան ուշադրություն գրավելը: Այդպես պետք է կարողանալ հասկանալ դիտորդների ներքին մղումը: Հանձնարարությունների դեպքում կարևոր է անտեսանելի լինելու որակը:
    Դիտարկենք շփումն ու նպատակդրությունը: Շփման ժամանակ պետք է պահպանել կարիքը սեփական անձի հանդեպ: Խորհուրդներ մի հարցրեք, այլ թույլ տվեք, որ դրանք արտահայտեն: Նպատակադրության դեպքում ամեն ինչ հետապնդում մի սարքեք, հակառակ դեպքում ձեզ կսկսեն հետապնդել թե զվարճասերները, և թե ոստիկանները: Ուրեմն իմացեք, որ ծա՛նր է հանձնարարությունների բեռը:
    Վախի և դավաճանության մասին վաղուց արդեն ասել եմ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #411
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    135.


    Ոչինչ ավարտված չէ, ոչինչ անշարժ չէ, ուրեմն գիտակցաբար վերաբերվենք նրան, ինչը կարելի է կանխատեսել: Երբ Ինձ հաջողվում է կանխատեսել անհրաժեշտ գործողությունները, ես դա ավարտված չեմ համարում: Մի կողմից, դուք և կարմայական հանգամանքները կարող են խախտել կանխատեսվածի մակարդակը, մյուս կողմից, Մենք և նոր կարման կարող ենք կատարելագործել մասերի միացումը:
    Հիրավի, երբ կարելի է ինչ-որ բան պարզեցնել ու գեղեցկացնել, մենք պետք է այդ անենք: Հոսանքով բերած ինչ-որ բանի կուրորեն կպչելը կնմանվեր նավաբեկության: Հոսանքի նշանակությունը պետք է իմաստավորել: Մատնացույց արված շարժունակությունն ընդամենը նախապատրասրտություն է մեծ հոսանքը գիտակցելու համար: Ինչպես նյութի ուժերով սնվող չնվազող պարույր, սլանում է հավերժական հոսանքը: Միտքը կարող է հասնել լույսին, որն իր հերթին կարող է հետևել հոսանքին:
    Կենցաղի մանրամասներից հետո պետք է անդրադառնալ մեծ շարժման երևույթներին: Պետք է թռչել վեր և դրանով պոկվել Երկրից: Մեծ հոսանքի դրսևորումը բերեք ձեր աշխատանքային դազգահի մոտ և թևավորեք ձեր աշխատանքը: Ուրիշ էլ ինչպե՞ս կատարյալ տեխնիկան կներարկեք ձեր արտադրանքի մեջ: Հնարավորությունների թրթիռների հագեցվածությունը աշխատանքին ռիթմ կտա: Գիտակցաբար դրսևորված ամեն սերմից դեպի հեռավոր աշխարհներ կձգվի արծաթյա թելը: Միտքը կճեղքի մթնոլորտի շերտերը և իր հյուսվածքը կգործի:
    Ինչպե՞ս բացատրել, որ առանց աշխարհների միասնության՝ երկրային կեղևի վրա կյանքն անմտությու՛ն է: Երկրի փոքրության և անկատարյալության գիտակցումը կօգնի ձգտել դեպի հեռավոր աշխարհներ:
    Չմոռանանք, որ մենք մոլորակի ծալքերը բնակեցնող միկրոօրգանիզմներ ենք: Պետք է սովորել մտածել: Ոչ մի դասախոսություն մտածել չի սովորեցնի: Մտածողության որակը ձևավորվում է ամբողջ գիտակից նպատակասլացության մեջ միայնությամբ: Հենց միտքն է նյութի էությունից կյանքի կայծ արտահանում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #412
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    136.


    Նկատե՞լ եք դուք արդյոք, թե ինչ տարբերություն կա արտաքին հրամանով և ներքին մղման գիտակցմամբ գործելու միջև: Կարող եմ կարգադրել ջուր բերել, և ջուրը կստանամ: Բայց եթե ջուր հանողը տոգորվի անհրաժեշտության գիտակցմամաբ, ուրեմն ճանապարհի խոչընդոտների կեսը կվերանան: Այդ պատճառով խուսափում ենք արտաքին հրամաններից, գերադասում ենք կամքը հաստատելը, որպեսզի գիտակցությունն ընկալի գործողության անհրաժեշտությունը: Բացի ակնհայտ հետևանքները նմանապես կարևոր է արտաքին հրամանով ստեղծված կարման:
    Ուշադրություն դարձրեք, որպեսզի հրահանգները պատրաստվեն նախօրոք և դրանով կարողանան մտնել կատարողների գիտակցության մեջ: Այդ պատճառով հրամանն առանց համագործակցության նման է քամուն ընդառաջ թռչող նետին: Հրամանի անսպասելիությունն անգամ պետք է կանխատեսված լինի: Այդ դեպքում անսպասելիությունը կփոխակերպվի ապրված լարվածության:
    Կարողացեք համագործակցություն հրահրել ոչ միայն գործերում, այլև մտածողության մեջ: Միայն այդ դեպքում աշխատակիցներին կարելի է բաց թողնել տարածության վրա: Հանձնարարության երևույթը պարտադրում է ինքնուրույն գործողությունների: Հոսանքը կօգնի ձգտողներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #413
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    137.


    Տիեզերածնության հնդկական հեքիաթը հայտնում է. "Ապրում էր մարդկանց խժռող մի սարսափելի հրեշ: Մի անգամ հրեշը հետևում էր իր զոհին: Փրկվելու համար մարդը սուզվեց լճի մեջ, հրեշը թռավ նրա հետևից: Որպեսզի փրկվի, լողորդը ցատկեց հրեշի մեջքին և պինդ բռնեց ցցված կատարից: Հրեշը չէր կարող շուռ գալ մեջքի վրա, որովհետև նրա փորը պաշտպանված չէր: Նա սլացավ կատաղած վազքով, սպասելով, թե երբ մարդը կթուլանա: Բայց մարդը մտածում էր, որ իր անհուսալի վիճակով կփրկի մարդկությանը, և այդ համաշխարհային երազանքի մեջ նրա ուժերը առանց հոգնելու լարվեցին: Ընդ որում հրեշն այնքան էր արագացրել վազքը, որ նրա հետևից կայծեր էին թռչում կրակե պոչով: Եվ բոցի մեջ հրեշը սկսեց բարձրանալ երկինք: Մարդու համաշխարհային միտքը նույնիսկ թշնամուն երկինք հանեց:
    Երբ մարդիկ գիսաստղ են տեսնում, նրանք շնորհակալություն են հայտնում հավերժ նկրտված հերոսին: Մարդկային մտքերը սլանում և նոր ուժ են տալիս հրեշի հեծյալին: Սպիտակ, դեղին, կարմիր ու սև մարդիկ ուղղում են մտքերը նրան, ով վաղուց հրեղեն է դարձել":
    Նկրտվեք մարդկությանն օգնելու մասին առաջնորդող մտքով: Մտածեք հստակորեն, որ դուք ոչ թե անձնական, ոչ թե խմբակային, այլ բացարձակապես օգտակար գործ եք կատարում: Ձեր արածն առանց ժամանակի, առանց տարածության սահմանափակման, աշխատանք է աշխարհների միասնացման համար: Պահպանեք առաջնորդող հրեղեն միտքը:
    Ամենօրյա ղեկավարման դեպքում կարելի է կորցնել առաջնորդող մտքի գիտակցումը: Թույլ ուղեղները մտածում են, որ կզրկվեն ղեկավարության հետ կապից, - կենցաղի սովորույթները նրանց սովորական են դարձնում: Բայց հենց առօրեականության մեջ է, որ կարելի է աճեցնել բոցավառ միտքը: Ինչպես մետաղն է կոփվում սովորական մուրճով և ինչպես կյանքի էությամբ լի ցորենն է հավաքվում սովորական մանգաղով, այդպես էլ սովորական գործերի մեջ նկատեք մեծության թե՛լը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #414
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    138.


    Թշնամուն վեր հանելու մասին: Համայնքի Ուսմունքը մեծ հոգատարություն ունի թշնամուն վեր հանելու վերաբերյալ: Դրա համար թշնամուն պետք չէ ծանրաբեռնել ուղիղ առաջարկություններով: Բայց անձնական ձգտումը դեպի համաշխարհային առաջադրանքները կարող է հասնել այնպիսի լարվածության, որ թշնամին անխուսափելիորեն կհետևի նույն ուղղությանը: Մենք չպետք է մոռանանք, որ իր թշնամությամբ թշնամին արդեն իսկ կապված է մեզ հետ: Եվ այդ կապի մեջ է ամփոփված թշնամու թուլությունը: Ատելով մեզ, թշնամին սկսում է լցնել իր էությունը մեր պատկերացումով: Թշնամին իր գիտակցությունը գամում է մեզ և հաճախ նրա վերջը փաստորեն մեզ կրկնօրինակելն է, ինչում, իհարկե, նա երբեք չի խոստովանի: Թշնամին կկրկնօրինակի արտաքին գործելաձևերում, և հատկապես այն ժամանակ, երբ ատելությունը հասցնի կրկնօրինակման, - նաև առաջադրանքի տիեզերականությունը կարող է հրապուրել թշնամուն ներքնապես:
    Երբ գիտենք, որ թշնամին կապված է մեզ, մենք կարող ենք դիտարկել նրան, որպես ընտանիքի անգիտակից անդամի: Այդպես թափանցեք թշնամիների էության մեջ և տեղ գտեք նրանց համար: Նրանք կարող են ձեր աշխատասեղանի համար հիանալի ոտքեր ծառայել: Տգիտության համառությունից դրդված, նրանք կլարեն ուժերը, որպեսզի հետևեն ձեզ: Բայց դուք թաքցնելու ոչինչ չունեք, քանզի աշխատում եք հանուն մարդկության: Եվ թշնամին պետք է ձեր կրկնօրինակողը դառնա կամ զոհվի: Այդ վախճանն, իհարկե, ձեր ձեռքից չի լինի, այլ համաշխարհային ապարատի կայծից: Այդ պատճառով էլ պնդում եմ բոցավառ նպատակների վրա:



    - - - - - - -



    139.


    Պետք է վանել հերքման բոլոր խոսքերը: Հերքողն աղքատ է, պնդողը՝ հարուստ: Հերքողն անշարժ է, պնդողը՝ նպատակասլաց: Հերքողը միշտ սխալ է, պնդողը ճիշտ է միշտ: Պնդողը կարող է հարաբերական լինել տեղի և ժամանակի մեջ, իսկ հերքողն անպայման է մեռյալության մեջ: Տգիտությունը՝ հերքման մայրն է: Վանելով հերքումը, Ուսմունքը ոչ ոքի չի ստրկացնում: Հերքողն արդեն իսկ ստրկատեր է, քանզի զրուցակցին իր օղակից բաց թողնել չի ցանկանում: Համայնքի Ուսմունքը պետք է գործի բոլոր ուղիները բացահայտելու համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #415
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    140.


    Եթե ձեր զրուցակիցը համառություն ու չափից դուրս տգիտություն է ցուցաբերում, հարցրեք նրան՝ արդյո՞ք շատ, արդյո՞ք երկար է նա ճամփորդել: Հավանաբար կստանաք պատասխան, որ նրա ճամփորդությունը ոչ ավելի երկար է, քան ճնճղուկի թռիչքը: Ընդ որում, գալով նորանոր տեղեր, անիմացության շնորհիվ և ըստ զարգացման մակարդակի, նա անընդհատ ընկնում էր հին պայմանների մեջ: Այդպիսի մարդը, չամաչելով իր տգիտությունից, հատկապես ի վիճակի է վիճել: Հենց ճանպարհների ապրումն է լավագույն բանալիներ տալիս դեպի տիեզերական կյանքերի գիտակցումը: Իսկական ճամփորդը հստակորեն պատկերացնում է անցյալ ճանապարհը և պարզորեն արտահայտում է ցանկալի ուղղությունը: Նա կգնահատի անցյալ դեպքերը և լավագույն հնարավորություններ կնախատեսի:
    Ճամփորդ, ինչպե՞ս ես քեզ պատկերացնում ճամփորդությունը Երկրի կեղևի սահմաններից դուրս: Այնքա՜ն շատ ուժ է ծախսված անդրսահմանային կյանքը սահմանելու համար: Մարդկանց թվում է, որ նրանք անմիջապես անհիմնության մեջ են ընկնում: Այդ փոքրոգությունը չզարգացած դիտողականությունից է գալիս:
    Հմուտ ճամփորդ, դու գիտես, որ Երկրի վրա արտահայտված են բոլոր հնարավորությունների ծիլերը: Դու գիտես անցյալի անկատարյալությունը և կորսաս ապագա ներդաշնակությունների սաղմերը: Անցած ճանապարհի անկատարյալությունը քեզ կհիշեցնի ավելի փոքր գիտակցության աշխարհների թերաճ կյանքը: Որոշումների կայծերը նոր համակցություններով կտանեն քեզ, ճամփորդ, դեպի ուղիներ, որոնք նախանշված են ամբողջ իրական անդրաստղության մեջ: Քեզ պետք չեն թաքնագիտական նշաններ, դու գնում ես տեսանելի ճանապարհով, և խոտի ամեն ցողուն քեզ համար բնության ուժերի ցուցակն է պատրաստում: Ուրվականները նրանց համար են, ով նստած է վառարանի կողքին: Իսկ քեզ համար են լուսաբեր նյութի ալիքները: Արգելքի դրոշմ նրանց, ով նստած է հավաբնում: Իսկ քեզ համար են ճառագայթների իրական պատկերները: Նրանց մոգական հրաշքներ, իսկ քեզ նյութի մաքուր շերտերի արվեստը:
    Ճամփորդ, ուրախ եմ քեզ հանդիպել; ուրախ եմ տեսնել, թե ինչ հաստատու՛ն ես քայլում: Ճամփորդ, դու գիտես, թե ինչ ես փնտրում; քեզ կարելի՛ է օգնել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #416
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    141.


    Մենք խրախուսում ենք լեզվի կրճատումը: Ցանկալի է նոր, որոշիչ արտահայտություններ կազմելը: Այդպիսի նոր լեզուն դուրս է հանում լեզվի անշարժությունից: Իմաստ չունի երկրպագել մեռած խոսքերին: Շատ ավելի ուրախալի է գնահատել, թե ինչպես է ներթափանցում և համոզում ձայնային ազդեցության իմաստը: Բոլորը հասկանում են, որ համոզում են ոչ թե խոսքերը, այլ ուղեղի կենտրոնի առաջադրածը: Քաղցրախոսությունն իր նպատակին կարող է հասնել լսողի հուզմունքի հետևանքով: Ավելի շուտ կարելի է հաղթել լուռ ժեստով, քան սառը հռետորաբանությամբ:
    Երբ ասում են՝ սա իմ հոր լեզուն է, հարցրեք, իսկ արդյո՞ք կենդանի են ձեր հոր մաշված կոշիկները:
    Ամեն մի գիտություն նոր բանաձևերի կարիք ունի: Նաև կյանքի ժամանակահատվածներն են նոր արտահայտություններ բերում: Պետք է ուրախանալ ամեն նոր արտահայտության: Դիակի գրկախառնությունից ավելի վատ բան չկա՛: Առանց դրա էլ դուք կապված եք բազում մեռած իրերի հետ: Ամեն մեռած տառի դուրս հանելն ուղեկցվում է ողբով, ասես առաջընթաց գործերի հսկայական նշանակությունը գոյություն չունի: Որոշ ժողովուրդներ անգրագետ են ու ծածկված են գարշահոտությամբ և զզվելի միջատներով: Այդ հինավուրց նախախնամություններից ո՞ր մեկը ողբանք: Միջատների ամբողջ սնդուկն այրե՛լ է պետք: Ոչ թե կործանում կլինի, այլ վերանորոգու՛մ:
    Ամբո՛ղջ կյանքի մեջ փնտրեք վերանորոգումներ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #417
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    142.


    Ճշմարիտ է նկատված, որ կենդանիների ձագերը պետք է պաշտպանվեն: Մայրության հարցը նույնն է, ինչ մարդկության մոտ: Երբ կենդանիներին գուրգուրում են, իրենց տուրքը նրանք վճարում են կաթով, բրդով և աշխատանքով: Մարդու կողքին ապրող կենդանիների հարցը շատ է կարևոր: Կարելի է պատկերացնել, թե ինչպես կփոխվի մթնոլորտը, երբ բնակավայրի կողքին բարեկամներ լինեն: Հարցրեք արաբին ձիուց կամ հյուսիսաբնակին եղջերուից՝ նրանք կխոսեն ոչ թե կենդանու, այլ ընտանիքի մասին:
    Կենդանիներից կարելի է անցնել բույսերին: Արդեն գիտեք, որ օգտակար է քնել մայրենու արմատների վրա: Գիտեք, թե էլեկտրականության ինչպիսի կուտակիչներ են փշատերևի ասեղները: Բույսերը ծառայում են ոչ միայն իրենց առողջարար հյութով, այլև նրանց բուսական արտահոսքն ուժեղ ազդեցություն է թողնում շրջապատի վրա: Կարելի է պատկերացնել, թե ինչպես կարող է մարդուն օգնել գիտակցաբար կազմված ծաղկանոցը: Անիմաստ են փոխադարձորեն իրենց ազդեցությունը ոչնչացնող խառը ծաղկանոցները: Ընտրվածները կամ միատեսակները կարող են համապատասխանել մեր օրգանիզմի կարիքներին: Որքա՜ն օգտակար է վայրի բույսերով ծածկված դաշտերի կազմությունը: Երաժշտախմբի գործիքների պես, պետք է ուսումնասիրել բնության մեջ իրար հարևան բույսերի համակցությունները: Ճիշտ են գիտնականները, որոնք բույսերը դիտարկում են որպես նրբազգայուն օրգանիզմներ: Ուսումնասիրությունների հաջորդ աստիճանները կլինեն բույսերի խմբերի ազդեցությունն ինչպես մեկմեկու, այնպես էլ մարդու վրա: Բույսերի նրբազգայունությունն ու ազդեցությունը շրջապատի վրա, իսկապես, զարմանահրաշ են: Ազդելով անզգալի փոխներգործությունների ցանցի վրա, բույսերն ասես թե մոլորակի միացյալ նյութը լինեն: Իհարկե, բույսերի արժեքավորությունը վաղուց արդեն կանխատեսված է, բայց ուսումնասիրված չէ նրանց խմբակային ազդեցությունը: Մինչև վերջերս չէին հասկանում բուսական օրգանիզմների կենսականությունը և, առանց հոգալու արածի իմաստի մասին, անգիտակցաբար կտրում էին տարատեսակ բույսերի խրձեր: Մարդը ծաղկեփնջով՝ հաճախ նման է կրակը ձեռքին երեխայի: Մոլորակի կեղևի բուսականությունը ոչնչացնողները նման են պետական ոճրագործների:
    Հիշեք, կտրած ծաղիկներ Մենք չենք սիրում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #418
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    143.


    Շատ բաներ դուք սկսում եք ճիշտ անել: Դուք վերջ եք տալիս ձեռքսեղմմանը և դրանով ընդունում եք հպման հզորությունը: Դուք չեղյալ եք հայտարարում ձեռագրությունը և դրանով ընդունում եք կենդանի էներգիայի շերտավորումը: Դուք կրճատում եք լեզուն և դրանով ընդունում եք տիեզերական խնայողությունների անհրաժեշտությունը: Դուք հատատում եք Փոխադարձ Օգնության Կազմակերպություններ և դրանով ընդունում եք համայնքը: Դուք սկսում եք անցողիկ արժեքների վերագնահատումը և դրանով ընդունում եք բարեշրջումը: Դուք վերջ եք տալիս բռնության դրսևորմանը և դրանով ընդունում եք Ուսուցչին: Դուք չեղյալ եք հայտարարում հայհոյախոսությունը և դրանով ընդունում եք ձայնի արժեքավոր լինելը: Դուք չեղյալ եք հայտարարում գռեհկության պարը և դրանով ընդունում եք ռիթմի նշանակությունը: Դուք չեղյալ եք հայտարարում անճաշակ տեսարանները և դրանով ընդունում եք գույնի կարևորությունը: Դուք չեղյալ եք հայտարարում պորտաբուծությունը և դրանով ընդունում եք էներգիայի հզորությունը: Դուք չեղյալ եք հայտարարում հետամնացությունը և դրանով ընդունում եք կամքը: Եթե ձեր գործողությունների գիտական նշանակությունը ձեզ ոչ միշտ է պարզ, ուրեմն, դրսևորելով բարեշրջման անխուսափելիությունը, դուք ճշմարիտ եք վարվում:
    Տեսեք, թե որքան համաձայնություններ դուք ունեք, միայն առանձնապես բթամիտը կարող է մտածել ուղիների հակասության մասին:
    Ինչպես բուժարար ծաղիկներ, բարձրանում են ժողովուրդների գիտակցության ծիլե՛րը: Ժողովրդական նպատակասլացության հունը մարդկությանը դեպի նոր գիտելիքներ է տանում: Այս պնդումը կարող եք արտահայտել բանաստեղծական փոխաբերությամբ կամ չոր բանաձևով, բայց ժողովրդական հոսանքի իմաստն անդրդվելի կմնա: Կցանկանա արդյոք մեկը գնալ միայնության բարդություններով կամ կհասկանա համագործակցելու օգտակարությունը, բայց բարեշրջման ուղղությունն անփոփոխ կմնա:
    Կծաղկեն համաշխարհային բարենորոգումը, համագործակցությունը, փոխօգնությունը, համայնքը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #419
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    144.


    Ասենք նաև նրան, ով վախենում է բարեփոխումներից՝ քեզ մոտ քայքայում է սկսվել: Այդ պրոցեսը շատ ավելի վաղ է սկսվում, քան ֆիզիկական հիվանդությունները: Ինչպե՞ս կարելի է դիտել ձևավորվող քայքայման սկիզբը: Միայն ենթադրությունների անշարժության մեջ: Ինչպե՞ս կարելի է որոշել, թե քայքայումը երբ է վտանգավոր դառնում հասարակության համար: Երբ թորշոմած գիտակցությունը համայնքը վնասակար անհեթեթություն է համարում: Այդպիսի կենդանի դիակներին պետք է շրջանցել: Ոմանք չեն կարողանում իրենց մեջ տեղավորել համայնքի հասկացությունը, բայց հարձակվողների դասը պետք է զայրույթով վտարվի շփումից: Պետք է հասկանալ, որ նույնիսկ փոքրիկ շփումն այդ օրգանիզմների հետ վնասակար է: Այստեղ ազգականության հարց լինել չի կարող: Հարգարժան է մարմնի ծերությունը հստակ գիտակցության ներքո, քանզի այդ դեպքում էության մեջ ոչ մի ծերություն գոյություն չունի: Բայց անժամանակ նեխումը շրջապատում է անտանելի գարշահոտությամբ:
    Երբ Բուդդան մարդուն գարշահորտ էր անվանում, նա, նախ և առաջ, նկատի ուներ հոգևոր գիտակցությունը: Այդ փտախտային պրոցեսը բուժման ենթակա չէ: Խուսափեք մեր կառույցների մեջ ներգրավել այդպիսի մարդկանց: Նրանց վրա ժամանակ ծախսելը հավասարազոր է քաղցածից երկար ժամանակ սպասված պատառը խլելուն:
    Ինչպե՜ս են սպասում Նոր Աշխարհի մասին ամեն խոսքի: Նոր գիտակցությունների նպատակասլացությունը նոր համակցություններ կտա: Մենք սպասում ենք նրանց, ով նոր օրը կարող է ցանկալի համարել: Ում համար լավագույն անցած օրն ավելի վատն է ցանկացած նոր օրից: Նրանք ճիշտ են, քանզի ամեն նոր օր նոր բարեշրջական պրանայով է հագնված: Փաստորեն նոր է դառնում տարրալուծմամբ փոխակերպված աշխարհների օդը: Ամենազգայուն գործիքներով անհրաժեշտ է ուսումնասիրել մթնոլորտի կազմությունը: Օդի կազմությունը կենսաբանության անհրաժեշտ մասն է: Մինչև օրս մենք կոպիտ ենք խոսել օդի մասին, մոռանալով նրա հոգեկան ազդեցությունը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #420
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    145.


    Գործողության միջոցով հնարավորությունների զարգացման մասին: Երբ ստեղծվում է որոշակի գործողություն, այն նմանվում է նավի շարժընթացին: Հատելի մթնոլորտը լարված նյութի ցայտեր է ուղարկում: Նրանք բոլորը գտնվում են գործողության մագնիսական ոլորտում և և ժամանակավորապես ենթարկված են նրան: Հատելի մթնոլորտի շերտերը շատ տարատեսակ են: Եվ տեղաշարժված մասնիկների օգտակարությունը բացարձակապես անսպասելի է: Հիրավի, գործողությանը տիրապետում է նա, ով կարող է հաշվի առնել նյութի տեղաշարժված մասնիկները և, ընդունելով նրանց, սեղմել մինչև միասնության:
    Վաղուց ասել եմ ձեզ գործողության վրա կենտրոնանալու մասին: Հատկապես, անսասան նպատակասլացություն պետք է լինի ամեն գործողության մեջ: Եվ այնուհանդերձ սխալ կլինի նա, ով շաղ կտա հարվածի կայծերը, - այդ բարերար մանրամասները: Ցորնատերը գիտի հատիկների քանակը, և ձկնորսն էլ ձկանը ցանցից բաց չի թողնի: Անսպասելիության կրակները ճանապարհ են լուսավորում:
    Նյութի անհունությունից կանչեք լուսավոր լրաբերներին: Պետք է գնահատել, թե որքան հնարավորություններ են մուտք գործում ներքաշված պարույրի մեջ: Պատկանելի այդ հնարավորությունները բաց թողնելն աններելի է: Չեմ ասում, թե պետք է դառնորեն տանջվել գործողության տարածքի վրա: Պետք է սրատեսորեն ընգրկել ազդեցության շրջանը, և հնարավորությունները ձեր ձեռքը կընկնեն, ինչպես հասած պտուղներ: Պետք է ուսումնասիրել մթնոլորտի որակը: Պետք է ուսումնասիրել գործողության որակը: Գործողությունները կարող են դառնալ անիմաստ, և մթնոլորտը կլցվի տարբեր երկարության ալիքներով: Այդպես կարելի է պաշտպանվել խելագարությունից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 28 92-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728293031323878 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •