User Tag List

Էջ 26 93-ից ԱռաջինԱռաջին ... 162223242526272829303676 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 376 համարից մինչև 390 համարի արդյունքները՝ ընդհանուր 1382 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #376
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    68.


    Հասկացեք, թե ինչպես է կոչվում վախի և կասկածի որդին, - նրա անունն է ափսոսանք: Հենց մեծ Ծառայություն մուտք գործելու մասին ափսոսանքն է կտրում նախկին աշխատանքների բոլոր հետևանքները: Կասկածողը քար է կապում սեփական ոտքին: Վախեցողը ճնշում է սեփական շնչառությունը: Բայց մեծ Ծառայության վրա իր աշխատանքի մասին ափսոսողը կորցնում է մերձեցման հնարավորությունները:
    Ինչպե՞ս ուրեմն չտարբերել արիությունը, որը դեպի նվաճում է տանում: Ինչպե՞ս ուրեմն չհիշել թշնամու դաշյունը կասեցնող ձեռքը: Ինչպե՞ս ուրեմն չգոտևորել աշխարհի աճին տված ուժը: Հասկացեք, պնդելու եմ անվերջ, մինչև ծիածանի կամուրջը մարմնավորի բոլոր գույները:
    Մայրիները պահում են իրենց բուժիչ խեժը, բայց ժպտում են, երբ հրաշալի հյութը ծախսվում է կոշիկները յուղելու համար: Ուրեմն, կիրառելով մանրուքներն ու օգտակարությունները, պահպանենք գլխավոր ուղիները:



    - - - - - - -



    69.


    Գազանի մռնչոցն ու ճիչը լցնում են Երկիրը: Գազանի մռնչոցը փոխարինել է մարդկային երգին: Բայց որքա՜ն սքանչելի են սխրանքի կրակները:



    - - - - - - -



    70.


    Իմ ձեռքերը հանգիստ չգիտեն: Իմ գլուխը պահում է գործերի ծանրությունը: Իմ Միտքը հետազոտում է որոշումների ամրությունը: Փորձի հզորությունը կոտրում է օտար տկարությունը: Կորստի սահմանին կուտակում եմ նոր հնարավորություններ: Նահանջի գծի վրա կառուցում եմ ամրոցներ: Թշնամու աչքի առջև ծածանում եմ դրոշը: Հոգնության օրը հանգստի օր եմ կոչում: Չհասկանալու երևույթը համարում եմ հնարավոր, ինչպես շեմի աղբը: Նվիրականը կարող եմ թաքցնել աշխատանքային հագուստի ծալքերի մեջ: Հրաշքն Ինձ համար ընդամենը պայտի թողած հետք է: Արիությունն Ինձ համար ընդամենը նետ է կապարճում: Վճռականությունն Ինձ համար ընդամենը ճաշի հաց է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018)

  3. #377
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    71.


    Նախ և առաջ մոռացեք բոլոր ժողովուրդներին և հասկացեք, որ գիտակցությունը զարգանում է անտեսանելի կենտրոնների կատարելությամբ: Ինչ-որ մեկը Մեսիային է սպասում մեկ ժողովրդի համար՝ դա տգիտություն է, քանզի մոլորակի բարեշրջումը միայն մոլորակային չափեր ունի: Եվ հենց համաշխարհայնության երևույթն է, որ պետք է յուրացնել: Միևնույն արյունն է հոսում, և արտաքին աշխարհն այլևս չպետք է բաժանվի նախնական կազմավորումների ռասաների:



    - - - - - - -



    72.


    Համայնքը՝ Համագործակցությունը, կարող է անլսելի արագացնել մոլորակի բարեշրջումը և հաղորդակցության նոր հնարավորություններ տալ նյութի ուժերի հետ: Պետք չէ մտածել, որ համայնքը և նյութի նվաճումը գտնվում են տարբեր հարթություններում: Մի հուն է, մի դրոշ՝ Մայտրե՛յա, Մա՛յր, Մատե՛րիա:
    Թելերը տարբերող Ձեռքն ուղեցույց է դեպի Մեր Համայնք: Իհարկե, չենք ասելու Մեր տեղի հայտնվելու ճշգրիտ ժամանակի մասին: Համընդհանուր աղետները հաջող պայմաններ են ստեղծել, և Մեր գիտելիքներով հանդերձ Կենտրոնը կարելի է պահպանել անկոչ հյուրերից: Ակնհայտ թշնամիների դրսևորումը Մեզ թույլ է տվել ավելի ամուր փակել մուտքերը և հարևաններին լավագույնս լռել սովորեցնել: Խախտել և դավաճանել՝ նշանակում է լինել ոչնչացված:



    - - - - - - -



    73.


    Նոր Աշխարհի արարածն իր մեջ պարունակում է դատարկություն, որը կոչվում է՝ անշարժության հանգույց; այնտեղ կուտակվում են բարեշրջման խնդիրները չհասկանալու երևույթների նստվածքները: Եթե ուղեղը դիպչի այդ ուղիներին նախքան ոգին չհասկանալու դրսևորումը, ուրեմն մեր Ուղերձների մուտքը համարյա կորչում է: Մի՞թե մարդիկ կմոռանան կյանքը զարդարելու վրա ուղղված արվեստը:



    - - - - - - -



    74.


    Պետք է հետևել անհետաձգելիին: Պետք է պահպանել անձնական ավյունը: Պետք է ամեն մեկը քայլի անկախ՝ չկա ձեռք ուսին, չկա մատ շուրթերին: Վա՜յ պահակազորը կասեցնողին: Վա՜յ բրինձը ցանցի վրա լցնողին: Վա՜յ ջուրը սաղավարտի մեջ տանողին: Ամենից շատ վա՜յ՝ գորշ վախին: Հիրավի, նետված է խաղաղության ցանցը: Անհնար է հավաքել այն առանց որսի: Հիրավի, չի մոռացվի մանրուքե-մանրուքը: Ցորենի գինը վճարված է: Բռնություն թույլատրված չէ: Թող գա ամեն ոք, բայց մեղք են չհասնողները: Այնքա՜ն մութ է հետդարձի ճանապարհը: Չգիտեմ ավելի դառը բան, քան հարևան ճանապարհը ոտնահարելը: Ասացեք ամեն մեկին՝ քայլիր ինքդ մինչև Ուսուցչի ցուցմունքը: Պետք է ուրախանալ ծովի ֆշշոցին: Մեծ ժամանակի հասկացում ցուցաբերեք: Բարձացրեք թասը: Ես կանչում եմ ձեզ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018)

  5. #378
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    75.


    Հիրավի, կարելի է սպասել, թե ինչպես կիրականանան բոլոր մարգարեությունները: Չեմ տեսնում, թե երբ ժամկետները կփոխվեն: Մտածեք իրադարձությունների թաղանթի մասին և կհասկանաք, որ որքան էլ կարևոր լինի արտաքինը, բայց միայն ներքին նշանակությունն է պատասխանատու: Ցանած սերունդներն սկսում են ծլարձակել, սերմը սկսում է վեր հառնալ:



    - - - - - - -



    76.


    Պետք է գիտենալ Մարտնչելու մի եղանակ, որը կոչվում է ժայռերի տապալում: Երբ Մարտը հասնում է հայտնի լարվածության, այդ ժամանակ Առաջնորդը պոկում է աուրայի մասեր և նետում է թշնամու հրոսակների վրա: Իհարկե, զինվորների աուրաները նույնպես ուժեղ են պատռվում, և այդ պատճառով այդ պահին պաշտպանական ցանցն ուժեղ չէ, և սակայն թշնամիները շատ ավելի ուժեղ են խոցելի: Աուրայի նյութն այրում է կայծակից ավելի ուժեղ: Այդ եղանակը մենք հերոսական ենք անվանում: Պետք չէ մտածել, որ մենք ընթանում ենք փափուկ գնացքում, - քայլում ենք տախտակի վրա և անդունդի վրայով: Աուրայի պատառները նման են արծվի գնդակահարված թևերի: Պետք է հիշել, որ պատերը գրավելու ենք գնում առանց քողարկման: Ամեն կոտրված ապակի զրնգում է ոչ անմիջապես, այլ երբ հասնում է ցածր կիրճերին, այն ժամանակ էլ բեկորները զրնգում են: Մնացածը հասկացեք ինքներդ: Ամենամեծ Ուժերը Մարտի ժամանակ մարդկության փրկության համար են:



    - - - - - - -



    77.


    Երևույթը պետք է հասկանալ որպես ակնհայտություն ոչ թե աչքի, այլ գիտակցության համար: Դրանում է ձեր և մեր հասկանալու տարբերությունը: Դուք փաստ եք համարում փաստի հետևանքը, բայց Մենք կարող ենք տարբերել իսկական, ձեզ անտեսանելի փաստը:
    Կայծակի մասին կույրը դատում է ըստ ամպրոպի, բայց կայծակը տեսնողն ամպրոպից այլևս չի վախենում: Այդպես պետք է սովորել տարբերել իսկական փաստերը նրանց հետևանքներից:
    Երբ Մենք խոսում ենք քննարկված իրադարձության մասին, Մենք տեսնում ենք նրա իսկական սկիզբը: Բայց ով դատելու է միայն ըստ տեսանելի հետևանքների, նրա դատողություններն ուշացած են լինելու: Երբ Մենք ասում ենք՝ գնացեք ակընհայտությանը դեմ, - ցանկանում ենք ասել. անցած իրադարձությունների պատրանքի տակ մի ընկեք: Պետք է հստակորեն տարբերել անցյալն ապագայից: Պտտվելով հետևանքների պատրանքի մեջ, հենց այդ անտարբերությամբ է տառապում մարդկությունը:
    Ստեղծագործական կայծն ամփոփված է իրադարձության դրսևորման, այլ ոչ հետևանքի մեջ: Հետևանքներով զբաղված մարդկությունը նման է միայն ամպրոպը զգացող կույրին: Կարելի է պատկերացնել տարբերությունն ըստ իրադարձությունների դատողների և ըստ հետևանքների դատողների միջև:
    Ասացեք ձեր մտերիմներին, որ սովորեն դիտարկել գոյն ըստ իրադարձությունների ծագման: Հակառակ դեպքում աճպարարի կազմած թերթի ընթերցողներ կմնան:
    Եթե ցանկանում եք մասնակից լինել աշխարհի բարեշրջմանը, լարեք ձեր գիտակցությունն իրադարձությունների հայտնվելն ընկալելու համար: Կարելի է խղճուկ, ոճրագործ ու ողբերգական անըմբռնողությունների անհամար օրինակներ բերել, որոնց պատճառով խառնվել են ժամկետները:
    Կաղնին աճում է հողի տակ գտնվող ընկույզից, իսկ հիմարը նկատում է այն, միայն երբ դեմ է առնում նրան: Շատ սայթաքումներ են աղարտում Երկրի կեղևը: Բավակա՛ն են սխալներ և անըմբռնողություններ աշխարհի լարվածության ժամին:
    Պետք է հասկանալ, թե որքան խնամքով է պետք ծախսել էներգիան: Պետք է հասկանալ, հենց որ անհրաժեշտ դռները ձեզ բերեն Ընդհանուր Բարիքի հանգստավայր:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 30.10.2018, 17:11:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018)

  7. #379
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    78.


    Ամեն գրքում պետք է լինի գլուխ ջղայնության մասին: Այդ գազանին անհրաժեշտ է տանից դուրս հանել: Ողջունում եմ խստությունը, նաև վճռականությունը: Ցույց եմ տալիս, թե ինչպես ոչնչացնել ծաղրական կատակները: Պետք է յուրաքանչյուրին օգնել դուրս գալ դժվար վիճակից: Պետք է կասեցնել գռեհկության ամեն ծիլի աճը: Պետք է յուրաքանչյուրին թույլ տալ ասել իր խոսքը և համբերություն ցուցաբերել:
    Դատարկ ասեկոսը կտրել և գտնել տաս խոսք՝ Ուսուցչին անարգող ամեն խոսքի դիմաց: Հատկապես չլռել Ուսուցչի դեմ արձակված նետի վրա: Մայր և Ուսուցիչ՝ այս երկու հասկացությունները պետք է պատսպարվեն ամեն մի գրքով: Մեծության լույսն անմար է:



    - - - - - - -



    79.


    Տիեզերական կառուցումների դեպքում ծառայությունը գիտակցության փոխակերպում է պարտադրում: Սխալներ կարող են լինել: Ամենամեծ սխալը կարող է արդարացվել, եթե նրա աղբյուրը մաքուր է: Բայց չափել այդ մաքրությունը կարելի է միայն լուսավորված գիտակցությամբ: Ծառայության ուրախությունը կարող է դրսևորվել միայն ընդլայնված գիտակցության առկայությամբ: Պետք է հիշել, որ ամեն եռամյակ իրենից գիտակցության աստիճան է ներկայացնում; ճիշտ ինչպես ամեն յոթնամյակ կենտրոնների վերանորոգումն է: Հասցրեք հասկանալ, որ գիտակցության ժամկետներն անկրկնելի են և հետևաբար անբացթողնելի են:
    Արդարացի է հարցնել մեծ Ծառայության ճանապարհ մտնել մտադրվող մարդուն՝ ի՞նչ է նա մտածում զոհաբերել: Թե՞ նա ընդամենը հույս ունի ձեռք բերել իր ամենաքաղցր երազանքների իրականացումը: Թե՞ ավելի լավ է հավատի փշրանքի գնով յուրացնել երկրային հարստությունը և զբաղեցնել իր գիտակցությանը ոչ հատուկ դրություն:
    Անհնար է հաշվել գիտակցության ընդլայնման միջոցները, բայց ամենում ընկած է ճշմարտության և անձնվիրության գիտակցումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018)

  9. #380
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    80.


    Պետք է հասկանալ մտածողության հստակությունը և գործադրել այն ապագայի հանդեպ՝ այդպես կարելի է խուսափել գործելակերպի անհարթությունից: Պետք է ընթանալ ուրիշներին ոչ նման: Արժեքավոր է վճռականության ամեն փշուր: Ցանկանում եմ տոգորել ձեզ խիզախումով: Ավելի լավ է համարեն արտասովոր, քան գռեհկության մունդիր հագնեք: Պետք է կարդալ Իմ Ուսմունքները: Պետք է ձգտել ներդնել դրանք կյանքի ամեն դրսևորման մեջ, այլ ոչ թե միայն տոն օրերին: Հարցրեք ձեզ՝ կարելի՞ է արդյոք ձգտել առավոտները, իսկ երեկոները թութակություն անել:



    - - - - - - -



    81.


    Իմաստնաբար գիծ անց կացնել անցյալի և ապագայի միջև: Անհնար է թվարկել արված ամեն ինչ՝ դա անչափելի է: Ավելի լավ է ասել՝ երեկվա օրը խամրեց, սովորենք նոր արևածագ դիմավորել: Մենք բոլորս աճում ենք, և մեզ հետ ընդարձակվում են մեր գործերը: Քսանյոթ տարեկանից հետո ոչ ոք պատանի չէ: Եվ մենք կարող ենք հասկանալ Ծառայության սխրանքը: Պիտանի չէ երեկվա փոշին փորփրելը: Այսուհետև նոր աստիճան ենք հիմնում: Կսկսենք աշխատել, շրջապատելով մեզ հազարավոր աչքերով: Կյուրացնենք մտքի մաքրությունն ու գործողությունների համաչափելիությունը: Այդպես կլցնենք մեր օրերը, կընտելանանք շարժունակությանն ու վճռականությանը: Նաև չենք մոռանա, որ Երկրի վրա չկա Ընդհանուր Բարիքի՝ տրվածից ավելի բարձր ծրագիր: Կյանքի Ուսմունքների ըմբռնում կցուցաբերենք: Ինչպես Մովսեսն էր բերում մարդկանց արժանապատվության, ինչպես Բուդդան էր ուղղում դեպի գիտակցության լայնացում, ինչպես Քրիստոս էր սովորեցնում նվիրատվության օգտակարությանը և ինչպես Նոր Աշխարհն է ձգտում դեպի հեռավոր աշխարհնե՛ր: Մտածեք, թե ինչպիսի՜ համադրություններ են մեզ շրջապատում: Մտածեք հիմնաքարի մասին: Մտածեք տրված ճանապարհի մասին: Մտածեք, թե Տիեզերքի սահմաններն ինչպես են ձեզ հետ առնչվում: Հրաշալի լարումների քայլերը մտաբերեք ոչ թե գրքի մեջ, այլ կյանքում: Մտածեք, որքան էլ բարձրացվել ու չի տեղավորվել, բայց և այնպես մենք կանգնած ենք տեղում: Հետևաբար մի հիասթափվեք սխալներից, այլ վեր բարձրացեք Ուսմունքի Վերարքայությամբ:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 02.11.2018, 19:32:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #381
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    82.


    Նոր աստիճան սկսելու օրն առանց կշտամբանքի կասենք ժամանակի մասին, երբ սովորում ենք կտրվել Երկրից և արդեն մարմնով հաղորդակից դառնալ բարձրագույն աշխարհներին:
    Ոչ ոք ոչնչից զրկված չէ, համեցիր, մեկնիր ձեռքդ ոգու հացկերույթին: Հաստատիր ոգին նյութի հետ և հիշիր, թե ինչպես է թրթռում սիրտը սարերի փայլքի առջև:
    Իմ խոսքը պետք է ձեզ ամրապնդի սխրանքի գեղեցկության մեջ: Ճանապարհից առաջ մի կողմ թողնենք գործողությունների ցուցմունքները, նորից հավաքենք գիտակցությունը երկնակամարի վերևում: Այլևս սքանչելի է նուրբ մարմին ունենալը, երբ ոգին արդեն չի շփոթվում հեռավոր թռիչքներից առաջ: Հետևաբար ուրախանանք Երկրի կեղևի վրա ամեն շարժման՝ նրանցում կարծես թե թռչել ենք սովորում:
    Թռչել՝ ի՜նչ սքանչելի խոսք է: Նրա մեջ մեր նպատակի կանխավճարն է արդեն: Երբ դժվար է, մտածեք թռիչքների մասին, թող ամեն ոք մտածի թևերի մասին: Խիզախներին տարածության բոլոր հոսանքնե՛րն եմ հղում:



    - - - - - - -



    83.


    Հիրավի, մեկ հրդեհի համար տասնյակ նրբանցքներ է պետք ունենալ: Գործը հզորանում է, երբ նրա հետևում տասնյակ որոշումներ կան: Անփորձներին հրդեհը պետք է ունենալ հետևում, բայց կանչվածների համար բոլոր դռները բաց են:
    Պետք է կարողանալ հասկանալ, թե ինչպես է ծռվում թշնամու սրի շեղբը: Կարողանալ ժպտալ, երբ լսելի է թշնամու ձիու դոփյունը: Չկռանալու համար, կարողանալ հասկանալ, թե երբ է նետը թռչում է գլխից վերև:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #382
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    84.


    Դժվար է ամփոփել մեծը, բայց ավելի դժվար է ամփոփել փոքրը լայնացած գիտակցության ներքո: Դժվար է փոքր իրականությունը կցել մեծ ըմբռնման ծավալին: Ինչպե՞ս կարելի է մեծ սուրը փոքր պատյանի մեջ ամփոփել:
    Միայն փորձված գիտակցությունն է հասկանում իրականության սերմի արժեքը: Արքայությունը ոչ թե թագերի և ամբոխների մեջ է, այլ գաղափարների տիեզերատարածականության: Այդպես կյանքի Ուսմունքները լրացնում են մեկմեկու, առանց բազմություններ ներգրավելու անհրաժեշտության:
    Ասացի ձեզ, որ կտամ երրորդ գիրքը, երբ համայնքն ընդունվի: Բայց մեծ բազմություններ պետք չեն, այլ միայն գիտակցությունը նրանց, ով Մեզ պետք է; հետևաբար տալիս ենք երրորդ գիրքը:
    Հետևաբար պնդում ենք նաև Ճշմարտության փաստերի մասին և այդ պատճառով Մենք նախընտրում ենք բարեմաղթել ծնունդ առնելը և հուղարկավորական թափորների առաջնորդումը Մեզ վրա չենք վերցնում:
    Ոմանց համար Ուսմունքը պետք է գոռալ ականջներին, մյուսների համար կարելի է միայն տեղադրել ուղենիշները, երրորդներին տալ միայն միանշանակ ակնարկություններ, եթե նրանց գիտակցությունը կարող է նույնիսկ փոքրն ամփոփել: Ինչպես է ուրեմն Ուսմունքը ողջունում նրանց, ով կարող է ամփոփել յուրաքնչյուր մանրուք, գնահատելով նրանցից ամեն մեկի համաշխարհային նշանակությունը:
    Էոնների* ամեն անկում տեղաշարժում է ամբողջ աշխարհներ, դրանով ձեր մտքերը կանչվում են մտածող էներգիայի խնայողությանը:

    - - - - - - -
    * Էոն
    - դար, դարաշրջան, հավերժություն, սերունդ, կյանքի ժամանակ: Մի քանի դարաշրջաններից կազմված տևական ժամանակահատված: Նաև զոդիակի ամբողջ շրջանի գիշերահավասարի կետով անցման ժամանակաշրջանը, այսինքն 25776 տարի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #383
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    85.


    Ամեն օրգանիզմ շարժվում է հատուկ էներգիայով, բայց պետք է սահմանել հիմնական ձգտման ճշգրիտ ուղղությունը: Մի անգամ աշակերտները հարցրեցին Օրհնյալին. "Ինչպե՞ս հասկանալ սեփականությունից հրաժարվելու պատգամի իրագործումը": Մի աշակերտ հրաժարվել էր բոլոր իրերից, բայց Ուսուցիչը շարունակում էր հանդիմանել նրան սեփականտիրության համար: Մյուսը մնացել էր իրերով շրջապատված, բայց հանդիմանության չարժանացավ: Սեփականատիրության զգացումը չափվում է ոչ թե իրերով, այլ մտքերով: Այդպես էլ համայնքը պետք է ընդունվի գիտակցությամբ: Կարելի է ունենալ իրեր և սեփականատեր չլինել:
    Ուսուցիչը ցանկություն է հղում, որ բարեշրջումն աճի օրինականորեն: Ուսուցիչը կարողանում է տարբերել գիտակցությունն ազատագրողներին: Այդպես ասաց Օրհնյալն ու խնդրեց ընդհանրապես չխորհել սեփականության մասին, քանզի հրաժարվելը մտքերի լվացում է: Քանզի միայն լվացված փոխանցքներով կարող է հոսել հիմնական ձգտումը:



    - - - - - - -



    86.


    Հիշեցնեմ Ագբարի լսած հեքիաթը: - Տիրակալը հարցրեց իմաստունին. "Ինչպե՞ս տեսնել դավաճանության բույնն ու հավատարմության հենարանը": Իմաստունը ցույց տվեց պճնազգեստ հեծյալներին և ասաց. "Դավաճանության բույնը": Հետո ցույց տվեց միայնակ ճամփորդին և ասաց. "Հավատարմության հենարանը, քանզի միայնությանը ոչ ոք չի դավաճանի": Եվ այդ օրից տիրակալը շրջապատվեց հավատարմությամբ:
    Ուսուցիչն ընդունել է հավատարմության ամբողջ ծանրությունը: Իմ ձեռքը ճամփորդի ձեռքին լույս կլինի մթնում: Իմ վահանը կրում է սարերի լռությունը: Գիտեմ, գիտեմ, թե որքան նեղվածք է Իմ համայնքում: Շինարարության հիմքերի բացահայտումը դրսևորվում է է լռության մեջ:
    Նյութի ընբռնումը կարող է աճել միայն այնտեղ, որտեղ դավաճանությունն անհնար է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #384
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    87.


    Երբ ժառանգության հետ դժվարություններ ծագեն, կարելի է ասել. կարող եք համայնքին թողնել ցանկություն, որ հայտնի առարկաներից օգտվելը փոխանցվի հայտնի դեմքին փորձնական եռամյակային ժամկետով: Այդպես ժառանգությունը կփոխակերպվի արժանիների կոոպերացիայի: Հատուկ ընտրված մարդկանց կարելի է հանձնարարել հետևել աշխատանքների որակին: Օգտակար է խորացնել գիտակցությունը մշտական փորձվողության մասին, քանզի ժողովուրդը դեռ չի կարողանում աշխատել փորձվելու գիտակցության ներքո: Միայն թե փորձության իմաստի տակ պետք է բարելավում հասկանալ:



    - - - - - - -



    88.


    Մենք միշտ սկսում ենք շատ փոքր ուրվագծով: Դա շատ-շատ դարերի փորձ է և հիմնական տիեզերական սկզբունքը: Ամուր և անբաժանելի սերմը էլեմենտների աճ կտա: Բայց տատանվելը և կրկնողության անզգոնությունն անորոշություն է տալիս: Կենսական սկզբունքի զգոնությունը հարկադրում է խնայել ամուր սերմերը: Այդպես քիմիկոսն անբաժանելի մարմիններն է գնահատում: Հիրավի, կառույցը պետք է անխախտ լինի, երբ հրահրված է բարեշրջման անհրաժեշտությամբ: Անվիճելիորեն պետք է հասկանալ տրվածի և թույլատրվածի տարբերությունը:



    - - - - - - -



    89.


    Մեր Համայնքին պետք չեն պնդումներ և երդումներ: Անկեղծ են աշխատանքի ծախսերը և անմոռանալի են պարտքի դրսևորումները: Մի՞թե հնարավոր է շատախոսությունն այնտեղ, որտեղ կյանքեր են ընդունված հոգ տանելու համար: Այնտեղ, որտեղ ժամը կարող է ամենաերկար չափանիշը լինել: Կարելի՞ է արդյոք դավաճանել ժամանակի հնարավորությանը, երբ հերքվում են ոգին ու շարժումը: Պետք է հաղթահարել երկչոտությունը և զգալ պարույրի մրրիկը, և մրրիկի առանցքում ունենալ հանգստության արիություն:
    Որքա՜ն եմ ասել արիության մասին և ընդդեմ վախի, քանզի Մեզ մոտ միայն տիեզերակա՛ն գիտական մեթոդ է: Մուտք գործելիս պետք է հաշվի առնել, թե որտեղ է քո վախը և պի՞նդ է արդյոք արիությունդ:
    Չեմ տեսնում դիալեկտիկայի և մեթոդիկայի ոչ մի մանրամասն: Ճանաչում ենք անհրաժեշտության խիստ գույները միայն: Եվ Մեզ մոտ պետք է հասնել անխախտելիության գիտակցությամբ:
    Խստությունը չորություն չէ, և անխախտելիությունն էլ սահմանափակություն չէ: Երկնքի ամբողջ ճնշման հետ մեկտեղ կզգաք տարածության մրրիկը և կմեկնեք ձեռքներդ դեպի հեռավոր աշխարհներ: Չի կարելի պարտադրել աշխարհներ հայտնաբերելու զգացումը, բայց հատկապես այդ գիտակցությամբ ենք ընդունում պատասխանատու աշխատանքի: Տանում ենք մեզ դեպի բարեշրջման իրական հնարավորություններ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #385
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    90.


    Գործողությունների շարժունակությունը հասկանալու համար պետք է խառնել ջրավազանի մակերեսը և հետևել հեղուկի ցածր շերտերի անշարժությանը: Բայց այնպես է պետք ակոսել մակերեսը, որպեսզի միևնույն ռիթմը ներթափանցի մինչև հատակ առանց բեկվելու: Բացասական ուժերը մինչև հատակ հասնող լարեր չունեն, քանզի դրա համար անհրաժեշտ է մասնատել սկզբնական նյութը; այդպիսի փորձը նրանց ուժերից վեր է:
    Նորեկները հաճախ են հարցնում՝ ո՞րն է սահմանը շարժուն շերտի և անժխտելի հիմքի միջև: Իհարկե, հաստատուն սահման լինել չի կարող, բայց բեկման օրենքը հիմնված է, և արձակված նետը չի կարող տեղ հասնել առանց առաջնասահմանված գիծը հատելու:
    Ինչպե՞ս ուրեմն բացառել շերտերի վնասվելը: Իհարկե, պետք է կառուցել հոսանքը մասնատող ամուր սյուներ: Հիշատակել էի պարույրի կենտրոնում առանցքի մասին՝ այդ կառուցվածքը հիշեք, քանզի կենտրոնախույս շարժմամբ շրջապատված անդրդվելիությունը կարող է դիմակայել բոլոր ալեկոծումներին: Մեր Համայնքի կառույցը հզոր պարույրներով շրջապատված այդպիսի առանցք է հիշեցնում: Լավագույն կառույցը պայքարի համար, որի վերջը նախորոշված է: Նյութականորեն այդպես է պետք հասկանալ Մեր կառույցները: Եվ ինչի՞ է պետք անհասկանալի շեղումը, երբ Տիեզերքի սկզբունքը մեկն է: Եվ բյուրեղների մակաճման համակարգը ցույց է տալիս, թե որքան բազմակերպ է ձգողականության աշխարհը: Որոնողները կարող են հասկանալ, թե ինչպես է պետք նյութականորեն ընթանալ բարձրագույն գիտելիքներում: Ով չի սիրում բյուրեղների հստակությունը, նա Մեզ մոտ չի հասնի: Մաքուր անկրկնելիությունը ձևին կատարելության է հասցնում: Կարելի է բյուրեղը ցույց տալ երեխային, և նա կհասկանա նրա ավարտվածությունը: Հենց համայնքի բյուրեղի կառուցվածքն է ձևին կատարելություն տալիս:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #386
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    91.


    Ի՞նչ կարիք կա անդյուրաշարժ լինել: Ի՞նչ կարիք կա թողնել տգետի տպավորություն: Ինչու՞ մերոնք պետք է անփութաջան լինեն: Ինչու՞, երբ վեճ է գնում, մերոնք պետք է ճղճղան լինեն: Ինչու՞ մերոնք պետք է շաղակրատեն առանց չափի զգացման: Շրջանցեք անպետք աղբը: Տեսեք, թե ինչպես պետք է ընդգծել ամեն մանրամասն, հակառակ դեպքում Մեր Համայնքի սովորույթները ձեր մեջ չեն ամրապնդվի:
    Ազատության կարգապահությունը Մեր Համայնքի առանձնահատկությունն է: Ոչ միայն ոգին է կարգապահ, այլև արտաքին գործողությունների որակը: Չափազանց տխրելը Մեր սովորույթը չէ: Չափազանց հանդիմանելը Մեր սովորույթը չէ: Մարդկանցից չափազանց հաշվետվություն պահանջելը Մեր սովորույթը չէ: Չափազանց սպասելը Մեր սովորույթը չէ: Պետք է կարողանալ բարդ ծրագիրը փոխարինել ավելի պարզով և երբեք ընդհակառակը, քանզի Մեր հակառակորդները պարզից դեպի բարդն են գործում: Մտածեք ձեր ընկերներին ամրապնդելու մասին:
    Ձեր բնակարաններում մաքուր օդ պահեք, այցելուներին հղեք լավագույն ցանկություններ և Մեզ շատ սպասեք: Թող ամեն համայնք սպասի իր Ուսուցչին, քանզի համայնքն ու Ուսուցիչը միևնույն շարասան եզրերն են: Նույնիսկ օրվա մանրուքներում պետք է հիշել տան հիմքի մասին: Նորից գալիս ենք գիտակցության որակը փոխելու անհրաժեշտությանը, այդ դեպքում հեշտ է անցումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #387
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    92.


    Ձեզ սարսափեցնող ձեռքերը ձեզ չեն հասնի, երբ դուք ընթանում եք, փաթաթված նվիրվածության պապարույրով: Եթե աչքն իր կոպիտ տեսողությամբ կարողանար տեսնել նվիրվածության զրահը, - բայց այդ ժամանակ մարդն արդեն չէր գտնվի իր ցածրագույն գիտակցության մեջ: Նախկին կյանքերի դասերը փակ աչքերին չեն հասնում: Հնամաշ գիտակցությամբ Մեր Համայնքին ամեն մոտեցող՝ առանց թևերի հայտնվում է անդունդի վրա: Ինչպես օզոնի պայթյունից, խոցվելու է յուրաքանչյուրը, ով փորձում է Մեզ մոտ ներթափանցել հպարտությամբ զինված: Ինչպե՞ս բացատրել, որ գոռոզամտին ոչ թե մենք, այլ հենց ինքն է վիրավորում: Ճիշտ ինչպես զոհվում է մետաղե ներբաններով վառոդի պահեստ մտնողը: Ներբանների վրա մետաղե մեխեր կիրառելու հմտությունը լավ արագընթաց կտա, բայց ցանկացած բանվոր կսովորեցնի պայթուցիկ մակերսի վրա փափուկ կոշիկներ հագնել: Այդպես հագեցված մթնոլորտի համար թափարգել է հարկավոր:
    Ցուցում եմ Օրհնյալին, երբ Նա սար էր գնում, Նա նույնպես ժամանակ էր հատկացնում, որպեսզի մեղմացնի անցումը: Դրանով ձեռք է բերվում էներգիայի խնայում: Հիրավի, դա միակ հասանելի և արդարացված խնայողությունն է, հակառակ դեպքում աշխարհների միջև կարող են ձևավորվել խոռոչներ, և ո՞վ գիտե, թե ինչ գազով նրանք կլցվեն: Կարող եմ խորհուրդ տալ խնայել էներգիան, քանզի ամեն իզուր վատնողություն, ինչպես լարի միջով, հեռու տարածքներով խոցում է տարածությունը: Ամեն փոշեհատիկի մեջ պետք է պահպանել Տիեզերքը, եթե մենք պատրաստ ենք տիեզերաքաղաքացիներ դառնալ:

    93.


    Ճամփորդությունների որակի մասին: Անհրաժեշտ է յուրացնել, թե ինչպե՛ս է պետք ճամփորդել: Ոչ միայն պետք է կտրվել տանից, այլ պետք է հաղթահարել տան հասկացողությունն ինքը: Ավելի ճիշտ ասած՝ պետք է լայնացնել տունը: Որտեղ մենք՝ այնտեղ էլ տունը: Բարեշրջումը տապալում է տուն-բանտ երևույթը: Գիտակցության ազատագրման հաջողությունը հնարավորություն կտա շարժունակ դառնալ: Եվ ոչ թե սխրանքը, ոչ թե զրկանքները, ոչ թե մեծարանքը, այլ գիտակցության որակն է կտրում ընտանի վայրից: Այնքա՜ն մրոտվածություն կա ընտանի վայրում, այնքա՜ն ածխաթթու և փոշի: Մենք դեմ ենք ճգնավորությանը, բայց բորբոսնած մթնոլորտով փոքրիկ տնակները քարանձավներից էլ վատ են: Կանչում ենք նրանց, ովքեր կարող են ազատ տարածք տալ մտքին:
    Ցանկանում եմ տեսնել ձեզ աշխարհի երեսին քայլելիս, երբ սահմանների բազմությունից ջնջվում են ժողովուրդները: Ինչպե՞ս կարող ենք թռչել, երբ մեխված ենք քորոցի վրա: Պատկերացնել է պետք, թե որքա՜ն են մարդկությանն անհրաժեշտ ճամփորդությունները:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. #388
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    94.


    Հաճախ դուք խոսում եք գոյություն ունեցող գրքերի ոչ կատարյալ լինելու մասին: Կասեմ ավելին՝ գրքերի մեջ սխալները հավասարազոր են ծանր ոճրագործության: Սուտը գրքերի մեջ պետք է հետապնդվելի լինի, որպես ծանր զրպարտության տեսակ: Հռետորի սուտը հետապնդվում է լսողների քանակին համապատասխան: Գրողի սուտը՝ գրքի մեջ սխալների քանակով: Ժողովրդական գրապահոցներում ստով տեղ գրավելը ծանր ոճրագործություն է: Պետք է զգալ գրողի իսկական մտադրությունը, նրա սխալների որակը գնահատելու համար: Տգիտությունն ամենավատթար հիմնավորումը կլինի: Վախն ու ստորությունը մոտակա տեղերը կգրավեն: Համայնքում անթույլատրելի են բոլոր այդ առանձնահատկությունները: Նոր շինարարության մեջ պետք է իրականացնել նրանց ոչնչացումը: Արգելող մեթոդները, ինչպես միշտ, պիտանի չեն: Բայց բացահայտ սխալը գրքից պետք է հեռացնել: Վերացման անհրաժեշտությունն ու գրքի վերահրատարակումը գրողին խելքի կբերի: Ամեն քաղաքացի իրավունք ունի ապացուցել սխալը: Իհարկե, չի կարելի խոչընդոտել նոր հայացքներին ու կառուցվածքներին, բայց սխալ տվյալները մոլորության մեջ չպետք է գցեն, որովհետև գիտելիքը համայնքի զրահն է և գիտելիքի պաշտպանությունն ընկնում է բոլոր անդամների վրա:
    Մեկ տարուց ոչ ուշ գրքերը պետք է ստուգված լինեն, հակառակ դեպքում զոհերի քանակը մեծ կլինի: Հատկապես պետք է պահպանել գիրքը, որի արժանապատվությունը սասանված է: Գրապահոցների դարակներում ստի ամբողջ թարախապալարներ կան: Անթույլատրելի կլիներ պահպանել այդ մակաբույծներին: Կարելի էր ասել՝ քնեք կեղտոտ անկողնու վրա, բայց անհնար է առաջարկել ստախոս գիրք կարդալ:
    Ինչու՛ օջախի լավագույն անկյունը ստախոս ծաղրածուի վերածել: Հատկապես գրքերն են աղտոտում երեխաների գիտակցությունը: Պետք է նշե՛լ գրքի հարցը:



    - - - - - - -



    95.


    Մի անգամ մի կին կանգ առավ Օրհնայլ Բուդդայի և Մայտրեյայի պատկերների միջև, չգիտենալով որ մեկին հարգանք մատուցել: Եվ Օրհնյալ Բուդդայի պատկերն արտասանեց. "Ըստ Իմ պատվիրանի հարգիր ապագան: Կանգնած անցյալի պաշտպանությանը, հայացքդ ուղղիր արևածագին":
    Հիշեք, թե ինչպես ենք Մենք աշխատում ապագայի համար, և ձեր ամբողջ էությունն ուղղեք ապագայի՛ն: Աշխարհին օտար Ուսմունքը բերում ենք իմացության շողերում, քանզի աշխարհի լույսը մթով է պատված:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. #389
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    96.


    Ժամկետների արագացումն անհրաժեշտ է, հակառակ դեպքում խտանում է տգիտությունը: Բոլոր խոցերը խռնվել են Նոր Աշխարհի սահմանին: Մրրիկը մնացուկների կույտեր է դիզել: Տգիտության այլանդակության աչքերի մեջ արիությամբ նայելու ունակությունն արտասովոր միջոցներ է ստեղծում: Հարկ է կարողանալ, վերջապես, ցույց տալ պետքական մարդկանց տարբերությունը: Ինչու՞ ունակ մարդիկ պետք է կործանվեն նախախնամությունների շղթաների մեջ:
    Պետք է հարցնել երեխաներին, կարո՞ղ են արդյոք նրանք հետ կանգնել ամբոխի աչքերում անմիտ երևալու վախից: Պատրա՞ստ են արդյոք հանուն Նոր Աշխարհի հրաժարվել սեփական հարմարավետությունից: Պետք է հարցնել խստորեն, քանզի արտահայտված կրակը քամուց չի վախենում:
    Նվիրվածությունն անդունդների վրայով է անց կացնում, բայց բայց զգոնության թրթիռը պետք է թևավորի այդ նվիրվածությանը:



    - - - - - - -



    97.


    Ճանապարհին փթած ծառի տակ մի հանգստացիր: Կյանքում հանգած գիտակցությամբ մարդկանց մի դիպչիր: Գիտակցության չզարգացածությունն այնքան վարակիչ չէ, որքան հանգած գիտակցությունները: Հանգած գիտակցությունն իսկական վամպիր է: Տգետ գիտակցության անդունդը դրսից անհնար է սնուցել: Հատկապես այդ մարդիկ են հիվանդագին կերպով խմում ուրիշների էներգիան: Նրանցից հետո հոգնածությունն անչափելի է: Ինչպես գարշահոտություն, պետք է շրջանցել նրանց, խուսափելով քայքայման հոսանքներից: Դժվար է տարբերել չզարգացածության և հանգչելու սահմանը: Բայց մի որակ անկասկած կլինի: Չզարգացածությանը կարող է ուղեկցել նվիրվածության թրթիռը, բայց հանգած հրաբխի խառնարանը լիքն է մոխրով ու ծծումբով: Ուսմունքը չի հրաժարվում էներգիա ծախսել չզարգացածության վրա, բայց կա հանգածության աստիճան, երբ անդունդն այլևս նոր նյութով չես լցնի: Միայն արհավիրքն իր անսպասելիության սարսափով կարող է հալեցնել քարացած լավան:
    Հիշեք գիտակցության գանձի մասին: Տիեզերքի նյութի թրթիռն արթնացող գիտակցության բաբախյուն է դրսևորում: Հենց իմացության ծիածանն է հոսում գիտակցության թրթիռից: Անտեսանելի ակունքի տեսանելի գետը:
    Անցյալի բոլոր փորձով և ապագայի բոլոր նվաճումներով հիշեք գիտակցության մասին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. #390
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    98.


    Ցուրտ ժամանակ նույնիսկ շունն է տաքացնում: Անասելի քիչ են մարդիկ, հետևաբար նույնիսկ խղճուկ թշնամիներին չի կարելի հեռու վանել, եթե նրանց մեջ դեռ չի ծլարձակել ոգու բջիջը:
    Կուզենայի հիշեցնել, որ Օրհնյալն ուշադրության էր արժանացնում նույնիսկ թշնամիներին: Այս գիրքը կարդացվում է համայնքի շեմին: Մտնողին պետք է նախազգուշացնել նրա բոլոր տարակուսանքների մասին: Հաճախ թվում է, որ հակասություններն անլուծելի են: Բայց ճամփորդ, ու՞ր են հակասությունները, երբ միայն ուղենիշների առատություն ենք տեսնում: Անդունդը խոչընդոտվում է սարով, և սարն էլ ծովով է սահմանափակվում: Սարերում հագնելու համար նախատեսված կոշիկները ծովի համար պիտանի չեն: Բայց չէ՞ որ ներս մտնողներն իրենց սպառազինությունը ստիպված են փոխել ամեն ժամ: Ոչ միայն արագաշարժություն, ոչ միայն մտքի արագություն, այլ նաև զենքերը փոխելու փորձ է անհրաժեշտ: Այնքան էլ հեշտ չէ ընտելանալ զենքերը փոխելուն: Սեփականության զգացմունքի կողքին կանգնած է սովորությունը, և հարմարվածությունն առարկաների հանդեպ դժվար է փոխարինել գիտակցության հանդեպ հարմարվածությամբ: Մակերեսային մտածողության համար համարյա բառախաղ է ստացվում, բայց և այնպես լավ կլիներ, որ ժողովուրդների ճակատագրերը կառավարողները տարբերությունը հասկանայի՛ն:
    Թունավորված գիտակցությունն անկարող է տարբերել ազատության և կապվածության ակնթարթները: Մարդը, որ մոլորվել է կռահումներում, թե որտեղ է ստրկությունը և որտեղ ազատությունը, - չի կարող մտածել համայնքի մասին: Սեփական եղբոր գիտակցությունը ճնշող մարդը չի կարող մտածել համայնքի մասին: Ուսմունքն աղավաղող մարդը չի կարող մտածել համայնքի մասին: Համայնքի հիմքը մտածողության ազատությունն է և հարգանքն Ուսուցչի հանդեպ: Ընդունել Ուսուցչին նշանակում է կանգնել հրդեհը հանգցնողների շարքի մեջ: Եթե ամեն մեկն անկարգորեն սլանա աղբյուրից դեպի հրդեհի վայրը, ուրմեն աղբյուրն էլ անօգուտ ոտնակոխ կարվի:
    Որքան ավելի լավ հասկանանք գիտակցության մեջ խնայողությունը, այնքան ավելի լավ կպահպանենք "Ուսուցիչ" հասկացությունը: Չէ՞ որ Ուսուցիչը, չէ՞ որ իմացությունը, չէ՞ որ աշխարհի բարեշրջումն են լինելու դեպի հեռավոր աշխարհներ տանող ուղիները:
    Հեռավոր աշխարհների մասին կգրենք "Անսահմանություն" գրքում: Իսկ այստեղ հիշենք, որ Համայնքի դարպասները դեպի հեռավոր աշխարհներ են տանում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 26 93-ից ԱռաջինԱռաջին ... 162223242526272829303676 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •