User Tag List

Էջ 24 93-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324252627283474 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 346 համարից մինչև 360 համարի արդյունքները՝ ընդհանուր 1382 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #346
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ



    ՀԱՄԱՅՆՔ




    1926






    =========

    Ճամփորդ-ընկեր, եկ գնանք միասին: Գիշերը մոտ է, գազաններ են շուրջ, և խարույկի կրակը կարող է հանգչել: Բայց եթե համաձայնվենք
    կիսել գիշերվա դետքը, մեր ուժերը կխնայենք:
    Երկար է վաղվա ճանապարհը, և մենք կարող ենք հոգնել: Եկ, գնանք միասին: Մեր առջևում են տոնն ու ուրախությունը: Ես քո մոր երգը քեզ համար կերգեմ,
    քո կնոջ երգը, երգը քո քրոջ: Իսկ դու կպատմես հորդ ավանդությունը հերոսի և սխրանքի մասին; մեր ուղին ընդհանուր կլինի:
    Չդնես ոտքդ կարիճի վրա և նախազգուշացրու ինձ նենգ իժի մասին: Հիշիր, ճամփորդ-ընկեր, որ մենք լեռնային մի բնակավայր ենք գնում:
    Ճամփորդ, եղիր ինձ ընկեր:

    Ցրում ենք սնապաշտությունը, տգիտությունը և վախը: Կոփում ենք արիություն, կամք և գիտելիք:
    Ողջունված է յուրաքանչյուր ձգտում դեպի պայծառացում: Դիմակազերծված է տգիտության ամեն մի պաշտամունք:
    Աշխատավոր, գիտակցությանդ մեջ վա՞ռ են արդյոք համագործակցության և համայնքի հիմքերը:
    Եթե այդ հուրն արդեն լուսավորել է քո միտքը, յուրացրու Մեր սարերի ուսմունքը:
    Աշխատավոր, որոշ արտահայտությունների գլուխկոտրուկի առջև չհոգնես: Յուրաքանչյուր տող պարզության բարձր չափանիշ է:
    Ողջու՛յն աշխատավորներին և որոնողներին:

    =========
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #347
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՄԱՅՆՔ



    1.


    Ընտանիքը, ցեղը, երկիրը, ժողովուրդների միությունը՝ յուրաքանչյուր միասնություն ձգտում է խաղաղության, կյանքի բարելավման: Ամեն մի համագործակցություն և համաբնակություն կատարելագործման կարիք ունի: Բարեշրջման սահմանները ցույց տալ ոչ ոք չի կարող: Դրանով հանդերձ աշխատավորը դառնում է արարիչ: Ստեղծագործման խնդիրներից եկեք չվախենանք: Գիտության համար կգտնենք չծանրաբեռնված ճանապարհներ: Այդպես կատարելագործման մասին միտքն ուրախության նշան կդառնա:



    - - - - - - -



    2.


    Վհատությունն ամեն կատարելագործման թշնամին է: Կասկածանքի մեջ կառուցում տեղի ունենալ չի կարող: Վախի մեջ ուսումնասիրություն կատարել անհնար է: Դիտարկումը՝ քայլ է դեպի արդարությունը: Ինքնությունը՝ անձնազոհությանը դավաճանելն է: Առանց սխրանք չկա ճանապարհ:



    - - - - - - -



    3.


    Վանքերը հաճախ համայնք էին կոչվում: Համայնքային կյանքն արդեն իսկ համագործակցության և փոխադարձ հարգանի նախանշան էր: Այդպես էլ ամեն արհեստանոց կարող է համայնքի սաղմ լինել, որտեղ յուրաքանչյուրը կբերի իր ունակությունները: Ընկերասիրություն է հարկավոր, որպեսզի վարպետությունդ տաս ընդհանուր գործին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #348
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4.


    Որպես բարգավաճման միակ նեցուկ, բոլոր հավատամքներում մատնանշված է միասնությունը: Եթե համոզված եք ձեր աշխատակիցների միասնության վրա, կարելի է հաստատել լավագույն նվաճումը: Շատ օրինակներ կարելի է բերել, երբ հավատն աշխատակիցների նկատմամբ շատ բարձր որոշումների է բերել: Սկսած սեփական օջախից մինչև տարածական նախորոշումները, թող մարդիկ հիշեն համագործակցության արժեքավորության մասին: Աշխատանքի սերմը չորանում է առանց փոխադարձության խոնավության: Շատ հետ չնայենք: Մենք՝ շտապող արբանյակներս, կհոգնենք, եթե սկսենք հրհրել մեկմեկու: Եթե կարող ենք արտասանել մեծ հասկացությունը՝ բարեկամ, - ուրեմն գիտակցենք դրա սքանչելի նշանակությունը: Համայնքը կարող է բաղկացած լինել բարեկամներից միայն:



    - - - - - - -



    5.



    Կյանքի ուղին փոխադարձ օգնություն է: Մեծ աշխատանքի մասնակիցները չեն կարող մարդատյաց լինել: Այպիսի սահմանումը երկար է ամոթալի ատելության համար: Միգուցէ մարդիկ կհիշեն դա, որպեսզի դրանից ամաչեն:



    - - - - - - -



    6.



    - - - - - - -



    Նաև չմոռանանք, որ հստակ գիտակցության շնորհիվ հեշտանում է ճանաչումը: Բայց կարճագույն Ուղիները չկորցնենք: Ժամանակը թանկ է: Մեր անդյուրաշարժությամբ մենք չենք կարող որևէ մեկի զրկել ճանաչումից: Ծուլությունն ու տգիտությունը մի օրորոցի մեջ են մեծանում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #349
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7.


    Չարությունը թույլատրում է և ժանտախտ, և բորոտություն: Չարությունը խաղաղ օջախն օձաբույն է դարձնում: Չարության հատկությունները համայնքի համար պիտանի չեն: Ընդհանուր գործը Ընդհանուր Բարիք է:



    - - - - - - -



    8.


    Համագործակցությունը պետք է սահմանվի ամուր կանոնադրության վրա: Այդպիսի դրույթը կարգուկանոն է սովորեցնում, այսինքն, օգնում է ռիթմի մեջ մտնել: Այդ կերպ նույնիսկ առօրյա աշխատանքի մեջ արտահայտվում են Տիեզերքի մեծ օրենքները: Հատկապես փոքր տարիքից է պետք ընտելանալ մշտական աշխատանքին: Թող լավագույն բարեշրջումը կառուցվի աշխատանքի, որպես թանկարժեք չափանիշի վրա:



    - - - - - - -



    9.


    Եվ մեկ ուրիշ պարտադիր պայման էլ պետք է կատարվի: Աշխատանքը պետք է կամավոր լինի: Համագործակցությունը պետք է կամավոր լինի: Համայնքը պետք է կամավոր լինի: Ոչ մի բռնություն չպետք է ստրկացնի աշխատանքը: Հաջողության հիմքում պետք է ընկած լինի կամավոր համաձայնության պայմանը: Ոչ ոք չի կարող քայքայում մտցնել նոր տուն: Աշխատավորները, կառուցողները, արարողները կնմանվեն սավառնող արծիվների: Միայն լայնարձակ դաշտում է մաքրվում բորբոսի աղբը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #350
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10.


    Եվ սիրելի վարպետության միջոցով բարձր որակը կմտնի մաքուր աշխատանքի մեջ: Ամբողջ կյանքի մեջ կհաստատվի սքանչելի որակը: Մթնում ոչինչ չի մնա: Տգիտությունը խայտառակ հանցագործություն կլինի: Եթե մութը վարակիչ է, ուրեմն Լույսն էլ է հրապուրիչ: Այդպես կհաստատենք սիրելի վարպետությունը, որն ամբողջ կյանքը կվեհացնի:
    Գիտություն, մատնացույց արա լավագույն որակներ: Գիտություն, ներմուծիր հզորագույն էներգիաներ: Ամեն աշխատանքային դազգահի վրա թող շողա ոգու իմացությունը:



    - - - - - - -



    11.


    Աշխատանքի հասկացության կողքին շատ չարախոսություններ են կուտակվել: Դեռևս վերջերս աշխատանքն արհամարհվում և համարվում էր առողջության համար վնասակար մի բան: Ինչպիսի՜ վիրավորանք է իր մեջ պարունակում աշխատանքը վնասակար բան համարելը: Ոչ թե աշխատանքն է վնասակար, այլ աշխատանքի անգրագետ պայմանները: Միայն գիտակցված աշխատակցությունը կարող է առողջացնել սրբազան աշխատանքը: Ոչ միայն աշխատանքի որակը պետք է լինի բարձր, այլև պետք է ամրանա աշխատանքի պայմանները պարզ ու հստակահասկանալի դարձնելու համատեղ ցանկությունը: Չի կարելի անիծել աշխատանքով, պետք է գնահատելով նշել լավագույն աշխատավորին:



    - - - - - - -



    12.


    Այդպես պետք է հարգանք տոգորել վարպետության հանդեպ, որպեսզի այն հասկացվի որպես բարձրագույն տարբերանշան: Հինավուրց աշխատանքային համայնք-արհեստանոցներն իրենց կենսականության վկայականներ են թողել: Կարելի է տեսնել, թե ինչես էին մարդիկ հմտանում կատարելագործվելու մեջ: Կարողանում էին պաշտպանել մեկմեկու և պահպանում էին իրենց համայնքի արժանապատվությունը: Քանի դեռ մարդիկ չեն սովորել պաշտպանել իրենց աշխատակցի արժանապատվությունը, Ընդհանուր Բարիքի երջանկությունը նրանք չեն հասկանա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #351
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    13.


    Արդարության հասկացությունը կկանգնի աշխատանքի հիմքում: Նաև արիությունն է հեշտորեն աճում փոխադարձ հովանավորության ներքո: Հենց բոլորն, ինչպես մեկ, բայց ամեն մեկը կբերի իր ունակությունները: Ոչ թե կջնջենք, այլ կջերմացնենք:



    - - - - - - -



    14.


    Մասնագիտության բացակայության զգացմունքը Մեր զգացմունքն է, քանզի Մենք ապրում ենք կյանքի ամբողջ միակցության համար: Մեզ մոտեցող ամեն մասնագետ անխուսափելիորեն կորցնում է իր միագույն ակնոցները: Ուրեմն ջանացեք, որ արդեն հիմա մասնագիտությունը ձեր ճաշատեսակներից մեկը լինի միայն: Ինչպես թռչունները Երկրի վրա, ինչպես մեղուները բոլոր ծաղիկների վրա, մենք կարող ենք ներծծել Տիեզերքի ամբողջականությունը:
    Առանց մասնագիտության ավելի հեշտ է պատրաստվել բարեշրջման հերթական խնդրին՝ հեռավոր աշխարհների հետ շփմանը և անցյալի մութ մնացուկների աշխարհի վերափոխմանը: Համայնքի հասկացության ներդնումը դարպաս կբացի հետագա ձեռքբերումների համար, և նրանց ժամկետները կախված են հենց մարդկանցից: Հետևաբար ընդունում ենք համայնքի ամեն տեսակ որոնումները:



    - - - - - - -



    15.


    Փարթամ մացառուտից հանձն եմ առնում պուրակ սարքել, բայց ստորաքարշ ճակատներով փայլեցրած քարը սերմ չի ծնի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #352
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16.


    Ժամանակակից քաղաքակրթության մեխանիկական ձեռքբերումների մեջ առանձնահատուկ ուշադրության են արժանի փոխադրական միջոցները: Տարածության այդ խժռումն արդեն իսկ հաղթանակ է վերերկրային ոլորտների վրա: Իհարկե, ցածր նյութականության շրջանն այդ հաղթանակները սուզում է ցածր նյութի սահմաններ և ավելի շատ վնաս, քան օգուտ է բերում: Փոխադրման այդ արագացման գլխավոր վտանգն անպատասխանատվության զգացման հզորացումն է: Ելնելով սովորական սահմաններից դուրս, մարդը դառնում է թեթև, բայց ըստ զգացմունքների կոպտության կորցնում է պատասխանատվության գիտակցումը:
    Նա, ով կարող է թռչել ժամում չորս հարյուր մղոն արագությամբ կամ ցատկել ուրիշներից ավելի բարձր, ձեռք է բերում բռնցքամարտի չեմպիոնի հոգեբանություն, և հոգևոր պատասխանատվության գիտակցությունը լքում է նրան:
    Նվաճումը վսեմացնել կարելի է, զրկելով այն ամեն տեսակ մրցակցականությունից և ուղղելով աշխատանքի վրա: Սլացի՛ր դժբախտներին փրկելու, թռի՛ր դեպի մարդկության միասնություն: Այդ ժամանակ քո նվաճումները կմտնեն բարեշրջման մեջ, քանզի մարդիկ պետք է կյանք ներդնեն երկրային ձգտումները, չմոռանալով պատասխանատվության մասին: Առայժմ այդ նվաճումները մնում են այլանդակ կենտավրոսների փուլի վրա: Երբ մարդիկ հասկանան, թե ուր և ինչի համար իրենք պետք է թռչեն, այդ ժամանակ կարելի կլինի տասնապատկել թռչող ապարատները:
    Տարածության շերտերում կարելի է հուշել բազմաթիվ օգտակար խորհուրդներ: Ատոմային էներգիա, պրանայի կուտակում, գունավոր ճառագայթներ տարածության մեջ, բերք՝ կապված կրկնվող պայթեցումների հետ և մարդկությանը ծառայելու համար նախատեսված շատ այլ բաներ:



    - - - - - - -



    17.


    Դուք շատ անգամ եք լսել Մեր ցուցմունքներին հետևելու մասին և կարողացել եք համոզվել, որ ճշգրտորեն ցուցմունքին հետևելը գործնական է և օգտակար: Դա առաջին աստիճանն է: Դրանից հետո պետք է սկսվի ինքնագործունությունը: Գիտենալով Մեր Ուսմունքի հիմքը, պետք է դառնալ լիակատար համաչափելիության և անխախտելիության մեջ ստեղծագործող աշակերտներ: Երբ Ուսուցիչն ասի. "Այժմ ինքներդ ցույց տվեք Իմ ցուցմունքների հետևանքները", - դա չի նշանախում դուրս հանել մաշված ցնցոտիներ, վիճել իրար հետ, խռովել ու վիրավորել մեկմեկու: Այդ ամենը կարելի է թողնել ջորապաններին: Իսկ ձեզ հարկ է հիշել Մեր Համայնքի մասին և կրկնօրինակել մեզ համաձայնեցված աշխատանքով: Երբ գա նավի ուղղությունը փոխելու ժամանակը, կգա նաև հրահանգը: Բայց ձեր կոշիկը կարկատելու համար հրահանգի մի սպասեք: Հակառակ դեպքում շուտով կսկսենք շնորհավորել իրար Հրեշտակի օրվա առթիվ:
    Պետք է ընդմիշտ յուրացնել իսկական աշխատանքի կարևորությունն ու արժանապատվությունը և մանկական սովորույթներն էլ հանձնել արխիվ:
    Կարելի է, չդավաճանելով սկզբունքներին, գտնել հարյուրավոր արժանավայել որոշումներ: Ցանկանում եմ տեսնել ձեզ հաջորդ աստիճանի վրա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #353
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    18.


    Ոմանք երազում են հպվել Ուսուցիչների ոտքերին, բայց նրանց հետ միասին մարտի գնալ չեն համարձակվում: Բայց հատկապես հիմա մարտ է, և ձեզ կարող ենք միայն մարտի կանչել: Լի բարիքի ճշմարտություններն ուսումնասիրելու տենչով, անձնական պատասխանատվության հետ, Մենք հաստատում են մարտը, բայց մարտն օրինական:



    - - - - - - -



    19.


    Յուրացրեք, թե ինչպես թարմ մնալ ամբողջ Մարտի ընթացքում: Հենց որ սկսվում է Լուսավոր Ճակատամարտը՝ միլիոնները մարտի են նետվում, չգիտենալով վերջնական արդյունքը: Իսկ դուք գիտեք, և այդ գիտելիքը ձեզ պետք է իմաստուն դարձնի, պետք է արժանավայել որոշում ներդնի: Ձեր ոգին պետք է փետուրներ հագնի հանուն ճշմարտության: Ինչպե՞ս կարելի է սխրանքով բարձրանալ Աշխարհի բարեշրջման մեջ: Իմ Ճառագայթը խնդրում է, որ իրեն չխանգարեն լուսավորել: Սխրանքի թևերի փոխարեն հեշտ է սև կոտոշներ աճեցնել՝ կեղծ գիտակցության թևեր: Ցածր ոգիների մոտ սև արտահոսքերը կոտոշների են նման:



    - - - - - - -



    20.


    Պետք է ձգտել առավել բացարձակին: Առավել բացարձակ ձգողականություն կլինի հեռավոր աշխարհների նկատմամբ: Երկրային գեղեցկությունը տարրալուծվում է վերերկրային ճառագայթների փայլքի մեջ: Երեկվա օրը դժվարությամբ հիշող և վաղվանից անտեղյակ երկրային գիտությունը չնչին է ծնունդ առնող լուսատուների ընթացքի մեջ:
    Ինչպե՞ս կարելի է մոտենալ ասածս այդ Բացարձակին: Տեխնիկայով չի կարելի, երկրային գիտությամբ չի կարելի, կերպարվեստով չի կարելի: Կարելի է միայն գիտակցության լայնացմամբ, երբ երկրային արարածը կուլ է գնում հեռավոր ոլորտների արտահոսքերին: Այդ պատճառով Մեզ, կամ, ավելի ճիշտ, Երկրի ուղեծրին մոտեցողները, կորցնում են իրենց մասնագիտությունը: Միայն համապարփակության գիտակցությամբ կարելի է տանել լուսատուների փայլքը: Բայց այդ փայլքը տեղավորելու համար պետք է սեփական ներքին կրակները վառել:
    Կրակի տարերքն առավել խոցողը, առավել անարտահայտելին է և, եթե ցանկանում եք դասակարգել Մեր Համայնքն ըստ տարերքների, ուրեմն վերագրեք այն մեծագույն կրակին, որը տալիս է ամեն ինչ, մաքրում է ամեն ինչ և ոչինչ չի պահանջում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #354
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    21.


    Մենք նյութական մնացուկների աշխարհի սիրահարներ չենք, բայց հոգևոր զարգացման ընթացքում ինչպես դա, այնպես էլ գոյություն ունեցող ամեն ինչ շրջանցել չի կարելի: Նյութական մնացուկների աշխարհը պարունակում է որոշ էլեմենտներ, որոնք անհրաժեշտ են աշխարհների հետ շփման համար: Օրինակ, Նուրբ Աշխարհի բնակիչների կողմից քիչ ընկալվող տեղաշարժման միջոցները: Ունենալով հնարավորություն սլանալ վեր, կրկնօրինակելով երկրի ապրելակերպին, նրանք զբաղված են մութ տների շինարարությամբ: Բայց եթե նրանք դեռևս երկրային կյանքի օրոք լայնացնեին իրենց գիտակցությունը, ուրեմն արդեն կկարողանային չափել Աշխարհի Մոր փեշերը:
    Լավագույն հնարավորություններ կարող են արթնացնել նրանք, ովքեր սովորել են զգալ հոգևոր գիտակցությամբ: Բայց այդ գիտակցության պահպանման համար դեռևս կյանքի օրոք պետք է սովորել այն զգալ: Այդ դեպքում նյութական մնացուկների ներկայիս աշխարհի վիճակը համարյա կջնջվի: Ոչ թե "հանգչիր հայրերիդ հետ", այլ "ուսուցանիր Լույսի տարածքում": Ամբողջ գիտակցությամբ հիշեք բարեշրջման խնդիրները: Երբ վերանա դեպի հանգիստը ձգտումը, կմոտենան դարպասները:



    - - - - - - -



    22.


    Մեզ հասանել կարելի է միայն համաձայնության մեջ: Մեզ պետք են ոչ թե աստվածապաշտություններ, այլ ոգու հայտնի որակ, ինչպես համաձայնեցված լարման լուսամփոփ: Առկայծող լամպն անտանելի է երկարատև պարապմունքների ժամանակ: Օրենքներն ամեն ինչում նույնն են, բայց արդարության օրենքի համաձայն առկայծող լամպը վնասում է ինքն իրեն: Իմ լուսամփոփներին կարող եմ խորհուրդ տալ չառկայծել: Լամպերի որակից դինամո-մեքենան չի փչանում, բայց լամպերի վոլտերի անհամաձայնությունը հաճախ ավարտվում է խղճուկ "ձզի՜ն" ձայնով: Եվ հիմնական մետաղը պետք է նորից տեղադրել: Օրենքներն ամենում նույնն են:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #355
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    23.


    Չկա անհոգի արդարություն, կա միայն փայլուն նպատակահարմարություն: Հատկապես սքանչելի նպատակահարմարությունը կարող է ոչ թե բռնանալ, այլ բացել սքանչելի դարպասները: Եվ նպատակահարմարության կոչը հաղթանակի զգացումով է լցնում տարածությունը: Ոչ թե փոքր հին բեկորներ, այլ Տիեզերքի թանկարժեք մասնիկներ են այն իրադարձություններն ու արարումները, որոնք հասկացել են նպատակահարմարությունը:
    Բայց միայն տիեզերական անհատականության գիտակցումը կարող է լուսավորել բարեշրջման աստիճանները: Հակառակ դեպքում երկրային ըմբռնմամբ բարեշրջումը միայն որպես կապիտալի շահաբեր ներդրում կմնա: Դուք այլևս գիտեք, որ նպատակահարմարությունից զուրկ կապիտալն ընդամենը ջրաղացքար է մարդու վզին: Եվ, ինչպես վարակն արտաբերում է հոգևոր ու մարմնական վերքեր, այդպես էլ շահամոլության խելագար դրսևորումն է վնաս հասցնում հոգուն և մարմնին:
    Երկրի վրա հոգ ենք տանում մարմնի մասին, այդ պատճառով պետք է խորամուխ լինել հիվանդությունների ծագման մեջ: Բժիշկը կարող էր ասել հիվանդին՝ դուք տառապում եք շահամոլության մոլուցքուվ, կամ ունեք ինքնահավանության սակավարյունություն, կամ դավաճանության քարեր, կամ բամբասանքի քոր, կամ ատելության կաթվածք:
    Այնքան սիրում ենք գերեզմաններում հիշել հանգուցյալի արժանիքները, չէր խանգարի նաև ի ցույց դնել հիվանդությունների իսկական պատճառները՝ ուսուցանող տեսարան կստացվեր:
    Բարեկամներս, կրկնում եմ՝ մտքներդ մաքուր պահեք, դա լավագույն ախտահանությունն է և տոնուսը բարձրացնող ամենանշանակալի միջոցը:



    - - - - - - -



    24.


    Ի՞նչ է մարգարեությունը: Նյութի մասնիկների որոշակի համակցումների նախացուցում: Հետևաբար մարգարեությունները կարող են իրականանալ, բայց կարող են նաև պղծվել անընդունելի վերաբերմունքից, ճիշտ ինչպես քիմիական ռեակցիայի դեպքում: Հատկապես այդ չեն կարողանում հասկանալ մարդիկ, չնայած լավ են տիրապետում ծանրաչափի գիտելիքին:
    Կարելի է առանձնացնել շտապ և և անժամկետ մարգարեությունները: Երբ մենք գործ ունենք շտապ մարգարեության հետ, ուրեմն պետք է հասկանալ միջժամկետային բոլոր պայմանները: Մեծ ժամկետը բաղկացած է փոքր ժամկետներից, հետևաբար ճիշտ է փոքր ժամկետը պահպանելը:
    Պետք է հիշել, որ մութերն աշխատում են փոքր ժամկետների վրա, այդ կերպ ջանալով բարդացնել մեծը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #356
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    25.


    Կարո՞ղ են արդյոք մարգարեությունները մնալ չիրականացված: Իհարկե կարող են: Մենք չիրականացած մարգարեությունների մի ամբողջ պահեստ ունենք: Իսկական մարգարեությունը նախատեսում է հնարավորությունների լավագույն համակցություն, բայց դրանք հնարավոր է բաց թողնել:
    Մարգարեությունների իրականացման մասին թեման շատ խորն է, նրանում միագումարված են կոոպերացիան և ոգու բարձրագույն իմացությունը: Ոչ իմաստունը կասի. "Ի՜նչ լավ խոհանոց է": Բայց խոհանոցը հեշորեն լաբորատորիայի է վերածվում:
    Մարգարեությունները հնուց ելնում են Մեր Համայնքից, որպես բարի նախանշաններ մարդկության համար: Մարգարեության ուղիները տարբեր են. կամ ներշնչվող առանձին անձանց, կամ անհայտ մեկի թողած գրեր: Ամենից լավ մարգարեություններն են տեղեկացնում մարդկությանը: Իհարկե, նշաններն ավելի լավ են նկատելի, բայց ներքին իմաստը թրթիռներ է ծնում: Իհարկե, մարգարեությունը պահանջում է զգոնություն և ձգտում:



    - - - - - - -



    26.


    Եթե նյութն ամենուր է, ուրեմն նույնիսկ լույսը թողնում է իր նախանյութը: Բոլոր լուսային երևույթները չէ, որ կարելի է որպես պատահականություն դիտարկել: Որոշ աչքեր լույսի ցանց են նկատում: Լույսի էներգիայի ազնվության իմաստով բոլոր այդ կազմությունները շատ գեղեցիկ են: Ձայնի աններդաշնակությունն, օրինակ, շատ ավելի հաճախ է նկատվում: Լույսի նախանյութն ինչ-որ վերացական բան չէ, նրա նստվածքները զարդարում են բուսական արքայությունը: Ալիքների և ավազի ռիթմը և մոլորակի կեղևը նշանակալիորեն չափակարգվում են լույսի հանգույցներով: Սովորեք սիրել լույսի կազմությունները: Նշանակություն ունեն ոչ այնքան կտավի վրա դրոշմված պատկերները, որքան լույսի դիտարկված թրթիռները: Հայացքի որակը կատարելապես գնահատելի է՝ այն նման է լուսանկարելու համար ուղղված ճառագայթին: Պետք է հիշել, որ հոգևոր հայացքով մենք սահմանում ենք տարերային ոգիների պատկերները: Ճիշտ այդպես էլ ֆիզիկական հայացքը տարածության մեջ կասեցնում է լույսի ցանցին: Պետք է գիտենալ այդ կոոպերացիայի նշանակությունը: Մարդու ամեն մի շարժում կապված է տարերքների էության հետ:
    Նաև նշեմ, թե որքան կարևոր էր Պյութագորականների խաղն արևածագին: Ձայնի համար լույսը լավագույն մաքրող ֆիլտրն է: Միայն մարդկության վայրենացումը կարող է կողպել ձայնը մթի փոշու մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #357
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    27.


    Գեղեցկությամբ ներծծված մաքուր միտքը մատնացույց է անում դեպի ճշմարտություն տանող ուղին: Հրաժարվելու ուսմունքը ներողամտություն է ենթադրում ցածրերի հանդեպ: Լայնացած գիտակցության ներքո ոչ թե թալկացում է դրսևորվում, այլ առանց որևէ արգելքների անցումը: Զարդարված կյանքերը թույլ են տալիս հեռանալ ազատ, շռայլորեն, որպեսզի հաղթանակած վերադառնանք: Չի կարող ամաչել նա, ով քայլում է գեղեցկության գիտակցմամբ: Միայն շփոթնումքը կարող է խոչընդոտել ճանապարհը:
    Սխալ է ասել՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը, ավելի ճիշտ է ասել՝ գեղեցկության գիտակցումը կփրկի աշխարհը:
    Այլանդակության խոչընդոտների միջով կարելի է քայլել դեպի գեղեցկության փարոսը, և միաժամանակ ցանել անհամար սերմեր: Երբ կարող ես գեղեցկության այգի տնկել, այդժամ վախենալու ոչինչ չունես: Չկա հոգնություն, երբ ոգու այգին նոր այցելուներ է ընդունում:



    - - - - - - -



    28.


    Երկրի մահացման երևույթը հասել է իր ծայրահեղ սահմանին: Համարում ենք, անհրաժեշտ են ծայրահեղ միջոցներ, որպեսզի ոգին նորից արթնանա: Ժպիտներով Ուսմունքին չես հասնի: Անապատների երևան գալը միշտ էլ վայրենության սկիզբն է նշանավորել: Նշանները տրվել են վաղուց և ժամանակ է տրվել նաև խելքի գալու համար: Եղել է Ցուցմունքների դրսևորում, բայց ոչ ոք ականջ չդրեց:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #358
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    29.


    Նոր Աշխարհի Ուսմունքը կծածկի բոլոր անհարմարությունները: Հիրավի, միայն Համայնքի վահանը կարող է իմաստավորել Երկրի վրա գտնվելը: Որքա՜ն չլսված գեղեցիկ է մտածել հեռավոր աշխարհների հետ կոոպերացիայի մասին: Այդ կոոպերացիան, սկսվելով գիտակցաբար, շփման տարածք կներգրավի նորանոր աշխարհներ, և այդ երկնային կոոպերատիվը կսկսի անվերջանալիորեն լայնացնել իր հնարավորությունները:
    Եթե բոլոր հնարավորությունները պայմանավորված են համայնքով, ուրեմն նրանց դրսևորումը տեղի կունենա ոգու փոխանցքի միջոցով: Ասված է, որ ձայնն առաջինն է հասնելու: Թող նույնիսկ, որ այդ պատառիկները թերաճ լինեն, ինչպես էոլիթի առաջին քառթվածքները: Թող ամբողջ տարիներ անցնեն մինչև դժվար իմաստը հասկանալը, բայց անվիճելի է, որ այդ նվաճումը կսկսվի ոչ աստղադիտարաններում և ոչ էլ օպտիկական կրպակներում: Ոգու լսողությունն առաջին լուրերը կբերի ոչ թե մոգական դիսերտացիաներ գրելու, այլ կյանքի համար, որն էլ հենց բարեշրջումն է կոփում: Ուսմունքը կարող է ասել զգոններին՝ արթնանալիս, հիշեք հեռավոր աշխարհների մասին, քնելիս, հիշեք հեռավոր աշխարհների մասին:
    Լսելով ինչ-որ ձայների պատառիկներ, մի վանեք դրանք, քանզի ամեն պատառիկ կարող է մեծացնել մարդկության հնարավորությունները: Աստիճանաբար կարող են ներթափանցել անհայտ խոսքեր, դրանց պետք չէ զարմանալ, հիշելով, որ այլևայլ փոփոխությունների ժամանակ նույնպես լայնացել է գիտակցությունը:
    Դուք հասկանում եք, որ առանց համայնքի Երկիրն ապրել չի կարող: Դուք հասկանում եք, որ առանց երկնային ուղիների լայնացման՝ գոյատևումը չնչին է դառնում: Նոր Աշխարհը կարիք ունի նոր սահմանների: Որոնողները պետք է ճանապարհ ունենան: Մի՞թե նեղլիկ է այն ամբողջ երկնակամարի վրա: Երջանկություն է, որ որոնողներն ականջը հողին թեքելու կարիք չունեն, այլ կարող են ուղղել իրենց հայացքը հոգևոր բարձունքներին: Ճառագայթը վեր հառնած գլուխներ շատ ավելի հեշտ է գտնում: Եվ աշխարհի յուրաքանչյուր շարժում պայմանավորված է համայնքով:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #359
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    30.


    Կարելի է շնորհավորել գիտակցության լայնացման առթիվ: Անսահման հնարավորությունների շարունակման այդ զգացումը ոչ մի լաբորատորիա տալ չի կարող: Միայն անձամբ, գիտակցաբար և ազատորեն է կարելի պարունակել տարածությունից չընդհատվող աստիճանները: Ուսմունքը կարող է բացել դուռը, բայց ներս մտնել միայն ինքդ ես կարող: Ոչ թե պարգևը, ոչ թե արդարությունը, այլ անվիճարկելիության օրենքն է մարմնավորված ոգուն տանում վերելքի պարույրով, եթե վերջինս գիտակցել է շարժման անհրաժեշտությունը: Ուսուցիչը ոչ մի կերպ չի կարող տեղաշարժել այդ գիտակցությունը, քանզի ամեն ներշնչում կխախտեր անձնական նվաճումը:
    Մի բան է՝ վերացական դատողություններ անել հեռավոր աշխարհների մասին, այլ բան է՝ գիտակցել քեզ որպես նրանց մասնակից: Միայն նա, ով չի փակել իր առջև դեպի գեղեցկությունը տանող ճանապարհը, կարող է հասկանալ, թե որքան մոտ է իրեն հեռավոր աշխարհների երևույթը:
    Ականջով կարելի է որսալ Մեծ Շնչառության պատառիկները, բայց ոգու իմացությունը մարդուն տեղ կհատկացնի անսահմանության մեջ:
    Երբ արթնացել է այդ գիտակցությունը, օգտակար է շուռ գալ դեպի հեռավոր դարաշրջանները: Մենք կտեսնեենք, որ ոչ թե գիտության ծաղկման օրերին, այլ հոգևորի Հռչակման օրերին է արթնացել տիեզերական գիտակցությունը, քանզի ոչ թե հիպոթեզները, այլ միայն ոգու իմացությունն է տանում դեպի աստղային ճանապարհներ: Ցավում եմ, բայց ոչ մի աստղագիտական հաշվարկ շփումների պահը չի մոտեցնի, ճիշտ ինչպես մրջյունը չի կրակի հսկայական թնդանոթից: Հատկապես արժեքավոր է, որ նման սխրանքը պետք է դրսևորվի ոգու միջոցներով: Ահա մենք խոսում են կարծես թե նյութականորեն, բայց առանց ոգու անհնար է այդ էներգիան կիրառել: Հենց ոգին է, որ նյութին հայտնի որակներ է տալիս: Երկրագնդի վիճակը չլսված բժիշկ է պահանջում: Մոլորակը հիվանդ է, և եթե չստացվի նրան տեղաշարժել, ուրեմն ավելի լավ է ժամանակավորապես անջատել նրան շղթայից՝ կարող է լինել ինչպես լուսին: Նուրբ Աշխարհի ցածրագույն շերտերի ծիլերը վտանգավոր և անտանելի են դարձել: Ու նաև չի կարելի մոռանալ, որ մարդկությունն էլ է ընկել Նուրբ Աշխարհի ցածրագույն շերտերի ազդեցության տակ:
    Այդ ամենին կօգնի համայնքը, բայց համայնքին կօգնի գիտակցության լայնացումը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #360
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,599
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    31.


    Ուսուցիչը գնահատում է Մեծագույն Դեմքերի վրայից փոշին լվանալու ցանկությունը: Ուսուցիչը գնահատում է մեծագույն խոսքերի հասարակ արտահայտումն ամրապնդելու ցանկությունը, Ուսուցիչը գնահատում է շատախոսությունը կենտրոնացնելու ցանկությունը: Էությունն ընդգծելու համար պետք է մոտենալ անխախտելիի կողմից:
    Կարելի է գիտենալ մի բան, որ ոչ մի հուշարձան մեզ չի հասել առանց վնասվածքների: Կարելի է, ինչպես կավից, գիտակից համագործակցության և նկրտումների համայնքի դրոշմահետքերը փորագրել տեսանելիի սահմաններից դուրս: Ուսմունքը կարելի է արտահայտել "Թող նա, ով համաձայն չէ, ապացուցի հակառակը" խորագրի տակ: Ավելի լավ է հետ չափես, քան ծածկվես չմաքրվող փոշով: Հենց ղեկավարող սկզբունքի իմացությունը կլուսաբանի խեղված խորհրդանիշները:
    Դուք գիտեք, թե ինչ են խոսում ձեր մասին ձեր կյանքի օրոք, իսկ ի՞նչ կլինի դարերի ընթացքում: Բայց սկզբունքն անխուսափելիորեն աճում է, և նրա տրամադրությունների թրթիռները տատանում են երկրի կեղևը:
    Անցած ժողովուրդները ոգու ազատության վրա փառաշերտ են թողել: Կհարցնեք. "Ուրեմն ու՞ր են հետապնդվողները": - Գնացեք այդ նշաններով: Կտեսնեք առաջին հետապնդվող քրիստոնյաներին ու բուդդիստներին, բայց երբ տաճատները երես թեքեցին Քրիստոսից ու Բուդդայից, այդ ժամանակ հետապնդումներն էլ դադարեցին:
    Ասեմ, որ Ուսմունքին հետևելը հեշտ է, պետք չեն բարդ արտահայտություններ, քանզի կյանքը սքանչելի է հենց իր պարզության մեջ: Հաճախ հարկ է լինում թմբապատել բույսը, հետևաբար կրկնողություններն անխուսափելի են:



    - - - - - - -



    32.


    Կարևոր է ոչ թե երկրի մարդու, այլ Տիեզերքի մարդու բարեշրջումը: Եթե այս հասարակ բանաձևը կարողանար ընկալվել մարդկային սրտերով, ամբողջ երկնակամարը գիտակցելի կդառնար: Հիրավի, այլ աշխարհների արարածներին ավելի հեշտ կլիներ պատռել Երկրի խեղդող մթնոլորտը, եթե նրանց ընդառաջ սլանային երկրի վրա մարմնավորվածների կոչերը:
    Որտե՞ղ են ուրեմն մոտակա աշխարհները, ուր մենք կարող էինք ուղղել մեր գիտակցությունը: - Յուպիտերն ու Վեներան:
    Խորհեք "մարդ" բառի մասին՝ այն նշանակում է. արդ, կամ այսուհետ, գոյություն ունեցող միտք կամ մարմին: Մարմնավորումների ողջ հերթափոխությունները, գիտակցության ամբողջ արժեքն արտահայտված է մեկ խոսքի մեջ: Կարո՞ղ եք անվանել մեկ այլ լեզու, որտեղ մարմնավորված բնակիչը նույնքան հոգևոր անուն ունի: Այլ լեզուները շատ քիչ են արտահայտում գործողության գաղափարը: Ուսուցիչը կարող է հարյուրավոր անուններ տալ, բայց նրանք բոլորը կամ ինքնակարծիք, կամ անարտահայտիչ կլինեն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 24 93-ից ԱռաջինԱռաջին ... 142021222324252627283474 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •