User Tag List

Էջ 22 92-ից ԱռաջինԱռաջին ... 121819202122232425263272 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 1379 հատից

Թեմա: Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)

  1. #316
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6.


    Խուսափե՛ք միօրինակությունից, ինչպես տարածքում, այնպես էլ գործի մեջ: Հատկապես միօրինակությունն է համապատասխանում մեծագույն մոլորությանը՝ սեփականության հասկացությանը:
    Սեփականության ստրուկը նախ և առաջ ոգու շարժունակությունն է կորցնում: Այդպիսի ստրուկը դադարում է հասկանալ, որ աշխատանքի ամեն օր պետք է զարդարված լինի ոգու առանձնահատուկ որակով: Այդպիսի ստրուկը չի կարող փոխել տեղը, քանզի նրա ոգին մշտակաց իր երկրային տանն է լինելու:
    Հարցրեք ձեզ, արդյո՞ք հեշտությամբ եք դուք տեղաշարժվում: Հեշտորե՞ն եք փոխում ձեր գործի որակը: Եթե հեշտորեն, ուրեմն, նշանակում է, կարող եք հասկանալ Ընդհանուր Բարիքի արժեքը:
    Եթե ամեն ուղևորություն ձեզ ստիպում է հոգևոր կտակ գրել և տեղը փոխելը ձեզ դժբախտ է դարձնում, նշանակում է, պետք է դեղ ընդունել: Որպես դեղամիջոց ձեզ համար պետք է նշանակել ամենավտանգավոր ուղևորությունները և ամենատարբեր աշխատանքների փոխարինումներ: Կզարգանա արիությունն ու հնարամտությունը, քանզի սկզբնապատճառը՝ վախն է:
    Սեփականության զգացմունքի սաղմը նույնպես վախն է: Գոնե ինչ-որ բանով կապվել գետնին: Ասես թե խղճուկ խրճիթը ոգու համար բավարար խարի՛սխ կարող է լինել: Ասես թե սեփական իրերի կույտը կարող է պաշտպանել կայծակի՛ց: Ժամանակ առ ժամանակ սեփականության վնասակար խաղալիքները խլվել են մարդկությունից, բայց ստի հայր վախը նորից իր սարդոստայնն է հյուսում, և նորից վախի հնարանքներ: Ուստի չեղյալ հայտարարենք վախը: Նրա հետ կվերանան սեփականությունն ու ձանձրույթը: Որքա՜ն նոր առողջություն կա միջավայրի և աշխատանքի բազմազանության մեջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. #317
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7.


    Նիրվանան՝ բոլոր գործողությունները ներընդգրկելու որակ է, - ծավալայնության հագեցվածություն: Պայծառացածության թրթիռով ներհոսում են ճշմարիտ գիտելիքները: Այդ պրոցեսի ավելի ճշգրիտ սահմանում լեզուները չունեն: Հանգստությունն ընդամենը վիճակի էությունը չարտահայտող արտաքին հատկանիշ է:
    Բուդդան հիշատակում էր հանգստի մասին, բայց ունկնդիրների կողմից միայն այդ արտաքին պայմանն է յուրացվել: Քանզի լսում էին այնուամենայնիվ մարդիկ, ում համար հանգիստն ավելի հասանելի է հնչում: Գործողությունը որպես արժանիք ավելի քիչ է հասկանալի:
    Դուք սիրում եք գիտական տեսություններ՝ Մենք նույնպես: Եթե դուք լսել եք հողմային օղակների տեսության մասին, ալիքների տեսության մասին, մագնիսականության, ձգողականության և վանման տեսության մասին, ուրեմն պետք է հասկանաք, որ Երկրի վրա գոյություն ունեն բազմազան նշանակությունների տեղեր: Նույնիսկ տգետ գլուխներն են խորհել շատ քաղաքների տարօրինակ ճակատագրի մասին: Ֆիզիկոսի, աստղոքիմիկոսի, կենսաբանի և աստղագուշակի զուգակցությունը լավագույն բացատրությունը կտար առանց որևէ թաքնության: Մեծ քաղաքների ստեղծումը պետք է շրջահայացորեն նախորոշվի: Ամենաքիչ նշանակություն ունի ժամանակակից քաղաքականությունը, քանզի այդ հասկացությունը զուրկ է գիտականությունից և գեղեցկությունից:
    Չափելով ապագա քաղաքի պայմանները, մի թաքնվեք թվացյալ ծավալուն հասկացության հետևում, մանրուքները հաճախ ավելի ցուցանշական են:
    Աշխատակիցների ընտրության ժամանակ նույնպես ուշադրություն դարձրեք մանրուքների վրա նրանց փոքր գործողությունների դեպքում:
    Աչքերի բիբերի միջոցով սահմանելով մարդու էությունը, Մենք պատում ենք նրան փոքր գործողությունների սովորույթներով: Ամենաքիչը նշանակություն տվեք խոսքերին, ինչպես հոսող ջրին: Ամբողջ կյանքը հագեցրած փոքր գործողություններն ավելի լավ են դրսևորում մարդու որպիսությունը՝ նրանցից մեծերն են աճում: Մենք այնքան էլ չենք հավատում պատահական սխրանքներին: Վախից էլ կարելի է արիության սխրանք կատարել:
    Պետք են գիտակից գործողություններ, միայն նրանք են տանում դեպի Նիրվանա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #318
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8.


    Պատկերացնենք մի մարդու, որ մտքին դրել է, որ իր աչքերը տարբեր են տեսնում: Իհարկե, նա ճիշտ է, բայց ընդամենն այդ մտքից նա կարող է ավերել իր տեսողությունը: Ռեֆլեքսների կոորդինացիան դժվար բան է, բայց միայն այն է ապահովում ապարատի աշխատանքը: Աչքերի տարբերությունը պատկերին կորություն է հաղորդում:
    Այդպես էլ առողջ օրգանիզմում կարող են միահյուսվել երկու տարբեր ճշմարտություններ: Տարբեր ճշմարտությունների մասին մտքով համակված մարդը նման է աչքերի տարբերության մասին խորհողին, - նա կորցնում է պատկերացման կորությունը:



    - - - - - - -



    9.


    Պատուհանից այն կողմ լսվեց ինչ-որ մեկի կանչը, մի աշխատակից ձեռքով քշեց՝ մի՛ խանգարիր, զբաղված եմ: Մյուսը խոստացով գալ, բայց մոռացավ: Երրորդը եկավ գործն ավարտելուց հետո, բայց տեղն արդեն դատարկ էր: Չորրորդը կոչը լսելով դողդողաց և, ցած գնելով գործիքն, անմիջապես դուրս եկավ՝ ես այստե՛ղ եմ: Դա զգոնության դող է կոչվում: Միայն այդ դողն է, լուսավորված գիշերվա ու ցերեկվա գիտակցությամբ, տանում դեպի ոգու իմացությունը, գիտակցությունից էլ վեր բացում է դարպասները և կարող է լսելի լինել նույնիսկ մարդկային ապարատներին:
    Եթե կարողանաք չխլացնել ձեր մեջ զգոնության դողը՝ դուք օրհնյա՛լ կլինեք:



    - - - - - - -



    10.


    Հարցրեք կոմպոզիտորին, սիրու՞մ է նա արդյոք դաշնաձայնային երգչախմբեր ու սիմֆոնիաներ: Նա ձեր հարցն անհեթեթություն կանվանի, քանզի դաշնաձայնության մեջ սիմֆոնիա չկա: Նոր տոնի համար կոմպոզիտորը պատրաստ է ամենաանսպասելի մի գործիք ներդնել: Նմանապես խումբ ստեղծելու ընթացքում մի զարմացեք անդամների թվացյալ բազմազանությանը: Ոչ թե ծնունդով, ոչ թե սովորություններով, ոչ թե սխալներով, այլ ոգով են նրանք առնչվում: Անկշռելի, անտեսանելի և անլսելի ոգով նրանք միանում են խմբում: Հետևաբար մի՛ պարսավեք որևէ մեկին նրա ձայնի երանգի համար՝ կարևորը նրա որակն է:
    Ուրախալի է գիտակցել, որ, եթե կա ոգու կարգապահություն, որակը միշտ էլ կարելի է ավելի լավացնել:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #319
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11.


    Հավատամքներում և օրենքներում պարսավվում է. դավաճանությունը, զրպարտությունն ու վիրավորանքը, բայց մատնացույց չի արվում, թե ինչու այս գործողությունները վնասակար են ըստ էության; հետևաբար այդ պարսավանքներն արգելքի են նման: Բայց ամեն մի արգելք հարաբերական է և անհամոզիչ: Վնասն ու օգուտը պետք է ըստ էության ցուցադրվեն:
    Դավաճանության, զրպարտության ու վիրավորանքի վնասակարությունը հեշտ է ցուցադրել հասարակ օրինակի վրա: Իհարկե, վնասը կլինի ոչ թե նվիրյալի, այլ դավաճանի համար:
    Ամբողջ աշխարհը կիսվում է ըստ ընդհանուր և անձնական բարիքի սահմանի: Եթե ընդհանուր բարիքի ոլորտում մենք գործում ենք ազնիվ մտադրություններով, ուրեմն մեր թիկունքին է տիեզերական կուտակումների ամբողջ ամբարը: Լավագույն սխրանքների այդ թասը սկսում է գործել ըստ անտեսանելի ճառագայթի:
    Պատկերացրեք, որ չարությամբ լի մոմը փորձում է այրել ձեզ, դուք դեռ ինչ-որ միջոցների չեք դիմել, բայց ձեզ պաշտպանելու է գալիս արդեն հզոր կպրե ջահը: Անց կացրեք այդ փորձը, և կտեսնեք, թե ինչպես մոմը հալչում, մոխրանում և հանգչում է: Ոչ թե պատիժ է դա, այլ բնության օրենքներին հնազանդ հետևանք: Դավաճանում, զրպարտում և վիրավորում են Ընդհանուր Բարիքը կրողներին, բայց աննախանձելի է այդ այրող կրակների ճակատագիրը: Հետևաբար դավաճանությունը, զրպարտանքն ու վիրավորանքը պրակտիկ բաներ չեն:
    Ուրեմն մի՛ մտածեք վրիժառության մասին՝ դեռևս հները շատ պատկերավոր ասել են. "Իմն է վրեժխնդրությունը և Ես կհատուցեմ"*: Հե՞շտ է արդյոք դավաճանի կյանքը:
    Այդպես էլ հավատամքներում և օրենքներում ասված է գողության դեմ, բայց նորից դա որպես արգելք է հնչում: Ընդ որում պետք է մատնացույց անել, որ գողությունը վնասակար է որպես սեփականատիրության զգացումն ուժեղացնող հասկացություն: Գողությունը վնաս է հասցնում աշխարհի բարեշրջմանը, բայց աննախանձելի է համաշխարհային բարեշրջմանը վնաս հասցնողների ճակատագիրը: Նրանք իրենց հեռու՜ հետ են մղում:
    Կարևոր չէ, որ ինչ-որ առարկա ուրիշ ձեռքեր ընկնի, բայց կարևոր է, որ երկու մարդ սեփականատիրության զգացման մոլուցք են ապրում:
    Գողության մասին օրենքը կատարյալ չէ, քանզի գլխավոր գողությունները՝ գիտելիքների, ստեղծագործական գաղափարների, - կանխատեսված լինել անկարող են:
    Գողությունը ոչնչացվում է մասնավոր սեփականության վերացման հետ մեկտեղ:

    - - - - - - -
    * Հռ. ԺԲ, 19
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #320
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12.


    Օրենքներում և հավատամքներում շատ է դատապարտվում անզսպությունը, և սակայն առանց բացատրությունների: Ուտելիքի և սնունդի մեջ զսպվածության պրակտիկ լինելը կարելի է տեսնել մի քանի ամիսների ընթացքում: Իհարկե, Մենք ինչպես միշտ դեմ ենք վայրագությանն ու տվայտանքներին, մարմինը գիտի իր վառելիքի չափը: Սեռական ինքնազսպման մասին պետք է ավելի մանրամասն ասել, ժամանակակից մտածողությունն այդ հարցին չափազանց մեծ տեղ է հատկացնում:
    Հինավուրց գաղտներգություններն ասում էին. "Լինգամը* իմաստության անոթն է", բայց ժամանակի ընթացքում այդ գիտելիքը փոխակերպվեց անձև ֆալլուսապաշտությունների և կրոնն սկսեց ինչ-որ բաներ արգելել հայտնի չէ, հանուն ինչի: Իսկ փոխարենը հետևում էր ընդամենն ասել, որ ծննդյան փաստն այնքան հրաշալի է, որ սովորական չափանիշներով այն շրջանցել չի կարելի:
    Կարելի է ծանրութեթև անել, կարելի է մասնատել ամենամանր մասերի, բայց և այնպես մնում է անորսալի և անասելի մի հիմք, որն անփոխարինելի է նույնքան, որքան սերմի կենսաուժը: Իր ժամանակին Մենք ուշադրություն կդարձնենք այդ հիմնային էության որոշ ապշեցուցիչ հատկությունների վրա, որը կարող է լինել տեսանելի, բայց այժմ պետք է համաձայնվենք, որ այդպիսի արտասովոր էությունը պետք է շատ արժեքավոր լինի և ունենա ինչ-որ կարևոր որակներ, - նույնիսկ տգետը կարող է դա հասկանալ: Լավագույն ապացուցը, ինչ խոսք, որ փորձն է: Եթե մենք համեմատենք երկու անհատների, որոնցից մեկը ծախսում է կենսական հիմքը, իսկ մյուսը խնայում է այն, կզարմանանք, թե երկրորդի ոգու ապարատը որքան ավելի զգայուն է զարգանում: Աշխատանքների որակը բացարձակապես տարբեր է դառնում, և գաղափարների ու մտահղացումների քանակն էլ աճում է: Արևահյուսակի և ուղեղի կենտրոններն ասես ջեռուցվում են անտեսանելի կրակով: Այդ պատճառով ինքնազսպումը ոչ թե պաթոլոգիական հրաժարում է, այլ գիտակից գործողություն: Տալ կյանք չի նշանակում դեն նետել կենսական հիմքի էության ամբողջ պաշարը:
    Եթե առաջին աստիճանի վրա մարդիկ գոնե հիշեին կենսական հիմքի էության արժեքավորության մասին, դրանով արդեն նշանակալիորեն կկրճատվեր արգելքների անհրաժեշտությունը: Արգելքը պետք է հերքվի՝ դա նկրտման օրենքն է: Բայց անփոխարինելի արժեքը պետք է պահպանվի՝ դա նկրտման օրենքն է: Ավելի ճշմարտացիորեն նայենք իրերին՝ ամեն անփոխարինելի բան պահպանելիության առաջին տեղերում է լինելու:
    Իհարկե, կարո՞ղ ենք արդյոք տարածություն նետել գանձը: Իհարկե, այդ ուժը կառնչվի տարերքների հետ, որտեղից այդքան դժվարությամբ տարանջատվել է, - բայց բարեշրջման հետ համագործակցելու փոխարեն կստացվեն վերամշակման ենթակա մնացուկներ:
    Այսպիսով, ինքնազսպումը պատկերացնենք մեզ որպես Թևե՛ր:

    - - - - - - - - - - - - - - -
    * աստվածային արտադրող ուժի խորհրդանիշը
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #321
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    13.


    Ուսմունքի իսկության երկու հատկանիշները. առաջին՝ ձգտում դեպի Ընդհանուր Բարիքը; երկրորդ՝ առաջին հատկանիշին համապատասխանող բոլոր նախկին Ուսմունքների ընդունումը: Պետք է նշել, որ Ուսմունքի սկզբնական ձևն իր մեջ բացասական դրույթներ չի պարունակում: Բայց սնոտիապաշտ հետևորդները բարիքի փոխարեն Պատգամները հերքումներով են ցանկապատում: Ստացվում է կործանիչ բանաձև՝ "մեր հավատն ամենալավն է" կամ "մենք ճշմարիտ ենք, իսկ մնացած բոլորը ճշմարիտ չեն": Այստեղից ընդամենը մեկ քայլ է դեպի խաչակրաց արշավանքները, մինչև ինկվիզիցիան և մինչևչ արյան ծովերը Հանուն Նրանց, Ովքեր դատապարտում էին սպանությունները: Չկա ավելի վնասարար զբաղմունք, քան զոռով հավատ պարտադրելը:
    Ով ցանկանում է քայլել Մեզ հետ, ամենից առաջ պետք է մոռանա հերքումը և բարեփոխված կյանքը կրի ազատ, առանց ուրիշներին ստիպելու: Մարդիկ հրապուրվում են գեղեցկությամբ և լուսավոր իմացությամբ: Միայն հույսեր պարունակող, միայն կյանքը ծաղկեցնող, միայն գործունեություն դրսևորող Ուսմունքը կարող է օգնել իսկական բարեշրջմանը: Չէ՞ որ շուկա չէ կյանքը, որտեղ շահութաբեր կարելի է գնել Աստծո Արքայության մուտքը: Չէ՞ որ կյանքը գերեզման չէ, որտեղ դողում են Երկնային Դատավորի արդարությունի՛ց:
    Գիտնականներն, իրենց կարծիքով, սրամիտ սփոփանք են առաջարկել. "Մարդը սկսում է մահանալ սկսած ծննդյան օրվանից": - Խղճուկ և սգալի սփոփանք: Իսկ մենք ասում ենք՝ մարդը ծնվում է հավերժ՝ հատկապես այսպես կոչված մահվան պահին:
    Խեղված կրոնների կամակատարներն իրենց սաներին խրախուսում են գերեզմանոցում տեղեր գնելով, որտեղ վաղօրոք կատարված հոգատարության դեպքում նրանք կպառկեն ուրիշ, ավելի աղքատներից, և դրանով իսկ երկար աղոթքների անարժաններից ավելի հարմարավետ և արժանապատվորեն: Նրանց, աղքատների համար նույնիսկ խունկը կեղծ կլինի և երգիչներն էլ շատ վատ կերգեն:
    Ասացեք վերջապես, ո՞ր մի իսկական Ուսմունքն է ավանդել այդ այլանդակությու՛նը: Հիրավի, բա՛վ են շիրիմները, գերեզմանոցներն ու ահաբեկումները:
    Կարելի է գիտենալ, թե որքան լուսավոր են նայել Ուսուցիչները դեպի գալիք դրսևորումներին անցմանը և ամենից քիչ հոգացել են գերեզմանոցում տեղի մասին:
    Մահվան հանդեպ վերաբերմունքի հատկանիշը շատ կարևոր է Ուսմունքի բնույթի համար, նրանում է ամփոփված վերամարմնավորման ըմբռնումը:
    Խնդրում եմ խիստ գիտականորեն վերաբերվել վերամարմնավորումներին: Եթե դուք կարող եք առաջադրել տիեզերքի մեկ այլ կառուցվածք, Մենք ձեզ համար թեմական դպրոցի պրոֆեսորի տեղ կպահենք գերեզմանոցում և խոստանում ենք թաղել ըստ առաջին կարգի, - չէ՞ որ կրթվածների աչքին դուք պատրաստվում եք մահանալ:
    Ուշադիր կարդացեք Ուսուցիչների ձեր իսկ հրատարակած գրերը, և հիրավի կզարմանաք, թե որքան համերաշխորեն բոլոր դարերի ընթացքում Նրանք խոսում են կյանքի փոխակերպման մասին:
    Լույսի Ճանապարհը տեսանելի կդառնա, երբ դուք համարձակվեք նայել գիտականորեն և առանց նախախնամությունների:
    Համարձակները Մեզ հետ են՝ Ուրախությու՛ն Համարձակներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #322
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14.


    Ոգու գործողությունը անհաշվելի արագ է: Միտքը ոգու ռեֆլեքսն է, և հետևաբար մտքի շարժումն էլ անհավատալի արագ է:
    Դանդաղության սանդղակի բազում աստիճանների վերևում է սկսվում միայն լույսի արագության հաշվարկը:
    Եթե ոգու նշանակությունը մեծ է, ուրեմն ինչպիսի՞ արժեք ունի ոգու զավակը՝ միտքը: Թե ինչպիսի նշանակություն ունի միտքը, ցույց է տալիս աուրայի լուսապատկերն ուսումնասիրող ամենապարզ գործիքն անգամ: Աուրայի նրբերանգները փոխում են ոչ միայն գիտակցված մտքերը, այլ նույն կերպ ազդում են նաև մեր ոգու շտեմարանի թռչող ճանճերը, գիտակցությանն ու հիշողությանը նույնիսկ չհասնող:
    Ամենուր խոսվում է մտքի կամ գործողության նշանակությունների նույնության մասին՝ ապացուցել դա հեշտ է. վերցրեք սպանության մասին մտքի և հենց իր սպանության ազդեցություններն աուրայի երանգների վրա՝ հետևանքը կլինի նույնը: Մարդկանց դժվար է յուրացնել, որ միտքն ունի միևնույն ազդեցությունը, ինչ գործողությունը: Բայց ով ցանկանում է մասնակցել աշխարհի բարեշրջմանը, մտքի նշանակությունը պետք է հասկանա:
    Եթե միտքը փոխակերպվում է ֆիզիկական գույների, ուրեմն տարածության վրա նրա ազդեցությունն էլ նույնքան ակնհայտ է, որքան լույսի ալիքների ուսումնասիրությունը: Մտքի ուժի թեորիային պետք է գիտականորեն մոտենալ: Պետք չէ դա վերագրել բացառիկ անձանց՝ այդ օրենքն ընդհանուր է բոլորի համար:
    Որպես գլխավոր հետևանք կլինի ստի և երեսպաշտության ոչ գործնական լինելու բացահայտումը, ինչպես նաև ժլատությունը մերձավորների հանդեպ: Ազնիվ գիտնականները գիտեն, որ անցողիկ մտքով անգամ ֆիզիկապես կարող է երանգավորվել մի ամբողջ աուրա: Թվում էր, թե միանգամայն գաղտնի միտք է, իսկ նրա հետևանքը դարձավ՝ գիտականորեն հաստատված ֆիզիկական գույնը:
    Աուրաներ չափող գործիքը մեծ ապացույց է անգետների համար:
    Քաղաքակրթված անգետներին մենք պետք է վերաբերվենք ինչպես երեխաներին: Այրված մատը նրանց կրակի հետ վարվել է սովորեցնում: Խոսում ենք նախախնամությունների մասին, բայց ցանկացած մինիստր չգիտի, թե ինչ գազան է նախախնամությունը: - Գնա՛նք դեպի ուրախություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #323
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    15.


    Ասում են, որ աշխատանքը կարող է հոգնեցուցիչ լինել և նույնիսկ առողջության համար վնասակար: Այդպես ասում են անկյալ և անշարժ մարդիկ:
    Հասկացեք. ճշմարիտ բաշխված աշխատանքն ըստ էության չի կարող հոգնեցնել: Եթե միայն հասկանանք, թե ինչպես կարելի է փոխել աշխատող ներվերի խումբը, - այլևս հասանելի չի լինի և ոչ մի հոգնություն: Մի փորձեք հանգիստ գտնել անգործության մեջ: Անգործությունն ընդամենը հոգնության միկրոբ է: Լարվածությունից հետո կարող են ցավալ մկանները, բայց բավական է ընկղմվեք անգործության մեջ, և կզգաք ամբողջ ցավը: Իսկ հրահրելով հակադարձ կենտրոնների աշխատանքը, դուք բացարձակապես շրջանցում եք նախկին լարվածությունների ռեֆլեքսը: Իհարկե, նկատի է առնվում մեծ շարժունակությունը, որը զարգացվում է գիտակցված փորձով:
    Երբ բժիշկը տարբեր բուժումներ է նշանակում, դրանք կատարելու թե ժամանակ է գտնվում և թե հնարավորություն: Նմանապես կարելի է գտնել նաև աշխատանքի գիտակից փոխարինում, - դա վերաբերվում է աշխատանքի բոլոր ձևերին:
    Վատ է գտնել մտքի անշարժություն, որը խանգարում է բարձրագույն կենտրոնների աշխատանքին:
    Պետք է հիշել, որ մարմնի որոշ դիրքեր պետք է խուսափելի, կամ, ծայրահեղ դեպքում, փոխարինելի լինեն: Կորացածությունը խանգարում է արևահյուսակին, եթե ոտքերը ձգված են: Հետ գցած գլուխը խանգարում է ուղեղի կենտրոններին: Առաջ մեկնած ձեռքերը ծանրաբեռնում են աորտայի կենտրոնը: Մեջքին պառկելը խանգարում է կունդըլինիի կենտրոններին, չնայած և արթնացնում է նրանց: Նպատակասլացորեն գալիս է հստակ մտածողությունը, երբ փոխում ես լույսի դիրքը: Բավական է դառնաս դեպի Լույսը կամ շուռ գաս նրանից, և ազդեցությունը զգալի կլինի:
    Նախ և առաջ հիշեք, որ ամեն մի դիրք իր առավելությունն ունի, բայց եթե ուրիշի քամու համար հողմացույց դառնաս, կխախտվի վերելքի քո սեփական համակագրը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #324
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16.


    Հաջողությունը չի լքի նկրտողներին, քանզի դժվար է խոցել ընթացքի մեջ գտնվող նետը: Որքան էլ արագ լինեն ընտրյալների ժամկետները, բայց շարժման մեջ պետք է տարբերել երեկվա օրը գալիք օրվանից:
    Ժողովուրդներն ապստամբել են, արքաները հեռանում են, - արդյո՞ք դա պատահականություն է: Միայն կույրը չի նկատում բարեշրջման ընթացքը: Ամեն մի երիտասարդ սիրտ թրթռում է նոր ձևերի նախազգացումից: Նման պահերին ցանկացած նոր ձև, նույնիսկ ոչ կատարյալ դեռևս, հղկված հնից առավել արժեքավոր է:
    Ինքդ քեզ արևակիր կոչելու համար պետք է մոռանաս մթի մասին: Ինչպե՞ս ուրեմն չաջակցել դեպի արևը ձգտողներին, - նրանց ավելի հեշտ է բացատրել արևային պրանայի նշանակությունը: Արևի ճառագայթը նրանց համար նոր ընդերքներ կլուսավորի՝ միայն թե պետք է ընդունել:
    Ամեն մի կանչված նոր թաս է ստանում: Եթե նա չընդունի լրաբերին, ուրեմն ընտրյալի բաժնի մաս կստանա: Եթե չկարողանա տեղավորել այդ մասն իր թասի մեջ, նրան բաժանված մասնիկ կտրվի, - այդպես ամեն մեկը կանցնի:
    Պետք է ասել բաժանված մասնիկն ընտրողներին. ամենափոքրե՛ր, թեթևամտության սովորույթի պատճառով դուք վտարեցիք ձեզ պարտեզից: Զգացեք, թե որքան հեշտ էր ընդունել թասի լրաբերին: Նրա հետ դուք մեծ ազատության փոքրիկ ծառը կտնկեիք: Որքան դժվար է հիմա նայել անցորդների աչքերի մեջ, փնտրել ձեր դուռը թակողներին: Այսօրվա հեշտը վաղն անհասանելի է: Ուստի շրջապատվեք ձեր ողջ զգոնությամբ:
    Հրահանգը կարելի է կրկնել, բայց աչքերը ստիպողաբար բացել չի կարելի: Քնածը թող քնի՛:
    Բայց կարելի՞ է արդյոք քնել երկնքի փայլատակումների և երկրի տատանումների ներքո՛:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #325
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    17.


    Վերհիշենք մի քանի դեպքեր, բազմաթիվ անգամներ կրկնված տարբեր կյանքերում: - Սպասում էինք Լրաբերին տաս տարի, Բայց Նրա գալուստից մեկ օր առաջ կողպեցինք դուռը: Կամ, ընտրելով մի անջատ մասնիկ, երևակայեցինք, որ ամեն ինչ հնարավոր է և թույլատրված: Կամ, ընտրելով մասնիկ, ընկանք երանելի անգործության մեջ, զարմանալով, թե ինչու է լղարում մասնիկը: Կամ, ընտրելով մասնիկ, հնարամտեցինք պահպանել հին սովորույթները՝ թող որ մի թիկունքի հետևում թաքնվի բարիքի մի մաս, իսկ մյուսի հետևում կարելի է սիրելի ուտիճներին էլ պահպանել: Կամ, ընտրելով մի մասնիկ, որոշեցինք ընդամենը մեկ րոպեով դուրս թռչել գնացքից, մոռանալով, որ ընթացքի ժամանակ դուրս թռչելը կործանարար կերպով հետ է տանում: Կամ, ընտրելով մասնիկ, հնարամտեցինք զրպարտել մեր եղբորը, մոռանալով, որ զրպարտանքը ցավոտ կերպով առ ճակատ է խփում: Կհարցնեք. "Ինչպե՞ս ուրեմն վարվել, որպեսզի չվարկաբեկենք ընտրյալ մասնիկը": - Կարող եմ խորհուրդ տալ. մասնիկի փոխարեն ընդունեք Ընդհանուր Բարիքի ամբողջ թասը: Այդ տարբերակը կազատագրի ձեզ բոլոր կեղտերից: Վախվորած մտորումների փոխարեն որոշեք ընդունել, որպես փորձ, Ընդհանուր Բարիքի յոթամյա ծրագիրը: Եթե խորհուրդս վատն է, կհասցնեք նորից հետ վերադառնալ ձեր ուտիճներին:
    Ում համար Ընդհանուր Բարիքի թասը ծանր թվա, նրան կասեմ. Ուսմունքը մայրենու շաքարած ընկույզներ չէ, Ուսմունքը արծաթե զարդիկ չէ: Ուսմունքը նախասահմանված և պահպանված արծաթի հզոր հանք է: Ուսմունքն առողջարար խեժ է, բացահայտ և նպատակասլաց:
    Կասեմ տատանվողներին. միայն թե զգուշացիր դավաճան դառնալ, քանզի նույնիսկ փոքրիկ դավաճանի ճակատագիրը սարսափելի՛ է:
    Աշխատողին կասեմ. նույնիսկ փոքր ուժ ներդնելն արդեն իսկ մեծ արժանիք է, բայց մեծ ուժ ներդնելը լուսավոր նվաճում է: Իսկական աշխատողի համար ծանր չէ՛ Ընդհանուր Բարիքի թասը:
    Երբ աշխատակիցներ փնտրեք, փնտրեք առանց շփոթվելու: Աշխատավոր ձեռքերի տակ կարող է Լրաբեր թաքնվել; մաշկի գույնը կարող է լեռնային ձների հետևանք լինել: Ճշմարտության Լրաբերը շուկայում չի աղաղակելու:
    Այդպես հավաքեք նախանշանները՝ ժամանակը մո՛տ է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #326
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    18.


    Յուրացնելով Լրաբերի հատկանիշները, հիշեցնենք աշխատակիցների հատկանիշներն էլ. առանց նախախնամությունների, գործում շարժունակ, ոգով երիտասարդ, խորխորատներից չվախեցող: Լավ է չմոռանալ անհայտներին ու որբերին:
    Այժմ ժամանակն է խոսել դեպի Մեզ բերող ուղիների նախանշանների մասին: Նախ և առաջ, արդյո՞ք հստակորեն եք ընդունում Ուսուցիչների գոյությունը: Երբ դուք կարդում եք դինոզավրի ձու գտնելու մասին, հեշտորեն ընդունում եք այդ հայտարարությունը: Նույնպիսի հեշտությամբ կընդունեք հայտարարությունը կապիկի նոր տեսակի մասին; բուրգերի դամբարաններում սերմերի կենսունակության մասին; մարդկությանն անհայտ մետաղի մասին; նավաբեկման ենթարկվածների սերնդի նոր ցեղի մասին: Ձեր կենցաղից ելնող հայտարարությունների ամբողջ շարքեր դուք կընդունեք հեշտորեն:
    Ինչու՞ ուրեմն դժվար է ընդունել, որ համառ աշխատանքի ճանապարհով գիտելիքներ ստացած մի խումբ կարող է համախմբվել հանուն Ընդհանուր Բարիքի: - Փորձնական գիտելիքն օգնեց գտնել այնպիսի հարմար տեղ, որտեղ հոսանքները թույլ են տալիս ավելի հեշտորեն շփվել տարբեր ուղղություններով:
    Դուք, իհարկե, լսել եք ճանապարհորդների պատմությունները քարանձավներում անհայտ Յոգերի գտնվելու մասին: Եթե շարունակեք այդ փաստը լայնածավալ գործուն գիտելիքի ուղղությամբ, հեշտորեն կհասնեք Գիտելիքի Ուսուցիչների խմբի գիտակցմանը:
    Ինչպե՞ս ուրեմն ճանապարհ գտնել դեպի Մեր Աշխատանոցները: - Առանց կոչի ոչ ոք չի հասնի: Առանց Ուղեվար ոչ ոք չի՛ անցնի: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է անձնական անսանձ ձգտում և միաժամանակ պատրաստվածություն ճանապարհի դժվարություններին: Ըստ ավանդույթի եկողը ճանապարհի որոշակի մասը պետք է անցնի միայնակ: Նույնիսկ Մեզ հետ անմիջական կապի մեջ գտնվողները գալուստից առաջ Մեր լուրերը չեն զգում, այդպես պետք է լինի մարդու համար:
    Եվ միայնակ եկողները, խորը պատճառներից բացի, բաժանվում են երկու տեսակի. անձամբ ձգտողներ և հանձնարարության համար կանչվածներ:
    Ոչ ոք առանց հատուկ ցուցմունքի Մեզ մոտ եղածներին չի ճանաչի: Եթե Մեր Լրաբերը չի աղաղակում շուկայական հրապարակում, ուրեմն Մեզ մոտ եղածներն էլ կարող ենք Ընդհանուր Բարիքը պահպանել:
    Մեր Կոչի գլխավոր նախանշանն է՝ երբ ասես թե անվիճարկելիորեն ձեզ թևեր են տանում: Այդպես ընդունեք Գեղեցկության և Իմացության Մեր Հանրությունը: Եվ համոզված եղեք, որ կարելի է խուզարկել բոլոր կիրճերը, բայց անկոչ հյուրը չի գտնի:
    Մենք շատ անգամ ենք եղել ձեր քաղաքներում, Աշխարհից հեռացածներ անվանել Մեզ չի կարելի: Չէ՞ որ դուք էլ աստղադիտարանները քաղաքից դուրս եք սարքում և հոգում եք գիտնականներին հանգիստ տրամադրելու մասին: Ընդունեք ուրեմն Մեր նկատառումները և մի տրտնջացեք Մեր ճշգրիտ հասցեի բացակայության համար:
    Հիշե՛ք Ընդհանուր Բարիքի համար Աշխատողներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #327
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    19.


    Անխուսափելիորեն կհանդիպեք մարդկանց մի հատուկ տիպի, որոնք Ուսուցիչների մասին հիշատակելիս հասնում են կատաղության: Նրանք պատրաստ են հավատալ բորսային լկտի չարաշահությանը; պատրաստ են հավատալ ցանկացած խաբեբայության, բայց նրանց հասանելի չէ Ընդհանուր Բարիքի գաղափարը:
    Ուշադիր նայեք այդ մարդկանց բիբերի մեջ, նրանց մեջ վազող ստվեր կգտնեք, և ձեր հայացքը նրանք երկար տանել չեն կարող՝ դրանք գաղտնի դուգպաներ* են: Հաճախ նրանք ավելի վտանգավոր են, քան իրենց տեսանելի եղբայրները:
    Նույնիսկ եթե նրանց խուրջինով փող ուղարկես, միևնույն է, նրանք վերհիշելու են գոյություն չունեցող պարտապանին: Նույնիսկ եթե նրանց հետ պահես կործանումից, երախտագիտական նամակը նրան ոստիկանությանն են հասցեագրելու: Նույնիսկ եթե նրանց, առաջին հայացքից այդ բարեմիտներին, բերես մինչև Մեր Բնակավայրի սահմանը, իրենց տեսածը նրանք պատրանք կհայտարարեն: Երանի թե նրանք այդ անեին տգիտությունից դրդված, - պատճառը սակայն շատ ավելի վատն է: Զգուշացե՛ք նրանցից: Գլխավորը, երեխաներին պահպանեք: Նրանցից են մանկական խոցերը: Նրանք գնում են դպրոց: Պատմական փաստը և իմացության օրենքը նրանց համար գոյություն չունեն: Հանդիպելով խոցերով երեխաների, հարցրեք ուսուցիչների որակի մասին:
    Այժմ, երբ մոտենում է կարևոր ժամանակը, պետք է մաքրել հնարավորինս շատ երեխաների, նրանք կսկսեն մտածել ապագայի քաղաքների մասին: Պետք է նրանց ճշմարիտ գիրք տալ Ընդհանուր Բարիքի անձնանվերների մասին, բայց գիրքը գրված չէ դեռևս: Կեղծ են երեխաների գրքերը, կեղծ են խաղալիքները, կեղծ են դաստիարակների ժպիտները:
    Համատարած կեղծիքի մեջ հնարավո՞ր է արդյոք ճշմարտության սպասել:
    Խորհուրդ եմ տալիս ժամանակ հատկացնել երեխաների համար: Իրենց քաղաքի գերանները թող հենց իրենք էլ քարշ տան:
    Գաղտնի դուգպաների մասին ասացի ի գիտություն, - նրանցով զբաղվելու հարկ չկա, դա ուղղակի աղբ է յուրաքանչյուր նպատակասլաց աշխատակցի համար:
    Բայց եթե դուք երեխաներին ցույց տաք Մեր Բնակավայրը, բոլոր աշխատանոցներով և աստղադիտարաններով նրանք կանցնեն ուրախությամբ: Մեր պրիզմայաձև հայելիներն անմոռանալի ուրախություն կպատճառեն նրանց, քանզի նրանք սիրում են ամեն իսկականը, իսկ Մենք դեպի Ճշմարտությունն ենք ձգտում:
    Միայն իսկակա՛ն իրեր տվեք երեխաներին:


    - - - - - - - - - - -
    * Դուգպա - կախարդ, սև մոգության հասյալ
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #328
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    20.


    Մեր Համայնքից Մենք Ընդհանուր Բարիքի սերմեր ենք ցանում բոլոր աշխարհամասերի վրա: Կհարցնեք՝ ինչպե՞ս պահպանել Համայնքի Կանոնադրությունը: - Դուք արդեն լսել եք Մեր Աշխատանքի բազում նախանշաններ, այժմ հիշեք ոչ թե ի գիտություն, այլ անմիջապես կիրառելու համար: Եթե անձնականից հրաժարվելը մոտեցնում է, ուրեմն Ընդհանուր Բարիքի գործողությունից հրաժարվելն անսահման հեռացնում է, - դա Համայնքի կանոնն է:
    Մտքի շարժունակության ներքո դեպի Ընդհանուր Բարիքը ձգտելիս շատ հեշտ է պահպանել անձնականը:
    Կհարցնեք՝ ինչի՞ են պետք այդքան փորձությունները: - Համայնքում ամեն ինչ հասանելի է դառնում փորձով, հետևաբար ճիշտ է փորձությունները աճ համարելը: Փորձությունները նման են հրաշալի դարպասների շեմերի:
    Երբ խոսում են փորձությունների մասին, դեն տարեք հոգոցներն ու լացկան դեմքերը: Բայց Ընդհանուր Բարիքից հրաժարվելը փոսը կգցի նույնիսկ հսկային:
    Ով առավելություն է ունեցել լսել Մեր Խոսակցությունը, կարող է վկայել, թե որքան գործնական ու տարբեր է անցնում Մեր ժամանակը: Հնարավորությունները մեծացնելու համար ստիպված եղանք հրաժարվել խոսքի երկար կերտվածքներից, տարբեր դարերի մեջ որոնելով լավագույն և կարճ որոշիչները: Երեք րոպեանոց ժամանակահատվածում պետք է կարողանալ տալ երեք ժամանոց խոսքի ցայտուն բովանդակությունը:
    Ասում եմ սա, չվախենալով քարոզիչների և փաստաբանների ցասումից:
    Գնահատել ժամանակի գանձը կարելի է միայն Ըդհանուր Բարիքի աշխատելու դեպքում: Ամենից քիչ կարելի է գողանալ ձեր եղբոր ժամանակը: Անիմաստորեն ժամանակ գողանալը՝ նույնն է, ինչ գաղափարներ գողանալը:
    Փորձությանը կարելի է գումարել այն, որ նույնիսկ երեխային կարելի է հարցնել. ի՞նչն ես առավել կարևոր համարում այս պահին: - Հասկանալով մտքի ընթացքը, ըստ պատասխանի կարելի է տեսնել մարդու իրական դեմքը: Տխուր է նայել իրենց մտքերը թաքցնողների վրա: Միտքը՝ կայծա՛կ է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #329
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    VI



    1.


    Իրեն հավաբնին նվիրաբերողը իր վրա է կրում ձվերի հետևանքները: Իրեն աշխարհի մի մասին նվիրաբերողը տատանվում է հողի հետ միասին:
    Մարդիկ աղավաղել են Ներդաշնակություն բառի իմաստը: Նրա մեջ ներդրել են ինչ-որ կղերական բան, քիտոնի փեշ, գոյություն չունեցող սիրո անմեռուկ և նույնիսկ գործած գուլպա: Ավելի լավ է առանց տավիղների նվագակցության այդ չորացած հասկացությունը փոխարինել ավելի գործունով՝ ասենք, Համագործակցության զգոնություն: Առանց նրա Համայնքն ապրել չի կարող: նրա խախտումը վիրավորվածություն է ծնում; վիրավորվածությունը ծնում է բթամտություն:
    Վիրավորանքի տակ ճնշված մարդը կենտրոնանում է մեկ կետի վրա: Դառնալով անշարժ, մարդն անխուսափելիորեն բթանում է: Բթությունը, ժանգի նման, կլանում է հիմնական նյութի մասը:
    Կայծակների բռնկումների մեջ ամեն ինչ թրթռում է, տատանվում է և շնչում է:
    Մեծ կառուցումների օրերին ժանգոտած խարիսխ թույլ մի տվեք; ժանգը չի կարող դիմադրել լվացող հողմի՛ն:



    - - - - - - -



    2.


    Բժիշկը կարող է հարցնել. եթե աուրան՝ ֆիզիկական երևույթ է, ուրեմն կարո՞ղ է այն արդյոք աճեցվել ֆիզիկայից դուրս:
    Որոշ աստիճանով նա ճիշտ կլինի:
    Մենք արդեն լսել ենք աուրան խոցող արտաքին հարվածների մասին; ճիշտ նույնպես կարող է ստեղծվել աուրան ապաքինող ջերմոցային մթնոլորտ, բայց ջերմոցի պայմաններն ամենուր միանման են և կիրառելի չեն բարեշրջման համար:
    Ճիշտ նույնպես, ինչպես օրգանիզմը պետք է կոփվի ներսից, անկախ արտաքին պայմանների, այդպես էլ աուրայի ամրությունն ու իմաստը աճում է միայն ներսից: Սերտ պայմաններն առանձնապես կիրառելի են աուրայի լայնության համար: Տվող ձեռքը կախում չունի տվածի քանակից:
    Տեսնում եմ երիտասարդ գիտնականի, որը հավաքեց Արևելքի բոլոր Ուսմունքների պատգամները և ասաց իրեն՝ ահա կընտրեմ այստեղից կյանքի խրատներ, դեն կնետեմ բոլոր հիմներն ու երկրպագությունները, կմոռանամ ժամանակի տարբերությունն ու թարգմանիչների և զրպարտիչների սխալները, - առավել պարզը առավել հիմնավոր է թվում: Այդ մասնիկներից մի ամբողջ կյանք կսարքեմ՝ կլինի Արևելիքի կյանք, չնայած կցկտուրությանը: Կյանքն այդ կլինի իմաստուն և լի բարեշրման գործողություններով: Ի՞նչն է պատճառը, որ բոլոր ուսմունքները ծնունդ են առել Ասիայում: Ի՞նչ մագնիսներ են ոգու առաջընթաց էներգիան կուտակել այնտեղ:
    Մրրիկի համար ազդեցություններ են անհրաժեշտ վերևից ու ներքևից: Որտե՞ղ է ուրեմն ապագայի թևերին համապատասխանում առավել հինը: Ատլանտիդայի հնությունը կարող է համապատասխանել մոլորակից այն կողմ թռիչքին: Դարպասներն այդ այնքան են լայն, որ մնացած ունեցվածքն էլ հեշտությամբ կտեղավորվի՛:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. #330
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3.


    Կարո՞ղ է արդյոք Մեր Համայնքը խառնվել աշխարհի գործերին և ցուցաբերել գործնական օգնություն:
    Ամեն մի Համայնք զուրկ է էգոիզմից գռեհիկ իմաստով և հանուն Ընդհանուր Բարիքի շոշափման կետ ունի աշխարհի գործերում: Ինչպես նետեր Համայնքի ուղերձները մխրճվում են մարդկության ուղեղի մեջ:
    Գիտական գրականության մեջ կարելի է ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական ազդեղցություններ ընդգծել:
    Հայտնի են տարբեր կարևորության առարկաների առաքումներ: Հայտնի են դրամական առաքումներ: Հայտնի են նախազգուշացումներ վտանգի մասին: Հայտնի են նամակներ խնդիրներ լուծելու մասին: Հայտնի են հանդիպումներ տարբեր կերպարանքներով:
    Մենք ունեցել ենք նավատոմսեր և տարբեր երկրների հագուստներ:
    Մենք ունեցել ենք տարբեր անուններ և հայտնվել ենք, երբ հանգամանքերը հրամայաբար պահանջել են:
    Արդեն տեսնում եմ, թե ինչպես մեկնումեկը վրդովվել է և ասածներս հեքիաթ է անվանում: Այնինչ նրա աչքերի առջև համալսարանի հանրակացարանը նվիրատվություն է ստացել անհայտ մեկից; նրա ծանոթին անհայտ մեկից թանկարժեք կիսանդրի է բերվել: Մեր պատգամաբերը թագուհուն խնդրել է գործել ժամանակի օրենքներով: Մեր պատգամաբերը խորհուրդ է տվել երիտասարդ գյուտարարին: Մեր պատգամաբերն առաջ է տարել սկսնակ գիտնականին: Եվ կարելի է ցույց տալ մարդկանց մի ամբողջ ցուցակ, ովքեր դրամական փոխանցումներ են ստացել: Սրանք բոլորը փաստեր են, հաստատված ֆիզիկական փաստաթղթերով:
    Ինչու՞ դա ոմանց առեղծվածային ու խորհրդավոր է թվում: Երբ յուրաքանչյուր ոք, թող քիչ, բայց նման բաներ արել է:
    Քանի որ Ընդհանուր Բարիքի սկզբունքը հիմնադրված է մարդկության մեջ, ուրեմն, շարունակելով այն, կստանանք փորձառու Համայնք:
    Միայն կույրը չի նկատում, թե ու՛ր է թեքվել բարեշրջման գալարագիծը: Եվ մենք, որ իրականում կանք, օգնություն ենք առաքում ոգով երիտասարդներին:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 22 92-ից ԱռաջինԱռաջին ... 121819202122232425263272 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Յոգա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.05.2018, 10:51
  2. Շնորհավոր ծնունդդ, Ագնի :)
    Հեղինակ՝ Դատարկություն, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 56
    Վերջինը: 23.08.2010, 14:03
  3. Խաթխա յոգա
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2009, 01:00
  4. Հոգի...
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 13.03.2008, 20:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •